Jump to content

Lion1700

Members
  • Posts

    49
  • Joined

  • Last visited

Everything posted by Lion1700

  1. 1915 օգոստոսի 5 - սեպտեմբերի 14 – Սուետիայի ինքնապաշտպանությունը (= Մուսա լեռան հերոսամարտ) (Մուսա լեռ, Կիլիկիա, Ալեքսանդրեկ գավառ, Հայոց ծոցից հարավ-արևելք) "Ես չեմ գնա ստրուկի պես մեռնելու: Ես հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ" մուսալեռցիների երդումը Լսելով հայկական կոտորածների մասին և ականատես լինելով անապատներ քշվող զեյթունցի գաղթականների քարավանի ողբերգական պատկերին` Սուետիայի վեց գյուղերի բնակիչները (մոտ 6.000) միավորվեցին և, զինելով աշխարհազորը (600), թշնամուն դիմադրելու նպատակով զեյթունցի բողոքական քահանա Տիգրան Անդրեասյանի գլխավորությամբ ամրացան Մուսա լեռան լանջերին` ստեղծելով պաշտպանական բնագծեր: Տեղեկանալով այդ մասին` Օսմանյան սուլթանության բանակը և բաշիբոզուկները (15.000, 3 թնդանոթ) պաշարեցին լեռը: I փուլ – Օգոստոսի 7-ին վեցժամյա մարտում հայերը ետ մղեցին թշնամու առաջապահ ուժերին (200): II փուլ – Օգոստոսի 10-ին տասներկուժամյա մարտում Հայկական աշխարհազորը ետ մղեց հուժկու հրետակոծության ուղեկցությամբ հարձակման անցած թշնամու համալրված ուժերին (5.000, 1 թնդանոթ, որին սպասարկում էին գերմանացի սպաներ): Այս մարտում նշանառու Պետրոս Գալստյանը, աննկատ մոտենալով թշնամու թնդանոթին, ոչնչացրեց նրա անձնակազմի 5 սպաներին և առժամանակ լռեցրեց թնդանոթը: Հայերը կորցրին 2, թշնամին` 100 զինվոր: Նույն գիշեր էլ մարտում ընկավ իր անմնացորդ քաջությունը վերջին անգամ ապացուցած Հակոբ Ղարագյոզյանը : III փուլ – Օգոստոսի 10-ից 19-ը ընթացան դիրքային մարտեր: IV փուլ – Օգոստոսի 19-ից 20-ը Օսմանյան սուլթանության համալրված բանակը և բաշիբոզուկները (9.000) հրետանու աջակցությամբ կրկին անցան հարձակման` արյունահեղ մարտում գրավելով մի շարք հայկական դիրքեր: Սակայն ի վերջո Վանես Գոճոյանի, Հակոբ Խեչոյանի, Սարգիս Ծաննադյանի և Եսայի Յաղուբյանի ու նրանց ջոկատների աննահանջ կռվի շնորհիվ թշնամին նահանջեց: Մարտերի ժամանակ ծերունիներից մեկը անձամբ խեղդեց թշնամու զինվորներից մեկին, իսկ սառը զենքերով զինված կանայք ու աղջիկները հզոր դիմադրություն կազմակերպեցին: Կասեցվեց նաև թշնամուն հանձնվելու մի քանի ռազմիկների, ինչպես նաև ծովում խեղդվելու բնակիչների խոշոր մի խմբի փորձը: V փուլ – Օգոստոսի 20-ին Հայկական աշխարհազորը անցավ հակահարձակման և, խուճապի մատնելով թշնամուն ու խոշոր քարեր գլորելու միջոցով ծանր կորուստներ պատճառելով վերջինիս ռազմիկներին, ետ գրավեց կորսված բոլոր դիրքերը: Հայերին բաժին հասավ մեծ քանակությամբ զինամթերք: Երկօրյա մարտում հայերը կորցրին 14, թշնամին` 800 զինվոր: Չնայած ձեռք բերած հաջողություններին, սակայն, հայերի վիճակը աստիճանաբար դառնում էր օրհասական: Ի վերջո սեպտեմբերի 4-ին Ֆրանսիական Հանրապետության ռազմածովային ուժերին պատկանող □Գիշեն□ հածանավից նկատվեց Մուսա լեռան կատարին ամրացված սպիտակ դրոշը, որի վրա պատկերված էր կարմիր խաչ և անգլերեն լեզվով գրված էր. □Քրիստոնյաները վտանգի մեջ են□: Նուն օրն էլ Խաչեր Թումանյանի գլխավորած մի քանի հայ լողորդներ հասան ռազմանավ և տեղեկացրին ստեղծված իրավիճակի մասին: Շուտով Գիշեն հասավ նաև Պետրոս Տմլաքյանը: Արդյունքում ֆրանսիական ռազմանավերը սկսեցին հրետակոծել թշնամու դիրքերը: VI փուլ – Սեպտեմբերի 7-ին թշնամին անցավ հարձակման, սակայն ծանր կորուստներով շպրտվեց ելման դիրքեր: VII փուլ – Սեպտեմբերի 9-ին կրկին համալրում ստացած թշնամին (15.000) հրետանային հզոր կրակի աջակցությամբ անցավ վճռական հարձակման, սակայն արյունահեղ ու բացառիկորն ծանր մարտում ետ մղվեց ելման դիրքեր: Այս մարտում հայերին մեծ աջակցություն ցույց տվեց նաև ֆրանսիական ռազմանավերի հրետանային կրակը` ծանր կորուստներ պատճառելով թշնամուն և վերջինիս շարքերում առաջացնելով խուճապ: Սեպտեմբերի 12-ին սեպտեմբերի 14-ին լեռան լանջերին ապաստանած հայ բնակչությունը ֆրանսիական նավերով հեռացավ Հայրենիքից ու ապաստանեց Ալեքսանդրիայում: Հայերը կորցրին 18 սպանված, թշնամին` մոտ 1.500 զինվոր:
  2. Սա մի ժամանակաշրջան էր, երբ իր նախադեպը չունեցած արիական արշավանքներից ու դրա հետևանքով ստեղծված Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության անկումից հետո փաստացի փլուզվեց նաև Արատտայի քրմապետությունը և նրա հիմքի վրա Հայաստանի տարածքում առաջացան հինգ անկախ թագավորություններ` Արմենիին, Արարատը, Հայան, Միտանիին և Կիլիկիան, որոնք ռազմական բախումներ ունենալով տարածաշրջանային առաջատար պետությունների` Խեթթիի, Եգիպտոսի, իսկ հետագայում նաև կրկին հզորացած Ասորեստանի հետ, ընդհանուր առմամբ կարողացան հաջողությամբ պայքարել նրանց դեմ և նախադրյալներ ստեղծել Արարատյան թագավորության հետագա վերելքի համար: "…Պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի, որպես երկաթյա մի բռունցք, իջնի պիտի մի օր թշնամու գլխին…: Եվ նորից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք, կելնե, կհառնե ահասաստ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա նաիրյան աշխարհի: Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա` երկիրը Նաիրի…",- այսպես կասի այս ամենի մասին հազարամյակներ անց Մեծ Հայը…
  3. "Պետականության, բարձր զարգացած մշակույթի և դեպի օտար երկրներ քաղաքակրթական արժեքների տարածման փառահեղ մի դարաշրջան, որը մեզանում դեռևս չի արժանացել պատշաճ գնահատման",- այսպես է բնորոշում այս ժամանակաշրջանը Արտակ Մովսիսյանը...
  4. Վատ օրինակների չէին: Կեցցես Կարելի է բերել նաև այլ օրինակներ:
  5. Այդ դեպքում ինչու ես հարցնում? Հայաստանը, ինչպես նաև Հայ ժողովորդը, մշտական բարեկամներ կամ մշտական թշնամիներ չունեն: Նրանք ունեն մշտական շահեր... Այդ դաշտը սովետական ժամանակաշրջանում ուսումնասիրվել է հարգարժան Աշոտ Սարգսյանի կողմից: Երևի տեղյակ չես... Իսկ միթե Ալեքսանդր Մակեդոնացուց պահպանվել են "ոսկորները կամ իր զրահ/նիզակ, կամ, նոյնիսկ իր եղունքը"? Իրենց տեղում: Դրանք ՄԻԱՆՇԱՆԱԿ Հայաստանի մաս են: Այլ հարց է, որ դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության մեջ: Դեհ, նայած ինչ տեսանկյունից նայես... Միանշանակ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ: Այն արդեն այդպիսին է... Չէ...: Ես սովորական մարդ եմ: Զգացմունքային էր, բայց ոչ հասկանալի...
  6. Այն, որ մենք, չնայած մեր ազգին բաժին հասած դժբախտություններին... դեռ կանք ու հաղթում ենք (Արցախյան պատերազմ): Իրենց նախնական տեղերում... Դրանք, իմ կարծիքով, "հին ու մաշ առասպելանք" չեն և նույնքան անվիճելի են, ինչքան Արցախը և Սարդարապատը: Չհասկացա ինչ էիր ուզում ասել... Իրոք, շատ սփյուռքահայեր հայերեն չգիտեն և դա վատ է: Դժբախտաբար քո խնդրանքը չեմ կարող կատարել, որովհետև ես հայերեն գրում եմ առանց տառասխալների և ավելի լավ, քան ոմանք: Ի դեպ - Երևանի պետական համալսարանի ընդունելության քննության ժամանակ ես հայերեն գրավոր քննությունից հնարավոր 20 միավորից հավաքել եմ հենց 20-ը... Այնպես որ համաձայնիր, որ պնդումդ, թե ես հայերեն գրել չգիտեմ, մի քիչ անհամեստ է և անտեղի... Իսկ դու ինչ գիտես, թե ես ինչ եմ ուզում ասել? Իրենց տեղում: "Վարդանանք" բառի տակ սովորաբար հասկանում են Վարդան Մամիկոնյանին և նրա քաղաքական գծի կողմնակիցներին: Իսկ մարդը և նրա կողմնակիցները չեն կարող, ինչպես դու ես արտահայտվում, լինել "յաղթանակ" Իսկ եթե նկատի ունես Ավարայրի ճակատամարտը, ապա այն միանշանակ հաղթանակ էր մեր ազգի համար: Իրենց տեղերում:
  7. Բարև, եղբայր Շնորհակալություն, ես դա արել եմ ոչ միայն իմ, այլև քո, ինչպես նաև իմ ու քո ազգի համար: Իհարկե "ավաղ" Ես վաղուց կուզենայի այս ֆորումում հետաքրքիր քննարկում սկսել օրինակ քեզ նման մի մարդու հետ, որը ակնհայտորեն լավ գիտի Հայ ժողովրդի պատմությունը: Իրոք - ուղիղ 10 տարի Կներես, հարգելի Արփա, միթե իսկ ես որևէ տեղ ասել եմ, որ մեր ազգը “յարատեւ եւ յաւիտեան յաղթանակներ“ (հարատև և հավիտյան հաղթանակ) է ունեցել? Հարգելի Արփա: 1. Ժամանակից գրական հայերենում, այսինքն այն հայերենում, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունում, գոյություն չունի քո կողմից այդքան հաճախ օգտագործվող “եւ” տառաձևը: Նման հնչյունը կամ տառը (ինչպես կուզես, ընկալիր) փոխանցվում է "և" ձևով, 2. Ժամանակից գրական հայերենում, այսինքն այն հայերենում, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունում, "թեև" բառը գրվում է հենց այնպես, ինչպես գրել եմ ես, այսինքն "թեև" տեսքով: Սա իհարկե չի նշանակում, որ դու ու հատկապես ֆորումներում, պարտավոր ես այս կերպ գրել... Սակայն համաձայնիր, որ այս պայմաններում ոչ միայն տեղին չեն քո ուսուցողական դասընթացները առ ինձ, այլև, որ դրանք չեն համապատասխանում ժամանակից գրական հայերենին, այսինքն այն հայերենին, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունում այդ թվում նաև տպագրության մեջ: Հարգելի Արփա. ես կուզենայի, որ մեր "տառաբանական" վեճը սրանով ավարտվեր, քանի որ այն ընդհանրապես չի առնչվում թեմային Կներես, սիրելի Արփա, բայց ես նման խոսք, այսինքն, որ. "մենք անյաղթորէն յաղթական ենք եղել" չեմ ասել: Եթե որևէ տեղ նման միտք եմ առաջարկել, գուցե ցույց տաս, թե որտեղ? Իհարկե, քո իրավունքն է չկարդալ իմ գործը և հատկապես չփափագել կարդալ այն, սակայն ասեմ, որ այնտեղ առասպելական որևէ բան չկա: Դժբախտաբար դու չես կարող ժխտել վերջին իմ միտքը, քանի որ ոչ միայն չես կարդացել իմ գործը, այլև նույնիսկ չես էլ փափագում կարդալ այն: Այնպես որ ստիպված ես հավատալ խոսքիս Ի դեպ, համաձայնիր, որ ճիշտ չէ քննադատել մի գործ, որը չես կարդացել... Իսկ դու կամ որևէ մեկը ինձ նման հարց ուղղել եք? Եթե մինչ քո այս նամակը ուղղել եք ու ես չեմ պատասխանել - ցույց տուր տեսնեմ: Իհարկե ոչ:
  8. Բարև Ձեզ Հարգելի բարեկամներ, ես տպագրել եմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի վերջին հատորները: Դրանք ընդգրկում են 1803-2009 թվականները: Սա մի ժամանակահատված էր, երբ Ռուսական կայսրությունը լուրջ առաջընթաց իրականացրեց Արևելյան Հայաստանում, թեև այդպես էլ չկարողացավ լիովին ազատագրել ողջ Հայաստանը: Լույս ընծայված հատորներում արտացոլված են Ռուս-Թուրքական և Ռուս-Պարսկական բոլոր պատերազմները: Նկարագրված են նաև ֆիդայական մարտերը: Այս թեմաները, թեև բավականին արտացոլված են մասնագիտական գրականության մեջ, սակայն նմանատիպ համակարգված տեսքով շարադրված են առաջին անգամ, քանի որ ես ուսումնասիրել եմ գրեթե ոլոր հասանելի սկզբնաղբյուրները, ընդհանրացրել եմ դրանք և շարադրել եմ ամբողջական մի համակարգի ձևով: Լույս ընծայված հատորներում լրջագույն վերլուծության են ենթարկվել Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ընթացած ինքնապաշտպանական մարտերը: Եվ եթե մի շարք մարտեր լայնորեն հայտի են, թեև շարադրված են ոչ համակարգված ձևով, ապա շատ ինքնապաշտպանական մարտեր էլ լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ: Առանց չափազանցեցնելու կարող եմ ասել, որ հիշատակված թեմայով հետաքրքրասեր ընթերցողը այստեղ կգտնի շատ ու շատ նոր նյութեր: Հրատարակված հատորներից վերջիններում հիմնականում վերլուծված է Արցախյան փառահեղ հաղթանակը և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են մեր այս մեծ հաղթանակի հիմնական բաղկացուցիչ տարրերը: Գրքերում արտացոլված են նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերը հյուընկալած երկրների բանակների կազմում: Դե ինչ, հարգելի բարեկամներ, աստված ինձ ուժ ու հնարավություն տվեց ավարտել այս գործը, ինչը ես համարում եմ հսկայական, ընդ որում ոչ միայն անձնական նվաճում… Տեսեք, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն: Հենց սա եմ ես համարում ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը: Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին: Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. <<Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...>> Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ... Լավագույն ցանկություններով Մհեր Հակոբյան
  9. Բարև Ձեզ! Բարեկամներ: Լույս եմ ընծայել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները, որոնք ընդգրկում են պատմական լայն մի ժամանակահատված: Լույս ընծայված հատորներում քննարկված են Սեֆյան Պարսկաստանի ու Օսմանյան Թուրքիայի երկարատև հակամարտության ողջ բարդ, չափազանց ուսանելի և ոչ այնքան ուսումնասիրված էջերը: Գրքերում վերլուծված են Հայաստանի տարածքում ընթացած մարտական գործողությունների մանրամասները, բանակների արշավանքի երթուղիները, դրանց թվաքանակները և այլն: Վերլուծված են նաև Հայ ռազմական պետությունների` Զեյթունի, Սասունի և Սավուրի իշխանությունների բանակների տված մարտերը: Հետաքրքրասեր ընթերցողը այս հատորներում կգտնի նաև Խամսայի մելիքության ռազմական պատմության սպառիչ և համընդգրկուն վերլուծությունը: Մասնավորապես վերլուծված են Արցախի տարածքում ստեղծված և հերոսական մարտերով իրենց գոյությունը մի քանի հարյուրամյակ պահպանած մելիքությունների մղած մարտերը, ինչպես նաև արտացոլված են Դավիթ-բեկի հերոսական ապստամբության բաղկացուցիչ մասը հանդիսացող բոլոր ճակատամարտերը: Մի խոսքով – քաղաքական բուռն իրադարձությունններով և վայրիվերումներով հագեցած մի դարաշրջան, որի ընթացքում Հայ ժողովորդը ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև ուժեր կուտակել հետագա դարաժշջանի համար: Շատ բան կարելի էր ավելացնել… Կարելի էր հիշատակել անհայտ մնացած բազմաթիվ քաջարի մելիքների, կարելի էր խոսել Ռուսական կայսրության բանակում Հայկական հեծյալ էսկադրոնների ցուցաբերած քաջության մասին (օրինակ` Ապլասաթ Մամիկոնյանի մասին դժվար թե շատերը իմանան), կարելի էր անդրադառնալ Նադիր-շահի բանակում Հնդկաստան կատարած արշավանքի ընթացքում Հայկական բանակի անցած մարտական ուղուն, անդրադառնալ Մոլդովայի քաջարի հոսպոդարներ, ազգությամբ հայեր Յոան Քաջին և իր եղբայրներին, բայց… այս պոստում այսքանը: Մնացածը մեծագույն հաճույքով կպարզաբանեմ հետագա պոստերում… Բարեկամներ, գրքերը, ինչպես և նախորդ հատորները, կարելի է ձեռք բերել - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում, - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, - Ինձնից – պարզ մեիլ Lion1700@yandex.ru հասցեով ուղարկելով կամ այլ կերպ ինձ հետ կապվելու միջոցով:
  10. Բարև Ձեզ! Բարեկամներ: Լույս են տեսել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները, որոնք ընդգրկում են 1220-1508 թվականները: Այս հատորներում ևս շարունակվել է մանրամասն վերլուծության ենթարկվել քննարկվող ժամանակահատվածի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այստեղ են և մոնղոլական արշավանքները ու դրանց դեմ հայերի մղած պայքարը, Մոնղոլական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը և նկարագրությունը, Կիլիկիայի թագավորության մղած և լայն հասարակությանը ոչ այնքան հայտնի ճակատամարտերը, դրանց տակտիկական մանրամասները և այլն: Համապատասխան հատորներում քննարկվել է նաև Լենկ-Թեմուրի արշավանքների տարեգրությունը, Ղարա-ղոյունլուների և Աղ-ղոյունլուների պայքարը, մոռացության խավարից հանվել են բազում մոռացված պատերազմներ, ճակատամարտեր և հերոսներ: Մի խոսքով, Ձեր դատին ներկայացվող մատենաշարը ընդգրկում է թաթար-թուրքմենական քոչվորների դարաշրջանի մասին այն ամենը, ինչ դուք կուզենայիք իմանալ, սակայն աղբյուրների հրատարակված չլինելու, դրանք ոչ բավարար վերլուծված կամ մակերեսային շարադրված լինելու պատճառով մինչ այժմ դժվարացել եք իմանալ: Գրքերը, ինչպես և նախորդ հատորները, գտնվում են Հրապարակի վրայի գրախանութներում, Համալսարանի գլխավոր մուտքի մոտ գտնվող գրախանությում, Բուժ.ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, ինչպես նաև հանրահայտ <Բուկինիստ>-ում /Մաշտոցի պողոտա/: Մի խոսքով – աստված ինձ ուժ տվեց ու չպակասեցրեց իմ եռանդը շարունակելու այս դժվարին աշխատանքը: Փառք աստծո, առայժմ ամենադժվար խոչընդոտը ընդամենը աշխատանքի ծավալն է, որը ինձ հաջողվում է հաղթահարել: Եվս մի քանի ամսվա աշխատանք, ևս մի քանի հատորներ... և Հայ ժողովուրդը կունենա իր ռազմական տարեգրությունը ամփոփ տեսքով: Իսկ այդ հանգամանքով քիչ ազգեր կարող են հպարտանալ...
  11. Բարև Ձեզ! Բարեկամներ: Լույս են տեսել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները` 1. Գիրք Երեսունչորսերորդ (1097-1104) 2. Գիրք Երեսունհինգերորդ (1104-1118) 3. Գիրք Երեսունվեցերորդ (1118-1137) 4. Գիրք Երեսունյոթերորդ (1137-1168) 5. Գիրք Երեսունութերորդ (1168-1198) 6. Գիրք Երեսունիններորդ (1198-1220) Գրքերում արտացոլված է ռազմա-քաղաքական բազմաբնույթ և չափազանց հետաքրքիր իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջանի ողջ պատկերը` ժամանակաշրջան, որը սկիզբ առավ խաչակրաց առաջին արշավանքով: “Խաչակրաց արշավանքները միջնադարի պատմության ամենավառ էջերից էին: Դրանք իրենց տեսակի մեջ բացառիկ արկածախնդրություններ էին, որոնք նման չէին ոչ միգրացիայի ու ոչ էլ գաղութացման և որոնցում իրենց մասնակցությունն ունեցան որևէ կենտրոնացված կառավարում չունեցող կամավորներ Եվրոպայի բոլոր անկյուններից”,- այսպես է բնորոշում քննարկվող ժամանակաշրջանի հիմնական բովանդակությունը հանդիսացող Խաչակրաց I արշավանքի էությունը Պեռնու Ռեժին` բավականին ճշգրիտ բնութագրելով այն: “Ոչ մի ազգ խաչի զինվորներին այնչափ հոժարությամբ օգնության չասավ, որքան հայերը, որոնք հայթայթեցին զորք, զենք, ձի և պարեն”,- հետագայում կգրի Հռոմի Գրիգոր XIII պապը` խաչակրաց արշավանքների հետ առնչված այն բացառիկ գործիչներից մեկը, որը իրոք գնահատել է հայերի ցույց տված օժանդակությունը խաչակիրներին: Գրքերում վերլուծված է նաև Հայաստանի տարածքում գործող, ինչպես նաև նոր ստեղծված սելջուկյան էմիրությունների ռազմական-քաղաքական հարաբերություների ամբողջությունը քրիստոնյաների հետ, անդրադարձ են կատարվել նաև այլ հարցերի: Փաստորեն ընթերցողին հնարավորություն է ընձեռնված ըստ էության և ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ պատմական վճռորոշ մի ժամանակաշրջանի ռազմական համայնապատկերին, համայնապատկեր, որը նման ամբողջական տեսքով ներկայացվում է առաջին անգամ: Գրքերում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` բյուզանդական բանակի, Ֆաթիմյանների էմիրության և Հայ ռազմական պետությունների բանակների կազմում, լուսաբանված է վերջիններիս մասնակցությանը խաչակրաց արշավանքին, ինչպես նաև հետագայում ծավալված իրադարձություններին: Բնականաբար աչքաթող չեն արվել նաև Հայ ռազմական պետությունների մղած մարտերը, մարտեր, շնորհիվ որոնց Հայաստանի մի լայն հատվածում հայ ժողովուրդը ձեռք բերեց հարաբերական ապահովություն և որն էլ հիմք հանդիսացավ հետագա անկախ պետականության վերականգման համար: Գրքում առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Լույս տեսած հատորներում, առաջին անգամ մեր իրականության մեջ, համակարգված տեսքով և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են 12-13 դարերում Հայաստանի ազատագրման ուղղությամբ Վրաց թագավորության մղած մարտերը, ինչպես նաև ցույց է տրված դրանցում Հայ ռազմիկների ու նախարարական տոհմերի` Զաքարյանների, Օրբելյանների, Արծրունիների, Աղբակյանների և այլոց մասնակցությունը: Ուզում եմ նշել, որ գրքերը կարող են հատկապես օգտակար լինել այն մարդկանց, ովքեր ցանկանում են համակարգված պատկերացնում կազմել քննարկվող ժամանակաշրջանի մասին, որը, ինչպես արդեն նշվեց, անչափ հարուստ ու հագեցած լինելով ռազմաքաղաքական իրադարձություններով, միաժամանակ մինչ այժմ այդպես էլ չէր ստացել համակարգված շարադրում: Շատ բան կարելի էր ավելացնել… Կարելի էր հիշատակել անհայտ մնացած բազմաթիվ քաջարի իշխանների (ինչ արժեն հենց միայն անհայտ մնացած Միքայել Կարկառեցին և նրա որդի Կոստանդինը), կարելի էր խոսել խաչակիրների բանակում հայ ռազմիկների ցուցաբերած քաջության մասին (օրինակ` Ապլասաթ Մամիկոնյանի մասին դժվար թե շատերը իմանան), Ֆաթիմյանների բանակում հայերի ձեռք բերած հսկայական նշանակության վերաբերյալ (քչերը գիտեն, որ Ֆաթիմյանների բանակում հայերի թիվը հասնում էր 10.000-ի), բայց… այս պոստում այսքանը: Մնացածը կպարզաբանեմ հետաքրքրասերներին` մյուս պոստերում… Բարեկամներ, գրքերը, ինչպես և նախորդ հատորները, կարելի է ձեռք բերել - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում, - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, - Ինձնից – պարզ մեիլ Lion1700@yandex.ru հասցեով ուղարկելով կամ այլ կերպ ինձ հետ կապվելու միջոցով:
  12. Բարև Ձեզ! Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող և ավելի ու ավելի աճող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ ավելի մեծացնել մատենաշարի հրատարակման տեմպը: Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Հաշվի առնելով այս ամենը, ընթերցող, ես մեծ հաճույքով քո դատին եմ ներկայացնում մատենաշարի հերթական գրքերը. Բարեկամներ, այս անգամ լույս է տեսել Տարեգրքի միանգամից 10 հատոր. 1. Գիրք Քսանչորսերորդ (885-909) 2. Գիրք Քսանհինգերորդ (909-929) 3. Գիրք Քսանվեցերորդ (929-953) 4. Գիրք Քսանյոթերորդ (953-976) 5. Գիրք Քսանութերորդ (976-991) 6. Գիրք Քսանիններորդ (991-1020) 7. Գիրք Երեսուներորդ (1020-1044) 8. Գիրք Երեսունմեկերորդ (1044-1064) 9. Գիրք Երեսուներկուերորդ (1064-1071) 10. Գիրք Երեսուներեքերորդ (1071-1097) Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Անիի թագավորության գոյության ողջ ժամանակահատվածը և սելջուկյան առաջխաղացման ժամանակահատվածը: Մասնավորապես. 1. Քսանչորսերորդ գրքում ներկայացված է Սաջյան I պատերազմը (892-901), ինչպես նաև շարադրված է հարևան այլ պետական կազմավորումների դեմ նորաստեղծ Անիի թագավորության պայքարը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական վիճակի համընդգրկուն գնահատմամբ վերլուծված է գրականության մեջ ցավալի անուշադրության մատնված Արտանուջի թագավորության ճակատագիրը, ցույց է տրված ու հիմնավորված է նրա հայկական էությունը, ինչպես նաև նկարագրված է ողջ այն գործընթացը, որը հայոց այս թագավորությունը հետագա 150 տարում վերածեց վրացական թագավորության: Վերլուծված է նաև քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են անուշադրության մատնված այլ հարցեր: 2. Քսանհինգերորդ գրքում ներկայացված է Սաջյան II պատերազմը (909-929), Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923), Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) սկզբնական փուլը, ինչպես նաև Անիի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությունը: Հանգամանալից վերլուծության է արժանացել հատկապես Սաջյան II պատերազմը` ծանր մի պատերազմ, որը կազմեց այս ժամանակաշրջանի գլխավոր բովանդակությունը և որում տարած հաղթանակը ապահովեց Անիի թագավորության հետագա գոյատևումը: Համակարգված կերպով շարադրված են պատմագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային նկարագրության արժանացած այս բախտորոշ պատերազմի բաղկացուցիչ բոլոր տարրերը, վերլուծված է Հայկական բանակի մարտավարությունը, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի: 3. Քսանվեցերորդ գրքում ներկայացված է Գիլանյան պատերազմը (936), Սալարյան I պատերազմը (950-952), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) շարունակությունը: Համակարգված կերպով շարադրված են հիշատակված պատերազմների բոլոր իրադարձությունները, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ճակատամարտերի, ճակատամարտեր, շնորհիվ որոնց Անիի թագավորությունը շահեց խաղաղ զարգացման մի քանի տասնամյակ: 4. Քսանյոթերորդ գրքում ներկայացված է Սալարյան II պատերազմը (966), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) վերջին փուլը: Մեզ հասած տեղեկատվության համակարգված վերլուծության հիման վրա հատկապես լայն լուսաբանում է ստացել Հայ ռազմիկների մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: 5. Քսանութերորդ գրքում ներկայացված է Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979), Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985), Ռավադյան I պատերազմը (982), Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991), Ռավադյան II պատերազմը (987), ինչպես նաև Ռավադյան III պատերազմը (990): Մանրամասն վերլուծության են արժանացել Բյուզանդիան ցնցած հզոր ապստամբությունները, որի ֆոնի վրա արտացոլված է դրանցում Հայ ռազմիկների ունեցած մասնակցությունը: 6. Քսանիններորդ գրքում ներկայացված է Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993), ինչպես նաև Ռավադյան IV պատերազմը (997-998): Այս իրադարձությունների ֆոնի վրա վերլուծված են Ռավադյանների էմիրության կողմից կիրառված և Անիի թագավորության խորքերը թափանցելու նպատակ հետապնդող ստրատեգիական պլանի բաղկացուցիչ մասերը, պլան, որը փորձ արվեց իրականացնել մի քանի անգամ, սակայն այդպես էլ հաջողություն չապահովեց: Վերլուծված է քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են նաև անուշադրության մատնված այլ հարցեր: 7. Երեսուներորդ գրքում ներկայացված է Ռավադյան V պատերազմը (1021), Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022), Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022), Բյուզանդա-Վրացական պատերազմը (1026), Արաբա-Բյուզանդական XII պատերազմը (1029-1037), Շադադյան պատերազմը (1041), Հայ-Բյուզանդական IV պատերազմը (1041-1044), ինչպես նաև Անիի թագավորությունում բռնկված գահակալական պայքարը: Ցույց են տրված Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, համակարգված ձևով շարադրված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Առանձին վերլուծության է ենթարկված Հայկական բանակում ընդհանրապես հետևակի և մասնավորապես հետևակ նետաձիգների տեղն ու դերը, նրանց տեսակարար կշիռը, մարտական կիրառության առանձնահատկությունները և ցայսօր անուշադրության մատնված այլ հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել նաև Քարթլիի թագավորությունում ծավալվող ուշագրավ փոփոխություններին, քննարկված է հայ բնակչության և Քարադուռի իշխանության իշխող վերնախավի վերաբերմունքը այդ փոփոխությունների նկատմամբ, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի: 8. Երեսունմեկերորդ գրքում ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական I պատերազմը (1044-1049), Թոռնիկյան ապստամբությունը (1047), Պեչենեգյան I պատերազմը (1049-1052), Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051), Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057), ինչպես նաև Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) սկզբնական փուլը: Շարադրված են Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, ինչպես նաև համակարգված ձևով ներկայացված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Գրքում մասնավորապես մեծ տեղ է հատկացվել Սելջուկյան սուլթանության դեմ Հայոց թագավորությունների մղած պայքարին, ինչպես նաև Քարադուռի իշխանության ռազմա-քաղաքական պատմության վերլուծությանը, որը ցայսօր հիմնականում մնացել է անտեսված: Վերլուծված է նաև Տարոնի իշխանության ունեցած դերի հարցը Հայաստանի հարավային նահանգների պաշտպանության գործում, անդրադարձ է կատարվել այլ հարցերի: 9. Երեսուներկուերորդ գրքում ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) վերջնական փուլը, որը կազմում է նկարագրված ժամանակաշրջանի հիմնական ռազմա-քաղաքական բովանդակությունը: Գրականության մեջ առաջին անգամ համակարգված կերպով շարադրված է այս վճռորոշ պատերազմի վերջնական փուլի իրական պատկերը, ներկայացված են վերջինիս բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր իրադարձությունները, արտացոլված է սելջուկյան բանակի մարտավարությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես 1071 թ-ի օգոստոսի 18-19-ի Մանազկերտի ճակատամարտին, մի բախտորոշ ճակատամարտ, որը ռազմական պատմությանը նվիրված լայնածավալ գրականության մեջ զարմանալիորեն չի արժանացել սպառիչ վերլուծության: 10. Երեսուներեքերորդ գրքում ներկայացված է Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071), Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071), Սելջուկա-Բյուզանդական III պատերազմը (1071-1081), Սելջուկա-Վրացական I պատերազմը (1073-1088), Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080-1081), Նորմանական պատերազմը (1081-1085), ինչպես նաև Պեչենեգյան II պատերազմը (1086-1091): Գրքում մասնավորապես քննարկված է □Հայկական ռազմական պետություն□ հասկացության ռազմա-քաղաքական բնութագիրը, շարադրված է այս պետությունների և նրանց տիրակալների ցանկը, համակարգված կերպով ներկայացված է վերջիններիս ռազմական պատմությունը, վերլուծված է նրանց առաջացման ու գոյատևման նախապայմանների ամբողջությունը և այլն: Գրքերում տրված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Հունաստանում, ինչպես նաև Ֆաթիմյանների էմիրության բանակի կազմում Եգիպտոսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, թեև միաժամանակ կարևոր է նաև նշել, որ 1071 թ-ից սկսած, կապված այն բանի հետ, որ Բյուզանդիան կորցրեց Հայաստանում ունեցած իր բոլոր տիրույթները, հայերի տեսակարարար կշիռը կայսերական բանակում զգալիորեն ընկավ: Այս ժամանակաշրջանից սկսած, թեև դեռևս ըստ իներցիայի շարունակվում էր Բյուզանդիայի մնացած տարածքում բնակվող հայերի մասնակցությունը կայսրության բանակի մղած մարտերին, սակայն այս երևույթը աստիճանաբար սկսում է կրել էպիզոդիկ բնույթ, քանի որ Հայաստանի տարածքից կայսրության բանակում գտնվող հայերի շարքերը համալրող հոսքը լիովին դադարել էր: ... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան. - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում, - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, - Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում: Ուզում եմ հայտնել նաև, որ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մեիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Բարեկամներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մեիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհ ի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... Սույն աշխատությունը ես երբեմն կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ <<մոռացված ռազմիկների Հուշամատյան>>. ընթերցող, դու այստեղ կգտնես այնպիսի ճակատամարտերի և պատերազմների նկարագրություններ, որոնց մասին հնարավոր է երբեք չես լսել կամ չես իմացել, որ դրանց մասնակցել են Հայ ռազմիկներ: Գիրքը պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ սա է... Հարգանքներով` Մհեր Հակոբյան
  13. Լրացավ մեկ տարին, ինչ ես հաջողությամբ շարունակում եմ <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> Մատենաշարի հրատարակությունը: Շնորհակալություն բոլոր իմ այն ընթերցողներին և ուղղակի բարեմիտ մարդկանց, ովքեր օժանդակեցին ինձ այս դժվարին գործում:
  14. Բարև Ձեզ! Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Այն դրական վերաբերմունքը, որը դուք ցույց եք տալիս գրքիս նկատմամբ, հնարավորություն է տալիս ինձ ավելի ուժեղ տեմպերով աշխատել հերթական հատորների վրա: Ես բազմիցս եմ ասել, սակայն չեմ զլանում կրկնել. շնորհակալություն Ձեզ, որ թույլ եք տալիս մեր ազգի համար այս խիստ օգտակար նախաձեռնությանը շարունակվել, շնորհակալություն Ձեզ, որ հեղինակին տալիս եք անհրաժեշտ ուժ և ոգևորություն` շարունակելու այս դժվարին գործը և ի վերջո շնորհակալություն հենց նրա համար, որ Դուք կաք – դուք ում լինելը ապացուցում է, որ ես իզուր գործ չեմ անում, որ իմ աշխատանքը պետք է մեր ազգին և հետաքրքրում է նրա արժանավոր ներկայացուցիչներին... Ժողովուրդ ջան - լույս է տեսել տարեգրքի 6 հատոր. 1. Գիրք Տասնութերորդ (629-652) 2. Գիրք Տասնիններորդ (652-700) 3. Գիրք Քսաներորդ (700-748) 4. Գիրք Քսանմեկերորդ (748-782) 5. Գիրք Քսաներկուերորդ (782-849) 6. Գիքր Քսաներեքերորդ (849-885) Լույս տեսած հատորներում քննարկվում է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների հանգեցրած մի ամբողջ դարաշրջանի ռազմական տարեգրությունը`դարաշրջան, որը սկսվեց արաբական նվաճումներով ու առաջխաղացումով, ուղեկցվեց նույն այդ արաբական տիրապետության դեմ տարբեր ազգերի, այդ թվում և մեծապես հայերի բուռն դիմադրությամբ և վերջացավ նրանց տիրապետության թուլացմամբ և աստիճանական անկմամբ: Իրավիճակը առարկայական պատկերացնելու համար ասեմ միայն, որ 629-885 թվականների միջև ընկած ժամանակահատվածում միայն Հայաստանում արաբների դեմ բռնկվեց 10 (!) ապստամբություն... Մի քանի խոսք գրքերի բովանդակության մասին. 1. Տասնութերորդ գրքում տրված է Խալիֆաթի առաջխաղացման ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է. Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Պարսից թագավորության միջև: Սակայն Բյուզանդիայի և Պարսից թագավորության ծայրահեղ թուլացման պայմաններում կիսված Հայաստանը վայելում էր փաստացի անկախություն: <<Սակայն այս անգամ էլ հայ ժողովրդին չպիտի վիճակվեր երկարատև խաղաղություն և անկախության պատրանքի վայելում: Արաբական խալիֆաթը, որը ծավալվում և հզորանում էր օրեցօր, կարճ ժամանակում նվաճեց ու հպատակեցրեց Սասանյան Իրանը, ապա նվաճեց բյուզանդահպատակ շատ երկրներ և, շարունակելով իր հաղթական երթը, ոտք դրեց Հայաստան>>,- այսպես է նկարագրում քննարկվող ժամանակաշրջանը Բագրատ Ուլուբաբյանը: Գրքում շարադրված է. - Արաբա-Բյուզանդական I պատերազմը (629-659), - Արաբա-Հայկական I պատերազմը (639-652), - Արաբա-Պարսկական պատերազմի (634-652) առաջին երկու տասնամյակների իրադարձությունները: Ըստ էության շարադրված է արաբական առաջխաղացման պատմությունը և ժամանակագրական հստակ հաջորդականությամբ տրված է դեպի Հայաստան արաբների արշավանքների տարեգրությունը: Աշխատությունում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Ասորիքում, Փոքր Ասիայում և Աֆրիկայում, ինչպես նաև արաբական բանակի կազմում Եգիպտոսում մղված մարտերին: Անդրադարձ է կատարվել նաև դեպի Հայաստան թյուրքուտների և խազարների արշավանքների ու ասպատակությունների տարեգրությանը, ինչպես նաև, հայրենական գրականության մեջ առաջին անգամ, նկարագրված է քննարկվող ժամանակաշրջանում արաբական բանակին Արցախ-Ուտիքի թագավորության Հայկական բանակի ցույց տված համառ դիմադրությունը: Հավատացնում եմ, որ որևէ այլ գրքում կամ մենագրությունում դուք չեք գտնի նկարագրված իրադարձությունների նմանակերպ համակարգված, մանրամասն և վերլուծված շարադրանք: Աշխատության մեջ առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Կրկին առաջին անգամ հայրենական գրականության մեջ վերլուծվել է ընդհանրապես Հայկական հետևակի և մասնավորապես Հայկական հետևակ նետաձիգների ունեցած բացառիկ դերն ու մարտական նշանակությունը: Ցույց է տրված, որ հետևակը ընդհանրապես և հետևակ նետաձիգները մասնավորապես VII դարում և հետագայում ոչ միայն չկորցրեցին իրենց նշանակությունը Հայկական բանակում, այլև զարգացում ապրեցին` անփոխարինելի դառնալով մասնավորապես բյուզանդական բանակում: Հարգելի ընթերցող. տասնութերորդ գրքում ևս պահպանվել են իմ մեթոդը ձևավորած այն հիմնարար սկզբունքները, որոնք մանրամասն քննարկվել են նախորդ հատորներում: 2. Տասնիններորդ գրքում տրված է Հայոց իշխանապետության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի մեծագույն մասում ստեղծվել էր ըստ էության անկախ Հայոց իշխանապետությունը, որը գլխավորվում էր Հայոց իշխանի կողմից և իր ազդեցության տակ ուներ Արևելյան Վրաստանը ու Կուրի ողջ ձախափնյակը: Զգալիորեն ուժեղացավ նաև հայոց իշխանապետության կազմում գտնվող Արցախ-Ուտիքի թագավորությունը, որը փաստացի իր տիրապետությունն էր հաստատել նաև Կուրի ողջ ձախափնյակի վրա: <<... Հայաստանում օտար տիրապետությունն այնքան էր թուլացել, որ երկրի փաստական տնօրեններն էին դարձել բնիկ իշխանական տների ներկայացուցիչները: Եվ դրա արդյունքն էր տնտեսական ու մշակութային այն վերելքը, որը տեղի ունեցավ այս ժամանակ...>>,- այսպիսի խոսքերով է բնորոշում այս ժամանակաշրջանը Բագրատ Ուլուբաբյանը, իսկ իմաստուն ժողովուրդը, արժանին մատուցելով իր խոհեմ քաղաքականությամբ այս հաջողությանը հիմք դրած Թեոդորոս Ռշտունուն, վերջինիս կերպարը` ի դեմս քեռի Թորոսի, մտցրեց սիրելի էպոսի մեջ: Գրքում նկարագրված է. - Հայ-Բյուզանդական I պատերազմը (652-653), - Արաբա-Հայկական II պատերազմը (653-654), - Արաբա-Բյուզանդական II պատերազմը (662-678), - Հյուսիսային IV պատերազմը (662-664), - Սատչապական Հայաստանի IX ապստամբությունը (666) - Արաբա-Բյուզանդական III պատերազմը (681-687), - Հյուսիսային V պատերազմը (681-688), - Հայ-Բյուզանդական II պատերազմը (687-699), - Արաբա-Հայկական III պատերազմը (696-700), - Արաբա-Բյուզանդական IV պատերազմի (690-782) սկզբնական մասը: Աշխատությունում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Ասորիքում, Փոքր Ասիայում և Աֆրիկայում մղված մարտերին: Ինչպես և նախկին հատորներում, այստեղ ևս առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: 3. Քսաներորդ գրքում տրված է Այրվող մայրամուտի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը բաժանված էր երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: Իր գոյությունն էր շարունակում նաև Արցախ-Ուտիքի թագավորությունը: <>... Այս հատորում մանրամասն շարադրված են. - Արմենիայի I ապստամբությունը (702-705), - Արաբա-Խազարական I պատերազմը (706-740), - Արմենիայի II ապստամբությունը (736-737), - <<Խնամիական>> պատերազմը (741-742), - Արաբա-Բյուզանդական IV պատերազմի (690-782) շարունակությունը: Աշխատությունում կրկին մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Արաբա-Բյուզանդական IV և Արաբա-Խազարական I պատերազմներին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում ու Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Մասնավորապես կուզենայի նշել, հարգելի ընթերցող, որ որևէ աշխատության մեջ հնարավոր չէ գտնել այս հատորում իր մանրամասն քննարկումն ու շարադրանքը ստացած Արաբա-Խազարական I պատերազմի նկարագրությունը: Հիշատակված իրադարձությունները ներկայացված և վերլուծված են` հաշվի առնելով հատկապես օտարազգի աղբյուրների հայտնած խիստ արժեքավոր տվյալները, որոնք հայրենական գրականության մեջ հիմնականում մնացել են ստվերում: 4. Քսանմեկերորդ գրքում արտացոլված է Մաքառման գիշերվա ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: Իր գոյությունն էր շարունակում նաև Արցախ-Ուտիքի թագավորությունը: <>... Գրքում ներկայացված է. - Արմենիայի III ապստամբությունը (748-752), - Արաբա-Խազարական II պատերազմը (758-769), - Արմենիայի IV ապստամբությունը (762), - Արմենիայի V ապստամբությունը (770), - Արմենիայի VI ապստամբություն (774-782), - Արաբա-Բյուզանդական IV պատերազմի (690-782) վերջին փուլը: Աշխատությունում անդրադարձ է կատարվել նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Արաբա-Բյուզանդական IV պատերազմին, Արաբա-Խազարական II պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Հիշատակված իրադարձությունները ներկայացված և վերլուծված են` հաշվի առնելով հատկապես օտարազգի աղբյուրների հայտնած խիստ արժեքավոր տվյալները, որոնք հայրենական գրականության մեջ հիմնականում մնացել են ստվերում: Մասնավորապես արաբական, հայկական և ասորական աղբյուրների համակողմանի վերլուծության արդյունքում արտացոլված են քիչ հայտնի մի շարք իրադարձություններ: Հաշվի առնելով օտարազգի աղբյուրների հայտնած տվյալները` նորովի շարադրված են հատկապես լայնորեն հայտնի, սակայն մասնագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային վերլուծություն ստացած Արմենիայի III և VI ապստամբությունները: Իրականացված վերլուծության արդյունում ցույց է տրված, որ օրինակ Արմենիայի VI ապստամբությունը իրականում վերջացել է ոչ թե 775 թ-ին, այլ 782-ին: Ընդ որում վերագնահատվել է վերջինիս ձեռքբերումների ու նրա ավարտի վերաբերյալ լայնորեն ընդունված տեսակետը: Աշխատության մեջ ներկայացված է նաև Վրաստանում Բագրատունիների իրականացրած ոչ այնքան հայտնի գործունեությունը, ինչպես նաև այլ հարցերի: 5. Քսաներկուերորդ գրքում արտացոլված է Բացվող լուսաբացի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: Որոշ ժամանակ իր գոյությունը շարունակեց նաև Արցախ-Ուտիքի թագավորությունը, որի անկումից հետո վերջինիս հիմքի վրա առաջացան Դիզակի և Խաչենի իշխանությունները: <<Նախորդ տասնամյակների անհայտության միջից լուսանում է IX նշանավոր դարը. նշանավոր` ուրիշ շատ ազգերի հետ նաև հայերի համար իր մեծամեծ շարժումներով և քաղաքական կերպարանափոխություններով: Արդեն դարի սկզբին վերանորոգված էր Հայկական սպարապետությունը, որը մենք նորից տեսնում ենք Բագրատունյաց տոհմի ձեռքին>>,- այսպես է այս ժամանակաշրջանում Հայաստանի մեծագույն մասում տիրող քաղաքական դրությունը ներկայացնում իր բերած փաստերի խորությամբ աչքի ընկնող Լեոն: Այս գրքում տրված են. - Արաբա-Խազարական III պատերազմը (785-799), - Արմենիայի VII ապստամբությունը (787-788), - Արաբա-Բյուզանդական V պատերազմը (790-812), - Սատրապական Հայաստանի X ապստամբությունը (792-793), - Արմենիայի VIII ապստամբությունը (793-794), - Թովմայի խռովությունը (820-822), - Արաբա-Բյուզանդական VI պատերազմը (825-838), - Արմենիայի IX ապստամբությունը (829), - Արաբա-Բյուզանդական VII պատերազմը (841-845): Աշխատությունում ցույց է տրված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Արաբա-Բյուզանդական V պատերազմին, Արաբա-Խազարական III պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել Հայաստանի հյուսիսային նահանգներում և Վրաստանում Բագրատունիների իրականացրած ոչ այնքան հայտնի գործունեությունը, ինչպես նաև Արտանուջի իշխանության ռազմա-քաղաքական ճակատագրին` մի թեմա, որը հայրենական գրականության մեջ գրեթե լուսաբանում չի ստացել: Արտացոլվել են նաև քննարկվող ժամանակաշրջանում Արցախի Դիզակի և Խաչենի իշխանությունների տված ճակատամարտերը ընդդեմ պարբերաբար իրենց տարածք ներխուժող զավթիչների, մի քանի մոռացված ապստամբություններ, մի քանի տասնյակ ճակատամարտեր և այլն: 6. Քսաներեքերորդ գրքում արտացոլված է Բոսոր արշալույսի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: <<Բուղայի արշավանքից հետո մի նոր դարաշրջան է բացվում հայոց պատմության մեջ: Ու թեև վերջինիս հեռանալուց հետո արաբական տիրապետությունը շարունակվում էր, բայց և այնպես Հայաստանը արդեն մտնում էր... ինքնուրույնության մի դարաշրջան>>,- այսպես է այս ժամանակաշրջանում Հայաստանի մեծագույն մասում տիրող քաղաքական դրությունը ներկայացնում Լեոն` մեկը այն հիանալի պատմաբաններից, ում շարադրանքի գեղեցիկ ոճը հաճախ փչացնում են ավելորդ լացուկոծի, դեպքերը չափազանց մռայլ ու ողբերգական լույսի տակ ներկայացնելու, ինչպես նաև Հայկական բանակը և պետական կառույցները թերագնահատելու երանգները: Գրքում ներկայացված է. - Արմենիայի X ապստամբությունը (849-855), - Արաբա-Բյուզանդական VIII պատերազմը (852-883): Միաժամանակ ներկայացված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում, Կոստանդնուպոլսի պաշտպանության համար, ինչպես նաև արաբական բանակի կազմում խալիֆաթի տարածքում մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Աշխատության մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ նախարարների մեջ մղվող ներքին պայքարին, մի պայքար, որը խիստ բնորոշ է ֆեոդալական հասարակարգերին, անդրադարձ է կատարվել անկախ պետականությունը վերականգնելու նպատակ հետապնդող հայ նախարարների պայքարին և այլն: ... Բարեկամներ, գրքերը կարելի է գտնել. - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութում - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում, - Բժշկական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, - Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում: Բացի այդ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Ուզում եմ հայտնել նաև, որ գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... Եղբայրներ, Ձեր օժանդակությունը ինձ համար անսահմանորեն մեծ նշանակություն ունի, քանզի երբ զգում ես, որ արածդ աշխատանքը դրական արձագանք է ստանում, գնահատվում է, իսկ հաճախ նաև հիմք է հանդիսանում նորանոր աշխատանքների ու գաղափարների լույս աշխարհ գալու համար, թափածդ ջանքերի համար քեզ զգում ես լիովին վարձատրված: Հարգանքով` Մհեր Հակոբյան
  15. Գիրքը արդեն կա նաև Հրապարակի Մեծ Գրախանութում
  16. Բարև Ձեզ! Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ պահպանել մատենաշարի հրատարակման բարձր տեմպը, որի համար ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը: Այս անգամ էլ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր. 1. Գիրք Տասնչորսերորդ (428-502) 2. Գիրք Տասնհինգերորդ (502-572) 3. Գիրք Տասնվեցերորդ (572-590) 4. Գիրք Տասնյոթերորդ (590-629) Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Մեծ Հայքի թագավորության անկման ժամանակից մինչև արաբական առաջխաղացումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես. 1. Տասնչորսերորդ գրքում տրված է Ոգու փորձության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.  Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451),  Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը (459-460),  Իբերա-Բյուզանդական պատերազմը (464),  Վահանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485),  Սատրապական Հայաստանի I ապստամբությունը (484-488),  Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499),  Սատրապական Հայաստանի II ապստամբությունը (493-496),  ինչպես նաև հոների և կատիշների ասպատակությունների տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Պարսից թագավորության բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը հեփթաղների և մազքութների դեմ մղվող մարտերին, ինչպես նաև Պարսից թագավորությունում մղվող գահակալական պայքարին: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են նորովի` հաշվի առնելով ժամանակակից ռազմական պատմության գիտության վերջին ձեռքբերումները և օգտագործելով մոդելավորման ու տրամաբանական մտահանգման մեթոդները: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է Ավարայի ճակատամարտի իրական պատկերը, Վարդանի և Վասակի կողմնակիցների կազմը, վերլուծված ու հիմնավորված են այս ճակատամարտում մարտնչող բանակների թվաքանակները, կողմերի կորուստները, ճակատամարտի արդյունքը, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ապստամբությունների, մի քանի տասնյակ ճակատամարտերի և այլն: 2. Տասնհինգերորդ գրքում տրված է Հավակնոտ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:  Պարսկա-Բյուզանդական II պատերազմը (502-505),  Պարսկա-Բյուզանդական III պատերազմը (527-532),  Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560),  Սատրապական Հայաստանի III ապստամբությունը (539-542): Գրքում հատկապես մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական պատերազմներին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Իտալիայում, Իսպանիայում, Թրակիայում, Կովկասում, պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին, ինչպես նաև Բյուզանդիայում մղվող գահակալական պայքարին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան սաբիրների արշավանքների, ինչպես նաև մեսխերի և ճաների ապստամբությունների ու ասպատակությունների տարեգրությունը: Հիմք ունենալով կուտակված հսկայծավալ փաստական նյութը` սույն աշխատությունում, առաջին անգամ հայ իրականության մեջ, տրվել է ոչ միայն մատնանշված իրադարձությունների համակարգված, մանրամասն և ժամանակագրականորեն հստակ շարադրանքը, այլև առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Առաջին անգամ համակարգված և հստակ կերպով ներկայացվել են նաև Վրաստանի վրա Բագրատունիների քաղաքական ազդեցության տարածման փուլերը և ձևերը: 3. Տասնվեցերորդ գրքում տրված է թուլացող հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.  Փոքր Վարդանի ապստամբությունը (Մարզպանական Հայաստանի V ապստամբություն) (572-590),  Պարսկա-Բյուզանդական V պատերազմը (572-590),  ինչպես նաև դեպի Հայաստան ու հարակից երկրներ ավարների, թյուրքուտների և խազարների արշավանքների տարեգրությունը: Գրքում մեծ տեղ է հատկացված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին` վերջիններիս մասնակցությանը Պարսկա-Բյուզանդական պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղված մարտերին: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի և Սեբեոսի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Փոքր Վարդանի ապստամբության իրական պատկերը: Միաժամանակ սույն աշխատությունում առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, ինչպես նաև Վրաստանում Բագրատունիների ծավալած ակտիվ գործունեության իրական պատկերը: 4. Տասնյոթերորդ գրքում արտացոլված է Ուժասպառ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.  Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը (592),  Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (593),  Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595),  Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը (602),  Պարսկա-Բյուզանդական VI պատերազմը (602-628),  Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը (620-628): Աշխատությունում կրկին մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական VI պատերազմին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Թրակիայում, Կոստանդնուպոլսի պաշտպանության համար, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ համակարգված ձևով շարադրված ու վերլուծված է նաև դեպի Հայաստան թյուրքուտների և խազարների արշավանքների ու ասպատակությունների տարեգրությունը: Իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է այս իրադարձությունների ամբողջական պատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Խոսքը կրկին մեծապես վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Մարզպանական Հայաստանի VII ապստամբության իրական պատկերը: Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում Բագրատունիների իրականացրած գործունեությանը, վերլուծված է քաղաքական անկախության վերականգմանն ուղղված հայ նախարարների պայքարի ընթացքը և այլն: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: ... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.  Հանրապետության Հրապարակի փոքր գրախանութում  Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,  Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,  Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում: Բացի այդ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Եղբայրներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... …Արդեն գրեթե մեկ տարի է, որ ես շարունակում եմ սույն մատենաշարի հրատարակությունը: Այս ժամանակահատվածում ես զգացի, որ պետքական գործ եմ կատարում, քանի որ մատենաշարս հայաստանցի և հատկապես սփյուռքահայ ընթերցողների կողմից արժանացավ խիստ դրական գնահատականի: Հատկապես ուրախացնում է սփյուռքում գտնվող մեր եղբայրների արձագանքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի իմաստավորման խիստ կարևոր գործը գիտակցվում է նաև Հայաստանից դուրս: Բացի այդ ուրախացնում է նաև այն, որ սփյուռքահայ մեր եղբայրները, չնայած գլոբալիզացված հասարակությունների դաժան ճնշմանը, չեն կորցնում իրենց ազգային դիմագիծը: Հույս եմ հայտնում, որ այս աշխատանքը, ծանոթացնելով հայերին իրենց նախնիների արած գործերին, կհանդիսանա ևս մի հաղթաթուղթ գլոբալիզացված գաղափարախոսության ցինիկ արժեքների դեմ պայքարում: Եղբայրներ, Ձեր օժանդակությունը ինձ համար անսահմանորեն մեծ նշանակություն ունի, քանզի երբ զգում ես, որ արածդ աշխատանքը դրական արձագանք է ստանում, գնահատվում է, իսկ հաճախ նաև հիմք է հանդիսանում նորանոր աշխատանքների ու գաղափարների լույս աշխարհ գալու համար, թափածդ ջանքերի համար քեզ զգում ես լիովին վարձատրված: Հարգանքով Մհեր Հակոբյան
  17. Պանդուխտ ջան, չարժե... Հենց նոր ասացի խոսքեր, որոնք չեմ զկանում նաև կրկնել այստեղ - Երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով... Հ.Գ. Ի դեպ, Գիրք արդեն կա Հրապարակի վրայի <<Փոքր>> գրախանությում...
  18. Բարև Ձեզ! Ուրախ եմ Ձեզ հայտնելու, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Նախորդ գրքերի վերաբերյալ ընթերցողներիս խիստ դրական արձագանքը ստիպում է ինձ ավելի արագացնել հերթական հատորների վրա աշխատանքը: Արդյունքում այս անգամ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր. 1. Գիրք Տասներորդ (75-216) 2. Գիրք Տասնմեկերորդ (216-298) 3. Գիրք Տասներկուերորդ (298-337) 4. Գիրք Տասներեքերորդ (337-428) Այս հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Հայ Արշակունիների կրտսեր ճյուղի Մեծ Հայքի գահի վրա հաստատվելու ժամանակաշրջանի սկզբից մինչև Մեծ Հայքի թագավորության անկումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես. 1. Տասներորդ գրքում տրված է Երկուսի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է. • Հայպարթևա-Հռոմեական II պատերազմը (113-117), • Հայպարթևա-Հռոմեական III պատերազմը (161-166), • Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմը (186-198), • ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199): Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների շարունակվող ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: 2. Տասնմեկերորդ գրքում տրված է Մեկի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է • Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը (216-217), • Հայհռոմեա-Պարսկական պատերազմը (224-298), • ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252): Գրքում արտացոլված է նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` մասնակցությունը մարտական գործողություններին Պալմիրայի իշխանության բանակի կազմում, հռոմեական բանակի կազմում Պալմիրայի իշխանության դեմ մղվող պայքարին, դեպի Հռոմեական կայսրության տարածք գերմանացիների, գոթերի, ֆրանկների, սարմատների ու գեթերի պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին և այլն: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Մասնավորապես նորովի է վերլուծված և նկարագրված Հայհռոմեա-Պարսկական պատերազմը, որի առանձին իրադարձություններ, որոնց մասին տվյալներ են տալիս հռոմեական հեղինակները, մասնագիտական գրականության մեջ բավականին հայտնի են, սակայն որոշ իրադարձություններ էլ, որոնք արտացոլված են հայկական աղբյուրներում, վերլուծված են ոչ բավարար: Գրքում փորձ է արվել տալ այդ պատերազմի ամբոջական պատկերը` օտար և հայ հեղինակների տվյալների համադրումով ու դրանց համեմատական վերլուծությամբ, քանի որ առաջիններին, ինչպես նաև նրանց աշխատությունները հիմք ընդունած ժամանակակից օտարազգի մասնագետներին, հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: 3. Տասներկուրորդ գրքում տրված է Խաչի դյուցազունների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են. • ընդհարումները, որոնք ծայր առան Մեծ Հայքի թագավորությունում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելու հետ կապված (301), • Հյուսիսային II պատերազմը (313-315), • Հյուսիսային III պատերազմը (335-336), • Ինչպես նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի, Ալանական և Մազքութական թագավորությունների դեմ Ներկայացված է նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը դեպի Հռոմեական կայսրության տարածք գոթերի և սարմատների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալների հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ ներկայացվել է Հյուսիսային II պատերազմը, որը, այն դեպքում, երբ ժամանակաշրջանի այլ իրադարձությունները քիչ թե շատ ներկայացված են կամ վերլուծված, սույն գրքում, որպես Հայ ժողովրդի ռազմական պատմության բաղկացուցիչ մաս, ներկայացված է առաջին անգամ: 4. Տասներեքերորդ գրքում արտացոլված է Խաչի ասպետների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է. • Հայ-Պարսկական II պատերազմը (337-387), • Պարսկա-Բյուզանդական I պատերազմը (419-422), • Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի և Մազքութական թագավորությունների դեմ, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը Պարսից թագավորության տարածք հոների, հիոնիտների և քուշանների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ կրկին հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում հայրենի գրականության մեջ առաջին անգամ տրվել է Փավստոս Բյուզանդի և մասսամբ էլ Մովսես Խորենացու աշխատության մեջ տեղ գտած իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, վերլուծվել է պարսկական բանակի որդեգրած մարտավարությունը և այլն: Այս ամենի արդյունքում, տալով բավարար հիմնավորումներ, վերականգնվել է Հայ-Պարսկական II պատերազմի իրական պատկերը և տարեգրությունը, նորովի վերլուծության է ենթարկվել մարտնչող կողմերի բանակների թվակազմերը, իսկ <<հնարովի և վիպական>> հռչակված գրեթե բոլոր իրադարձությունները տառացիորեն գտել են իրենց ճշգրիտ տեղը իրադարձությունների տրամաբանական շղթայում: ... Հարգելի ընթերցող. Ուզում եմ տեղեկացնել քեզ, որ գրքերը առայժմ կան միայն Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, ինչպես նաև Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում` նոր եկեղեցու դիմաց: Տեխնիկական պատճառներով նոր հրատարակված հատորները առայժմ չկան Հրապարակի վրայի 2 գրախանութներում, սակայն արդեն մյուս տարվա սկզբում դրանք այնտեղ էլ կլինեն: Ի դեպ, ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Ուզում եմ հայտնել նաև, որ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին. օրինակ` գրքերը Նախոդկա են հասել 13 օրում, Մոսկվա` 7 օրում, Հոլանդիա` 10 օրում, Լոս-Անջելես` 12 օրում և այլն… ... Հարգելի ընթերցող. երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Ես անսահման ուրախ եմ, որ պետքական գործ եմ անում ազգիս համար… Հարգանքով Մհեր Հակոբյան
  19. Բարև Ձեզ! Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել են հերթական հատորները` Գիրք Ութերորդը և Գիրք Իններորդը: Գիրք Ութերորդ Գրքում տրված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին: Վերլուծվել են Ֆարսալի, Ֆիլիպպեի, Ակցիումի ճակատամարտեր և այլ իրադարձությունները և ցույց է տրվել հայկական բանակի խաղացած դերը դրանցում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Գիրք Իններորդ Գրքում տրված է Վաղանցիկ արքաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը: Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը: Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն: Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի □դաշնակից և բարեկամ□-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց: Գրքում անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները: Գիտե՞ք, երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Մի խոսքով, ժողովուրդ, գրքերում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը և միջոցները... Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում, 2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ), 3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ), 4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 7 եվրո, կամ 350 ռուբլի կամ 10 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ առաջ, երևանցիները կարող են Գրքերը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
  20. Բարև Ձեզ! Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել է հերթական հատորը` Գիրք Յոթերորդը: Ինչպես և նախորդ հատորներում, այստեղ նույնպես ժամանակագրական հերթականությամբ տրվում են Հայոց բանակի տված ճակատամարտերը նկարագրված ժամանակաշրջանում: Մանրամասն տրված է. 1. Հայկական Վեցերորդ Համաշխարհաին գերիշխանության ձևավորման և փլուզման տարեգրությունը (մ.թ.ա. 94-66) 2. Հայ-Հռոմեական պատերազմը (մ.թ.ա 69-66) 3. Միհրդատյան I պատերազմը (88-85 д.н.э.) 4. Միհրդատյան II պատերազմը (83-81 д.н.э.) 5. Միհրդատյան III պատերազմը (73-71 д.н.э.) Գրքում մանրամասն և ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են վերը նշված պատերազմների բոլոր իրադարձությունները, ընդ որում դրանք քննարկված և վերլուծված են սթափ և նախապաշարմունքներից զերծ հայացքով: Վեր են հանված փաստեր, որոնք համաշխարհային և մասսամբ էլ հայկական պատմագիտության մեջ ստացել են չափազանց սուբյեկտիվ և սխալ գնահատականներ: Մասնավորապես խոսքը վերաբերվում է իրադարձությունների հիմնական սկզբնաղբյուր հանդիսացող Պլուտարքոսի և Ապպիանի հաղորդումներին: Ցույց է տրված, թե հաճախ ինչ աստիճանի միակողմանի և թշնամական դիրքերից են նրանք ներկայացրել իրադարձությունները, իսկ հաճախ էլ կեղծել են դրանց իրական բովանդակությունը: Ընդ որում այս հաղորդումները համեմատվում են հայկական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների հետ, որի արդյունքում, կիրառելով համեմատական վերլուծության մեթոդները, դրանք ստանում են իրենց իրական գնահատականները, տեղն ու դերը: Գրքում առաջին անգամ տրված է մոռացված հայկական մի թագավորության պատմություն. խոսքը վերաբերվում է Հայոց Միջագետքի թագավորությանը: Տրվում են նաև ժամանակաշրջանի Հայկական հինգ թագավորությունների գահակալների գահացանկերը: Մի խոսքով, գրքում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը, քանի որ վերջիս ավելի կհարստացնի Հայոց պատմության վերաբերյալ Ձեր գիտելիքները, իսկ Հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ Ձեզ կտա անգնահատելի մի տեղեկատվություն, որն այլ տեղերում այլևս չեք հանդիպի... Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում, 2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ), 3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ), 4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Հուսով եմ, շարունակությունները կհետևեն: Առայժմ ամեն ինչ գնում է շատ բարեհաջող: Ես արդեն ստացել եմ ընթերցողներիս բազմաթիվ դրական արձագանքները: Ընդ որում, ընթերցողներս շատ են կարևորել արածս գործը և բազմիցս ընդգծել են դրա կարևորությունը Հայ ժողովրդի համար: Այս արձագանքները ինձ համա շատ կարևոր են, քանի որ դրանք ինձ ուժ և ոգևորություն են տալիս շարունակելու աշխատանքս, ցույց են տալիս, որ ես պետքական գործ եմ անում... Շնորհակալություն բոլոր ընթերցողներիս, դուք ինձ շատ եք օգնում... Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
  21. Привет! Друзя! В центральных книжных магазинах Еревана - 1. Две Книжние Магазины на площаде Республика 2. Книжный Магазин на проспекте (бывшый букинист) 3. Книжный Магазин ЕГУ (у центрального входа) уже находятса в продаже очередние книги из серии Военная Летописи армянского народа - Военная летопись армянского народа. Книга Пятая (331-190 д.н.э.) и Военная летопись армянского народа. Книга Шестая (190-95 д.н.э.). Они охватывают период армянской истории эпохи Трех и Шести царств… Как и в предидуших частях, здесь так же по хрогологии даютса бытви и войны Армянской армии в указаный период. Подробно описано 1. Борба армянских царств против Александра Македонского и Диодохов (324-281 д.н.э.) 2. Война Диодохов (частично) (322-281 д.н.э.) 3. Армяно-Селевкидская I война (305-225 д.н.э.) 4. Армяно-Селевкидская II война (212-201 д.н.э.) 5. Союзнические войны армянской армии в рядах эллинистических государств 6. Селевкидо-Римская война (частично) (192-188 д.н.э.) 7. Армяно-Селевкидская III война (189-160 д.н.э.) 8. I Северная война (184 д.н.э.) 9. Эвксинская война (112-96 д.н.э.) Все эти собития описиваютса обективно, свежим взглядом, сопостовлением сообшении мирових и армянских источников. В книге в частности даетса история царского дома Ервандуни, даетса реальная картина ее смены царским домом Армянских Аршакуни, обасновываютса реальност до сих пор обьявленных вымешлиннми первых Аршакуни Вагаршака I-ого (247-225), Аршака I-ого (225-212). В книге подробно изложена генеалогия Арташеса I-ого (201-160), даетса его родословная, который восходит к первим Аршакуни, обзороно расмотрены такие теми, как борьба армянских коралвеств против эллинстических государств Малой Азии и многие другие теми (чего стоит описание и обоснование реальности бытви в Басене, где Селвекидская армия была наголову разбыта...). В итоге перед взором читателья встает вся величия и слава армянскй истории IV-II веков д.н.э, встает в его реальном виде – такой, как была она на деле... Как и предыдуший, сей проект тоже НЕКОМЕРЧЕСКИЙ и книга вышла в ограниченнем количества.. Надеюсь продолжения последуют... Хочу отдельно благадарить тем моим уважаемым Читателям, которые уже приобрели предидушие части и этим дали возможность автору продолжить свое дело. ОГРОМНОЕ СПОСИБО ВАМ! Книгу можно сделать доступной и для зарубежного читателя… Для того, чтоб получить его, Вам нужно просто 5 евро или 300 рублей или 7 долларов передать мне любым способом, сообшить мне по e-mail-у Lion1700@yandex.ru , после чего я тут же пришлю Вам на обозначеный Вами e-mail Электронную версию книги или пришлю книгу по почте (естественно с афтографом)… Кстати, Ереванци моут и прямо у меня приобрести книгу – естественно опять с афтографом. Для этого Вам нужно просто прыслать мне маил и мы встретимса... Удачы Вам!
  22. Բարև Ձեզ! Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 614-331), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605), 2. Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546), 3. Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538), 4. Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530), 5. Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525), 6. Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), որը հետագա լատինական աղբյուրները կբնորոշեն որպես գալլուսների արշավանք 7. Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520), 8. Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449), 9. Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401), 10. Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384), 11. Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331), 12. ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում: 13. Գրքում մասսամբ արտացոլված է նաև Կորինֆյան պատերազմը (մ.թ.ա. 399-387): Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները: Գրքում մասնավորապես տրված է Մեծ և Փոքր Հայքերի առաջացմանպատմությունը,ինչպես նաև Արմենիի Հայկազունիների, Կիլիկիայի թագավորության/սատրապության և Փոքր Հայքի 13-րդ Հայկական սատրապության դինաստիայի գահացանկը: Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
  23. Բարև ձեզ Երևանի կենտրոնական գրախանութներում արդեն վաճառքի է դրված իմ նոր գիրքը <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք Առաջին /3000-1561/> վերնագրով: Այստեղ, բացի նրանից, որ խրոնոլոգիական հերթականությամբ տվել եմ նշված Հայկական բանակի տվյալ ժամանակաշրջանի պատերազմներն ու ճակատամարտեր, անդրադարձել եմ նաև տվյալ ժամանակաշրջանի որոշ վիճահարույց հարցերին. և Հայկի և այսպես կոչված Բելի ճակատամարտին, և այսպես կոչված կուտիական գերիշխանությանը Միջագետքում ու արիա-հայկսոսյան արշավանքներին, և ըստ Խորենացու ու Չամչյանի տրված Հայկազունիների գահակալական ցանկին, և առանձին արքաների գործունեության վերլուծությանը /օրինակ Արամ 1-ին և Արա 1-ին Գեղեցիկ/... Շատ կուզենայի իմանալ պատմությամբ և հատկապես ռազմական պատմությամբ հետաքրքրվող մարդկանց կարծիքները սույն աշխատության վերաբերյալ: Ասեմ, որ ծրագիրը ոչ առևտրական է, չնայած որ հեռանկարում ես չէի հրաժարվի գործարար առաջարկից... Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ... Ի դեպ, շարունակությունները ամենայն հավանականությամբ կհետևեն: Ընդհանուր առմամբ Գիրքը հնարավորին մանրամասնությամվ ընդգրկում է մոտ 4500 փաստ Հայկական բանակի տված պատերազմների և ճակատամարտերի մասին` մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թ-երին: Հուսով եմ, որ այն կհետաքրքրի ընթերցողին, քանզի մեծապես հենց դրանից է կախված շարունակությունների հրատարակությունը... + Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Գրախանութ Աբովյան 25 հասցեով (Երիտասարդականի մոտ) 2. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 3. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 4. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Առաջինի (մ.թ.ա. 3000-1561) շարունակությունը` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Երկրորդ (մ.թ.ա. 1561-883), որն ընդգրկում է Հայ ժողովրդի պատմությունը Հինգի թագավորության (Արմենի, Հայա, Արարատ, Միտանի, Կիլիկիա) ժամանակ: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523) 2. Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412) 3. Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405-1283) 4. Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241) 5. Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110) 6. Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. 1078-1071) 7. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-771) (սկզբնական փուլը) Ըստ էության տրվում է Հինգ թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Այդ հերոսական պայքարի արդյունքում Հայ ժողովուրդը մեծ հաշվով հաջողությամբ ետ մղեց թշնամիների ոտնձգությունները և նախապատրաստեց իր հերթական վերելքը ի դեմս Արարատյան թագավորության… Ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4500 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: + Երևանի կենտրոնական գրախանութներում` 5. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 6. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 7. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 883-614), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 8. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-774) (վերջնական փուլը) 9. Հայ-Ասորեստանյան VI պատերազմը (մ.թ.ա. 743-705) 10. Հայ-Ասորեստանյան VII պատերազմը (մ.թ.ա. 699-685) 11. Արարատյան թագավորության պայքարը ընդդեմ կիմերների, հետագայում սկյութերի հորդաների, ինչպես նաև թափ հավաքող Մարաստանի թագավորության: Ըստ էության տրվում է Արարատյան, Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, ինչպես նաև Հայոց թագավորությունների պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Մանրամասն անդրադարձ է կատարվում Արարատյան թագավորության ներսում ծավալված քաղաքական պայքարին, ինչպես նաև առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացվում է կիմերների և սկյութերի արշավանքների ժամանակագրությունը: Գրքում ներկայացված է Արարատյան թագավորության հովանո ներքո ստեղծված Հայկական Չորորդ համաշխարհային գերիշխանության կայացումը և կործանումը, նկարագրվում է Արարատյան թագավորության բարձրացումը, փայլը և անկումը. Վերջինիս ֆոնի վրա ի դեպ հատկապես ակնառու է երևում Արմենիի թագավորության բարձրացումը… Այս ամենի արդյունքում Հայկական թագավորությունները վերջին հաշվով հաջողությամբ ետ մղեցին հարևանների գիշատիչ պետությունների ոտնձգությունները և կարողացան պաշտպանել իրենց տարածքները: Նկարագրված ժամանակաշրջանի վերջում Հայաստանի վրա գերագահության իրավունքը կրկին վերադարձավ Արմենիի Հայկազունիներին, որոնք կրկին փաստացի իրենց ձեռքը վերցրին գրեթե ողջ Հայաստանի ղեկավարումը մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո: Հենց այս ժամանակաշրջանի վերջում էր, որ արդեն ստեղծվել էին բոլոր նախադրյալները Մեծ Հայքի թագավորության հռչակման համար… Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ուղարկել 5 եվրո DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY SWIFT: DEUT DE FF EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK FOR FURTHER CREDIT NAME HAKOBYAN MHER Account; 163038123093 WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK կամ 300 ռուբլի АКБ Промсвязьбанк: SWIFT: PRMS RU MM INN 7744000912 BIK 044583119 K/S 30101810600000000119 RUR 30231810010000168801 Мясникян филиал Армэкономбанка Получатель АКОПЯН МГЕР Р/счет 163038123101 Կամ 7 դոլար USD ACCOUNT No 36121242 OF ARMECONOMBANK SWIFT: ARECAM22 ROUT nom. 365362 FOR FURTHER CREDIT NAME HAKOBYAN MHER Account N 163038123085 WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK 12 Isahakyan str. Հասցեով կամ փոխանցել ինձ գումարը այլ եղանակով որից հետո և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
×
×
  • Create New...