Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Two in Karabakh convicted of spying http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/karabakh-spying-lawsuit.jpg Two ethnic Armenian residents of Nagorno-Karabakh received lengthy prison sentences on Tuesday as they were convicted of spying for Azerbaijan through the Internet, reports RFE/RL’s Armenian Service. A court in Stepanakert found Rafael Avagyan, a 22-year-old soldier, and his civilian friend David Barseghyan guilty of high treason and espionage, sentencing them to 11 and 10 years in prison respectively. Both men pleaded not guilty to the accusations stemming from their communication with an obscure foreigner through a Russian online social network. They said they never thought that they are collaborating with Azerbaijani intelligence. The defendants’ lawyer was quoted by the radio station’s Stepanakert correspondent as calling the verdict unfair and arguing, among other things, that investigators failed to establish the identity of the alleged Azerbaijani agent who started communicating with his clients about a year ago. The arrests of Avagyan and Barseghyan were announced by the Armenian National Security Service on June 25. In a statement, the NSS also reported the detention on similar charges of a 31-year-old woman serving in the Armenian army. The NSS said the woman, Mane Movsisyan, communicated through Facebook and other online networks with an unnamed Azerbaijani intelligence officer based in Turkey. It claimed that she gave him classified “information of military nature about Armenia.”
  2. Eye on Syria: Concern mounts as another Armenian dies in Aleppo http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/syria-bus-shooting.jpg Photo: Screenshot from youtube.com By Gohar Abrahamyan ArmeniaNow reporter In the Near East, where clashes between rebels and the state army continue inflicting heavy human casualties, two passenger buses from Aleppo to Beirut suffered from an armed assault, leaving one Armenian dead, 16 more injured. Press Service of the Armenian Ministry of Foreign Affairs reports, with reference to the Armenian Embassy in Damascus, that the victim was a mother of two, 40-year-old Tamar Varvaryan-Srunyan (her husband and two children are among the injured passengers). Two of the injured Armenians are in life-threatening condition. Zhirair Reissian, press secretary of Aleppo’s Berio Armenian Diocese, told ArmeniaNow that some got checked out after receiving first aid, others are under doctors’ supervision. “No changes in the city, the armed clashes continue, with gunshots and explosions and unceasing human casualties,” says Reissian, adding that leaving Aleppo is challenging, too, that is why few people would take the risk. The hostilities of the past two years in Syria, with its 80,000-member Armenian community, have taken more than a 100,000 lives, 50 among them Armenian. Chief of Staff at the Diaspora Ministry Firdus Zakaryan, also leading the task force group managing Syrian-Armenians’ issues, told ArmeniaNow there are currently around 9,000 Syrian-Armenians in Armenia at the moment. Their inflow has stopped because of the blocked air and land communications. Syria remains to be gravely challenged with unrest. There has been news recently that the authorities are using chemical weapon against the opposition. Days ago General Martin Dempsey, US Chairman of the Joint Chiefs of Staff, reporting to the US Congress, outlined five options for U.S. military action in the Syrian conflict, according to which the United States can provide “a train, advise and assist mission”, which could raise opposition fighters’ capabilities but carries a risk that extremists could gain access to U.S. weapons; limited stand-off strikes, establishing a no-fly zone or buffer zones. The last, most complex option Dempsey outlined — controlling chemical weapons — would require a no-fly zone, air and missile strikes and thousands of troops on the ground. Giro Manoyan, leading the Armenian Revolutionary Federation Dashnaktsutyun’s Armenian Cause office in Yerevan, told ArmeniaNow that only Turkey and Qatar support the external extremist forces in Syria, others are trying to localize the issue one way or another and deter the forces that have come from the outside, however the Syrian people pay the price for all of it, and so are the Armenians living there. “Armenia has to keep in touch as much as possible with all the key forces, so that should the need arise it could turn to one of them for the protection of Armenia’s interests – in this case the safety of the Armenian community of Syria, which I believe is more or less being done,” says Manoyan.
  3. Շուրջ 14,5 հազար մարդ ռուս լրագրողուհուց պահանջում է ներողություն խնդրել Հրաչյա Հարությունյանից http://img.newsam.com/news/163994.jpgՀուլիս 24, 2013 | 17:51 «Ռոսիա-1» հեռուստաալիքի կողմից Պոդոլսկի մոտ սարսափելի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանից հրապարակային ներողություն պահանջող հանձնագիրը այս պահի դրությամբ ստորագրել է 14,5 հազար մարդ: Հանձնագրին կարելի է ծանոթանալ եւ ստորագրահավաքին միանալ ԱՅՍՏԵՂ: Նախաձեռնության հեղինակ Նարեկ Ստեփանյանի խոսքով՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման ռեպորտաժում, որտեղ ներկայացվում է «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած ավտովթարի դեպքը, ոչ պարկեշտ արտահայտություններ են արվել «ԿամԱԶ»-ի հայ վարորդի հասցեին: Լրագրողուհի Օլգա Սկաբեեւան իր ռեպորտաժում, մասնավորապես, հայտարարել է, որ Հրաչյա Հարությունյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը կապված չէ նրա առողջական վիճակի հետ եւ նա ձեւեր է թափում: «Լրագրողուհին ակնհայտորեն իրեն ագրեսիվ է պահել, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից: Նա հատուկ առոգանությամբ ընդգծել է Հարությունյանի ազգությունը, նրա անունը հնչեցրել հատուկ շեշտադրմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն: Ներկայումս ստորագրություններով ֆայլը կուղարկվի «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը: Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Այսօր Հրաչյա Հարությունյանին հարցաքննել են, սակայն նա հրաժարվել է ցուցմունքներ տալ: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  4. MosJan

    Like A Virgin

    http://style.news.am/arm/news/6569/vrastanum-avelanum-e-vkayakanov-kuyseri-tivy.html
  5. MosJan

    Like A Virgin

    Վրաստանում ավելանում է «վկայականով կույսերի» թիվը24 հուլիսի, 13:04Վրաստանում ավելի շատ կանայք են սկսել կուսության վկայական ձեռք բերել: Կուսությունը որոշելու խնդրանքով հաճախ դիմում են Թբիլիսիի Դատական փորձաքննության ազգային բյուրո: Նման խնդրանքով տարեկան միջինը 200 մարդ է դիմում: Ապագա ամուսնու, սկեսուրի կամ հարսնացուի սեփական նախաձեռնությամբ կուսությունը որոշում է 3 փորձագետի մասնակցությամբ հանձնաժողովը: Բժշկի սենյակում ստուգումը կատարում են երեք փորձառու մասնագետները՝ հատուկ լուսասարքով անմիջական տեղային զննման միջոցով: Փորձագետները նաեւ բացահայտում են, արդյո՞ք «կույսը» մինչ այդ կուսաթաղանթի վերականգնման գործողություն է կատարել: «Նման դիմումների պատճառը ինչ-որ մեկի մոտ արդարանալն է, այս դեպքում՝ կույս լինելն ապացուցելը: Եղել են դեպքեր, երբ ամուսնական առաջին գիշերից հետո տղամարդը կասկածել է կնոջ պարկեշտությանը: Հաճախ փորձաքննությունից եւ ճշմարտության բացահայտումից հետո զույգն ուրախ եւ երջանիկ հեռացել է»,- նշում է բյուրոյի փորձագետը: Փորձաքննության արժեքը 175 լարի է (107 դոլար), իսկ եզրակացությունը տրվում է 4-5 օրվա ընթացքում: Տեղեկանքը կարելի է ստանալ նաեւ 1 օրում՝ վճարելով 350 լարի (214 դոլար): «Կույսերի» տարիքը տատանվում է անչափահասներից մինչեւ 35-40 տարեկանի սահմաններում: Հարկ է նկատել, որ «Իմեդի» հեռուստաընկերության տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի վրացական օգտատերերի շրջանում, ընդ որում, մեկնաբանությունների մեծ մասում քննադատական գնահատականներ են հնչում:
  6. http://blog.lurerarm.asia/2012/11/18.html
  7. http://1.bp.blogspot.com/-3n06hgyHB20/UJrEe3T-ixI/AAAAAAAArcE/Ui_GhviHn2k/s1600/77241475158193_1344838266_013.jpg http://4.bp.blogspot.com/-mMzgebg_xPk/UJrEgU7pwzI/AAAAAAAArcI/UWO5e88Osig/s1600/80218195166303_1344838225_009.jpg http://2.bp.blogspot.com/-66l0D72DFB8/UJrEhLo67jI/AAAAAAAArcU/uhWe3Mwyu_g/s1600/80379504022615_1344838228_002.jpg http://1.bp.blogspot.com/-2JCv9-chxpU/UJrEiXmUT9I/AAAAAAAArcY/anaPRjYbgiM/s1600/80646997277434_1344838294_005.jpg
  8. http://4.bp.blogspot.com/-iKzaySlSQCc/UJrEVvvMyvI/AAAAAAAAra0/PhV6vtYAnxE/s1600/42457268621053_1344838285_015.jpg http://3.bp.blogspot.com/-QdfLVAnnmUY/UJrEWp895OI/AAAAAAAAra4/FxVYGMp7IOA/s1600/52334489158909_1344838241_001.jpg http://4.bp.blogspot.com/-AlmgKhi3A3w/UJrEXXCODRI/AAAAAAAAra8/3R1R2cI1r9I/s1600/57654410035_1344838283_008.jpg http://4.bp.blogspot.com/-HYw4M8Wstqg/UJrEYLieATI/AAAAAAAArbI/SVTpgA1VNUw/s1600/62147524736861_1344838262_018.jpg http://2.bp.blogspot.com/-5TJa6RbzxYQ/UJrEZPJULBI/AAAAAAAArbQ/oecQJnQNv6E/s1600/8739634578983_1344838276_006.jpg
  9. ԳՈՒԼԱԳ -ի բանտարկյալների արխիվային լուսանկարներ (18 ֆոտո) ԳՈՒԼԱԳ - հապավում ռուսերենից (ռուս. ГУЛаг). Главное управление исправительно-трудовых лагерей, трудовых поселений и мест заключения / տեսանյութ/, (ГУЛаг) — подразделение НКВД СССР, МВД СССР, Министерства юстиции СССР, осуществлявшее руководство системой исправительно-трудовых лагерей (ИТЛ) в 1934—1960 годах , կարդում ենք wikipedia -ում: http://3.bp.blogspot.com/-vBktV6lxGfY/UJrESYY8CII/AAAAAAAAraU/eoDMUv8HN-8/s1600/15764850388731_1344838278_016.jpg http://3.bp.blogspot.com/-bUV--T7QRgI/UJrETHKFUjI/AAAAAAAArac/bDaS18zo_PQ/s1600/21227274331281_1344838280_007.jpg http://1.bp.blogspot.com/-lHwStv6Zxhg/UJrEUBNeL0I/AAAAAAAArag/QVc9VE9EsTs/s1600/25553429391778_1344838217_014.jpg http://1.bp.blogspot.com/-AUX1qnPnobI/UJrEU1KTz2I/AAAAAAAArao/P58P7nEih-Q/s1600/34755006088707_1344838283_004.jpg
  10. ԳուլագՎիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցԱնցնել՝ նավարկություն, որոնումԳուլագ ռուս.՝ ГУЛаг, ռուսերենից թարգմանաբար՝ Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն ռուս.՝ Главное управление лагерей и мест заключения, ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռուս.՝ НКВД, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության ստորաբաժանում, որը 1934-1960 թվցականներին իրականացնում էր զանգվածային բռնի ազատազրկման և կալանավորման վայրերի ղեկավարումը։
  11. http://hetq.am/arm/news/28337/mahacu-kyanqy.html
  12. Երեսուներկու տարի անց այդպիսի մի օր էր, երբ ես, որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար, մեկնեցի Ղազախստան՝ մասնակցելու «Կրոնի դերը ԱՊՀ երկրներում» թեմայով միջազգային կոնֆերանսին: Աքսորից վերադառնալուց հետո երբեք այսքան մոտ չէի եղել Կենբիդաիկին: Մղումս դեպի երբեմն անիրական թվացող անցյալը, թույլ չտվեց, որ երկար հյուրընկալվեմ Ղազախստանի գրավիչ մայրաքաղաքում, և ես, կոնֆերանսի աշխատանքներն ավարտվելուն պես, բռնեցի իմ վաղեմի բնակավայրի ճանապարհը: Գուցե տարօրինակ թվա, բայց ես կարոտել էի Կենբիդաիկը ու վախենում էի, թե խորհրդային կարգերի, նրա բռնության ու տառապանքի վայրերի հետ մեկտեղ այդ գյուղն էլ վերացած կլինի երկրի երեսից: Արագ սլացող ավտոմեքենան ասես ինձ ոչ թե առաջ էր տանում, այլ հետ՝ դեպի իմ հախուռն, տառապագին անցյալը, որը բերնեբերան լեցուն էր փշալարերի «մաղթած» ունայնությամբ, քայքայիչ հետապնդումներով, ստի ու անարդարության դեմ պարզած իմ երիտասարդ, անսանձ նվիրումով: Դեպի Կենբիդաիկ իմ ընթացքի մեջ մի անբացատրելի հաղթականություն կար: Ես գնում էի իմ աքսորավայրը՝ այն գյուղը, որտեղ ապրել եմ որպես քաղաքական հանցագործ: Բայց ահա իրականացել է այն, ինչը շատերի պատկերացմամբ անիրականանալի էր ու անգամ սարսափելի: Տեղի բնակչության համար, հատկապես սկզբնական շրջանում, ես, իմ ազատատենչությունը, տարօրինակ ու անըմբռնելի մի բան էինք: Ես «հակա» էի, որն ընդդիմացել էր բացարձակին: Թող որ այն լիներ բացարձակ անմարդկային, բացարձակ ստոր, բայց այն նաև բացարձակ ուժ էր, ինչը կյանքի հոսանքին տրված, սովորական բնակչի համար ամենաշոշափելին էր ու ամենաիրականը: Դրանից անդին անորոշությունն էր, և ես նրանց աչքում դեսպանն էի անորոշության ու սադրիչը բացարձակ ուժի ընդվզման: Եվ ահա տասնամյակներ անց, երբ վաղուց իրականացել էր այն, հանուն ինչի ես «իմ գյուղում» մի անհասկանալի աքսորական էի, այնպե՜ս էի ուզում նայել այն օտար բնակավայրի աչքերին, որը հուշերիս մեջ զարմանալի հարազատ էր ինձ: Ճանապարհն անցնում էր խորհրդային АЛЖИР-ի կողքով, որը քաղաքական կալանավորների նախկին աքսորավայր Կենբիդաիկ գյուղից 100 կմ հեռավորության վրա էր: Մայրուղով անցնելիս տեսա երբեմնի կանաչ օազիս հիշեցնող կանանց ճամբարը: Այն վերածվել էր սառն ու անհրապույր մի բնակավայրի, որտեղ անցյալի իրական դիմագիծը վկայող շինություններ են միայն: Դրանց գորշությունն ինձ հիշեցրեց այդ ճամբարի կանաչապատման պատմությունը: Ղեկավարությունը կալանավորներին հրամայել էր ծառեր տնկել ճամբարի ողջ տարածքում: Կանայք դողդոջուն ձեռքերով տնկում էին ծառերը, իսկ տարածքի նապաստակներն ուտում էին դրանք: Եվ ահա հրաման է արձակվում, որ եթե նապաստակները կրծոտեն տնկիները, կանանց կգնդակահարեն: Ու կալանավոր կանայք, հանուն իրենց փրկության, իրենց առանց այն էլ սակավ օրապահիկը թողնում էին ծառերի մոտ, որ նապաստակները կշտանան ու չվնասեն տնկիները: Այ, թե ինչպես էր առաջացել հեռվից աչք շոյող այն կանաչ տարածությունը: Իմ աքսորականության տարիներին մարդիկ կա՛մ մտքում, կա՛մ շշուկով էին պատմում այս պատմությունը, որն այնքան անիրական ու զավեշտալի էր դարձնում կյանքի ու մահվան սահմանագիծը: Հենց այդ սահմանագծի վրա, ինչպես օդում կապված պարանի վրա, իրենց երերուն գոյատևումն էին կրում հազարավոր կալանավորներ: Այսօր АЛЖИР-ը ԳՈՒԼԱԳ-ի թանգարան է դարձել և ճշմարտության զգալի մասը վերականգնված է: Իսկ ի՞նչ է իր մեջ թաքցնում իմ Կենբիդաիկը: Ճանապարհային ցուցանակն ազդարարեց Կենբիդաիկի մուտքը, և մեր մեքենայի ընթացքը դանդաղեց: Ես արտաքուստ հանգիստ էի: Զգացողություններս այնքան էին անձնական, որ պատշաճ էի համարում թաքցնել դրանք: Իմ առջև Կենբիդաիկն էր՝ գրեթե ամայացած: Սակավ բնակչությամբ մի գյուղ է դարձել երբեմնի ինտերնացիոնալ, կենսունակ բնակավայրը: Հիմա այստեղ ապրում են միայն գյուղի ոչ ժամանակավոր բնակիչները: Այլևս ոչ մի աքսորական, ոչ մի բռնադատված, որոնցով Խորհրդային Միության պետական-քաղաքական սարդոստայնը նենգ հետամտությամբ բնակեցնում էր հսկա քաղաքական ճամբար հիշեցնող իր անծայրածիրությունը՝ արհեստական շնչառություն տալով անբնակ տարածքներին: Տեղացիների թիվը գնալով ավելի ու ավելի էր զիջում աքսորվածների, բանտարկյալների ու հատուկ վերաբնակեցվածների ընդհանուր թվին: Չգիտեմ՝ դա կյա՞նք էր, թե՞ մահ: Իսկ կյա՞նք էր այն, ինչ տեսա Կենբիդաիկում: Իմ երբեմնի «պարտադիր» բնակավայրում կողմնորոշվելու համար փորձեցի գտնել գյուղի ակումբն ու ճաշարանը, որոնք այն ժամանակվա գյուղական վայրերի ողջության վկայականն էին: Դրանց հետքն անգամ չկար: Սկսեցի շրջել անծանոթ վայրերում: Շարունակ որոնում էի՝ ինքս էլ չգիտեի, թե ինչ: Այս անիմաստությունից փրկվելու համար շարժվեցինք դեպի հարևան գյուղը: Նաև մի սարսափելի ձմեռային գիշերվա հուշն էր ինձ տանում այնտեղ: Քիչ անց իմ առջև ևս մի կիսավեր բնակավայր էր: Այդտեղ, մոծակների ամբարտավան պարսերի պատճառով, առանց պաշտպանիչ ցանցի հնարավոր չէր դրսում մնալ: Առաջ էլ այդ գյուղում մոծակներ շատ կային, բայց ոչ այդ քանակությամբ, քանի որ դրանց դեմ հետևողականորեն միջոցներ էին կիրառվում: Համակարգը հոգում էր: Քայլերս արագ ուղղեցի դեպի իմ ծանոթ տունը, որ գյուղի ծայրին էր գտնվում: Եվ…հրաշք… Ահա այն՝ երեսուն տարով ծերացած: Մոտեցա, թակեցի: Այդ տան դուռը միշտ էլ բաց է եղել իմ առաջ: Բնակիչները հայ էին: Այն տարիներին դա ինձ համար Աստծո նվեր էր: Նայեցի տանեցիների դեմքին: Երիտասարդ էին ու բնականաբար՝ անծանոթ: Քիչ անց ներս մտավ մի տարեց կին: Նրա դեմքն ինձ ոչ այնքան ծանոթ, որքան հարազատ թվաց: Ես ներկայացա, պատմեցի իմ մասին: Նա արագ մտաբերեց ինձ ու կանչել տվեց ամուսնուն, որն ինչ-որ գործով դուրս էր եկել տնից: Որոշ ժամանակ անց կանգնել էինք դեմ-դիմաց ես ու իմ վաղեմի ծանոթ հայը՝ իր գյուղի պես ծերացած, կիսակյանք: Անմիջապես ճանաչեց ինձ: Մարդիկ սովորաբար երանությամբ են հիշում անցյալը, բայց երևի այն ժամանակ աքսորական լինելուս պատճառով նա խնայեց ինձ ու շատ զուսպ խոսեց անցյալի մասին: Ներկայի մասին նախընտրեցինք լռել: Բայց դա տխուր լռություն չէր: Չի կարելի տխրել բոլոր ժամանակների համար: Պետք է ապրե՛լ բոլոր ժամանակները: Պետք է միշտ կարողանալ մտքով կառչել փրկարար պարանից: Ես նայում էի նրա ընտանիքի՝ ինձ անծանոթ անդամներին ու մտածում, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան: Հետո հասկացա, որ այդ ընտանիքի ապագան կլինի այնպիսին, ինչպիսին կլինի այդ վայրերի վաղվա օրը: Չգիտեմ, թե այն ինչպիսին կլինի, բայց գիտեմ, որ դա կորոշի կյանքը, այլ ոչ՝ մահը: Ինձ ճանապարհելիս բարեկամս ասաց. «Դու հաղթեցիր»: Ես ժպտացի նրան: Խորհրդային բռնապետությունն ինձ այդպես էլ չի կարողացել «ուղղել», քանի որ ես ուզում էի տեսնել, ոչ թե աքսորականներով բնակեցված ու նրանցով ծաղկեցրած Կենբիդաիկը, այլ այն, ինչ կարող էր լինել, եթե աշխարհիս երեսին չլիներ մի մարդու կյանքի չափ տևած այդ երկրի պատմությունը: Շուրջս ամայություն էր, ու տխուր էր մեր հրաժեշտի պահը: Բայց ես ժպտացի նրան ու պատասխանեցի՝ գիտեմ: Ես գիտեմ, որ հաղթել եմ: Բայց հաղթահարածիս ծանրության պատճառով չեմ կարողանում լիասիրտ վայելել հաղթանակս: Ոչինչ, ես դա իմ վաղեմի բարեկամի զավակներին եմ թողնում: Հ.Գ. Օրեր առաջ Ղազախստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանի օգնությամբ ճշտեցի, որ АЛЖИР (ՀԴԿԱՃ) դատապարտված է եղել 79 հայ կին՝ «հայրենիքի դավաճան և ժողովրդի թշնամի» մեղադրանքով: Այժմ բանակցություններ են գնում Հայաստանի կողմից Ակմոլենսկի ճամբարի տարածքում հուշաքար տեղադրելու մասին: Հնարավոր եղավ նաև ձեռք բերել АЛЖИР-ի հայ զոհերի ցուցակը, որը հրապարակվում է առաջին անգամ: Ստորև ներկայացված կալանավոր կանանց մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել «Հետք»-ի խմբագրություն: (Ցուցակը ներկայցնում ենք АЛЖИР թանգարանում պահպանված փաստաթղթերի ուղղագրությամբ) 1.Ավետիսյան Սոֆյա Քրիստոփորի 2.Ավշարովա Թամարա Իվանի 3.Աղաբաբովա Անահիտ Արտեմի 4.Աղաջանովա-Մուղդուսի Ռիժիկ Բակլյարովի 5.Ադամյան-Հովանեսյան Գայանե Սերգեյի 6.Այվազովա Նինա Լվովի 7.Ալիբեկովա Մարիա Վարդանի 8.Արուստմովա Եվգենիա Սողոմոնի 9.Ասլանյան –Վարդանյան Աշխեն Գրիգորի 10.Աթարբեկովա Սոֆյա Միխալիի 11.Հախումյան Ռեքսիմա Մելքումովի 12.Բալայան Նինա Յակովի /Հակոբի/ 13.Բարկայա –Թութուիջակ Ասյու Արսենի 14. Բարսեղյան Արկիոզան Կոնստանտինի 15.Բեկզադյան Մարիա Սեմյոնի 16.Բուբլիչենկո Աննա Ավետովնա 17.Վարնազովա Վարվարա Արկադիի 18.Վելիկանովա Սաթենիկ Իվանի 19.Վիզիրյան Սոֆյա Արկադիի 20.Ղարիբովա Սաթենիկ Սեմյոնի 21.ԳեորգիեվաԹամարա Ֆադեյի 22.Գլուշանովա Ռոզա Լվովի 23.Գորոշչենկո-ԱվետիսյանՍուսաննա Մանուկի 24.Գրիգորյան-Մանվելյան Հայկանուշ Ավետի 25.Դավիդովա-Կիրակոզովա Մարիա Ավետի 26.Դավթյան Մարիա Ներսեսի 27.Դավթյան Մարիա Ներսեսի 28.Ենուկովա –Գրիգորյան Պայցուր Աղաբեկի 29.Երեմյան Տիտանիկ Գասպարի 30.Զյուլգուդարովա Թամարա Սերգեյի 31.Իվանյան Հայկանուշ Լազարի 32.Իլլինա Նադեժդա Ստեփանի 33.Իպոլիտովա Նադեժդա Ստեփանի 34.Կամարաուլի Կարախանովա Ելենա Ադամի 35.Կասպարովա Սուսանա /այդպես է փաստաթղթերում/ Աղաջանի 36.Կացովա Սոֆյա Միխալիի 37.Կուրովերովա Սոֆիա Միխաիլի 38.Կուշվիդ Մարիա Արտեմի 39.Լեվինսկայա-Պլոտկինա Պոլինեա Մայխայլովի/այդպես է փաստաթղթում/ 40.Լեգատ Սուսաննա Անդրեյի 41.Լեժավա Աննա Սերգեյի /Սարգիսի/ 42.Մալեվիչ Արաքսի Թոմասի 43.Մալխոսյան-Բատկիսյան Մարգարիտա Արտեմովնա 44.Մամիկոպովա ԳաայուԱրեստի /այդպես է փաստաթղթում/ 45.Մանուկյան Թաքու Մուկուչի 46.Մելիքովա-Պիրալովա Ելենա Իվանովնա 47.Մինասյան Արմենա /Արմենդի/ Սարգսի 48.Միրզաբեկյան Վարսենիկ Մինաեվնա 49.Մնացականովա Աննա Մարտիչի 50.Մուսաելյան Փառանձեմ Բալաջանի 51.Նաջարով Հայկանուշ Ալեքսանդրի 52.Նեկրասովա-Նազարյան Աշխեն Միխաիլի 53.Ներսեսյան Մարիա Ավետի 54.Պավլովսկայա Ելիզավետա Բասիլի 55.Պալիոխա Աննա Մարտիրոսի 56.Պարզյան Անահիտ Գեորգիի 57.Պարոնյան Արաքսի Միխայիլի 58.Պերճյան –Գրիգորյան Արուսա Կարպի 59.Պետրոսյան Թամարա Իոսիֆի 60.Պողոսյան Մարիա Տիգրանի 61.Պուրնիս /Սանահյան/ Մարիա Երեմի 62.Ռաթիխան Ազլարա Աստադ Կարլի 63.Ստեփանյան –Բագատուրովա Անահիտ Իվանի 64.Սուքիասյան Ռշտունի Գևորգի /Գեորգիի/ 65.Սուլխանովա Վարվառա Գրիգորիի 66.Թագինոսավա Եվգենիա Արսենի 67.Տակտակիշվիլի -Նասկիդովա Մարիա Ստեփանի 68.Թարումովա-Այրումովա Ելենա Վասիլի 69.Տեր-Դավթյան Սոֆյա Սերգեյի 70.Թոմսոն Մարիաննա Կարպի 71.Փիլիպոսյան Ամելիա Սեմյոնի 72.Խիտարովա Եկատերինա Ալեքսանդրի 73.Ծատուրովա Աշխեն Գրիգորիի 74.Ճավճավաձե Եվգենիա Գրիգորիի 75.Չոլախյան ՄարյուՀամբարձումի 76.Չխիկվիշվիլի Եկատերինա Զաքարի 77.Շաֆիրովա Ասյա Բոգդանի 78.Յուզբաշյան Մարգարիտա Հունանի 79.Յախոնտովա Բարիկա /Գոհարիկ/ Հովանեսի 80.Լիսիցյան Մարիա Վարդանի 81.Նալբանդյան Աշխեն
  13. АЛЖИР ճամբարը՝ հայերեն թարգմանությամբ՝ ՀԴԿԱՃ-ը (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար): Մահացու կյանքը http://hetq.am/static/news/b/2013/07/28337.jpg22:46, 23 հուլիսի, 2013 Ռազմիկ Մարկոսյան «…Երբ իջա ավտոբուսից, արդեն գիշեր էր: Սաստիկ բուք էր ու սառնամանիք: Անմիջապես բարձրացրի մուշտակիս օձիքը, գլխարկիս ականջակալերն իջեցրի ու կզակիս տակ հանգույց արեցի: Հետո պայուսակիս բռնակը թաշկինակով կապեցի ձեռքիս, որ կարողանամ ձեռքերս գրպանումս պահել ու շարժվեցի դեպի ծանոթիս տունը, որ գյուղի վերջին տունն էր, իսկ իմ կողմից, բարեբախտաբար, առաջինը: Քայլում էի քամուն հակառակ՝ երեք քայլ առաջ, երկու քայլ հետ «արագությամբ»: Աստիճանաբար քայլելը դժվարացավ, ու սաստկացավ տագնապս: Բայց ելք չկար. պիտի հաղթահարեի ճանապարհը: Քամին աչքերիցս արցունք էր բերում: Արցունքներս վայրկենապես սառչում էին ու աչքերս պատում սառույցով: Այսպես, քայլում էի՝ օձի նման սառն ու անհայացք: Հեռվից գայլի ոռնոց էր լսվում: Ես մեն-մենակ էի բնության տարերքի ու գիշատչի ոռնոցի դեմ: Գլխումս իմ լսած պատմություններն էին այդ վայրում զոհվածների, ցրտահարվածների մասին: Թեև ջանում էի հաղթահարել ճանապարհը, բայց այնուամենայնիվ զոհերի թիվը մտքումս մեկով ավելացրի: Հանկարծ հիշեցի, որ այդ կողմերում մարդիկ իրենց տներից մինչև բակում գտնվող սննդամթերքի պահեստը պարան են կապում՝ ձնաբքի ժամանակ կողմնորոշվելու համար: Ես, ինձնից մինչև ծանոթիս տունը, մտովի կապեցի իմ պարանն ու նրա օգնությամբ սկսեցի առաջ գնալ: Քայլում էի՝ մտքիցս կառչած: Թեև ճանապարհը երկար չէր, ես այն հաղթահարեցի մոտ երկու ժամում: Բայց ինձ մի կյանք թվաց: Ճանապարհի հետ մեկտեղ ուժերս էլ ավարտվեցին: Ահա այն դուռը, որն իմ առաջ միշտ բաց էր: Վերջ: Ես հաղթեցի: Բայց հաղթահարածիս ծանրության պատճառով չէի կարողանում լիասիրտ վայելել հաղթանակս…»: Սա մի հատված է իմ ինքնակենսագրական գրքից, որը խորհրդային գերտերության կենսագրության մի էջն է: Շատ տարիներ առաջ էր՝ 1978-ին, երբ չորս տարվա խիստ ռեժիմի կալանք կրելուց հետո, Պերմի 35-րդ կալանավայրից ինձ էտապով տեղափոխեցին աքսորավայր: Էտապի քայքայիչ ընթացքը հաղթահարելուց հետո հայտնվեցի Ղազախստանի Կենբիդաիկ գյուղում: Այս տարածքում տեղակայված էր ԳՈՒԼԱԳ-ի երեք կղզյակներից մեկը՝ Կարլագ ուղղիչ-աշխատանքային գաղութների համակարգը: Դեռևս 1940-ին Կարլագը 600 քառակուսի կիլոմետր տարածք էր զբաղեցնում: Գաղութի պատմության ողջ ընթացքում նրա հուժկու ծնոտների արանքում իրենց բաժին հասած տաժանակրությունն են կրել համաշխարհային մեծության գիտնականներ, քաղաքական և մշակույթի գործիչներ, սպայակազմ, հոգևորականներ: Առայսօր Կարլագի արխիվները բացված չեն, և հայտնի չէ նրա զոհերի նույնիսկ մոտավոր թիվը: Այստեղ՝ Ակմոլենսկի բնակավայրում էր տեղակայված նաև հայտնի АЛЖИР ճամբարը՝ հայերեն թարգմանությամբ՝ ՀԴԿԱՃ-ը (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար): http://hetq.am/static/content/persons/razmik_markosyan/akmolenski-chambar.jpg http://hetq.am/static/content/persons/razmik_markosyan/aljir.jpg Այդ կանայք նույն կոչմանն էին արժանացել, ինչ իրենց՝ հայրենիքի դավաճան և ժողովրդի թշնամի ամուսինները, քանի որ չէին ընդունում, որ իրենց ամուսիններն այդպիսին են: 20.000 հազար կին է «ապրել» այս ճամբարային համակարգում: Կանանց տանջանքի այդ վայրերի հարևանությամբ գործում էր նրանց երեխաների ճամբարը. 25.342 մանուկ աքսորական, որոնց տեղավորման մանրամասները հոգում էր ՆԳԺԿ ղեկավար Եժովը: Բացառված էր որևէ հավանականություն, որ իրար բարեկամ, ծանոթ երեխաները տեղավորվեն նույն ճամբար-մանկատանը: Դեռահասների դաստիարակության դժվարին գործը քրեական հանցագործներին էր վստահված, որոնք իրենց հանձնարարությունը կատարում էին, այսպես ասած՝ մեծ պատասխանատվությամբ: Մայրերի հետ լինելու իրավունք միայն նորածիններն ունեին: 1938-53թ.թ. Ալժիրում հսկիչների բռնաբարության հետևանքով կալանավոր կանանցից ծնվել է 1507 անհայրանուն երեխա: Ճամբարային այդ համակարգում աքսորավայրեր կային նաև քաղաքական բանտարկյալների համար, որոնք ոտնձգություն էին կատարել Խորհրդային Միության պետական համակարգի դեմ. համարձակվել էին խոսել ԽՍՀՄ հանրապետությունների պետական անկախության մասին: Երկրի պետանվտանգության համակարգի համար նման արարքը երկու բացատրություն ուներ. ԽՍՀՄ-ից անկախանալ ձգտողը կամ հոգեկան հիվանդ էր, որի տեղը հոգեբուժարանն էր, կամ պետական հանցագործ, որին նույնպես պետք էր մեկուսացնել հասարակությունից: Իմ դեպքում ընտրել էին երկրորդ տարբերակը: Ընդ որում, ես որակվել էի որպես «հատուկ վտանգավորության պետական հանցագործ»: Խորհրդային բռնապետության դեմ գաղափարական պայքարի բանակում միայն կամավորներ էին: Ես դրանցից մեկը եղա՝ ազատության զոհասեղանին դնելով ոչ միայն բանտերում ու աքսորում անցկացրած տարիներս, այլև ողջ կյանքս, որն ասես մի մեծ վերապրում լինի: Այսօր չկա Խորհրդային Միությունը, որը հազիվ մի մարդու կյանքի չափ իր գոյատևման ընթացում հասցրեց այնքան չարիքներ գործել, որոնք անհնար է ամբողջությամբ արձանագրել: Այսօր Հայաստանն անկախ է: Իսկ ես այսօր չունեմ հուշերիս մեջ պարփակվելու ազատ իրավունք, քանի որ իմ անցյալում գրեթե ամեն բան անանձնական էր: Ապրած տարիներս անվերջ խորհել են տալիս իրենց մասին ու կանխորոշում իմ ներկան, իմ ապրած ամեն օրը:
  14. «Զվարթնոց» | օն-լայն պրեմիերա
  15. Film Attempts to Reveal Secrets of Zvartnots Cathedral http://hetq.am/static/news/b/2013/07/28309.jpg12:08, July 23, 2013 Lousineh Gevorgyan’s film “Zvartnots premiered today on the internet. The ruins of the 7th century cathedral are located at the edge of the town of Etchmiadzin in Armenia. Together with churches in Etchmiadzin, Zvartnots was added to the UNESCO World Heritage list in 2000. The film attempts to uncover the meanings of various ciphers at the cathedral’s base.
  16. Հալեպից Բեյրութ ուղևորվող երկու ավտոբուսների վրա այսօր հարձակում է իրականացվել: Հալեպից Tert.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ավտոբուսներում մեծ թվով հայեր են եղել: Ըստ շրջանառվող նախնական վարկածի՝ ավտոբուսը դիպուկահարների բացած կրակի տակ է հայտնվել, պայթել են նաև ռումբեր: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է մեկ հայ կին, 15 հայ վիրավորվել է: Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
  17. Documentary about Aram Khachaturian screens in Hollywoodhttp://media.pn.am/media/issue/166/429/photo/166429.jpgJuly 23, 2013 - 16:11 AMTPanARMENIAN.Net - A two-hour-long documentary about Aram Khachaturian was screened at the hall of the Egyptian Theatre in Hollywood on the occasion of the composer’s 110th birthday, Asbarez reports. The documentary traces the tumultuous career of the great composer, while also exposing the harsh realities of the Soviet regime for artists. The screening was organized by joint efforts of the Armenian Diplomatic Representation in Los Angeles and the ARPA Film Festival. Aram Khachaturian’s career and life were presented through his and his friends’ memories: his passion for classical music, his first achievements and first failures, betrayal of friends and struggle against the vicious environment. The authors of the film, Dora and Robert Kuhn, present all this with details that had been unknown up until now. “My wife is a pianist and she presented Khachaturian’s Violin Concerto in about 40 countries from Chile to China. The Saber Dance is probably his best known work, and our wish was to make him better known in a wider aspect. Director Peter Rosen realized our initiative in a political context by presenting a story about Kkhachaturian’s Armenian spirit, his great creative potential and the cruel Soviet reality,” Robert Kuhn said. Exceptional archive materials have been used in the film, part of which had never been screened before. There are also memories of Aram Khachaturian’s contemporaries and interviews with those who later betrayed the composer. “I’m in love with Khachaturian’s music forever. His Violin Concerto has been my visiting card all over the world. I wanted everyone to get to know him deeper, to know that he is Armenian and has always been close to his roots. I think he would like the film,” Dora Kuhn said. The film about Khachaturian has been presented at tens of festivals and won the first prize at the Hollywood Film Festival. It will be screened in a number of countries in the future, Dora Kuhn said. According to her, the film is a great story about a great man, which lives its own life.
  18. Several killed as Syrian rebels shoot at buses carrying Armenianshttp://media.pn.am/media/issue/166/476/photo/166476.jpghttp://static.pn.am/images/cmnts.gifJuly 23, 2013 - 21:21 AMTPanARMENIAN.Net - A rebel attack on two buses on Aleppo-Beirut route carrying workers Syrian Armenians, among others, left several dead and injured. The fire was opened at 30 kilometers from Aleppo. Details and the identities of the victims are being clarified, Foreign Ministry spokesman told PanARMENIAN.Net
  19. PLANETA RTR-ով քննարկվում է Հրաչյա Հարությունյանի հարցը. մեղադրվում է չինովնիկն, ով դիտավորյալ նրան խալաթ է հագցրելԱյսօր - 22:43 PLANETA RTR-ով հենց այս պահին քննարկվում է Հրաչյա Հարությունյանի հարցը: Քննարկմանը ներկա ռուսներից ոմանք դատապարտեցին նաեւ նրան կանացի խալաթվ դատարան բերելը, սակայն ինչպես եւ սպասում էի գտնվեցին նաւ ռուս կանայք, ովքեր ասացին, որ որեւէ նշանակություն չունի, թե ինչ գույնի խալաթով են նրան դատարան բերել, քանի որ նա մարդասպան է եւ 18 մարդկանց կյանք է խլել: Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ ասաց, որ ռուս իրավապահ համակարգն է մեղավոր դրա համար, սակայն քննարկմանը ներկա ռուսներից մեկն ասաց, որ կոնկրետ այն մարդն է մեղավոր, այն չինովնիկն, ով առանց գիտակցելու կամ դիտավորյալ Հրաչյաին կանացի խալաթ է հագցրել: Քննարկմանը ներկա ռուսները եւ հայերը նշեցին, որ շատ են ցավում 18 զոհերի համար: Խոսեց նաեւ Հրաչյաի դուստրը, ով եւս ասաց, որ ցավում է 18 զոհերի համար, հետո այլեւ դժվարացավ խոսել: Քննարկման մասնակիցները օրինակներ են բերում նաեւ ճանապարհատրանսպորտային այլ պատահարներին, երբ դրանց մեղավորները կամ չեն պատժվել կամ կարճ ժամկետով:
  20. Vache Hovsepyan
  21. Arpa let it go.. Strak has done and doing more then most of us can ever do for our homeland
  22. hantsagortsits heros sarqetsin, tun meqena pashton & nuynisk amsekan toshakn en talis... isk menq.. mer Herosits teseq te inch enq dartsnum... sa mek@ kam yerkus@ chi ..
  23. xndrum em ditel iys nyut@ http://youtu.be/X3w16nz5LtI
  24. «Հրաչի համար նվաստացուցիչ չէ դատարանի դահլիճ հայտնվել խալաթով, քանի որ նրան վաղուց արդեն նվաստացրել են մեր իշխանությունները»\Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպի առիթով շատ վրդովվեցի, եւ այդ պատճառով գրում եմ այս տողերը: Բացի դրանից, որ Հրաչ Հարությունյանը իմ մարտական ընկերն է, եւ միասին ենք անցել մարտական մի երկար ճանապարհ, նա ազնվազարմ մի հայորդի է, ուստի կարող եմ վերապահումներ անել եւ խոսել նրա ընկերների անունից: Հրաչ Հարությունյանի մարտական անցած ուղին ինձ ծանոթ է, եւ բազմիցս դրա մասին ես հիշատակել եմ: Սակայն ինձ զարմացնում է մամուլում տեղ գտած տարակարծիք կարծիքները եւ վերլուծությունները, շատ զայրացած եմ… Չգիտես ինչու բոլորը զարմանում են, այն, ինչ կատարվել է Մոսկվայում… Դա հերթական միջադեպերից մեկն է, որ մեր ազատամարտիկին նվաստացնում են եւ բարոյազրկում, այս իրավիճակը շարունակվում է շուրջ քսան տարի… Հրաչ Հարությունյանի պես հարյուրավոր ազատամարտիկներ դարձան ծաղրի առարկա եւ շատերը այդպես նվաստացած ու արհամարհված կնքեցին իրենց մահկանացուն, Օտարության, Աղքատության եւ Սովի մեջ: Եւ դա միայն Հայաստանի իշխանությունների ու պաշտոնյաների շնորհիվ: Հարյուրավոր Ազատամարտիկների նվաստացրեցին, վարկաբեկեցին, տարբեր պիտակներ կպցնելով խոշտանգեցին, դրան գումարած ֆիզիկական ոչնչացումը, առ այսօր շարունակվում է Ազատամարտիկների նկատմամբ Սպանդը: Հայաստանի նախկին իշխանակալները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հերոս տղաների պատմությունները եւ նրանց հաղթանակները վերագրեն իրենց: Հրաչ Հարությունյանի դեմ գործած մեղքի առյուծի բաժինը ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Քանի որ Հրաչին ծաղրի ենթարկելով՝ ծաղրեցին նաեւ ինձ, Ազատամարտիկներին, նաեւ ողջ Հայ ժողովրդին: Ինչու՞ պետք է մեր ազատամարտիկներին հասցնեին այս վիճակին, որ նրանք իրենց գոյը պահելու համար հեռանան հայրենիքից, եւ այն հայրենիքից, որի համար արյուն են թափել… Հայ ժողովուրդը միայն հիմա է հիշում Ազատամարտիկներին… Ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ Հայաստանում բնակվող 0,3 % -ը, քանի որ մյուս մասը թքած ունի Ազատամարտիկների, Հայոց պատմության եւ մշակույթի վրա, այդպիսի մարդիկ վաղուց իրենց համար նոր արժեքներ եւ կուռքեր են ստեղծել… Վստահ եմ՝ Հրաչի համար նվաստացուցիչ չէ դատարանի դահլիճ հայտնվել կանացի խալաթով, քանի որ նրան վաղուց արդեն նվաստացրել են մեր իշխանությունները եւ անգամ ժողովուրդը… Հրաչի համար ավելի նվաստացուցիչ է, որ մեր ժողովուրդը դարձել է այսպիսին, որ մեր երկիրը հայտնվել է այս վիճակում… Մեր ժողովուրդը ազգի պաշտպաններին, ազատամարտի հերոսներին հիշում է քսան տարին մեկ, եւ այն էլ առիթից առիթ կամ դժբախտ պատահարների ժամանակ: Դեռեւս պատերազմի տարիներին Ազգի զինվորի դեմ իրականացրած բռնությունները թույլ է տվել ժողովուրդը, իսկ իրագործել է պետությունը: Տեղին է նշել, որ մենք չկարողացանք գնահատել մեր արժեքները, ռուսները մինչեւ հիմա խոնարհվում են Հայրենական պատերազմի վետերանների եւ հերոսների առջեւ, իսկ մենք ոտքի տակ ենք տալիս մեր հերոսներին… Հրաչ Հարությունյանի դեմ ռուսական իշխանությունների գործած ծաղրուծանակը Ոտնձգություն է մեր պետականության դեմ, հարկավոր է հասկանալ, որ ծաղրում են Ողջ Հայ Ժողովրդին՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք բնակվում… Չեմ զարմանա, որ Հայաստանի իշխանությունները չքննադատեն ռուսական իշխանություններին Հրաչ Հարությունյանի դեմ կատարված նվաստացումները ու ծաղրանքը, սակայն այդ ամենից բացի հայ ժողովուրդը իրավունք չունի լռել եւ պարտավոր է պահանջել մեր իշխանավորներից, որ համապատասխան քայլեր ձեռք առնեն Հրաչին վերադարձնելու Հայրենիք: Ինչպես ասում են` «Ինչու՞ պետք է ուրիշ ազգերը մեզ հարգեն, երբ մենք չենք կարողանում հարգել ինքներս մեզ…»: Հիշում եմ, դեռեւս պատերազմի տարիներին Ազատամարտիկներին ստիպում էին ՄԻԼԻՑԻԱՅԻ համազգեստով մեկնել սահմանային գիծ, քանի որ Հայաստանում գործում էր ԽՍՀՄ սահմանադրությունը, տղաները հրաժարված էին ՄԵՆԹԵՐԻ համազգեստ հագնել, եւ այդ ժամանակ Հատուկ Գնդի Հրամանատար Գնդապես Ս. Առաքելյանը ասաց. «Տղաներ, եթե մեզ Պոռնիկի շոր էլ հագցնեն, մենք պիտի հագնենք, քանի որ երկրի ու ժողովրդի շահը դա է պահանջում», եւ տղաները հագան այդ համազգեստը առանց ավելորդ խոսք ասելու եւ մեկնեցին մարտադաշտ… Սակայն Հրաչ Հարությունյանը Մոսկվայի դատարանում կանացի խալաթով հայտնվեց ոչ հայրենիքը ու ժողովրդին պաշտպանելու համար, այլ հայտնվեց այնտեղ առանց իր կամքի… Ուստի լինելով սփյուռքում՝ ես միանում եմ իմ մարտական ընկերոջը եւ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ դատապարտե՛լ ռուսական իշխանություններին, այդ թվում նաեւ ՀՀ իշխանություններին Հայ ժողովրդի հանդեպ անարգալից վերաբերմունքի համար եւ պահանջել Ռուսական իշխանություններին, որ վերականգնի Հրաչ Հարությունյանի իրավունքները եւ վերադարձնի հայրենիք… Պահանջը չբավարարելու դեպքում ձեռք առնել միջոցներ Ռուսական ընկերությունների դեմ նմանատիպ ակցիաներ:
×
×
  • Create New...