Jump to content

Lion1700

Members
  • Posts

    49
  • Joined

  • Last visited

Lion1700's Achievements

Newbie

Newbie (1/14)

0

Reputation

  1. varvaravan What a site?? Tell it's adress, please:)
  2. Lion1700

    Moush History

    Hi. Exsuse me, a can not translate... A know english no so well. But I think - anybody will help you...
  3. Lion1700

    Moush History

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 65"-ից 1915 հուլիսի 9 - 14 – Մուշի ինքնապաշտպանությունը Հուլիսի սկզբներին Մուշի հայության վիճակը դարձավ աղետալի, սակայն քաղաքի ղեկավարության անվճառականության պատճառով այն պաշտպանելու և ոչ մի միջոց չիրականացվեց: Անհապաղ գործողությունների կողմնակից էր միայն հին ֆիդայի Հակոբ Կոտոյանը, սակայն նրա ջանքերը անցան ապարդյուն: Հուլիս 8-ից սկսած Օսմանյան ղեկավարությունը կազմակերպեց քաղաքից հեռացրած երիտասարդության խմբակային ջարդերը, որից հետո միայն այժմ քաղաքի ղեկավարությունը անսաց Հակոբի հորդորներին: Դրանից հետո Հակոբի, ինչպես նաև Տիգրան Մկրտչյանի գլխավորած Հայկական աշխարհազորը (մոտ 300) ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության: Սակայն կարևոր ժամանակը բաց էր թողնված և Օսմանյան սուլթանության բանակը ու բաշիբոզուկները (20.000, այդ թվում գերմանացի թնդանոթաձիգներ, 10 թնդանոթ), գրավելով բարենպաստ դիրքեր, պաշարեցին հայերին: I փուլ – Հուլիսի 9-ին սուրբ Մարինե թաղի խումբը փորձեց անցնել Սասուն, սակայն թշնամու հետ սկսված մարտերի արդյունքում նրա մեծ մասը ստիպված եղավ ետ վերադառնալ քաղաք: II փուլ – Հուլիսի 11-ին թշնամին սկսեց տեղահանել Վերին թաղը ու կոտորել հայ բնակչությանը: Այստեղ դիմադրությունը սկսեց Լևոն Ասլանյանի ընտանիքը` տանից արձակված առաջին իսկ համազարկով սպանելով թշնամու 10 զինվորի: Նույն օրն էլ հայերը անցան պաշտպանության նաև Ձորի և Բրտի թաղերում: Ի պատասխան դրա` թշնամին սկսեց անխնա հրետակոծել հայկական թաղամասերը: Իսկ Բրտի թաղում, որտեղ դիմադրության հիմնական օջախները Անդոյի Գասպարի ու Թարզի Գրիգորի տներն էին, հայերը դիմադրեցին թշնամուն մինչև վերջ և գրեթե ողջ կազմով զոհվեցին: Կես օր ավել դիմադրեց Վերին թաղը, սակայն նույն գիշերն էլ հայերը ստիպված եղան տեղափոխվել Ձորի թաղ: Մարտում հատկապես աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների մի քանի անձնակազմեր: III փուլ – Հունիսի 12-ին թշնամին հրետանային հուժկու կրակի աջակցությամբ համընդհանու գրոհի անցավ Ձորի թաղի ուղղությամբ, սակայն ետ շպրտվեց ելման դիրքեր` կորցնելով մոտ 300 զինվոր: Մարտում կրկին աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների ևս մի քանի անձնակազմեր, սակայն ի վերջո զոհվեց տան փլատակներից մեկի տակ: Կեսօրին թշնամին վերսկսեց գրոհները և սկսեց աստիճանաբար առաջանալ: Այլ ելք չտեսնող բնակչությունը սկսեց ցվել, և, կրելով ծանր կորուստներ, փորձեց մանր ու մեծ խմբերով անցնել Սասուն: IV փուլ – Հուլիսի 13-ին թշնամին, որն արդեն գրավել էր որի Ձորի թաղի հիմնական դիրքերը, շրջապատեց Հակոբ Կոտոյանի, Մամիկոն Պետրոսյանի և Միսաք Կռանջոյանի գլխավորությամբ վերջին դիրքերում աներեր դիմադրող մարտիկներին, որոնք մեկ օր տևած հերոսական պայքարից հետո զոհվեցին: V փուլ – Հուլիսի լույս 14-ի գիշերը Շահկա Արոյի գլխավորած ջոկատը և բնակչությունը, մարտերով ճեղքելով թշնամու պաշարման օղակը, ապաստանեցին Սասունի լեռներում: Նույնը արեց նաև Զաքարի խումբը, թեև չորսժամյա կռվի վերջում Զաքարը զոհվեց: Եղիշե Տեր-Պարսամյանի, ինչպես նաև այլոց կողմից գլխավորող տարբեր խմբերի ևս, թեև ծանր կորուստներով, սակայն հաջողվեց ապաստանել Սասունում: Դեպի լեռներ հեռացող բնակչության վերջին խմբերի հետ սկսեց նահանջել նաև Տիգրան Մկրտչյանի փոքրիկ խումբը: Տիգրանը և իր ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն սուրբ Առաքելոց վանքի հարակից տարածքներում, կարճ ժամանակ անց դարանը գցեցին ու գլխովին ջախջախեցին նաև թշնամու հեծյալ մի ջոկատը (80)` ի վերջո ժողովրդի հետ ապաստանելով Սասունի լեռներում: Հայերը կորցրին մոտ 200, թշնամին` մոտ 700 զինվոր: Քաղաքի հայ բնակչության զգալի մասը զոհվեց, իսկ փրկվածները ապաստանեցին Սասունի լեռներում ու կիսեցին սասունահայության ճակատագիրը: Այս մարդկանց մեջ էին նաև մորս հորական պապը, ֆիդայի Հովսեփ Գրիգորյանը, նրա ընտանիքի մի քանի անդամները, ինչպես նաև նոր ծնված մորական պապս` մի քանի ամսեկան Իգիթը:
  4. Իսկ այլ հակափաստարկ չկա?
  5. Բարև, հարգելի Մովսես "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" մատենաշարը ընդգրկված է 70 հատորներում` յուրաքանչյուրը միջինը 35 էջ: Այդ 70 հատորներում վերլուծված է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը, սկսած մ.թ.ա. 3000 թվականից (Արատտա, Հայկ ու Բել, արիական արշավանքներ) և վերջացրած 2009 թվականով: Գրքում իրենց արտացոլումն են ստացել 5750 պատերազմ և ճակատամարտ, որոնք 1. եղել են հայերի մասնակցությամբ Հայաստանի տարածքում կամ Հայաստանի տարածքից դուրս (վերջինի օրինակ են Գավգամելային, Գրյունվալդի ու Կուլիկօովոյի ճակատամարտերը եվ այլն), 2. եղել են Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցությամբ` օրինակ Չալդրանի ճակատամարտ: Գրքում նաև արտացոլված են Հայկական իշխող գահատոհմերի և նախարարական տների տոհմաբանական տվյալները, վերլուծված են մի շարք բախտորոշ ճակատամարտեր, տրված են նրանց մանրամասները` հաճախ նորովի մեկնաբանությամբ, քննարկված են Հայկական բանակի կիրառած տակտիկական ու ստրատեգիական հնարքները, նկարագրված են Հայ ռազմիկների մենամարտերի էպիզոդները առանձին ճակատամարտի ընթացքում և շատ ու շատ այլ բաներ: Տարեգրքում լուրջ տեղ է հատկացված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին` օրինակ Բյուզանդական, Պարսկական, Ռուսական, Լեհական, Ռումինական և մեր հայրենակիցներին հյուրընկալած այլ երկրների բանակների կազմում: Գրքում առկա են նաև Հայ և օտար ռազմիկների գունավոր նկարներ, որոնք հստակ պատկերացում են տալիս, թե ինչ տեսք են ունեցել Հայ և օտար ռազմիկները կոնկրետ ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ այս նկարներն էլ են խիստ մեծացնում աշխատության արժեքը... Մի խոսքով - եթե մարդն ուզում է սպառիչ տեղեկատվություն ստանալ Հայ ժողովրդի ռազմական պատմության մասին, այս աշխատությունը շատ մեծ չափով կարող է օգնել նրան: Գիրքը թանկ չէ: 1 հատորն արժե ընդամենը 10 ԱՄՆ դոլար, դրան գումարած նաև փոստային առաքումները: Ես արդեն ուղարկել եմ գիրքը աշխարհի տարբեր ծայրեր`Հոլանդիա, Մոսկվա, Վլադիվաստոկ, Լոս-Անջելես և այլն, այնպես որ դրա պրակտիկան կա և այդ առումով որևէ խնդիր չի առաջանա: Գիրքը պատվիրատուին է հասնում ամենաուշը 15, իսկ ամենաշուտը` 7 օրում: Եթե կուզենաք ավելի մանրամասներ իմանալ, կապվեք ինձ հետ Lion1700@yandex.ru հասցեով... Մհեր
  6. Հարգելի Արփա: Չես գտնում, որ քո ուսոցողական տոնը առ ինձ հայերեն սովորեցնելու կրկին մի քիչ անտեղին է: Մենք կարծես այդ մասին արդեն խոսել ենք... Իսկ դու քանի տարեկան ես և երբ ու ինչ հանգամանքներում ես ճանաչել Անդրեասյանին?? Այն աղբյուրներում, որոնցից օգտվել եմ ես, Անդրեասյանը կոչվում է բողոքական քահանա (օրինակ տես` Դեվրիկյան Տ. "Արևմտահայության ինքնապաշտպանությունը 1915-1923 թթ", Երևան 2005): Սակայն նույնիսկ եթե դա այդպես չէ և նա քահանա չէ, ապա դա չի նշանակում, որ ՀԱՅԵՐԵՆԻ տեսակետից ես սխալ եմ գրել; Առավելագույնը, որը կարող ես ասել, դա այն է, որ իմ ինֆորմացիան է սխալ, բայց ոչ հայերենը: Ի դեպ, քո բերած բացատրությունից անձամբ ինձ համար այնքան էլ պարզ չէր, որ Անդրեասյանը "քահանա" չէ: Իմ գրածի մեջ "առասպելանք" չկա: Այնտեղ բոլոր փաստերը հիմնավորված են: Որը որ կասկածում ես, հարցրու և դու կստանաս անհրաժեշտ հիմնավորումներ: Չարժե: Ես աշխատում եմ ակնհայտ թուրքական բառեր չօգտագործել...
  7. Իմ կարծիքով` Այո: Այսինքն, ըստ իս, դրանք ի սկզբանե ունեցել են հայկական ծագում, հետո են անցել նոր ձևավորվող հրեական ազգին:
  8. ""Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր տալու",- կարդում ենք մելիք Եգանի գերեզմանաքարին: Սրբազան խոստովանանքի և հպարտ ինքնագնահատականի այս կանչն է զարդարում ճակատն այն հերոսապատումի, որ գրեցին հայ մելիքներն ու նրանց անվեհեր զինվորությունը իրենց դառն ու դժվարին դարում…
  9. Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 44"-ից 1281 հոկտեմբերի 29 – Հեմսի ճ-մ (= Հավրանի ճ-մ) "Սադունը բարձրահասակ էր, լավ մարմին ուներ, երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում հսկայական ուժով և անչափ փորձառու էր ու ճարտար հատկապես ըմբշամարտում" Մաղաքաի Աբեղա Իլխանության (50.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (25.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 38.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ: Շրջանցելով Համման և հյուսիս-արևելքից մոտենալով Հեմսին` միացյալ բանակը մարտակարգ ընդունեց` պատրաստվելով դիմավորել արևմուտքից մոտեցող Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 100.000): Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները տեղավորվեցին ձախ թևի երկրորդ շարքում, Կիլիկիայի թագավորության բանակը` աջ թևի երկրորդ շարքում, իսկ Իլխանական բանակը` կենտրոնում և առաջին շարքում: I փուլ – Միացյալ բանակի առաջին շարքը ողջ ճակատով մոտեցավ հակառակորդին և նետերի տարափ տեղաց վերջինիս վրա: II փուլ – Քարթլիի թագավորության ու Կիլիկիայի թագավորության բանակները և Հայ ռազմիկները թևերում անցան հուժկու հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի թևերին, հարկադրեցին վերջիններիս դիմել փախուստի: Միաժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը իր հերթին հզոր հարված հասցրեց կենտրոնում, որտեղ բռնկվեց համառ մարտ: III փուլ – Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, հետապնդեցին վերջինիս մինչև Հեմս, իսկ Կիլիկիայի թագավորության բանակը` մինչև Համմա: Սրան հակառակ` միացյալ բանակի կենտրոնը, չդիմանալով հակառակորդի հարձակմանը, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի դեպի արևելք: IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, ծանր կորուստներ պատճառելով Իլխանության բանակին, հետապնդեց վերջինիս մինչև Եփրատ: Ընդ որում խուճապահար գետանցման ժամանակ Իլխանության բանակի շատ ռազմիկներ խեղդվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության բանակը հավաքեցին ցրված ուժերը ու նահանջեցին դեպի հյուսիս: Հայերը կորցրին 2.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ:
  10. Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 44"-ից 1281 հոկտեմբերի 29 – Հեմսի ճ-մ (= Հավրանի ճ-մ) "Սադունը բարձրահասակ էր, լավ մարմին ուներ, երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում հսկայական ուժով և անչափ փորձառու էր ու ճարտար հատկապես ըմբշամարտում" Մաղաքաի Աբեղա Իլխանության (50.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (25.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 38.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ: Շրջանցելով Համման և հյուսիս-արևելքից մոտենալով Հեմսին` միացյալ բանակը մարտակարգ ընդունեց` պատրաստվելով դիմավորել արևմուտքից մոտեցող Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 100.000): Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները տեղավորվեցին ձախ թևի երկրորդ շարքում, Կիլիկիայի թագավորության բանակը` աջ թևի երկրորդ շարքում, իսկ Իլխանական բանակը` կենտրոնում և առաջին շարքում: I փուլ – Միացյալ բանակի առաջին շարքը ողջ ճակատով մոտեցավ հակառակորդին և նետերի տարափ տեղաց վերջինիս վրա: II փուլ – Քարթլիի թագավորության ու Կիլիկիայի թագավորության բանակները և Հայ ռազմիկները թևերում անցան հուժկու հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի թևերին, հարկադրեցին վերջիններիս դիմել փախուստի: Միաժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը իր հերթին հզոր հարված հասցրեց կենտրոնում, որտեղ բռնկվեց համառ մարտ: III փուլ – Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, հետապնդեցին վերջինիս մինչև Հեմս, իսկ Կիլիկիայի թագավորության բանակը` մինչև Համմա: Սրան հակառակ` միացյալ բանակի կենտրոնը, չդիմանալով հակառակորդի հարձակմանը, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի դեպի արևելք: IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, ծանր կորուստներ պատճառելով Իլխանության բանակին, հետապնդեց վերջինիս մինչև Եփրատ: Ընդ որում խուճապահար գետանցման ժամանակ Իլխանության բանակի շատ ռազմիկներ խեղդվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության բանակը հավաքեցին ցրված ուժերը ու նահանջեցին դեպի հյուսիս: Հայերը կորցրին 2.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ:
  11. 1165 սեպտեմբեր – Անարզաբայի ճ-մ Կիպրոսից արշաված Անդրոնիկ Կոմենոսի գլխավորած բյուզանդական (մոտ 15.000), ինչպես նաև Կիլիկիայում նրան միացած Օշին Հեթումյանի (մոտ 2.000) միացյալ բանակը մոտեցավ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Թորոս Ռուբինյանի բանակին (մոտ 10.000), որից հետո Անդրոնիկի հրամանով նրա բանակը ընդունեց խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ : I փուլ – Հայկական բանակը, անտառներով ու ձորակներով աննկատ թևանցնելով թշնամուն, անակնկալ թևային հարվածներ հասցրեց և ծանր պարտության մատնեց վերջինիս: II փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու փախչող մնացորդներին: Ու թեև այդ ընթացքում Թորոսին աննկատ մոտեցած հեծյալ Անդրոնիկը անակնկալ հարձակումով տապալեց վերջինիս ձիուց և դիմեց փախուստի, սակայն, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի, Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չկրեց: Հայերը կորցրին 400, թշնամին` 4.201 զինվոր: Հ.Գ. Հայկական ու բյուզանդական աղբյուրներում հիշատակվող այն տեղեկությունը, որ Անդրոնիկն իր բանակը դասավորել էր "խոզի կամ կենդանու" ձևով և որը վերջիններս ընկալել են որպես բյուզանդական զորավարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ, իրականում պետք չէ հասկանալ ուղղակի իմաստով: Կարելի է կարծել, որ բյուզանդական բանակը, որն այդ դարաշրջանում արդեն կորցրել էր իր "հռոմեական" որակները և ըստ էության վերածվել էր միջին եվրոպական ֆեոդալական պետության հեծելազորային մի բանակի, իրականում ընդունել է սուր ծայրը դեպի հակառակորդի դասավորության կենտրոնն ուղղված խաչակիր ռազմա-վանական օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ, որտեղ շարքով կանգնած ռազմիկների ամբողջությունը հեռվից նայելիս իրոք նմանվում է խոզի: Ըստ երևույթին հենց այս հանգամանքն է, որ չեն ընկալել ռազմական գործին անտեղյակ հոգևորական-պատմիչները: Կարելի է ենթադրել, որ վերջիններս, լսելով ճակատամարտին մասնակցած ռազմիկների կիրառած արտահայտությունները այն մասին, որ Անդրոնիկն իր բանակին տվել է "կենադանու", "խոզ"-ի կամ "խոզի գլխի" ձև ու չխորանալով դրա ռազմա-տակտիկական նրբությունների մեջ, այդ բառերը ընկալել են որպես թշնամու հրամանատարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ: Իմ տեսակետը անուղղակիորեն հաստատվում է նաև այն հանգամանքով, որ թշնամու բանակը լիակատար անկարողություն դրսևորեց մասերի բաժանված Հայկական բանակի անակնկալ (հավանական է թևային) հարվածին դիմադրելիս: Իսկ հայտնի է, որ "խոզի գլուխ"-ը բավականին արդյունավետ է հակառակորդի մարտակարգերին հզոր ճակատային հարված հասցնելու համար, սակայն միաժամանակ այն նաև խիստ անդյուրաշարժ է, անմանևրունակ, անօգնական ու հատկապես անպաշտպան թևային հարվածներից: Որպես ասվածի հաստատում կարելի է մատնանշել "խոզի գլուխ" մարտակարգի կիրառման ամենահայտնի օրինակներից մեկը` 1242 ապրիլի 5-ի "Սառցաջարդ" անունով հայտնի Չուդ լճի ճ-մ-ը: Այս օրինակը, ի դեպ, կրկին ցույց է տալիս պատմիչներին գրեթե համատարած բնորոշ այն թերությունը, որ նրանք, լինելով հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չէին մտնում ռազմական մանրամասնությունների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացնում էին ավելի շատ մարտի հոգեբանա-բարոյական կողմը և արդյունքը: Ռազմական մանրամասները պարզելու տեսակետից արդեն իսկ դժվարընկալելի այս տեղեկատվությունը իր հերթին հետագա մասնագետների թեթև ձեռքով, որոնք իրենք էլ լինելով փայլուն բանասերներ կամ լեզվաբաններ, այնուամենայնիվ չունեին ռազմական պատմության ոլորտի բավարար գիտելիքներ, ավելի է աղավաղվում:
  12. Հովհաննես Չմշիկը, բյուզանդական այդ ամենահանճարեղ զորավարներից մեկը, ազգությամբ, գենետիկորեն Հայ էր, թեև բնականաբար նա գործում էր ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ի շահ իր պետությանը` Բյուզանդական կայսրությանը: Չնայած դրան, այս բացառիկ մարդը, որը արժանացել է իր ժամակակիցների և սերունդների ընդգծված հարգանքին, արժե նրան, որ մենք էլ ՄԻ ՔԻՉ հպարտանանք նրանով - ոչ թե որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ համար լավ գործ արած մարդու, այլ որպես ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ <<Հովհաննեսը մանկությունից ի վեր արիության բազմաթիվ գործեր էր կատարել ու շատ շատերին զարմացրել...>> Ստեփանոս Տարոնացի <<Կայսր Հովհաննես Չմշիկը հռոմեացիների պետության մեծ հաջողությունների պատճառ դարձավ, նա մեծացրեց նրա հզորությունը>> Միքայել Պսելոս <<Չմշիկը համարձակ էր, քաջ, տաքարյուն և, չնայած այն բանին, որ խիստ ցածրահասակ էր, աչքի էր ընկնում անհավատալի քաջությամբ, շարժունակությամբ ու խիզախությամբ>> Լևոն Սարկավագ <<Ընդամենը վեց տարի ու վեց ամիս թագավորեց այս մեծ կայսրը, հերոսական ուժ ունեցող այս փոքրիկ մարդը, հանդուգն, անհաղթելի, վտանգի մեջ աներկյուղ, եզակի քաջության տեր, մի մարդ, որի քաջահաղթ բազուկը վերադարձրեց հռոմեական պատմության լավագույն օրերը>> Գուստավ Շլյումբերժեն <<Կատաղի դոմեստիկի անունը դարձավ սարսափի նշանակ բոլոր արաբական երկրներում, իսկ արաբ մայրերն իրենց անհանգիստ երեխաներին վախեցնում էին սոսկալի <<Չմշտիկ>>-ի անունով>> Գուստավ Շլյումբերժեն <<IX դարի կեսերից մինչև XI դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում հատկապես վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան` Վասիլ I-ը, Ռոմանոս I-ը, Հովհաննես-Գուրգենը (Կուրկուաս), Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշիկը ու Վասիլ II-ը: Քաջ հայտնի է, որ բոլորն էլ հայկական ծագում ունեին>> Ռ. Ջենկինզ
  13. Ստեփանոս II Աբլասադի (821-830) սպանությունից հետո Միհրանյանների տոհմը սպառվեց: Միաժամանակ դադարեց գոյություն ունենալ նաև Արցախ-Ուտիքի թագավորի տիտղոսը: Փոխարենը Արցախում և մասնավորապես Ուտիքում Միհրանյանների կալվածքներն անցան մինչ այդ գահակալ իշխաններ հանդիսացող Առանշահիկներին, որոնք դրանից հետո սկսեցին վերելք ապրել` վերածվելով գահերեց իշխանների: Արդյունքում Արցախում և Ուտիքում առաջացան Առանշահիկների երկու իշխանություններ: ա) Խաչենի իշխանությունը: Այն ընդգրկում էր Արցախի և Ուտիքի հյուսիսային գավառները: Վարազ-Տրդատ II-ի (մոտ 760 - ուղ. 821) և նրա որդիների սպանությունից հետո Վարազ-Տրդատ II-ի մանկահասակ աղջիկը ամուսնացավ Սահլի (821-859) մանկահասակ որդի Ատրներսեհի հետ: Արդյունքում Սահլը, դառնալով իր որդու և հարսի խնամակալը, փաստացի իր, իսկ հետագայում նաև իր տոհմի տիրապետությունը հաստատեց Վարազ-Տրդատ II-ի տիրույթների ողջ հյուսիսային մասի վրա: Այս ժամանակաշրջանում Խաչենի Առանշահիկների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը. 1. Սմբատ տոհմից (մոտ 780 - ուղ. 821) 2. Սահլ որդի (821 - մոտ 850) բ) Դիզակի իշխանությունը: Այն ընդգրկում էր Արցախի կենտրոնական և հարավային գավառները: Վարազ-Տրդատ II-ի (մոտ 760 - ուղ. 821) և նրա որդիների սպանությունից հետո Միհրանյանների տոհմի վերջին ներկայացուցիչ, անմիջական ժառանգ չունեցող Ստեփանոս II Աբլասադը որոշ ժամանակ իշխեց Արցախի կենտրոնական ու հարավային գավառներում: Սակայն արդեն 830 թ-ին վերջինիս սպանությունից հետո նրա տիրույթները անցան իր քրոջ և Հովսեփ Առանշահիկի որդի Եսայիին: Արդյունքում վերջինս ևս փաստացի իր, իսկ հետագայում նաև իր տոհմի տիրապետությունը հաստատեց Վարազ-Տրդատ II-ի տիրույթների կենտրոնական ու հարավային մասի վրա: Այս ժամանակաշրջանում Դիզակի Առանշահիկների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը. 1. Հովսեփ տոհմից (մոտ 780-830) 2. Եսայի որդի (մոտ 830 - ուղ. 854)
  14. Նման բան էլ ենք ունեցել... Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 12>>-ից <<Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…>>,-այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում: 301 – Կուառսի ճ-մ (Տուրուբերան, Տարոն) <<Տեղի ունեցավ առաջին պատերազմը. աստ են հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն գիսավոր կուռքերի և հանուն Քրիստոսի>> Կուառսի ճակատամարտում զոհվածների եղբայրական գերեզմանագիրը 301 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Սակայն երկրի որոշ մասերում նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության: Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000-ը սրերով զինված հետևակային, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն: Ի պատասխան դրա` Արձան քրմապետի ու նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության: Ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան և սպասելով Աշտիշատից եկող օգնությանը: Այս ընթացքում տեղերում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք ու շրջակա գավառներ, իսկ ինքը մնացած բանակով (300 հեծյալ) և Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր: I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ: Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին: II փուլ – Դրանից հետո Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք): Սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից: III փուլ – Պաշարվածներին հաջողվեց ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Անգեղյաց իշխանին: Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը: IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր: Ու թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել: V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին՝ Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր ու հարձակվեց քրմական բանակի վրա: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին: Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին: VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա: Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից: Ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից: VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ՝ կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը՝ ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ: Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան: Սակայն գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում` 700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային: VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել: IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը ու նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը և կողքից հարվածեցին կառավարական բանակին: Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող ու իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց: Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին: Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջուջ իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա: Արդյունքում վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց: Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ: Սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց: Ի վերջո արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը: Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր:
  15. Բարև Ձեզ! Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել են հերթական հատորները` Գիրք Ութերորդը և Գիրք Իններորդը: Գիրք Ութերորդ Գրքում տրված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին: Վերլուծվել են Ֆարսալի, Ֆիլիպպեի, Ակցիումի ճակատամարտեր և այլ իրադարձությունները և ցույց է տրվել հայկական բանակի խաղացած դերը դրանցում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Գիրք Իններորդ Գրքում տրված է Վաղանցիկ արքաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը: Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը: Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն: Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի □դաշնակից և բարեկամ□-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց: Գրքում անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները: Գիտե՞ք, երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Մի խոսքով, ժողովուրդ, գրքերում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը և միջոցները... Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում, 2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ), 3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ), 4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ առաջ, երևանցիները կարող են Գրքերը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ!
×
×
  • Create New...