Jump to content

SAYINGS


Arpa

Recommended Posts

փորձված թանը անփորձ մածունից լավ է

 

փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում

 

և իհարկե ...

 

կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում ;)

Edited by Nané
Link to comment
Share on other sites

էշին միշ պիտ բամփես ու հիշեցնես որ էշ ե

հանկարծ իրան հրեղեն ձիու տեղ չըդնի

Link to comment
Share on other sites

էշը էշ էլ կմնա թեկուզ մեկ քայլ էլ գնա...

 

չնայած որ...

 

էշը որ էշ է, մարդ կա էշից էլ գեշ է...

 

մարդ որ էշ չլիներ էշի գինը միլիոն կլիներ...

Link to comment
Share on other sites

"Էշն ինչ գիտի նուշն ինչ է"

 

"Շունը կաղելով չի սատկի"

 

"Սերը աթարին էլ է կպնում"

 

"Մուկը ծակը չի մտնում ցախավել էլ հետևից է քարշ տալիս"

Edited by Ani
Link to comment
Share on other sites

Ծիտ ուտես մախոխ: wtf? Can someone explain it to me? It's supposed to mean: "ի՞նչ կապ ունի" or "what has that got to do with it?"

 

And there's another one I'm looking for. Who knows it? It goes something like: "A bride was asked to dance, and she said the floor was slanted," i.e. "a bad workman always blames his tools."

 

A lot of bridal and bridegroomal sayings in Armenian, btw...

 

 

Link to comment
Share on other sites

Նայիրի, նմանակները ունեմ.

«Շունն ուտէ ջիգեար», այսինքն՝ շունը անարժէք կենդանի է, թող ուտի անարժէք միսը (ջիգեար, թոք):

«Գետինը ծուռ է. կովը կաթ չի տար» որեւէ գործում անաջողութեան պատճառը ենթական չէ, այլ երրորդական անհեթեթ մի պատճառ:

 

Link to comment
Share on other sites

Նայիրի, նմանակները ունեմ.

«Շունն ուտէ ջիգեար», այսինքն՝ շունը անարժէք կենդանի է, թող ուտի անարժէք միսը (ջիգեար, թոք):

 

Բայց դա նույնն է նաշանակում՞:

 

«Գետինը ծուռ է. կովը կաթ չի տար» որեւէ գործում անաջողութեան պատճառը ենթական չէ, այլ երրորդական անհեթեթ մի պատճառ:

 

Կարծում եմ հենց էդ է. ուրեմն` «հարսին ասեցին պարիր, նա էլ ասեց գետինը ծուռ է»: "They asked the bride to dance, but she said the floor was slanted," meaning "she blames her inability to dance on the floor."

Link to comment
Share on other sites

Շունը յիշէ, փայտը քաշէ

This is reminiscent of the English-attributed to Teddy Roosevelt- "Walk softly and carry a big stick", which should be our policy in re our so called neighbors.

Հաչող շունը չի խածնի

Its bark is worse than its bite

Շունը որ զգայ իր վխճանը, մզկիթի դրան կեղտոտէ

Meaning " suicide by cop"?

Շան օրեր

Dog days. In English it refers to the hot summer days, based on the domination of the star/constellation Cirius/Dog

Մի ովմն արդեն ըսաւ

Շան ատամ, խոզի կաշի

Ես յաճախ յիշեմ սա հրեայ արաբ , եւ այլ ժողովուրդների առընթեր: Ծիծաղելին :P , թէ ոչ արաբը եւ ոչ ալ հրեան խոզի սիրահար են:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Շունն օր բան չունեցավ էնըլու, ուր պըլորդան գը լիզը(Շունը որ բան չունեցավ անելու, իր ձվերն է լիզում ):

Այո, ես տեսել եմ այդ պատկերը: Դա "շնանալ" ին մի այլ իմաստ տայ:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Բայց դա նույնն է նշանակում՞:

 

 

Ծիտ ուտես մախոխ

 

 

Տուածս օրինակը, ենթադրեմ, ոչխար կամ տաւար մորթողի խօսքն է լինելու, որ զենուած կենդանու միսը բաժանում է, կամ վաճառում, իսկ շատ պահանջք չունեցող լեարդը եւ թոքը, երեւի տալիս է անհամբեր սպասող շներին:

 

Քո յիշատակած ասքը մեկնաբանելու համար, պէտք էր հասկանայի մախոխի իմաստը: Ինչ էլ լինի, ծտի «ճնճղուկի» կողմից ուտելի մի բան պէտք լինի:

 

Արմատականի III հատորից յապաւումով.

 

+Մղեղ «բարակ փոշի, մոխիր, մաղուք»: = Բնիկ հայ բառ՝ հնխ. mōl- արմատից, որի ժառանգները ընդարձակ տե՛ս մալ «մանրել, փշրել»: Գաւառական. Ալաշկերտ Մուշ մղեղ, մռեղ, Հաճըն մաղող, Ջուղհա մղմեղ, Երեւան մղմէղ, բոլորն էլ նշանակում են «յարդի մանր փշուր կամ մանրունք»...

 

Մախոխ. նման է Հաճընի մաղող բառին:

 

Մշակները ցորենի բերքը կալսելուց ետք, կալերում մնացած մախոխը չեն հաւաքում, համոզուած լինելով, որ դա ծտի բաժինն է:

Link to comment
Share on other sites

Թէեւ չեմ հասկանում իմաստը

Մախոխ մի տեսակի , երեւի անհամ կերակուր է պատրատուած չոր կանաչ լոբի ով

Նաեւ չի մոռանալ որ ԽՈԽ նշսնսկի կերակուր, աւելի ճիշտ ԽՈՐԽ որտեղից գայ մեր ԽՈՀԱՆՈՑ, իմա ԽՈՐԽԱՆՈՑ բառը:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Տուածս օրինակը, ենթադրեմ, ոչխար կամ տաւար մորթողի խօսքն է լինելու, որ զենուած կենդանու միսը բաժանում է, կամ վաճառում, իսկ շատ պահանջք չունեցող լեարդը եւ թոքը, երեւի տալիս է անհամբեր սպասող շներին:

Քո յիշատակած ասքը մեկնաբանելու համար, պէտք էր հասկանայի մախոխի իմաստը: Ինչ էլ լինի, ծտի «ճնճղուկի» կողմից ուտելի մի բան պէտք լինի:

Արմատականի III հատորից յապաւումով.

+Մղեղ «բարակ փոշի, մոխիր, մաղուք»: = Բնիկ հայ բառ՝ հնխ. mōl- արմատից, որի ժառանգները ընդարձակ տե՛ս մալ «մանրել, փշրել»: Գաւառական. Ալաշկերտ Մուշ մղեղ, մռեղ, Հաճըն մաղող, Ջուղհա մղմեղ, Երեւան մղմէղ, բոլորն էլ նշանակում են «յարդի մանր փշուր կամ մանրունք»...

Մախոխ. նման է Հաճընի մաղող բառին:

Մշակները ցորենի բերքը կալսելուց ետք, կալերում մնացած մախոխը չեն հաւաքում, համոզուած լինելով, որ դա ծտի բաժինն է:

Արփա, կարծեմ չտեսար գրածս: :)

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Արփա, կարծեմ չտեսար գրածս: :)

Վայ, քոռանամ ես: Երեւի արդեն քոռ եմ: :P

Ինչու թուրքերէն ենք խօսում?

Կուրանամ ես: Երեւի արդեն կոյր եմ: :P :D

Պիտի տենել թէ սա ինչ նշանակի Մարաշի բառբարով:

Բայց նաեւ տես սա Ջաւախքի բառբարով;

Կերակուրներուն զրույցը

Մե անքամըմ կերակուրները հավաքվել, զրուց կէնեն:

Հարցնեն կը մսով յայնուն.

- Մսով յայնի, մարթուն ինչքա՞ն ճամփա կը տանիս:

- մէ օխտը սահաթ կտանիմ,- կսե մսով յայնին:

- Ձվաձեղ ախբար, դու ինչան կը տանի՞ս:

- Մէ իրեք սահաթ ա ես կտանիմ,- կսե ձվաձեղը:

- Թանով ապուր, դո՞ւ:

- Օր ճայթ էնեմ, էրկու սահաթ կտանիմ:

- Մախոխ ապուր, հպը դո՞ւ ինչքան կտանիս:

- Վալլա,- կըսե մախոխ ապուրը,- ես քյաֆիլ չեմ ըլլի մարդուն տնեն դուս քալու:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

ես քյաֆիլ չեմ ըլլի մարդուն տնեն դուս քալու:

Սա նշանակէ՞, թէ սննդական արժէք չներկայացնող ուտելիք է մախոխ-ապուրը:

Թեփով ապուր, յարդով ապուր?

 

Link to comment
Share on other sites

Սա նշանակէ՞, թէ սննդական արժէք չներկայացնող ուտելիք է մախոխ-ապուրը:

Թեփով ապուր, յարդով ապուր?

Իրաւի!!!

Ես լսել եմ ԽՈԽ ու ՄԱԽՈԽ խօսքը, գուցէ Մարաշցի երեցներէն բայց չեմ կարող ապացուցանել:

Edit.

Ոչ, ոչ: Նորից շուարել եմ:

Տես-

Gog and Magog

From Wikipedia

The tradition of Gog and Magog (Hebrew גוג ומגוג; Arabic يأجوج و مأجوج) begins in the Hebrew Bible with the reference to Magog, son of Japheth, in the Book of Genesis and continues in cryptic prophecies in the Book of Ezekiel (see War of Ezekiel 38-39), which are echoed in the Book of Revelation and in the Qur'an. The tradition is very ambiguous with even the very nature of the entities differing between sources. They are variously presented as men, supernatural beings (giants or demons), national groups, or lands. Gog and Magog occur widely in mythology and folklore.

Տես Ծննդոց 10-2

Whoever they all are???

10 Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց։ 2Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Թէեւ չեմ հասկանում իմաստը

Մախոխ մի տեսակի , երեւի անհամ կերակուր է պատրատուած չոր կանաչ լոբի ով

Նաեւ չի մոռանալ որ ԽՈԽ նշսնսկի կերակուր, աւելի ճիշտ ԽՈՐԽ որտեղից գայ մեր ԽՈՀԱՆՈՑ, իմա ԽՈՐԽԱՆՈՑ բառը:

 

խորխաման՝ լսել էի... խորխանոց: չէի լսել...

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Ողջո՜յն,

 

Ռոբերտ Դաւթեանի «Լեզու եւ խօսք» գիրքից մէջբերում.

 

Պատրաստի խօսք, ասացուածք, առածներ, խրատանի, իմաստութիւններ, թեւաւոր արտայայտանք

Մտածելու եւ խօսելու ընթացքում մարդը անհրաժեշտաբար խօսքին միահիւսում է պատրաստի խօսքեր, որոնք կոչւում են խօսքային բանաձեւեր: Այսպէս՝ բարի լոյս, բարի օր, բարի առաւօտ, բարի երեկոյ, բարի գալուստ, բարով տեսանք, յարգանքիս հաւաստիքը, գիշեր բարի, ցտեսութիւն, լոյս քեզ տեսնողին, ողորմած լինես, ողորմած կենաս, աստուած օրհնի, մինչեւ նոր հանդիպում եւ այլն:

 

Խօսքային բանաձեւերից մի քանիսը գործածւում են հեքիաթներում, ինչպէս՝ թագաւորն ապրած կենայ. լինում է, չի լինում. հաւքն իր թեւով, օձն իր պորտով. կար, չկար եւ այլն: Կան նաեւ խօսքային բանաձեւեր, որոնք երդման, հանդիմանութեան, գոհունակութեան արտայայտութիւններ են, մաղթանքներ ու անէծքներ, ինչպէս՝ աստուած չանի, աստուած ոչ անի, աստուած հեռու տանի, աստուած վկայ, ես ու իմ հոգին, երկինք-գետին, արեւս վկայ, վայ քո տունը քանդուի, վայ քո տունը չքանդուի, մուխդ մարի, մարդ աստուծոյ, փառք աստուծոյ, փառք քեզ աստուա՛ծ, տէրը քեզ հետ, չար սատանայ, գլուխդ հողեմ, արեւդ խաւարի եւ այլն:

 

Պատրաստի խօսքեր: Պատրաստի խօսքերը, միանալով խօսքին, դառնում են բովանդակութեան բաղադրիչ: Պատրաստի խօսքերի մի մասը քաղուածքներ են, մէջբերումներ: Սովորողների մտքի եւ արտասանութեան մարզման տեսակներից որոշ նշանակութիւն ունեն հանելուկներն ու շուտասելուկները: Պատրաստի խօսքերը հիմնականում ձեւակերպուած դիպուկ եւ իմաստալից բարոյախրատական եւ փիլիսոփայական բնոյթի մտքեր ու մտածողութիւններ են, կեանքի բովում ճշտուած եւ ժամանակի առաջ քննութիւն բռնած ճշմարիտ դատողութիւններ: Պատրաստի խօսքերն ասուածը դարձնում են աւելի դիպուկ, ճշմարիտ եւ գեղեցիկ:

 

Պատրաստի խօսքերը բաժանւում են երկու խմբի՝ ժողովրդական եւ գրական: Ժողովրդական ծագում ունեն ժողովրդական բառ ու բանը՝ ասացուածքները, կարճաբանութիւնները, առածները, խրատանին, առակները, անեկդոտները եւ ժողովրդական իմաստութիւնները: Ժողովրդական ծագում ունեցող պատրաստի խօսքերը հիմնականում բարոյախրատական բնոյթ ունեն, իրենց մէջ ամփոփում են ժողովրդի դարաւոր կեանքի իմաստութիւնը, կենսափորձն ու իմացութիւնը:

 

Ասացուածքներ եւ առածներ: Ասացուածքներն արտայայտում են դիպուկ մտքեր եւ դատողութիւններ, ունեն խրատական բովանդակութիւն: Ահա հայկական ասացուածքների օրինակներ. քիչ ուտելը մարմնին է օգուտ, քիչ խօսելը՝ հոգուն. լաւ է անտեղի աշխատել, քան անտեղի թափառել. մօտիկ հարեւանը լաւ է մօտիկ բարեկամից. աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է. շիտակ մարդը ծուռը չի սիրի, շիտակին էլ ծուռ չի ասի, ասելը հեշտ է, անելը՝ դժուար. համբերանքը կեանք է. թոկի երկարն է լաւ, խռսքի՝ կարճը. ճշմարիտ խօսքերը գեղեցիկ չեն, գեղեցիկ խօսքերն էլ ճշմարիտ չեն, քէֆ անողին քէֆ չի պակսի:

 

Ասացուածքներն ունեն ժողովրդական ծագում, ժողովրդական ոգի, գործածւում են մտերմիկ խօսքում:

 

Առածներն ունեն այլաբանական նշանակութիւն, այսինքն՝ ասւում է մի բան՝ մի այլ բան հասկանալու համար: Առածները խօսքին տալիս են պատկերաւորութիւն, այն դարձնում են հետաքրքրական: Ահա մի քանի առածների օրինակներ. կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դո՛ւ լսիր. երկաթը տաք-տաք կծեծեն. ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա. արտը խախուտ մահանան կարկուտ. գեղ կանգնի, գերան կկոտրի. պտուղն իր ծառից հեռու չի ընկնի. ճրագն իր տակը լոյս չի տայ. կուզիկին աղջիկ տուին, չհաւանեց. ուզում էր, որ զոքանչն էլ գեղեցիկ լինի. մեկը տէրտէր է սիրում, միւսը՝ տէրտէրակին:

 

Առածներն ունեն խոր իմաստ, որոնք հարմարեցւում են կեանքի ճիշտ ճանաչողութեանը, բնորոշ են կենսափորձով հարուստ մարդկանց խօսքին:

 

Խրատանին աչքի է ընկնում իր խրատական բովանդակութեամբ: Խրատանին տարիքով եւ կենսափորձ ունեցող մարդկանց պատշաճ միտքն է: Խրատանու օրինակներ են՝ տա՛սը չափիր, մե՛կը կտրիր. ուրիշի ձեռքով միայն օ'ձ բռնիր. քի՛չ խօսիր, շա'տ լսիր. իմաստունի հետ քար քաշիր, տգէտի հետ մեղր մի՛ ուտիր. շատ մի՛ սիրիր, ատել կայ, շատ մի՛ ատիր, սիրել կայ. բարեկամի հետ կեր ու խում արա, առեւտուր մի՛ արա. մօրը տե'ս, աղջկան ա'ռ. կրակի վրայ եղ չեն լցնի. ուշ լինի, նուշ լինի. յոյսդ միայն քեզ վրայ դի՛ր:

 

Իմաստութիւնները եւս ունեն ժողովրդական ծագում, սակայն դրանց հեղինակներն անյայտ մարդիկ են: Ժամանակին դրանք գրի են առնուել, խմբաւորուել եւ նոյնիսկ թարգմանուել են այլ լեզուներից: Չի բացառւում, որ դրանք հին շրջանի մտածողների գրչին են պատկանում: Իմաստութիւնները համառօտ, իմաստալից, խոհական ու խրատական բովանդակութիւններ ունեցող մտքեր են, որոնք, խօսքի մէջ կիրառուելով, այն դարձնում են աւելի իմաստալից ու գեղեցիկ:

 

Օրինակ՝

 

Չորս բան անգին են՝ գիտութիւնը, առողջութիւնը, ազատութիւնը եւ առաքինութիւնը:

 

Չորս բան արդարութիւն չեն ճանաչում՝ սէրը, ատելութիւնը, վախը եւ շահը:

 

Չորս բան չի կարելի գողանալ՝ գիտութիւնը, կամքը, արուեստը եւ խելքը:

 

Չորս եղանակով պէտք է լսել՝ մտերմութեամբ, լռութեամբ, համբերութեամբ եւ հնազանդութեամբ:

 

Չորս բան է պարտաւոր անել աշակերտը՝ լսել մտերմաբար, ընթերցել մտադիր, սովորածը սովորեցնել ուրիշներին եւ գրի առնել իմացածը:

 

Չորս բանի մարդ ձգտում է եւ չի հասնում՝ մեծ հարստութիւն, կատարեալ գիտութիւն, տեւական հանգստութիւն եւ տեւական ուրախութիւն:

 

Չորս խորհուրդ, որ չպէտք է մոռանալ՝ տե՛ս, լսի՛ր, լռի՛ր եւ համբերի՛ր:

 

Ժողովրդական ծագում ունեցող բոլոր պատրաստի խօսքերն էլ ունեն բարոյախրատական բովանդակութիւն, դիպուկ են եւ ազդու, հետաքրքրական են եւ արտասովոր, այս պատճառով էլ խօսքի համար դառնում են զարդեր:

 

Թեւաւոր արտայայտութիւններ գրաւոր ծագում ունեն: Սրանք անցեալի գրականութիւնից յայտնի, նշանաւոր մարդկանց ու կարեւոր իրադարձութիւնների հետ կապուած սեղմ, տարաբնոյթ արտայայտութիւններ ու մտքեր են, որոնք ակնարկում են իրադարձութիւնը կամ երեւոյթը՝ թողնելով, որ ընթերցողը կամ ունկնդիրը մտովի զուգահեռ անցկացնի տուեալ կամ ներկայ իրադարձութիւնների ու երեւոյթների միջեւ: Թեւաւոր արտայայտութիւնների մի մասն ունի դիցաբանական եւ աստուածաշնչեան ծագում, սակայն փոխաբերական իմաստ ձեռք բերելով՝ վերածուել է դարձուածքների: Այսպէս՝ աքիլլեսեան գարշապար, հոմերական քրքիջ, աղքատ Ղազարոս, Սիմոն ծերուն եւ այլն: Թեւաւոր արտայայտութիւնների մի մասն էլ «խօսուն անուններն» են, որոնք գրականութեան մէջ յայտնի տիպական կերպարներ են՝ Դոն Ժուան (գրական կերպար՝ կնամոլ), վերջին մոհիկան (վերացող երեւոյթի վերջին արտայայտութիւնը), Քաջ Նազար, ձախորդ Փանոս, մեծապատիւ մուրացկան, ցեց, տէր Թոդիկի դպրոց եւ այլն: Համաշխարհային գրականութեան շատ նշանաւոր երկերում հանդիպում են աստուածաշնչեան մի շարք արտայայտութիւններ. խաւարի թագաւորութիւն. գայլ՝ գառան մորթով. ձայն բարբառոյ յանապատի. քաւութեան նոխազ. երկնային մանանայ. սրերից խոփ կռել. Սողոմոնի դատ. աւազի վրայ տուն կառուցել. փշէ պսակ. ձեռքը լուանալ. հաց հանապազօրեայ. սուր բարձրացնողը սրով էլ կընկնի եւ այլն:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...