Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Explosions in the centre of Yerevan Published 8 September 2012, in section Lraber Explosions continued for several hours in the centre of the capital of the Republic of Armenia, Yerevan, on September 8. The building of the Circus is destroyed completely. There was a plan to preserve the walls but the research showed that they were inefficient, so a decision was made to destroy the building completely and build a new one in the old form, using modern technologies.
  2. Armine jan Tsnundt Shnorhavor.. Ameniyn BArin yev Lav@ qez.... mnatsat Andzamb kasem ..
  3. Պայթեցվեց Երևանի կրկեսի շենքը (տեսանյութեր) Երևանի Ագաթանգեղոսի 1 հասցեում քիչ առաջ Երևանի կրկեսի վերակառուցվող շենքի ապամոնտաժելու նպատակով իրականացվեցին պայթեցման աշխատանքներ։ Պայթեցման աշխատանքներն իրականացրեցին ՀՀ ԱԻՆ սակրավորները և պայթեցնողների մասնագիտացված խումբը։ Նշենք, որ հին կրկեսի փոխարեն կառուցվելու է նորը, որն նախորդից ավելի մեծ է լինելու: Բացի այդ, ըստ նախագծի, նաև այստեղ կլինի ստորգետնյա ավտոկայան: Կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել 2014 թվականի վերջին: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին պայթեցվեց շենքի գմբեթը, սակայն շենքի տեխնիկական վիճակից ելնելով, որոշվել է շենքի կառուցումը սկսել հիմքից և քանդել նաև կանգուն պատերը, որոնք էլ հողին հավասարվեցրին այսօր:
  4. : http://3.bp.blogspot.com/-KoMh-e6MQ-E/UEt-448eY7I/AAAAAAAAEos/iDuFIReunQw/s320/P1250523.JPG «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի քիչ թվով ռեստորաններ ու անհատներ են մասնակցում փառատոնին, բայց իրենք կարևորել են ոչ թե մասնակիցների թիվը, այլ միջոցառման որակը: Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնին, բացի ավանդական խոզի խորովածից, զբոսաշրջիկների համար նորություն էր ձմերուկից, սեխից, դեղձից, սալորից, թզից և այլ մրգերից պատրաստված խորովածը: Ի դեպ, մեկ շամփուր սովորական խորովածի գինը սկսվում էր 2500 դրամից, և վաճառքը սահմանված էր բոլորի համար՝ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ պաշտոնյաների, թե՛ տեղաբնակների: http://4.bp.blogspot.com/-qUJpHNikFAw/UEt_OrU2s4I/AAAAAAAAEo8/-Uzo-XHosSY/s320/P1250557.JPG Այս տարի Խորովածի փառատոնին մասնակցում էր 18 ռեստորան ու 5 անհատական խումբ, մինչդեռ անցած տարի՝ 2011-ին, մասնակցում էր 25 ռեստորան, ընդ որում` Հայաստանից բացի ներկայացված էին նաև ռեստորաններ հարևան Վրաստանից, այցելուների թիվը հասնում էր մոտ 15 հազարի: http://3.bp.blogspot.com/-e5RA3UMUmm0/UEt_XgdH9HI/AAAAAAAAEpE/1s0Sp4HK1XQ/s320/P1250562.JPG Շուշաննա Գրիգորյան
  5. «Խորովածի մրցույթ-փառատոն». ով կդառնա լավագույն խորոված պատրաստողը http://3.bp.blogspot.com/-7jCF6ZrxBO0/UEt9y9_tEiI/AAAAAAAAEoc/nbrO_nYzyFI/s320/arm134712226481.JPG 1in.am Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած` Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը: Չնայած ամպամած եղանակին, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ հավաքվել էին ոչ միայն տեղի, ինչպեսև Թումանյանի տարածաշրջանի բնակիչները, այլև մեծ թվով զբոսաշրջիկներ, ովքեր հանգստանալու են եկել Հայաստան: Փառատոնին ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, հոգևոր այրեր, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի գլխավորությամբ: http://1.bp.blogspot.com/-LfTvcf-9-xY/UEt-rYO15yI/AAAAAAAAEok/w3MqKU5DDMo/s320/P1250579.JPG Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը կազմակերպել էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, «Արենի» փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանն ու Լոռու մարզպետարանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին տարբեր պարային խմբեր, անհատ կատարողներ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ելույթում կարևորեց փառատոնի անցկացումը՝ հատկապես տուրիզմի զարգացման գործում: Կազմակերպիչների խոսքով` փառատոնի նպատակն է հայկական խորովածը միջազգային մասշտաբով ներկայացնել որպես հայկական խոհանոցի անբաժանելի մաս:
  6. http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor5.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor6.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor7.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor8.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor9.jpg Աղբյուր` Panorama.am
  7. Ախթալայում ընթանում է «խորովածի փառատոնը» Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ այսօր մեկնակեց արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնը, որի հիմնադիր կազմակերպիչն է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանման և զարգացման» հասարակական կազմակերպությունը: Ինչպես լրագրողներին ասաց «Հայկական ոհանոցի ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի գլխավոր նպատակն է հայկական ավանդական խոհանոցի զարգացումը: Նա նշեց, որ միջոցառումը ևս մեկ միջոց է` վայելելու հայկական խոհանոցի բարիքները: Բանախոսը նաև կարևորեց փառատոնի միջոցով Հայաստանի անունը ևս մեկ անգամ հնչեցնելը և ընդգծեց, որ փառատոնը կարևոր է նաև տեղացիների համար, ովքեր կարող են այստեղ ներկայացնել իրենց ձեռագործ աշխատանքները և բարիքները:: Ըստ Ս. Մամուլյանի` Ախթալայում փառատոնը կազմակերպելու գաղափարը համադրվել է կառավարության` «Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային ծրագրի հետ: Կազմակերպության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ այս անգամ փառատոնին հյուրեր կային նաև Վրաստանից: Ս.Մամուլյանը նաև շեշտեց, որ փառատոնը դեռ կանոնադրություն չունի. կանոնադրությունը մշակելուց հետո կկարողանան արտերկրից հյուրեր ներգրավել: Փառատոնն էլ կդառնա միջազգային: Փառատոնին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, այլ պաշտոնատար անձինք: Ջոն ֆեֆֆերնը ողջունեց փառատոնի մասնակիցներին և հույս հայտնեց, որ այսօրվա փառատոնը կնպաստի տուրիզմի զարգացմանը: Փառատոնի պաշտոնական բացման մասին հայտարարեց Արտաշես Բարեպաշտ արքայի կերպարը մարմնավորող հաղորդվարը: Շուրջ 20 կազմակերպություն կմրցեն փառատոնի մրցանակի համար: http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor1.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor2.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor3.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor4.jpg
  8. Կայացավ ավանդական դարձած խորովածի մրցույթ-փառատոնը (ֆոտոռեպորտաժ) Սեպտեմբեր 08, 2012 | 18:47 Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության, «Արենի Փառատոն» հիմնադրամի, Ախթալայի քաղաքապետարանի եւ Լոռու մարզի մարզպետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանաջակցությամբ, Լոռիի մարզի Ախթալա քաղաքում կայացավ արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես Ախթալայից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փառատոնին մասնակցելու էին եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, ինչպես նաեւ մեծ թվով արտասահմանցիներ: Մրցույթ-փառատոնին այս տարի մասնակցում էր 18 ռեստորան եւ 5 խումբ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ` իրենք կարեւորում են ոչ թե ավելի շատ մասնակից ունենալը, այլ որակյալ ու կազմակերպված միջոցառում անցկացնելը: Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ելույթում նշեց, որ ավանդական դարձած խորովածի փառատոն-մրցույթը նախ ճանաչում է բերել մարզին ու Ախթալա քաղաքին, ինչպես նաեւ խթան հանդիսացել տուրիզմի զարգացմանը: Խորովածի փառատոն-մրցույթին ժամանած օտարերկրացիները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ իրենք միշտ էլ զարմացել են հայերի աշխատանքներով, սակայն հիմա առավել քան զարմացած են, երբ տեսնում են նման միջոցառում, որն իր տեսակի մեջ եզակի է: Ձմերուկի, սալորի, սեխի ու այլ տարաեսակ մրգերի խորոված, որոնք տեղ էօն գտել արդեն ավանդական խոզի մսի խորովածի կողքին: Ախթալեցիների փոխանցմամբ` իրենք մտավախություն ունեին, որ վերջին զարգացումները կանդրադառնան խորովածի փառատոնի վրամ, սակայն ինչպես նրանք նշեցին, ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում: Չնայած նրան, որ միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, սակայն ախթալեցիները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նկատեցին. «Լավ կլիներ, որ գոնե տեղացիների համար խորովածը էժան կամ անվճար լիներ, ոչ թե մեկ շիշ խորովածը արժենար 2000-2500 դրամ»: Նշենք, որ փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն եւ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում,Եվրոպայում: Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են ութ ռեստորաններ Հայաստանից եւ 2000 այցելուներ, անցած տարի 2011թ-ին`խորովածի երրորդ փառատոնին, մասնակցել 25 ռեստորաններ` Հայաստանից եւ Վրաստանից, եւ մոտ 15 000 այցելու աշխարհի տարբերերկրներից: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի Լուրեր Հայաստանից - NEWS.a
  9. The New York Times. «Սաֆարովի գործը» սպառնում է վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացին Սեպտեմբեր 08, 2012 | 02:41 «Սաֆարովի գործը» սպառնում է վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացին եւ վերաճել արյունալի պատերազմի: Նավթով հարուստ Ադրբեջանը մշտապես ճնշում է գործադրել Հունգարիայի վրա` Սաֆարովի արտահանձնման համար` չնայած Հայաստանի բողոքներին: Պաշտոնական Բուդապեշտը որպես արդարացում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ գոյություն է ունեցել գրավոր պայմանավորվածություն, որ Սաֆարովն ազատ կարձակվի 25 տարի պատիժը կրելուց հետո, սակայն հայրենիք վերադառնալուն պես նա Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացավ: Սաֆարովին ներման արժանացնելու իրադարձությունն այնքան էր ոգեւորել Ադրբեջանի քաղաքացիներին, որ անգամ անծանոթները փողոցում շնորհավորում էին միմյանց: Առայժմ հայտնի չէ, թե ինչ կերպ կարձագանքի այդ իրադարձություններին հայկական կողմը: «Մենք ոչ մի դեպքում պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե ստիպված լինենք ռազմական գործողություններ սկսել, կպայքարենք եւ կհաղթենք»,-հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին: Հայաստանի ընդդիմությունն առաջարկեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քայլ, որը կարող է նշանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների ավարտ: Հայաստանն իր հերթին կարող է բարդացնել իրավիճակը` բացելով Ստեփանակերտի օդանավակայանը: «Ես կասկածում եմ նրանում, որ կողմերը փորձել են ռազմական գործողությունների սկիզբ դնել, սակայն այս իրադարձությունները կարող են պատահական կերպով ռազմական հակամարտության պատճառ դառնալ»,-ասում է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ոչ քիչ գումարներ է դրել` երկրի վարկանիշը բարձրացնելու համար, մասնավորապես, ընդունելով «Եվրատեսիլ» մրցույթը, սակայն Ադրբեջանի դիրքերը սասանվեցին, երբ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան իրենց դժգոհությունը հայտնեցին մարդասպանի ներման առնչությամբ: «Սաֆարովի տուն վերադարձը հաղթանակի մասին հայտարարելու պարզունակ միջոց է: Հային սպանած այդպիսի հերոսին աջակցությունը հավասարեցնում է հերոսի եւ նախագահի կարգավիճակները: Բավականին հրատապ է` հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները»,-հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Զուրդուշտ Ալիզադեն: «Այդ իրավիճակը նման է նրան, ինչ տեղի ունեցավ Բալկաններում: Դա արյունալի հաշվեհարդար էր: Միաժամանակ` վտանգ կա, որ այս տարածաշրջանում հակամարտությունը նոր ուժով կբռնկվի»-հայտարարել է Ալիզադեն: Լուրեր Հայաստանից - NEWS.a
  10. kam NATO'n ankarogh e voroeve ban anel kam el norits menq tghte sherepov mnatsinq..
  11. Guardian. Ի պատասխան «հարաբերական լռության» Բաքուն Վաշինգթոնին պարգեւատրում է Իրանից հետախուզական տվյալներով Սեպտեմբեր 07, 2012 | 23:54 NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է բրիտանական Guardian պարբերականում տպագրված Սիմոն Թիսդալի հոդվածը: «Կովկասում պատերազմի ուրվականն այս շաբաթ կրկին հայտնվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում գիշերը կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրամիությունը ներգրավվեցին դիվանագիտական քննարկումների մեջ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զայրացած նախազգուշացրեց, «Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե այն սկսվի, մենք այդ պատերազմում կհաղթենք»: Ադրբեջանի բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի հետ գտնվել է Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ալեկոծել է հասարակական կարծիքը թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Երկու կողմերն էլ հակամարտում են Լեռնային Ղարաբաղի տարածքի համար, որտեղ 1988-94 թվականների ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 30 000 մարդ: Մինչ օրս խնդիրը մնում է չլուծված: Այս ամռանը կողմերը սահմանին կրակոցներ են փոխանակել: Վաշինգթոնին եւ Մոսկվային անհանգստացնում են այս հակամարտության քաղաքական եւ ռազմավարական արմատները: ԱՄՆ նախկին փոխբախագահ Դիք Չեյնիի ջանքերի շնորհիվ, Ադրբեջանը այլ երկրների շարքում, վերջին տարիներին դարձել է Արեւմուտքին նավթ մատակրարող երկրներից մեկը: Ամերիկյան եւ բրիտանական ընկերությունները, այդ թվում ExxonMobil-ն ու BP-ն (Բրիթիշ Պեթրոլիում), Ադրբեջանի նավթի եւ գազի հանքավայրերի մշակման համար ներդրել են 35 մլրդ դոլար եւ Ադրբեջանի կարեւորությունը որպես կայուն մատակարար աճել է, հաշվի առնելով վերջին իրադարձություններն արաբական երկրներում: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն օգտագործում է Ադրբեջանի տարածքը դեպի Աֆղանստան մատակարարումների համար: Ադրբեջանի ռազմական ծախսերը, նավթային եկամուտների շնորհիվ, կազմում են տարեկան 3.6 մլրդ դոլար: ԱԱդրբեջանի արեւմտամետ քաղաքականությունը, ինչպես նաեւ նրա դիրքը այդ երկիրը դարձնում է առանցքային խաղացողներից մեկը Օբամայի վարչակազմի համար՝ Իրանի դեմ չհայտարարված պատերազմում: ԱՄՆ-ի պաշտոնական քննադատությունը նախագահ Ալիեւի կառավարության կողմից երկրում քաղաքացիական, ընտրական, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ շատ թույլ են եւ խլացված են: Իր հարաբերական լռության համար Վաշինգթոնը պարգեւատրվում է հետախուզական տվյալներով եւ այլ ծառայություններով, կապված Իրանի հետ: Մինչեւ 20 մլն էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում Իրանի հյուսիս-արեւմուտքում, որը ադրբեջանցի քաղաքագետներն անվանում են «հարավային Ադրբեջան»: Տվյալ տարածաշրջանում ԿՀՎ-ի թեթեւ ձեռքով անկայունություն ստեղծելու հնարավորությունները լայն են: Բայց առավել նկատելի են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները: Ադրբեջանը փետրվարին 1,6 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել Իսրայելից, իսկ մարտին Ադրբեջանը ձերբակալել է 22 մարդու, ովքեր ներգրավված էին իրանական դավադրության մեջ՝ նպատակ ունենալով սպանել ամերիկացի եւ իրայելցի դիվանագետների: Ալիեւը հայտարարել է, որ չեզոք դիրք է գրավում իրանի միջուկային ծրագրի հարցում, իսկ ԻԻրան-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են խորը սառեցված վիճակում: Առավել քիչ հարուստ Հայաստանը եւս ունի ռազմավարական եւ հզոր գործընկերներ իր թիկունքում: Ռուսաստանը նրա ռազմավարական գործընկերն է, զենքի հիմնական մատակարարը, ով ռազմակայան ունի Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին: Հուլիսին հայտարարվեց, որ Ռուսաստանը կրկնապատկում է Գյումրիի իր ռազմակայանի թվակազմը, որը Հայաստանում կլինի մինչեւ 2044 թվականը: Իրանը եւս համագործակցում է Հայաստանի հետ, ինչպես նաեւ իր հզոր ազդեցությունն ունի ԱՄՆ-ի հայ համայնքը, որը գիտի, թե ինչպես ազդել Սպիտակ Տան վրա: Ռամիլ Սաֆարովի արտահանձնելու ու ներում շնորհելու փաստին Հայաստանի արձագանքը անհանգստությամբ են ընդունել բոլոր երկրների բարձր մակարդակներում: Հայաստանը սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Բարաք Օբաման իր վրդովմունքն է հայտնել, Կրելմն իր դժգոհությունն է հայտնել թե Ադրբեջանի, թե՝ Հունգարիայի գործողությունների առնչությամբ: Բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել աշխարհի շատ երկրներում: Ի պատասխան Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի արձագանքը «հիստերիկ» է եւ որ նախագահ Սերժ Սարգսյանն, իբր, գաղտնի կերպով պատվիրել է սպանել Սաֆարովին: Այս իրավիճակը հիշեցնում է այն մասին, որ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները», որոնք մնացել են սառը պատերազմից հետո, կարող են կրկին բռնկվել մեծ արագությամբ, եթե դրանք անտեսվեն երկար ժամանակով: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  12. Ալիեւը «հասկացել» է, թե ինչ է ուզում Հայաստանը Սեպտեմբեր 07, 2012 | 18:23 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո առաջին անգամ հանդես է եկել հանրային հայտարարությամբ այս հարցի վերաբերյալ: Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ Սաֆարովը ազատ է արձակվել օրենքին համապատասխան: Ալիեւը նշել է, որ Ռ. Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան համապատասխանում է Եվրոպական կոնվենցիային, իսկ նրա ներումը` Ադրբեջանի օրենքն է: «Նա ով ասում է, որ այս դեպքում օրենք է խախտվել, ծանոթ չէ իրականությանը: Հայաստանը բանակցային գործընթացքում ցանկանում է պահպանել ստատուս-քվոն, ինչի համար օգտագործում է այս հարցը»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 2004 թ-ի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտ էր մեկնել ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվելիք անգլերենի լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով, քնած ժամանակ կացնով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006 թ-ի ապրիլի 13-ին Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012 թ-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունագրիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ ներման է արժանացել եւ ընդունվել է որպես հերոս: Նույն օրը Հայաստանը, որպես բողոքի նշան, կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մարդասպանի ներման լուրը դատապարտվել է գրեթե ողջ միջազգային կառույցների կողմից: ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարը նախօրեին Երեւանում գտնվելու ժամանակ խոստացել է այս հարցը բարձրացնել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Երեւանում եւ Բաքվում գտնվելու ժամանակ նա իր խորին մտահոգությունն է հայտնել մարդասպանի ներման կապակցությամբ եւ հայտնել է, որ հանցագործության փառաբանումը «հարցականի տակ է դնում վստահությունը եւ չի աջակցում խաղաղ գործընթացին»: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  13. Hungary’s Socialists demand access to classified Safarov docs http://media.pn.am/media/issue/122/094/photo/122094.jpgSeptember 7, 2012 - 19:05 AMTPanARMENIAN.Net - Hungary’s opposition Socialist Party has asked the justice minister to grant access to documents connected with the Hungarian decision to extradite the Azeri assassin Ramil Safarov convicted for killing an Armenian officer in Budapest, Politics.hu reported. Socialist lawmaker Gergely Barandy told a press conference that a review of the documents made in preparation of that decision could help clarify who and to what extent was responsible for Safarov’s transfer. Safarov was repatriated last week, and was pardoned and released by the Azeri authorities on arrival in his home country, unleashing a diplomatic storm, with Armenia suspending diplomatic ties with Hungary. “There seems a strong chance that the prime minister of Hungary let loose a criminal serving a life sentence for murder in the hope of material gain,” the Socialist politician said, referring to reports that the decision was tied to economic interests between the two countries. Barandy said “the public needs more than assumptions”, calling for non-classified documents to be made public; he urged to grant lawmakers access to the related classified information.
  14. Սաֆարովի գործով հնարավոր է Մոսկվան մեծ խաղ է խաղում՝ ներգրավելով Հայաստանին և Ադրբեջանին Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը։ - Պրն Սարոյան, շատերը կարծում են, թե Հայաստանը լավ էլ տեղյակ էր, թե ինչ է կատարվում Ադրբեջանի և Հունգարիայի միջև, շատերն էլ կարծում են, որ սա իսկապես անակնկալ էր Հայաստանի համար։ ՀՀ իշխանություններն էլ ասում են, թե գիտեին, որ նման պրոցես կա, բայց Հունգարիայի իշխանությունները հավաստիացնում էին, թե չեն հանձնելու։ Ըստ ձեզ, ի՞նչ է տեղի ունեցել։ - Հստակ փաստ է, որ հունգարահայ համայնքը դեպքից 10 օր առաջ տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը։ Կարող է թվալ, թե Հայաստանը ինչ-որ նշանակություն ունի տերությունների տարածաշրջանային մեծ խաղում, բայց հետո պարզվի, որ նա հերթական զոհ է, ինչպես որ Ադրբեջանը կարող է զոհ լինել։ - Տիկին Ալավերդյան, ստեղծված իրավիճակում բավարա՞ր էր Հայաստանի առաջին արձագանքը։ - Առաջին արձագանքը վհատության, զայրույթի կամ ուշացած ազդակ ստանալու տպավորություն էր թողնում։ Մեզ ուզում են հավատացնել, որ սրանք հաշվարկված քայլեր են, որոնցով իրենք ուզում են պատռել Ադրբեջանի դիմակը, բայց ես այստեղ մեծ վտանգներ եմ տեսնում։ Հայաստանում, կարելի է ասել, որ բոլորը վիրավորված են, հիասթափված՝ եվրոպական արժեքներից։ Հայաստանը տարիներ շարունակ արձագանքողի դերում է, ինչն արդեն իսկ վատ է։ Մեր պետական քաղաքականությունը թույլ է տալիս, որ միջազգային ցանկացած ամբիոնից հայտարարեն, թե՝ ինչ ուզում եք ասեք, բայց հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ - Սա արդյո՞ք այնպիսի ձախողում է, որից հետո Հայաստանում պետք է կադրային վերանայում լինի։ Լ.Ա.- Ամենամեծ ձախողումը ես համարում եմ Մադրիդյան սկզբունքները, որոնց մասին հիմա էլ են խոսում։ Այդ 20 տոկոսն ամրագրված է հընթացս գործող բոլոր փաստաթղթերում ու գործընթացներում, իսկ Հայաստանն էլ համաձայնել է դրանց շուրջ բանակցել… ես սա եմ համարում ամենամեծ ձախողումը։ եթե սրանից հետո որևէ կադրային փոփոխություն տեղի չի ունեցել, ապա մնացածը դրա հետևանքն է։ Ս.Ս.- Հայաստանում վաղուց չկա պատասխանատվություն և կառավարում, իսկ առանց պատասխանատվության՝ պետական ապարատը չի կարող կառավարել երկիրը։ - Սաֆարովի այս պատմությունից հետո շատ է խոսվում Հայաստանի համար հնարավոր վտանգների մասին, միաժամանակ խոսվում է նաև մեր երկրի հնարավորությունների մասին։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը այս իրավիճակում։ Ս.Ս.- Ստեղծված իրավիճակը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին՝ վարելու կոնկրետ խնդիրների լուծմանը միտված քաղաքականություն։ Իսկ քաղաքականության մեջ դիմակազերծման մասին խոսելը, մեղմ ասած, պարզամտություն է։ Մեզ համար վաղուց ժամանակն է խնդիրներ լուծելու։ Առաջինը՝ ԼՂՀ անկախության ճանաչում, երկրորդ՝ ԼՂՀ ներգրավում բանակցային գործընթացում, երրորդ՝ հրաժարում Մադրիդյան սկզբունքներից և Հելսինկյան եզրափակիչ ակտից, որը բանակցային գործընթացում Հայաստանին կաշկանդող ամենամեծ վտագն է՝ խնդիրը լուծելու ինքնորոշման սկզբունքով կամ վերամիավորման ճանապարհով։ Սա լավ առիթ է, որ ճանապարհային քարտեզ գծվի և կոնկրետ քայլեր իրականացվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա նաև լավ առիթ է, որ տերություններին օգտագործես հօգուտ քեզ։ - Շատ կարծիքներ եղան, որ Սաֆարովի գործը Արևմուտք-Ռուսաստան մրցակցության դրսևորում է։ Ադրբեջանական լրատվությունը հայտնեց, որ Սաֆարովի արտահանձնման հարցում մեծ դերակատարություն է ունեցել Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը։ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ հիմա կերևա, թե արևմտյան դաշինքները որքանով են պատասխանատու Հայաստանի անվտանգության ապահովման հարցում։ Այս համատեքստում խոսվեց նաև պատերազմի վտանգի մասին։ Ի՞նչ հեռանկարներ և զարգացումներ կարող են լինել։ Ս.Ս.- Կարող եմ ասել, որ ինչպես Հայաստանը տեղյակ էր այս իրադարձությունների ընթացքին, այնպես էլ տեղյակ էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ։ Ուրեմն՝ ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն կանխել կամ չեն ցանկացել կանխել այդ գործընթացը։ Սա իրավական խնդիր է, սկզբից ամեն ինչ կատարվել է կոնվենցիայի շրջանակներում, իրավականը խաթարվել է այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Սաֆարովին ազատ արձակելու մասին։ Փաստերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում՝ հատկապես Հարավային Կովկասում կարող են մեծ իրադարձություններ տեղի ունենալ։ Բայց ես խուսափում եմ ավելին ասել, քանի որ ինֆորմացիան քիչ է, պետք է մի քանի օր սպասել։ Լ.Ա.- Որևէ կոնվենցիա չի կարող իրավական և արդար համարել այդպիսի գործողությունը։ Միջազգային իրավունքը չի հանդուրժում հատվածական մոտեցում։ Ադրբեջան պետությունը կիսում է այդ հանցագործության պատասխանատվությունը Ռ. Սաֆարովի հետ, և համապատասխան միջազգային նորմն ասում է, որ պետք է նաև պատասխանատվություն կրի։ - Տկն Ալավերդյան, ի՞նչ դիրքորոշում կունենա միջազգային հանրությունը։ - Գրեթե աֆորիզմներով կասեմ՝ եվրոպայինը՝ ուշացած, Միացյալ Նահանգներինը՝ ժամանակին, Ռուսաստանինը՝ ավելի քան երկիմաստ, և վերջապես Հունգարիայինը՝ անօգնական և անգրագետ։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը նախանձելի է և ունիկալ, և մենք չենք կարողանում դա օգտագործել, սա էլ է ունիկալ։ Ամեն մեկը վարում է իր ազգային խնդիրներին ծառայող քաղաքականություն, իսկ Հայաստանը այդպես էլ չի կարողանում բռնել այն ուղին, որը կհաստատի իր տեղը, դերը և, ներեցեք, դիմագիծը համաշխարհային այս ակտիվ եռուզեռի մեջ։ - Տեսակետ կա նաև, որ սա կարող է լինել Ադրբեջանի և Ռուսաստանի ձախողումը. ի՞նչ զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում։ Ս.Ս.- Հնարավոր է, Ռուսաստանը քաղաքական մեծ խաղ է խաղում՝ ներգրավելով Հայաստանին և Ադրբեջանին։ Լ.Ա.- Ես կասեմ՝ ինչը չի լինի։ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի։ Մենք մեզ պիտի այնպես դրսևորենք, որ որևէ մեկը չմտածի, թե մենք մեր հույսը կապում ենք անօգնական ՄԱԿ-ի հետ։ Իշխանության ամենամեծ ուժը ժողովրդի վստահությունն է, որը նրան դարձնում է միջազգային քաղաքական գործոն
  15. Aleppo was bombed Published 5 September 2012, in section Lraber An amateur video was spread showing that the Syrian governmental troops had bombed the economic centre of the country, Aleppo, on September 4. Peter Maurer, the President of the International Committee of the Red Cross, had a meeting with Syrian President Bashar al-Assad on September 4. Assad said that Syria welcomed humanitarian operations, carried out by the International Committee of the Red Cross on the Syrian ground, as long as it works independently and neutrally. Attacks on the helpless population are continuous not only in Aleppo but also in Damascus, Hama and so on
  16. An “Arabo” detachment fighter, director, documentalist, Ruben Hovhannisyan, have gathered enough material for shooting films during Artsakh war. The presentation of the 1st film, called “We accept the battle!”, was held on September 5. The film, lasting for 32 minutes and 32 seconds, is devoted to fighter Hamlet Galstyan. The director is sure that his films are of great importance for the growing generation from the patriotic education perspective and hopes that various TVs will be inteested in them.
  17. Pargev Archbishop Martirosyan blessed the foundation of St Gevorg church in Nerkin Horatagh village of Martakert region, Artsakh. The church is being built by the commander of one of the units of Defense Forces, Colonel Norayr Aslanyan’s initiation. The author of the architectural design is Manushak Titanyan. Firstly, the sacred servants of Artsakh Diocese and the Armed Forces washed the cornerstones named after 12 apostles and 4 evangelists with wine and water and then consecrated them. After it they were installed. Church construction protocol was also installed and the signatures of the founders were stamped on it. The Military Chief Inspector of the President of RA, Lieutenant-Colonel, Mikayel Harutyunyan, a commander of NKR Defense Forces, Lieutenant-General Movses Hakobyan, high-ranking military, authority and community representatives, Karabakh war veterans,
  18. According to the organizers, the Pan-Armenian Barbecue Festival, which kicks off on September 8 in the north-eastern town of Akhtala, is a nice propaganda tool. Our national dishes need elucidation, first of all for ourselves. And this is a common phenomenon in Europe which always provides coverage of its national festivals and, of course, a very good occasion for boosting tourism. The festival, which was launched as a part of the “Northern Gates’ program” in the northern town of the country in 2008, is aimed at boosting tourism. This year’s event will be of a commercial nature, with all barbecues being offered for purchase. The organizers will launch a draw, promising prizes to the successful participants. The festival program also consists of a cultural part. Several benefactors had last year expressed willingness to renovate the dome of the St. Astvatsatsin Church of Akhtala. The monastery of Akhtala is a 10th-century fortified construction which played a major role in protecting the north-western regions of Armenia. It is among the most well-preserved places of warship on the territory of the present-day Armenia.The main church at the compound is famous for its highly artistic frescoes, which cover the inside walls, the partitions, and the bearings of the building.
  19. Armenia to host 4-th PanArmenian barbecue festival on 8 September 2012 http://media.pn.am/media/set/2/862/big_7507a90b0.jpg The fourth pan-Armenian barbecue festival will be held in Akhtala Town – Armenia's Lori Region on September 8, 2012. One of the organizers is Development and Maintenance of Armenian Culinary Traditions NGO. Talking to reporters on Wednesday, NGO head Sedrak Mamulyan said one of the festival's objectives is to present the Armenian national dishes. The festival is usually covered by international media which contributes to tourism development. The representatives of thirteen restaurants will participate, he added. The festival is sponsored by the Ministry of Economy, municipality and Lori governor's office.
×
×
  • Create New...