Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Օգոստոս 17, 2012 | 19:59 Սիրիայի Հալեպ քաղաքում կրակոցները չեն դադարում. փամփուշտը խոցել է հայկական համայնքի եւս մեկ ներկայացուցչի: Հայաշատ թաղամասի այգում հրազենից մահացել է 76-ամյա Ադելինա Խաչերյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ հայկական համայնքի ներկայացուցիչը չի եղել նշանառուի թիրախ. նա այգուց հեռու փոխհրաձգության պատահական զոհ է: «Նման դեպքերը հայերի դեմ չեն ուղղված, սակայն հայերն էլ են տուժում ընդհանուր իրավիճակից»,-ասել է Ռեիսյանը: Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  2. «Հրապարակ». Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան. Վանո Սիրադեղյանը նամակով հերքել է իր մահվան մասին լուրը Թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ: Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի: Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում: Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում: Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
  3. «Հրապարակ». Վանո Սիրադեղյանը նամակ է գրել Օգոստոս 16, 2012 | 06:50 «Հրապարակը» գրում է. «Նյութը տպագրելիս մենք գիտակցում էինք, թե ինչ աղմուկ է բարձրանալու, եւ ինչ մեղադրանքներ են հնչելու մեր հասցեին: Ասեմ, որ այդ ընթացքում մեզ համար որոշ բացահայտումներ էլ արեցինք, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է: Սակայն ամենակարեւոր խնդիրը, որ դրել էինք մեր առաջ՝ Վանո Սիրադեղյանի մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանալն էր, եւ եթե ավելի անկեղծ լինեմ՝ ստիպելը, որ նա խոսի, ձայն հանի՝ հերքելով կամ հաստատելով ինչպես իր գոյությունը, այնպես էլ հայտնելով իր տեսակետն ու մտադրությունները, իր կյանքի ու վերադարձի մասին դիրքորոշումը: Այնպես որ, երբ նյութը տպագրելուց օրեր անց ստացանք նրա ձեռքով գրված նամակը, ոչ միայն ուրախացանք, այլեւ թեթեւացած շունչ քաշեցինք: Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տպագրած տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգեւում: Նամակը լիքը մտորումների, տխրելու, վերլուծության տեղիք տվեց, եւ այն իսկական մտավորականի, գրողի խոսք է՝ ուղղված ոչ միայն «Հրապարակի» խմբագրին, այլեւ ողջ հայ ժողովրդին, ուստի, չնայած գրության մասնավոր բնույթին, նպատակահարմար գտանք այն հրապարակել: Հուսով ենք, որ որքան էլ հիասթափված ու դառնացած, որքան էլ վտարանդի ու հայրենիքից խռոված, Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, հետեւում է հայաստանյան իրադարձություններին ու մամուլին եւ կարդալու է նաեւ այս հոդվածը: Ուստի ուզում եմ այժմ, որպես նամակի հասցեատեր, գրել՝ ես անկեղծորեն ցավում եմ այն ճակատագրի համար, որ բաժին հասավ մեր տաղանդավոր ժամանակակիցներից մեկին: Ես հուսով եմ, որ այն դառնությունները, որ նա ապրեց, եւ չգիտեմ, թե դեռ որքան է ապրելու, մի օր վերջ են ունենալու, եւ նա վերադառնալու է հայրենիք՝ ոչ թե «այնպես», այլ ողջ եւ առողջ, առույգ, աշխատելու-ստեղծագործելու, ապրելու, հաղորդակցվելու ունակ: Երբ քեզ սպասում են՝ վերադարձը դառնում է հնարավոր, հեշտ ու հաճելի: Իսկ որ Վանո Սիրադեղյանին սպասողներ կան, կասկածից վեր է»: Թերթը նաեւ տպագրել է Վանո Սիրադեղյանի նամակը Արմինե Օհանյանին` թվագրված օգոստոսի 7-ով: «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը՝ այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնեւեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ: Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը՝ հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզեւ 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլեւս չորրորդական նշանակություն ունի: Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա՝ պարզապես չեմ մտածում: Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում: Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ՝ հոգացել եմ, որ «շփումս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի»: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  4. MosJan

    Berj Broshian

    jahelutyun ?? SAS jan da vaghuts e yeghel .. chem hishum ...
  5. Բելառուսները Երևանում 3 գոլ խփեցին. Հայաստանի հավաքականը զիջեց 1:2 հաշվով 15 օգոստոսի 2012 - 22:20 AMTPanARMENIAN.Net - Հայաստան-Բելառուս ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով: Առաջին կեսից հետո նվազագույն հաշվով առջևում էին հյուրերը: Գնդակը հեղինակել էր Բռեսան Բառդինին: Վարդան Մինասյանը երկրորդ խաղակեսի սկզբում խաղադաշտ դուրս բերեց Դավիթ Մանոյանին և Լևոն Հայրապետյանին`փորձելով ակտիվացնել խաղը: 66-րդ րոպեին հայերը վտանգավոր գրոհ կազմակերպեցին, Հենրիխ Մխիթարյանի հեռահար հարվածից հետո Բելառուսի դարպասապահ Սերգեյ Վերմենկոն հետ մղեց գնդակը, որին առաջինը վրա հասավ Մարկոս Պիզելլին, բայց կրկին փայլուն գործեց դարպասապահը, իսկ Յուրա Մովսիսյանը մոտ տարածությունից բարձր հարվածեց: Մեկ րոպե անց բելառուսները ևս մեկ անգամ կարողացան գրավել Ռոման Բերեզովսկու դարպասը, դուբլի հեղինակ դարձավ Բառդինին: Հայաստանի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշիվը, Յուրա Մովսիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ Դմիտրի Վեռխավցովին և հայտնվեց սեփական դարպաասում` 1:2: Գոլից հետո հայ ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել և մի քանի վտանգավոր գրոհ անցկացրին: Հանդիպման վերջնամասում ստադիոնի լույսերը մարեցին և մի քանի րոպե ողջ ստադիոնը վառվում էր բջջայինների արձակված լուսերով, իսկ ուժեղ քամին, որն իր հետ փոշի էր բերում, խանգարում էր հանգիստ գործել:
  6. 104 passengers arrive in Armenia by Armavia’s Aleppo-Yerevan flight http://media.pn.am/media/issue/119/517/photo/119517.jpgAugust 15, 2012 - 18:32 AMTPanARMENIAN.Net - Armavia Armenian airline company continues operation of regulator and additional flights to Syria. 5 passengers departed, 104 arrived by Yerevan-Aleppo-Yerevan additional flight on August 15. Armavia, jointly with RA government operates special flights for Syrian Armenian children, the company’s press service reported
  7. http://hetq.am/static/news/b/2012/08/17547.jpg
  8. Սևանա լճում կլողա պլաստիկե շշերից պատրաստված «Թեղուտ» նավը 13:10, 15 օգոստոսի, 2012 Սկսում ենք պլաստիկե շշերից «Թեղուտ» նավի պատրաստման աշխատանքները, որ անցկացվելու են Սևանա լճում... Անհրաժեշտ են կամավորներ, որ մեզ օգնեն այդ հետաքրքիր աշխատանքներում: Ամեն ինչ արդեն նախագծված է և հաշվարկված, մնում է ՍԿՍԵՆՔ! Մնալու ենք վրաններում՝ Սևանի ափին Ժամկետը՝ մոտավորապես 10 օր Տրասնպորտը՝ 1-ին և 10-րդ օրը մենք կտրամադրենք Սնունդը՝ թեթև բուսական սնունդով մենք կապահովենք Ցանկալի է, որ դուք էլ բերեք ձեզ հետ... Կարող եք նաև օգնել վրաններ, քնապարկեր և սնունդ տրամադրելով: Օգնել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով 093 40 28 49 Անիին, 093 56 50 98 Արմանին: Կամավորական աշխատանքներին գրանցվելու համար մինչև օգոստոսի 18-ը զանգահարեք 093 40 28 49 Անիին: Ֆինանսական աջակցության դեպքում, կարող եք փոխանցել ձեր ցանկացած գումարը 003-156700-001 հաշվեհամարին՝ HSBC բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով: Հայաստանի ներսում ՀՀ դրամով փոխանցումներն անվճար են, սակայն արտասահմանյան յուրաքանչյուր փոխանցումից գանձվում է 6000 ՀՀ դրամ, ուստի ավելի նպատակահարմար կլինի այլ երկրներից հաշվին փոխանցում կատարել միայն մեծ գումարներ փոխանցելու դեպքում: Իսկ փոքր գումարները կարող եք փոխանցել Արագ փոխանցումների տարբեր համակարգերի միջոցով, որոնց վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք կապվել Անի Խաչատրյանի հետ: Անի Խաչատրյան https://www.facebook.com/events/476606052351375/?notif_t=plan_user_joined
  9. Կիրականացվի Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագիր http://hetq.am/static/news/b/2012/08/17557.jpg 16:45, 15 օգոստոսի, 2012 Օգոստոսի 15-ին բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի մոտ տեղի ունեցավ հերթական քննարկումը՝ նվիրված Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին: Պիլոտային ծրագրի քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի, «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի, «Էմի ֆրութ» ընկերության ներկայացուցիչներ: Խորհրդակցության ժամանակ «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը ներկայացրեց իրականացրած և նախատեսվող աշխատանքները, հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրում օգտագործվելիք կերի որակի և բաղադրության վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մշտադիտարկման, մոնիթորինգի հարցերին: «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցում են դանիական «ԷնՍԻ քոնսալթինգ» ընկերության հետ, և այս ծրագրի շրջանակներում տրամադրված խորհրդատվության հիման վրա որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական «ԲիոՄար» ընկերությունը: «ԲիոՄար»-ը հիմնադրվել է Դանիայում 1962թ.-ին, ներկայում այն բարձր արդյունավետությամբ ձկան կեր մատակարարող առաջատար ընկերություններից է: «ԲիոՄար» խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրում ավելի քան 25 տեսակի ձկների համար: Խումբը արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության համար: Տարեկան ԲիոՄար խումբը արտադրում է ավելի քան 710000տ ձկան կեր: ԲիոՄար խմբի արտադրանքը համապատասխանում է ISO 9001:2008, ISO 22000:2005, GLOBAL G.A.P միջազգային ստանդարտներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ կոմպոնենտներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը՝ այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով: «Էմի ֆրութ» ընկերությունը պատրաստ է ձկան կերից տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Պապյանը նշեց, որ այս ծրագիրը փորձնական է (պիլոտային) և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտական իրականացվող մոնիթորինգի շնորհիվ՝ պիլոտային ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ՝ առաջնորդվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջներով: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն http://hetq.am/arm/news/17557/kirakanacvi-sevana-ltchum-ishkhani-bazmacman-pilotayin-tsragir.html
  10. Սիրիայում հայ համայնքի տղաները հայկական համյանքի պաշտպանությունը վերցնում են իրենց վրա Օգոստոս 15, 2012 | 12:55 Սիրիայում հայ երիտասարդները, կուսակցականներ, զինվոր տղաները գնում են զենք են վերցնում եւ ստանձնում են հայկական համայքների պաշտպանությունը` կարծելով, որ իրենք ավելի նախնձախնդիր են այդ հարցում եւ մյուս կողմից հավատում են Ասադի իշխանությանը: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից: Նա միաժամանակ կարծում է, որ այդ քայլով համայնքը թիրախ է դառնում ապստամբների համար: Ավելին, ըստ նրա դա հայկական համայնքը անվտանգ պահելու տարբերակ չէ: «Տղաները գնում, բանակից զենք են վերցնում: Երեկոյան սահմանած մի ժամի վերցնում, առավոտյան հանձնում են: Այս երկու օրերին մեզ ասացին, որ եւս 50 հոգի գնալու եւ զենք են վերցնելու, իսկ մինչեւ շաբաթվա վերջ եւս 200 հոգի են զենք վերցնում: Այստեղ եմ տեսնում հայ համայնքի մասնակցությունը: Մենք իրավունք չունենք մենակ թողնենք մեր համայնքին»,- մանրամասնեց Արման Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը խորհուրդ տվեց Հայաստանի իշխանություններին գնալ, տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին եւ խորհուրդներ տալ: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  11. Արման Բաբաջանյան. Սիրիայի վերաբերյալ Հրանուշ Հակոբյանը սխալ տեղեկություններ է տարածում եւ սուտ է խոսում Օգոստոս 15, 2012 | 14:15 Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սխալ տեղեկություններ է տարածում Սիրիայի հայերի վերաբերյալ: Ավելին` նա նույնիսկ տեղյակ չէ, թե իրականում Սիրիայում ինչ է կատարվում: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից: Նա մինչ մեկնելը հանդիպել է նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: «Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ: Նրանք ուզում են, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել»,- նկատեց Արման Բաբաջանյանը: Նրա խոսքով, ոչ Սիրիա մեկնելուց առաջ, ոչ վերադառնալուց հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները իր հետ հանդիպելու ցանկություն չեն հայտնել: Բաբաջանյանը փոխանցեց, որ Սիրիայում արդեն հացի խնդիր է առաջացել, իսկ առաջիկայում կսկսվի դեղորայքի ճգնաժամը: Իսկ ամենահայաշատ կենտրոնի`Հալեպի գործարանների մեծ մասը ոչնչացված է, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին գործազրկությունը դառնալու է հիմնական խնդիր: «Սիրիայի պայմաններում անլուծելի է գրեթե: Այն իմաստով, որ աշխատանքի այլընտրանքային վայրեր չկան»,- ավելացրեց Արման Բաբաջանյանը: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  12. MosJan

    Berj Broshian

    moriqi Jermakel@ tserutyan n@shana ?? indz mot da shsat vaghutsa
  13. MosJan

    Berj Broshian

    Sas jan mi zayratsir barekam Urax qez tesnelu,, inch hali es ??
×
×
  • Create New...