Jump to content

Ashot

Members
  • Posts

    5,065
  • Joined

  • Last visited

  • Days Won

    5

Everything posted by Ashot

  1. ՊԶՏԻԿ ԵՐԳԵՐ ԱՌՏՈՒՆ Ինչպես բարի քույր մը, սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը դրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս: Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն` լուսացավ հոգվույս մեջ` կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը` անձավի մեջ ծաղկած: Ինչպես բարի քույր մը, գորովազեղ առտուն, իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց. գգվեց ամենն ալ ցավիս ծաղիկներուն, որոնց բաժակները բարձրացա՜ն` անոր նայվածքին լույսովը թրջվելու: Եվ ինչպես բարի քույր, ինչպես բարի քույր` վաղաժամ մեռած` քնացավ առտուն, իր գորովանքով օծած` հասկերը իմ տարփանքներուս:
  2. ՏԿՃՈՐԻՆ ԵՐԳԸ (Արձակ բանաստեղծություն) Իրիկնալույսին ծիրանի ծովուն մեջ կղզիացած արտասվող ուռիներու շուքին տակ, հովիտին խորը, ահա՛վասիկ իմ երգս, արոտներուն շունչովը լեցուն. ահա՛վասիկ իմ երգս, առվեզերքի աննուխին ու ռեհանին խունկովը օծուն. ահա՛վասիկ իմ երգս, հնձված արտերուն ու հերկված հողերուն բույրովը, արևեփ խաղողներուն ու մեղրացած թուզերուն անուշույքովը ակաղձուն. իմ երգս` իղձի մը, արցունքի մը պես պարզ ու վճիտ, որ իրիկվան ոսկի հրեշտակին հետ թև առած կը թռչի, սարերն ի վեր, կապու՜յտն ի վեր: Ավանները, անշարժ անդորրիկ իրիկվան մեջ, իրենց ծխնելույզներեն փթթող ծուխի մանիշակները կ'ոսկեջրեն. տարածուն ու դաշնավոր քաղցրություն մը կը մշշանա անդաստաններուն վրա, ջուրերուն վրա, գյուղակներուն վրա: Իրիկունը, շեկլիկ, հերարձակ, առույգ արքենի իրիկունը շահասպրամներով, մանիշակներով, վարդերով զարդարված, իրիկունը, ոստոստուն, կը սահի կ'անցնի քովես: Ես իրիկվան տարփավորն եմ. ու իմ երգս պարզ, պարզ, իմ երգս, անանուն դողերով, անհամար թրթռումներով լեցուն է հիմակ, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը: Ցերեկվան արևին հուրքովը գինովցած պարտասու՛ն հոգիներ, ճերմակ լաթերով դաշտի՜ մշակներ, եկեք ունկնդրել իմ երգիս. իմ երգիս, որ բյուրազան բուրմունքներու խուրձ մըն է. իմ երգիս, որ ձեր քրտինքին, ձեր երանությանց ու ցավերուն աղաղակը, ձեր սիրական հովերուն, ձեր սիրական ջուրերուն, ձեր սիրական, մտերիմ, դրացի արագիլներուն ու թռչուններուն համերգությունը կա թառած: Ահա՜ կ'անցնի իրիկվան բամբիշը. ահա՜ անցան իրիկվան օդանույշներ, ջրանույշներ, ա՜լ թողեք բահը. հերի՛ք հերկեցիք, հերիք հողին նայեցաք, հերի՜ք անոր հակեցաք այսքա՜ն ատեն. ստվերները կը լճանան տակավ. իրիկուն է. անգամ մըն ալ վեր նայեցեք, դեպի կապույտին փառքը. ու ձեր մտածումը, հողին գորշութենեն հափրացած, թո՛ղ սավառնի հոն. եկեք շարվիլ ծառերու շուքին տակ. թո՛ղ երազնիդ վազե` անծանոթ նազելի հուրիներուն ետևեն, դեպ ի անտես նիփարաններ. նայեցեք անծայր, անծիր դաշտերուն, ծավալական ջուրերուն, մինչև որ հեռապատկերներուն հոգնութենեն ձեր կոպերը խտղտին, պրկվին փակվին, ու փակաչք ունկնդրեցեք` իմ երգիս: Ո՜վ բարի մշակներ, ականջ դրեք իմ երգիս, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը: Ահա՛ ծիծեռնակներու պարը. սարերեն վար իջնող ստվերի փերթերուն հետ, ծիծեռնակները` իրենք ալ թանձրացած մարմնացած ստվերներ` խուսափական լույսերուն հետ գրկված կը պարեն իրենց իրիկնային պարը. կը դառնան, կը դառնան և իրենց շրջշրջումին մեջ երբեմն ա¯յնքան կը մոտենան, կը հպավորին իմ կուրծքիս, ա՜յնքան, ա՛յնքան որ` նոր անծանոթ հորձանք մը իմ երգս կ'ալեկոծե. և անոնց թռիչքին երգը, պլլված իմ նվագիս, իրիկնավերջի սղոխին փայփայուն դաշնակության հետ, վիտակ վիտակ կը գծգծվի ասմազուն միջոցին մեջ, որ հետզհետե կ'ամպարծաթի: Ես պիտի թրթռամ, տերևներուն հետ, թռչուններուն հետ, բոլոր բուրումներուն հետ, ես տակավին պիտի սարսռամ հոս իմ երգս, ուռիներուն շուքին տակ, դալարստվեր հովտին ծոցը: Դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք, բարի՜ մշակներ. գիշե՜ր. կիսալուսինը ոսկեզօծ. ձեր միգապատ տներուն ծիրանեցոլ բիբերը կը փթթին բլուրին կատարեն. ձե՜զ կը կանչեն. դարձե՜ք, դարձե՜ք, և ահա՛ տանիքներուն վրա ձերինները կը պարեն, ձեռքերնին իրենց ճակտին քիվ ըրած, հորիզոնին լուսալիճ անդորրին մեջ երազուն ձեր սիլուեթներուն ետևեն թափառելով. ամբողջ տունը թևաբաց կըսպասե ձեզի, դարձե՜ք, դարձե՜ք: Երդիքին ետին, արուսյակը մշտածիծաղ կը թարթափի, հեռավո՜ր, պայծառ ու լուսարձակ` ինչպես ձեր խղճին ձայնը, որ ձեր աշխատանքին արևոտ տիվեն վերջ, ձեր գոհունակ հոգիներուն զովասուն երջանիկ գիշերին մեջ կը ճառագայթե: Օ՜ն, դարձե՜ք, ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք: Տունը դեռ գրկաբաց կըսպասե ձեզի: Տունը, որ գիտե ձեր հոգնությունները, ամբողջ օրվան մը ձեր չարքաշությունները, ձեր բովանդակ հոգերն ու հոգին. և ինչպե՜ս գիտե ժպտիլ, ամոքել, սիրե՜լ: Դարձե՜ք, դարձե՜ք, ու երբ տանիքներու վրա փռված ձեր անկողիններուն մեջ, լուսավորներու աննյութ անձրևումին տակ անդորրավետ քնանանք, կիսալուսնին ոսկելույս համայիլն ալ պիտի առկախվի, մնա հոն` ձեր երդիքներուն վրա: Օ՜ն, դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք. որովհետև իմ երգս ալ ահա՜ գիշերվան մեջ կը հալի՜, կը հատնի. որովհետև չեմ ուզեր ա՜լ փեթռտել երջանիկ լռություններուն ծաղիկ ցայգերգը` որ թո՜շ` կը բացվի հովիտին խորը, ուռիներու շուքին տակ:
  3. ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան: Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևունքը կը բացվի. լերան դալար ափն է ան, ուր ահա՜ լիալուսինը կը զետեղվի, շառագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ'երփներփվի` ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ: Կ'անցնիմ, կ'անցնի՜մ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ'ուռի, գոյության եթերածին երակ մը անդադրում կը բաբխե. ա՜հ, վայրկյանին քաղցրությունը: * * * Գյուղ կը դառնամ, ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղնորակ ճամբաներեն փոշիե ուրվականներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա. պահին գեղեցկությունը շարժումի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը ա՜լ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը. օ՜հ, վայրկյանին երանությո՜ւնը: Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները` մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակներ, զոր արգասավոր ամոլ մը ցանցեր է հոս հոն: Ահա՜ հեռուներեն սպիտակ իրան մը կը ցցվի, կ'ուռի. հովիտին աղջի՜կն է, գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշ######ժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը: * * * Դեռ չհասա. տափաստանը այնքա՜ն ընդարձակ է, ա՜յնքան ծայրածավալ, որ գավազանի չափ երևացող ճամբան, առաձիգ, քմահաճ, ոլորված տրեզի պես հետզհետե կը քակվի, կ'երկննա: Ճամբուն վրա ալոճիներու, ընկուզիներու պզտիկ կայաններ կան. շուրջս, այգիները, այգիները, անվերջ այգինե՜րը. որթի տերևներ, ամե՜ն կողմ. գետնին վրա ու կապտորակ օդին մեջ ալ, որթի խնկագույն տերևներ. դիմացս, ետիս, գլխուս վրա, շուրջս, ամե՜ն դի, անրջային թիթեռնիկներու պես պարանցիկ կը դառնան. ի՜նչ երազի մեջ եմ: Ու այս տերևի բույլերուն մեջեն, հեռո՜ւն, հա՛տ մը, գեղեցիկ, հսկայական, լուսաշող, շե՛շտ կը նկարվի, իր դրասանգներուն շուրջը բիլ երիզ մը կը պտուտկի. ու իր երակիկները, մեղրամոմի պես տժգույն, իր դալար ծոցին մեջ կը խաղան. տեղ տեղ հրանյութ կայծեր, ոսկի աչքեր կը քթթին. կոթունը, փոշեգույն, պիրկ կը շեշտվի. ես այդ տերևին, ես այդ տեսիլքին կ'երթամ գրկաբաց. ու ինքն ալ, ժպտուն, խանդաղատ, ինծի կըսպասե, զի՜ս կը կանչե կարծես. ա՜հ, ի՜նչ երազի մեջ եմ: Կը քալեմ, կը քալե՜մ, կը քալեմ և ահա՜ մոտեցա. մոտեցա ու կը բարձրանամ, փոշեգույն կոթունն ի վեր, կաթոգին, սրտազեղ. և ահա՜ կոթունին ալ ծայրն եմ արդեն ու պիտի սուզվիմ դալարին մեջ: – Բարև՛, տնաշե՛ն: – Բարին արևի՜դ,– կ'ըսեմ, ու տեսիլքը հալեր փախեր է արդեն. մոմագույն երակները սակայն դեռ կը խաղան քիչ մըն ալ ու կ'այլափոխվին հանկարծ. գյուղիս փողոցներն են, սալարկված միափայլ փողոցները. ու կոթունն ալ զոր մագլցեցա, գյուղիս ճամբան էր, տերևաձև գյուղիս ճամբան: Վա՜խ, տեսիլքը փախե՜ր է, բայց ա՜հ, իրականությունը հոն է. իմ մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղս հո՛ն է: Երազը գնաց, բայց խանդաղատանքը դեռ կը մնա...
  4. ՑԱՅԳԱՆՎԱԳ Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ո՞վ չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ո՞վ չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կ’երգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե՜ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն: Զանգակները կը հնչեն, երգերը կ'ոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնո՜ւնդն է: Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնո՜ւնդն է: Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանա՜ն. հոգիներու ծնո՜ւնդն է: Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնո՜ւնդն է: ...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, մի՛շտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնո՜ւնդն է... * * * Քու խորհուրդիդ վեհության առջև, ո՜վ սիրական ու պաշտելի գիշե՛ր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ: Ո՛վ սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր: Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո՜վ Տեր, ապրի՛լ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տու՛ր ինծի, ո՛վ Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե: Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ: Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...
  5. ՑԱՅԳԱՅԻՆ Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անո՜ւյշ ծաղիկներ, ձյունե փթթումներով, կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերի՜ն մեջ, ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին գանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ'օրրե զգացումները: Կարավանը կ'անցնի¯ լերան արահետներեն, ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը հեռուեն հեռու կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, որ մթին է և ահավոր: Եղնիկները,– անրջային ու պաշտելի՜ կենդանիներ,– թեթև, թեթև, գետափն ի վար կը սուրան, գետափն ի վար` որուն մեջ կըստվերանկարվին լուսնի լազվարթային սատափացումներեն, ինչ որ ունին խոլագիծ ու խուսափուկ ու անշոշափ` երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղրիկ նայվածքներուն լույսը կ'առկայծի գիշերին մեջ, որ լայն է, հեշտագին ու համապարփակ: Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ'անցնի տերևախիտ թավուտքին ճիշդ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ... Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հովը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՛տ հովը, որ ջուրերուն վրա խոլ ու տատանուտ շրջպար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ, որ ցրտին է ու դողդոջուն: Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար... : <1904>
  6. ԵՐԳ Քո՛ւյր, մոտեցի՛ր կըրակին, Ծըխե տերևն այս բուրյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե հոտն արյան: Քո՛ւյր, մոտեցի՛ր դարակին Ու բեր հեղուկն հընծանյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե համն արյան: Քո՛ւյր, մոտեցի՛ր ճըրագին, Մարե՛ զայն, թո՛ղ լուսինկան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե գույնն արյան: Քո՛ւյր, մոտեցի՛ր նըվագին, Երգե՛ դաշտերն ու ցորյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե ձայննն արյան: Քո՛ւյր, մոտեցո՛ւր իմ ձեռքին Աստվածաբոցն հըացան, Զի ամե՜ն բան ինձ կրկին Կը հիշեցնե վրե՛ժն արյան…
  7. ԽԵՆԹԵ՜Ր Ա Մթնաշաղին բոցերուն մեջ երփնագույն, Երկու ձեռքը կը կարկառե, և իսկույն Կ’ուզե բռնել` հասկերուն վրա ցորենի` Փախչող լույսին թռչնակները ծիրանի: Կ’ուզե թրջել ճակատն` ինչով բոցարծարծ` Ճերմակ թռչնիկ ծփանքներուն վրա ծովուն. Վարազի պես կը խոյանա վրդովուն` Բայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ: Խե՜նթն է, կ’ըսեն, անխի՛ղճ գութով, և հանգույն Ասուպներու` իրենց խոկին կը դառնան. Հորիզոնի դալկության մը պես տժգույն` Մայրն անդոհով կու լա պտուղն իր գարնան: Մայրը կու լա երջանկությունն իր զավկին. Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր, Արձակունակ ծաղիկներու քաղցրագին Եդեմներ նոր` տըղուն անուրջն է գըտեր: Տըղուն` որ գո՜հ փակեց թևերն ու կարծես Կը հավատա անհունություն մը գրկել: Կ’ուզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգել Անրջական ի՜նչ կույսի մը ոսկեգես… Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ, Երկա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ, Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն, Երկու թևը պարզած` խաչի մը հանգույն: Խա՜չ` որուն ցավն ու ըստվերները գորշգույն Կ’ադրադառնան` ինչպես մըռայլ ուրվական` Լուրթ ջուրերուն վրա ծով հոգվույն մայրական, Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն: Բ Մութնուլուսուն պատըշգամբին վրա է. Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը բաց. Սըրինգ մը անտես իր շուրթերուն է հըպած, Եվ ջուրերու թույլ շրշյունին կ’ունկնդրե: Պի՜շ կը նայի ծովեն անդին, լրջացած Հորիզոնին. կը կարծե ի՛նք կերպեր է, Իր անանուն սրինգով` բոլոր դաշն ու ցած Ձայնաշարը` զոր սյուքն հեզիկ կը բերե: Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով, – Իր նըվագով,– ա՜յնքան կ’ըլլա ինք գինով, Որ կը պատե գրկած արևը ծագող: Բայց առաջին նայվածքներեն, ինչպես գող, Ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջի Մարդաձայնեն ինք զինքն հիշած` կը փախչի… Գ Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան, Զոր ցանցեր է շրջուն թալուկն անդունդին. Կ’ուզե նայիլ անգա՛մ մըն ալ իր չորսդին,– Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ա՜հ, կու գա՞ն: Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ, Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ` Որ նշմարել տա խավարին մեջ հանկարծ Հին սիրական ուղին, հոգ չէ՛, ա՛յսքան ուշ… Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան Քարշեպին վրա. վարեն մըթար ջուրերուն Զինք կը կաթե շարժող տեսիլն ուրվական. Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան… Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր. Թողե՛ք անկյունն` ամուլ ձեր գութն ու մատյան. Աստվածն ա՛ն է, ա՛ն` որ արցունք է սրբեր, Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրություն: Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան, Նըշույլներո՛ւն դեռ` դեռ սիրաշարժ շրթունքին, Դեռ սիրածագ բոցին` աչքի մը անգին… Դեռ կյա՜նք կ’ուզեմ անոնք Մա՜հն իր կը կարդան: Սև լաթի մը պես կը նետեն երեսին “Խենթ” բառն անհուն. բառ անգորով ու դաժան. Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին, Սև եղբայր մը մատնած ցավին անբաժան: Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ, Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծ Դեռ կըսպասե՜ որ խավարին մեջ հանկարծ Հին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ…
  8. ԱՆԹՎԱԿԻՐ ՏԱՂԵՐ ՏՎԱՅՏԱՆՔ Անոր ցավը` հո՛ւր է վառող ինձ համար, Ինչպես սերն է` կյանք հորդաբուխ և անշեջ… Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար, Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ: Թարշամներ է կաթնաբուխ ցո՛լքը բերնին, Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտևան, Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին, Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան… Եվ գլխիկոր` ինչպես եղնիկ վիրավոր, Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ, Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր, Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…
  9. ԽՈՒՆԿ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ Շիթ մ’արցունքով` կաթիլ մը խունկ Սրբանոթին մեջ կը ցանե Մայրս` որ կ’անցնի անտես դռնե, Եվ երջանիկ` կը դնե ունկ Անդրաշխարհեն եկող ձայնին: Աչքերուն` որ զինք կը դիտեն Կիրակմուտքի խունկին ատեն` Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին: Եվ ամենուն կու բաժին` Ծուխեն ծաղիկ մը ծափելի: Ու ցայգամուտն է հայելի` Ուր կը ցոլա բոցն աշխուժին` Լուսահոգի զվարթուններուն` Զորս արբեցուց այս իրիկուն Շաբաթօրյա խունկն ու արցունք: Մայրս ալևոր չոքեր է ծո՜ւնկ…
  10. ՍԻՐԵՐԳ Երբ կը մեկնիմ ես քու քովեդ, Կ’ըլլամ շիկնոտ ու թըռվռուն` Ինչպես կ’ըլլա բուրումնավետ Վարդենիքեն անցնող առուն: Եվ ջուրին պես այն թռվռուն, Քու նախընծա գրկանքիդ հետ, Մոլորելով կ’ըլլա անհետ` Գետ հոգվույդ մեջ` սրտիս առուն: Ու գետին պես` սրտիս առուն Կը տանիս քու մահվան ճամբեդ` Զարնելով զայն մերթ ծաղկավետ Ափունքներուն` մերթ քարերուն:
  11. ԻՐԻԿՆԱՎԵՐՋ Կը ցնծա ուտն ալյակին հետ, Ճարճատելով ճիչ մը զըվարթ, Զի կը սփռե հարսն արփավետ` Համայնին վրա` մազերն իր վարդ: Կը ցնծա՛ ուտն ալյակին հետ, Երբ կանգ կ’առնե կույսին նավակ. Ու բզզալով ջուրն ու նըվագ` Կ’երթան հոգվույն այն ծաղկավետ: Կը ցնծա՜ ուտն ալյակին հետ, – Օդն է քաղցրիկ զերթ մանանա,– Երկուքին վրա երբ կը բանա Լույսին աղեղն` արծաթ իր նետ…
  12. ՍԻՐԵՐԳ Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ, Քայլիդ չափն է կոչնակին ձայնը ժամուն, Շուրջդ է ծիածան, օ՜հ, առտըվան այս ժամո՜ւն, Սիրտդ` ուխտադիր սրբության մը խաղաղիկ: Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ, Մնջելով ունկն ի վար աղոթք անծանոթ, Ու շփելով շուրթիս սյուք մը մյուտոնհոտ, Հիմա կ’երգեն, օ՜հ, “Զարթի՜ք, փառք իմ, զարթի՜ք…”: Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ, Կ’երթաս, ո՜վ կույս, ձյունին վրայեն իմ սրտիս, Հորինելով գունյան կայծեր ու աստղի՜կ. Իմ տաղարանս` ուր դուն կ’երգես, կը ժպտիս:
  13. ՀԱՆԳԱՊԱՏՈՒՄ “ՍԵՆՊՈԼԻԶՄ”Ը Ա ր փ ա ս լ ա ն ի ն ` Հանգական խոնարհությամբ Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս… Օր մ’Հալ Դպրության մտա սեմեն ներս. – Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ էի, Բախտ` զոր քիչերուն պիտի մաղթեի…– Արդ, Հայ Դպրության մտա սեմեն ներս – Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս… Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար, Սանդուխներեն վա՜ր` ուր չկա՜ր սենյակ. Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնակ, Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ, Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ, Քար քարի վըրա դըրի ես հարմար. Տունն այս Դպրության, ավա՜ղ, չէ՜ր շեննար` Թե քար շարեին հազար հավիտյան Դավիթ Կուլանն իսկ և Առյուծն Ալփյան… * * * Հանկարծ ուրիշ դուռ մ’երևաց աչքիս. Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս: Քնարիս անցուցի նոբըզնոր թելեր, Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կ’ելլեր, – Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ’ըսավ ներսես– Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես, Պարտեզին մեջ կար… սոխ, սխտոր, բանճար, Նրեցե՛ք… կաղամբ ալ, և անպատճառ Ամեն ինչ` որուն կ’ըլլար միշտ վըճար, Զոր կողովալիր ծախելուն կար ճար: Կար քիչ մ’ամեն բան, ածու մ’ալ ծաղիկ Զոր կը հոտոտենք, թե չըսրդողիք: * * * Երբ ներս մըտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ, Ամենմեկ ծաղիկ հանկարծ մարդացավ: Ավանդ Տերանցյան, բացած իր գլխարկ, Ըսավ. – Ըզգացումդ` հըրա՜շք. ու չէ խակ Երբեք լեզո՛ւն ալ զոր կը գործածես, Համբավիդ պիտի կատարեմ ես ծես: Մեռճան Բալսամյան նոր ներս կը մտներ, Այս անգամ Նովիք Առմանն ալ հետն էր: Նովիք Առմանին փսփսաց Մեռճան, – Ո՛չ Չագմագճըլար, և ո՛չ ի Մեռճան, Չին, Ճաբոն, Սեյլան, ո՜չ մեկ գրավառաճ Պետք չէ՛ այս գիրք հանե ի վաճառ: Ի՞նչ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար, Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր. Ես ժանյակներու անհուն կրպակն եմ, Եվ ազնըվական կըրունկ կը պագեմ. Մինչ անոնք կ’երգեն գորտ, շերամ, պաճար, Ամեն ինչ` որ է գռեհիկ, անհանճար, Անոնց գրչակը կ’եղծե չարաչար: Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր. – Նովիք Առմանն էր որ կը փըրփըրեր. – Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր. Անոնց ու քու մեջ կան անդունդ, վիհե՜ր. Դուն երազանք ես, անոնք` զառանցանք, Դուն` ծաղիկ, պատրանք, իսկ անոնք` փորձանք, Դուն դարիճենիկ` անոնք… քարմարցանկ: Ու Նովիք Առման, ճիգելով դժվար, Լոլիկի գույնով բըլուրե մը վար Գըլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ. Ու գինով անոր աղմուկեն վայրէջ, Կըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ: Անկոպ Քարակոփ, բացած իր թևեր, Կ’ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր: Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ Ճրագ Կը հծծեր. Ավա՜ղ, ի՛նչ աղբյուր ճրճրակ, Ե՛ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ. Ինձմե՜ է գողցեր ամենն… ավազակ: Ճաճանչ Եկույան շուտ արձագանգեց. – Ճիշդ է, մե՜ծ մասը անկե՛ց է, անկե՛ց: Թագվոր Զատիկյան ոտք ելավ. Արի՜, Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜: Օհան Ապտակցին հնչեցուց իր փող. – Կ’արժե որ կարդանք մենք ասոր ներբող. Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն, Ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ… Տյո՜ւն: Այս պահուն մեկն` որ խիստ ըզբաղված էր, Հանկարծ բարկությամբ կուրծքը կը ծեծեր: Ի՞նչ, ի՞նչ “Սենպոլիզմ”. խե՜նթ է, ո՜վ դիք, է՞ր Դուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր. Մանավանդ… ջեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր, Որ կը հանդգնին ութ հարյուր տողով Առուն գլտորել իմ կութքիս կողով: Դավիթ Կուլանյան կըսեր` – Պո՜շ, չա՛րժեր… Է՜հ, գեշ չէ… շա՜տ լավ… սակայն իր ույժեր Հանճարի հըզոր կամք մը չէ՛ շարժեր: Երամ Տևտոնյան կ’ըսեր. Արշալույս Ու արև ծագեց ձեզ և… եղկելույս: Ու Զանդիկ Քոշյան. Լա՛վ է, գեղեցիկ Քայլերնիդ դեպի ի Պառնաս ուղղեցիք. Բայց երբ հարկ ըլլա ձեզ գտնել տարտամ՝ Ես կարավանին առջևեն կ’երթամ: Եղյամ Պարստեղյան դատած էր. Կեցցե՜… Տաղարանդ, իրա՛վ, մեզ համար գա՛նձ է. Նոր քերթողության ռահահորդն ես դուն. Ճակատագի՛րդ իսկ՝ լուտանքը մարդուն: Եդուարդ Արփիյան. “Լա՛վ է, լա՛վ,–ըսավ– Երբեք գիրքերուն չկարդանք պարսավ. Զի հեղինակն ալ պետք չէ՛, որ հա՜րկավ, Իր ջանքին ի վարձ կ’ըլլե հող ու… կավ: Զատիկ Արգադիր. Ո՜հ, ամենն են մուխ. Դուն՝ բո՜ց մը մաքո՝ւր ծախի՜չ, խորամո՜ւխ: “Խո՜սք կ’ուզեմ, պոռավԳիստրոս Փաթեթյան՝ – Հապա ուրեմըն ե՛ս ալ գամ ատյան. – Որ մեծ գիրքերու ետին ապաստան, Կը շիներ իմս ու իսթերու լիսթան: Բայց, ավա՜ղ, խոսքի կը տիրեր մե՜ծ սով. Ու խոսք չըտվին իրեն… ամիսով: * * * Երբոր պարտեզեն պահ մը դուրս ելա, Մեկը կը հծծեր. Ի՛նչ քաղցրիկ լիլա. Մյուս մըն ալ. “Ո՛վ Տե՜ր, ի՜նչ… խատա-պելա… Մեծարենցի տեղ գտավ` ՀՐԱՉՅԱ”:
  14. ՄԱՆԻՇԱԿ ՈՒ ՄԱՄՈՒՌ Ժայռերու զով շուքին տակ Կանանչ խոտի խուրձ մը կար` Որ ունենալ կը ցանկար Քարին գույնը կապուտակ: Ինքը ցողի՛ պետք ուներ, Որ գույներով զանազան Կարմիր ծաղիկ, ծիածան` Երբոր արևը փայլեր: Քարն երջանիկ էր ո՜րքան… Առանց ցողի ալ` գույներ Ու ծաղիկնե՜ր կը շիներ` Շողերուն մեջ օգնական: * * * Խոտին խուրձը բարձրացավ Քիչ մ’ամեն օր քարն ի վեր, Որուն` սրտիկն իր բացավ, Պատմեց բաղձանքն ու ցավեր: Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ, Տայիր գույներ անուշակ Ու նըվերիդ փոխանակ` Գույնիս ընծա՜ն այս խաժուկ: Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան Կ’ուզես գույնես և ընծան Տուր կանանչիդ կենսական` Երակներուս անկենդան: * * * Գիշերն համբուն քաղցրացան Քարն ու խրձյակը խոտին… Եվ երբ շողերն ավոտին Հորիզոնեն բարձրացան` Ժայռի շուքին տակ գըտան Խոտին ծաղիկն ու բաժակ, Եվ երբեմնի անկենդան Քարն ալ` ժպտուն ու խաժակ: Եվ այն օրեն մանիշակ Ծաղկեցավ թուփն, ու դաժան Ժայռեն եղավ անբաժան` Մամուռին գույնն անուշակ:
  15. ԱՐԴԻ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՅՐ ՄԵՐԸ ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԵՐ… Դուրյան սրբազանին Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան` Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան` Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան` Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան` Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան` Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան: Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական, Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին: Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական, Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան` Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական` Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան, Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան, Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան. Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան, Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ: Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն, Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն, Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն` Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:
  16. ԹՂԹԻԿԸ Ամառ գիշերն` անույշ մեղր ու կաթի պես` Խուցեն ներս է հոսեր արծաթ ծորակով. Այծտերևին շուլլըվեր է որմեն վե՜ր` Պատուհանեն ներս նայելու ըղձանքով. Իր տարփանքը բույր` հովիկին պինդ փարած` Կ’երթա մինչև շուքին անկյունը լըճակ` Ուր ծաղկահեր գլխով աղջիկն ըսպիտակ Մահիճին մեջ ընկողմանած` աչքը բաց` Ձեռքը թուղթին` թուղթը սրտին` կ’երազե… Տա՛ք է, մեկ կողմ կը նետե շուտ իր վերմակ Ու կը հանե շապիկն ալ` գաղջ ու ճերմակ Ու կը նային հոն, հերարձակ, հոլանի, Հայլիին դեմ, ձեռքն ըստինքին, երազո՜ւն, Ինչպես բոց մը, ինչպես խուրձ մը ցորեն. Թղթիկին պես հայլիին քաղցր է լեզուն… Թղթիկին` զոր դեռ իր կուրծքեն չէ՛ բաժնած Զոր գոց գիտե, զոր սրտին մե՜ջ է դըրած: Ու կը սահի ճյուղ մը վարսքեն մետաքսե, Իր ծիծերուն մինչև ծմակը շուշան. Ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան, Ու թղթիկը իր բոց բառերը կ’ըսե, Իր տառերը կը տըրոփե մութին մեջ… Եվ հաճոյիկ, անույշ, բարի՜ լուսինկա Վարագույրեն շողիկ մը ներս կը խրկե` Որ շեշտ կ’իյնա ձեռքերուն մեջ աղջկան` Լուսավորել թղթիկն` որ դեռ կը հծծե… 1908
  17. ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜ ԱՌՏՈՒՆ Սա առտուն ես ըլլայի, Թույր ու ճառագայթ հոսելու համար Խոռոչներու մեջ մըթին, ամայի: Լուսաժպիտ մոմեր վառելու համար Սեղանին վրա հոգիներուն վըշտահար, Սա առտո՜ւն ես ըլլայի: Վարդ պարեգոտով ու խարտիշագես Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես. Ու կաթիլ մը տայի աննյութ նեկտարես, Ու գեթ ցոլք մը տայի ոսկի իմ հուրես Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար: Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես:
  18. ՀԱՄՐԸ Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին, Աղբյուրին քով, աղջիկներու ականջին. Բայց անհունը գեթ չըլլար վա՛նկ մը չնչին. Ջուրն` իրեն տեղ` կ’երկնե սիրերգն այդ անգին: Իր խո՛կն է ծներ բառն` որ հծծյունն է սյուքին: Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին, Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին` Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին: Պիտի ըսեր, ա՜հ, ամենն ալ, ամե՜նն ալ… Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին. Քանզի կ’ըղձա անհունին մեջ միշտ մընալ, Քանզի բնությունն ալ` պարզ ու մեծ` միշտ կ’ըսե, Մի՜շտ կ’ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին` Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե: 1907, օգոստոս
  19. ԽՈՒԼԸ Շուրթի վարդին վըրա կ’առնե ընդմիշտ թառ, Իր նայվածքին մեղուն` տափոտ, հև ի հև. Օ՜հ, շարժո՛ւմ մը, որ ընտանի ձև՛ը տար, Որ մե՜ղրը տար բառին ծանոթ: Ու թեթև Ու փախըստյա փըսփըսո՛ւք մը` մերթ օտար Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ` և Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար ՊԱյծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև: Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար. Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր. Կը թևածե լոկ անուրջին բոցը` որ Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար, Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով Կը բերե բոցն` ըղձալի բառը փութով:
  20. Serzh Sargsyan received the President of the AAA Board of Trustees 15.04.2008 17:45 President Serzh Sargsyan received the President of the Board of Trustees of the Armenian Assembly of America Hrayr Hovnanian, President’s Press Office reported. The interlocutors spoke about Armenia-Diaspora and Armenia-US cooperation. Hrayr Hovnanian said the Armenian Assembly expects to continue the cooperation with the new President and serve to the Armenian people with his activity. Public Radio of Armenia
  21. Armenian Government will stop subsidizing gas consumers from May 1 15.04.2008 17:31 Starting from May 1 of 2008, the Armenian Government will stop subsidizing gas consumers, Armenian Prime Minister Tigran Sargsyan said in Yerevan today. Tigran Sargsyan reminded that, starting from 2006, the government has been subsidizing individuals and legal entities to prepare them for transition to new tariffs, caused by the growth of prices for the Russian gas. According to the Prime Minister, in May the Chairman of the Board of “Gazprom” OJSC Aleksey Miller will arrive in Yerevan to negotiate the conditions of purchases of Russian gas for the next 3 years. Public Radio of Armenia
  22. BSEC PA Committee sitting due at RA National Assembly 15.04.2008 16:25 On April 16 the 31st sitting of the State-Political Committee of the Parliamentary Assembly of the Black Sea Economic Cooperation (BSEC) Organizations will start at RA National Assembly. Chairman of the Commission Borislav Ralchev and NA Vice-Speaker Arevik Petrosyan will offer opening speeches. After adopting the agenda, the participants will discuss the issue of “The role of parliaments of BSEC member states in fighting international terrorism.” Issues related to BSEC – BSEC PA and BSEC – PACE cooperation will be discussed during the 31st sitting of the State-Political Committee of the Parliamentary Assembly of the Black Sea Economic Cooperation Organizations Public Radio of Armenia
  23. ANC Central California honors Mayor Autry as 2008 "Man of the Year" 15.04.2008 15:56 The Armenian National Committee of Central California honored Fresno Mayor Alan Autry as the 2008 Man of the Year. Nearly 200 guests and community leaders attended the luncheon to show their support for the Mayor. "We wanted to thank the Mayor for his steadfast support of Armenian Genocide recognition," said ANC Central California representative, Hilda Santikian. "He has vowed to build a monument in memory of the 1.5 million Armenians who lost their lives at the hands of the Ottoman Empire, and for that we are truly grateful," she said. Mayor Autry has been an immense supporter of the flag raising ceremony which has been taking place at Fresno City Hall on April 24 for the past 3 years. This year will mark the fourth year in which the Armenian flag will be raised next to the American flag at City Hall. "Recognition such as genocide needs to take place, it must take place," stated Autry. "Not only for the Armenian people but also for the people of Turkey so that the healing process could begin," he added. Among those in attendance were Darren Rose, District Director to Congressman George Radanovich, Fresno City Councilman Blong Xiong, Fresno City Councilman Tom Boyajian, Fresno City Councilwoman Cynthia Sterling, Haig Kartounian, District Appropriations and Grants Coordinator for Congressman Adam Schiff and Armenian National Committee Western Region Community Relations Director, Haig Hovsepian. The mayor received numerous proclamations from other leaders including Governor Schwarzenegger, Congressman Jim Costa, California State Assemblyman Mike Villines, and Archbishop Moushegh Mardirossian, Prelate. Public Radio of Armenia
  24. Sirusho expected to visit Greece, Spain, Germany and the Netherlands 15.04.2008 15:54 Sirusho, the representative of Armenia at Eurovision 2008, will soon travel to Greece, Spain, Germany and the Netherlands. Head of the Foreign Relations Department of Public TV Diana Mnatsakanyan told Armenpress that Sirusho will present the song “Qele-Qele,” will meet with representatives of Armenian communities and will give interviews to radio and TV companies. According to Diana Mnatsakanyan, the singer is expected to visit England, as well. Sirusho recently returned from a promo tour to Georgia, were she received a hearty welcome. Invitations to visit Armenia have been sent to all entrants of Eurovision 2008. Public Radio of Armenia
  25. Yuri Khachaturov appointed Chief of General staff of RA Armed Forces 15.04.2008 15:09 On April 15 RA President Serzh Sargsyan signed a decree on appointing Lieutenant-General Yuri Khachaturov the Chief of the General Staff of the Armed Forces of the Republic of Armenia, First Deputy Defense Minister, dismissing him from the position of the Deputy Defense Minister. According to another presidential decree, Chief of the General Staff of the Armed Forces of the Republic of Armenia, First Deputy Defense Minister was conferred the rank of Colonel-General.
×
×
  • Create New...