Jump to content

SAYINGS


Arpa

Recommended Posts

Խ

Խալին խփելով կը մաքրուի, երեխան` խրատով:

Խածան շունը ակռան չի ցուցներ:

Խածան շունը հաջան չ'ըլլար:

Խաղի վերջը կռիւ է դառնում, ծիծաղինը՝ լաց:

Խաղողը խաղողին նայելով կը սեւնայ:

Խելքդ-գլուխդ ժողվէ՛:

Խելք ունես` քե՛զ պահի:

Խելքս գլխէս թռաւ:

Խելօք գառը` երկու մօր կաթ կ՛ուտի:

խելօք մարդը` իրեն սխալների վրայ է սովորում, իմաստունը` ուրիշի:

Խելօքի հետ կորցուածը կորած չէ՛, յիմարի հետ գտածն է կորած:

Խենթը գնաց հարսնատուն, ասաց. «Այստեղ լաւ է քան մեր տուն»:

Խենթը չի ամաչում՝ խենթի տէ՛րն է ամաչում:

Խենթին՝ ամէն օր հարսնիք ու տօն է:

Խենթին ջաղացքը հովը կը դարձնէ:

Խենթն ասաց, խելօքն հաւտաց:

Խնդա՛լ կայ՝ լա՛ց է, լա՛ց կայ՝ խնդա՛լ է:

Խնձոր եթէ ըլլայ, հոտոտէ, ծոցդ մի՛ դներ:

Խնձորը ծառից հեռու չի՛ ընկնում:

Խոզը դրին մէջը մահիճին , ան ցատկեց ինկաւ մէջը ճահիճին:

Խոզին կաշին, շան ակռան:

Խորամանկ աղուէսը երկու ոտովն է թակարդն ընկնում:

Խօսած ժամանակ բերնէն թոյն կը հոսի:

Խօսք առնել:

Խօսք ըսածդ կլոր է, խորհէ՝ ետքը գլորէ:

Խօսք կայ՝ սարի գագաթը կը հանէ, խօսք կայ՝ սարի գագաթից կը գցէ:

Խօսք տալ:

Խօսքդ թագաւորեցնեմ:

Խօսքեր կան վարդեր կը բանան, խօսքեր ալ կան՝ վէրքեր:

Խօսքը ականջին ետեւ նետել:

Խօսքը երկու չ'ընել:

Խօսքը ընել:

Խօսքը կտրել:

Խօսքը երեսին՝ ճակատին զարնել:

Խօսքը խօսք կը բերէ:

Խօսքը չուանով բերանէն քաշել:

Խօսքը յարգել:

Խօսքը տիրոջմէն կը շատնայ:

Խօսքը փոխել:

Խօսքի տակ մնալ:

Խօսքէն դուրս չ'ելլել:

Խօսքն ասողը մեռնում ՝ խօսքն է մնում:

Խօսքով փիլաւ չ'եփուիր:

Ծ

Ծակը մեծ, կարկտանը պզտիկ:

Ծակող լեզու թէ ունիս, սուրբը տունէդ կը վանես:

Ծաղիկը ծաղիկին նայելով կը բացուի:

Ծաղիկը քիթին՝ ցեխը փորին:

Ծաղկալից ճամբաները միշտ փառքի չեն տանիր:

Ծանր քարը իր տեղը կը մնայ:

Ծառը արմատով է ծառ, տունը հիմքով է տուն:

Ծառը ինչքան բերք տայ ու փարի, գլուխն էնքան խոնարհ կը պահի:

Ծառ ըլլայ, ծուռ ըլլայ:

Ծառը ժամանակին պէտք է տնկուի:

Ծառ մը եթէ Գարնան ծաղկած չէ, ի զուր թէ Աշնան պտուղ փնտռես վրան:

Ծառի հաստութիւնը կտրելուց յետոյ կ'երեւայ:

Ծառն ամուր է արմատներով, իսկ մարդը՝ բարեկամներով:

Ծառն իր ճիւղերովը ծառ է:

Ծերանաս՝ ծերին վիճակն իմանաս:

Ծեր շունը անտեղի չի հաջում:

Ծիլ տնկես արտիդ, ու դառնայ ոսկի:

Ծնկաչոք կեանքը մահէն ալ գէշ է:

Ծոծրակդ կը տեսնես՝ էդ բանը չես տեսնի:

Ծոթրինէն մասուսայ չ'ելլեր:

Ծոմ պահել:

Ծոյլին, խելառին եւ հարբածին խրատ մի՛ տաք:

Ծոյլին համար ամէն օր Կիրակի է:

Ծովը ինկողը ճիւղ կը փնտռէ:

Ծով համբերութիւն:

Ծովը ծնկներից հետ:

Ծորան ջուրը մաքուր կ'ըլլայ:

Ծոցը լաւ տաքցուած է:

Ծուխն առանց կրակի չի՛ լինում:

Ծուռ աչքով նայիլ:

Ծուռ գործ:

Ծուռ նստինք, շիտակ խօսինք:

Ծուռ փայտին մի՛ յենիր, դուն եւս կը ծռիս:

Ծուռ քանակէն շիտակ գիծ չ'ելլեր :

Կ

Կա՞թ կ'ուզես՝ կով պահի՛:

Կաթէն այրողը, թանը փչելով կը խմէ:

Կաթիլներ քիչ-քիչ, կը դառնան մեծ լիճ:

Կաթի հետ մտած, հոգիի հետ ելած:

Կախաղանին դուռը հասցուց:

Կամ աղը պակաս է, կամ մաղը:

Կամաց-կամաց աչքս մտաւ:

Կամաց-կամաց, բամպակը կ՛ըլլայ մանած:

Կամենալը կարենալ է:

Կան շահեր՝ որոնք վնաս են, կան ալ վնասներ՝ որոնք շահ են:

Կ՛անցնի, բայց կը ծակէ կ՛անցնի:

Կաշեգործը սիրած կաշին շատ կը ծեծէ:

Կաշին նօսր տեղէն կը ծակի:

Կատակի վերջը կռիւ է:

Կատակին կէսը շիտակ է:

Կատուին խաղը մուկին մահ է:

Կարկանդակը եթէ բերես, ո՞վ կը նայի հացին երես:

Կարճ օրը եօթն անգամ թագաւորութիւն կու գայ իրեն:

Կարմիր կովը կաշին չի՛ փոխի:

Կաւը՝ թրծելուց յետոյ քարանում է:

Կ'ելլէ ոտքով ինկողը, չ'ելլեր լեզուով ինկողը:

Կեսուրը մեռաւ, հարսին տեղը լայնացաւ:

Կեցած տեղը յստակ ջուր չի՛ հոսիր:

Կեցաւ, կեցաւ՝ կաքաւը աչքէն զարկաւ:

Կ՛ընես բարիք, կը գտնես չարիք:

Կին չ'ունիս, տուն չ'ունիս:

Կթան կով:

Կծիկը բանալ:

Կծիկը դնել:

Կծիկը քակուիլ:

Կկուն հոտած է, կարծում է՝ բունն է հոտած:

Կճուկը պինդ պահի՝ մածունը մենակդ չ'ուտե՛ս:

Կշիռքով հաց կերած է:

Կողովը ցանցառ է:

Կոճղը կացնից չի վախենում:

Կոյրերու թագաւորութեան մէջ, միականին թագաւոր է:

Կոյր աչքէն արցունք չ'ելլեր, չոր ծառէն՝ ծիլ:

Կոյրին ի՜նչ փոյթ թէ մոմը սուղ է:

Կոյրին ուզածը մէկ աչք, Աստուած տուաւ երկու աչք:

Կովու համեմատ հորթ կ'ըլլայ:

Կուզես` գլուխդ քարին տուր, կուզես` քարը գլխիդ տուր, բայց գործը գլուխ բե՛ր:

Կ՛ուզե՞ս երկար յիշուել՝ ծա՛ռ տնկի. կ՛ուզե ս անմահանա՞լ՝ որդի՛ մեծացրու:

Կ'ուզե՞ս կնոջ բարիքը՝ մի հարցներ տարիքը:

Կ'ուզե՞ս մարդ ճանաչել՝ հետը առեւտուր արա:

Կ'ուզե՞ս մէկին լա՛ւ ճանաչել՝ հետը ճանապարհ գնա՛:

Կուժը ջրի ճամբան կը կոտրի:

Կուշտը ի՞նչ գիտէ անօթիին վիճակէն:

Կուշտը՝ սովածին մանր կը բրդէ:

Կուռծքիդ վրայ օձ տաքացնես՝ կը խայթի:

Կուտ կ՛ուտէ երկինք կ'ելլէ:

Կուտը մեր տունն է ուտում, հաւկիթները գոմերում է ածում:

Կռնակը կը քերուի:

Կտրած ձուն ու կտրած հացը՝ չեն սաղանայ:

Կտրած պարանը երկար կ'ըլլայ:

Կտրիճի որդին, նժոյքից կը վախնայ:

Կրակը եւ բամպակը մէկ տեղ չեն ըլլար:

Կրակը ինկած տեղը կ՛այրէ:

Կրակ ըլլայ չ՛այրեր, սուր ըլլայ չի կտրեր:

Կրակը կ'անցնի, մուրը կը մնայ:

Կրակի վրայ նստիլ:

Կրթէ մանուկը իր ճամբան սկսած ատենը:

Կրօնքէն կը դառնայ, իր խօսքէն ետ չի՛ դառնար:

Կօշկակարը՝ իր սիրած կաշին շա՛տ կը ծեծէ:

Link to comment
Share on other sites

Հ

Հազար առուէն ջուր կը բերէ:

Հազար լսէ՛, մէկ խօսէ՛:

Հազար չափէ՛ մէկ կտրէ:

Հազարը կ'անէ պազարը:

Համբերանքով՝ թութին տերեւը մետաքս, ազոխը՝ հրուշակ կ՛ըլլայ:

Համբերէ՝ որ համ բերէ:

Համբերութիւնը կեանք է:

Համ գառները ողջ, համ գայլերը կուշտ:

Համը բերանը մնաց:

Համը հանեցիր:

Համը տեսանք, համը տեսանք` ամանի տակը տեսանք:

Համ-հոտ չմնաց:

Համով-հոտով:

Համ նալին ա խփում՝ համ մեխին:

Համով վերջացուցիր:

Հա՛յ- հա՛յն ա գնացել, վա՛յ- վա՛յն ա մնացել:

Հա՛ պատին խօսեր ես, հա՛ իրեն:

Հանաքը դանակ դառաւ:

Հաչող շունը չի՛ խածնէր:

Հասակը երկար խելքը ցանցառ:

Հասակը կարճ Աստուծոյ փորձանք:

Հասկացողին մէկ ասա, չհասկացողին հազար ու մէկ:

Հասկացողին շատ բան:

Հասոյթը վազուն ջուր է, իսկ ծախսը՝ ջրաղաց :

Հասուն ծիրանը, ծառին վրայ երկար չի՛ մնար:

Հաստ ու բարակ մէկ գին, վա՜յ բարակը մանողին:

Հարևանի հացը` համով ա:

Հարեւանի հարսը միշտ ալ աւելի գեղեցիկ է:

Հարեւանի տան գաղտնիքը՝ նրա տան փոքրից իմացիր:

Հարիւր ճակատամարտ, հարիւր պարտութիւն:

Հարկաւոր էր՝ առիւծ դարձրին, տեղը եկաւ՝ ձուկ դարձրին:

Հարուստի կովն է յղիանում, աղքատի՝ կինը:

Հարուստը կ'ուտէ երբ ուզէ, աղքատը՝ երբ գտնէ:

Հարուստը նոր շոր հագնի, կասեն` «շնորհաւոր», աղքատը նոր շոր հագնի, կասեն` «որտեղի՞ ց»:

Հարուստին դրամը, աղքատին կզակը:

Հարսանիքի փշրանքով շուն չի՛ կշտանայ:

Հարսը լեզու չունի, կէսուրը՝ խիղճ ու հաւատք:

Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է:

Հարս ըսածդ լեզու կ'ունենայ, խօսիլ չ՛ունենար:

Հարսի բերածը դռնից կախած է:

Հարստացար՝ աղքատութեան մասին մի՛ մոռացիր:

Հարստութիւնը զարդարում է տունը, առաքինութիւնը՝ մարդուն:

Հարցնելն ամօթ չէ, տգէտ մնալն է ամօթ:

Հարցնողը լեռն է անցեր՝ չհարցնողը՝ ճամբան շուարեր:

Հարուստին եզն ալ կը ծնանի:

Հացագործին հացը նախշուած կ'ըլլայ:

Հացը հացարարին տուր, մէկ ալ աւելի:

Հացը քարէն կը հանէ:

Հաց ու պանիր, կեր ու բանիր:

Հաւը հաւ է, երբ ջուր խմէ, երկինք կը նայի:

Հաւատ որ լինի, «աստուածներ» կը ճարուեն:

Հաւատքը լեռներ կը շարժէ:

Հաւատք ունի՛ս, շատ կ'ապրի՛ս:

Հաւի բունի կարօտ:

Հաւկիթ առնես իրմէ, դեղնուց չես գտներ մէջը:

Հաւկիթը յարգի է Զատկին:

Հաւկիթին մէջ մազ կը փնտռէ:

Հեղեղը կ՛երթայ՝ աւազը կը մնայ:

Հենց որ էշը բազմեց գահին...խիստ պակասեց ձիու գարին:

Հեռուէն եկող թմբուկին ձայնը անուշ կ'ըլլայ:

Հեռուէն նետուող քարը չի՛ դպնար մարդու:

Հերոս չկայ առանց վերքերու:

Հզօր նաւը խորունկ ջուրեր կը փնտռէ:

Հին բարեկամը թշնամի չ'ըլլար:

Հինգ մատներդ միեւնոյնը չեն:

Հին չ'ունեցողը, նոր չ'ունենար:

Հիւրը Աստուծոյ է:

Հիւրը երկու անգամ է ուրախացնում տանտիրոջը. մէկ գալուց՝ մէկ գնալուց:

Հիւրը սպասածը չ՛ուտեր, այլ՝ գտածը:

Հիւրին գալը իր ձեռքն է, երթալը իր ձեռքը չէ:

Հնարաւորին հասնում է նա՝ ով ձգտում է անհնարին:

Հոգը հիւանդութիւններու աղբիւրն է:

Հոգին կ'ուտայ, գաղտնիք չի տար:

Հոգիս բերանս եկաւ:

Հոգ չունեցող մէկը գտնուէր է, ան ալ շապիկ չէ ունեցեր:

Հոգեւոր սերմն առանց արեգական արդարութեան՝ ո՛չ բուսանի:

Հող բռնես ձեռքիդ, թող դառնայ ոսկի:

Հողակոյտը փորողին գլուխին փուլ կու գայ:

Հոսող ջրից մի վախեցի՛ր, խաղաղ ջրից զգո՛յշ եղիր:

Հունէն դուրս գալ:

Հունի մէջ իյնալ:

Հպարտը՝ մի օր կը մտնի պարկը:

Հօրը խոզանը կ'արածի:

Հօրը քթից ընկած:

Ձ

Ձախորդին գործի դիր՝ գործդ կ'աւելցնէ:

Ձայն բազմաց ձայն Աստուծոյ:

Ձայն բառբառոյ յանապատի:

ձեռք անցնել:

Ձեռք առնել:

Ձեռք բարձրացնել:

Ձեռք բռնել:

Ձեռք դնել:

Ձեռք երկարել:

Ձեռք թօթուել:

Ձեռք ձգել:

Ձեռք պարզել:

Ձեռքերը լուանալ:

Ձեռքերը ծալլել:

Ձեռքերը հինայ թող դնէ:

Ձեռքը տաք:

Ձեռքի տակէն:

Ձեռքերն արնոտ:

Ձեռքէ ձեռք անցնիլ:

Ձեռքը բերանը հասցնել:

Ձեռքը գործին, խելքը հովին:

Ձեռքը դէմ անել:

Ձեռքը զոր չես կարող կտրել, պագնէ՛ եւ ճակտիդ դիր:

Ձեռքը ձեռք կը լուայ, երկուքը՝ երես:

Ձեռքը շիտակ է:

Ձեռքին ոսկէ ապարանջայ ունի:

Ձեռքի վրայ գործեր ընել:

Ձեռքի վրայ խաղցնել:

Ձեռքով թափուող ջուրով՝ ջաղացք չի դառնար:

Ձեռքով ոտքով խօսիլ:

Ձեռքով ոտքով մէջը իյնալ:

Ձէթ կ'ըլլայ, ջուրին երեսը կ'ելլէ:

Ձի լաւ նետուիլ գիտցողը, աջ ու ձախ չ՛ունենար:

Ձի չունի, մսուր կը պատրաստէ:

Ձիէն իջնել էշ նստիլ:

Ձին ալ կը վայելէ իրեն, զէնքն ալ:

Ձին ու ջորին կը կռուին, էշը մէջտեղ կը մնայ:

Ձիւնին վրայ քալէ՝ հետքդ յայտնի մի՛ ըներ:

Ձիու պէս կը վազէ:

Ձուին գողը, ձի ալ կը գողնայ:

Ձուկը գլխէն կը հոտի:

Ձուկը եւ հիւրը երեք օրէն կը հոտին:

Ձուկը ծովը կը մեծնայ, պզտիկ ջուրին մէջ չի՛ մեծնար:

Ձուկը ծովում՝ առուտուր են անում:

Ձուկ ուտողը, փուշը աչքը առնելու է:

Ճ

Ճակատագրից չես փախչի:

Ճակատը բաց:

Ճակատը ճերմակ:

Ճակատը մաքուր:

Ճակատը մուր քսել:

Ճակատը պինդ:

Ճակատը սեւ:

Ճակտի քրտինքով շահուած:

Ճակտին փակցնել:

Ճահճի յատակում, ասեղ է փնտռում:

Ճաղատ գլխին, ոսկի սանտր:

Ճամբայ առնել:

Ճամբայ բանալ:

Ճամբայ բռնել:

Ճամբայ իյնալ:

Ճամբայ կտրել:

Ճամբաները չափչփել:

Ճամբայ սորվեցնել:

Ճամբէ ելլել:

Ճամբան քալելով կը վերջանայ, պարտքը՝ տալով:

Ճամբորդը՝ ճամբուն, որսորդը՝ որսին:

Ճամբորդութեան մէջ, լաւ բարեկամը երկար ճամբան կը կարճեցնէ:

Ճանապարհին հացը բեռ չէ , կեղծաւորին լացը սէր չէ :

Ճանճը բան չէ, բայց կերակուրը կը հարամէ:

Ճաշակովդ կեր, ուրիշին ճաշակով հագիր:

Ճաշ եփողը, ճաշին հետ էլ պիտի եփուի:

Ճար կայ՝ ճար անող չկայ:

Ճարտարապետը իր սխալը կանաչապատում է, իսկ բժիշկը՝ թաղում:

Ճերմակ լումադ պահէ սեւ օրուան:

Ճիտը ծուռ:

Ճնճղուկը չի հարցնում թէ ո՞ւր նստի:

 

Link to comment
Share on other sites

Մ

Մազը երկար, խելքը կարճ:

Մածուն ծախողը, իրա ապրանքին թթու չի՛ ասի:

Մահը ահ կ'ուտայ, ահն ալ՝ մահ:

Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործը միշդ անմահ:

Մաղը ծակ է:

Մաղովս անցուցի:

Մայր մը տասը զաւակ կերակրեր է, տասը զաւակ մէկ մայր չե՛ն կրցեր կերակրել:

Մանուկը կը ձգէ քարը, մեծը չի կրնար վերցնել:

Մ'անցնիր ագահին կամուրջէն. թո'ղ հեղեղը տանի քեզ:

Մարգարէն իր գաւառին մէջ արժէք չունի:

Մարդ՝ մարդու խօսքին մտիկ կը տայ, Աստուած՝ սրտին:

Մարդ իր աչքին գերանը չի տեսներ, ուրիշին աչքին փուշը կը տեսնէ:

Մարդ իր տան թէ՛ աղան, թէ՛ ծառան:

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում, մարդ կայ՝ ելեր է շալակն աշխարհի:

Մարդ կայ վարդ է, մարդ կայ յարդ է:

Մարդկութիւնը մարդից կ'ուզեն:

Մարդ հազար ուտող ունենայ՝ մէկ խօսող չունենայ:

Մարդ՝ ուրիշին աչքին փուշը կը տեսնէ, իսկ ինքն իր աչքին գերանը չի տեսներ:

Մարդը՝ գործով է անմահ:

Մարդը՝ մարդով է մարդ:

Մարդու կուռծքին զարկեր են, «ա՜յ կռնակս», պոռացեր է:

Մարդու շուաք՝ վարդի շուաք:

Մարդու ո՛ր տեղը ցաւ է՝ հոգին ա՛յն տեղն է:

Մարդուս աչքը ափ մը հողը կը կշտացնէ:

Մարդուս աչքը ելլէ՝ քան անունը:

Մարդս իր տան ե՛ւ աղան է ե՛ւ ծառան:

Մեծ էշը դեռ ախոռն է:

Մեծի ասած, փոքրի լսած:

Մեծ կեր՝ մեծ մի՛ խօսիր:

Մեծ չ'եղած տեղը՝ մեծ քար մը դիր:

Մեծ քար վերցնողը, չի՛ կրնար զարնել:

Մեր խօսքը չորս պատի մէջ թող մնայ:

Մեծի ասած, պզտիկի լսած:

Մեծցաւ՝ մեծ ցաւ:

Մեղրին հետ խաղցողը, մատը կը լզէ:

Մեղրի պէս քաղցր լեզու ունի:

Մեղրն ալ անուշ է, շատ ուտողին կը վնասէ:

Մեղքը լալով, պարտքը տալով:

Մենք՝ այդ կալին երնելիք չունինք:

Մեռեալ ջուրին մէջ, վիշապ չ'ապրիր:

Մէկ ականջով լսում է, միւսով ՝ դուրս է հանում:

Մէկ աղբիւրէ ջուր կը խմէ:

Մէկ աչք դառնալ:

Մէկ աչքը միւսին օգուտ չի տար:

Մէկ բարձի վրայ ծերանալ:

Մէկ եզով արօր չ'ըլլար:

Մէ՛կ ըլլայ, ընտի՛ր ըլլայ:

Մէկ խօսքով:

Մէկ ծաղիկով գարուն չի գար:

Մէկ կայ հազար կ'արժէ, հազար կայ մէկ կ'արժէ:

Մէկ ձեռքը միւսը կը լուայ, իսկ երկուսը՝ երես:

Մէկ ձեռքով ծափ չի՛ զարնուիր:

Մէկ մարդ երկու տիրոջ չի՛ կրնար ծառայել:

Մէկը ամէնքին համար, ամէնքը՝ մէկին:

Մէկը գիրկը բաց ընդունիլ:

Մէկով ցանք անես, հազարով բառնաս:

Մէկուն աչքը մտնել:

Մէկուն խօսք նետել:

Մէկուն ծո՛վ, միւսին սո՛վ:

Մէկուն կերակուրը, երկուքն ալ անօթի թողուցեր է:

Մէկուն ձին եթէ չի սատկի, միւսին շունը չի կշտանար:

Մէկուն մօրուքը կը վառի, միւսը, «կեցիր տաքնամ»՝ կ՛ըսէ:

Մէկուն շեմը մաշեցնել:

Մէկ տանից չենք, մէկ հալից ենք:

Մէջերնէն սեւ կատու անցեր է:

Միայն օձը օտարի ձեռքով կը բռնեն:

Մի՛ բարձրանար՝ կը կախուիս, մի՛ ցածնար՝ կը կոխուիս:

Մի՛ ըլլար լոկ հացի ընկեր , եղի՛ր նաեւ լացի ընկեր :

Մի' ըլլար ուրագի պէս մի՛շտ դէպի քեզ - մի՛շտ դէպի քեզ, այլ եղիր սղոցի պէս՝ մէ'յ մը դէպի քեզ, մէ'յ մը դէպի մեզ:

Մի՛ ըսեր ամէն ինչ որ կ՛ընես, բայց ըրէ՛ ամէն ինչ որ կ'ըսես:

Մի լումայ տուին որ խօսա, տաս լումայով չեն կարողանում ձայնը կտրել:

Մի՛ հաւատար այն լացին , որ օր չունի ժամ չունի :

Մի ձեռքով, երկու ձմերուկ չե՛ն բռնի:

Մի մտներ այն բեռան տակ, որ չես կարող կրել:

Մի նենգելով լարեր ծուղակ, վերջը կ՛ըլլաս ծաղր ու ծանակ:

Մի՛ նստիր շուքն աղուէսին. թո'ղ առիւծը ուտէ քեզ:

Մինչեւ ամպը չգոռայ, անձրեւ չի գայ:

Մինչեւ ցամաք առուն ջուր գայ, գորտին աչքն էլ հօ՝ դուրս կը գայ:

Մինչեւ խելօքը մտածէ, խենթը գործը տեսած է:

Մինչև կաշուիդ վրայ չ՛ըզգաս` չես հասկանայ:

Մինչեւ հաստը բարակնայ, բարակին հոգին կ'ելլէ:

Մինչեւ Շուշանը զարդարուի՝ ժամը կ՛արձակուի:

Մինչեւ ջուրը չպղտորուի, ձուկ չի՛ բռնուի:

Միութիւնը զօրութիւն է:

Միսը ոսկորէն չի՛ զատուիր:

Միսը քեզի, ոսկորը ինծի:

Միտքը ծուռ է:

Միրգն անուշ է ուտողին, գիրքը՝ ընթերցողին:

Մոլորած մարդը ամէն ձեւ կ'առնէ, բացի՝ շիտակէն:

Մոյկին ջուր անցած չէ:

Մութ տեղը քար մի՛ նետեր:

Մուկը ծակը չէր մտներ, ցախաւելն ալ պոչին կապեցին:

Մուկն իր դրանն առիւծ է:

Մուկ չեղած՝ չուան կը կտրէ:

Մտի՛կ ըրէ մեծի խրատ, որ չհասնի փորձանք վրադ:

Մրջիւնի հետ մրցումի մի՛ ելլեր:

Մօտիկ դրացիդ եղբօրմէդ մօտ է:

Մօրուց խենթ ըլլողին՝ սուրբ Սարգիսն ի'նչ անի:

Մօրուք չունիմ որ խօսքս լսուի:

Յ

Յաղթի՛ր թշնամուդ ո՛չ զէնքով, այլ՝ մտքով:

Յանցանքը՝ եթէ սամոյրէ մուշտակ ըլլայ, մարդ վրան չ'առներ:

Յարգէ՛ որ յարգուի՛ս:

Յարգս հարկաւորաց, պատիւս արժանաւորաց:

Յարդը եթէ ուրիշին է, յարդանո՞ցն ալ ուրիշին է:

Յաւուր պատշաճի:

Յիմարին լեզուն, իր վիզը կտրելու չափ երկար կ'ըլլայ:

Յիմարի սխալը, խելօքին դա՛ս է:

Յիմար շրթունք ունեցողը կը կործանի՛:

Յոգնութեան անունը պտոյտ են դրեր:

Յոռացած ծառը անպտուղ կը լինի:

Յօնք շինած տեղը, աչք չե՛ն հաներ:

Ն

Նախ նորը ապահովեցէ՛ք, ապա՝ հինն ու անպէտը թափեցէք:

Նախ քննէ անձը, յետոյ տուր գանձը:

Նախ քո այգին ջրի, յետոյ ուրիշինը:

Նապաստակը լեռնէն է քէնցեր, լեռը լուր չէ ունեցեր:

Նապաստակին՝ փախի՛ր, բարակին՝ բռնէ՛, կ'ըսէ:

Նետած քարըդ, կրնայ օր մը գլուխդ ծակել:

Նիզակը պարկին մէջ չի ծածկուիր:

Նոյնիսկ եթէ կոյտ մը ոսկիի վրայ դնեն զինք, գորտը միշտ դէպի ճահիճ կ'ուղղուի:

Նոյն ծաղիկէն օձը թոյն կը շինէ, մեղուն՝ մեղր:

Նոր աւելը լաւ կ՛աւլէ:

Նոր ծնանած կովը, շիտակ տուն կու գայ:

Նստած թախտին, կ'ըսպասէ բախտին:

Շ

Շատ աքլոր ունեցող գիւղին՝ առաւօտը շուտ կ'ըլլայ:

Շատ մի՛ սիրեր ատել կայ. շատ մի՛ ատեր սիրել կայ:

Շարունակ հաջող շունը, կը բերէ գայլն իր տունը:

Շահու աղբիւր կը դարձնէ:

Շան բախտը` ոտքերի տակ է:

Շան կծածը՝ շան մազով կը բուժեն:

Շան պէս կը խածնէ:

Շան պէս կը հաչէ:

Շան պոչը կտրելով՝ անմեղ գառնուկ չի՛ դառնայ:

Շան պոչը քառասուն տարի մամուլի տակ դնես՝ նորէն չի՛ շտկուիր:

Շատ աքլոր ունեցող գիւղին՝ առաւօտը շո՛ւտ կ՛ըլլայ:

Շատ բան իմանաս՝ շուտ կը ծերանաս:

Շատ բան տեսայ, բայց շէկ մօրուքով խափշիկ չտեսայ:

Շատին ետեւէն ինկողը, քիչն ալ կը կորսնցնէ:

Շատ խնդուքը արցունք է:

Շատ մի' գովեր, քիչ պարսաւէ':

Շատ մի՛ խօսիր` գլխիդ կը գայ:

Շատը կ'ուտեն մինչեւ կշտանան, քիչը կ'ուտեն մինչեւ լրանայ:

Շատը շատին, իշուն պոչը աղքատին:

Շաքար դնել կաթին մէջ:

Շաքար է, շան բերանն է:

Շաքար կոտրել:

Շաքարը ատամ ունենար՝ ինքն իրեն կ'ուտէր:

Շաքարը կը հալուի կ'երթայ, իր անուշութիւնը կը մնայ:

Շաքարը շան բերանը:

Շաքարը ջուրը իյնալ:

Շաքարի մէջ ապրիլ:

Շաքարով ուտեմ խօսքդ:

Շաքարով կտրեմ խօսքդ:

Շիտակ խօսքը խենթէն ու պզտիկէն առ:

Շիտակ խօսքը` հանաքով կասեն:

Շիտակ պատը չի՛ փլիր:

Շնորհք բանեցնել:

Շնորհք ցոյց տալ:

Շնորհքը վրայէն թափիլ:

Շնորհքի բերել:

Շնորհքի գալ:

Շնորհքի տէր մարդ:

Շուն, գել՝ մերն են:

Շունը կաղալով չի՛ սատկի:

Շունը՝ կեր տուողին տէր կը ճանաչէ:

Շունը իր թաթը լզելով է բուժում:

Շունը կը հաչէ, կարաւանը կը քալէ:

Շունը յիշէ՛, փայտը քաշէ՛:

Շունը շան միս չ'ուտեր:

Շունը՝ շան ոտը չի՛ կոխի:

Շունը ոչխար չի՛ ծնիր:

Շունը որքան ալ մեծ ըլլայ, միսը չ'ուտուիր:

Շունը տիրոջը չի ճանաչում:

Շունն է հաջեր, հովն է տարեր:

Շրջող աղուէսը, նիրհող առիւծէն լաւ է

Link to comment
Share on other sites

I will resume adding more Armenian Sayings, but here we will take a break and air this., se if our Farsi speaking friends can add to it.

http://www.armradio.am/en/2013/10/18/iran-armenia-publish-book-on-shared-proverbs/

 

ran’s cultural attaché office in Armenia published a book entitled “Iranian-Armenian Shared Proverbs”, a move indicating deep cultural commonalities between the two neighboring countries, Tasnim agency reports.

The book encompasses 441 proverbs found both in Persian and Armenian languages.

The recently-published book is mainly meant for researchers, and will also be available to academic centers both in Iran and Armenia dealing with Iranian studies.

Link to comment
Share on other sites

Ո
Ոյժը քաջին, սուրը գործածողին կը վայելէ:

Ո՛չ դաւ կը պակսի, ո՛չ ալ ինկող:

Ոչ թէ կ'առնեն ձեռքիս բեռը, այլ կ'առնեն բերնիս կերը:

Ո՛չ իմ հալը, ո՛չ քո հարսնիք գալը:

Ո՛չ կը մտնեմ կը լողամ, ո՛չ ալ կ'ելլեմ կը դողամ:

Ո՛չ հատիկ, ո՛չ զատիկ, խեւն է հագեր երկու շապիկ:

Ո՛չ շամփուրը այրի, ո՛չ ալ խորովածը:

Ո՛չ որոտում տեսած է, ո՛չ կայծակ:

Ո՛չ սատանին կը տեսնիմ, ո՛չ երեսը կը թքնիմ:

Ոսկէ սարին վրայ խոտ չի՛ բուսներ:

Ոսկին ցեխին մէջ ալ նետես՝ կը փայլի:

Ով ալարի, ո՛չ դալարի:

Ո՛վ էշ՝ ե՛ս փալան:

Ով կը սիրէ աշխատիլ՝ միջոցներ կ'որոնէ, ով չի՛ սիրեր աշխատիլ՝ պատճառներ կը յօրինէ:

Ով մարդու մէջ չէ մտեր՝ խակ պտուղ է, մի՛ ուտեր:

Ով որ կու տայ՝ ոսկի՛ քուռակ, ով որ չի՛ տայ՝ բորո՛տ քուռակ:

Ով որ ցանկայ ամէն ինչ շահիլ, ամէն ինչ կը կորսնցնէ:

Ոտ բարձրացնել:

Ոտը տնից կտրել:

Ոտին տեղ անել:

Ոտք մեկնել:

Ոտքը ծուռ է:

Ոտքդ թող սահի, բայց լեզուդ՝ ո՛չ:

Ոտքդ խերով լինի:

Ոտքդ պագնեմ:

Ոտքի վրայ:

Ոտքի տակ ընկնել:

Ոտքիդ տակ հաւկի՞թ կայ:

Ոտքից գլուխ:

Ոտքս կոտրէր, չ'երթայի:

Ոտքերը գետնից կտրուել:

Ոտքերը ընկնել:

Ոտքերը ծալ երթալ:

Ոտքերը ջուր ընկնել:

Ոտքերի տակ գցել:

Ոտքերս կ'երթան, գլուխս չ'երթար:

Որբը գողութեան գնաց, լուսինը առջի իրիկուընէ ելաւ:

Որդը ծառէն կ'ելլէ, ծառը կ'ուտէ :

Որքան աղբը խառնես, այնքան կը հոտի:

Որքան կուզէ կաթսան թող մեծ լինի՝ կափարիչը մէջը չի՛ մտնի:

Ուզածը ըսողը՝ չուզածը կը լսէ:

Ուզէ սակաւը, բայց սակաւին լաւը:

Ուզողի մի երեսն ա սեւ, չտուողի` երկուսը:

Ուզում ես ջուրը մտնել եւ չի՞ թրջուել:

Ուխտի երթալիք է:

Ուղիղ գծաքաշէն ծուռ գիծ չ՛ելլեր:

Ուղիղ պատը չի՛ փլիր:

Ուղտը իր կուզը չի տեսներ:

Ուղտը եթէ վիզը տեսնէ, դռնէն դուրս չ'ելլեր:

Ուղտը ձեր դուռին ալ ծոունկի կու գայ:

Ուղտի ականջի մէջ քնացած:

Ուղտի նման ոխ պահել:

Ուղտին ըսեր են.- վիզդ ինչո՞ւ ծուռ է.« ո՞ր տեղս շիտակ է, որ վիզս ծուռ չըլլայ»:

Ում բախտը ծռուեց, նրան ձին ախոռում էշ կը դառնայ:

Ուշ եկաւ Սասուն՝ շուտ եղաւ հասուն:

Ո՜ւշ եկուր , նո՛ւշ եկուր :

Ուշ է, մշուշ է:

Ուտեմ՝ նստեմ, մթնի՝ քնեմ:

Ուտողը չի գիտեր՝ մանրողը գիտէ:

Ուր ծուխ՝ այնտեղ կրակ:

Ուրախ սիրտը՝ դեղի պէս օգտակար է:

Ուրիշին աչքը՝ քեզի լոյս չի՛ տար:

Ուրիշի ձեռքով՝ կրակից շագանակ մի՛ հանէ:

Ուրիշի ձին նստողը, շո՛ւտ վար կ՛իջնէ:

Ուրիշին կը քարոզէ, ինքզինք կը լոլոզէ:

Ուրիշին հացին կարագ չե՛ն քսի:

Ուրիշին համար լացողին, աչքերէն արցունքը պակաս չ'ըլլա՛ր:

Ուրիշին ձախողածը դուն մի՛ փորձեր:

Ուրիշին ճրագ, լոյս՝ մեզի կրակ:

Ուրիշին չուանով հոր չե՛ն իջներ:

Ուրիշներին , քո աչքով մի՛ չափիր:

Ուր կամք կայ՝ հոն ճանապարհ կայ:

Ուր հա՛ց , հոն կա՛ց:

Չ

Չարին՝ չարիք հատուցանել՝ փոքրահոգի մարդու գործ .

չարին բարիք հատուցանել՝ մեծահոգի մարդու գործ :

Չարերը երգ չունին:

Չարը ածուխի պէս է, եթէ չ՛այրէ քեզ՝ կը սեւցնէ:

Չարին վերջը վատ է:

Չափէ ոսկորը, յետոյ կլլէ զայն:

Չգիտնալը ամօթ չէ, չսորվիլը ամօթ է:

Չէր տեսել պատից կախ, տեսաւ ճակտից կախ:

Չ'ըսպաննուած արջին մորթը չեն կիսում:

Չկայ ամենալաւը՝ կայ աւելի լաւը:

Չկայ չարիք` առանց բարիք:

Չհաւնած քարդ գլուխ կը պատռէ:

Չորերուն հետ՝ թացերն ալ կը վառին:

Չուանին վրայ ալիւր կը փռէ:

Չունեւորը կ'ուտէ ապրելու համար, ունեւորը կ'ապրի ուտելու համար:

Չունե՛ս փող, մտի՛ր հող:

Չուտողաց «մալը» ուտողաց հալալ:

Չցանած՝ հնձել ուզողին մէկը:

Պ

Պահուող կերպասին արժէքը կ՛աւելնայ:

Պաղ ապուր:

Պաղ երկաթ ծեծել:

Պաղ խօսք ընել:

Պաղ ջուր թափել մէկուն գլխուն:

Պառաւ ձին, ակօսը չի՛ քանդի:

Պատե՛րն էլ ականջ ունեն:

Պատիւը պահել:

Պատուոյ խօսք:

Պար ես մտել, պիտի շորորա՛ս:

Պարզութեան մէջ գեղեցիկ:

Պարտ ու պատշաճ:

Պարտքի գինի խմողը՝ երկու անգամ կը գինովնայ:

Պարտքի ուտողը՝ իր գրպանէն կ՛ուտէ:

Պզտիկ հարուածները, մեծ կաղնիներ կը տապալեն:

Պիտի ծամեմ, բերա՞նդ դնեմ:

Պլպուլը իր տարտը կու լայ, ագռաւն «ղաղա» կ'անէ:

Պղտոր ջուրի մէջ ձուկ կ'որսայ:

Պտղատու ծառին քար չե՛ն նետեր:

Պտուղին հասունը անուշ է, մարդուն՝ խակը:

Ջ
Ջահել լինել` երգել, ծեր լինել` աղօթել:

Ջաղացքը ջուրն է տարեր, ջախջա՞խը կը փնտռես:

Ջանա՛ որ չկորսնցնես. գտնելը շա՛տ դժուար է:

Ջորուն հարցնում են «հայրդ ո՞վ է», ասում է ՝ «մայրս ձի է»:

Ջուրը զարիվեր չե՛ն ուղղեր:

Ջուրը ինկողը անձրեւէն չի վախնար:

Ջուրը իր ճամբան կը գտնէ:

Ջուրը խմէ՛ ակէն, գործը զննէ՛ տակէն:

Ջուրը կաթսայում որ ուժեղ եռայ, իր տակի կրակը կը մարէ:

Ջուրը կը տանի, ծարաւ կը բերէ:

Ջուրը կը քնանայ, թշնամին չի քնանար:

Ջուրը չի տեսած մի' բոպիկնար:

Ջուրը պատից վեր կը հանէ:

Ջուրը պզտիկին, խօսքը մեծին:

Ջուրը տեսնէ ձուկ կ'ըլլայ , կատուն տեսնէ մուկ կ'ըլլայ :

Ջուրի կուժը՝ ջուրի ճամբան կը կոտրի:

Ջուրի ձայն, աղջկայ ձայն, ոսկի՛ ձայն:

Ջուրին բաժինը ջուրը կը տանի:

Ջուրին դէմ թի մի՛ քաշեր , զուր տեղը սիրտ մի՛ մաշեր:

Ջուրին՝ հանդարտ հոսողէն, մարդուն՝ հանդարտ խօսողէն վախցի'ր:

Ջուրի նման երթաս, բայց ե՛տ դառնաս:

Ջուրի պէս սորվիլ:

Ջուրը կաթկթելով քար կը ծակէ:

Ջուր ուզեց, գինի ստացաւ:

 

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

In this conclusive addition, we advance to the letter U as there are practically no Armenian words beginning with the Letter Ռ, just as there are no words or names beginning with the letter Րor Ւ, except that is , in the Soviet Armenian un- Orthograpy the Ւ has been displaced by Ու that we already saw under the letter Ո /VO. Neither are there any under Ֆ

Once again. Let us see your favorite sayings.

====

Ս
Սանդին մէջ ջուր կը ծեծեն:

Սատանային ականջը խուլ:

Սատկած էշը գայլէն չի՛ վախնար:

Սարի բարձրութիւնը հեռուից է երեւում:

Սարի ետին աւելի լաւ է, քան քարի տակ:

Սա՛ր, ձո՛ր, ի՛մ փոր:

Սարը սարին չի՛ հասնի, մարդը մարդու կը հասնի:

Սեղանին վրայ ծտի կաթն էր պակաս:

Սեւ երես լինել:

Սեւը սապոնն ի՞նչ ընէ, խեւը՝ խրատը:

Սեւ իշուն՝ կարմի՛ր հլուն:

Սեւ հաւը ճերմակ հաւկիթ կ՛ածէ:

Սէր է կապել:

Սիրէ չուզածդ, ո՛ղջ մնայ ուզածդ:

Սիրուն երեսի վրայ, փիլաւ չե՛ս եփի:

Սիրտ առնել:

Սիրտը լայնցնելով, բերանը նեղցնելով:

Սիրտը կոտրա՛ծ է:

Սիրտ կոտրելը դիւրին է՝ շինելն է դժուար:

Սիրտը վառած էշը, աւելի արագ կը վազէ:

Սիրտի տէր ըլլալ:

Սիրտս թուզի հունտի մէջն է:

Սիրտս վկայեց:

Սիրտս փրթաւ:

Սլլած սխտորուած մնաց:

Սոխակին դրին ոսկէ վանդակում, ասաց «ես իմ վարդի փուշն եմ ուզում»:

Սոխ չեմ կերել, որ սիրտս մռմռայ:

Սոխը, սխտորը ամուսնացեր են, քառասուն օր՝ հոտը չէ ելեր:

Սոխ ու հաց` սիրտը բաց:

Սոխ ուտողին սիրտն է որ կ՛այրի՛:

Սուղից աժանը չկայ:

Սուտը՝ բերանը լողում ա:

Սուտը, կեղծիքը կը կնքեն դաշինք, արդիւնքն կ՛ըլլայ միմիայն չարիք:

Սուտը որ շատ կրկնես` ճիշդ կը թուայ:

Սուտը տուն կը քանդէ՛:

Սուտին պոչը կա՛րճ է:

Սուտ խօսքը հիւանդին յոյս է, թշնամուն՝ պարտութիւն:

Սպասելով աչքս ջուր կտրեց:

Ստախօսին տունը այրի՝ հաւատացող չ'ըլլար:

Սրա-նրա դուդուկի տակ պարել:

Սրտէ ի սիրտ ճանապարհ կայ:

Սրտի սիրած, Աստուծոյ օրհնած:

Սրտին վրայ քար դնել:

Սրտովս գնա՛:

Սրտով սիրած եար լինի, թող մի քիչ էլ չար լինի:

Վ

Վազող ձիուն գլխուն չե՛ն զարներ

Վատ օր կ՛աղէկնայ, վատ մարդ չ՛աղէկնար:

Վարդ եթէ ըլլայ՝ հոտոտէ, բայց գլխուդ մի՛ դներ:

Վարդն առանց փշի չի՛ լինում:

Վախկոտի մայրը լաց չի՛ լինի:

Վա՛խտը գիտի, բա՛խտը գիտի, մա՛րդը գիտի:

Վախցի՛ր Աստուծմէ չվախցողէն:

Վայ այն երկրին՝ որուն թագաւորը մանուկ է:

Վառած սրտին, մանանեխ մի՛ ցաներ:

Վատ ընկերոջ հետ ճանապարհ մի՛ երթար:

Վատ խօսքը, մի փուտ մեղրով չ'ուտուիր:

Վարպետին մուրճի մէկ հարուածը՝ հազար կ՛արժէ:

Վերը թքնես՝ պեխդ է, վարը թքնես ՝ մօրուքդ:

Վերմակիդ համեմատ ոտքդ երկնցուր:

Վերնատունը դատարկ :

Վերջը խնդացողը շա՛տ կը խնդայ:

Վէրքը կ՛աղէկնայ՛ տեղը կը մնայ:

Վնասը շահին ընկերն է:

Վստահի՛ր տեսածի՛դ, ո՛չ լսածիդ:

Վրան օձ նետես՝ տեղէն չի՛ շարժի:

Տ

Տանը ցե՛ցն է:

Տանիլ-բերել:

Տան մէջէն գողին՝ շունը չի՛ հաջեր:

Տանող-տանողի:

Տաշուած քարը գետինը չի՛ մնար:

Տասը հաշուէ՝ վերջը խօսիր:

Տասը չափէ, մէկ կտրէ՛:

Տարան ուղտին նալլելու՝ գորտերը ոտքերը ձգեցին:

Տարին անգամ մը, օձի պէս ՝ մորթը կը փոխէ:

Տավարը պախուրցով կը կապեն, մարդը՝ խօսքով:

Տարով թէ գաս՝ սուլթան ես. ամսով թէ գաս՝ ղոնաղ ես. ամէն օր գաս՝ անհամ ես:

Տաք ապուրին մէջ, պաղ ջուր չե՛ն լցներ:

Տաք ու պաղ տեսնել:

Տգետը կը վիճի, գիտունը կը դիտէ, իմաստունը կը լռէ:

Տգիտութեան մէջ երջանիկ :

Տեղերնիս նեղ է, սրտերնիս՝ լայն :

Տեսածիդ կէսին հաւատայ, լսածիդ ալ բնաւ մի՛ հաւատար:

Տկլոր մարմնին չի նայեր` կատու կը շալկէ:

Տղադ երկու ձեռքով պահէ, աղջիկդ մէկ ձեռքով:

Տղամարդու սրտի ճամբան ստամոքսէն կ'անցնի:

Տունը վառես` հացի հոտ չի՛ գայ:

Տուն մի՛ ընտրի, հարեւա՛ն ընտրի:

Տուն պահող կացինը, դուրս կը մնայ:

Տուն քանդողը, տուն չի՛ շինի:

Տո՛ւր ինծի ընկոյզի հատ մը, ուզէ փուճ ելլէ:

Տո՛ւր, մի՛ վախնար, ա՛ռ, մի՛ ամչնար:

Ց

Ցամաք գետին մէջ կը խեղդուի:

Ցերեկը խուրձ մը «մախր» (եղեւնափայտ) վառած, կը պտըտի:

Ցորեն հաց չ'ունես՝ ցորեն լեզու ունեցի՛ր:

Ցորեն ցոյց տուեց, գարի վաճառեց:

Ցուլին եղջիւրը ցեխ տեսած չէ:

Փ

Փախչող ձուկը մեծ կ'ըլլայ:

Փախչողն ալ «ո՜վ Աստուած» կը կանչէ, հալածողն ալ:

Փակագիծը բանալ:

Փակագիծի մէջ:

Փայտահատին աչքը տաշեղին վրայ է:

Փափախը մեծ `մէջը դատարկ:

Փերեզակը իր ունեցածը կը կանչէ:

Փնտռողը կը գտնէ:

Փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում:

Փողը ի՞նչ է, ձեռի կեղտ. այսօր կայ՝ էգուց չկայ:

Փողի քսակը` բարձրացնում է մարդու հասակը:

Փոշիոտ տեսար ջաղացպա՞ն կարծեցիր:

Փոս փորողը՝ ինք կ՛իյնայ մէջը:

Փորի ցաւը հասկցայ:

Փորձառու մարդուն խրատը աւելի ծանր է՝ քան ոսկին:

Փորձը, փորձանք չէ:

Փորձուած թանը աւելի լաւ է՝ քան անփորձ մածունը:

Փորս մօտ է, քան քորս:

Փուշը մէկ-մէկ կը հանեն:

Ք

Քաղցր լեզուն օձը ծակէն կը հանէ:

Քամի՛ կը ցանես՝ փոթորի՛կ կը հնձես:

Քամուն բերածը, քամին կը տանի:

Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես:

Քաջ մարդուն խենթ կ'ըսեն:

Քաջութիւնը զարնելով կ'ըլլայ, աղայութիւնը տալով:

Քառասուն աչքերէ լացողին մէկը:

Քառասուն ճնճղուկը, մէկ կաթսայ չի լեցներ:

Քար դնել մէկուն առջեւ:

Քար ըլլայ՝ կը ճայթի:

Քարսիրտ:

Քարը՝ բամպակին մէջ փաթթելով կը խօսի:

Քարը գլխուն տալ:

Քարի պէս սիրտ ունի:

Քարէ քար իյնալ:

Քացախը երբ բարկ է, իր ամանը կը ծակէ:

Քաւութեան նոխազ:

«Քէֆ » անողին « քէֆ » չի պակսիր, դարդ անողին դարդ չի պակսիր:

Քթէն բռնես հոգին կ'ելլէ :

Քթից բերել:

Քթից բռնիս, շունչը կը փչի:

Քթին դպաւ:

Քիթը ամէն տեղ մտցնել:

Քիթը բերանը մէկ ըրի:

Քիթը կախ:

Քիթը կը վազէ:

Քիթը հոտ կ'առնէ:

Քիթը մեծին մէկն է:

Քիթը ցեխէն դուրս ելաւ:

Քիթը վեր է:

Քիթն ու մռութը կախել:

Քի՛չ բեռցիր, շո՛ւտ դարձիր:

Քիչ սիրէ որ քիչ ցաւիս, քիչ յուսայ որ քիչ խաբուիս:

Քղանցքին կայծ ինկած է:

Քոսոտ այծը աղբիւրի ակէն ջուր կը խմէ:

Քոսոտ շունը ուրկէ՞ ունենայ մազոտ կաշի:

Քունը աչքերէն կը հոսի:

Քու ոտքդ գացած տեղը, իմ գլուխս թող երթայ:

Օ

Օգուտ չունի վերջը լաց, ժամանակին աչքդ բաց:

Օտարին ճրագը, քեզի չ'առաջնորդեր:

Օտարի ձեռքով ձուկ չե՛ն բռներ, փո՛ւշ կը բռնեն:

Օտարի քով կովուդ չկտրես. կամ «կարճ է » կ'ըսէ՝ կամ «երկար»:

Օձը՝ օձ է, բայց ջուր խմողին չի՛ կճեր:

Օձի հետ բարեկամութիւն չ'ըլլար:

Օձի սատկելը որ գալիս ա՝ ճամբի մէջտեղն է պառկում:

Օձիքը ձեռք տալ:

Օձն իր շապիկը կը փոխէ, բնութիւնը չի՛ փոխեր :

Օշարակդ ե՛րբ պիտի խմենք:

Օրը կ'անցնի, բայց չարիք չ'ըրած՝ չ'անցնիր:

Օրինակ դառնալ:

Օրինակ ծառայել:

Օրին չեղողը՝ տարիին չ՛ըլլար:

 

Edited by Arpa
  • Like 1
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...