-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Սիրիայի ճգնաժամի հայկական բանալին՝ «դրական չեզոքություն» «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը: - Վերապատվելի, այս օրերին Հալեպի մեջ սկսվեց բավական ոչ լիարժեք իրավիճակ, և վերջին օրերին Հայաստանում անընդհատ լուրեր էինք ստանում, որ կարծես պատերազմի հիմնական թիրախը Հալեպն է: Այս իրավիճակում ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը: - Տիրող անստույգ և անհանգիստ մթնոլորտի մեջ, երբ դուք այցելել եք Հալեպ, հատկապես Սուրիա և հանդիպումներ կնախաձեռնեք և՛ համայնքի ղեկավարների, և՛ ժողովուրդին հետ, ինձ համար ողջունելի է: Հայաստանի Հանրապետության՝ օգտակար լինելու այս վեհ ձգտումը մեզ համար հանգիստ ներշնչող իրականություն է: Պետք է ասենք, որ Հալեպի իրավիճակը նման չէ այլ գաղութների վիճակներին, որովհետև, պատմական իմաստով, Հալեպը մենք անվանել ենք Մայր գաղութ: Երբ ասում ենք՝ Մայր գաղութ, մեր մտքում պատմական Կիլիկիան է և այնտեղ մեր ունեցած տառապանքներն ու կոտորածը, Ցեղասպանությունը, որ տակավին թարմ է մեր հիշողության մեջ: Մեզ համար ցեղասպանը նույն ցեղասպանն է, և այսօր ցեղասպանի գիծը կշարունակվի նաև արաբ ազգի հանդեպ: Չնայած՝ այս պատերազմը և այս լարված ընդդիմությունը հիմնականում Հալեպի մեջ կենտրոնացավ, բայցևայնպես մեզ համար դա շարունակականություն է: Մեկուկես տարի առաջ, արդեն Սուրիո մեջ սկսվեց ընդհանուր այս լարվածությունը և խառնակությունները, և այս բոլորը, դժբախտաբար, բարեկարգություն իմաստի տակ գործունեություն ձևակերպվեց: Ամենուրեք խառնիճաղանջ վիճակ և անկարգություն, ահաբեկչական գործողություններ ծավալվեցին, մեր ժողովուրդի բոլոր խավերի առևանգումներ տեղի ունեցան, գողություններ և այնպիսի վատ վերաբերմունք ժողովուրդի հանդեպ, որ ժողովուրդն այսօր ուղղակի շփոթված է՝ այն իմաստով, որ չի կարողանում իմանալ՝ պատճառները որոնք են և ինչ կողմնորոշում ունենա: - Այս հարցում համայնքի միակամ դիրքորոշում կա՞, թե՞ ոչ, որովհետև համայնքը բազմաշերտ է՝ քաղաքական տարբեր թևեր կան, նաև միակամության իմաստով՝ լինել իշխանության հետ, լինել չեզոք: Շատ կարևոր է, որ Սիրիայի ամենամեծ համայնքը ունենա միակամ դիրքորոշում: - Հալեպահայության մեջ միակամություն կա: Ինձ համար, որպես Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, մեծ ուրախություն է, որ մենք Հայաստանյայց Առաքելական մայր եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին և մեր սփյուռքի կազմակերպված երեք քաղաքական կուսակցությունների հետ մնայուն կապի մեջ ենք և հաղորդակցությունը մեր միջև բաց է: Կարող ենք ասել, որ մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք պետք է մնանք արաբ ազնիվ ժողովուրդի կողքին, իրենց ազատատենչության, իրենց խղճի, մտքի ազատության և մարդկային իրավունքների հաստատման, ինչպես նաև անցյալից մեզ եկած մեր քրիստոնեական հայկական ազգային ավանդը, հարստությունը, մշակույթը պահելու և պահպանելու ամեն զոհողության կողքին: Մեր միակամ և համաձայնեցված քաղաքականությունը այս է: Ես նշեցի Ցեղասպանությունը, և այս ամենը մեզ համար տակավին թարմ նյութ է և պատմություն, ու մենք պետք է շարունակենք մեր պայքարը, պետք է շարունակենք մեր կրթությունը և դաստիարակությունը փոխանցել մեր ժողովուրդին և այսօրվա նորօրյա սերունդին։ Մենք մեր կապերը չպետք է խզենք Հալեպից` իմանալով, որ Հալեպը աշխարհագրական իմաստով Կիլիկիո հարստությունից և մեր գրավյալ հողերից հեռու տեղ չէ: Ուրեմն՝ պետք է մենք մեր մոտիկ աշխարհագրական տարածքի մեջ շարունակվենք իբրև ներկայություն, որպեսզի Հայ դատի հետապնդումը և պաշտպանությունը ավելի իրավական տվյալների վրա հիմնավորված լինեն: Բոլոր կողմերը կարող են օգտվել Հալեպի ունեցած հնարավորություններից և կարողություններից, իսկ եթե Հալեպը դատարկենք իր բնակիչներից, գործարարներից, մտավորական խավից, կկարծեմ, որ նրա ազդեցությունը և վնասը պետք է կրեն սփյուռքի տարբեր օջախները և հայրենիքը: - Նորից անդրադառնալով այդ միակամ դիրքորոշմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ դիրքորոշումը այս պահին չեզոք է: - Կարծում եմ, որ նաև պետք է ավելացնել մեկ բառ՝ դրական չեզոքություն, այսինքն՝ անզեն չեզոքություն: Մենք չենք հավատում, որ այսօր մենք մեր իրավունքները, մեր տները պետք է զենքի ուժով պաշտպանենք և դիրքորոշում կամ որևէ վիճակներ ամրապնդենք, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մենք արաբ ժողովուրդի իրավունքների և անոնց իրավունքի ընդհանուր դրվածքի հետ մեր ապագան խառնենք: Երբ հայ ժողովուրդը Կիլիկիայից դատարկվեց և եկավ դեպի այս հողերը, արաբ ազնիվ ժողովուրդն իր դռները բացեց, նրանք իրենց հողը տվեցին, իրենց ունեցվածքը մեզ հետ կիսեցին, հաց ու ջուր մեզ տվեցին: - Ինչպիսի՞ վտանգներ կան, որ հայ համայնքը կարող է ներքաշվել այդ տրամադրությունների մեջ և անջատողական կամ ապստամբական տրամադրությունների տակ հայտնվել: - Այդպիսի տրամադրություններ կան, բայց ես պատասխանատու չեմ ոևէ հայ անհատի ունեցած դիրքորոշման համար: Մենք խոսում ենք զանգվածային, համայնքային դիրքորոշումից: Բացարձակապես չունենք որևէ կողմնակցություն որևէ անջատողական ընդդիմադիր ճակատի հետ, ոչ էլ այսօր մենք մեր իշխանությունների հետ կապված ավելորդապաշտական կանչեր կամ կոչեր կբացականչենք: Մենք մեր պատկանելիությունը կհաստատենք սուրիական հայրենիքին: Ժողովուրդի ազատատենչությունը մեզ համար հավասար իրավունք և արժեք կներկայացնեն: Մեզ համար գերակայությունը հայրենիքն է, և մենք այսօր պետք է մնանք տիպար սուրիացի քաղաքացի, որոնք ունեն հայկական արմատներ՝ մեր ազնվությամբ, մեր եղբայրասիրությամբ, հոգին չարատավորելու ընդհանուր դրվածքով և արաբ ժողովուրդի հանդեպ մեր ազնիվ վերաբերմունքով: - Ազգային մյուս փոքրամասնությունները ինչպիսի՞ դիրքորոշում ունեն, և հայ համայնքի՝ Հալեպի, Սիրիայի մեջ ապրող ժողովրդի դիրքորոշումը որքանո՞վ է համահունչ մյուս փոքրամասնություններին: - Այլ փոքրամասնությունների և հայ քրիստոնյա փոքրամասնության միջև տարբերություններ կան: Սուրիո մեջ կան քրիստոնյա և ոչ քրիստոնյա փոքրամասնություններ, որոնք ունեն իրենց ազգայինի հետ կապված քաղաքական օրակարգեր: Հայ ժողովուրդի մասով քրիստոնյա զանգվածը սուրիական հայրենիքի հետ կապված քաղաքական որևէ հայտարարություն չունի: Մեր ունեցած քաղաքական ձգտումները և հայտարարությունները պահանջատիրության հոգով տոգորված մեր Կիլիկիո գրավյալ հողերի հետ են կապված: Այսօր մենք ուզում ենք վերադարձնել, ուզում ենք տիրություն անել, ուզում ենք մեր հավաքական հիշողության մեջ վերաթարմացնել Հայ դատի իրավունքները: - Վերապատվելի, ես արդեն հասցրել եմ ականատես լինել հարյուրավոր սիրիահայերի, որոնք տեղափոխվել են Հայաստան և, կարծես. ժամանակավոր են այնտեղ գտնվում՝ վստահ, որ պետք է վերադառնան իրենց տները: Այստեղ, սակայն, այլ տագնապ հիշեցնող տրամադրություններ եմ նշմարում, որ, եթե ճգնաժամը երկարի, այլ բան, քան իրենց տները լքելը, չի մնալու։ Համայնքի ղեկավարներն ունե՞ն համակարգված օրակարգ։ - Այս հարցերուն պատասխանելու համար նախևառաջ պետք է հստակեցնել մեր գաղափարախոսությունը՝ կապված սուրիական հայրենիքին և մեր տուներուն հետ։ Մենք ժամանակավոր չենք եկած այստեղ. արդեն մեկ դար կըլլա Կիլիկիո ժողովուրդին այստեղ գալը և ներկայությունը Սուրիո տարածքին մեջ։ Սուրիան մեզմե շատերուն համար տուն է։ Դժվարություն ունենալիս ո՞րն է նախընտրելի ձևը՝ մնալ ու հարցը դարմանե՞լ, թե՞ ձգել ու երթալ։ Քիչ առաջ, որ ես ըսի՝ դրական չեզոքություն, ես կկարծեմ, որ մեր չեզոքությունը պետք է ավելի դրական ուղղությամբ զարգանա, և մենք ևս պետք է մասնակից ըլլանք խաղաղության վերահաստատման գործընթացին։ Այսօր ճիշտ ատենն է, որ հայ ժողովուրդը, որպես խաղաղասեր ու խաղաղատենչ ժողովուրդ, կարենա ապացուցել իր եղբայրասիրությունը հանդեպ արաբ ազնիվ ժողովուրդին։ - Այդ չեզոքությունը որքանո՞վ է բավարար կողմերի համար։ - Եթե չեզոքությունը պիտի բացատրվի՝ բան չընել, ձեռնածալ նստիլ ու սպասել, թե ուրիշներն ինչ մեզի կուտան, կպարտադրեն կամ կթելադրեն, ես հակառակ եմ այդ չեզոքության։ - Վերապատվելի, իշխանության հետ մշտապես հայ համայնքն ունեցել է դրական կապեր, հարաբերություններ, և իշխանությունը մշտապես շատ հարազատ է նկատել հայ համայնքը իրեն։ Այսօր ընդդիմադիր կողմ կա, ապստամբներ կան։ Նրանց կողմից հակառակ տրամադրություններ եղե՞լ են համայնքի նկատմամբ, թե՞ ոչ։ Փորձ արվե՞լ է կապեր հաստատել համայնքի, համայնքի ղեկավարության հետ։ Հավասա՞ր են համայնքի հնարավորությունները երկու կողմերի հետ էլ կապեր հաստատելու և երկու կողմերի հետ հարաբերություններ ապահովելու իմաստով։ - Այսօր ևս սուրիահայությունը իշխանության հետ ունեցած է կապեր և ամեն գնով կաշխատի իր դրական մասնակցությունը բերել, որպեսզի պահե ու պահպանե իր եկեղեցիները, իր հայ լեզուն և մշակույթը։ Ես կողջունեմ ներկա իշխանության կողմնակից կամ ընդդիմադիր այն բոլոր ուժերը, որոնք անզեն դիրքորոշումներով, բայց մտավորական մասնակցություն և խաղաղ գործընթաց կծավալեն հայրենիքին մեջ։ - Շնորհակալ եմ այս հանդիպման համար, որ մեզ ընձեռեցիք։ Վստահ եմ, որ այս հանդիպմամբ պիտի փարատենք հայաստանցիների տագնապները՝ կապված Հալեպի և հալեպահայության հետ։ 23:15 Խոսք | Չորեքշաբթի 15.08.2012 | Արման Բաբաջանյան
-
-
Սիրիահայերը ոչինչ կրնան փոխիլ, եթե անգամ հայտարարեն Ասադի կողմնակից ըլլալը «Առաջին լրատվական»-ի ստեղծագործական խումբը շարունակում է գտնվել Սիրիայի երկրորդ խոշորագույն Հալեպ քաղաքում, որտեղ այսօր կենտրոնացել են հիմնական պատերազմական գործողությունները։ Մենք այսօր ականատես եղանք մի քանի այդպիսի գործողությունների, ձերբակալությունների, ինչպես նաև պայթյունների, որոնք շարունակվում են ցնցել քաղաքը։ Սիրիական այս ճգնաժամի մասին լրջագույն պարզաբանումներ ստանալու ակնկալիքով այսօր հանդիպել ենք սիրիական «Ալ խաբար» կայանի գործադիր տնօրեն, նաև քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանի հետ։ - Երկու տարի է արդեն, որ Սիրիան ցնցումների, ճգնաժամի մեջ է։ Կուզեի, որ նախ շատ համառոտ նկարագրեք ճգնաժամի, այս տագնապի բուն էությունը, որը շարունակում է ցնցել երկիրը։ - Ուրեմն՝ տագնապը սկսեցավ 2011-ի մարտի 15-ին, հարավային Դրա նահանգեն, հատկապես՝ Դրա քաղաքեն և հետզհետե տարածվեցավ սիրիական բոլոր նահանգներուն մեջ։ Այսօր Սուրիո մեջ կարելի է նշել մեկ կամ երկու նահանգ, որոնք տագնապ չեն ապրիլ։ Տագնապի պատճառները շատ-շատ են, կան ուղղակի պատճառներ, կան հեռու պատճառներ... - Կան բնական պատճառներ, կան ներմուծված պատճառներ, արտաքին աշխարհից ներմուծված պատճառներ, որոնք բնական պատճառների են վերածվել երկրի ներսում։ - Այո՛։ Կարելի է կենտրոնանալ հիմնականում երկու ուղղության վրա։ Նախ՝ երկրի էկոնոմիկ պրոբլեմը։ Սուրիա մինչև 2000 թվականը ուներ ամենևին տարբեր էկոնոմիկ քաղաքականություն, որը շատ կնմաներ համայնավար պետություններու։ Բաշար Ասադի իշխանության գալեն ետքը էկոնոմիկ շատ փոփոխություններ տեղի ունեցան, երկրի պատկերը 180 աստիճանով փոխվեցավ։ Այդ փոփոխության մեջ, հաստատ, շատ թերություններ կային։ 2005-են ետք մենք սկսանք Սուրիո ժողովուրդը տեսնել երկու դասակարգերու մեջ՝ շատ հարուստներ և շատ աղքատներ։ Միջին դասակարգի հասկացողությունը, ընդհանրապես օր-օր սկսավ ետ մնալ։ Էկոնոմիկ հարցը, անշուշտ, շատ մեծ ազդեցություն ունեցավ, առավել, եթե պիտի նկատի ունենանք նաև շրջանի փոփոխությունները, նոր ուժերու երևան ելնելը։ Այսօր այս հարցերու մեջ Թուրքիա պետությունը շատ մեծ դերակատարություն ունի։ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կուսակցության իշխանության գալով, Թուրքիա իր քաղաքականությունը ամենևին փոխեց և սկսավ իր հայացքը ուղղել դեպի Միջին Արևելք, արևելյան երկիրները, դեպի մինչև Կովկաս։ - Այդտեղ կապ ունի՞ նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իսլամիստական բնույթը։ - Այո՛։ Այդ կուսակցության իսլամիստական ուղղությունը ձև մըն է, որի ետևում կպահմտի Էրդողանն իր քաղաքականությամբ։ Հայտնի է նաև, որ Թուրքիո արտաքին քաղաքականություն ծրագրողը Դավութօղլուն է, որը հաճախ կհայտարարարե, թե իրենք եկած են նոր դիմագիծով։ Թուրքիո ազդեցիկ քաղաքական մարդիկ այսօր նույնիսկ հարց չունին հայտարարելու, թե իրենք Օսմանյան կայսրության ժառանգորդներն են։ Եվ Թուրքիո այդ քաղաքականության՝ շրջանին բացվիլը նպաստեց, և լավ հարաբերություններ հաստատվեցան Սուրիո իշխանություններուն հետ, որոնք չկային Հաֆեզ Ասադի օրոք։ Եվ տուրիստական մեծ շարժում սկսավ դեպի Թուրքիա՝ սուրիացիներու, լիբանանցիներու և հարևան մյուս ժողովուրդներու։ Թրքական ապրանքը շատ հստակ տեսանելի էր սիրիական շուկաներու մեջ, նույնիսկ ատիկա պատճառ դարձավ, որ Սուրիո մեջ թրքական հագուստի գործարանները փակվին։ Թուրքիան նույնիսկ ֆիլմերու միջոցով, մշակույթի միջոցով փորձեց խուժել այս շրջան և հաջողեցավ, մինչև որ եկավ «արաբական գարունը»։ «Արաբական գարունը» երբ իր հաջողությունը գտավ Թունիսի, ետքը՝ Եգիպտոսի, Լիբիայի մեջ, ասոնք դրդապատճառ էին, որպեսզի Սուրիո մեջ սկսին այդ հարցերը։ Այս հարցերը կարելի էր խաղաղական շարունակել, և հստակ էր, որ շատ բան պիտի փոխվեր երկրի մեջ։ Բայց, դժբախտաբար, այդ հարցերը այն երկիրներու միջամտությամբ, որոնք իրենց շահերն ունին այս շրջանին մեջ, վերածվեցան բախումներու։ - Կարելի է ասել, որ սիրիական ճգնաժամը այլևս «արաբական գարնան» շարունակությունը չի կարող դիտվել, որովհետև «արաբական գարունները» բոլորովին այլ սցենարով էին ընթանում, Սիրիայում այդ սցենարը հնարավոր չեղավ կիրառել, և ամեն ինչ ընթացավ բոլորովին այլ սցենարով։ - Այո՛։ Ճգնաժամը վերածվել է զինյալ բախումներու։ - Ակնհայտ է, որ այդտեղ Թուրքիան միայնակ չէ։ Աշխարհաքաղաքական ինչպիսի՞ շահեր են այստեղ կենտրոնացած, և, հատկապես, Ռուսաստանի դիրքորոշումը, որը Չինաստանի հետ կարծես փորձում է դիմակայել առայժմ ՄԱԿ-ում ցանկացած պատժամիջոց և միջազգային հանրության ուղղակի ներգրավումը, միջազգային ներխուժումը Սիրիայի ճգնաժամի մեջ։ - Սիրիական հարցի մեջ հիմնական դեր ունեցող կարելի է նշել Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը՝ իրենց հետ ունենալով Ամերիկան և եվրոպական պետություններ։ Սա պարզապես ամերիկյան ստրատեգիայի շարունակությունն է։ - Կարելի՞ է ասել, որ այդտեղ առաջին ջութակը Միացյալ Նահանգներին է պատկանում։ - Այո՛։ Եվրոպական պետություններն էլ ունին իրենց հատուկ դերը այս հարցին մեջ։ Շատ մեծ դեր վերապահված է Թուրքիային։ Իսկ մյուս ափին կարելի է նշել Ռուսաստանը, Պարսկաստանն ու Չինաստանը։ Սուրիո մեջ տեղի ունեցածը կարելի է դիտել երկու մեծ պետություններու՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի պաշտպանություն։ Սուրիան շրջանին մեջ վերջին պետությունն է, որ ռազմական հարաբերություններ ունի Ռուսիո հետ։ Լիբիան վերջին տարիներին հեռացած էր Ռուսաստանեն։ Պարսկաստանի պարագան տարբեր է։ Նա գիտի Սուրիայից հետո հերթը իրենն է։ Սուրիան իրեն համար պաշտպանության նախագիծ մըն է։ Այսօր «Համազ» կուսակցությունը չգիտե, թե որ կողմ պիտի թեքվի։ - Կարո՞ղ ենք ասել, որ կան բնական պատճառներ, որոնք Սիրիայի ժողովրդին հակում են դեպի ընդդիմադիրները։ - Այսօր այդ զինյալ շարժումին չմնաց այդ էլիտ դասակարգը, որ հաճախ կպահանջեր փոփոխություններ, քաղաքական, տնտեսական բարելավումներ։ - Ովքե՞ր են այս զինյալների ղեկավարները։ Սիրիայի ներսում կա՞ն այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք գործի են դնում այս զինյալներին։ - Բոլորի համար հստակ է, որ զինյալներու ղեկավարությունը արդեն կգտնվի Թուրքիո մեջ, նրանց կօգնի Ստամբուլի մեջ կազմված կոմիտեն։ Բայց Սիրիայում եղած զինյալները մեկ կամ երկու խումբ չեն, դրանք բավական շատ են։ Կան զինյալներու խումբեր, որ կազմված են սուրիական զորքե անջատված սպաներուց և զինվորներուց, որոնց թիվը համեմատաբար քիչ է։ Կան ժողովրդային զինյալներ, որոնք կշիռ չունին պատերազմի մեջ։ Կան վարձու պատերազմողներ, անոնց մեջ կան ջիհադականներ, որոնք կրոնական նպատակներով Սուրիա կգտնվին, որոնց համար սրբազան պատերազմ է արդեն։ Մեծ թիվով լիբիացիներ, Թունիսեն եկածներ, նույնիսկ Պակիստանեն, Աֆղանստանեն։ Առավել Եվրոպայի միջի երկրներեն եկած իսլամներե մասնակցողներ կան, և ունինք «Ալ Քայիդեն»։ Շատ փորձեր եղան այդ զինյալներուն միավորելու, սակայն չհաջողեցան։ Անոր համար մտավախությունը կա, որ եթե Բաշար Ասադը իջնե, ի՞նչ պիտի ըլլա ետքը։ Արդյո՞ք այս խումբերը իրենց ներքին պատերազմը պիտի չունենան։ - Այն «էլիտը», որ հեռացավ իր առաջնային նպատակից՝ անզեն իշխանափոխության նպատակից, ո՞ւր է։ - Մի բաժինը Դամասկոս է, որը կկոչվի Սուրիո համակարգող դաշնություն։ Նրանք Ստամբուլի կոմիտեեն շատ կտարբերին՝ այն իմաստով, որ բոլորն ալ իրենց քաղաքական պայքարի գինը վճարած են բանտարկությամբ՝ 4-15 տարի բանտարկված մարդոցմե կազմված է։ Նրանք ամեն անգամ կհայտարարեն, որ դեմ են որևէ մեկ զինյալ գործողության, որևէ մեկ օտար ուժերու ներխուժման։ Կա բաժին մը, որը կգործեր և կշարունակե գործել Ֆրանսայի մեջ, Անգլիայի մեջ։ - Չե՞ք կարծում, արդյոք, որ այդ մարտերի անկանոնությունը ավելի դժվարացնում է սիրիական բանակի գործը։ Մեծ հաշվով, այդ անկանոն մարտերը տարբեր քաղաքների տարբեր շրջաններում ավելի ու ավելի դժվար են դարձնում բանակի մարտական գործողությունները՝ թիրախավորելու համար այդ պայքարը և նրանց ընդհանրապես կործանելու, վերացնելու իմաստով։ Որովհետև սա մի պատերազմ է, որի վերջավորությունը, գոնե իմ տպավորությամբ, ես չեմ տեսնում։ - Այո՛։ Հիմնական հարցը այս պատերազմի մեջ ան է, որ դու դեմ առ դեմ ես զորքի և միլիցիաներու պատերազմի, որոնք ընդհանրապես կդառնան թաղերուն մեջ, քաղաքներուն մեջ։ Բնականաբար, զորքի շարժումը, կազմակերպումը շատ դժվար է այդ թաղերուն մեջ։ Օրինակ՝ եթե Հալեպի մասին պիտի խոսինք, որը Թուրքիո սահմանեն 60 կմ հեռավորության վրա կգտնվի, ադ սահմանը լրիվ բաց է զինյալներու դիմաց։ Զինյալներու վիրավորները կկազդուրվին Թուրքիո մեջ։ Միջազգային մեդիայի նշումներով՝ Թուրքիան զենքի փոխանակումը և այլն կապահովե ադ խումբերու, անգլիական «Գարդիանը», «Լը Ֆիգարոն» շատ մեծ բաժիններ տված էին այդ գաղափարին։ Դուն կպատերազմիս խմբակներու հետ, որոնք կներխուժեն ոևէ մեկ թաղամաս, կառնին, կդիրքավորվին, և ետքը դու կստիպվիս, իբր սուրիական զորք, անշուշտ, այդ թաղամասը մաքրել։ Հանկարծ այդ խմբակը կրնա փոխադրվիլ ուրիշ թաղամաս կամ բոլորովին ուրիշ քաղաք, կամ շրջակա գյուղերը փոխադրվիլ։ Իսկ սահմանի բաց ըլլալը շատ մեծ պրոբլեմ է, Սուրիո ամենե մեծ հարցը Թուրքիո այդ սահմանը զինյալների դեմ բաց ըլլալն է։ - Եվ այս պահին բավական դժվար պիտի լինի վերցնել սահմանը։ Սահմանը ընդհանրապես փակելը գրեթե անհնար խնդիր է։ - Այո՛։ - Որքա՞ն կարող է դիմանալ բանակը և երկիրը, ընդհանրապես, այս վիճակին որովհետև կարծես թե միջազգային հանրությունը շարունակում է նույնիսկ արդեն նյութական օգնություն հասցնել ապստամբներին՝ զինյալ գործողությունները շարունակելու համար։ - Այո՛։ Հիմա արդեն կհայտարարեն, թեև առաջին օրերեն այդ օգնությունը կար, թեև այդքան զենք չէինք կրնար տեսնիլ։ - Այս օրերին նույնիսկ հայտարարվեց, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նավատորմի որոշ բեկորներ պետք է հասնեն Սիրիայի ափեր ու ուղղակի օգնություն պիտի հասցնեն։ - Այո՛։ Մեծ Բրիտանիայի վերջին հայտարարությունը՝ 7,8 միլիոն դալարի օգնության մասին, չնայած Բրիտանիան մինչև այսօր կհաստատե, թե իր օգնությունը հաղորդակցության օգնություն է, ոչ զինյալ, բայց հստակ է, որ մեծ թիվով և շատ զարգացած զենքեր կան։ - Եվ այդ օգնությունները տեղ հասցնելու միջոցը Թուրքիան է։ - Այո՛։ Լիբանանեն ալ կա, բայց դա կառավարական որոշում չէ, այլ անհատական որոշումներ են, անհատական ձևեր։ Մեծ օգնություն տվողը, սատարողը Թուրքիան է, որը նախ շատ երկար սահման ունի Սուրիո հետ, և երկրորդ, որ անիկա կառավարական որոշում է։ Թուրքիո մեջ շատ քիչ կտեսնիս, որ պետություն և զորք համաձայն են որոշակի ռազմավարության շուրջ։ Թուրքիո համար Սուրիան պատուհան է այս շրջան ներխուժելու, և եթե կարենա Սուրիո մեջ իսլամական ոևէ մեկ կառավարություն նշանակել, իրեն համար շատ հանգիստ պիտի ըլլա Սուրիո հետ քաղաքական հարաբերությունները ըլլան հետևորդի։ Ինչպես նաև Թուրքիո ռազմական հաստատությունը ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ ուժն է և չի կրնար այդ գիծեն շեղիլ։ Ես արդեն այսօր լուծում չեմ գտնիր Սուրիո հարցին։ Լուծումը կարելի է ըլլալ պետական համաձայնությամբ, բայց հիմա երկու կողմերեն ոևէ մեկը չուզեր առաջ երթալ այս հարցին մեջ, դեպի լուծում երթալ, որովհետև շահերու բախում կա այստեղ։ - Չե՞ք կարծում, որ լուծումը ձեռնտու չէ նաև իշխանություններին։ - Չէ՛, հիմա ոչ, բայց միջազգային քաղաքականության մեջ կարելի է, որ ոևէ մեկ բան փոխվի։ - Իսկ իշխանությունները որքանո՞վ են ընդունակ դիմադրողունակ և կենսունակ պահել երկիրը։ Որովհետև այն, ինչին ականատես եմ լինում՝ ամեն փակված գործը, ամեն փակված խանութը մաշում ու հյուծում է երկիրը, և գնալով մարդիկ ավելի անհույս ու անապագա մթնոլորտի մեջ են հայտնվում։ - Եթե վերցնենք Ռուսիո պարագան (նկատի ունիմ նաև Պարսկաստանը ու Չինաստանը), ան ուրիշ միջոց չունի։ Ռուսիա շատ փորձեց լեզու գտնիլ ընդդիմադիրներու հետ՝ անհաջող։ Ամերիկա հիմա շահավոր է արդեն, որ Սուրիա կզբաղի իր ներքին հարցով, արդեն այն իշխանությունը չէ, որ իր ազդեցությունը ունի «Հըզբոլլահի» վրա՝ Լիբանանի հարավում, կամ «Համազի» վրա՝ Պաղեստինի մեջ։ - Ինչքա՞ն կարող է դիմանալ բանակը, իշխանությունը՝ դիմակայելու այս անկանոն գործողություններին։ - Եթե այս ռիթմով շարունակվի, կարծեմ, որ շատ երկար չի դիմանար, բայց աս մի քանի օրը Հալեպի պատերազմը ընդդիմադիրները շատ նահանջումներ արձանագրեցին։ Շատ կխոսվիր, որ Հալեպի պատերազմը պիտի ըլլա ընդդիմադիրներու մայր մարտը, վերջին պատերազմը, բայց շատ նահանջումներ եղան տարբեր ուղղություններով, իսկ զորքը որքան առաջ երթա, այնքան դա իր քաջալերանքը պիտի ըլլա։ Բայց այս ռիթմով շարունակելը դժվար է երկու կողմերու համար։ Հալեպը տնտեսական մեծ նշանակություն ունի երկրին համար, բայց այսօր արդեն 10 օր է՝ Հալեպի մեջ տնտեսական որևէ մեկ շարժում չկա։ Օրինակ՝ ամենամեծ դեղագործական գործարանները կգտնվին Հալեպ։ - Այսինքն՝ չի բացառվում, որ զինյալները փորձեն հենց այդ նպատակով երկարաձգել Հալեպում իրենց գործողությունները, որպեսզի այդ գործարանները փակ պահվեն, երբ այդ ապրանքների նշանակությունը ամբողջ երկրի համար է։ - Ճիշտ այդպես։ - Ի՞նչ եք կարծում՝ Հալեպը ոտքի հանելու ներուժ կա՞ քաղաքում։ - Զինլյալներու վերջին երեք-չորս օրվա նահանջը փաստ մըն է, որ վիճակը պիտի նորմալանա, առաջ զինյալներն էին ամեն օր հայտարարում, որ մտել են այս շրջանը, այն շրջանը, բայց արդեն զորքն է նման հայտարարություններ անում։ Սալադդինը, որը շատ մեծ շրջան է, արդեն ձերբազատված է զինյալներուց։ - Որպես հալեպցի և որպես հայ, ի՞նչ զգացողություններ ունեք հայ համայնքի հետ կապված և, ընդհանրապես, ազգային և կրոնական այլ փոքրամասնությունների ապագան ինչպե՞ս եք տեսնում։ Հալեպահայության շրջանում ինչ-որ տագնապներ են նշմարվում, մարդիկ չգիտեն իրենց ապագան, մի կողմից ապրուստի, մյուս կողմից՝ տունը լքելու դժվարություն կա։ Հայկական ունևոր խավն արդեն մեկնել է այստեղից, և մնացել են ամենախեղճերը, որոնք համայնքը պահելու դժվարություններ ունեն։ - Սուրիո մեջ գոյություն ունին 18 էթնիկ և կրոնական փոքրամասնություններ, որոնք բոլորն ալ մտահոգ են այսօր տիրող կացությամբ։ «Արաբական գարուն» տեսած բոլոր երկիրներու մեջ փոքրամասնությունները տուժեցին։ Սուրիո մեջ ապրող փոքրամասնությունները մտահոգ են նաև նրա համար, որ բոլոր զինյալ խմբավորումները իսլամական և ռադիկալ իսլամական շունչ ունին։ Հայերի համար երրորդ մտահոգություն կրնա ըլլալ նաև Թուրքիո դերը ընդդիմադիրներու քաջալերության մեջ։ - Պատմական հիշողությունը նաև հակատրամադրություն է ստեղծում այդ զինյալների նկատմամբ։ - Ճիշտ այդպես։ Իսկ Հայ համայնքի դիմանալու մասին միշտ կըսեմ ինձմե հարցնողներուն, որ Ցեղասպանութենե ելած և ապրած ժողովուրդը անպայման կդիմանա, բայց հստակ է, որ մեծ պիտի ըլլա գինը։ Բայց այս մտահոգությունը բոլոր փոքրամասնություններու համար է։ Քուրդերու համար կարող է առիթ մը ըլլալ այդ ինքնավար մարզի հռչակման, բայց մյուսները լուրջ մտահոգություն ցույց կտան։ Բայց մինչև այսօր ես ոևէ մեկ ո՛չ զինյալի, ո՛չ էլ պատերազմողի հանդիպեցա, որ ինքը լինի փոքրամասնության զավակ։ - Հայ համայնքը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ և դրական չեզոքություն հայտնեց այս տագնապին։ Կա՞ն տրամադրություններ, որոնք համայնքում քննադատում են այս դրական չեզոքությունը՝ հայտարարելով, որ հայ համայնքը պետք է լինի այսօրվա իշխանության կողքին, Ասադի կողքին, որովհետև Ասադի իշխանությունը ապահովում է նաև համայնքի անվտանգությունը, խաղաղ գոյակցությունը այս երկրում։ Ինչպե՞ս եք գնահատում, ընդհանրապես, այս դիրքորոշումները։ Դրական չեզոքությունը որքանո՞վ ընդունելի է իշխանության համար և ինչքանո՞վ կարող է ընդունելի լինել զինյալների, այսինքն՝ այն ապստամբների համար, որոնք հավակնություններ ունեն և, ենթադրաբար, կարող են մի օր իշխանություն լինել այս երկրում, և նրանց վերաբերմունքը ի՞նչ կլինի հայերի նկատմամբ։ - Երկու կողմերու համար չեզոքությունը ընդունելի չէ։ Կարծեմ՝ հայկական համայնքի այդ հայտարարությունը լիբանանյան պատերազմի կուտակումե եկած կեցվածք մըն է։ Հայկական համայնքը ոչ մի բան չի կրնար փոխիլ ներկայիս մեջ, եթե անգամ հայտարարե Բաշար Ասադի կողմնակից ըլլալը։ Հայկական համայնքի տրամադրությունն ընդհանրապես Բաշար Ասադի հետ է։ Այդ հայտարարությունը ոևէ մեկ բան չի փոխեր և, ընդհակառակը, քեզի իբր թիրախ ցույց կու տա։ Հայերը արդեն շատ պզտիկ ուժ են Սուրիո մեջ։ - Հայաստանը՝ որպես պետություն, ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ այս ճգնաժամի մեջ, հատկապես որ այստեղ ունի ներկայություն՝ ի դեմս հայ համայնքի, հայկական շրջանակների, այն ունեցվածքի, այն կալվածքների, որին տիրապետում է հայ համայնքը։ Նկատի առնելով, որ Հայաստանը պետություն է, հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, վատ հարաբերություններ չունի Եվրամիության անդամ երկրների հետ և կարող է այդ խողովակները օգտագործել ինչ-որ ձևով երաշխավորելու հայ համայնքի խաղաղ գոյակցությունը այս երկրում։ - Հայաստանի Հանրապետության գոյությունը շատ մեծ արժեք կներկայացնե։ Հայաստանը այդ նյութական կարողությունը չունի մեծ թիվով հայեր ընդունելու, բայց այսպիսի պարագաներու պետութենե միշտ կսպասվին գործնական քայլեր։ - Որպես լրագրող, ինչպե՞ս եք գնահատում պատերազմի լուսաբանումը, կա՞ կարծիքներ հայտնելու ազատություն, հանդուրժողականություն։ - Սուրիայի իշխանությունները 2001-են ետք հասան այն կետին, որ մեդիան պետք է խոսի։ Այսօր շատ բան փոխված է, կրցանք ունենալ անձնական TV կայաններ, թերթեր, ինտերնետային կայքէջեր։ Կարելի է ըսել՝ որոշ ազատություն մը կա, բայց պատերազմի մթնոլորտը իր շուքը, իր ազդեցությունը ունի մեդիայի վրա։ Կողմերեն ոևէ մեկը կրնա քեզի ուղղակի թիրախ սարքել։ - Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես հետագա համագործակցության հույսեր ունեմ Ձեզ հետ՝ որպես ներկայացուցիչ Սիրիայում։ Լիահույս եմ, որ խաղաղությունը չի ուշանա, և Ձեր աշխատանքը ավելի խաղաղ պայմաններում կարող եք շարունակել։ 23:30 Խոսք | Կիրակի 19.08.
-
«Առաջինի» բացառիկը. Սիրիացի ահաբեկիչը փորձում էր պայթեցնել Հալեպի հայահոծ թաղամասը «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը Սիրիայի Հալեպ կատարած այցի ընթացքում բազմաթիվ խոչընդոտների հանդիպեց: Դրանցից ամենակարևորն առնչվում էր նկարահանում կատարելու համատարած արգելքին: Մեր ստեղծագործական խմբին, սակայն, հաջողվում էր, դժվարությունները հաղթահարելուց հետո, ոչ միայն նկարահանումներ կատարել Հալեպում բանակի հսկողության տակ գտնվող բոլոր արվարձաններում, այլև բարեկամական հարաբերություններ հաստատել հայերիս նկատմամբ բարյացակամ տրամադրված սիրիացի զինվորների և սպայակազմի հետ: Հերթական ցերեկային նկարահանումը որոշեցինք կատարել հայկական Թելեֆոն հաուայի շրջանում, որտեղ ապրում են հազարավոր հայեր, և որտեղ գտնվում է Սիրիայի Բերիո շրջանի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցին: Երկար նկարահանումների միջոցով փորձում էինք հասկանալ, թե սիրիացի զինվորի կողմից կանգնեցված յուրաքանչյուր մեքենան ինչպես է խուզարկվում, ինչպես են ստուգվում փաստաթղթերը: Ինչպես են հայտնաբերվում կասկածյալները և այլն: Նույն շրջանի մի քանի անցակետերում նկարահանելու պահին հանկարծ մեր նկարահանող տեսախցիկը իրարանցում արձանագրեց: Մենք տեսանք, թե ինչպես մի քաղաքացի, ձեռքին՝ խտասկավառակ ձայնագրող սարքի տուփ, արագ քայլերով ուղղվում էր դեպի զինվորական անցակետը: Զինվորներից մեկի աչքը չվրիպեց: Միջանկյալ նշեմ, որ մեր նկարահանող խմբին տեղի բնակիչները պատմում էին, որ Հալեպի պատերազմի սկսվելուն պես թաղերում անծանոթ որևէ անցորդի նկատմամբ շրջանի բնակչությունը շատ զգայուն է: Որևէ անծանոթ անձ տեսնելու դեպքում բնակիչները, առանց տատամսելու, հայտնում են զինվորներին: Մեր ներկայությամբ շրջանի վարսավիրներից մեկը մոտեցավ անցակետը հսկող զինվորին և զգուշացրեց, որ առավոտից անծանոթ երիտասարդը շրջում է հայկական թաղում: Անցորդը սկսեց նյարդայնանալ, երբ զինվորը իր մոտ կանչեց վերջինիս և հրահանգեց փաստաթղթերը ներկայացնել: Մյուս զինվորը որոշեց տուփի պարունակությունը ստուգել: Ամեն ինչ սկսվեց հենց այդ պահից, երբ պարզվեց, որ տուփի մեջ մի քանի կիլոգրամ տրոտիլ է տեղավորված` հատուկ հայկական այս թաղամասը պայթեցնելու նպատակով: Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ներկայացնում ենք առանց մեկնաբանության... 23:30 Մերձավոր Արևելք | Երեքշաբթի 21.08.2012
-
-
Հայաստանից մարդկանց են արտահանել նրանց մարմնի մասերին տիրանալու համար http://newsam.com/news/117784.jpgՕգոստոս 21, 2012 | 00:53 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, վճռել է մարմնի մասերի թրաֆիքինգի գործով ամբաստանյալ 25-ամյա Սերգեյ Հովսեփյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեականում է Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից: Մինչ սույն գործի նախապատմությանն անցնելը հիշեցնենք, որ 21-րդ դարում մարդկանց որսն ու վաճառքը իրականացնող բիզնեսի այս տեսակը հիմնականում բաժանվում է 4 ճյուղի` սեռական, աշխատանքային, մարմնի մասերի եւ երեխաների առեւտրի: Թրաֆիքինգի այլ տեսակներ եւս կան`ստրկության դրդող վիճակը` ստրկություն, երեխայի առքուվաճառք, մարդու առքուվաճառք, սակայն դրանք մյուս 4-ի պես տարածված չեն: Փաստաբան Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ թրաֆիքինգի գործերով երկրները բաժանված են երեք խմբերի` սկզբնաղբյուր երկիր, տարանցիկ երկիր եւ վերջնակետ երկիր: «Բայց առաջին հերթին մենք ելքի` մատակարար երկիր ենք համարվում, հետո նոր տարանցիկ եւ վերջում նոր միայն մուտքի` վերջնակետ երկիր»,- ասել էր Հովիկ Արսենյանը: Առավել հայտնի սեռական թրաֆիքինգի տեսակին NEWS.am-ը արդեն անդրադարձել է: Հետեւաբար` նշենք, որ առավել պահանջված է մարմնի մասերի թրաֆիքինգը: Այս ճյուղը ոչ միայն շահույթ է ապահովում, այլեւ տվյալ դեպքում զոհի կյանքի հաշվին մեկ ուրիշի կյանքն է փրկվում: Իսկ կյանքը փրկելու համար շատերը պատրաստ են վճարել վերջին կոպեկը եւ կորցնել խիղճը: Համեմատության համար նշենք, որ համաշխարհային շուկայում Հնդկաստանը մարմնի մասեր արտահանող ամենագլխավոր երկիրներից է համարվում` հատկապես երիկամների գործով, ինչը պայմանավորված է երկրի սոցիալական վիճակով: Իսկ որպես մուտքի երկիր հիմնականում Իսրայելն է համարվում, քանի որ այնտեղ փոխպատվաստումները բարձր մակարդակով են կազմակերպվում: Նման բիզնեսների թիկունքում էլ առհասարակ «մաֆիոզ» կազմակերպություններն են կանգնած: Հարկ է նկատել, որ տվյալ շուկայում չպահանջված մարմնի մաս չկա, քանի որ նույնիսկ մարդկանց մաշկն են քերթում` նոր մաշկ ստանալու նպատակով: Իսկ վտանգավոր հանցախմբերի շրջանում շատ պահանջված է մատնահետքերը փոխելու վիրահատությունը: Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում մարմնի մասերի թրաֆիքինգի գործով ամենաթարմ դեպքով զոհին տարել հասցրել էին Շրի Լանկա եւ երիկամները վաճառել: Ինչ վերաբերում է նախապատմությանը, ինչպես նշել էինք 25-ամյա Սերգեյ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնություն ձեռք բերելով արտերկրում բնակվող, գործով դեռեւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ, մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ յուրաքանչյուր անձի դիմաց 2000-ական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ, ՀՀ-ում բժշկական կենտրոններ այցելելու եւ ինտերնետային կայքերում հայտարարություններ տեղադրելու միջոցով, մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելով, բժշկական հետազոտության եւ տեղափոխման ծախսերը հոգալու եւ երիկամի դիմաց 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն տալու խոստումներով, հավաքագրել է Արեւհատ Բենիկի Մխիթարյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Աշոտ Հարությունի Գազիլյանին, Աարգիս Մնացականի Ֆեսչյանին, Գայանե Նորայրի Ստեփանյանին եւ Արտաշես Գագիկի Մխիթարյանին եւ ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով կազմակերպել է Արեւհատ Մխիթարյանի, Աշոտ Գազիլյանի, Աարգիս Ֆեսչյանի եւ Գայանե Ստեփանյանի տեղափոխումը Շրի Լանկայի հանրապետություն։ Ամբաստանյալ Սերգեյ Հայկի Հովսեփյանի ինքնախոստովանական ցուցմունքում պատմել է, որ գտնվելով սոցիալական ծանր վիճակում, ունենալով կուտակված պարտքեր, իր եւ ընտանիքի կարիքները հոգալու, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, 2011թ. ամռանը մտադրվել է վաճառել իր երիկամը։ Տեղեկանալով, որ Հայաստանում նման վիրահատություններ կատարվում են «Արաբկիր» բժշկական կենտրոնում` այցելել է այնտեղ, սակայն իրեն տեղեկացրել են, որ որպես դոնոր կարող է հանդես գալ միայն հիվանդի ազգականը։ Դրանից հետո երիկամի փոխպատվաստման դոնոր փնտրողների հայտարարություններ է որոնել համացանցային կայքերում եւ մի քանիսին արձագանքելով` ծանոթացել է ոմն Ալեքսի հետ։ Վերջինս հայտնել է, որ իր հոր համար երիկամ է անհրաժեշտ եւ պատրաստ է դրա դիմաց վճարել 10 հազար ԱՄՆ դոլար գումար։ Գումարային պարտավորություններ ունենալու, պարտատերերի կողմից իրենց գումարները պահանջելու, դրանք վերադարձնելու հնարավորություն չունենալու եւ դրանից ճնշված լինելու պատճառով համաձայնվել է այդ պայմանին եւ հարցրել, թե ինչ է իրենից պահանջվում։ Ալեքսը հայտնել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է գնալ հիվանդանոց եւ հետազոտվել։ Համապատասխան բժշկական հիմնարկում հետազոտություններ անցնելուց հետո դրանց արդյունքներն համացանցով ուղարկել է Ալեքսին։ Վերջինս տվել է դրական պատասխան եւ ասել, որ ինքն Իսրայելից է, իսկ վիրահատությունը կատարվելու է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում։ Իր համար պատվիրվել են էլեկտրոնային տոմսեր եւ 2011թ. հոկտեմբերի 6-ին Երեւանից մեկնել է Մոսկվա, այնտեղից Աբու Դաբի, որից հետո` Շրի Լանկայի Կոլոմբո քաղաք։ Կոլոմբոյում իրեն դիմավորել է ազգությամբ հրեա ոմն Ալբերտը, որն իրեն ուղեկցել է հյուրանոց։ Հաջորդող օրերին Ալբերտի ուղեկցությամբ տարբեր կլինիկաներում անցել է բժշկական հետազոտություններ, նրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել այն մասին, իբրեւ թե հանդիսանում է այն հիվանդի ազգականը, ում համար պետք է դոնոր հանդես գա։ 2011թ. հոկտեմբերի 16-ին ենթարկվել է վիրահատության, որի արդյունքում իր ձախ երիկամը վերցվել է։ Չորս օր բժշկական կենտրոնում գտնվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Իր երիկամի դիմաց պահանջել եւ հիվանդի քրոջից ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար։ Հասկացել է, որ այն անձը, ում համար հանդես է եկել որպես դոնոր, Ալեքսի հայրը չէ։ Այդ մասին հայտնել է նաեւ Ալբերտին, ինչին վերջինս պատասխանել է, որ իրենք իրականում ընդամենը միջնորդներ են այդ գործում։ Ալբերտը, իսկ հետագայում հեռախոսային խոսակցության ժամանակ նաեւ Ալեքսն ասել են, որ իրենք այդ գործով են զբաղվում եւ եթե Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան որպես դոնոր հանդես գալ` իրենք պատրաստ են վճարել 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ իրեն` յուրաքանչյուրի համար 2 հազար ԱՄՆ դոլար գումար որպես միջնորդավճար։ Գայթակղվել է այդ առաջարկով եւ 2011թ. հոկտեմբերի 23-ին վերադառնալով Հայաստան` սկսել է զբաղվել երիկամի փոխպատվաստման դոնոր հանդես գալու ցանկություն ունեցող մարդկանց հավաքագրմամբ: Ինչի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հուլիսի 31-ին վճռել է ամբաստանյալ Սերգեյ Հայկի Հովսեփյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ. առաջին կիսամյակում մարդկանց թրաֆիքինգի` (132, 132պ հոդվածով) 15 դեպք է արձանագրվել` 2011թ-ի նույն ժամանակահատվածի 11 դեպքի համեմատ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի վերջերս ամփոփված հաշվետվությունից: Հ.Գ Առաջիկայում կանդրադառնանք երեխաների թրաֆիքինգին: Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը
-
-
Սիրիահայ 150 երեխաներ մոտ 1 ժամից վայրէջք կկատարեն «Զվարթնոցում» Այսօր երեկոյան «Արմավիա» ավիաընկերության 2 օդանավեր հատուկ չվերթ կիրականացնեն Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ, որով Հայաստան կժամանեն սիրիահայ երեխաներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ավիաընկերության լրատվական ծառայությունից: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թևոս Ներսիսյանը մեզ տեղեկացրեց, որ Հալեպից Երևան են տեղափոխվելու շուրջ 150 երեխաներ: Նրանք տեղակայվելու են կացարաններում, ճամբարներում: Թե ինչքան ժամանակ են սիրիահայ երեխաները հյուրընկալվելու հայրենիքում, Թ.Ներսիսյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին պատասխան կտրվի վաղը: Իսկ թե ինչպես են երեխաներին հասցնելու Հալեպի օդանավակայան, երբ քաղաքից այնտեղ տանող ճանապարհը գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ, Թ.Ներսիսյանը պատասխանեց. «Այնտեղ ամեն 10 րոպե փոխվում է իրավիճակը, գրոհայինները այդքան ուժ չունեն, որ կարողանան կառավարական զորքերի հետ… դա փախեփախ են անում, կես ժամով կարող է ինչ-որ ճանապարհ գրավեն, մինչև ուղղաթիռները գան ու ետ գրավեն»: 20:30 Մերձավոր Արևելք | Երեքշաբթի 21.08.2012
-
Sudan plane crash kills four ministers http://media.pn.am/media/issue/119/913/photo/119913.jpgAugust 20, 2012 - 13:58 AMTPanARMENIAN.Net - A plane crash in Sudan has killed 32 people, including four ministers and other top government officials, state media reported Sunday, August 19, according to CNN. Engineer Ghazi al-Sadiq, minister of guidance and endowments, died when the private plane he was on went down in the Sudanese mountains due to dust causing poor visibility, state media said. Also killed in the crash were three state ministers and three major generals. The plane, a Ukrainian-made Antonov, according to state radio, crashed near Talodi near the border with the new nation of South Sudan. There were no survivors. The officials were traveling to the border state of South Kordofan for festivities marking Eid, the celebration of the end of the Muslim holy month of Ramadan. State media said the officials were on their way to "bring Eid to different regions."
-
Conductor Constantine Orbelian awarded Russian Order of Friendship August 20, 2012 - 17:30 AMTPanARMENIAN.Net - Conductor-pianist Constantine Orbelian was awarded Russian Order of Friendship by the government of the Russian Federation on July 27 at the residence of Russian Consul General Vladimir Vinokurov in San Francisco, delosmusic.com reports. The Russian Order of Friendship medal is the highest honor Russia can bestow upon foreign nationals who have shown goodwill towards Russian arts and culture, have recognized and imparted its importance, and have brought it to the peoples of the world. In addition to the Consul General, his Excellency Sergei Kislyak, Russia’s Ambassador to the U.S. as well as Ambassador Mikhail Shvedkoi, former Minister of Culture of the Russian Federation, and currently Special Envoy of the President of the Russian Federation for International Cultural Cooperation were among the many distinguished guests at award ceremony. Vera Orbelian, the honoree’s mother, was also present – along with other members of the Orbelian family and close friends. When presenting the Russian Order of Friendship medal, Ambassador Shvedkoi reminded those present that in 2004, Constantine was the first non-Russian to be designated a Merited Artist of the Russian Federation. He further recalled that back in 1812, the Russians had established their southernmost foothold in the U.S. at a place called Fort Ross, which is just north of San Francisco, and that Fort Ross is now celebrating its 200th anniversary.
-
Syrian Armenian community’s decline in number in Turkey’s interest – expert August 20, 2012 - 18:42 AMTPanARMENIAN.Net - Syrian Armenian community’s decline in number and power is in Turkey’s interests, representative of the Institute of Oriental Studies at the Armenian National Academy of Sciences said. “Radical Islamists’ coming to power will significantly impair the community’s condition, bringing about a security problem,” Vahram Ter-Matevosyan said. The Syrian conflict has claimed between 14,000 and 20,000 lives since March 2011, according to estimates by various opposition groups and the UN. The West is pushing for Assad’s ouster, while Russia and China are trying to prevent outside interference in the country, claiming the Assad regime and the opposition are both to blame for the bloodshed.
-
300 instances of Azeri ceasefire violation reported Aug.12-18 http://media.pn.am/media/issue/119/805/photo/119805.jpgAugust 18, 2012 - 13:40 AMTPanARMENIAN.Net - 300 instances of ceasefire violation by Azeri armed forces were registered at the line of contact between Nagorno Karabakh and Azerbaijan from August 12-18. Azerbaijan fired over 1200 shots from various caliber weapons towards Karabakh positions, NKR defense army’s press service reports. Artsakh defense army forces continued with their military duty in line with ceasefire principles.
-
Armenian Foreign Ministry denies Syrian rebels’ taking Aleppo’s Jdayde district http://media.pn.am/media/issue/119/931/photo/119931.jpgAugust 20, 2012 - 21:40 AMTPanARMENIAN.Net - Reports suggesting Syrian rebels took Aleppo’s Jdayde district are not true to fact, Armenian Foreign Ministry spokesman Tigran Balayan told PanARMENIAN.Net Earlier, Syrian rebels claimed having invaded Aleppo’s Jdayde district, with Cilician seminary and local diocese of the Armenian Apostolic Church located nearby.
-
Armenian citizen among Sudan air crash victims – Russian Foreign Ministry http://media.pn.am/media/issue/119/979/photo/119979.jpghttp://static.pn.am/images/cmnts.gifAugust 20, 2012 - 19:57 AMTPanARMENIAN.Net - An Armenian citizen has been found among Sudan plane crash victims, Russian Foreign Ministry press service reported. The plane went down in mountains around Talodi, a town in the border state of South Kordofan, while taking a delegation there to celebrate the Eid al-Fitr festival marking the end of the Muslim holy month of Ramadan. “According to Russian embassy in Sudan, crew members including Russian citizen G.V. Semenova, as well as citizens of Armenia and Tajikistan died in the crash,” Russian Foreign Ministry’s website reported. The country's Guidance and Endowments (religious affairs) Minister Ghazi al-Sadeq was killed in the crash, along with Mahjoub Abdel Raheem Toutou, state minister for youth and sports, and Eissa Daifallah, state minister for tourism, antiquities and wildlife. Several people associated with the country's military, state security and state media also died in the crash. Armenian foreign ministry is currently clarifying information on RA citizen’s death in plane crash, ministry representative told a PanARMENIAN.Net reporter.
-
Բժիշկները պայքարում են Սիրունյանի դստեր կյանքի համար «Առաջին լրատվական»֊ը տեղեկացրել է, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Մի քանի լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե մահացել է նաև Սիրունյանի դուստրը, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Առաջին լրատվական»֊ի տեղեկություններով բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դիանայի վիճակը բժիշկները գնահատում են բավական ծանր։ Աղջիկը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Կոտրվել են նրա ձեռքերը, ծնոտը, նա ստացել է թոքերի պատռվածք: 00:12 Հասարակություն | Կիրակի 19.08.2012
-
«Մելլաթ բանկը» բանկային փոխանցումների սահմանափակում չի կիրառում իրանահայերի և սիրիահայերի համար Հայաստանում գործող իրանական միակ բանկը` «Մելլաթ»-ը, ոչ մի սահմանափակում չի կիրառում իրանահայերի և սիրիահայերի համար բանկային հաշիվներ բացելու և դրամական փոխանցումներ անելու առումով` անկախ միջազգային պատժամիջոցներից: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին բանկից, խոշոր փոխանցումների դեպքում, առավել ևս եթե ֆիզիկական անձ է, պարտադիր է ֆինանսական միջոցների աղբյուրի հիմնավորումը, քանի որ այդ կանոնը գործում է բոլոր բանկերի համար:
-
Հայաստանի անհավասար մրցակցությունն անհանգստացնում է սիրիահայ գործարարներին Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին, որոնք ուզում են բիզնեսը տեղափոխել կամ սկսել հայրենիքում, պետական ոչ մի աջակցություն` հարկային արտոնություններ, վարկերի առաջնահերթ տրամադրում և այլն, առայժմ չկա: Գործատուների հանրապետական միությունը տրամադրում է անվճար խորհրդատվություն` գործող հարկային-մաքսային օրենքների, տարածքների և կադրերի ընտրության, բիզնես գաղափարների իրականացման հարցերի շուրջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ շատ նախագծեր քննարկվում են, իսկ երեքն արդեն գործնական փուլ են մտել: Նրա խոսքով՝ մեկը տարածք է գնել և շուտով կսկսի մեքենաների էլեկտրական մասերի վերանորոգում եվրոպական դետալներով: Մի սիրիահայ էլ գործարանների համար հոսքագծերի և սարքավորումների արտադրություն է ցանկանում հիմնել, որ կարող են արտադրամասեր կառուցել:Հայաստանում գործարանը նախատեսվում է բացել զուգահեռ Սիրիայում դեռ գործող մոտ 250 հոգանոց գործարանի: Այժմ նախատեսվում են գործարար հանդիպումներ՝ շուկայի պահանջարկը հասկանալու համար: Մի սիրիահայ էլ ջրամեկուսիչների արտադրություն է ուզում սկսել: «Մյուսներին ընդհանուր խորհուրդներ ենք տվել: Ընդհանրապես, իրենք շատ համեստ մարդիկ են՝ շատ մշակութային, ազնիվ մտքերով, և երևում է, որ սրտանց ուզում են այստեղ հաստատվել: Մեկին նույնիսկ դրդել էին Վրաստան գնալ՝ ասելով, որ այնտեղ ավելի գրավիչ պայմաններ են բիզնես սկսելու համար, բայց ինքը գերադասել էր պատմական հայրենիքը, ինչը ողջունել ենք: Մարդկանց հաճախ վախեցնում են, որ ճնշումներ կան շատ, անհավասար մրցակցություն է, օրենքների կիրառությունը անհավասար է, ձեռքից բիզնեսը կխլեն և այլն: Իրենց շրջանում նման անհանգստություն կա»,- ասաց Գ.Մակարյանը: 17:45 Տնտեսություն | Շաբաթ 18.08.2012
-
Հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը 21:39 Հասարակություն | Շաբաթ 18.08.2012 Ս. Սիրունյանը 41 տարեկան էր, մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով:
-
Վանոն վերադառնում է... ի հեճուկս Վանո Սիրադեղյանի՝ «Հրապարակ» օրաթերթում տպագրված նամակը վերջին երկու օրերին բուռն քննարկումների առիթ է դարձել: Ոմանք պնդում են, որ նամակը կեղծ է, սակայն Վանո Սիրադեղյանին ճանաչողները, այդ թվում՝ նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պնդում են, որ նամակի հեղինակը Վանո Սիրադեղյանն է, քանի որ և՛ ոճը, և՛ ձեռագիրը նրանն է: Նամակում Վանո Սիրադեղյանն անդրադարձել էր նաև «Ելք» հասարակական նախաձեռնության կողմից անցկացվող ստորագրահավաքին, որի նպատակը նրան հայրենիք վերադարձնելն է: «Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի»,- գրել էր Սիրադեղյանը: Նա նաև նշել էր, որ մի օր վերադառնալու է Հայաստան, «բայց հույս ունեմ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում»: «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդ Սիմոնյանը չի հավատում, որ նամակի հեղինակն իրոք Վանո Սիրադեղյանն է: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու Սիրադեղյանի մահվան մասին լուրերի տարածումն ու նրա անունից կեղծ նամակ հրապարակելը, Վարդ Սիմոնյանը պատասխանեց. «Մեր շարժման նախաձեռնած Վանո Սիրադեղյանի ստորագրահավաք-նախաձեռնությունն, ինչպես և ակնկալվում էր, բավականին սուր դրամատիզմով է ընթանում: Դե ինչ կարող ես անել՝ քաղաքական «տուզերնե իրար են խառնվել: Եթե նրանց մի քանի օր դադարեն հեռուստատեսությամբ կոխել մեր աչքը, մենք լրիվ կմոռանանք սրանց մասին, իսկ ահա 12 տարի հետո էլ մենք ոչ միայն հիշում ու բարձր ենք գնահատում մի գործչի՝ Վանո Սիրադեղյանի անունն ու վաստակը, այլև պատրաստ ենք նրա վերադարձի համար էսպիսի մի պայքար սկսել: Դրա համար էլ նրանք հրապարակ են նետել հազար ու մի թաթալաբազություն՝ էլ մահվան բոթ, էլ Վանոյի ստորագրությամբ կեղծված նամակ, էլ ամեն մի հիմար հարցի համար ստորագրահավաքիկներ, որ այլասերեն մեր նախաձեռնությունը: Հիմա էլ երևի իրենց ժելեյած վարսերը ամայության վրա փռած փիառշիկներին են ՍՈՍ հնչեցրել, ու վերջիններս վիրտուալ տիրույթում անցյալ դարի 90-ականների համար ակտուալ տեխնոլոգիա են առաջարկել, որի անունը թրոլինգ է: Սրա իմաստն այն է, որ ցանկացած լուրջ հարց ջրիկացնում ու այլանդակում են իրենց ներմուծած արբանյակներով՝ թրոլներով և թիրախավորվում են հիմնականում միտք ու գաղափարներ կրողների վրա: Հիշեցի Օուրելի ճշմարտության մինիստրության ճակատին փակցված կարգախոսը, հիշում եք՝ չիմացությունը ուժ է: Էնպես որ, էդ «ուժեղներին» պիտի ասվի, որ սկսեն մեր դարաշրջանի նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունը, որն իրենց կսովորեցնի, որ միահեծան մոնումենտալ պրոպագանդայից զգուշանան, իմանան, որ մեդիան երկսայր է, և չի բացառվում, որ սուր բիզը մի օր, մեղմ ասած, շրջվի իրենց կողմ»: Ըստ Վարդ Սիմոնյանի՝ իրենք նահանջելու տեղ չունեն, ստորագրահավաքի ցուցակի առաջին գծում մտավոր ընտրախավն է, և հետևաբար` պետք է այս գործն իր հաղթական ավարտին հասցվի: «Էդ ճանապարհին թե՛ հայկական հերոստրատության հետ կբախվենք, թե՛ առանձինների ֆանտաստիկ արկածներին, թե՛ անմահ ագիտպրոպի տարածած վիրուսներին, բնական է: Մենք պատրաստ ենք, հակավիրուսներն ունենք: Էնպես որ, պինդ ու հաստատակամ կանգնած ենք»,- նշեց նա: Ըստ նրա՝ արդեն 4000 մարդ է ստորագրել և ցանկանում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: «Այս ցուցակի ողնաշարը մեր ժամանակի ամենապայծառ ու արդարամիտ մտավոր ընտրախավն է, որին հնարավոր չի եղել երբևէ ճկել, վախեցնել կամ աճուրդի հանել: Այդ մարդկանց անունները, նրանց վարկն ու հեղինակությունը մեզ պարտադրում է երբևէ չտրվել սադրանքների այն հեղեղին, որն այս օրերին լիուլի թափվում է մեր նախաձեռնության վրա՝ Վանո Սիրադեղյանի մահվան գույժի, նրա անունից հրապարակվող կեղծ նամակի, զուգահեռ մեյդան գցվող տարբեր ֆալշ ստորագրահավաքիկների, կեղծ վանոյամաններին մեյդան գցելու ծիծաղելի շարժերով: Մեդիառեսուրսի գլխին իջեցված այս պատվերներն իրենց փնթի կատարումներով խնդիր ունեն վարկաբեկել այս շարժումը, քանի որ վերևում հասկացան, որ այն հնարավոր չէ այլևս կանգնեցնել կամ գնել»,- ընդգծեց նախաձեռնության հեղինակը: Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պնդում է, որ նամակի հեղինակն իրոք Սիրադեղյանն է: «Ես կարող եմ հաստատել, որ այդ նամակը Վանո Սիրադեղյանի ձեռագիրն է: Ես երկար տարիներ եղել եմ նրա կողքին, ինձ համար ավելի շատ էր այդ նամակը հասկանալի: Ես նախկինում ասել էի, որ հիմարները կարող են ասել, թե Վանո Սիրադեղյանը ողջ չէ: Ես համոզված էի, և թող դա իմ մեջ մնա, թե ինչու էի համոզված, որ Վանո Սիրադեղյանը ողջ է»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Սիրունյանը: Նա գովելի է համարում, որ «Ելք» նախաձեռնությունը շարունակելու է ստորագրահավաքը: «Ես մի րոպե չեմ էլ կասկածել, որ նրանք կանգ են առնելու: Անկախ նրանից, թե ինչ է գրել նամակում Վանո Սիրադեղյանը, նա հարգանքով է վերաբերվել բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են իր վերադարձի համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստորագրությունը չէ, որ պետք է պայմաններ ստեղծի Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձի համար: Բայց դա առաջին քայլն է, որ նախաձեռնել է «Ելք» շարժումը: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որ մարդկանց մեջ վերանա այն թյուր կարծիքը, որը ձևավորվել էր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ»,- ասաց նա: Ս. Սիրունյանը նաև նշեց, որ վստահ է՝ «Ելք» նախաձեռնության հեղինակները հաշվի չեն առնի՝ նամակն իրական է, թե կեղծ, կշարունակեն իրենց աշխատանքը: Նրա խոսքով, 12 տարի նման հոգեկան վիճակում գտնվող Վանո Սիրադեղյանը հնարավոր է, որ փորձեր ինչ-որ երկտող գրել նաև «Ելք» շարժմանը: Ի վերջո, ըստ նրա, Վանոյի համար վիրավորական է, որ ինքը պետք է ստորագրությամբ գա Հայաստան: «Ինձ թվում է՝ դրա համար է նա նամակում շեշտել է, որ մի պահ նամակ է գրել «Ելք» շարժմանը և պատռել: Եվ էդ գրել ու ճղելու մեջ շատ մեծ հասկացողություն ու խորհուրդ կա: Դա այն է, որ Վանո Սիրադեղյանը մի պահ սկսել է հավատալ, որ էն մարդկանց թիվը, ովքեր նախաձեռնել են էս ստորագրահավաքը, ավելանալու է, դա մի մեծ բանակ է դառնալու»,- ընդգծեց Սիրունյանը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները ստորագրահավաքին միացող անձանց թիվը 3-4 անգամ կավելանա: 18:00 Քաղաքական | Շաբաթ 18.08.2012 | Ռոզա Հովհաննիսյան
-
US Secretary of State Hillary Clinton and Turkish Foreign Minister Ahmet Davutoglu are considering implementing no-fly zones for Syria after holding Saturday talks in Istanbul. According to Reuters, Clinton said that Ankara and Washington need to plan ways to assist the rebels fighting to topple President Bashar al-Assad – including possibly implementing a no-fly zone. During an interview with reporters, Clinton indicated the no-fly zone was a possible option, but said the issue needed “greater in-depth analysis.” It wouldn’t be the first time the US used its power to aid opposition forces. The same tactic was used to help Libyan rebels overthrow Muammar Gaddafi last year. Until now, the US has been reluctant to take on a military role in Syria. But if the Libyan situation repeats itself, US military intervention could be a real possibility in the near future – only serving to escalate Syria’s 17-month-old conflict. During the meeting, Clinton also said a working group will be set up in Turkey to respond to the Syrian crisis, according to AP. The group would increase the involvement of the intelligence services and militaries of both the US and Turkey. “We have been closely coordinating over the course of this conflict, but now we need to get into the real details of such operational planning. It needs to be across both of our governments,” Clinton said. Clinton is also scheduled to hold talks with Prime Minister Recep Tayyip Erdogan and President Abdullah Gul – both of whom support the Syrian opposition movement. The US is aiming to lay groundwork for democratic transition in Syria. The meeting comes as reports of violence were taking place in Damascus. Earlier on Saturday, Syrian state TV reported that gunmen abducted three Syrian journalists and their driver, who work for a pro-government TV station, while covering violence in a suburb of Damascus. According to Middle Eastern history and politics Professor Jeremy Salt, the opposition has little hope of winning the conflict without the help of its Western allies. “As of now, Damascus has mostly been cleared of rebels. Aleppo on its way to being cleared. We can see that the army has a strategy here. It cleared out the Salah al-Din district within two days, and now it’s working its way through other suburbs. So unless the rebels get more support in terms of heavy weaponry, they are very much fighting on the back foot. So that’s why Hillary Clinton is in Istanbul. To ask the basic question, ‘What’s next?’” Salt told RT. Meanwhile, opposition fighters are still struggling to gain control of Aleppo – a key battle city. Rebels in Aleppo say they are preparing a counterattack against government forces, after heavy bombardment forced them to withdraw from the south-west district of Salah al-Din on Thursday. Aleppo is the cause of serious concern for Western countries, Foreign Affairs Analyst Richard Heydarian told RT. “The West is smelling blood right now because of the recent events, including the fleeing of the prime minister. What the Clinton administration [sic] is trying to do right now is try to coordinate some sort of military approach with Turkey and possibly also with the help of Israel and other Atab countries because they feel the opposition has a chance to retain its stronghold in Aleppo,” Heydarian said. Turkey, however, has its own motivations for taking part in the meeting. The country is dealing with a growing humanitarian crisis of its own, as it struggles to support 50,000 Syrian refugees who have fled into the country. Clinton has announced an extra US$5.5 million in help for displaced Syrians in Turkey. “Turkey has two sides to this. On the one hand, it is very much concerned with the tragedy and a lot of Syrians flowing in – it is one of the biggest recipients of refugees from Syria. On the other hand – it is a possible rise of Kurdish insurgency – and there is coordination between Kurds in Syria and Iran. Turkey fears Kurds could launch its own independence campaign against Turkey,” Heydarian said.
-
Leaders of the Muslim world have suspended Syria from the Organization of Islamic Cooperation (OIC) at a summit in Mecca, despite objections from Iran. The move further isolates the Syrian leadership from its traditional peers. “The conference decides to suspend the Syrian Arab Republic's membership in the OIC and all its subsidiary organs, specialized and affiliated institutions," the summit’s closing statement said. The OIC expelled Syria over "the obstinacy of the Syrian authorities in following the military option" to resolve the conflict and the failure of an UN-Arab League peace plan brokered by Kofi Annan. The group also demanded that the Assad regime "immediately end all acts of violence," while defending Syria's "unity, sovereignty, independence and territorial integrity." The Assad regime was dealt its first blow from the Muslim world when it was suspended from the Arab League last year, over what the League labeled a brutal crackdown on Arab Spring protesters. Some OIC countries were also demanding that Assad to leave power and prepare for a “post-Assad transition period," Mohammed Ahmed Taieb, a top Saudi Foreign Ministry official, earlier told AFP. Damascus did not attend the emergency summit in Saudi Arabia, but was represented by longtime regional ally Iran. On Monday, Iranian Foreign Minister Ali Akbar Salehi had criticized the Saudi proposal to suspend Syria’s OIC membership, saying it would not resolve the conflict. “We have to look for other ways, means and mechanisms for resolving conflicts and crises,” Salehi said, adding that a “Syrian-Syrian solution” could only be accomplished through negotiations between the government and rebel forces. Saudi Arabia has openly called for arming the Syrian rebels. In an apparent show of goodwill, a Saudi broadcast showed King Abdullah welcoming leaders to the summit with Iranian President Mahmoud Ahmadinejad at his side. Sectarian tensions have been on the rise between Shiite-dominated Iran and Sunni-dominated Saudi Arabia in recent months over the ongoing Syrian conflict. Tehran has accused Qatar, Saudi Arabia and Turkey of arming the Sunni rebels against Assad’s Shiite regime. Saudi Arabia and Iran have continuously jockeyed for supremacy in the Islamic world. Iran, which following 1979's Islamic Revolution has largely stood in opposition to the West, has traditionally regarded Saudi Arabia as a proxy for US interests in the neighborhood. The US is attending the summit as an observer. Its attendance demonstrates Washington’s commitment to “bring additional pressure to bear on the Assad regime,” the US State Department said. The ongoing violence in Syria has killed more than 21,000 people, opposition groups claim. The United Nations estimates that some 1.5 million people have been internally displaced by the violence.
-
A Lebanese Shiite clan abducted over 20 Syrians and a Turk in retaliation for a family member kidnapped by the Free Syrian Army. The group threatened to capture more citizens from countries allied with Syrian rebels unless the hostage is released. Hatem al-Mikdad, a senior member of the clan, threatened to target citizens from Qatar, Saudi Arabia and Turkey, he said in an address to the Lebanese National News Agency. “We will kill all of them [hostages]” if relative Hassan al-Mikdad is not released by the Free Syrian Army (FSA), Hatem said. The clan abducted over 20 Syrians, including members of the FSA and a Turkish national, they announced on Wednesday. "We don't care what is happening in Syria. We respect the will for democracy. We just want our son to come back to Lebanon safely," Maher al-Mikdad, another senior member of the clan told Reuters. The clan broadcast a on Lebanese national television on Wednesday in which two men who identified themselves as members of the FSA were shown in the custody of masked gunmen. The move came in response to a video released by the FSA on Tuesday, which showed the interrogation Hassan al-Mikdad by three Syrian gunmen. In the video, Hassan says that he was sent to Syria as a sniper by Lebanese Hezbollah to support the Assad government against the ongoing uprising in the country. Hezbollah issued a statement denying that Hassan al-Mikdad is a member. Lebanese Prime Minister Najib Mikati decried the abductions, but offered no concrete plan to defuse the tensions. “This brings us back to the days of the painful war, a page that Lebanese citizens have been trying to turn,” Mikati said. Saudi Arabia, the United Arab Emirates and Qatar issued warnings to citizens in Lebanon, urging them to leave immediately in light of “explicit threats to abduct Saudi citizens and others.” Air France diverted a flight away from Beirut on Wednesday over security concerns. The retaliatory kidnappings have sparked fears that the Syrian conflict is fueling sectarian divisions and spilling over into neighboring countries. The Syrian government is composed mostly of adherents to the country’s Alawite religious minority, an offshoot of Shia Islam. Syrian opposition groups are largely made up of Sunni Islamists demanding the removal of President Bashar al-Assad. Assad has blasted Sunni Gulf Arab countries and Turkey for supporting the Syrian rebels. Lebanon has sought to distance itself from the escalating conflict in Syria, but slowly been drawn into the escalating violence. Accusations of weapons smuggling and the harboring of rebels have led to cross-border skirmishes.
-
Հայաստանի ներկայացուցիչը «Մանկական Նոր ալիք»-ում գրավել է երկրորդ տեղը http://newsam.com/news/117529.jpgՕգոստոս 17, 2012 | 19:02 «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը գրավել է երկրորդ հորիզոնականը: Երկու մրցութային օրերի ընթացքում, հավաքելով առավելագույն միավորներ, Սոնան ընդամենը մեկ միավորով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը Ղրիմից նախօրեին հայտնել էր, որ Սոնան մրցույթի ֆավորիտների թվում էր: Մրցութային առաջին օրը Սոնան կատարել է Բեյոնսեի «Listen», երկրորդ օրը` Անի Քրիստիի «Կարոտ» երգը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակից Արինա Մալխասյանը բարձր հորիզոնականներ չի զբաղեցրել, սակայն լավ է ելույթ ունեցալ: Նա մրցութային առաջին օրը կատարել էր Կոմիտաս, իսկ երկրորդ օրը` Chocolade երգը: Թվով 5-րդ «Մանկական Նոր ալիք»-ի ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Ժյուրիի անդամների թվում են Կոնստանտին Մելաձեն, Լեւ Լեշչենկոն, Ալսուն: Մրցույթն անց է կացվում օգոստոսի 15-ից 17-ը: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակուման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերույունը: Մրցույթին մասնակցում են 16 մասնակիցներ 12 երկրներից: Երիտասարդ կատարողների շրջանում հայտնի այս միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը օգոստոսի 15-ին ներկա է գտնվել նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Հայաստանի պատվիրակությունը Երեւան կժամանի օգոստոսի 18-ի երեկոյան: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Սիրիահայերի ներգաղթի հետեւանքով Երեւանում բնակարանների գները չեն աճում Օգոստոս 17, 2012 | 22:23 Սիրիահայերի ներգաղթի հետեւանքով Երեւանում բնակարանների գները դեռեւս չեն աճում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին «Երկիր» անշարժ գույքի գործակալությունից՝ նշելով, որ այնուամենայնիվ շատ տեղական գնորդներ անհանգստացած են գների հնարավոր աճի կապակցությամբ։ «Նրանց մի մասը հենց այս պատճառով գների աճ են ակնկալում անշարժ գույքի շուկայում, բայց ընդհանուր առմամբ, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այս գործոնը մեծ ազդեցություն չի թողնում շուկայի վրա»,- ասացին ընկերությունում։ Նշենք, որ Սփյուռքի նախարարության տվյալներով` օգոստոսի սկզբից Հայաստանում է գտնվում մոտ 2 հազար 500 սիրիահայ, իսկ առաջիկայում նրանց թիվը կավելանա եւս 600-ով։ Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Օգոստոս 17, 2012 | 18:37 Ձերբակալվելիս Գարի Կասպարովը կծել է ոստիկանության երկրորդ գնդի ենթասպային: Այդ մասին ասել է Հանրային խորհրդի ներկայացուցիչ Անտոն Ցվետկովը: Հիշեցնենք, որ Միացյալ քաղաքացիական ճակատի նախագահ Գարի Կասպարովը ձերբակալվել էր Մոսկվայում դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է *** Riot-ի աղջիկների գործով դատավարությունը: Քաղաքական գործչի խոսքով` ձերբակալելուց հետո իրենց «դաժանորեն ծեծի» են ենթարկել ՕՄՕՆ-ի աշխատակիցների հագուստով ինչ-որ մարդիկ, գրում է Pravda.ru-ն: Լուրեր Հայաստանից - NEWS.am
