Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. MosJan

    YY Sisters

    Նյու Ջերսիի հայուհի քույրերի տրիոն թողարկել է իր առաջին ալբոմը Օգոստոս 11, 2012 | 01:11 Նյու Ջերսիում բնակվող «YY Sisters» տրիոն վերջին 10 տարիների ընթացքում աչքի է ընկել հայկական դասական երգերի ջազային կոլորիտային կատարմամբ: Քույրերը հանդես են եկել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան շրջաններում: Տրիոյի անվանումը ծագել է աղջիկների ազգանվան (Եղիազարյան) եւ Հայաստանի մայրաքաղաքի անվան (Երեւան) միավորումից: Ինչպես հայտնում է «The Armenian Weekly»-ն, տրիոն վերջերս թողարկել է իր առաջին ալբոմը` «Երեք հատիկ» անվամբ, որը ներառում է հայ դասական կատարումների եւ հոգեւոր երգարվեստի եռաձայն հարմոնիաներ: Արվեստաբանների դուստրեր 27-ամյա Սոնան, 25-ամյա Տաթեւը եւ 21-ամյա Լուսինեն (Լյուսի) մանկությունից մեծացել են երաժշտության, մասնավորապես ջազային եւ արվեստի մթնոլորտում: «YY Sisters»-ը սկսել է որպես խիստ դասական եւ ավանդական խումբ, որի երգացանկի մեջ մտնում էին Բախի ստեղծագործությունները եւ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները»,-ներկայացրել է Լյուսին: Աստիճանաբար նրանք իրենց դասական կատարումների մեջ ներառել են ջազային էլեմենտներ եւ արդյունքում ստեղծել են եռաձայն մշակմամբ հայկական ժողովրդական պարզ երգեր, որը դարձել է նրանց կատարման հիմնական ոճը: Նրանց «Երեք հատիկ» ալբոմը իրենից ներկայացնում է հայկական ժողովրդական երգերի հավաքածու: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  2. Գյումրիում ընտրակաշառքի գործով թանգարանի տնօրենին մեղադրանք առաջադրվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված քննության արդյունքում Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝ Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Ըստ մեղադրանքի, հիշյալ անձը 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրի քաղաքի 5 բնակչի ընտրակաշառք է տվել՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել: Դատախազությունը հանձնարարել էր Շիրակի մարզի ոստիկանությանը՝ պարզել ԶԼՄ-ի տարածած տեսանյութում մատնանշված հանգամանքները: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը նախապատրաստած նյութերի արդյունքում մերժել էր քրեական գործի հարուցումը, ինչը սակայն վերացվեց ՀՀ գլխավոր դատախազ կողմից: Ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` դատախազության պարզել էր, որ դրանք թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ոչ հիմնավոր: Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել եւ այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաեւ` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու եւ առավել եւս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն: Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով: Այդ կապակցությամբ եւս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից: Վերոգրյալի հիման վրա՝ 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ: Այն ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու: Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննությամբ հիմնավորվել է ընտրակաշառք բաժանելու հանգամանքը: Նախաքննության տվյալներով՝ 2012 թ. մայիսի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում կայանված ավտոմեքենայում ոչ թե հագուստ են վաճառել, այլ Շ. Մելքոնյանը Գյումրի քաղաքի թվով 5 բնակիչների տվել է 5000-ական դրամ կաշառք՝ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  3. Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգել հայդուկապետ Մախլուտոյի ապրած շենքը http://hetq.am/static/news/b/2012/08/17461.jpg17:16, 10 օգոստոսի, 2012Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային կարճատև շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Նա կանգ է առել Սմբատ Զորավարի (Մախլուտո) անվան փողոցում և ծանոթացել այն շենքի արտաքին և ներքին պայմաններին, որտեղ 1950-1956 թթ. բնակվել է մեծ հայդուկապետը։ Տարոն Մարգարյանը զրույցել է շենքի բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին և համապատասխան օղակների ղեկավարներին տեղում հանձնարարել հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել եռահարկ շենքի արտաքին տեսքը և բոլոր աստիճանահարթակները: Քաղաքապետի նախաձեռնությամբ, ելնելով բնակիչների անվտանգության ապահովման առաջնահերթությունից, ամբողջովին կամրացվեն նաև շենքի արտաքին պատշգամբներն ու մուտքը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև մայրաքաղաքի համալիր բարեկարգման ծրագրում ներառել այս փողոցի ասֆալտապատման աշխատանքները ևս: Գլխավոր էջ
  4. «Դու վաբշե ո՞վ ես, դու գիտե՞ս՝ ես ով եմ». հարցնում է «Լայթհաուս» հիմնադրամի տնօրենը Մարինե Մադաթյան http://hetq.am/static/news/b/2012/08/17446.jpg16:13, 10 օգոստոսի, 2012 «Մենք ունենք 10 սենյակ, որտեղ ապահով պայմաններում ապաստանում և սննդամթերքով ապահովվում են միայնակ մայրեր` իրենց նորածինների հետ և հղի կանայք»,- գրված է Փարոս «Լայթհաուս» հայ ամերիկյան բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում: Քրիստինե Գևորգյանը այդ տասը սենյակներից մեկի նախկին շահառուն է: Ասում է, որ հիմնադրամն իր համար դադարեց բարեգործական լինել, երբ լույս աշխարհ եկավ «նապաստակի շրթունքով» և «գայլի երախով» իր փոքրիկը՝ Անժելին: Այն որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, Քրիստինեն իմացել է ծննդաբերությունից դեռ մի քանի ամիս առաջ, սակայն չի համաձայնել հրաժարվել երեխայից, փոխարենը, իր խոսքով, հիմնադրամի տնօրենի՝ Նաիրա Մուրադյանի վերաբերմունքն իր հանդեպ սկսել է վատանալ: Քրիստինեն «Լայթհաուսում» հայտնվել է հղի վիճակում: Նրա ամուսինը՝ Հակոբ Կլեչյանը, ազատազրկման մեջ է: «Մամաս ասում էր, որ գնամ ամուսնուս տանը երեխա ունենամ, իսկ ամուսնուս ծնողները դեմ էին, որ գնամ իրենց տուն: Ստիպված գոյությունս պահելու համար աշխատանքի անցա «Ռագմակ» պահածոների գործարանում: Աշխատանքը չափից դուրս ծանր էր, այդ ընթացքում հիվանդացա, մոտս գրիպ, ալերգիա սկսվեց, քթիցս անընդհատ արյուն էր գալիս: Աշխատանքից գալիս էի տուն, մամաս էր հետս վիճում: Շատ ժամանակ մորքարոջս տանն էի գնում, մնում նույնսիկ օրերով: Մամաս ինձ ուղարկեց ամուսնուս տուն: Գնացի, իրանք էլ ասեցին. «Ոնց եկել ես, այնպես էլ գնա» »: Ապաստան գտնելու համար հղի կինը գնում է Էջմիածնի Մայր տաճար, որտեղ հոգևորականներից մեկը տալիս է նրան «Լայթհաուսի» հասցեն: Քրիստինեն հիմնադրամի մայրատան առաջին բնակիչներից է: «Սկզբից լավ ընդունեցին, 2 հոգի էինք, մարդ չկար, բայց ինձնից առաջ եկած կինը՝ Նելլին, միշտ բողոքում էր, որ այստեղ վատ է, ինքը ստիպված է մնում, ես դեռ չէի հասկանում: Երկուսով էինք, դրանից հետո շատ աղջիկներ եկան: Կոպիտ ասած՝ մեզ դրել էին մուրացկանի տեղ»- պատմում է Քրիստինեն: Ասում է, որ կոնկրետ իր նկատմամբ տնօրենի վերաբերմունքը սկսել է ավելի վատանալ այն ժամանակ, երբ պարզվեց, որ էրեխան հաշմանդամություն է ունենալու: «Որ լրագրողներ կամ հյուրեր էին գալիս, մենք ասում էինք՝ լավ է, բայց ստում էինք: Իրենք ուտում էին, մեզ էին կանչում` ամանները լվալու: Առաջին հարկի հատակը հավաքարարը պետք է մաքրեր, բայց մենք էին մաքրում, հիմնականում՝ ես: Որ գնացի էխոյի, իմացա, որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, իմ հետ սկսեցին վատ վերաբերվել, ես սենյակում լացում էի, իրենք ասում էին` արի գործ արա: Շատ բաներ է այնտեղ կատարվում, պետք է մնաս, սեփական աչքերով տեսնես, կողքից գեղեցիկ է երևում, բայց դա լրիվ կեղծ է»: http://hetq.am/static/content/persons/hakob_klechyan/0.jpgԱնժելին ծնվել է դեկտեմբերի 23-ին: Քրիստինեն պատմում է, որ ծննդաբերության օրը՝ երեկոյան, զանգահարել է Նաիրային և խնդրել է երեխայի համար բերել 10 հատ տակդիր և 4 տակաշոր: «Դա իրենց պայմանների մեջ էր մտնում, ես զանգեցի, ինքը իմ հետ մի տեսակ էր խոսում: Հաջորդ երեկոյան մեր կենտրոնի վարորդի կինը ինձ սնունդ բերեց, հարցրի՝ Նաիրային չի տեսել, ես իրենից բան եմ խնդրել, ասաց, որ տեսել է, բայց Նաիրան իրեն ոչինչ չի ասել»: Դրանից հետո Նաիրայի հետ, իր խոսքով, հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ տնօրենն ասել է. «Մենք քո հիվանդ երեխային մեր կենտրոն չենք բերի»: Երեխայի ծննդականը հանել են հիմնադրամի վարորդն ու կենտրոնի շահառու մի կին, ովքեր եկել են Քրիստինեին տեսակցության: Մի քանի օր հետո հիվանդանոցից դուրս է գրվել և տեղափոխվել ծնողների տուն` նրանց առաջարկով: Իսկ Նաիրան, սկզբում չիմանալով այդ մասին, ասել է, թե «խղճալով, որ նոր ես ծննդաբերել, մի քսան օր էլ կպահենք մեր կենտրոնում»: Քրիստինեն հրաժարվել է «բարեգործությունից», քանի որ մնալու այլ տեղ ուներ: Իսկ փոքրիկ Անժելին մնացել է հիվանդանոցում մետ մեկ ամիս` բժիշկների հսկողության ներքո. Քրիստինեն ասում է, որ այդ ընթացքում երկու օրը մեկ այցելել է փոքրիկին` «բարի մարդկանց շնորհիվ» նրան տանելով բոլոր անհրաժեշտ իրերը: Հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը` հունվարի 27-ին, Քրիստինեն գնացել է «Լայթհաուս»` իրերը վերցնելու: «Նաիրան ինձ մի քանի անգամ ասեց «հիվանդ երեխադ», կարծես ծաղրում էր, ասում էր` իբր ինձ մի քսան օր կպահի, ես ինձ չզսպեցի, ասեցի՝ հիվանդը դուք եք, եթե երեխայիս չեք ընդունում, չեմ գա: Մի հինգ րոպե եմ մնացել, հագուստներս վերցրի, դուրս եկա,- պատմում է նա,- հետո տարբեր լրագրողներ ուզում էին ինձ հանդիպել, լսել էին իմ մասին, բայց Նաիրան ինձ սպառնաց, ասեց` մի մոռացի՝ երեխադ հիվանդանոցում է, ամուսինդ բերդում, դու լավ գիտես իմ հնարավորությունները»: Քրիստինեն պատմում է, որ երբ կենտրոնը ծանրոցներ էր ստանում, ամենալավ հագուստները տնօրինությունն էր վերցնում. «Բայց աղջիկներից ոչ ոք ձայն չէր հանում: Ճիշտ է, մեզ շորեր տալիս էին, բայց, օրինակ, որ մուշտակներ էին ստանում, իրենք էին վերցնում: Ես գոնե իմ վերարկուն ունեի, բայց աղջիկներ կային, որ չունեին ձմեռվա համար ոչ մի բան: Բարերարը` տիկին Սեդան, շատ լավն է, երբ ինքը գալիս էր կենտրոն, ոչ ոք չէր մտնում պահեստները, հենց գնում էր, նրանք նորից էնտեղ էին»: Քրիստինեն մեզ հետ խոսելուց հետո էլ խնդրեց, որ իր անունը չհրապարակենք՝ ասելով, թե Նաիրան իրեն սպառնացել է, որ «թաղով մեկ խայտառակ կանի»: Բայց Քրիստինեի ամուսինը` Հակոբ Կլեչյանը, խնդրեց գրել «Լայթհաուսի» հետ ունեցած իրենց պատմության մասին՝ զայրանալով, որ Նաիրան կնոջը սպառնացել է, թե «ամուսինդ բանտում է, մի մոռացի»: «Բարեգործները նրանք չեն, ովքեր ուրիշի գումարների կեսի կեսն են զոհաբերում: Ես էստեղից տարբեր մարդկանց եմ դիմել Քրիստինեին ու երեխային օգնելու համար. գտնվել են մարդիկ, որ մեզ օգնել են,- ասում է Հակոբը,- սարկավագ Գևորգ Ալավերդյանը, Բաբլոյան բժշակական կենտրոնի վիարբույժ Հրաչյա Արշակյանը մի դրամ չի վերցրել մեզնից, մի բարեգործական կազմակերպություն կա ամերիկյան, միջնորդեց, որ մեր երեխան վիրահատվի, իրենց եմ շատ շնորհակալ»: http://hetq.am/static/content/persons/hakob_klechyan/hakob-klechyan.jpgՀակոբը Նաիրայի հետ հեռախոսով խոսակցություն է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Քրիստինեն նոր է ընդունվել «Լայթհաուս»: Ասում է՝ այդ ժամանակ տնօրենը խոստացել է անել ամեն անհրաժեշտ բան Քրիստինեի և երեխայի համար: «Մի բան է զարմանալի, ես իրենց հետ շփվել եմ, ամեն ինչ գիտեմ. մի ամիս առաջ հեռուստատեսությամբ տեսա «Լայթհաուսի» գովազդը, իմ մոտի տղաներն էլ, որ տեղյակ էին համարյա ամեն ինչից, զարմացած նայում էին իրար երեսի. ո՞նց կարող է պատահել նման ձևի գովազդ, էնպիսի հաղորդում էր պատրաստված, որ էլ ասելու չի: Ոչ ոք իբր էնտեղ պրոբլեմ չունի. չնայած էդ էլ դժվար չի անելը, էդ էլ է փողով: Ինչ կապեր ուզում է, թող ունենա. ինքն իր արածների համար պատասխան է տալու: Ես իրեն էլ եմ ասել. որ օրը ազատվեմ, էդ օրը մասսայական խայտառակ է լինելու, ասել եմ` քո ձեռքով էդ աշխատանքից ազատվելու ես, քո տեղը նորմալ մարդ է գալու, որ նորմալ աշխատի»,- ասում է Հակոբը: «Լայթհաուս» հիմնադրամի մայրատանը արգելված է հեռախոս ունենալ կամ օգտվել ինտերնետ կապից: Թե ինչու, Քրիստինեն այսպես է բացատրում. «Որ դրսում չիմանան, թե ներսում ինչ է կատարվում»: Հակոբը Նաիրա Մուրադյանի հետ բանակցելուց հետո համոզել է, որ Քրիստինեն հեռախոս ունենա, որպեսզի խոսի նրա հետ: Ասում է՝ հաճախ է հեռախոսազրույց ունեցել նաև Նաիրայի հետ, և իր համար զարմանալի էր նրանց վերբերմունքի կտրուկ փոփոխությունը երեխայի ծնվելուց հետո: «Եկավ հիվանդանոցի շրջանը, երբ Քրիստինեն ծննդաբերեց, ճիշտն ասած, իր մոտ գնացող-եկող չկար, ես շատ էի անհանգստանում, Քրիստինային հարցնում էի՝ չեն եկել Նաիրայենք, ասում էր՝ չէ: Մի օր անցավ, երկրորդ օրը զանգեցի Նաիրային, որ խոսեմ, տեսնեմ` ինչն է պատճառը, ախր ինքն ինձ շատ ուրիշ ձև էր ներկայացնում: Ասեցի՝ բա ինչ պետք է լինի, ինչ պիտի անենք, ասեց՝ մենք չենք պատրաստվում ձեր հիվանդ երեխային պահել: Ասեց՝ էդքանով սահմանափակվում է մեր ծառայությունը: Ասեցի՝ ես առաջին անգամ եմ լսում, որ բարեգործական կամակերպությունը ծառայություն մատուցի. ծառայությունը մատուցում են գումարի դիմաց, մենք ձեզ գումար չենք տվել»: Եվ Քրիստինեն, և Հակոբը նշում են, որ Նաիրան առաջարկել է իրենց միմյանց հետ խորհրդակցել և հրաժարվել երեխայից: «Ասեցի` չեք ամաչում, եթե դուք նման բարեգործական կազմակերպության տնօրեն եք, պաշտպանում եք մայրերին ու երեխային, ո՞նց եք համարձակվում երեխայի մորը նման բան ասել,- ասում է Հակոբը,- իրենց մոտ ով չնչին գումարով կարողանում է ապրել, էդ մարդկանց պահում են գովազդի համար, հենց մարդը խնդիր ունի լուծելու, կարող է մի քիչ շատ գումար ծախսվի, էդ մարդիկ էլ իրենցը չեն», - ասում է Հակոբը: Անժելին վիրահատվել է 2012թ. մայիսի 4-ին: Քրիստինեն ասում է, որ վիրահատությունը հաջող է անցել: Նույնը մեզ հետ զրույցում հաստատեց աղջկան վիրահատող բժիշկը` «Արաբկիր» բժշկական համալիրի Պլաստիկ վիրաբուժական և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար Հրաչյա Արշակյանը. «Շրթունքը կոսմետիկ խնդիր է, առողջական ոչ մի խնդիր չկա, այսինքն` վիրահատության իմաստն այն է, որ գեղեցկացնենք շրթունքը, նման դեպքերում ինչպես երեխայի մոտ է, մի քիչ մեծ տարիքում ևս մեկ կոսմետիկ փոքր միջամտություն է պահանջվում, որ շրթունքը վերջնական գեղեցիկ լինի: Ինչ վերաբերում է իր երկրորդ վիարահատությանը՝ քիմքի հետ կապված, որը դեռ չի արվել, դա առողջական խնդիր է, այսինքն՝ երեխան չի կարողանում սնունդը նորմալ կուլ տալ, չի կարողանում նորմալ խոսել: Այդ վիրահատությունների դեպքում, եթե նույնսիկ թեթև է, որոշակի հետք մնում է, բայց նաև մի քիչ ինդիվիդուալ է: Չենք կարող հստակ պրագնոզ տալ վատ է խոսելու, թե ոչ: Իր մոտ ամեն ինչ նորմալ է: Եթե երեխայի քիմքը տարիներով չվիրահատվեր, դա կհանգեցներ լսողության խանգարման, բայց այժմ նորմալ է: Առողջական այլ ակնհայտ խնդիրներ չենք նկատել»: Յոթ ամսական Անժելիի քիմքը պետք է վիրահատվի սեպտեմբերին: http://hetq.am/static/content/persons/hakob_klechyan/naira-muradyan.jpgԼուսանկարը` «Լայթհաուսի» տեսանյութից«Հետքի» հեռախոսազրույցը «Լայթհաուս» հիմնադարամի տնօրեն Նաիրա Մուրադյանի հետ (մեջբերվում է բառացի). -Քրիստինեն երեխա ունենալուց հետո դուրս է եկել «Լայթհաուսից», ի՞նչ պատմություն է եղել, ինչո՞ւ է դուրս եկել: -Ինքը հրաժարվել էր երեխայից, իսկ առանց երեխա մենք չենք ընդունում: Իր վեշերը մնացին, չտարավ, իր հագուստը և այլն: Ես, գիտեք ինչ… Իր պատմությունը դրեք մի կողմ, ավելի լավ պատմություններ կան, որ ավելի հետաքրքիր է ժողովրդի համար: Հոգնացրեցին իրանք իրանցով: Ինչի՞ ա դուրս եկել: Դուրս ա եկել, որովհետև փնթի էր, որովհետև… Ի՞նչ եք ուզում իմանաք, բանտ գնացող-եկող աղջիկ էր: Ի՞նչն եք ուզում իմանաք: Էդ ինչ մի թեմա է, էլի, ամոթ ա էլի, ամոթ ա, ամոթ: Ինքը դուրս ա եկել իր երեխայի հետ: Ի՞նչն է ձեզ էդքան հետաքրքրում, էդ ո՞վ է: Էդ ո՞վ է, հասարակությանը ոչ պիտանի մարդ: Մի գրեք, խնդրում եմ: -Այսի՞նքն: Ի՞նչ է նշանակում ոչ պիտանի մարդ: - Հերիք ա, ի՞նչ եք ուզում: Դուրս ա եկել, որովհետև չվերցրեց իր երեխային: Ասում էր` ես չեմ կարող պահել երեխային, չեմ ուզում: Էկեք էստեղ, ես նյութեր տամ ձեզ, էկեք Քրիստինայի մասին նյութեր տամ: -Ինչ նյութեր, ասեք` ինչ նյութեր են: -Որ ձեր համար անհասականալի է, էկեք ցույց տամ գումարների ցուցակները, ցույց տամ, ի՞նչ եք ուզում: -Ուզում եմ իմանալ` ինչու դուրս եկավ երեխա ունենալուց հետո: -Դուրս եկավ, որովհետև ինքը չէր ուզում այդ երեխային: -Բայց ինքը նման բան չի ասել, որ հրաժարվել է երեխայից: - Գնացեք ուրեմն Արշակի մոտ (նկատի ունի Մանակական հանրապետական կլինիկական հիվանդանոցի մանկաբույժ Արշակ Ջերջերյանին- Մ.Մ.), լսո՞ւմ եք: Որտեղ խնդրել եմ, ասել եմ` ինքը չի հասկանում, շատ եմ խնդրել, աղաչել եմ: Ասել եմ` Նոր տարի ա, ի՞նչ կլինի, տոներ են, ի՞նչ կլինի, մի քսան օր պահեք հիվանադանոցում, մինչև ինքը կորոշի, ինքը չի կարող հանձնել: Խնդրել ենք, աղաչել ենք, քսան օր անցել ա: Ինքը եկել ա առանց երեխայի: Մնացել է մի գիշեր մեզ մոտ, լսում ե՞ք: -Քրիստինեն երեխային թողել է հիվանադանոցում բուժելու համար բժիշկների հսկողության տակ: -Ոչ, ոչ, ինքը կարող էր երեխային վերցնել: Արշակը համոզում էր, որ երեխային վերցնի, որովհետև կերակրելը շատ հեշտ ա… Էն ժամանակ հրաժարվել է, դուրս ա եկել էնտեղից: Էդ աղջիկը ընդհանրապես կյանքի եզրին ընկա~ծ էր, երբ որ մենք իրան եկեղեցուց բերեցինք: Եկեղեցուն ասեցինք` ուղարկեք մեզ մոտ: Երեք օր մնացել է սպասավորների սենյակում, տեղ չուներ գնալու: Ոչ ծնողն էր ճանաչում իրան, ոչ էլ նրանք էին ճանաչում, իսկ ինքը ասում է` ամուսին, հետո երբ որ հղիացավ, կանչել են եկեղեցու սպասվորին և զագսին, էդտեղ ամուսնությունը գրանցել են, հասկացա՞ք: -Տիկին Մուրադյան, Քրիստինեն երեխա ունենալուց հետո ձեզ հետ խոսակցություն է ունեցել… -Ձեզ երևի չի հետաքրքրում` ինքը ով ա, իմ հետ ինչ խոսակցություն ա ձեզ պետք: Որ հանել եմ Վիվարոյի թղթերը, հա՞: Ես ինքս անձնական գումարներ եմ տվել, որ ինքը գնա ըստեղ-ընդեղ: Ինքս կտրել եմ տվել մազերը, որ հինգ տարի կտրված չէր, ոջիլի մեջ էր: Ի՞նչ եք ուզում: -Ասե՞լ եք, որ հիվանդ է երեխան ու չեք կարող պահել: Նման բան ասե՞լ եք Քրիստինեին: -Մենք չենք կարող պահել, այո, մենք չենք կարող, բայց ինքը պարտավոր էր: Արշակը իրան ասեց` հինգ օր արի, սովորի երեխային կերակրելը: Մենք նման բան չենք ասում: Դուք չփորձեք հանկարծ, դուք իմ հետ գործ կունենաք, չփորձեք հանկարծ մեր «Լայթհաուսի» անունը արատավորել: Ես իրոք ճիշտ եմ ասում: Հասկանո՞ւմ եք` Դուք ինչի հետ եք խաղ անում: Քրիստինային իր երեխան պետք չէր, էդ երեխան ու «Լայթհաուսը» իրան պետք էին, որ իր ամուսնուն` Հակոբին հանի գաղութից: Մենակ դա էր պետք: Եվ դա չստացվեց իր մոտ: Քրիստինան յոթ ամիս գիտեր, որ իր երեխան էդպիսին ա: Ի~նչ փողեր ենք մենք իրա վրա ծախսել: Ո~նց ենք իրան վերաբերվել: Ինքը անամոթաբար եկավ իրա հագուստը տանելու: Մնացել էր հագուստը: Ո՞նց ենք հանել: Մենք ենք զանգել, ասել` արի տար: Մի հատ էլ էրեխուն օժիտ ենք դրել: Նախ «Լայթհաուսը» պարտավոր չի էդ ամեն ինչը անի, սա մասնավոր կազմակերպություն ա, որը ոչ մի գրանտներից, ոչնչից չի օգտվում: - Բայց վիրահատությունը անվճար էր տիկին Մուրադյան ի՞նչ գումարների, ի՞նչ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը: - Գումարները… Թող լռի, ի՞նչն էր անվճար: -Վիրահատությունը: - Վիրահատությո՞ւնը: -Այո: -Բա իր դեղերը, հղիությունը տանելու դեղերը: -Դուք Քրիստինեին չեք ընդունել երեխան ունենալուց հետո: Դրա մասին է խոսքը: -Ո՞նց չենք ընդունել: Ինքը եկել ա, տարել ենք ավտոյով, ո՞նց չենք ընդունել, տարել ենք ավտոյով սաղ իրա դակումենտները տարել ա, տարել ա մեր վարորդը, մեր մանկավարժը` հետը, կանգնել են, տասը ժամ թղթերը արել ա, նոր ա դուրս եկել: Էկել ա էստեղ, վեշերը թողել էր, ասեց` գնամ մամայիս տուն, ո՞նց չենք ընդունել: Չենք ուզել, չենք ընդունել: Էդ ի՞նչ նման բաներ եք ասում: Դու ո՞վ ես վաբշե: Դու արի ըստեղ, ըստեղ իմացի: Դու ով ես, մի հատ ինձ ասա: Ես ձեր անունն էլ չեմ ուզում դաժե տամ, չեք ամաչո՞ւմ: Դու հլը ինձ ասա, երեխա ունես, ամուսնացած ե՞ս… Նաիրա Մուրադյանի հարցը անպատասխան մնաց, որովհետև զրույցի թեմայի հետ կապ չուներ: Ավելի ուշ նա զանգահարեց խմբագրություն և առաջարկեց հոդված գրելու «այլ հետաքրքիր թեմա»: Ասաց, որ իրենց կենտրոնում մի կին կա, ով բռնաբարվել է, իրենք շատ կուզեին, որ «Հետքը» այդ կնոջ մասին նյութ պատրաստեր: Շնորհակալություն հայտնեցինք առաջարկի համար, պատասխանեց, որ իրենք «չեն առաջարկում, պահանջում են»: Տեղյակ պահեցինք, որ խմբագրությունը պատվերներ չի ընդունում: Սկսեց համոզել, որ իր առաջարկածը «իսկապես շատ հետաքրքիր, ուժեղ» թեմա է: Ստիպված եղանք ընդհատել հեռախոսազրույցը՝ հասկանալով, որ Նաիրա Մուրադյանը Քրիստինեի մասին հոդվածից շեղելու տարբերակներ է փնտրում: Հանրապետական ծննդատան մանկաբույժ Արշակ Ջերջերյանը, ով Քրիստինեի երեխայի ծնունդը ընդունող բժիշկն է, և ում հետ Նաիրա Մուրադյանը խորհուրդ տվեց կապվել իրական պատմությունը իմանալու համար, մեզ հետ զրույցում հերքեց տնօրենի այն խոսքը, որ Քրիստինեն հրաժարվել է փոքրիկից: Դժվարությամբ, բայց մանրամասն հիշեց Քրիստինեի երեխայի հետ կապված պատմությունը: Անժելիի` հիվանդանոցում մնալու պատճառը, ըստ բժշկի, այն էր, որ երեխան պետք է լիներ բժշկի հսկողության տակ: «Մենք էլի մտածում էինք` կկարողանա նա երեխային տանը կերակրել կամ հանկարծ չմրսի: Նա մի ազգական ուներ, հավաստիացրին, որ երեխային կարող են պահել, եթե չեմ սխալվում անկետայի մեջ գրել տվեցինք, որ պատասխանատու են, ու երեխան հուսալի ձեռքերում է լինելու, և դուրս գրեցինք: Եթե կինը անգամ հիվանդ երեխային էդպես կպած ասում է, որ ուզում է տանի, իրեն պետք է ամեն ինչով աջակցել, մեր կարողացածի չափով իրեն օգնել ենք»: Ասում է, որ Անժելիի` հիվանդանոցում եղած ժամանակ, ինքը ստանձնել էր «ժամանակավոր խնամատարի դեր»: Քրիստինեն ամեն օր չէր կարողանում գալ տեսակցության, որովհետև, բժշկի կարծիքով, «աղջկա հնարավորույթյունները չէին ներում»: Ասում է` Նաիրա Մուրադյանի հետ մեկ անգամ է խոսակցություն ունեցել հիվնադանոցում, որի ժամանակ տնօրենը ասել, որ «Քրիստինեին իրենք են պահում, բայց երեխային չեն կարող տանել»: «Երեխայի հետ կապված խնդիրը կլինի մինչև նրան մեծացնելը, գուցե ինքը ռնգային խոսակցություն ունենա, բայց մեր երկրում նման վիրահատություններ անում են ու վատ չեն անում»,- ասում է Արշակ Ջերջերյանը: Նույնը, իր խոսքով, բացատրել է նաև Նաիրա Մուրադյանին: «Ինքը կարծում եմ, որ միանշանակ չէր տանի երեխային»,- ասում է նա: Առաջին լուսանկարը` «Լայթհաուս» հիմնադրամի կայքից
  5. Երեւանում փեսան խոհանոցային դանակով փորձել է սպանել քնած զոքանչին http://newsam.com/news/116714.jpgՕգոստոս 10, 2012 | 15:37 NEWS.am-ի տեղեկություններով, Էրեբունի վարչական շրջանում փեսան փորձել է զոքանչին սպանել: Զոքանչը հայտարարություն է տվել, որ դեպքը տեի է ունեցել օգոստոսի սկզբներին: Երբ քնած է եղել, փեսան խոհանոցային դանակով փորձել է իրեն սպանել, սակայն սպանությունը կանխվել է աղջկա կողմից: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  6. Լոնդոն-2012. Արման Երեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար http://sport.news.am/static/news/b/2012/08/9282.jpgԹաեքվոնդոյի 80 կգ քաշայինների օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչի հետ։ Առաջին մրցափուլում հաշիվը չբացվեց, արդյունավետ հարված չգրանցվեց։ Երկրորդ մրցափուլում արգենտինացի մարզիկը մեկ միավորանոց հարված կատարեց։ Մրցափուլի ավարտին էլ Արման Երեմյանը հարված բաց թողեց՝ 0։2։ Երրորդ մրցափուլում Արման Երեմյանը մեկ միավոր վաստակեց սակայն ավելին անել չկարողացավ եւ հայ մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց հոլանդացի Թոմի Մոլետի հետ։ Առաջին մրցափուլում Երեմյանը հաղթեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում եւս Երեմյանը առավելություն ուներ՝ 2։0։ Երրորդ մրցափուլում հոլանդացին կարողացավ հարված կատարել Երեմյանի գլխին։ Մրցափուլն ավարտվեց հոլանդացու հաղթանակով՝ 4։1։ Սակայն Երեմյանը հաղթեց 6։4 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Նախնական գոտեմարտում Արման Երեմյանը 8։4 հաշվով հաղթել էր կանադացի Սեբաստիեն Միշոյին։ Արման Երեմյանը հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիականն է։ Արման Երերմյանը 26 տարեկան է: Նա մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է: 2001-2003թթ. Արմանն արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: 2005, 2007 եւ 2009թթ. Համաշխարհային ուսանողական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2009թ. Իրանում կայացած А կարգի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով աշխարհի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Բաբակին: Օլիմպիական ուղեգիր նվաճեց հունվարի 29-ին Կազանում կայացած վարկանիշային մրցաշարում։ NEWS.am Sport
  7. Վերանորոգվում է Գառնիի միջնադարյան կամուրջը Օգոստոս 10, 2012 | 18:35 Մինչեւ նոյեմբեր շահագործման կհանձնվի 11-րդ դարում կառուցված Գառնիի կամուրջը։ Շինարարական աշխատանքները սկսվել են հուլիսի 2-ից եւ առաջին փուլը կավարտվի օգոստոսի 15-ին։ Ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի նախանշված ժամկետից շուտ։ Պատմամշակութային այս եզակի հուշարձանը վերանորոգելու մասին հուշագիրն անցյալ տարի ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ Ամերիկյան հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 110 հազար ԱՄՆ դոլար գումար։ Աշխատանքների պատվիրատուն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայության» ՊՈԱԿ-ն է, իսկ մրցույթով ընտրված կապալառուն «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայության» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները եղան Գառնիում՝ տեղում ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին։ «Կամրջի վերականգնումը կարող է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքներում գտնվող նշանավոր հուշարձանային համալիրների կապակցման արդյունավետ եղանակի՝ պահպանելով հուշակոթողը եւ այն օգտագործելով կրթամշակութային, զբոսաշրջային նպատակներով։ Կամրջի վերականգնումը կարող է նաեւ խթան հանդիսանալ համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացման համար», - լրագրողների հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակույթի հարցերով կցորդ Շոն Օ Հարայի համոզմամբ, Հայաստանն օրհնված երկիր է, քանի որ մեծ թվով պատմամշակութային արժեքներ ունի, որը պիտի պահպանի։ «800 տարի գոյություն ունեցող հուշարձանը, կարծում եմ առնվազն 800 տարի էլ կանգուն կլինի։ Այս հուշարձանը մի կողմից կամուրջ է Հայաստանի ու միացյալ նահանգների, մյուս կողմից՝ Հայաստանի անցյալ ու ապագայի միջեւ»- իր խոսքում նշեց Շոն Օ Հարան։ Դեսպանատան ներկայացուցիչն աշխատանքների այս փուլի ընթացքը գոհացնող համարեց։ Կամուրջը կվերկանգնվի նույն գույնի տուֆով ինչպիսին ունեցել է կամարն ու թառը։ Հիշեցնենք, որ Ազատ գետի վրա կառուցված կամուրջը Գառնի գյուղը կապում է գետի ձախ ափին գտնվող Հավուց Թառ եւ այլ նշանավոր վանական համալիրների եւ հուշարձանների հետ: Կառուցված է կրաշաղախով կապակցված բազալտով, իսկ թաղը եւ ճակատային որմնակամարները կարմիր եւ սեւ սրբատաշ տուֆե շարվածքով: Կամուրջը նախկինում մի քանի անգամ վերանորոգվել է /XVII-XVIII դարերի ընթացքում/, իսկ 2009թ. Պետբյուջեից հատկացված միջոցներով սրբատաշ տուֆ քարով երեսպատվել եւ արդեն մասնակի վերանորոգվել է կամրջի մի մասը, որը սակայն, վթարային վիճակում էր հայտնվել։ Լուրեր Հայաստանից - NEWS.am
  8. Հաջիմուրադ Նուրմագոմեդով. Հույս ունեմ, որ կկարողանամ ուրախացնել հայերին http://sport.news.am/static/news/b/2012/08/9207.jpg «Ցանկանում եմ, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա. ընտանիքս լինի առողջ, իմ կողքին։ Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պարզ է, որ հիմա գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերում հաղթելն է։ Իսկ եթե ինչ-որ բան չստացվի՝ դրանից ողբերգություն չեմ սարքի։ Կյանքը դրանից կանգ չի առնի»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը։ Դաղստանցի ըմբիշն արդեն երկու տարի հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում։ Օգոստոսի 11-ին Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս կգա օլիմպիական մրցագորգ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն օգոստոսի 8-ին մեկնեց Լոնդոն։ Հաջիմուրադ, ինչպե՞ս ես տրամադրված քո առաջին Օլիմպիական խաղերին։ Շատ լավ տրամադրություն ունեմ, մարտական եմ տրամադրված։ Կարեւորն այն է, որ լավ հանդես գալու հսկայական ցանկություն ունեմ։ Այս Խաղերն ինձ համար ասես ազարտ լինեն։ Եթե բախտս բերի, ապա կհաղթեմ. ազարտն է մեջս խոսում։ Հույս ունեմ, որ կկարողանամ ուրախացնել հայերին։ Ի՞նչպես ստացվեց, որ հայտնվեցիր Հայաստանի հավաքականի կազմում։ Ես արդեն 25 տարեկան եմ։ 12 տարի զբաղվում եմ ըմբշամարտով։ Առաջին քայլերս այս մարզաձեւում արել եմ Մախաչկալայում։ Փորձեցի ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց չստացվեց։ Տվյալներս չհամապատասխանեցին։ Մախաչկալայում սովորածս բավարար չէր Ռուսաստանի հավաքական ընդգրկվելու համար։ Որոշ ժամանակ անց առաջարկ ստացա Հայաստանից։ Ընդունեցի առաջարկն ու ընդգրկվեցի Հայաստանի հավաքականում։ Սկզբում քիչ ժամանակով էի լինում այստեղ, քանի որ ընտանիքս Մախաչկալայում էր։ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո հավաքներին եւ մարզումներին մասնակցելու համար տեղափոխվեցի Հայաստան։ Ի՞նչ գնահատական կտաս քո մարզավիճակին եւ քո հնարավորություններին։ Հնարավորություններ ունեմ։ Կարծում եմ՝ ուժերս քիչ չեն։ Ամեն ինչ կախված է վիճակահանությունից։ Երբեք չեմ ասում, որ ինձ հավասարը չկա, կամ ինձնից ուժեղը չկա, ամեն ինչ կախված է բախտից ու հաջողությունից։ Ես ինքս վստահ եմ իմ ուժերի վրա, ես վստահ եմ, որ կարող եմ հաջողության հասնել, միայն թե բախտն ինձ հետ լինի։ Իսկ ինքդ քեզ առաջատար համարո՞ւմ ես քո քաշային կարգում։ Առաջատար ինձ չեմ համարում։ Բայց գտնում եմ, որ պակաս չեմ որեւէ մեկից իմ ուժերով։ Ի՞նչ ես մտածում գոտեմարտի ժամանակ։ Մտածում եմ լավ արդյունքով ավարտել գոտեմարտս եւ հաղթանակով վերադառնալ ընտանիք։ Մտածում եմ, որ պետք է անպայման հաղթեմ, որ կինս ու երեխաս շարունակեն հպարտանալ ինձանով։ Ես երբեք չեմ ձգտում ինձ համար հաղթանակ բերել, կամ ինձ համար որեւէ արդյունքի հասնել։ Այդ ամենն անում եմ միայն ընտանիքիս համար։ Որպեսզի կինս եւ դուստրս ոչ մի խնդիր չունենան, ոչնչի պակաս չունենան։ Գոտեմարտի ժամանակ մտածում եմ նաեւ ինձանից ակնկալիք ունեցող իմ մարզիչների մասին, այն մարդկանց մասին, ովքեր հույսեր են կապում ինձ հետ։ Մտածում եմ արդարացնել բոլորի սպասելիքները։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ ըմբիշ իր գոտեմարտի ժամանակ պետք է մտածի իր հարազատների մասին։ Հաղթանակն ինձ համար այդքան էլ մեծ ուրախություն չէ. ուրախանում եմ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկի ակնկալիքներն եմ արդարացնում այդ իմ հաղթանակով։ Խոսեցիր ընտանիքիդ՝ կնոջդ եւ աղջկադ մասին։ Դժվա՞ր է առանց նրանց։ Դժվար է, բայց արդեն համակերպվել եմ։ Կարոտում եմ, բայց համակերպվել եմ այդ կարոտին։ Այդպես է պետք։ Դուստրս արդեն 2 տարեկան է։ Նրա մասին եմ ամենաշատը մտածում։ Նա է ինձ ոգեշնչում։ Իսկ դու կցանկանաս, որ երեխաներդ շարունակեն քո մասնագիտությունը։ Չեմ ցանկանա, որ երեխաներս նույն տանջանքների միջով անցնեն։ Բայց կցանկանամ, որ սպորտով զբաղվեն, քանի որ մարդը սպորտով է մարդ դառնում։ Ի՞նչի մասին ես երազում հիմա։ Երազանք չունեմ։ Ես ավելի շատ ցանկություններով եմ ապրում։ Այս պահին ցանկություն ունեմ հաջող ավարտել Օլիմպիական խաղերը։ Իսկ Խաղերից դուրս, գլխավոր ցանկությունս այն է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա՝ իմ ընտանիքը լինի առողջ, իմ կողքին։ Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պարզ է, որ հիմա գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերում հաղթելն է։ Եթե ինչ-որ բան չստացվի՝ դրանից ողբերգություն չեմ սարքի։ Կյանքն այդ մի պարտությամբ չի ավարտվի։ Կյանքը շարունակվում է եւ ամենակարեւորն այն է, որ բոլորը ողջ եւ առողջ լինեն։ Զրուցեց Լուսինե Շահբազյանը Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
  9. Armenian and Kurdish Musician Aram Tigran Dies Arts & Entertainment — By Liana Aghajanian on August 8, 2009 3:45 pm http://ianyanmag.com/wp-content/uploads/2009/08/aramtigran1242140449801.jpgArmenian singer Aram Tigran, who was considered one of the best contemporary Kurdish singers and musicians died today in Athens, Greece in Evangelismos General Hospital. The 75-year-old celebrated singer's two children traveled from Belgium to be with him and his wife, according to ANF News Agency. Tigran had lost consciousness two days before his death and doctors did not seem hopeful. Tigran wanted to be buried in Diyarbakir, the largest city in southeastern Turkey. The son of an Armenian Genocide survivor, Tigran was born in 1934 in Qamishlu, a Kurdish city in Syria and had been involved in music from an early age. By the time he was 20, Tigran was singing in Kurdish, Arabic and Armenian. Kurdish President Remzi Kartal released a message of condolence for Tigran and his family, stating "Great poet and friend of the Kurdish people Aram Tigran has died. Our pain is too big…his place cannot be filled in any way." (rough translation) In addition to ANF reporting that fans have flocked to the Greek hospital to pay their condolences, many have expressed their sadness and regret through social networking sites Facebook and Twitter. "The Kurds and Armenians should arrange something in memory of Aram Tigran, so that they can complete his mission," wrote freedom4kurds , who poignantly added "All Aram Tigran wanted was peace. Peace between people and the people's freedom" and "Aram Tigran LOVED his people, he belonged to the proud Armenian and the proud Kurdish people, even if he was not Kurdish. RIP." Others who might not have been too familiar with Tigran and his music, also chimed in. "Aram Tigran is the symbol of love, peace and reconciliation between the Kurdish and the Armenian people," wrote FreeCyprus, who added "The Kurds and Armenians are my brothers, love each other." Strangely, Armenpedia, "The Armenian Encyclopedia" does not have an entry on Aram Tigran. Listen to two of Aram Tigran's songs below, "Hey Le Le Waye" and "Sev Cu" The relationship between Armenians and Kurds spans more than a 100 years, with certain hostile events occurring between the two groups, including the Hammidan Massacres and the Armenian Genocide. Kurdish culture received support during Soviet Armenia, with a Kurdish radio broadcast from Yerevan and Riya Teze, the Kurdish newspaper published in Yerevan. In the late 60s and 70s, The Armenian Academy of Sciences founded a Kurdish Studies Department. According to the 2004 U.S Department of State human rights report, the Yazidi Kurds,the largest ethnic and religious minority in the country were subjected to harassment in Armenia, including the hazing of Yazidi army conscripts and poor police responses to crimes committed against the Yazidis. The Union of Armenian Aryans, an ultra-nationalist group, has called for the cleansing of Yazidis from Armenia. A high percentage of Yezidi children do not attend school, both due to poverty and a lack of teachers who speak their native language. The situation improved however, and the 2007 U.S Department of State Human Rights Report noted that "As in previous years, Yezidi leaders did not complain that police and local authorities subjected their community to discrimination." The 2008 report noted that attendance rates among children in the Yezidi ethnic minority continued to be lower than average, partially due to economic reasons, a lack of Yezidi teachers and textbooks, and the early removal of teenage girls from schools for marriage.
  10. Aram Tigran (Armenian: Արամ Տիգրան) or Aramê Dîkran (Kurdish rendering from Western Armenian), born Aram Melikyan (Armenian: Արամ Մելիքյան), (1934 – 8 August 2009)[1] was a contemporary Armenian singer who sang primarily in Kurdish. Tigran was born in Al-Qamishli in northeastern Syria to a family originally from Diyarbakır. After finishing grade nine, he concentrated his efforts on learning music and playing Oud and by the age of twenty years old, he was singing in three languages: Kurdish, Arabic and Armenian[2]. He is considered among the best of contemporary Kurdish singers and musicians[3]. He recorded 230 songs in Kurdish, 150 in Arabic, 10 in Syriac, 8 in Greek.[4] Tigran died in Athens on August 8, 2009[5]. Tigran wanted to be buried in Diyarbakır but Turkish authorities refused this request.[
  11. Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայտնի երաժիշտներից մեկի՝ հայազգի Արամ Տիգրանի մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հանդես է եկել հայտարարությամբ: Դիարբեքիրի քաղաքապետարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ Օսման Բայդեմիրը հայտնել է, որ մեծ երաժիշտ, ազատության ձայն Արամ Տիգրանը իր երգերի հետ խորհրդանշում էր եղբայրությունը եւ քրդի պես քուրդ երաժշտությանը ծառայություն էր մատուցում: Արամ Տիգրանի մահը արվեստի տեսանկյունից մեծ կորուստ էր հայերի, արաբների եւ քրդերի համար: Արամ Տիգրանը հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ խաղաղության աղավնի էր, սիրտն էլ՝ երեխայի սրտի պես մաքուր: Արամ Տիգրանը քրդերենի պահպանման համար խորհրդանիշ դարձավ: Արամ Տիգրանի մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ մեկ անգամ եւս նրա ընտանիքին, ընկերներին, հայ եւ քուրդ ժողովուրդներին համբերություն եմ մաղթում: Հազար տարի էլ անցնի, նրա ունիկալ եւ անկրկնելի ձայնը ապրելու է, նրա անունը ապրելու է: Արամ Տիգրանի մահվան 3-րդ տարելիցին նրան ամենախորին հարգանքով հիշում ենք»,-հայտարարել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Հիշեցնենք, որ 1934-ի հունվարի 15-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում ծնված Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։ Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր է թարգմանել ու երգել քրդերեն, եւ հակառակը։ Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։
  12. Արմավիան» իրականացրեց առաջին հատուկ չվերթը. Թուրքիան արգելել էր անցնել իր տարածքով Օգոստոս 09, 2012 | 19:22 Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կառավարության հետ համատեղ, «Պրոմեթեյ բանկի» ֆինանսական աջակցությամբ, օգոստոսի 9-ին Երեւան-Դամասկոս-Երեւան ուղղությամբ իրականացրեց առաջին հատուկ չվերթը: Առավոտյան ժամը 8:00-ի փոխարեն չվերթն իրականացվեց ժամը 10-ին: Ուշացումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից օդային տարածքով թռիչք թույլ չտալու գործոնով: Երեւան-Դամասկոս-Երեւան չվերթը իրականացվեց Airbus-320 օդանավով: Երեւանից-Դամասկոս մեկնել է 1 ուղեւոր, Դամասկոսից -Երեւան ժամանել է 137 երեխա: «Զվարթնոց» օդակայան օդանավը ժամանեց ժամը 16-ին, ինչը առավոտյան թռիչքի ուշացման հետեւանք էր: Հիշեցնենք, որ հատուկ չվերթի ուղեւորները եւս հատուկ են՝ երեխաներ, որոնք սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում ժամանում են Հայաստան: Հաջորդ չվերթը Երեւան-Դամասկոս-Երեւան ուղղությամբ նախատեսված է օգոստոսի 23-ին:
  13. Հալեպում առեւանգված հայ երիտասարդի համար մոտ 15 հազար դոլար փրկագին են պահանջում Օգոստոս 09, 2012 | 18:32 Հալեպում առեւանգված հայ երիտասարդի համար մոտ 15 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից, ով մանրամասնեց, որ 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել են ապստամբները։ «Երկու օր առաջ են առեւանգել երիտասարդին։ Հայրը տեղեկացրեց, որ 1 միլիոն սիրիական ֆունտ (մոտ 15 հազար դոլար) են պահանջում, որպես փրկագին»,- նշեց աղբյուրը։ Տեղեկացնենք, որ Սիրիայում անկարգությունների եւ բախումների հետեւանքով ստեղծված քաոսային վիճակի արդյունքում հաճախակի են դարձել մարդկանց առեւանգման դեպքերը։ Առեւանգիչների թիրախ են դառնում բարեկեցիկ ընտանիքների երեխաները եւ նրանց ազգականները։
  14. Հալեպում առեւանգված հայ երիտասարդի փոխանակումը պետք է տեղի ունենար ժամը 19։00 Օգոստոս 09, 2012 | 22:56 Հալեպում առեւանգված հայ երիտասարդի փոխանակումը պետք է տեղի ունենար օգոստոսի 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 19։00-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հալեպի աղբյուրից, ով տեղեկացրեց, որ փոխանակման դրական արդյունքի մասին տեղեկություններ չունի։ «Այժմ քաղաքում լուրջ բախումներ են։ Կառավարական բանակը մարտեր է մղում ապստամբների հետ քաղաքի կենտրոնում՝ Հին քաղաքում։ Կապը թերի է աշխատում, գրեթե ընդհանրապես չկա։ Այս պահին բանակը փորձում է ապստամբերից գրավել Հալեպի բերդը, որ դեռ Տիգրան Մեծի ժամանակից կա»,- ասաց աղբյուրը՝ ընդգծելով, որ Հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։ Ըստ նրա՝ քաղաքի կենտրոնում են գտնվում գործարար եւ պետական կառույցները։ «Եթե բանակը գրավի քաղաքի կենտրոնը, Հալեպը կվերադառնա բնականոն կյանքի, կբացվեն խանութները, բանկը կգործի»,- ասաց աղբյուրը։ Առեւանգված հայ երիտասարդի առեւանգման մանրամասները պատմելիս՝ նա նշեց, որ 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել են Հալեպի մերձակայքից։ Երիտասարդը փորձել է գնալ Լիբանան, սակայն Հալեպի մոտակայքում նրան արդեն առեւանգել են։ «Այս երկու տարի է, սա սովորական երեւույթ է դարձել։ Ունեւոր ընտանիքների երեխաներին առեւանգում են, եւ փրկագին են պահանջում։ Չեմ կարող ասել ովքեր են։ Կարող է նույնիսկ խանութպանի աշխատողը լինի, խորհուրդ տա ընկերներին, որ եկենք առեւանգենք երիտասարդին, ու փող կորզենք գործատուիցս»,- ասաց նա՝ նշելով, որ մինչեւ անկարգությունները նման դեպքեր երբեք չեն արձանագրվել։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հալեպում առեւանգված Հովսեփ Բալմանուկյանի համար մոտ 15 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջել։
  15. harsnaqar http://hetq.am/static/content/persons/vahe_avetyan/harsnaqar/102_2178.jpg lseq iys bolor vostikanner en te "security" http://hetq.am/static/content/persons/vahe_avetyan/harsnaqar/102_2252.jpg
  16. patrast e!! inch e patrast ?? inchvor meki hamar nor $$$$ axpyur.. qanzi sa aveli shat vtang & vnas k@ta qan ir ogut@.. mi nayeq te Salmoni tuniai farmeri masin inch en asum iyn el yerb ovkyanosum en ajatsnum yev Amerikytan yev CAnadakan xist orenqneri nerqo.. isk menq lav gitenq te orenqner inchpes en pahpanvelu sevanum.. mi nor glxatsav...
  17. Սևանա լճում ձկնաբուծարանն արդեն պատրաստ է http://hetq.am/static/news/b/2012/08/17371.jpg14:20, 8 օգոստոսի, 2012Հենց Սեւանա լճում արդեն ավարտվում է ձկնաբուծարանի կառուցումը, որտեղ պետք է բուծվի Սեւանի իշխան: Լճի մի մասն արդեն ցանցավանդակներով է պատված: Գցված է պոնտոնային կամուրջ, որն ավելի քան 100 մետր ձգվում է դեպի լճի խորքը: Տեղադրված են վառ կարմիր խարսխավոր լողաններ` որպես նշան ստորջրյա արտադրության մասին: Նախագծով իշխանի մանրաձուկը սահմանափակ ժամանակահատվածում` մինչեւ լճի սառելը, պետք է 30 գրամից հասնի 350 գրամի, ժամկետը մինչեւ 2012թ. նոյեմբերն է: Դրա համար ձկները կկերակրվեն արհեստական կերով: Սակայն կերի կազմի նկարագրությունը նախագծում բացակայում է: Նախագծում միայն գրված է, որ արհեստական կերը պարունակում է ազոտ եւ ֆոսֆոր, որոնք լցվելու են լիճ: Բայց ըստ նախագծողների, ավելորդ ազոտը եւ ֆոսֆորը կյուրացվեն միկրոօրգանիզմների կողմից: Մեր կողմից նշենք, որ Սեւանա լճի աղտոտումն ազոտով եւ ֆոսֆորով ամենաէական խնդիրներից է, եւ ոչ մի միկրոօրգանիզմ լիճը չի փրկի: Սակայն կա ավելի էական ռիսկ: Բացի ազոտից եւ ֆոսֆորից կերի մեջ կարող են լինել հորմոնային նյութեր: «Կերը պարունակում է որոշակի չափով հորմոններ…Բավակա՞ն չէ Սեւանի վրա փորձեր անելը: Պետք է փորձարկումն անել լճից դուրս, իսկ հետո որոշում ընդունել… Այդ հետեւանքները հաշվարկված չեն…»: Սա հատված էր 2012թ. մայիսի 10-ին տվյալ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանի ելույթից: Իսկ «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն էլ ասել էր, որ գերազանց կերակրելու դեպքում անգամ ձկան օրեկան մաքսիմալ աճը 1 գրամից չի անցնում: «Եթե կա նման հնարք, որ այդպես աճ կտա, նրանք ոչ թե էնդեմիկ ձուկ կստանան, այլ հրեշ կստանան»,- ասել էր նա միեւնույն հասարակական լսումների ժամանակ: Ձկնաբուծարանը պետք է կառուցվեր Դրախտիկ գյուղի մոտակայքում: Սակայն տեղադրման վայրը փոխվել է, եւ այն կառուցվում է Սեւանի ամենալավ ափերից մեկում` Շորժայի ափին, որտեղ ջուրը, ավազը մաքուր են, լողալու համար շատ հարմարավետ պայմաններ են: Նշենք, որ մայիսի 10-ին` հասարակական լսումների ժամանակ, նշվեց, որ այդ լսումները նախնական նախագծի լսումներ են: Սակայն այդ քննարկումից հետո նախագծի համար կանաչ լույս վառվեց: Միայն մնում է գուշակել, թե արդյոք «Սեւան» ազգային պարկը գիտի այն մասին, որ իր վերահսկած տարածքում` Սեւանա լճի հայելիում, սկսում է տվյալ նախագծի իրագործումը, թե «Էմի ֆրութ» ընկերության գործունեությունը դուրս է եկել ազգային պարկի վերահսկողությունից: Այս մասին հայտնում է «Էկոլուրը»: Տեսանյութը կարող եք դիտել` հետեւելով :
×
×
  • Create New...