-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Դադարեցրեք «փոխհրաձգությունը», պարոնայք ծանրամարտիկներ Վահե Սարուխանյան http://hetq.am/static/news/b/2012/08/17183.jpg00:16, 2 օգոստոսի, 2012 Այն, ինչ տեղի ունեցավ ծանրորդ Առաքել Միրզոյանի ձախողումից հետո, երբ Յուրի Վարդանյանը hayeli.am-ի հետ զրույցում քննադատեց մարզիկին, մարզիչներին ու ոլորտի ղեկավարներին, այլ կերպ, քան տհաճ ու նման մարդկանց պատիվ չբերող լեզվակռիվ, դժվար է անվանել: Այո, 1980-ի օլիմպիական չեմպիոնը, մեր երկրի լավագույն մարզիկներից մեկը իրավացիորեն արտահայտել է այն տեսակետը, որը, համոզված ենք, շատ մարզասերների է հուզում. ինչու՞ է Առաքել Միրզոյանը իր անձնական մարզիչ հոր՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի գլխավորությամբ մարզվել ու մարզվում ազգային թիմից առանձին: Համաձայնելով Վարդանյանի տվյալ քննադատությանը՝ նշենք, որ այդուհանդերձ, չի կարելի պնդել, թե անհաջողության գլխավոր պատճառը հենց դա էր: Այո, պակաս կարեւոր չէր նաեւ 77 կգ-ից կրկին 69 կգ քաշային կարգ վերադառնալը, քաշ գցելը, հին քաշին հարմարվելը: Սակայն վերջիվերջո ո՞րն էր մարզիկի ձախողման հիմնական պատճառը: Չէ՞ որ պատվիրված կիլոգրամները անծանոթ չէին նրան, դրանք հաղթահարվել են մարզումների ժամանակ եւ ոչ մեկ անգամ: Մի կողմ թողնելով այս հարցերի պատասխանները, որոնք, հուսով ենք, դեռ կլսենք հենց Միրզոյաններից ու մարզչական շտաբի եւ ֆեդերացիայի ներկայացուցիչներից՝ անդրադառնանք այլ հանգամանքի: Ի վերջո Յուրի Վարդանյանի տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ քննադատել մի մարզիկի, որը այսպես թե այնպես թիմի հետ գտնվում է Լոնդոնում, թիմի մի մասն է, մի թիմի, որի անդամ է նույն Վարդանյանի որդին՝ Նորայրը: Ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում կա, իսկ նման դեպքում լավագույն տարբերակը թերեւս լռելն է: Կարելի էր պարզապես խուսափել մեկնաբանություններ անելուց՝ սպասելով թիմի վերադարձին: Այլապես ստացվում է, որ հիմա, երբ դեռ ելույթ չի ունեցել Նորայր Վարդանյանը, նրա վրա ավելորդ հոգեբանական ճնշում է ընկնելու: Ամեն ինչ շատ պարզ է. մարզիկի հայրը քննադատել է թիմի անդամներից մեկին, նրա մարզիչ հորը, մարզական ղեկավարությանը, ու հիմա Նորայրի ամեն մի սայթաքում կարող է սրերով ընդունվել չարակամների կողմից, որոնք, բնականաբար, առիթը բաց չեն թողնի Միրզոյանների հասցեին ասված խոսքերը հիշեցնելու համար: Եթե հիմա էլ հետեւենք, օրինակ, Առաքել Միրզոյանի ֆեյսբուքյան էջում Վարդանյանի հասցեին թողնվող մեկնաբանություններին, արդեն հասկանալի կդառնա, թե ինչ ծավալ կարող են դրանք ստանալ Նորայրի հավանական ձախողման դեպքում: Վարդանյանի կողմից արդյոք էթիկապես ճի՞շտ էր նման արտահայտություններ անելը. «Առաքելը ընդհանրապես վատ մարզիկ չէ, բայց հարթակի վրա էնպիսի տպավորություն թողեց, որ ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որը էդպես չի... Իրա պապան խնդրել է ՀԱՕԿ նախագահից, որ իրենք առանձին մարզվեն և առանձին հանդես գան, որը ճիշտ չէր... Ես չգիտեմ` ինչու էր այդ թույլտվությունը Առաքելին տրվել, իրենք առանձին մարզվեցին, ու ստացվեց այն, ինչ ստացվեց: Այդ իրավունքը և թույլտվությունը չպիտի տրվեր, էն էլ ոչ պրոֆեսիոնալ մարդու կողմից»: Իսկ մինչ խաղերի նախապատրաստական փուլը մարզասերների քանի՞ տոկոսն էր լսել Նորայր Վարդանյանի մասին, ինչպե՞ս նա հայտնվեց հավաքականում... Միայն ամերիկյան մայրցամաքում հաջողություններ գրանցած մարզիկը հանկարծ հայտնվում է երկրի օլիմպիական թիմում, երբ երկրում կան ոչ պակաս արժանավոր տղաներ... Եվ ահա այդ ֆոնին Յուրի Վարդանյանը ոչ պրոֆեսիոնալ է անվանում օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Չգիտեմ, թե քանի հոգի են ունեցել այն զգացողությունը, ինչ ես Ծառուկյանի հասցեին Վարդանյանի ասածները կարդալիս: Կամա թե ակամա միտքդ է գալիս այն փաստը, որ Վարդանյանը այսօր ՀՀ նախագահի խորհրդականն է, ՀՀ նախագահը ՀՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն չի կազմել կոալիցիա, չնայած նրանց հարաբերությունները այժմ էլ վատ չեն, սակայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար խայթելու առիթը բաց չեն թողնում: Գուցե սա մի փոքր չափազանցված թվա, սակայն ամեն մի մանրուք պիտի հաշվի առնել եւ ոչինչ բացառել պետք չէ: Իր հերթին Առաքել Միրզոյանը իր հոր տարիքի մարդուն պատասխանել է այսպես. «Ուրեմն իմ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի ու սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրի Վարդանյանը, երբ Ծառուկյանն էր օգնում սպորտին ու կանգնած էր մեր բոլորի կողքին։ Ծառուկյանին և Հոկսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն, ամոթ է։ Քննադատելը հեշտ է»: Մի կողմ թողնելով Առաքելի վրդովված տոնն ու հիշեցումները, որոնք նույնպես մեծ արձագանք են ստացել «Ֆեյսբուքում», ընդամենը մի բան նշենք. ճիշտ չէ՞ր լինի այս տողերը գրելուց առաջ ներողություն խնդրել բոլոր հայ մարզասերներից, ովքեր սրտատրոփ հետեւել են իր ելույթին ու մեծ ցավ զգացել ձախողված մոտեցումներից: Փաստորեն Առաքելը Վարդանյանին պատասխանելու ժամանակ գտել է, այն էլ շատ արագ, իսկ ներողություն խնդրել չարդարացրած սպասելիքների համա՞ր... Ի՞նչ է, կարո՞ղ է մարզասերը արժանի չէր դրան: Այս տղայական լեզվակռիվը բոլորովին էլ դուր չի գալիս իրական երկրպագուներին, որոնց համար ամենագլխավորը երկրի պատիվն է, նվաճած մեդալները: Առողջ քննադատությունը միշտ էլ անհրաժեշտ է, առանց քննադատության ամեն ինչ կլճանա, կապ չունի, թե ինչ ոլորտ կլինի: Սակայն ցանկացած քննադատություն ունի տեղ եւ ժամանակ: Բացի այդ՝ քննադատությունը պետք է հնչի այնպիսի մարդու կողմից, որը այս կամ այն կերպ չի հանդիսանում, այսպես ասած, կողմ, այլապես ամեն ինչ միանգամյան այլ կերպ կընկալվի: Այնպես որ դադարեցրեք «փոխհրաձգությունը», պարոնայք ծանրամարտիկներ: Մարզասերներին հուզող միակ հարցն այս պահին մեդալների բացակայությունն ու անհաջող ելույթներն են, իսկ անձնական հարաբերությունները կարելի է պարզել (եթե, իհարկե, դրա կարիքն ունեք) մամուլի էջերից դուրս, ինչը, միեւնույնն է, ձեզ նման ճանաչված մարդկանց պատիվ չի բերում... Գլխավոր էջ
-
Թուրք ընտանիքի տնից 17 բեռնատար աղբ են դուրս բերել. նրանք աղբի մեջ թեյ էին վայելում http://tert.am/p/255642/3.jpg Թուրքիայի Նևշեհիր մարզի իրենց տանը թուրք մայրն ու աղջիկը ողջ տանը մեկուկես մետր բարձրությամբ աղբ են հավաքել ու ապրել դրա մեջ: Նրանց հարևաններն այլևս չդիմանալով հոտին` դիմել են պատկան մարմիններին: Քարաքուշները սակայն դեմ են եղել իրենց տունը մաքրելուն և պնդել, որ իրենց տանը կուտակվածը ոչ թե աղբ է, այլ անհրաժեշտություն է օգտագործվելու է, երբ ժամանակը գա: Պարզվել է, որ աղբը տանը հավաքվել է վեց տարվա ընթացքում: Վերջին 4 տարում նրանք առհասարակ տնից դուրս չեն եկել և անգամ քայլելն են մոռացել: Տնից ընդհանուր առմամբ 17 բեռնատար աղբ է դուրս եկել` պլաստիկ շշեր, տուփեր, դատարկ տարաներ: Երբ ոստիկանությունն ու մաքրող խմբերը մտել են տուն` ընտանիքի մորը գտել են աղբի մեջ` թեյ խմելիս: Մաքրող խմբերը լուրջ դժվարություններ են ունեցել հատկապես զուգարանն ու խոհանոցը մաքրելիս, քանի որ աղբի տակից հազարավոր միջատներ են դուրս եկել: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
-
Լոնդոն-2012. Միշա Ալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ http://sport.news.am/static/news/b/2012/08/9100.jpg Ռուսաստանի ներկայացուցիչ Միշա Ալոյանը դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ: Մինչեւ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ալոյանը քառորդ եզրափակիչում առավելության հասավ պուերտոռիկացի Խավյեր Ցինտրոնա Օկասիոյի նկատմամբ՝ 23:13: Ռուսաստանցի բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը կլինի Մոնղոլիան ներկայացնող Տուգստսոգտ Նյամբայարը: Միշա Ալոյանն ապահովեց բրոնզե մեդալը:
-
Արթուր Ալեքսանյանը կոտրվածքով անցկացրեց երկու հաղթական գոտեմարտ. Գեւորգ Ալեքսանյան http://sport.news.am/static/news/b/2012/08/9104.jpg «Արթուրի սրտում այժմ ոչ թե ուրախություն է բրոնզե մեդալի համար, այլ ափսոսանք. նա այդքան էլ չուրախացավ իր հաղթանակով այնպես, ինչպես մենք բոլորս: Արթուրը եկել էր ոսկու ետեւից: Նա վերջին երկու հաղթական գոտեմարտերն անցկացրեց կողոսկրի կոտրվածքով»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հայրը եւ անձնական մարզիչը` Գեւորգ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակ տարավ կուբացի Էստրադա Ֆալկոնի նկատմամբ: Պարոն Ալեքսանյան, շնորհավորում եմ Ձեր որդու հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ պարզ դարձավ, որ մեդալը Արթուրինն է: Շնորհակալություն: Սա մեր բոլորի, մեր ժողովրդի հաղթանակն է: Հրաշալի ապրումներ են, երջանկության պահեր: Այդ պահին միայն հպարտություն էի զգում, որը փորձեցի ցույց չտալ: Որպես Արթուրի հայր ես ուրախ եմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Բայց ասես ուրախությունս լիարժեք չլինի: Ուրախությունն ու ափսոսանքը ձուլվել են իրար: Իսկ այդ ափսոսանք կա թե իմ, թե Արթուրի մեջ, որովհետեւ մենք ոսկու ակնկալիք ունեինք: Բայց դե 20 տարեկան երիտասարդ տղայի համար օլիմպիական բրոնզե մեդալն արդեն մեծ հաղթանակ է: Ես ուրախ եմ, որ Հայաստանն արդեն ունեցավ երրորդ մեդալը եւ այդ հաջողությունը Հայաստանին պարգեւողներից մեկը եղավ իմ որդին: Սա մեծ աշխատանքի արդյունք է: Մարզիչների, հավաքականի, մարզադպրոցի մարզիչների թիմային աշխատանքի արդյունքն է: Առանց դրա այսօրվա այս երջանկությունը մենք չէինք ապրի: Արթուրի հայացքում տխրություն կար, կարծես այդքան էլ չէր ուրախանում: Ձեր նշած ափսոսա՞նքն էր խոսում նրա մեջ: Այո, կարելի է ասել, որ այս հաղթանակով նա այդքան էլ չի ուրախացել: Դժվար է համակերպվում, անկախ այն բանից, որ Օլիմպիական խաղեր են: Նա ափսոսում է պարտության համար: Սակայն, սա արդեն երկրորդական է: Պետք է ուրախանալ ձեռք բերածով: Կարեւորն այն է, որ Արթուրը հրաշալի հաղթանակներ տարավ վերջին երկու գոտեմարտերում: Այս մեդալով չենք սահմանափակվելու, դեռեւս աշխատելու ժամանակ կա, անելիքներ կան եւ պետք է պատրաստվենք օլիմպիական ոսկե մեդալին հասնելուն: Դուք այսօր Արթուրի գոտեմարտին հետեւում էիք որպես հա՞յր, թե՞ որպես մարզիչ: Մրցագորգում Արթուրն ինձ համար մարզիկ է: Ուրախ եմ, որ նրա պես մարզիկ կա, եւ որ այդ մարզիկը իմ որդին է: Ես նրա հաղթանակը այսօր համարում եմ լիարժեք եւ արժանի, քանի որ վերջին երկու գոտեմարտերն անցկացրեց վնասվածքով: Ես վախենում էի, որ վնասվածքը նրան կխանգարեր, բայց նա իսկական տղամարդու պես պահեց իրեն եւ ապացուցեց, որ նա արժանի է գոնե բրոնզե մեդալի, եթե ոչ ոսկու: Կողոսկրի վնասվածքը չէր անհանգստացնո՞ւմ Արթուրին: Ոչ այնքան: Անհանգստացնում էր միայն ինձ: Նրա կողոսկրը կոտրված էր, իսկ այդպես գոտեմարտ անցկացնելը, այն էլ մեդալի համար, իսկապես ռիսկային էր: Բայց նա այդ վնասվածքով հիանալի գոտեմարտ վարեց թուրք ըմբիշի հետ: Իսկ երբ հասկացավ, որ մոտ է բրոնզը, խելացի գոտեմարտ անցկացրեց կուբացու հետ: Միայն գոտեմարտից հետո ես նրան շնորհավորեցի որպես հայր, հատկապես, երբ տեսա նրան պատվո հարթակին կանգնած: Անհանգստանում եմ, որ Արթուրը չի ուրախանում մեր այս հաղթանակով: Բայց ոչինչ: Մենք ոսկու ետեւից դեռ կգնանք: Ուղղակի այս պահին ես ավելի շատ եմ ուրախանում, քան Արթուրը: Զրուցեց Լուսինե Շահբազյանը NEWS.am Sport
-
Turkish troops enter Syria’s Kurdish district http://media.pn.am/media/issue/118/647/photo/118647.jpghttp://static.pn.am/images/cmnts.gifAugust 7, 2012 - 16:53 AMTPanARMENIAN.Net - A convoy of Turkish troops accompanied by helicopters has entered Jarablus (Syria), an area inhabited by Kurds, Interfax said. The information has not been confirmed by other sources.
-
Artsakh Defense Ministry debunks Azeri “seized territory” myth http://media.pn.am/media/issue/118/641/photo/118641.jpgAugust 7, 2012 - 17:50 AMTPanARMENIAN.Net - Azerbaijan’s recent propaganda suggesting Azeri forces seized strategically important territory in the direction of Mrov mountain on July 27, with Armenian soldiers yielding themselves prisoners is just a myth, Artsakh Defense Ministry’s statement reads. “Moreover, the disinformation proves both the author’s and Azeri Defense Ministry secret sources’ inability to present geographical layout,” NKR statement further reads. “It’s ridiculous that the author of the article, citing an officer allegedly involved in the above-mentioned “military operations” says that Agdara (Martakert) and Kelbajar (Karvachar) are clearly visible from the “seized” territory. Though it is an ungrateful act to comment on such unserious information, Artsakh Defense Ministry’s information and propaganda department noted that, “firstly, Azeri side occupied the territory in the rear, rather than in the forefront. Secondly, Azerbaijan was the only side to suffer a loss for the period of July 29-31. Thirdly, Martakert and Karvachar are invisible from the “seized” territory; it has no tactical significance, except for being product of Azeri propaganda. As a result, Azerbaijan once again appeared in pathetic state. Azeri propaganda must focus on true developments to overcome the current situation, not on hollow fantasies. Otherwise, Azeri soldiers will look down at their commander-in-chief’s Baku residence from the “seized” highland territory,” Artsakh Defense Ministry’s statement reads.
-
Massachusetts House supports Artsakh’s independence http://media.pn.am/media/issue/118/568/photo/118568.jpgAugust 7, 2012 - 10:33 AMTPanARMENIAN.Net - The resolution condemns the killings of Armenians in Sumgait, Kirovabad and Baku and acts of violent repression by Azerbaijan against the peaceful demonstrations for self-determination in Nagorno-Karabakh On August 6, 2012, the House of Representatives of the State of Massachusetts adopted a resolution submitted by State Representative Jonathan Hecht urging “the U.S. President and Congress to support the self-determination and democratic independence of Nagorno Karabakh”, office of the Nagorno Karabakh Republic in the USA reported. The resolution condemns the killings of Armenians in Sumgait, Kirovabad and Baku and acts of violent repression by Azerbaijan against the peaceful demonstrations for self-determination in Nagorno Karabakh. The document notes that today also “Nagorno-Karabakh’s security continues to be threatened by Azerbaijan’s hostile acts”. It praises, that despite these continuous acts of violence, the people of Nagorno Karabakh in a popular referendum on December 10, 1991 voted in support of independence, freedom and democracy. The resolution also congratulates “Nagorno Karabakh on the success of its ongoing efforts to develop democracy” and commends the July 19, 2012 presidential elections as “another major step” in this regard. "We thank the Massachusetts State House for passing the resolution in support of Artsakh’s freedom. By adopting this document, the Massachusetts legislators have promoted the universal values of the human rights and liberties", said NKR representative Robert Avetisyan. “We are grateful to Representative Hecht for his crucial leadership in this issue. We also praise our compatriots and longtime supporters James Kalustian and Middlesex County Sheriff Peter Koutoujian for their great dedication and continued efforts in promoting Artsakh’s interests in the United States”, Avetisyan added. 4
-
Syrian Armenians unable to leave bomb-pounded Aleppo http://media.pn.am/media/issue/118/613/photo/118613.jpghttp://static.pn.am/images/cmnts.gifAugust 7, 2012 - 18:23 AMTPanARMENIAN.Net - Aleppo-based Syrian Armenians are afraid to leave their homes, the founder of “Outreach to Syrian Armenians” Facebook page, writer/publicist Anahit Adamyan told PanARMENIAN.Net According to a Syrian Armenian, who wrote to Facebook page administrators, the situation in Aleppo is very serious, with his family hiding in the cellar of their house to escape shelling. “Electricity and phone service outage are common in the city, with no municipal service operating. The family would like to leave Aleppo for Armenia, yet are unable to in view of the danger of leaving the city,” Ms Adamyan said. Mortar fire and tank shells exploded across Aleppo district of Salaheddine early on Tuesday, August 7 forcing rebel fighters to take cover in crumbling buildings and rubble-strewn alleyways. Tanks have entered parts of Salaheddine and army snipers, using the cover of heavy bombardment, deployed on rooftops, hindering rebel movements
-
Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին http://sport.news.am/static/news/b/2012/08/9087.jpg Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների մրցաշարում բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում հանդիպեց թուրք Ջենկ Իլդեմի հետ: Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում թուրք ըմբիշն էր պաշտպանվողի դիրքում։ Արթուր Ալեքսանյանը կարողացավ գլորում կատարել, երկու միավոր վաստակել եւ հաղթանակ տանել։ Բրոնզե մեդալի համար Ալեքսանյանը կգոտեմարտի կուբացի Էստրադա Ֆալկոնի հետ։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին: Քանի որ իրանցի ըմբիշը եզրափակիչի ուղեգիր նվաճեց, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: NEWS.am Sport
-
President Barack Obama talks on the phone with Prime Minister Recep Tayyip Erdoğan of Turkey in the Oval Office, July 30, 2012. (Official White House Photo by Pete Souza) http://www.rt.com/files/news/obama-bat-photo-turkey-845/leader-obama-world-holding.n.jpg Holding a baseball bat in your hand while talking on the phone about a delicate international issue means you really like the person you are talking to. At least, so says the President of the United States. The White House scrambled to explain the meaning behind a photo it posted online of President Obama holding a wooden club associated with either a popular American sport or mob violence, depending on personal preferences. The US President held the bat as he chatted on the phone with Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan on Monday. The two were discussing the ongoing violence in Syria, in which both America and Turkey are backing the anti-regime opposition forces. Reporters bombarded White House secretary Jay Carney on Monday with questions over possible hidden meanings in the photo of the bat-wielding Obama. Carney explained the photo by saying the president was a baseball fan and avid supporter of the Chicago White Sox. http://www.rt.com/files/news/obama-bat-photo-turkey-845/president-obama-prime-recep.jpgPresident Barack Obama talks on the phone with Prime Minister Recep Tayyip Erdoğan of Turkey in the Oval Office, July 30, 2012. (Official White House Photo by Pete Souza)Turkish politicians were quick to seize on the picture and level harsh criticism at Turkey’s head of government. "The photo reveals from whom our Prime Minister receives orders to rule the country," said Metin Lutfi Baydar, a Turkish parliamentarian and member of the Republican People’s Party, the country’s main opposition party. Legislator Umut Oran called the photo "an implicit insult to Turkey and its citizens," Reuters said. Some newspapers took a more lighthearted view: "Our Prime Minister needs to hold something in his hand as he's calling Obama," wrote Hurriyet columnist Ahmet Hakan, suggesting that Erdogan respond by holding a slipper, belt or rolling pin. The White House released a statement on Friday saying the photo was meant to "highlight the ongoing close relationship" between Obama and Erdogan: "The president cares highly about the partnership and friendship he has with Prime Minister Erdogan on a series of important issues [the] U.S. works on with Turkey.” The bat in the photo was a gift to the US president from American baseball legend Hank Aaron, the statement said.
-
Accommodation problems prevent Syrian Armenians from returning homeland http://media.pn.am/media/issue/117/840/photo/117840.jpgJuly 31, 2012 - 16:02 AMTPanARMENIAN.Net - Accommodation problems prevent most of Syrian Armenians from returning to homeland, “Outreach to Syrian Armenians” Facebook group activist said. “Two Armenian families seek to come to Armenia. However, they are unable to take a final decision due to accommodation-related problems,” Michael Babayan told a PanARMENIAN. Net reporter. “Families hope to be provided with free accommodation for the initial period until they get settled,” the activist said.
-
Կարո՞ղ էր Տեր–Պետրոսյանն անտեղյակ լինել Շուշիի օպերացիայից. տեսակետներ 19:55 • 03.08.12 Եթե արտաքին սպառման համար, գուցե, անհրաժեշտ էր ներկայացնել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չլիներ Շուշիի ազատագրմանը, ապա իրականությունն այլ է, և նա չէր կարող տեղյակ չլինել, Tert.am-ին հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից անջատված «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով արցախյան պատերազմին մասնակցում էր որպես «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի անդամ: Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեժ քննարկումներ են ծավալվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի այն հարցազրույցի կապակցությամբ, որտեղ նա՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ առաջին նախագահից թաքուն են ազատագրել Շուշին, բառացիորեն ասում է.«Նախ մենք Շուշիի ազատագրման օրը մայիսի 6-ն էր նշանակված, ուղղակի ամսի 5-ին ձյուն եկավ և պլանները խափանվեցին, անցնելով ձեր հարցին` իմ ղեկավարը, հրամանատարը Սերժ Ազատիչն էր, ես չգիտեի, թե Լևոն Տեր Պետրոսյանը գիտեր, թե ՞ոչ: Բայց մի բան հաստատ է՝ նա դեմ էր Շուշիի ազատագրմանը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու հարց կար: Սրանից ելնելով՝ կասեմ ամեն դեպքում` չգիտեր: Ինձ համար շատ դժվար էր`վերևից ուրիշ բան էին ասում, հրամանատար տղաները` այլ: Ու մենք գնացինք այդ ռիսկին, և հրաշք»: Արտակ Զեյնալյանը հավելեց, որ այդ հարցի սպառիչ պատասխանը տվել է ինքը՝ Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկի ժամանակ: «Առանց Հայաստանի նյութատեխնիկական և ռազմական աջակցության անհնար էր, որ Արցախում հնարավոր լիներ նման մեծ օպերացիա իրականացնել և նման ճակատամարտ տալ»: Նույն հարցի կապակցությամբ, այսօր «Ընդվզում» անունով մի բլոգ ծավալուն նյութ է տպագրել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անունից, որտեղ ասվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես երկրի նախագահ և որպես գերագույն գլխավոր հրամանատար, չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: «Ավելին. նա ինքն էր որոշում կարևոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը: Առաջին նախագահին ժամանակին քննադատում էին նաև այն բանի համար, որ նա հարձակողական գործողությունների օրերին մեկնում էր արտասահման` ցույց տալու համար, թե դրանք տեղի են ունենում իր կամքից անկախ: Ինչպե՞ս կարող էր ժամկետներին անտեղյակ նախագահը արտասահմանյան պաշտոնական այցելություններ ծրագրել հենց այդ օրերին»,- հայտնում է Ժիրայր Սեֆիլյանը և հավելում, որ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս անձամբ չի պատասխանում և չի էլ պատասխանելու նմանօրինակ մեղադրանքներին, պայմանավորված է հենց այդ դիվանագիտական խաղով: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտնվածի իսկությունը Tert.am–ը փորձեց ստուգել անձամբ Ժիրայր Սեֆիլյանից, ով, սակայն, խորհրդակցության էր: Նրա փոխարեն հեռախոսը վերցրած անձը հայտնեց, որ մտքերը Սեֆիլյանի տարբեր ժամանակներում տված հարցազրույցներից են ու հրապարակումներից, սակայն որպես մեկ ամբողջություն Ժիրայր Սեֆիլյանը նման բան չի հայտնել նշված բլոգին: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, այն տարիների Ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուչարյանին, առհասարակ, զարմացրեց Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարությունը: «Զուտ փիլիսոփայորեն կարող եմ նկատել՝ ես առաջին անգամ եմ լսում, որ Տեր-Պետրոսյանը զեկուցում էր Կոմանդոսին, թե ինքն ինչով էր զբաղված: Եվ Դուք պետք է իմանաք, որ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը քիչ մարդկանց է զեկուցում իր մտադրությունների, կարծիքների ու նպատակների մասին»: Նախկին ազատամարտիկ Դավիթ Ամալյանն էլ ի հավելում նշեց, թե չի կարծում, որ երկրի այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլիներ կամ դեմ լիներ Շուշիի օպերացիային, բայց մյուս կողմից էլ «Արկադի Իվանովիչին չվստահելու» հիմք չունի: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
-
http://tert.am/am/news/2012/08/03/letters/
-
Գուցե ոչ մի հրաշք էլ չլիներ, եթե Մաշտոցը տեսներ քարե տառերի վիճակը (լուսանկարներ) Այսօր` օգոստոսի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այցելել է Հայաստանի ամենանվիրական վայրերից մեկը` Արագածոտնի մարզի Արտաշավանի ճանապարհին գտնվող Տառերի պուրակ: Ֆոտոլրագրողը հիշեցնում է, որ երբ բացվում էր պուրակը, ողջ հայությունը ցնծում էր և ասում, որ այն դառնալու է նոր սրբատեղի. այնտեղ են բերելու բոլոր առաջինդասարանցիներին` յուրօրինակ ուխտի: Սակայն այսօր Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկն արձանագրել է տխուր իրողություն. քարե տառերը պատված են զանազան գրություններով` սիրո խոստովանություններ, պուրակը այցելածների անուններ, նույնիսկ` անիմաստ խզբզանքներ ու ոտնահետքեր: Ֆոտոլրագրողը ցավ է ապրել, որ հայաստանաբնակ որոշ անկիրթ մարդկանց պատճառով անվանարկվում է ողջ հայությունը, և հիշեցնում Վահան Տերյանի հայտնի տողերը. «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի http://farm9.static.flickr.com/8005/7705557346_57e7f362b4_s.jpghttp://farm9.static.flickr.com/8008/7705557974_21d6d979f3_s.jpghttp://farm9.static.flickr.com/8141/7705558450_5ff30f1fbc_s.jpghttp://farm8.static.flickr.com/7123/7705558832_146fe74ce4_s.jpghttp://farm9.static.flickr.com/8284/7705559248_517157f1c5_s.jpg
-
Սիրիայի բանակի հրամանատարությունը Լիբանանի հետ սահմանի երկայնքով զրահատեխնիկա, հրետանային և հրթիռային մարտկոցներ է տեղակայել, որ ամբողջովին դադարեցվի դեպի Սիրիա մաքսանենգ զենքի մատակարարումը և ահաբեկչական խմբավորումների ներխուժումը, հաղորդում է «Սուրիա ալ-Էն» գործակալությունը: Առավելագույն ուշադրություն է դարձվել սահմանի հարավային հատվածին` Դեյր-Աշաիրից մինչև Էրսալ բարձրունքները, հաշվի առնելով, դրանց` մայրաքաղաք Դամասկոսին մոտ գտնվելը: Մայրաքաղաքի արևմուտքում հայտնվել են սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումները, ստեղծվել են մարտական դիրքեր և ամրություններ: Ականատեսները վկայում են, որ իրավիճակը այնտեղ սկսում է ավելի նմանվել մերձռազմաճակատային գոտու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Դամասկոսի մոտակայքում վերջին օրերին կրկին ակտիվացել են ընդդիրմադիր ապստամբ գրոհայինների հարձակումները: «Սիրիական ազատ բանակի» ջոկատները գիշերը փորձել են փակել մայրուղին Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա. Զարզար լճի շրջանում մարտական գործողությունների ընթացքում գերևարվել է 11 գրոհային: Vz.ru-ի հաղորդմամբ, հուլիսի սկզբին զինվորականները հետ են մղել «Լիբանանից ներխուժելու փորձ կատարած մի քանի զինված խմբավորումների երկրորդ հարձակումը Էլ-Արիդա, Էլ-Արմութա սահմանային անցակետերի շրջանում, ինչպես նաև Քումար և Աբու Սուվեյիդ կամուրջների մոտ: Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության տվյալներով, սիրիացի սահմանապահները պատասխան կրակ են բացել կասեցնելով գրոհայինների հարձակումը: Ավելի ուշ, Լիբանաբի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրը ստացել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանի հանձնարարականը սիրիական դեսպանին բողոքի նոտա հանձնելու վերաբերյալ` սիրիական կողմի սահմանը խախտելու դեպքերին ի պատասխան: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
-
Հայաստանը չի փակի իր դեսպանատունը Սիրիայում Սիրիայում Հայաստանի դեսպանատունը չի փակվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարարի Սերգեյ Մանասարյանը: Հայաստանի կառավարությունը ուրբաթ ժողովի ժամանակ քննարկել է այս հարցը փակ դռների հետևում: «Քննարկվել են տեխնիկական հարցեր»,- ասել է Մանասարյանը նիստի ավարտից հետո: Ներկա դրությամբ Սիրիայում գործում է դեսպանատուն Դամասկոսում և գլխավոր հյուպատոսարան Հալեպում: Սիրիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որը հաշվվում է 80-100 հզ մարդ, որոնցից 50-60 հզազարն ապրում է Հալեպում, մյուսները Լաթակիայում, Դամասկոսում, Քեսաբում և Էլ-Քամիշլինում: Համայնքը կարևոր դեր է խաղում երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սիրիայի հայկական համայնքը ամենահզորներից մեկն է հայկական սփյուռքում: Սիրիայում լարված ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով հայերի մեծ ներհոսք է սկսվել հայրենիք: 21:09 Մերձավոր Արևելք | Հինգշաբթի 02.08.201
-
Երեք հայեր ձերբակալվել են ԱՄՆ-ում հազարավոր քրեդիտ քարտերի տվյալներ գողանալու համար Չորեքշաբթի շերիֆի դետեկտիվներն անձնական տվյալների գողության և կողոպուտի կասկածանքով ձերբակալել են 3 մարդու: Շերիֆի դետեկտիվների, Սակրամենտոյի ոստիկանական բաժանմունքի, շերիֆի Սան Խոակին բաժանմունքի և հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից անցկացված մեկամսյա հետախուզության արդյունքում ձերբակալվել են Գագիկ Վերդյանը, Միհրան Հակոբյանը և Կարինե Խաչատուրյանը, ովքեր տեղադրել են կարդացող սարքեր և գողացել են հազարավոր կրեդիտ քարտերի անուններ: Դետեկտիվները հայտնաբերել են հազարավոր կրեդիտ քարտերի անուններ, Կալիֆոռնիայի` անձի նույնականացման քարտեր, կրեդիտ քարտերի կեղծումներ: Գագիկ Վերդյանը, Միհրան Հակոբյանը և Կարինե Խաչատուրյանը կարդացող սարքերը տեղադրել են մեքենայի գազալիցքավորման կետերում: Կա վարկած, որ կարդացող սարքերը տեղադրված են եղել գազի լիցքավորման վահանակների մեջ: Դետեկտիվները նշում են, որ գողացված քարտերի տերերին հետաքրքրքում է` արդյոք գազալցակայանի աշխատակիցներին հասանելի են եղել իրենց քարտային բոլոր տվյալները: Յուրաքանչյուր կասկածյալից որպես տույժ կգանձվի 2,000,000 դոլար կամ ավելին:
-
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Քրիս Բողջալյանի Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը http://media.pn.am/media/issue/118/079/photo/118079.jpg 2 օգոստոսի 2012 - 14:37 AMTPanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել վերջերս հրատարակված Քրիս Բողջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), միջոցառումը կազմակերպել էր ANCA-ն Հայոց ցեղասպանության մասին բանաձևի կողմնակիցներ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդի ու Ադամ Շիֆի հետ համատեղ: «Այսօրվա միջոցառումը մեկ անգամ ևս գալիս է փաստելու Քրիս Բողջալյանի մեծ տաղանդը որպես գրողի, որը սովորեցնում է, լուսավորում է և ոգևորում է իր ընթերցողին,-նշել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:-Նրա վեպն արծարծում է Հայոց ցեղասպանության բազում չլուծված բարոյական ու մարդկային ասպեկտները: Մենք հուսով ենք, որ այդ ստեղծագործության միջոցով կշարունակենք մեր աշխատանքը մեր կողմը գրավելու համար Ամերիկային ու վերջ դնելով դեռևս անպատիժ մնացող այդ ոճրագործության հարցում թուրքական ժխտողականությանը»: Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին որակել է Բողջալյանի գիրքը որպես «մի վեպ, որն ունի ներքին ուժ և հիանալի է շարադրում պատմության էությունը՝ ստիպելով մեզ խորասուզվել նրանց տառապանքների մեջ, որոնք անհետացան ու նրանց, ով պայքարեց քաղաքակրթության այն մութ տարիներին… Կարծում եմ, որ դա Հայոց ցեղասպանության մասին փաստերի ուսումնասիրման կարևոր մաս է կազմում ոչ միայն Կոնգրեսի, այլ նաև հայ ժողովրդի համար»: «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հիացական արձագանքներ է ստացել ավելի քան տասնայկ ամերիկյան պարբերականներում, այդ թվում Washington Post, USA Today, the Boston Globe, the Associated Press, Library Journal, Publishers Weekly, Booklist, Kirkus Reviews, Entertainment Weekly և People Magazine. Հուլիսի 23-ին գիրքը հայտարարվեց շաբաթվա գիրք Oprah.com կայքում և այժմ 7-րդն է New York Times-ի բեսթսելերների թվում: Իսկ շնորհանդեսից մեկ օր առաջ The Washington Post-ը գիրքը հայտարարեց ԱՄՆ մայրաքաղաքի չորրորդ բեսթսելերը:
-
Սիրիահայ դպրոցականների ուսուցման համար Երևանում 3 ավագ դպրոց է առանձնացվել http://media.pn.am/media/issue/118/151/photo/118151.jpg 2 օգոստոսի 2012 - 18:30 AMTPanARMENIAN.Net - Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները: Վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:
-
mardu hetevits enqan k@rrrrratsin or merav .. ba...
-
«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է http://media.pn.am/media/issue/118/063/photo/118063.jpg 2 օգոստոսի 2012 - 10:21 AMTPanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Վանո Սիրադեղյանի հետ մտերիմ եղած մի մտավորականի, գրում է, որ Հայաստանի նախկին ՆԳ նախարարը մի քանի ամիս առաջ մահացել է: Թերթը գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը`ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեսյբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված»: Միաժամանակ, թերթը չի բացառում, որ մտավորականի հայտնած տեղեկությունը կարող է ճիշտ չլինել: «Եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության մասին ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի», - գրում է «Հրապարակը»:
-
Nane jan asem or tarber er, bavakanin hajogh ham unetsav, manavand Hav@ yerb kashin vran er / drumsticks and wings iys shsbat vochxari & tavari msov em portselu tesnenq inchpes klini
-
Հալեպ-Երևան չվերթը կկայանա, երբ անհրաժեշտ թվով ուղևորներ լինեն. «Արմավիա» Այսօր «Արմավիա» ընկերության Հալեպ-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել ուղևորների բացակայության պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանից Tert.am-ին տեղեկացրին, որ չվացուցակով չվերթը նախատեսվում է վաղը: «Արմավիա» ավիաընկերությունից, սակայն տեղեկացրին, որ չվերթը կկայանա այն ժամանակ, երբ անհրաժեշտ թվով ուղևորներ հավաքվեն:
