-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
yes haxverdyanits neghatsel em el iren chem lselu voch el konyak em xmelu Ruben Hakhverdyan about Arthur Meschian
-
mardiq hye'i !@entaniqum en tsnuvum, Hye tsnoghnerits yev iysqan Hye chen linum irenst kyanqum .. Astvats Hopgin lusavori ..
-
Հրաշանլի է
-
Bravo !!! the only good news that i have got today
-
Սիրիայի Գաղտնի սպասարկության սպան խոստանում է պաշտպանել հայկական շրջանները Վերջին օրերին Սիրիայի Հալեպ քաղաքից ստացված տեղեկությունները հիրավի ցնցող էին: Ժամերի ընթացքում միջազգային լրահոսը իրարամերժ տեղեկություններ էր հաղորդում, թե առավոտյան հայկական և քրիստոնեական շրջաններն անցել են սիրիական ազատբանակայինների հսկողության տակ, ապա սիրիական տեղական հեռուստաալիքները և կառավարական լրատվամիջոցները նշում էին, որ Թլել և Ջդայդե շրջանները, որոնք հայկական թաղամասեր չեն, այլ արաբ քրիստոնեական, որտեղ սակայն կենտրոնացած են Հայ Առաքելական Բերիո թեմի և Հալեպի Հայ Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, այլևս անցել են Սիրիայի կանոնավոր բանակի վերահսկողության տակ: Րոպեներ անց այս լուրերը հերքում էին Հայաստան նույն օրը ժամանած հայերը: Մի խոսքով, մենք հասկացանք, թե Հայաստանի համար, որքան նուրբ եւ կարևորություն ներկայացնող խնդիր է դարձել սիրիական ճգնաժամը և սիրիահայ գաղութի ճակատագիրը: Մեր հերթական նկարահանումը կատարել ենք Հալեպ քաղաքի հայկական թաղերում, ուր պաշտպանություն են իրականացնող հայ և արաբ զինվորականներ: Սիրիայի գաղտնի սպասարկության ներկայացուցչի հետ մեր զրույցը շատ երկար ու հետաքրքրական էր: Հալեպի պատերազմի սկզբնավորումից ի վեր, նա ստանձնել է Հալեպի Սիրիայի կանոնավոր բանակի առավելապես հայկական շրջանների պաշտպանության հարցերի պատասխանատվությունը. Իսկ հալեպահայ մեր մյուս հայրենակցի համոզմամբ, սիրիահայերը, որոնք ավանդաբար եղել են Սիրիայի կառավարության հետ, երկրի համար այս դժվար օրերին պետք է իրենց զորակցությունը հայտնեն Ասադի իշխանությանը և զինված միանան կանոնավոր բանակի ուժերին և պաշտպանեն ոչ միայն հայկական այլև քրիստոնեական շրջանները: Հայկական սփյուռքի մայրաքաղաքի` Հալեպի ճակատագիրը մնում է անորոշության մեջ, մեր հազարավոր հայրենակիցների անվտանգությունը մնում է օդից կախված եթե համայնքն այս դժնդակ օրերին իր որոշումների մեջ մնա մեն-մենակ` առանց Հայաստանից անհրաժեշտ խորհրդատվական և մասնագիտական աջակցության: Օգնությունը պետք է տեղ հասնի ժամ առաջ` առանց սիրիահայ համայնքից ՍՈՍ հնչեցնելու: 23:30 Մերձավոր Արևելք | Հինգշաբթի 23.08
-
-
Դինուլ, նահանջել չկաաա, դու չէիր ասո՞ւմ պայքար, պայքար մինչև վերջ Չորս օր շարունակ Հայաստանում չմնաց մի անտարբեր մարդ, որ չմտածեր այս ողբերգության մասին: Չգտնվեց մի մարդ, որ Աստծուց օգնություն չհայցի Դիանա Սիրունյանի համար: Օգոստոսի 18-ին Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրը`16-ամյա Դիանա Սիրունյանը, փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Դիանայի մահը ցնցեց բոլորին: Դիանան, հոր՝ Սուրեն Սիրունյանի նման պայքարող տեսակ էր, ընկերներին էլ խորհուրդ էր տալիս. «Կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել և չնահանջել»: Դիանան սովորում էր Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում բարձր առաջադիմությամբ, նպատակասլաց էր, համոզված էր՝ իրավաբան է դառնալու և արդեն մասնավոր պարապմունքների էր հաճախում: Դասղեկը՝ Արմինե Վարդանյանը, դասընկերները համոզված են, որ նա փայլուն իրավաբան դառնալու բոլոր նախադրյալներն ուներ: Արմինե Վարդանյանն անցյալ ժամանակով չի կարողանում խոսել աշակերտի մասին. «Օրինակելի աշակերտ, պատրաստված, մարդասեր, սիրում էր ընկերներին, ակտիվ և կենսախինդ էր...» - նշեց դասղեկը՝ հավելելով, որ նա լավ քաղաքացի, լավ իրավաբան էր դառնալու: Դասընկերները չեն հավատում, որ սեպտեմբերից իրենց Դինուլը կամ Դինոկը այլևս չի գալու: Ավելին, մինչ Դիանան այս օրերին գտնվում էր հիվանդանոցում, կյանքի ու մահվան կռիվ տալիս, ընկերները աղոթում էին նրա փրկության համար: «Դինո՛ւլ, նահանջել չկա՜, դու չէիր ասո՞ւմ՝ պայքար, պայքար մինչև վերջ, էս էդ պայքարելու պահն ա, դրա ժամանակը... պիտի պայքարես... քո հարազատները քեզ հետ են, ամբողջ Երևանն է քեզ հետ, ողջ Հայաստանը, ես Աստծո տանը քեզ համար աղոթել եմ», -գրել էր դասընկերներից մեկը Facebook-ի իր էջում, ընկերներից մեկն էլ առ Աստված բողոք էր հղել. «Ո՞նց հավատամ քո գոյությանը, ինչի՞ դու մենակ ուրախ առիթներին ես լինում, իսկ ուր ես ըսենց ժամանակ, ուր ես, ինչո՞ւ էսքան մարդու աչքերին արցունք թողեցիր, ինչո՞ւ, ես էլ չեմ հավատում…»: Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նույնպես Facebook-ի իր էջում գրել էր. «Ցավում եմ, առավոտյան վատ լուր ստացա՝ մահացել է Դիանա Սիրունյանը: Չգիտեմ ճիշտ կհասկացվեմ, թե ոչ, բայց հոր հանդեպ այդ անսահման սիրող հոգին երևի թե պետք է միանար նրան... Աստված գիտի՝ որն է ճիշտ...»: Դինոկը կամ Դինուլն այլևս չկա, և դժվար է համակերպվել այդ մտքի հետ, նրա ընկերները կորցրին իսկական ընկերոջ, հարազատ ու տաք մարդու… 23:00 Հասարակություն | Չորեքշաբթի 22.08.2012 | Սիրանույշ Պապյան
-
need to find a way do disown someone as Armenian , take his nationality... turq@ mnuma turq .. HAskatseqqqqq sa sran pit adrbejani sahmanin kaxel.. kam Artsaxi zoihvats martikneri virberi dzerq@ tal..
-
Հալէպի մէջ առեւանգում, պայթում եւ փրոփականտա http://hetq.am/static/news/b/2012/08/17731.jpg 12:20, 22 օգոստոսի, 2012 Մինչ կը շարունակուի Հալէպի հետ կապ հաստատելու դժուարութիւնը, հասած տեղեկութիւնները գլխաւորապէս կարճ դէպքերու բացատրութիւններ են աւելի շատ քան պարագաներու ամբողջական պատկերացումներ: Կ'ըսուի թէ քաղաքին մէջ սուր կերպով աճած են առեւանգումները, եւ գլխաւոր դրդապատճառները փրկագիներու միջոցաւ նիւթական շահ ապահովել: Այս միջոցին ընդհանրապէս կը դիմեն խմբաւորումները երբ դրամական միջոցներու պակասը ըլլայ, ինչ որ է պարագան Սուրիոյ մէջ յեղափոխականներու ըստ երեւոյթին: Անշուշտ առեւանգումներէն զերծ չեն մնացած նաեւ հայեր, որոնք ճանչցուած են իրենց նիւթական պարագաներու լաւ ըլլալով: Մէկ պարագայի փրկագին հաստատուած էր երկու միլիոն սուրիական լիրա, որ համազօր է գրեթէ 30 հազար Ամերիկեան Տոլարի: Առեւանգումները համատարած են սուրիական խնդրին շուրջ, եւ միայն փրկագինի համար չեն: Լիբանանցի տասնմէկ ուխտաւորները որոնք առեւանգուած էին երեք ամիս առաջ կը մնան անյայտ ձեռքերու մէջ, հակառակ որ կասկածները ուղղուած են դէպի Թուրքիայ, զոր կ'ուզէ ճնշում բանեցնել Հիպուլլային վրայ, նկատելի առնելով որ տասնմէկ հոգին շիիթ են, եւ անոնց բարեկեցութեան անմիջական պատասխանատուն կը նկատուի Հիզպուլլան: Իսկ Հիզպուլլային մօտիկ Ալ Միքտատ աւատախումբը, վերջին ընթացքին առեւանգեց աւելի քան քառասուն սուրիացիներ եւ երկու թուրքիացի, փոխանակելու համար տասնմէկին հետ: Նման աւատախումբեր, ընդհանրապէս նաեւ տոհմախումբեր, միշտ պատրաստ են քաղաքական դեր խաղալ եթէ իրենց առիթը տրուի աւելի բարձր հեղինակութիւններէ: Սուրիոյ մէջ ալ, նման խմբաւորմներ են որ ողնայարը կը կազմեն յեղափոխութեան... ճիշդ է որ Հալէպի եւ Դամասկոսի մէջ կռուողները մեծ մասամբ օտար վարձկաններ են, բայց գիւղերուն տէրերը, եւ փոքր քաղաքներուն պահակները նման խումբերն են, որ ի յայտ եկած են, եւ զօրացած են կենդրոնական իշխանութեան նուազեցումով, իսկ Լիբանանի մէջ, ուր կեդրոնական իշխանութիւնը միշտ տկար է, նման խմբաւորումներ միշտ վայելած են իրենց երազած դրախտի պայմանները: Առեւանգումի լեզուէն զատ, կողմերը կը խօսին նաեւ պայթումներու լեզուով: Եթէ ուղղակի պայթում մը կը միտի անմիջական հարուած հասցնել տուեալ կողմին, ապա մօտակայ պայթում մը կրնայ զգուշացման ազդանշան ըլլալ: Երեւի ճիշդ այս իմաստով է որ պէտք է հասկնալ Հալէպի չորս եկեղեցիներու մօտ, Հայ Առաքելական, Լատին, Յոյն Առաքելական եւ Հայ Աւետարանական եկեղեցիներէն հարիւրական մեթրով հեռաւորութիւններու վրայ պայթած ռումբերը: Թերեւս այս ռումբերը ըլլան վարչակարգին կողմէ զետեղուած քրիստոնեաներուն վախցնելու համար, թերեւս ալ ապստամբներուն կողմէ դրուած ըլլան խուճապ յառաջացնելու համար, ո՞վ կրնայ ճիշդ գիտնալ թէ ինչը ինչ կը նշանակէ: Խուճապը որո՞ւն գործին կը ծառայէ: Եթէ մէկ կողմէն վարչակարգը կ'ուզէ քաղաքականացնել ժողովուրդը, քառասուն տարի ապաքաղաքականացնելէն ետք, միւս կողմէն ալ ուշադիր է որ այս քաղաքականացումը իր դէմը չլարուի յանկարծ, ինչպէս որ ապստամբները ուշադիր են որ ժողովուրդին ատելութիւնը չլարեն իրենց դէմ, եւ այդ տպաւորութիւնը չստեղծեն որ պատերազմին բոլոր չարիքներուն մեղաւորը իրենք են: Վարչակարգը կը փորձէ դիմացիներուն խաղը խաղալ արեւմտեան լրագրողները հրաւիրելով կանոնաւոր բանակի գիծերուն մէջ, ինչպէս Ռոպէրթ Ֆիսքը, եւ միւս կողմէն ժողովուրդին կը փորձէ համոզել թէ ինքն է տակաւին տէրն ու տիրականը երկրին: Ապստամբները կը փորձեն Արեւմտեան երկիրներու նեցուկն ու նիւթական օժանդակութիւնը շահիլ գետնի վրայ յառաջխաղացք ցոյց տալով, յայտարարելով որ Հալէպի վաթսուն տոկոսը իրենց հակակշռին տակ է, եւ միւս կողմէն կը փորձեն իրենց նետածը բռնել ու գոնէ այդ «վաթսուն»-ը ձեւականօրէն պահել: Մէկ խօսքով, սակաւ տեղեկատուութեան պայմաններու տակ, առեւանգումի, պայթումներու եւ փրօփականտայի լեզուն է որ ծանր կը կշռէ, ժամանակի խաղն է որ կը խաղան կողմերը, ո՞վ պիտի մեռնի արիւնահոսութենէն: Վահագն Քէշիշեան
-
http://farm9.static.flickr.com/8434/7838168804_739a51a071_s.jpghttp://farm9.static.flickr.com/8440/7838172538_05561736a6_s.jpghttp://farm8.static.flickr.com/7263/7838176298_50fed13579_s.jpghttp://farm9.static.flickr.com/8438/7838187858_ebf9959492_s.jpg
-
Ղարաբաղում գտնվող Տնջրի ծառը 2000 տարեկան է (լուսանկարներ, տեսանյութ) http://tert.am/am/news/2012/08/22/karabakh-tree/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա Մարտունի վարչական շրջանում գտնվող Տնջրի ծառը (ծառատեսակը Չինարի) 2000 տարեկան է, որը, տեղացիների պնդմամբ, նախկին Խորհրդային Միության երկրներում ամենատարեց ծառն է: Ծառն ունի 54 մետր բարձրություն, իսկ բնի շրջանագիծը 27 մետր է: Ծառի փչակի մակերեսը 44 քմ է, իսկ սաղարթները 1400 քմ տարածքով հովացնում են: Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը:
-
2012 թ-ի սկզբին Հայաստանից արտահանվող մրգերի եւ բանջարեղենների արտահանումը ավելացել է 85 տոկոսով http://newsam.com/news/118026.jpgՕգոստոս 22, 2012 | 14:16 2012թ.-ին Հայաստանից արտահանվող մրգերի եւ բանջարեղենների արտահանումը ավելացել է 85 տոկոսով: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղնախարարության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Օգոստոսի 21-ի տվյալներով` Հայաստանից արտահանվել է 17 հազար 630 տոննա պտուղ եւ բանջարեղեն, որոնցից 12 հազար 593 տ. ծիրան, 1163 տ. խաղող, 1105տ. բալ, 2 հազար 37 տ. բանջարեղեն: 2011 թ.-ին այս նույն ժամանակաշրջանում արտահանվել է 9 հազար 528 տոննա միրգ եւ բանջարեղեն: Ողջ 2011 թ.-ի ընթացքում արտահանվել է 16 հազար 884 տոննա միրգ եւ բանջարեղեն: «Մենք բանակցություններ ենք վարել արտահանող ընկերությունների հետ: Ներկայումս նրանք Տավուշի մարզում արտահանման են պատրաստում դեղձի մեծ քանակություն»,-նշել է փոխնախարարը: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սպայկա» ընկերության տնօրենը, ընկերությունը մի քանի օրից դեղձի արտահանում կիրականացնի: «Բերքը, ծավալի հետ մեկտեղ նաեւ կոնդիցիոն է, այդ թվում ապրանքի տեսքով: Դրա պատճառով այս տարածքից մեկ ակնկալում ենք դեղձի մեծաքանակ արտահանում»,-նշել է Կ. Բաղդասարյանը: Նրա խոսքով, 2012 թ.-ին ընկերությունը ծրագրում է արտահանվող մրգերի չափը ավելացնել մոտ երկու անգամ: Հունիսին ծիրանի եւ բալի վաղ հասունացման հետեւանքով տեղի ունեցող ոչ պլանային գնումների պատճառով ընկերությունը նոր բերքի գնման համար շրջանառու միջոցների պակասություն է ունենում: «Ներկայումս խնդիրը մոտ է լուծմանը»,-ավելացրել է Կ. Բաղդասարյանը: Մեկ այլ արտահանող ընկերության «Արմենֆուտի» տնօրեն Ահարոն Խլղաթյանը նույնպես նշել է 2012 թ.-ի հաջող բերքի մասին` հատուկ ընդգծելով ծիրանի արտահանումն ու դեղձի արտահանման պատրաստությունը: Գյուղնախարարության տվյալներով 2012 թ.-ի ընդհանուր արտահանման ծավալը կազմել է 28.9 հազար տոննա, որից 14,9 հազար տ. ծիրան է, 10,3 տ. խաղող, 2,6 հազար տ. դեղձ եւ 4,3 տ.` բանջարեղեն: Սպասված արդյունքները 2011 թ.-ի ցուցանիշին կգերազանցի 16,4 հազար տոննայով (մոտ 130 տոկոս):
-
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, հավելելով, որ մահը վրա է հասել օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։
-
Օգոստոս 22, 2012 | 15:19 Վաղը՝ երեկոյան ժամը 18-ին, Երևանի Ջավարյան 29 հասցեում տեղի կունենա Դիանա Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը: Թաղումը տեղի կունենա հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 13-ին, նույն հասցեից: ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել էր այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։
-
Ազգային PR Հիմանակն նպատակներից մեկն է հանդիսանում ազգային PR-ը : Այս նախագծի շնորհիվ կկարողանանք ազդել միջազգային հանրության կարծիքի վրա՝ ձևավորելով դրական իմիջ Հայաստանի Հանրապետության և հայերի մասին, նպաստելով բազմաթիվ հայենպաստ ծրագրերի կյանքի կոչմանը: Նաև հաղթահարել հասարակության մեջ առկա թերարժեքության բարդույթը` կնպաստենք ազգային գաղափարախոսության ձևավորմանը: Զբոսաշրջության զարգացում Հատուկ ընդգծենք նաև զբոսաշրջության ոլորտը, որտեղ համագործակցության զարգացման լավ հնարավորություններ կան: Ինչպես գիտեք, Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հիրավի զարգացման մեծ հեռանկար ունի: Մեր նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների (եկեղեցիներ, տեսարժան վայրեր, հուշակոթողներ, ճարտարապետական գլուխգործոցներ) հանգստյան տների, հյուրանոցների, ակումբների, ներկայացմանը: Այս բոլորը հնարավոր կլինի տեսնել եռաչափ պատկերների միջոցով վիրտուալ եռաչափ մոլորակի վրա: Բիզնեսի զարգացում և արտաքին տնտեսական համագործակցություն Արտաքին առևտրատնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններից են համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը: Այս նախագիծը իր ուրույն տեղը կունենա վերջինիս գործընթացում: Հայաստանը մեծ ներուժ կարող է ունենալ ներկրման և արտահանման ասպարեզներում, ինչը արտասահմանյան շատ ընկերությունների համար կարող է լայն հեռանկարներ բացել: Վերջինս մեր երկրի ներդրումային միջավայրը կդարձնի ավելի գրավիչ բիզնեսի զարգացման գործում: Google Earth ծրագրում հայրենական և արտասահմանյան ընկերությունները կներկայացվեն ըստ հասցեի, անվանման (մի քանի լեզուներով), ծառայության, ապրանքատեսականու և այլն: Նորովի բացահայտենք Հայաստանը Google Earthի միջոցով, եռաչափ պատկերավորմամբ:
-
http://earth.locator.am/?show=yerevan&lid=2 3D Yerevan
-
mer yerkri gortser horov morov enq arel.. hima rusastann enq "shinum" axer inchqan "shines" etqan pchanum a
-
Asa e Harout jan Asa.. es el mer kyanq@
-
Visit 3D Yerevan by Locator
-
«Հանրապետություն» կուսակցությունը գուժում է Սուրեն Սիրունյանի անժամանակ մահը Դժվար է խոսել Սուրեն Սիրունյան ընկերոջ մասին անցյալով, ում անցած ճանապարհը, ապրածն ու ապրեցրածը, կյանքը սիրել կարողանալն ու կյանքի վրա չդողալը՝ ապրելու օրինակ է բոլորիս համար: Ապրեց կարճ, բայց լեցուն կյանքով: Իր կենսախինդ բնավորությամբ վարակեց բոլորին: Հավատարիմ ու անդավաճան ընկեր էր ու այդպիսին էլ կմնա մեր հիշողություններում: 1988թ.-ից ի վեր Սուրենն ուներ Հայաստանն ազատ տեսնելու տեսիլք: Լծվեց ազատության ու անկախության գաղափարին և առ այսօր պայքարում էր հանուն բարոր ու ազատ Հայաստանի: 2008-թ.-ին նա վերստին ցուցաբերեց իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը, ազատազրկվեց գաղափարի համար՝ մնալով իր սկզբունքներին և համոզմունքներին հավատարիմ: Հանուն «Հանրապետություն» կուսակցության, ցավակցում ենք Սուրեն Սիրունյանի ընտանիքին, մերձավորին և ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանայի համար անդադար աղոթում ենք առ Աստված և մաղթում ապաքինում: Արամ Զ. Սարգսյան Հանրապետություն կուսակցության նախագահ 21:59 Հասարակություն | Երեքշաբթի 21.08.2012
-
Սուրեն Սիրունյանի երկրային վերջին օրը Դեռ 2009-ին, երբ մարտի 1-ի հայտնի դեպքերի հետ կապված՝ իշխանության յուրացման և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Յոթի գործն» էի լուսաբանում, որը հետո մասնատվեց, քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո մեղադրանքը փոխվեց և վերածվեց մի քանի գործերի, Սուրեն Սիրունյանին դեռ չէի ճանաչում. ուղղակի աշխատում էի օբյեկտիվորեն ներկայացնել դատարանում կատարվածը: Ուզում էի հասկանալ՝ իսկապե՞ս նրանց մեղավորությունն ապացուցված էր, թե՞ ոչ, քանի որ նրանց հետ անձամբ գրեթե չէի շփվել և դեռ չէի ճանաչում մարդկային տեսակը: Նախապես ասեմ, որ նույնիսկ ճաղերի հետևում գտնվելու ժամանակ Սուրեն Սիրունյանը չէր կորցնում իր հումորի զգացումը՝ ասում էր. «Հոդվածները դարձել են սեզոնային անվադողեր. վեց ամիսը մեկ փոխում են, բայց կալանքը չեն փոխում»: Պաշտպանական կողմը նկատելով, որ «թարմ» մեղադրանքի մեջ ոչ մի թարմ բան չկա, միջնորդում էր՝ քրգործը հետ ուղարկել դատախազություն և նոր մեղադրանքին համապատասխան ապացույցներով հետ բերել, նաև թեթևացնել դատակոչված վկաների ցուցակը, քանի որ նրանցից շատերն իրենց հետ որևէ առնչություն չունեին: Բայց քանի որ մեղադրողներն այնքան էլ չէին լսում և ինչ-որ վկաներ էին գտնում-բերում դատարան, պաշտպանական կողմն էլ Սուրեն Սիրունյանի հետ միասին զվարճացնում էր դատական նիստին «թամաշա» անողներին: Օրինակ` վկա Սամվել Գասպարյանը, ով Բժշկական համալսարանի մոտ թերթի վաճառքով էր զբաղվել և թերթերի նկարներից էր ճանաչում Ս. Սիրունյանին և Ալ. Արզումանյանին, դատարանում պատմում էր, թե ինչպես է դարձել «ականատես վկա». հենց Գասպարյանն ասաց, որ դեպքի օրն ինքը 7.30-ին «Ուրարտու» խանութի մոտ գնացել է «բուդկից» հաց առնելու և տեսել Սաշա Աֆյանին..., Ալ. Արզումանյանի պաշտպան Հ. Արսենյանն ասաց, որ վկան գործակալ է: Հանկարծակիի եկած Գասպարյանն արձագանքեց` բա ի՞նչ անեմ, չաշխատե՞մ: Դահլիճը ծիծաղից պոռթկաց: Հետո պաշտպանական կողմը փորձեց վկայից ճշտել՝ «բա, ըստ քրեական գործի` Լևոն Տեր-Պետրոսյանն այնտեղ (Մյասնիկյանի արձանի մոտ) չի եղել»: Ո՞նց՝ եղավ վկայի արձագանքը և ավելացրեց` «ուզում են շշկռցնել հա»: Պաշտպանական կողմը, ներողություն խնդրելով, փորձեց ճշտել, թե վկա Գասպարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է: Ի՞նչ իմանամ` եղավ պատասխանը: Դահլիճը նորից զվարճացավ, որից հետո վկան «կողմնորոշվեց» և ասաց՝ «հիվանդ չեմ»: Այդուհանդերձ, Սիրունյանի պաշտպան Վ. Էլբակյանը հարցրեց, թե նա ճանաչո՞ւմ է Սուրենին: «Ոչ»` պատասխանեց վկան, «Իսկ Սիրունյանի՞ն»` հետևեց հաջորդ հարցը: «Ոչ»` պատասխանեց վկան: Այդ ժամանակ Ս. Սիրունյանը մի բացահայտում արեց՝ վկան ներքին գործերի նախարարությանը թերթեր է մատակարարել: Թերևս որոշ կրճատումներով հիշատակենք նաև Սուրեն Սիրունյանի պաշտպանական ճառում և վերջին խոսքում հնչեցրած մտքերը. նա ասել էր, որ ինքը չի ապացուցելու իր անմեղությունը, քանի որ դա դատախազության պարտականությունն է: Նշել էր, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների և ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը լինելու համար, քանի որ իշխանությունները դեռ պահպանում են վրեժի ծարավը՝ դեպի Վանո Սիրադեղյանը, ում չեն կարողանում գտնել, և ամբաստանյալի աթոռին ինքը՝ Սիրունյանն է հայտնվել: Նա անդրադարձել էր մարտի 1-ի և 2-ի դեպքերին` ասելով, որ ամբողջ դատական նիստի ժամանակ ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինքը ո՞ւմ դատավարությանն էր մասնակցում. խոսվեց Նիկոլ Փաշինյանի, Շանթ Հարությունյանի մասին, իսկ իր մասին կարծես մոռացել էին... Ըստ Սիրունյանի` բոլորի գործերը միացրել և սարքել էին մի գործ (մինչ քրգործը մասնատելը), որի նպատակը 10 զոհերից ազատվելն է: Սիրունյանն ասել էր, որ թեև փոխվել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց այդ ընթացքում որևէ քննչական գործողություն չի արվել, ինչը բնութագրեց այսպես. «Ես գիտեմ, որ շախմատ այս երկրում շատ են խաղում, բայց չգիտեի, որ դատախազներն էլ հոդվածների հետ են շախմատ խաղում»... Սիրունյանին մայիսի 3-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տարել էին ՀՔԾ, որտեղ հանդիպել էր Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանին: Վերջինս Սուրենին փորձել էր համոզել, որ գրի, թե՝ այսինչ մարդու մոտ զենք է եղել, այնինչ մարդը բենզին է բերել, սակայն ստացել էր բացասական պատասխան, որից հետո` մայիսի 6-ին ձերբակալվել էր Սիրունյանի եղբայրը: Վերջինս նաև հավելել էր. «Ինձ համար գուցե պատիվ ա կալանավայրում գտնվելը, քանի որ ես պայքարել եմ իմ ընտանիքի, իմ ընկերների և առաջին հերթին` իմ երկրի ազատության համար»... Ինչ վերաբերում է տեսասկավառակներին, ապա Սիրունյանն ասել էր, որ տրամաբանության մեջ չի տեղավորվում. կադրում ցույց են տալիս Նիկոլին, բայց ժողովուրդը գոռում ա` «Սու-քիաս-յան»: Այսինքն` «մկրատն» առել, կտրել ու փոփոխել են կադրերը... Սիրունյանն անդրադարձել էր նաև խանութների թալանին` իրազեկելով, որ դրանք ուղղորդվել են որոշ իշխանավորների թիկնազորի անդամների կողմից, որոնք առավոտը «գողական են գնում, գիշերը` չգիտեմ ինչական»: Ուղղակի այդ թալանը վերագրվել է «7-ին»՝ փորձելով իրենցից ստանալ ուրիշի հասցրած վնասները. «Կարապետի, Հայրապետի պատմությունն ա...»՝ Կարապետի ջառմեն քաշող խեղճ Հայրապետի հայտնի պատմությամբ էր բնութագրել Սիրունյանը` վերջում ասելով, որ դատարանից ակնկալիքներ չունի, քանի որ գիտի` դատավորն էլ կաշկանդված է: Նրան ինչ-որ տեղ հասկանում է, ինչ-որ տեղ` ոչ, բայց հորդորել էր` դատավճիռը կայացնել փաստերի հիման վրա: Իսկ արդեն 2009-ի հունիսի 17-ին Սուրեն Սիրունյանն իր վերջին խոսքում աստվածաշնչյան ճշմարտություններ էր մեջբերել չարի ու բարու, մերձավորին սիրելու, ներելու ու ներվելու մասին, անդրադարձել էր Բյուրեղավանի հոգևոր առաջնորդի` թերթերից մեկին տված հարցազրույցին, որտեղ խոսվում էր Եվայի ու Ադամի` մեղք գործելու և փուշ ու տատասկով ծածկված երկիր ժառանգելու ու գործած մեղքից ամբողջ կյանքում հոգեպես մեռած ապրելու մասին: Նաև հորդորել էր՝ «ճշմարիտը խոսել, քանի որ ճշմարտությունն Աստված է, սուտը ճշմարտության վերջն է, և յուրաքանչյուր հավատացյալ մարդ պետք է ճշմարտությամբ ապրի: Աստված ներողամիտ է որոշ հանգամանքներում, օրինակ` պատերազմում, երբ ճշմարտությունը չասելով կարող ես մարդու կյանք փրկել: Մինչդեռ առօրյա կյանքում սուտն ամենուր է. խախտելով Աստծո պատվիրանը` մարդիկ սուտ վկայություն են տալիս դատարանում` վարկաբեկելով այլ անձանց»: Սիրունյանը սուտ վկայություն տվողներին և ստախոսներին զգուշացրել էր, որ նրանք ողջ կյանքում հալածվելու են հենց սեփական խղճի կողմից: «Յուրաքանչյուրս էլ մեղք է գործում, բայց նաև ապաշխարում է, իսկ չզղջացողներին սպասվում են անվերջանալի տանջանքներ, քանի որ Աստված արդար է բոլորի հանդեպ», ուստի պատվիրանախախտներին հորդորել էր` «հեռու մնալ ստից, որ հավիտենական կյանք ունենան...»: Իսկ 2008-ին մեր թերթի միջոցով մի հորդոր էլ եղբորն էր ուղարկել. «Թերթի միջոցով ԱԱ մեկուսարանում պատանդված եղբորս բարևներ եմ հղում և մաղթում եմ տոկունություն: Թող պինդ մնա, դուխը չգցի, շուտով ամեն ինչ լավ է լինելու...»: Էլմիրա Մարտիրոսյան Լուսանկարը` Անժելա Խաչատրյանի
-
