Jump to content

Lion1700

Members
  • Posts

    49
  • Joined

  • Last visited

Everything posted by Lion1700

  1. varvaravan What a site?? Tell it's adress, please:)
  2. Lion1700

    Moush History

    Hi. Exsuse me, a can not translate... A know english no so well. But I think - anybody will help you...
  3. Lion1700

    Moush History

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 65"-ից 1915 հուլիսի 9 - 14 – Մուշի ինքնապաշտպանությունը Հուլիսի սկզբներին Մուշի հայության վիճակը դարձավ աղետալի, սակայն քաղաքի ղեկավարության անվճառականության պատճառով այն պաշտպանելու և ոչ մի միջոց չիրականացվեց: Անհապաղ գործողությունների կողմնակից էր միայն հին ֆիդայի Հակոբ Կոտոյանը, սակայն նրա ջանքերը անցան ապարդյուն: Հուլիս 8-ից սկսած Օսմանյան ղեկավարությունը կազմակերպեց քաղաքից հեռացրած երիտասարդության խմբակային ջարդերը, որից հետո միայն այժմ քաղաքի ղեկավարությունը անսաց Հակոբի հորդորներին: Դրանից հետո Հակոբի, ինչպես նաև Տիգրան Մկրտչյանի գլխավորած Հայկական աշխարհազորը (մոտ 300) ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության: Սակայն կարևոր ժամանակը բաց էր թողնված և Օսմանյան սուլթանության բանակը ու բաշիբոզուկները (20.000, այդ թվում գերմանացի թնդանոթաձիգներ, 10 թնդանոթ), գրավելով բարենպաստ դիրքեր, պաշարեցին հայերին: I փուլ – Հուլիսի 9-ին սուրբ Մարինե թաղի խումբը փորձեց անցնել Սասուն, սակայն թշնամու հետ սկսված մարտերի արդյունքում նրա մեծ մասը ստիպված եղավ ետ վերադառնալ քաղաք: II փուլ – Հուլիսի 11-ին թշնամին սկսեց տեղահանել Վերին թաղը ու կոտորել հայ բնակչությանը: Այստեղ դիմադրությունը սկսեց Լևոն Ասլանյանի ընտանիքը` տանից արձակված առաջին իսկ համազարկով սպանելով թշնամու 10 զինվորի: Նույն օրն էլ հայերը անցան պաշտպանության նաև Ձորի և Բրտի թաղերում: Ի պատասխան դրա` թշնամին սկսեց անխնա հրետակոծել հայկական թաղամասերը: Իսկ Բրտի թաղում, որտեղ դիմադրության հիմնական օջախները Անդոյի Գասպարի ու Թարզի Գրիգորի տներն էին, հայերը դիմադրեցին թշնամուն մինչև վերջ և գրեթե ողջ կազմով զոհվեցին: Կես օր ավել դիմադրեց Վերին թաղը, սակայն նույն գիշերն էլ հայերը ստիպված եղան տեղափոխվել Ձորի թաղ: Մարտում հատկապես աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների մի քանի անձնակազմեր: III փուլ – Հունիսի 12-ին թշնամին հրետանային հուժկու կրակի աջակցությամբ համընդհանու գրոհի անցավ Ձորի թաղի ուղղությամբ, սակայն ետ շպրտվեց ելման դիրքեր` կորցնելով մոտ 300 զինվոր: Մարտում կրկին աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների ևս մի քանի անձնակազմեր, սակայն ի վերջո զոհվեց տան փլատակներից մեկի տակ: Կեսօրին թշնամին վերսկսեց գրոհները և սկսեց աստիճանաբար առաջանալ: Այլ ելք չտեսնող բնակչությունը սկսեց ցվել, և, կրելով ծանր կորուստներ, փորձեց մանր ու մեծ խմբերով անցնել Սասուն: IV փուլ – Հուլիսի 13-ին թշնամին, որն արդեն գրավել էր որի Ձորի թաղի հիմնական դիրքերը, շրջապատեց Հակոբ Կոտոյանի, Մամիկոն Պետրոսյանի և Միսաք Կռանջոյանի գլխավորությամբ վերջին դիրքերում աներեր դիմադրող մարտիկներին, որոնք մեկ օր տևած հերոսական պայքարից հետո զոհվեցին: V փուլ – Հուլիսի լույս 14-ի գիշերը Շահկա Արոյի գլխավորած ջոկատը և բնակչությունը, մարտերով ճեղքելով թշնամու պաշարման օղակը, ապաստանեցին Սասունի լեռներում: Նույնը արեց նաև Զաքարի խումբը, թեև չորսժամյա կռվի վերջում Զաքարը զոհվեց: Եղիշե Տեր-Պարսամյանի, ինչպես նաև այլոց կողմից գլխավորող տարբեր խմբերի ևս, թեև ծանր կորուստներով, սակայն հաջողվեց ապաստանել Սասունում: Դեպի լեռներ հեռացող բնակչության վերջին խմբերի հետ սկսեց նահանջել նաև Տիգրան Մկրտչյանի փոքրիկ խումբը: Տիգրանը և իր ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն սուրբ Առաքելոց վանքի հարակից տարածքներում, կարճ ժամանակ անց դարանը գցեցին ու գլխովին ջախջախեցին նաև թշնամու հեծյալ մի ջոկատը (80)` ի վերջո ժողովրդի հետ ապաստանելով Սասունի լեռներում: Հայերը կորցրին մոտ 200, թշնամին` մոտ 700 զինվոր: Քաղաքի հայ բնակչության զգալի մասը զոհվեց, իսկ փրկվածները ապաստանեցին Սասունի լեռներում ու կիսեցին սասունահայության ճակատագիրը: Այս մարդկանց մեջ էին նաև մորս հորական պապը, ֆիդայի Հովսեփ Գրիգորյանը, նրա ընտանիքի մի քանի անդամները, ինչպես նաև նոր ծնված մորական պապս` մի քանի ամսեկան Իգիթը:
  4. Իսկ այլ հակափաստարկ չկա?
  5. Բարև, հարգելի Մովսես "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" մատենաշարը ընդգրկված է 70 հատորներում` յուրաքանչյուրը միջինը 35 էջ: Այդ 70 հատորներում վերլուծված է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը, սկսած մ.թ.ա. 3000 թվականից (Արատտա, Հայկ ու Բել, արիական արշավանքներ) և վերջացրած 2009 թվականով: Գրքում իրենց արտացոլումն են ստացել 5750 պատերազմ և ճակատամարտ, որոնք 1. եղել են հայերի մասնակցությամբ Հայաստանի տարածքում կամ Հայաստանի տարածքից դուրս (վերջինի օրինակ են Գավգամելային, Գրյունվալդի ու Կուլիկօովոյի ճակատամարտերը եվ այլն), 2. եղել են Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցությամբ` օրինակ Չալդրանի ճակատամարտ: Գրքում նաև արտացոլված են Հայկական իշխող գահատոհմերի և նախարարական տների տոհմաբանական տվյալները, վերլուծված են մի շարք բախտորոշ ճակատամարտեր, տրված են նրանց մանրամասները` հաճախ նորովի մեկնաբանությամբ, քննարկված են Հայկական բանակի կիրառած տակտիկական ու ստրատեգիական հնարքները, նկարագրված են Հայ ռազմիկների մենամարտերի էպիզոդները առանձին ճակատամարտի ընթացքում և շատ ու շատ այլ բաներ: Տարեգրքում լուրջ տեղ է հատկացված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին` օրինակ Բյուզանդական, Պարսկական, Ռուսական, Լեհական, Ռումինական և մեր հայրենակիցներին հյուրընկալած այլ երկրների բանակների կազմում: Գրքում առկա են նաև Հայ և օտար ռազմիկների գունավոր նկարներ, որոնք հստակ պատկերացում են տալիս, թե ինչ տեսք են ունեցել Հայ և օտար ռազմիկները կոնկրետ ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ այս նկարներն էլ են խիստ մեծացնում աշխատության արժեքը... Մի խոսքով - եթե մարդն ուզում է սպառիչ տեղեկատվություն ստանալ Հայ ժողովրդի ռազմական պատմության մասին, այս աշխատությունը շատ մեծ չափով կարող է օգնել նրան: Գիրքը թանկ չէ: 1 հատորն արժե ընդամենը 10 ԱՄՆ դոլար, դրան գումարած նաև փոստային առաքումները: Ես արդեն ուղարկել եմ գիրքը աշխարհի տարբեր ծայրեր`Հոլանդիա, Մոսկվա, Վլադիվաստոկ, Լոս-Անջելես և այլն, այնպես որ դրա պրակտիկան կա և այդ առումով որևէ խնդիր չի առաջանա: Գիրքը պատվիրատուին է հասնում ամենաուշը 15, իսկ ամենաշուտը` 7 օրում: Եթե կուզենաք ավելի մանրամասներ իմանալ, կապվեք ինձ հետ Lion1700@yandex.ru հասցեով... Մհեր
  6. Հարգելի Արփա: Չես գտնում, որ քո ուսոցողական տոնը առ ինձ հայերեն սովորեցնելու կրկին մի քիչ անտեղին է: Մենք կարծես այդ մասին արդեն խոսել ենք... Իսկ դու քանի տարեկան ես և երբ ու ինչ հանգամանքներում ես ճանաչել Անդրեասյանին?? Այն աղբյուրներում, որոնցից օգտվել եմ ես, Անդրեասյանը կոչվում է բողոքական քահանա (օրինակ տես` Դեվրիկյան Տ. "Արևմտահայության ինքնապաշտպանությունը 1915-1923 թթ", Երևան 2005): Սակայն նույնիսկ եթե դա այդպես չէ և նա քահանա չէ, ապա դա չի նշանակում, որ ՀԱՅԵՐԵՆԻ տեսակետից ես սխալ եմ գրել; Առավելագույնը, որը կարող ես ասել, դա այն է, որ իմ ինֆորմացիան է սխալ, բայց ոչ հայերենը: Ի դեպ, քո բերած բացատրությունից անձամբ ինձ համար այնքան էլ պարզ չէր, որ Անդրեասյանը "քահանա" չէ: Իմ գրածի մեջ "առասպելանք" չկա: Այնտեղ բոլոր փաստերը հիմնավորված են: Որը որ կասկածում ես, հարցրու և դու կստանաս անհրաժեշտ հիմնավորումներ: Չարժե: Ես աշխատում եմ ակնհայտ թուրքական բառեր չօգտագործել...
  7. Իմ կարծիքով` Այո: Այսինքն, ըստ իս, դրանք ի սկզբանե ունեցել են հայկական ծագում, հետո են անցել նոր ձևավորվող հրեական ազգին:
  8. ""Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր տալու",- կարդում ենք մելիք Եգանի գերեզմանաքարին: Սրբազան խոստովանանքի և հպարտ ինքնագնահատականի այս կանչն է զարդարում ճակատն այն հերոսապատումի, որ գրեցին հայ մելիքներն ու նրանց անվեհեր զինվորությունը իրենց դառն ու դժվարին դարում…
  9. Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 44"-ից 1281 հոկտեմբերի 29 – Հեմսի ճ-մ (= Հավրանի ճ-մ) "Սադունը բարձրահասակ էր, լավ մարմին ուներ, երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում հսկայական ուժով և անչափ փորձառու էր ու ճարտար հատկապես ըմբշամարտում" Մաղաքաի Աբեղա Իլխանության (50.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (25.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 38.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ: Շրջանցելով Համման և հյուսիս-արևելքից մոտենալով Հեմսին` միացյալ բանակը մարտակարգ ընդունեց` պատրաստվելով դիմավորել արևմուտքից մոտեցող Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 100.000): Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները տեղավորվեցին ձախ թևի երկրորդ շարքում, Կիլիկիայի թագավորության բանակը` աջ թևի երկրորդ շարքում, իսկ Իլխանական բանակը` կենտրոնում և առաջին շարքում: I փուլ – Միացյալ բանակի առաջին շարքը ողջ ճակատով մոտեցավ հակառակորդին և նետերի տարափ տեղաց վերջինիս վրա: II փուլ – Քարթլիի թագավորության ու Կիլիկիայի թագավորության բանակները և Հայ ռազմիկները թևերում անցան հուժկու հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի թևերին, հարկադրեցին վերջիններիս դիմել փախուստի: Միաժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը իր հերթին հզոր հարված հասցրեց կենտրոնում, որտեղ բռնկվեց համառ մարտ: III փուլ – Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, հետապնդեցին վերջինիս մինչև Հեմս, իսկ Կիլիկիայի թագավորության բանակը` մինչև Համմա: Սրան հակառակ` միացյալ բանակի կենտրոնը, չդիմանալով հակառակորդի հարձակմանը, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի դեպի արևելք: IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, ծանր կորուստներ պատճառելով Իլխանության բանակին, հետապնդեց վերջինիս մինչև Եփրատ: Ընդ որում խուճապահար գետանցման ժամանակ Իլխանության բանակի շատ ռազմիկներ խեղդվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության բանակը հավաքեցին ցրված ուժերը ու նահանջեցին դեպի հյուսիս: Հայերը կորցրին 2.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ:
  10. Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 44"-ից 1281 հոկտեմբերի 29 – Հեմսի ճ-մ (= Հավրանի ճ-մ) "Սադունը բարձրահասակ էր, լավ մարմին ուներ, երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում հսկայական ուժով և անչափ փորձառու էր ու ճարտար հատկապես ըմբշամարտում" Մաղաքաի Աբեղա Իլխանության (50.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (25.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 38.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ: Շրջանցելով Համման և հյուսիս-արևելքից մոտենալով Հեմսին` միացյալ բանակը մարտակարգ ընդունեց` պատրաստվելով դիմավորել արևմուտքից մոտեցող Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 100.000): Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները տեղավորվեցին ձախ թևի երկրորդ շարքում, Կիլիկիայի թագավորության բանակը` աջ թևի երկրորդ շարքում, իսկ Իլխանական բանակը` կենտրոնում և առաջին շարքում: I փուլ – Միացյալ բանակի առաջին շարքը ողջ ճակատով մոտեցավ հակառակորդին և նետերի տարափ տեղաց վերջինիս վրա: II փուլ – Քարթլիի թագավորության ու Կիլիկիայի թագավորության բանակները և Հայ ռազմիկները թևերում անցան հուժկու հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի թևերին, հարկադրեցին վերջիններիս դիմել փախուստի: Միաժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը իր հերթին հզոր հարված հասցրեց կենտրոնում, որտեղ բռնկվեց համառ մարտ: III փուլ – Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, հետապնդեցին վերջինիս մինչև Հեմս, իսկ Կիլիկիայի թագավորության բանակը` մինչև Համմա: Սրան հակառակ` միացյալ բանակի կենտրոնը, չդիմանալով հակառակորդի հարձակմանը, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի դեպի արևելք: IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, ծանր կորուստներ պատճառելով Իլխանության բանակին, հետապնդեց վերջինիս մինչև Եփրատ: Ընդ որում խուճապահար գետանցման ժամանակ Իլխանության բանակի շատ ռազմիկներ խեղդվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության բանակը հավաքեցին ցրված ուժերը ու նահանջեցին դեպի հյուսիս: Հայերը կորցրին 2.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ:
  11. 1165 սեպտեմբեր – Անարզաբայի ճ-մ Կիպրոսից արշաված Անդրոնիկ Կոմենոսի գլխավորած բյուզանդական (մոտ 15.000), ինչպես նաև Կիլիկիայում նրան միացած Օշին Հեթումյանի (մոտ 2.000) միացյալ բանակը մոտեցավ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Թորոս Ռուբինյանի բանակին (մոտ 10.000), որից հետո Անդրոնիկի հրամանով նրա բանակը ընդունեց խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ : I փուլ – Հայկական բանակը, անտառներով ու ձորակներով աննկատ թևանցնելով թշնամուն, անակնկալ թևային հարվածներ հասցրեց և ծանր պարտության մատնեց վերջինիս: II փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու փախչող մնացորդներին: Ու թեև այդ ընթացքում Թորոսին աննկատ մոտեցած հեծյալ Անդրոնիկը անակնկալ հարձակումով տապալեց վերջինիս ձիուց և դիմեց փախուստի, սակայն, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի, Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չկրեց: Հայերը կորցրին 400, թշնամին` 4.201 զինվոր: Հ.Գ. Հայկական ու բյուզանդական աղբյուրներում հիշատակվող այն տեղեկությունը, որ Անդրոնիկն իր բանակը դասավորել էր "խոզի կամ կենդանու" ձևով և որը վերջիններս ընկալել են որպես բյուզանդական զորավարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ, իրականում պետք չէ հասկանալ ուղղակի իմաստով: Կարելի է կարծել, որ բյուզանդական բանակը, որն այդ դարաշրջանում արդեն կորցրել էր իր "հռոմեական" որակները և ըստ էության վերածվել էր միջին եվրոպական ֆեոդալական պետության հեծելազորային մի բանակի, իրականում ընդունել է սուր ծայրը դեպի հակառակորդի դասավորության կենտրոնն ուղղված խաչակիր ռազմա-վանական օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ, որտեղ շարքով կանգնած ռազմիկների ամբողջությունը հեռվից նայելիս իրոք նմանվում է խոզի: Ըստ երևույթին հենց այս հանգամանքն է, որ չեն ընկալել ռազմական գործին անտեղյակ հոգևորական-պատմիչները: Կարելի է ենթադրել, որ վերջիններս, լսելով ճակատամարտին մասնակցած ռազմիկների կիրառած արտահայտությունները այն մասին, որ Անդրոնիկն իր բանակին տվել է "կենադանու", "խոզ"-ի կամ "խոզի գլխի" ձև ու չխորանալով դրա ռազմա-տակտիկական նրբությունների մեջ, այդ բառերը ընկալել են որպես թշնամու հրամանատարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ: Իմ տեսակետը անուղղակիորեն հաստատվում է նաև այն հանգամանքով, որ թշնամու բանակը լիակատար անկարողություն դրսևորեց մասերի բաժանված Հայկական բանակի անակնկալ (հավանական է թևային) հարվածին դիմադրելիս: Իսկ հայտնի է, որ "խոզի գլուխ"-ը բավականին արդյունավետ է հակառակորդի մարտակարգերին հզոր ճակատային հարված հասցնելու համար, սակայն միաժամանակ այն նաև խիստ անդյուրաշարժ է, անմանևրունակ, անօգնական ու հատկապես անպաշտպան թևային հարվածներից: Որպես ասվածի հաստատում կարելի է մատնանշել "խոզի գլուխ" մարտակարգի կիրառման ամենահայտնի օրինակներից մեկը` 1242 ապրիլի 5-ի "Սառցաջարդ" անունով հայտնի Չուդ լճի ճ-մ-ը: Այս օրինակը, ի դեպ, կրկին ցույց է տալիս պատմիչներին գրեթե համատարած բնորոշ այն թերությունը, որ նրանք, լինելով հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չէին մտնում ռազմական մանրամասնությունների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացնում էին ավելի շատ մարտի հոգեբանա-բարոյական կողմը և արդյունքը: Ռազմական մանրամասները պարզելու տեսակետից արդեն իսկ դժվարընկալելի այս տեղեկատվությունը իր հերթին հետագա մասնագետների թեթև ձեռքով, որոնք իրենք էլ լինելով փայլուն բանասերներ կամ լեզվաբաններ, այնուամենայնիվ չունեին ռազմական պատմության ոլորտի բավարար գիտելիքներ, ավելի է աղավաղվում:
  12. Հովհաննես Չմշիկը, բյուզանդական այդ ամենահանճարեղ զորավարներից մեկը, ազգությամբ, գենետիկորեն Հայ էր, թեև բնականաբար նա գործում էր ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ի շահ իր պետությանը` Բյուզանդական կայսրությանը: Չնայած դրան, այս բացառիկ մարդը, որը արժանացել է իր ժամակակիցների և սերունդների ընդգծված հարգանքին, արժե նրան, որ մենք էլ ՄԻ ՔԻՉ հպարտանանք նրանով - ոչ թե որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ համար լավ գործ արած մարդու, այլ որպես ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ <<Հովհաննեսը մանկությունից ի վեր արիության բազմաթիվ գործեր էր կատարել ու շատ շատերին զարմացրել...>> Ստեփանոս Տարոնացի <<Կայսր Հովհաննես Չմշիկը հռոմեացիների պետության մեծ հաջողությունների պատճառ դարձավ, նա մեծացրեց նրա հզորությունը>> Միքայել Պսելոս <<Չմշիկը համարձակ էր, քաջ, տաքարյուն և, չնայած այն բանին, որ խիստ ցածրահասակ էր, աչքի էր ընկնում անհավատալի քաջությամբ, շարժունակությամբ ու խիզախությամբ>> Լևոն Սարկավագ <<Ընդամենը վեց տարի ու վեց ամիս թագավորեց այս մեծ կայսրը, հերոսական ուժ ունեցող այս փոքրիկ մարդը, հանդուգն, անհաղթելի, վտանգի մեջ աներկյուղ, եզակի քաջության տեր, մի մարդ, որի քաջահաղթ բազուկը վերադարձրեց հռոմեական պատմության լավագույն օրերը>> Գուստավ Շլյումբերժեն <<Կատաղի դոմեստիկի անունը դարձավ սարսափի նշանակ բոլոր արաբական երկրներում, իսկ արաբ մայրերն իրենց անհանգիստ երեխաներին վախեցնում էին սոսկալի <<Չմշտիկ>>-ի անունով>> Գուստավ Շլյումբերժեն <<IX դարի կեսերից մինչև XI դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում հատկապես վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան` Վասիլ I-ը, Ռոմանոս I-ը, Հովհաննես-Գուրգենը (Կուրկուաս), Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշիկը ու Վասիլ II-ը: Քաջ հայտնի է, որ բոլորն էլ հայկական ծագում ունեին>> Ռ. Ջենկինզ
  13. Ստեփանոս II Աբլասադի (821-830) սպանությունից հետո Միհրանյանների տոհմը սպառվեց: Միաժամանակ դադարեց գոյություն ունենալ նաև Արցախ-Ուտիքի թագավորի տիտղոսը: Փոխարենը Արցախում և մասնավորապես Ուտիքում Միհրանյանների կալվածքներն անցան մինչ այդ գահակալ իշխաններ հանդիսացող Առանշահիկներին, որոնք դրանից հետո սկսեցին վերելք ապրել` վերածվելով գահերեց իշխանների: Արդյունքում Արցախում և Ուտիքում առաջացան Առանշահիկների երկու իշխանություններ: ա) Խաչենի իշխանությունը: Այն ընդգրկում էր Արցախի և Ուտիքի հյուսիսային գավառները: Վարազ-Տրդատ II-ի (մոտ 760 - ուղ. 821) և նրա որդիների սպանությունից հետո Վարազ-Տրդատ II-ի մանկահասակ աղջիկը ամուսնացավ Սահլի (821-859) մանկահասակ որդի Ատրներսեհի հետ: Արդյունքում Սահլը, դառնալով իր որդու և հարսի խնամակալը, փաստացի իր, իսկ հետագայում նաև իր տոհմի տիրապետությունը հաստատեց Վարազ-Տրդատ II-ի տիրույթների ողջ հյուսիսային մասի վրա: Այս ժամանակաշրջանում Խաչենի Առանշահիկների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը. 1. Սմբատ տոհմից (մոտ 780 - ուղ. 821) 2. Սահլ որդի (821 - մոտ 850) բ) Դիզակի իշխանությունը: Այն ընդգրկում էր Արցախի կենտրոնական և հարավային գավառները: Վարազ-Տրդատ II-ի (մոտ 760 - ուղ. 821) և նրա որդիների սպանությունից հետո Միհրանյանների տոհմի վերջին ներկայացուցիչ, անմիջական ժառանգ չունեցող Ստեփանոս II Աբլասադը որոշ ժամանակ իշխեց Արցախի կենտրոնական ու հարավային գավառներում: Սակայն արդեն 830 թ-ին վերջինիս սպանությունից հետո նրա տիրույթները անցան իր քրոջ և Հովսեփ Առանշահիկի որդի Եսայիին: Արդյունքում վերջինս ևս փաստացի իր, իսկ հետագայում նաև իր տոհմի տիրապետությունը հաստատեց Վարազ-Տրդատ II-ի տիրույթների կենտրոնական ու հարավային մասի վրա: Այս ժամանակաշրջանում Դիզակի Առանշահիկների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը. 1. Հովսեփ տոհմից (մոտ 780-830) 2. Եսայի որդի (մոտ 830 - ուղ. 854)
  14. Նման բան էլ ենք ունեցել... Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 12>>-ից <<Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…>>,-այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում: 301 – Կուառսի ճ-մ (Տուրուբերան, Տարոն) <<Տեղի ունեցավ առաջին պատերազմը. աստ են հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն գիսավոր կուռքերի և հանուն Քրիստոսի>> Կուառսի ճակատամարտում զոհվածների եղբայրական գերեզմանագիրը 301 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Սակայն երկրի որոշ մասերում նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության: Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000-ը սրերով զինված հետևակային, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն: Ի պատասխան դրա` Արձան քրմապետի ու նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության: Ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան և սպասելով Աշտիշատից եկող օգնությանը: Այս ընթացքում տեղերում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք ու շրջակա գավառներ, իսկ ինքը մնացած բանակով (300 հեծյալ) և Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր: I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ: Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին: II փուլ – Դրանից հետո Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք): Սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից: III փուլ – Պաշարվածներին հաջողվեց ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Անգեղյաց իշխանին: Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը: IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր: Ու թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել: V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին՝ Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր ու հարձակվեց քրմական բանակի վրա: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին: Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին: VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա: Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից: Ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից: VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ՝ կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը՝ ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ: Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան: Սակայն գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում` 700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային: VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել: IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը ու նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը և կողքից հարվածեցին կառավարական բանակին: Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող ու իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց: Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին: Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջուջ իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա: Արդյունքում վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց: Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ: Սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց: Ի վերջո արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը: Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր:
  15. Բարև Ձեզ! Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել են հերթական հատորները` Գիրք Ութերորդը և Գիրք Իններորդը: Գիրք Ութերորդ Գրքում տրված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին: Վերլուծվել են Ֆարսալի, Ֆիլիպպեի, Ակցիումի ճակատամարտեր և այլ իրադարձությունները և ցույց է տրվել հայկական բանակի խաղացած դերը դրանցում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Գիրք Իններորդ Գրքում տրված է Վաղանցիկ արքաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը: Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը: Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն: Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի □դաշնակից և բարեկամ□-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց: Գրքում անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները: Գիտե՞ք, երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Մի խոսքով, ժողովուրդ, գրքերում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը և միջոցները... Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում, 2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ), 3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ), 4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ առաջ, երևանցիները կարող են Գրքերը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
  16. Հիմք ընդունելով Մովսես Խորենացու հաղորդումները (գիրք 2, գլուխ 17), կարելի է կարծել, որ վերանայման կարիք ունի Տիգրան II Մեծի գահակալման ժամանակի վերջի հարցը, քանի որ ըստ Պատմահոր (գիրք 2, գլուխ 17-21) հայոց այս մեծագույն արքան մահացել է մ.թ.ա. 38 թ-ին: Ամենայն հավանականությամբ սկսած արդեն մ.թ.ա. 55 թ-ից հռոմեական աղբյուրներում հիշատակվող և Մեծ Հայքի կառավարման գործում ակտիվ դերակատարություն ստանձնած Արտավազդ III-ը հանդիսացել է խորը ծերության հասած իր հոր գահակից կառավարողը և միայն վերջինիս մահից հետո է կառավարել միանձնյա:
  17. Արտաշեսի թագավորության իրական պատմությունը, կամ ինչ էր փնտրում Հայկական բանակը Սև ծովի Հյուսիսային ափին: 184 - Կուրի ճ-մ (Ուտիք և Աղվանքի Կամբեճան գավառ, Կուր գետի աջ ու ձախ ափերին) <<Ինձ հաճելի է պատմել քաջարի Սմբատի մասին, քանզի նրա մասին լեգենդը այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից>> Մովսես Խորենացի Արտաշես I-ի և սպարապետ, Հարավային զորավարության հրամանատար Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000, որից մոտ 45.000 հեծյալ) շարժվեց Բազուկի ու Անբազուկի գլխավորած սարմատների, լեզգիների, պեչենեգների, ջիքերի, դուրձուկների և դիդոների (մոտ 70.000), ինչպես նաև Միհրան I-ի գլխավորած Իբերիայի թագավորության (մոտ 30.000) միացյալ բանակի դեմ: Ընդ որում մինչև մարտը սկսցելը Սմբատը առաջարկեց թշնամուն ազատել գերիներին և ավարով հեռանալ , սակայն Բազուկը վիրավորական տոնով մերժեց Հայոց սպարապետի առաջարկը և, մարտահրավեր նետելով վերջինիս, իր բանակով գետանցեց Կուրը ու կրկին մտավ Հայաստանի տարածք: Հայկական բանակը կեսօրին մոտեցավ թշնամուն և մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց հետևակը, ընդ որում առաջին շարքի առաջին գիծը զբաղեցրեց ծանր հետևակը, իսկ երկրորդում տեղ գրավեցին նետաձիգները: Երկրորդ շարքում տեղավորվեց Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորած Հայոց այրուձին: Ճակատամարտից առաջ Սմբատը մենամարտեց իրեն մարտի հրավիրած Բազուկի հետ, հեծյալ նիզակամարտում միջանցիկ նիզակահարելով սպանեց նրան և, վերցնելով նիզակի վրա, տապալեց ձիուց: Դրանից անմիջապես հետո Հայոց սպարապետը մենամարտեց նաև հարձակման անցած Անբազուկի հետ, որին ևս միջաթափանց խոցեց նիզակով, վերցրեց նիզակի վրա և տապալեց ձիուց: I փուլ – Տեսնելով իր առաջնորդների մահը` թշնամու բանակը 15:00-ի մոտակայքում անցավ կատաղի հարձակման: Սակայն առաջին շարքի առաջին գծում մարտնչող Հայկական ծանր հետևակը ձեռնամարտում, իսկ երկրորդ գծում մարտնչող նետաձիգները` աղեղնամարտում, կարողացան կասեցնել թշնամու հեծելազորի հարձակումը, ծանր կորուստներ պատճառել վերջինիս և ետ շպրտել: II փուլ – Երեկոյան հարձակման անցավ Հայոց այրուձին և, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, շպրտեց նրան գետի մյուս ափը: Ընդ որում Արտաշեսը մենամարտում գերեց ալանների երիտասարդ արքայազնին: Գրեթե անմիջապես էլ, այն բանից հետո, երբ մարտնչող բանակները մի պահ կտրվեցին իրարից և բանակեցին գետի հակադիր ափերին, ալանների արքայադուստր Սաթենիկը փորձեց բանակցել Արտաշեսի հետ, նպատակ ունենալով համոզել վերջինիս, որ նա ազատ արձակի իր եղբորը: Սակայն Արտաշեսը, հեծնելով իր ձին, արագորեն անցավ գետի մյուս ափը և, գերելով ափին մոտեցած Սաթենիկին, նույնպիսի արագությամբ հասցրեց նրան Հայկական բանակ: III փուլ – Հայկական բանակը, առաջին շարքում ունենալով արդեն հեծելազորը, անցավ գետը և կրկին հարձակվեց մարտակարգը վերականգնած թշնամու վրա: Բռնկվեց և մինչև 21:00-ն շարունակվեց համառ հանդիպակաց մարտ, որի արդյունքում թշնամին ի վերջո ջախջախիչ պարտություն կրեց: IV փուլ – Հայկական բանակը ողջ օրը մարտնչած և մի քանի տեղից վիրավոր Սմբատ Քաջ Բագրատունու անձնական ղեկավարությամբ սկսեց թշնամու նահանջող մնացորդների հետապնդումը և անխնա ջարդը: Ընդ որում հատկապես ծանր կորուստներ կրեցին իբերների դաշնակիցները` փախուստի վայրերին ծանոթ չլինելու պատճառով: Հայերը կորցրին մոտ 20.000, թշնամին` մոտ 80.000 զինվոր:
  18. Նշեմ նաև, որ սկզբում ողջ Իբերիայում (Իսպանիա), մայրաքաղաք ունենալով Տարսիսը, իսկ մ.թ.ա. 500 թ-ից Կարթագենի նվաճումներից նահանջած և միայն Հյուսիսային Իբերիայում իշխած առաջին արքայական` Բասքյան դինաստիայի, գահացանկն ունի հետևյալ տեսքը (արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների <<միջազգային-ընդունված>> ձևը). 1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470) 2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410) 3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350) 4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290) 5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)>>
  19. Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 3>>-ից Հայկ աստծո հաղթարշավը: Արքաներ, որոնք փառաբանում էին հաղթող աստծոն... 857 հուլիս – Սիփան լեռան ճ-մ (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիսային ափից մոտ 10 կմ հյուսիս) <<…Մենք բռնությունից խույս էինք տալիս` Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնակոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով անուն ստանում` Կոչելով մեզ Հայկ…>> Պ. Սևակ Սալմանասար III-ի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 90.000, 900 մարտակառք) մոտեցավ Արամ II-ի գլխավորությամբ լեռան լանջերին բնական ամրություններով հարուստ մի վայրում ամուր պաշտպանական դիրքեր գրաված Արմենիի և Արարատյան թագավորությունների միացյալ բանակին (մոտ 40.000, 400 մարտակառք), որը իր դիրքերը շրջապատել էր 2 շարք հողաթմբերով ու ցցապարիսպներով: Հայկական բանակի առաջին շարքում դիրքեր գրավեց թեթև, իսկ երկրորդում` ծանր հետևակը: Հեծելազորը զբաղեցրեց երրորդ շարքը: I փուլ – Ասորեստանի բանակը անցավ հարձակման և, ծանր կորուստներով հաղթահարեց հայկական առաջին գծի դիմադրությունը, որը նահանջեց և ամրացավ երկրորդ շարքում: II փուլ – Ասորեստանի բանակը հարձակման անցավ Հայկական երկրորդ շարքի ուղղությամբ, սակայն ծանր կորուստներ ետ շպրտվեց: III փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և, շեշտակի հարվածով պարտության մատնելով թշնամուն, շպրտեց վերջինիս ելման դիրքեր: Այնուհետև, մարտի բռնվել խուսափելով հարթ տարածությունում, Հայկական բանակը նահանջեց և կրկին ապաստանեց ամրացված դիրքերում: IV փուլ – Մինչև օրվա վերջ Ասորեստանի բանակը ձեռնարկեց մի քանի գրոհներ ևս, սակայն որևէ արդյունքի չհասավ: Հայերը կորցրին 3.400, թշնամին` 4.000 գերի, մոտ 20.000 սպանված և վիրավոր ռազմիկ: Ասորեստանի բանակը, ենթարկվելով Հայկական բանակի պարտիզանական հարվածներին, Վասպուրական-Կորճայք երթուղով հեռացավ Արարատյան թագավորության սահմաններից` գրավված պահելով Հայոց Միջագետքը:
  20. Բարև Ձեզ! Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 883-614), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-774) (վերջնական փուլը) 2. Հայ-Ասորեստանյան VI պատերազմը (մ.թ.ա. 743-705) 3. Հայ-Ասորեստանյան VII պատերազմը (մ.թ.ա. 699-685) 4. Արարատյան թագավորության պայքարը ընդդեմ կիմերների, հետագայում սկյութերի հորդաների, ինչպես նաև թափ հավաքող Մարաստանի թագավորության: Ըստ էության տրվում է Արարատյան, Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, ինչպես նաև Հայոց թագավորությունների պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Մանրամասն անդրադարձ է կատարվում Արարատյան թագավորության ներսում ծավալված քաղաքական պայքարին, ինչպես նաև առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացվում է կիմերների և սկյութերի արշավանքների ժամանակագրությունը: Գրքում ներկայացված է Արարատյան թագավորության հովանո ներքո ստեղծված Հայկական Չորորդ համաշխարհային գերիշխանության կայացումը և կործանումը, նկարագրվում է Արարատյան թագավորության բարձրացումը, փայլը և անկումը. Վերջինիս ֆոնի վրա ի դեպ հատկապես ակնառու է երևում Արմենիի թագավորության բարձրացումը… Այս ամենի արդյունքում Հայկական թագավորությունները վերջին հաշվով հաջողությամբ ետ մղեցին հարևանների գիշատիչ պետությունների ոտնձգությունները և կարողացան պաշտպանել իրենց տարածքները: Նկարագրված ժամանակաշրջանի վերջում Հայաստանի վրա գերագահության իրավունքը կրկին վերադարձավ Արմենիի Հայկազունիներին, որոնք կրկին փաստացի իրենց ձեռքը վերցրին գրեթե ողջ Հայաստանի ղեկավարումը մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո: Հենց այս ժամանակաշրջանի վերջում էր, որ արդեն ստեղծվել էին բոլոր նախադրյալները Մեծ Հայքի թագավորության հռչակման համար… Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
  21. Բասքերի և գալլերի մասին ես մի տեսակետ եմ առաջ քաշել գրքումս: Միանգամից ասեմ, որ այն խիստ համարձակ է, գուցե և ամենահամարձակը իմ ողջ գրքում: Ես կուզենայի Ձեր կարծիքը լսել այդ մասին... Հատված <<Հայ ժողովրդի ռազմակա Տարեգիրք, Գիրք 4>>-ից <<522 սկիզբ - Եվրոպական արշավանք: Հյուսիսային Աֆրիկա-Պիրենյան թերակղզի-Հարավային Եվրոպա-Բալկանյան թերակղզի-Թրակիա-Փոքր Ասիայի արևմուտք երթուղով արշավեց աշխարհազորայիններով համալրված միացյալ Հայկական (մոտ 130.000, 700 նավ), պարսկական (մոտ 10.000) և մարական (մոտ 10.000) միացյալ բանակը` Տիգրան I Աշխարհակալի գլխավորությամբ: Այն առանց լուրջ մարտերի վերադարձավ Հայաստան: Ողջ երթուղու Եվրոպական մասի երկայնքով թողնվեցին Հայկական կայազորներ: Ստեղծվեց Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց ոչ լրիվ 1 տարի, այդ ընթացքում իր մեջ ընդգրկեց ողջ Հյուսիսային Աֆրիկան, Պիրենյան թերակղզին, Հարավային Եվրոպան, Բալկանները, Հունական թերակղզու հյուսիսը, Փոքր Ասիան և որի ընթացքում Արիական Եռադաշինքում գերագահությունն անցավ հայերին: Այս արշավանքի թվականը ես տվել եմ, ելնելով այն հաշվարկից, որ ըստ ուսումնասիրությունների հենց մ.թ.ա. VI դարի վերջերին Եվրոպա մտավ հնդեվրոպական արմատ ունեցող մի ժողովուրդ, որը կոչվում էր գալլուս: Միանգամից նշենք, որ քիչ հավանական է այս ժողովրդի ռուսական և մերձսևծովյան տափաստաններից գալը, այսինքն նրանց սկյութա-սարմատական ծագում ունենալը, քանի որ դա չի հաստատվում մշակութային նյութական կրիչների տվյալներով: Ընդհակառակը. հսկայական քանակությամբ տվյալներ (մանրամասն տես` Ա. Ս. Վարպետյան <<Ովքեր են ի վերջո արիացիները>> (Մարսել 1988)) վկայում են, որ գալլուսները և հայերը նույն արմատից սերող ժողովուրդ են: Տվյալ ժամանակաշրջանում միակ □հարմար□ ժամանակը, որի ընթացքում հայերը կարող էին իրականացնել այս ներխուժումը` մ.թ.ա. 522 թվականն է, երբ իր հիմնական բանակով Եգիպտոսում գտնվող Աքեմենյան արքա Կամբիզ II-ը (մ.թ.ա. 530-522) ծրագրել էր արշավանք իրականացնել մի քանի, այդ թվում նաև արևմտյան` Կարթագենի, ուղղությամբ (Հերոդոտ, գիրք 3) և սակայն որի սպանությունից հետո Աքեմենյան Պարսկաստանը մի քանի տարի ցնցվում էր հզոր ապստամբություններից: Ինձ թվում է, որ հենց այս լույսի տակ են իրենց բացատրությունը գտնում Մովսես Խորենացու 2-րդ գրքի 11-ից 14-րդ գլուխներում հիշատակված առեղծվածային իրադարձությունները, որոնք մինչ այժմ մասնագետների կողմից հիմնականում տարբեր տարբերակներով մեկնաբանվել ու պարզաբանվել են որպես թյուրիմացություն, մի հանգամանք, որը սակայն հավանական չէ, քանի որ այդ տվյալները ըստ Խորենացու հիշատակվում են բազմաթիվ աղբյուրներում (<<Այս բանն ասում են հունաց պատմագիրները և ոչ թե մեկ կամ երկու, այլ շատերը>> Մովսես Խորենացի, Գիրք 2, գլուխ 13), որոնք մեջբերում է սկզբնապես այդ ամենին կասկածած, սակայն ի վերջո ինքն էլ այդ ամենի հետ համաձայնած Խորենացին: Սակայն պետք է նշել, որ եթե Խորենացու մոտ հիշատակված <<Արտաշես>>-ին ընդունենք որպես հետագա Արտաշես I (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա), ապա իրոք գործ կունենանք անախրոնիզմի հետ, իսկ եթե նույն այդ <<Արտաշես>>-ին ընդունենք որպես մ.թ.ա. VI դարի երկրորդ կեսում (Լյուդիայի վերջին արքա Կրեսոսին (մ.թ.ա. 560-547) ժամանակակից) Արմենիում իշխած արքա, ապա այդ դեպքում էլ հակասության մեջ կմտնենք այլ աղբյուրներից հայտնի և բավականին հաստատ համարվող այդ ժամանակ իշխած Արմենիի արքաների ցանկի հետ, քանզի <<Արտաշես>> անունով որևէ արքայի մասին տվյալ ժամանակում մենք տեղեկություններ չունենք: Դրան հակառակ հավաստի տվյալներ կան հենց այս ժամանակ գահակալած Տիգրան I Աշխարհակալի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) մասին, որը իր գործերով հսկայական տպավորություն է թողել ժամանակիցների վրա և, դատելով եղած տեղեկատվության համակարգված վերլուծությունից, իր թագավորության վերջում իրականացրել է <<Եվրոպական արշավանք>>-ն ու ստեղծել է Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը: Նշենք նաև, որ այս իրադարձությունների մասին խոսում է նաև Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի. <<Բազում առաքինի քաջագործություններից ու նվաճումներից և մարերի իշխանությունը վերացնելուց հետո նա (Տիգրան I-ը – Մ. Հ.) իշխում է բոլորի վրա և նվաճելով բավական ժամանակով իրեն է ենթարկում նաև հույներին>> (գլուխ 3): Բացի այդ, ինչպես վերևում արդեն նշվեց, այս ամենի մասին աղոտ ակնարկներ են պահպանվել նաև Հերոդոտի մոտ, թեև հետագայում նույն պատմիչը հայտնում է նաև, որ փյունիկիացիների` արշավանքին ծովային ուժերով օժանդակելուն հրաժարվելու պատճառով արևմտյան արշավանքը չի կայացել: Վերականգնելով իրադարձությունների իրական պատկերը` կարելի է ենթադրել, որ հենց այս ժամանակ Հայկական հիմնական բանակով Եգիպտոսում գտնվող Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522), Հայաստանից եկած խոշոր աշխարհազորային ուժերով համալրելով իր բանակը ու. <<… երկու ծովերի մեջ եղած ցամաքը նվաճելով (Պիրենյան թերակղզի և Եվրոպա – Մ. Հ.), Ովկիանոսը (Միջերկրական ծովը – Մ. Հ.) լցնում է նավերի բազմությամբ (այն բանից հետո, երբ փյունիկիացիները հրաժարվեցին նավատորմային ուժերով օժանդակել արշավանքին, կարելի է ենթադրել, որ դա Կիլիկիայի նավատորմն էր – Մ.Հ.)… որովհետև Հռոմում (նկատի է ունեցվում մասնավորապես Ապենինյան թերակղզին և ընդհանրապես Եվրոպան – Մ. Հ.) մեծ խռովություն և շփոթություն լինելով` ոչ-ոք նրան ուժեղ դիմադրություն ցույց չտվեց>> (Գիրք 2, գլուխ 12), իրականացրեց պատմական նշանակություն ունեցող այս արշավանքը: Այսպիսով կարելի է առաջարկել հետևյալ սխեման. Խորենացու հիշատակած <<Արտաշես>>-ին վերագրվող գործունեությունը իրականում իրականացրել է այդ ժամանակ Արմենիում թագավորող Տիգրան I-ը, իսկ <<Արտաշես>>-ի որդի <<Տիգրան>>-ի գործունեությունը` Տիգրան I-ին հաջորդած նրա որդի Վահագն Վիշապաքաղը (մ.թ.ա. 522-493): Այս ամենի արդյունքում իր բացատրությունն ու պատմական տեղն է գտնում համաշխարհային հսկայական նշանակություն և հետևանքներ ունեցած մի իրադարձություն` գալլուսների մուտքը Եվրոպա, որի արդյունքում թեև կարճատև, սակայն Եվրոպայի տարացեղ և նոսր բնակեցված տարածքներն ու Հունաստանի մի մասը ճանաչեցին Հայաստանի գերիշխանությունը: Եվրոպայի հիմնականում հարավ-արևմտյան եզրում` Միջերկրական ծովի ափի երկայնքով, թողնված կայազորները հետագայում դանդաղ առաջխաղացում իրականացրեցին դեպի հյուսիս և առանց լուրջ մարտերի` խաղաղորեն, իրենց քաղաքական, հոգևոր և գենետիկ ազդեցությանը ենթարկեցին ողջ մայրցամաքը` ներառյալ Բրիտանական կղզիները: Հետաքրքիր է, որ հետագա լատինական աղբյուրները Եվրոպա մտած Հայկական բանակի ռազմիկներին և նրանց հետագա սերունդներին անվանում են <<գալլուս>>, որը լատիներեն նշանակում է <<աքաղաղ>>: Կարելի է ենթադրել, որ մի կողմից <<գալլուս>>-ը, <<լույսի գալը>> (<<գալլուս>>-ը) կանչող կենդանուն բնորոշող իմաստով հայերեն նշանակել է <<աքաղաղ>>, որն էլ փոխանցվել է լատիներենին, իսկ մյուս կողմից էլ, քանի որ արշավող բանակը բնականաբար գրեթե ամբողջովին կազմված էր տղամարդկանցից, այն խորհրդանշում է բանակի <<սեռային կազմը>>, նրա, ինչպես նաև հետագա կայազորային ուժերի` գրեթե բացառապես արական կազմ ունենալու փաստը: Բացի այդ, արշավանքի արդյունքում Պիրենյան թերակղզուց և Բալկաններից գաղթեցվեցին իբերական և ալբանական ցեղերը, որոնք համապատասխանաբար բնակեցվեցին Հայաստանի հյուսիսային սահմանից հյուսիս և Կուրի ձախափնյա տարածքում: Ի դեպ Հայկական պետությունը, բնականաբար ցանկանալով իր նոր և օտարազգի հպատակների հոգեբանության մեջ ամրապնդել այդ փաստը, որոշ ժամանակ անց Իբերիայում տեղադրեց Վահագն արքայի արձանը` բնական մեծությամբ, որը սկսվեց պաշտվել իբերների կողմից զոհաբերություններով (Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 31): Կարելի է ենթադրել նաև, որ Բասեն գավառի հայերը և Բասենի նախարարական տոհմը մնացել են Պիրենյան թերակղզու հյուսիսում և հենց նրանց հետնորդները են, որ մինչև այսօր իրենց կոչում են Բասք (Բասենցիներ, որտեղ <<ք>>-ն հավասար է ներկայիս հայերենի հոգնակի <<ներ>> կամ <<եր>> վերջածանցին): Սակայն այս անգամ էլ կրկին, ինչպես Երրորդ Հայկական համաշխարհային գերիշխանությունների ժամանակ, ստեղծված պետության մասերը իրար հետ թույլ էին կապված և շատ արագ, չնայած գտնվելով ընդհանուր հոգևոր-մշակութային տարածքում, լիովին դադարեցին ենթարկվել Արմենիի կենտրոնական իշխանությանը, առավել ևս, որ վերջինս սկսեց ծանր պատերազմ վարել Աքեմենյան Պարսկաստանի դեմ: Ինչպես և նախկինում, արիական արշավանքների ժամանակ, այս անգամ արդեն Եվրոպան ստացավ հսկայական գենետիկ պոտենցիալ, որից զրկվեց Հայաստանը: Ու եթե վերջինս դրա արդյունքում մեծապես թուլացավ, ապա Եվրոպան, ծանոթանալով առաջավոր նվաճումներին ու ստանալով հսկայական գենետիկ պոտենցիալ, կտրուկ զարգացում ապրեց: Իրենց հերթին Հայ ռազմիկների հետագա սերունդները` օտարազգի կանացից ծնված նոր սերնդի <<գալլուսները>>, շատ արագ դադարեցին իրենց հայ զգալ, իսկ Հայաստանի, որպես Հայրենիքի հասկացությունը նրանց մոտ լիովին բացակայում էր: Ու թեև հզոր, սակայն վաղանցիկ մի արշավանքով ստեղծված պետությունը կործանվեց, սակայն մինչ օրս էլ ողջ Եվրոպայի բնակչության մեծ մասը հայ ժողովրդի հետ գտվում է մեկ ընդհանուր հոգևոր-մշակութային և գենետիկ տարածքում: Նշեմ նաև, որ սկզբում ողջ Իբերիայում (Իսպանիա), մայրաքաղաք ունենալով Տարսիսը, իսկ մ.թ.ա. 500 թ-ից Կարթագենի նվաճումներից նահանջած և միայն Հյուսիսային Իբերիայում իշխած առաջին արքայական` Բասքյան դինաստիայի, գահացանկն ունի հետևյալ տեսքը (արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների <<միջազգային-ընդունված>> ձևը). 1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470) 2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410) 3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350) 4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290) 5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)>>
  22. Բարև Ձեզ Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Գրախանութ Աբովյան 25 հասցեով (Երիտասարդականի մոտ) 2. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 3. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 4. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Առաջինի (մ.թ.ա. 3000-1561) շարունակությունը` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Երկրորդ (մ.թ.ա. 1561-883), որն ընդգրկում է Հայ ժողովրդի պատմությունը Հինգի թագավորության (Արմենի, Հայա, Արարատ, Միտանի, Կիլիկիա) ժամանակ: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523) 2. Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412) 3. Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405-1283) 4. Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241) 5. Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110) 6. Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. 1078-1071) 7. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-771) (սկզբնական փուլը) Ըստ էության տրվում է Հինգ թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Այդ հերոսական պայքարի արդյունքում Հայ ժողովուրդը մեծ հաշվով հաջողությամբ ետ մղեց թշնամիների ոտնձգությունները և նախապատրաստեց իր հերթական վերելքը ի դեմս Արարատյան թագավորության… Ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4500 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 2>>-ից Արմենիի, Արարատի, Հայայի, Միտանիի և Կիլիկիայի թագավորությունների մասին: Մոռացված Հնգյակը: 1111 – Մանազկերտի ճ-մ (Տուրուբերան, Հարք գավառ) Ասորեստանյան բանակը (մոտ 73.000, 600 մարտակառք)` Թիգլաթպալասար I-ի գլխավորությամբ, ենթարկվելով Հայայի արքա Արսենի գլխավորած Արմենիի, Արարատի և Հայայի միացյալ Հայկական բանակի (մոտ 30.000, 300 մարտակառք), պարտիզանական հարվածներին, հասավ Հարք: I փուլ – Հայկական բանակի առաջապահը կազմող 23 իշխանությունների միացյալ ջոկատը (մոտ 15.000, 150 մարտակառք) հարձակվեց ասորեստանյան բանակի առաջապահի վրա, սակայն չհասնելով էական հաջողությունների, նահանջեց: Հայերը կորցրին 120 մարտակառք: II փուլ – 60 իշխանությունների ուժերից կազմված Հայկական հիմնական բանակը հարձակվեց թշնամու հիմնական բանակի վրա, սակայն տեղի ունեցած համառ մարտում Հայկական բանակը պարտություն կրեց, իսկ բանակի առաջնորդները գերվեցին: Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր, ուղիղ 120 մարտակառք, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Արսենը գերվեց, սակայն հետագայում ազատվեց:
  23. Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք 1>>-ից <<Եգիպտոս մտած Հայկական բանակի ռազմիկները բնականաբար իրենց անվանում էին "հայք" այսինքն "հայեր", որտեղ "ք"-ն ինչպես գիտենք հավասար է ներկայիս հայերենի հոգնակի "ներ" կամ "եր" վերջածանցին: Իր հերթին տեղաբնիկները, չունենալով "յ"-ին հավասարժեք հիերոգլիֆ, գրավոր աղբյուրներում սկսեցին նրանց անվանել "հաք": Հետագայում, եգիպտական տաճարներում պահպանված պապիրուսներից օգտված հելլենականացված պատմիչ Մանեթոնի, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու ու Հովսեփ Փլավիոսի մոտ այն հնչյունափոխվեց "հակսոս"-ի (որտեղ "սոս"-ը լոկ զուտ հունական վերջածանց է, իսկ "ա"-ն "ու"-ի վերափոխվելու հատկության մասին արդեն խոսվել է), իսկ ներկայումս` "հյուկսոս"-ի: Այս հարցին ներկայումս հանգամանալից անդրադարձել է Սուրեն Այվազյանը` իր "Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք" (Մոսկվա 1997) (ռուսերեն) աշխատության մեջ: Ավելացնենք նաև, որ "հակսոսներ"-ի աստվածային պանթեոնում առաջնային տեղ ուներ կայծակի աստվածը և նրա կին Անահիտը: Հետաքիքիր է նաև, որ Եգիպտոսը գրավելուց հետո հայերն հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը, կոչելով այն "Ավարիս", այսինք "սա իմ ավարն է` Ավարս": Այս մայրաքաղաքի երկրորդ անունը, ի դեպ "Հայ-արու" (ըստ իմ ձեռքի տակ եղած ռուսական աղբյուրների` "Խայարու") էր, որը ակնհայտորեն նշանակում է "Հայ տղամարդ"` հավանական է այն պատճառով, որ սկզբնական շրջանում այս քաղաքում, որն այդ ժամանակ դեռևս մի լայնատարած ռազմական ճամբար էր, բնակվում էին միայն հայ տղամարդիկ, քանզի արշավանքի և նվաճման բնականաբար մեկնել էին հենց նրանք, իսկ կանայք մնացել էին տանը: Եգիտոսում իշխած և Հայկազունիների ճյուղը հանդիսացող տեղի արքայական դինաստիան կոչվում էր Հայկազուտներ: Հայկազուտների գահացանկը, որի անունների շարանում ի դեպ ակնհայտ են հայկական արմատ ունեցող անունները, ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը), 1. Սասուն (Սեսու) (մ.թ.ա. 1725-1707) 2. Հակուբ-հայր (Իակուբհեր) (մ.թ.ա. 1707-1699) 3. Օհանե Հիանալի (Իանե Հիանա) որդի (մ.թ.ա. 1699 - մոտ 1650) 4. Հակոբ I (Ապոպի I) (մ.թ.ա. մոտ 1650-1610) 5. Հակոբ II (Ապոպի II) (մ.թ.ա. մոտ 1610-1600) 6. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1600-1561) "Հուրի" անվանումը ռուսալեզու գրականության մեջ անցյալ դարում բացատրելիորեն սխալ կերպով (քանի որ ռուսական այբուբենը չունի "հ" տառը) սկսեց գրվել "Խուրի" կամ "Խուռի" և այդ տեսքով հետագայում սկսեց արտաբերվել հայալեզու գրականության մեջ (օր.` ՀՍՀ հատոր 5, էջ 102)` ավելի հեռացնելով այն իր սկզբնական տեսքից, այն դեպքում, երբ "հ" տառ ունեցող այբուբեններով գրականությունում` օրինակ ֆրանսալեզու գրականության մեջ (պրոֆեսոր G. Contenau ,La Civilisation des Hittites et Hurrites du Mitanniiե, Paris 1948) նրանք կոչվում են իրականության ավելի մոտ` "հուրի" անունով, ինչպես նրանց իրականում կոչել են օրինակ եգիպտացիները: Իր հերթին հանրահայտ է "ա" և "ու" տառերի նույնացումը սեպագիր լեզվում (ամենահայտնի օրինակը` Արարատ-Ուրարատ և այլն): Այսպիսով կարելի է ասել, որ "Հուրի"-ին իրականում հնչվել կամ գրվել է որպես "Հարի", որն էլ իր հերթին ակնհայտորեն հանգում է "Հայարի"-ի: Հետաքրքիր է, որ այս "Հայարի"-ների ակտիվությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում հանընկնում է Հայկական մեծաքանակ հեծյալ բանակի` "Հակսոս"-ների ("Հակսոս" անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, խառնաշփոթից խուսափելու համար, քանզի "Հակսոս"-ներն ուղղակիորեն հայերն էին. այս մասին վերևում արդեն խոսվել է), Եգիպտոսից Պաղեստինի ուղղությամբ հեռանալու հետ: Այս գործընթացը սկսվեց արդեն մ.թ.ա. մոտ XVII դարի կեսերից և ավարտվեց մ.թ.ա. 1561 թ-ին: Իսկ մ.թ.ա. 1561 թ-ից հետո ըստ Մանեթոնի "Հուրի (Հայարի – Մ.Հ.) երկրից" եկած "Հակսոս"-ների մասին տեղեկությունները իսպառ դադարում են (ինչը բնական է, քանի որ այդպես Եգիպտոս մտած հայերին կոչում էին եգիպտացիները, իսկ այժմ նրանց մեծ մասը, չհաշված անկասկած "անարժան հիշատակման" որոշակի թվով գերիների, այլևս Եգիպտոսում չէր) և դրա փոխարեն աղբյուրները սկսում են ավելի ակտիվորեն խոսել "Հայարի"-ների մասին: Հատկանշական է, որ. 1. Եգիպտոսից իր ժողովրդի և բանակի հետ հեռացած Հայկազուտների հերթական արքայի անունը` Կեռտա, մի, այն էլ իրար նման տառի (որը լիովին կարող էր շփոթվել արձանագրություններում կամ դրանց վերծանություններում) ճշգրտությամբ համապատասխանում է Միտանիի թագավորության առաջին արքայի անունին` Կիռտա, որը հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, լիակատար հիմք է տալիս ասելու, որ դրանք նույն անձիք են: 2. Եգիպտոսից Մովսեսի հեռանալու հայտնի պատմությունը տեղադրվում է այս իրադարձություններից մոտ 100 տարի հետո, մի հանգամանք, որը, հիմք ունենալով նաև հայ և հրեա ազգերի ընդհանրությունները, հիմք է տալիս համարձակ ենթադրություն անելու այն մասին, որ Պաղեստինում գտնվող հրեական ազգի սեմիտական նախնական էթնոզանգվածին խառնվել են Եգիպտոսում մ.թ.ա. 1561 թ-ին Հայկական հիմնական բանակի հեռանալուց հետո գերի մնացած և միայն հետագայում Մովսես անունով իրենց առաջնորդի գլխավորությամբ դժվարությամբ փախուստի դիմած հայեր ու արդյունքում վերջնականապես ձևավորվել է հրեական ազգը: 3. Հարիներն արևապաշտ էին, որը բնորոշ է Հայկական լեռնաշխարհին, իսկ նրանց գերագույն աստվածներն էին Արևը և համաշխարհային գրականության մեջ Ինդրա անունով ընդունված աստվածը: Սակայն երբ "Ինդրա" անունը կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ հակառակը, ապա ստանում ենք այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի աստվածներից մեկի անունը` "Արդնի": Համաշխարհային գրականության մեջ այժմ գերիշխում է այն տեսակետը, որ "Հակսոս"-ներն ազգակից են եղել Հարիներին ("Հայարի"-ներին) կամ էլ ուղղակիորեն եղել են Հարիական ցեղեր (վերջին տեսակետի հիմնադիրն է հայտնի եգիպտոլոգ Վ. Հելկը): Այսպիսով հաստատելով ճշմարտությունը խառնաշփոթ կերպով ներկայացնող այս սխեման, կարելի է ուղղակի պարզաբանելով ճշգրտել այն և ասել, որ Հարիները (իրականում` "Հայարի"-ները) պարզապես հայերն էին, որոնք մտնելով Եգիպտոս և այստեղ կոչվելով "Հակսոս"-ներ ու հետագայում Պաղեստինով նահանջելով իրենց Հայրենիքի ուղղությամբ, Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում իրենց կոչել կամ շրջապատի կողմից կոչվել են "Հարի" ("Հայարի")` կամ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում "Հայ" և "Արի" անվանումները նույնացվում և դեռևս հավասարապես օգտագործվում էին (այդ հետագայում էր հայերի մեջ ամրապնդվելու "Հայ"-ը, իսկ օտարների մեջ` "Արի"-ին համարժեք "Արմեն"-ը) կամ էլ դրանով Եգիպտոսի Հայկազուտների դինաստիայի "Հայարիները" իրենց առանձնացնում էին ընդհանուր "արիական" տարածքից արդեն որպես առանձին ժողովուրդներ առանձնացած այլ "Արի"-ներից (օրինակ` Հնդկաստանի հյուսիսում և Պարսկաստանի արևելքում իշխող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի "Հնդարի"-ներից): Հայրենիք վերադարձած Հարիները ("Հայարի"-ները) "տեղ չգտնելով" (թող սա ճիշտ իմաստով հասկացվի) Արատտայի կենտրոնական շրջաններում (որը բնականաբար զբաղեցված էր ժամանակին իրենց Հայրենիքից չհեռացած անձանց կողմից) ստիպված հաստատվեցին համեմատաբար նոսր բնակեցված Արատտայի ծայրամասային շրջաններում` Հայոց Միջագետքում և Հյուսիսային Ասորիքում, որտեղ հիմնեցին նոր Հայկական պետություն` Միտանիի թագավորությունը, որը արիական գերիշխանության վերջնական փլուզումից հետո ձեռք բերեց լիակատար ինքնուրույնություն:>>
  24. Չէ, խնդիր չկա: Վատ մի զգա: Ես ուղղակի զգացի, որ դու մի քիչ զարյացած կամ նեղված էիր, դրա համար էլ նման զգացմունքային ոճով էիր գրել: Անցած լինի... Եղբայր, խնդիրն այն է, որ այս ֆորումը որոշակիորեն պասիվ է, դրա համար էլ ես էլ եմ այստեղ ստիպված լինում պասիվ: Սակայն այլ ֆորումներում աշխատանքս բավականին ներկայացված է: Շուտով ես նաև այս ֆորումում կներկայացնեմ լրացուցիչ նյութեր, թեև Մուսա լեռան ինքնապաշտպանության վերաբերյալ պոստս պետք է որ արդեն տեսած լինեք... Մոտ ժամանակներս կլինեն...
  25. "Տիգրան Մեծը ինքն էլ է եղել զինվոր և նույնիսկ 72-ամյա հասակում նա անձամբ էր հայտնվում մարտի դաշտում" Ա. Ամֆիտեատրով
×
×
  • Create New...