Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Քեզ ձեռք բռնող չկար նրանց միջից, ովքեր ամեն պաշտոնական առիթի «Հարսնաքարում» խմում են քո կերտած հաղթանակի կենացը Այսօր - 21:43 Հրաչյա Հարությունյանը... Հրաչյան՝ նախկին ազատամարտիկը, հնարավորություն չունենալով իր որդու շիրմաքարի համար բավարար փող վաստակելու ա՛յն երկրում, որի համար նա անցել էր պատերազմի հրով, գնացել էր մի այլ երկիր, մի մեծ երկիր, որպեսզի մի քանի կոպեկ փող վաստակի... հենց ա՛յն երկրում իր որդուն շիրմաքար կանգնեցնելու համար, որի համար նա կռվել էր և որի իշխանավորների համար նա, հավաբանար, ոչինչ չարժեր... Որովհետև եթե նախկին ազատամարտիկն արժեք ունենար այն երկրի իշխանավորների համար, որի համար նա կռվել էր, նրան չէին թողնի՝ գնար... Նրան կխնդրեին, որ չգնար... Նրան, եթե ոչ անգամ բարեկեցիկ կյանքով, ապա առնվազն հավատով ու ապագայի համար հույսով կապահովեին, ու մի քանի կոպեկ վաստակով, որ բավարար լիներ՝ որդուն շիրմաքար կանգնեցնելու…. Իսկ նրանք, որ ի պաշտոներ պարտավոր էին, երևի չեն մտածել՝ զորակցել Հրաչին այն երկրում, որի համար նա կռվել էր: Ոչ ոք չի կանգնել նրա առաջին և չի ասել. “Էդ ուր, Հրա՛չ”, երբ ինքը, ճամպրուկն առած, աչքը հյուսիս հառած, այլևս ոչ մի բանի հույս չունենալով՝ ճամփա ելավ դեպի Ռուսիա… Ոչ ոք: Ու հիմա Հրաչը՝ նախկին ազատամարտիկը, ով Ռուսիա է գնացել՝ որդու շիրմաքարի համար փող վաստակելու, խայտառակված, ծաղրված և, որ ամենասարսափելին է՝ նա ինքն իսկ անմեղ, բայց 18 անմեղ զոհերի մեղքի բեռը սրտում, մի կանացի չգիտես որտեղից գտնված անհասկանալի խալաթով, արցունքներն ինչքան դուրս, այդքան ու երկու այդքան էլ ներս թափելով՝ ռուսական դատարանի դահլիճում… դարձել է մի դժբախտ “տելեաստղ”, ում ձախողված կյանքի վրա բիզնես են անում ռուսական հեռուստաալիքների լրագրողները…. Հրա՛չ, դու մենակ մնացիր Մոսկվայում, ու քեզ հիվանդանոցում մի մարդավարի հագուստ էլ տվող չեղավ, որովհետև դու հենց սկզբից մենա՛կ մնացիր հենց ա՛յն երկրում, որի համար կռվել էիր, ու որտեղ չէիր կարող մի շիրմաքարի փող վաստակել… Դու մենակ էիր այս երկրում, ու քեզ ձեռք բռնող չկար նրանց միջից, ովքեր ամեն պաշտոնական առիթի “Հարսնաքարում” խմում են քո կերտած հաղթանակի կենացը: Դու 18 անմեղ զոհերի հարազատների անեծքների թիրախ դարձար, որովհետև քեզ այս երկրից թողեցին՝ գնաս որդուդ շիրմաքարի փող վաստակելու ա՛յլ երկրում… Ավելին՝ ամե՛ն ինչ արեցին, որ դու գնաս, որ քո նմանները գնան ու Կամազ քշեն Մոսկվաներում…. Ու հիմա ռուս լրագրողները կարիերա են անում քո հոգեկան ցնցման վրա, քո աչքերի ՝ իրենց համար, գուցե, անհասկանալի խորը և վարակիչ թախծի վրա, քո ռուսերեն լավ չիմանալու վրա, ծաղկավոր խալաթիդ վրա… Ու նրանցից ոչ մեկի մտքով, հավանաբար, չեն անցնում պարզագույն հարցերը. - Իսկ ինչու էր հայ, հայաստանցի ազատամարտիկ Հրաչը Մոսկվայում Կամազ քշում: - Իսկ ով Հայաստանն այն օրը գցեց, որ մարդը պետք է արտագաղթի՝ շիրմաքարի փող վաստակելու համար…? Հ.Գ. - Հրաչին թող չանիծեն հարազատներ ու ընկերներ կորցրած ռուս մարդիկ. նա, լայն իմաստով, նույնպես զոհ է: Հրաչը նույնպես զոհ է և գուցե ավելի քան զոհ, ու մի բանով տարբերվում է ավտովթարի զոհերից. ազատամարտիկ Հրաչն իր պետությա՛ն, նրա իշխանավորների՛ զոհն է… Ավելին քան զոհը. Հրաչն ու նրա նմաններն այն մատաղն են, որ սրանք ամենօրյա ռեժիմով մատուցում են՝ իրենց իշխանությունը մի քանի օր, մի քանի ամիս, մի երկու տարի երկարաձգելու համար…. Ու դեռ մատուցելու են….
  2. Արա Աբրահամյանին օճառի նոր խմբաքանակ տվեք... Այսօր - 21:30 Media.am-ը գրում է. ,,Ռուսական «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքով քիչ առաջ, երբ ուղիղ եթերում քննարկվում էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մանրամասները, ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: yerkir.am-ի փոխանցմամբ, նա հայտարարեց, որ ցավում է կատարվածի համար, և որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները' և վարորդը, և բեռնատարի տերը, և լիցենզիա տրամսդրողները,,: Լավ է, որ էս մարդը խոսել է պատժի մասին, բայց ուշադրություն դարձրեք այս փափախչու խոսքին. նա չի ակնարկել վթարը ծնող հանգամանքները, ճանապարհը սպասարկողներին պատասխանատվության կանչելու մասին: Անգամ Մոսկվայի քաղաքապետի ժ/պ-ն խոստովանեց, որ վթարի վայրում լուսացույցներ և արգելակող ազդանշաններ չեն եղել, իսկ այս մարդը, որն իրեն Ռուսաստանի հայերի միության նախագահ է կարգել, վախենում է կես-բերան խոսել իրականության մասին, վախենում է գոնե դույզն իսկ բողոք հայտնել Հրաչյա Հարությունյանի ստորացման առթիվ: Այն, ինչ կատարվել է մոսկովյան դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, բայց Արա Աբրահամյանը լռում է, ծռմռվում... Կամ չգիտե նման Կոնվենցիայի մասին, քանի որ սրա գլխում փողից ու իշխանություններին քծնելուց զատ՝ ուրիշ բան չկա, կամ էլ իր համար է վախենում... Սրա համար իր բիզնեսներն ավելի կարևոր են, քան ազգային արժանապատվությունը, քան մարդկային արժանապատվությունն առհասարակ... Ուրեմն, սրան օճառի նոր խմբաքանակ տվեք... Լևոն Մութաֆյան
  3. Մտածեց-մտածեց Պուտինն ու մի «հանճարեղ բան» մոգոնեց. ահա արդյունքը Այսօր - 20:20 Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն ընթացքում, երբ ֆաշիստական Գերմանիայի նզորքը ներխուժել ու առաջ էր գալիս սովետական երկրով, Ստալինը մի "հանճարեղ բան" մոգոնեց. նա գերմանական բանակի զինվորների համազգեստ հագցրեց սովետական բանակի զինվորներին ու նրանց ուղղաթիռով իջեցրեց Բելառուսի գյուղերից մեկում' հրամանով' "կոտորել խաղաղ բնակչությանը": Ստալինն այդկերպ ցանկանում էր' "սովետական ժողովրդի մեջ ատելություն սերմանել առ գերմանացիները": Անցան տարիներ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը գնում է դեպի ԵՄ-ի հետ ասոցացում, ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլի իր աշխատասենյակում նստած, խնդրեց քարտուղարուհուն թունդ սուրճ բերել, քանի որ' "մտածել է պետք": Մտածեց-մտածեց Պուտինն ու մի "հանճարեղ բան" մոգոնեց: Նա իր մոտ կանչեց Մոսկվայում շինարարական և այլ գործունեությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենին, և հրահանգավորեց նար, որ իր ընկերությունում ամենաանսարք մեքենաներից մեկը տա' իր մոտ աշխատող ՀՀ քաղաքացիներից մեկին, ով պարտադիր պետք է ապօրինի բնակվի ու աշխատելուց լինի Ռուսաստանում, իսկ այդպիսի ՀՀ քաղաքացիներ Մոսկվայում բազմաթիվ են, և այդ մասին Պուտինն, իհարկե գիտի: Այնուհետև, ըստ մտքի, այդ անսարք մեքենայով վարորդը, որոշ ժամանակ անց, երբ "գազն արդեն թանկացրած կլինենք, ու զենքն արդեն վաճառած կլինենք", դուրս կգա մերձմոսկովյան խաղաղ փողոցներից մեկն ու ճանապարհային պատահարի պատճառ կհանդիսանա...Ոչինչ, որ մարդիկ կմահանանա արդյունքում' ՌԴ քաղաքացիներ, կարևորն այն է, որ անսարք մեքենայի վարորդին, ով ՀՀ քաղաքացի է ու Ռուսաստանում ապրում է անօրինական կերպով, կդատեն ու դատարան կտանեն' կանացի ծաղկավոր խալաթով. "Հայերն իրենց խոցված կզգան ու անմիջապես կվազեն դեպի Մաքսային միություն", եզրափակեց իր "հանճարեղ միտքը"' Պուտինը... Իսկ հիմա ավելի լուրջ. եթե դուք կարծում եք, որ սա ծիծաղելի չէ, ապա շարունակեք այս ամենը լուրջ ընդունել...
  4. Մի բան գրելուց, ասելուց, վերլուծելուց առաջ, հիշեք` դրանք կարող են կարդալ Հրաչյա Հարությունյանի հարազատները. կոռեկտ եղեքԱյսօր - 20:15 Ամենազազրելին, այս դժբախտության ֆոնի վրա ինքնադրսևորվողների բազմությունն է: Ինչի եք էս ամենը ցինիզմի վերածում... լավ էլի... Վատ ա, որ էսքան շատ են սադոները մեր մեջ, ովքեր սիրում են բաց վերքի հետ կեղտոտ մատներով խաղալ, բզբզել ու էլ ավելի մղկտացնել նրանց, ովքեր այդ դժբախտության ցավն անմիջական են կրում: Հարգելի ֆեյսբուքի օգտատերեր, կայքեր, կոչ եմ անում ավելի կոռեկտ լինել ձեր կարծիքների և արտահայտչամիջոցների մեջ: Նկատի առեք. Ձեր ամեն բառը, կարող նրանց կյանքում որոշիչ լինել. Մի բան գրելուց, ասելուց, վերլուծելուց առաջ, հիշեք դրանք կարող է կարդան Հրաչյա Հարությունյանի հարազատները... Մի վրիավորեք ու կոտրեք նրանց...
  5. Հրաչյան շատ արագ դարձավ ազատամարտիկ, որի որդին մահացել է բանակումԱյսօր - 19:41 Ռուսական շովինոզմի և հայկական միաբջիջ հայրենասիրության արանքում թե 18 զոհերը, թե ակամա մարդասպան դառնալու դժբախտությունից ընկճված Հրաչյա Հարությունյանը դարձան այս երկու հասարակությունների զոհերը։ Ռուսները վիրավորական պիտակավորումներով, անձը ակնհայտ ստորացնող խալաթով, հայ լինելն տեղի անտեղի շեշտելով, Սաբյանինի հակաիրավական ձևակերպումներով՝ օտարերկրյա վարորդների մասով ցույց տվեցին, թե ինչքան խորն է նրանց մեջ շովի իզմը։ Ռուսական շովինիզմի դեմ դուրս եկան տեղականները։18 մարդու կյանք խլած Հրաչյան շատ արագ դարձավ ազատամարտիկ, որի որդին մահացել է բանակում, իսկ ինքը Ռուսաստանում բանակում զոհված որդու շիրմաքարի փողն էր հավաքում։Դե բնականար ոչ մեկ չպարզեց թե էս պատմության մեջ ինչքան ճշմարտություն կա։Կարևորը ստեղծվեց բոլորի քիմքին հարմար ազգային զոհի հերպար։ Ու բոլորն ընկան հայրենասիրական տրանսի մեջ։ Երբ մտածում եմ էտ մահացած մարդկանց մասին ու հիշում եմ ակամա մարդսպան դառնալուց ընկճված,կոտրված էտ մարդու անսահման դժբախտ դեմքը ու կարդում եմ էս սուտի հայրենասերների հոխորտանքները ,ակեղծ ասած սիրտս խարնում ա։ Բայց լրիվ հասկանում եմ ՝ինչու ենք մենք հենց այսպես ապրում ու ինչու ենք ուզում փախնել։ Ինքներս մեզանից։
  6. Ինչերի՞ս է պետք ուրիշների «խլամը». Ռուսների մեկնաբանությունները Հարությունյանին վերաբերող նյութերի տակԱյսօր - 19:38 Կարդում եմ ռուսական կայքերից մեկում տեղադրված «Հայերին զայրացրել է, որ Հրաչյա Հարությունյանին դատարան են բերել խալաթով» հոդվածի մեկնաբանությունները: 899 մեկնաբանությունից 1-2 ադեկվատ, ոչ ռասիստական մեկնաբանություն, որոնք էլ, սակայն արժանացել են ռուսների սուր քննադատությանը. «Ամեն դեպքում ամոթ է, որ մեր երկիրը չի կարողացել հագուստ տրամադրել ձերբակալվածին, յուրաքանչյուր նորմալ երկրում հանցագործին կհագցնեին, կկերակրեին, սա ցույց է տալիս մեր երկրի զարգացվածության և մշակույթի աստիճանը, ինքներս մեզ հարգելու աստիճանը»,- գրել է օգտատերերից մեկը: «Մեր երկիր գալիս են տարբեր նպատակներով, ոմանք գողանալու և սպանելու, ոմանք էլ ինչպես Հարությունյանը աշխատելու համար: Այս վարորդի փոխարեն կարող էր յուրաքանչյուր ազգությամբ մարդ լիներ: Այդ վայրում հաճախ են վթարներ լինում»: Շատ է շահարկվում Հարությունյանի հայ լինելու հանգամանքը: Ռուսական կայքերում դժգոհում են որ իրենց պետությունը մեծ արտոնություններ է տալիս հայերին. «Ինչներիս է պետք ուրիշների «խլամը», եթե մեզ մերն էլ է հերիքում»: Ռուսներին բարկացնում է, որ հայերը պահանջներ են ներկայացրել, անհեթեթ մեկնաբանություններ են հնչում, իբրև հայերն անգամ չեն ցավակցել զոհվածների ընտանիքներին, բայց խալաթի համար «վայնասուն» են բարձրացրել: Այն դեպքում, որՀՀ նախագահն առաջիններից է ցավակցական ուղերձ հղել: Ռուսական կայքերում շատ են նաև մեր հայրենակիցների ցավակցական մեկնաբանությունները, ովքեր իրենց աջակցությունն առաջարկելով զոհվածների ընտանիքներին, այնուամենայնիվ խնդրում են չշահարկել հայ լինելու հանգամանքը: Նրանք հիշեցնում են մի քանի նմանատիպ դեպքեր, օրինակ երբ հարբած ռուս վարորդը կանգառում կանգնած 7մարդու վրաերթի էր ենթարկել և նրանց մահվան պատճառ դարձել, ոչ ոք ազգության մասին չէր խոսում, իսկ ինչո՞ւ է հիմա անընդհատ շահարկվում այդ փաստը: Ռուսներին զայրացնում է 7 տարի ազատազարկման ենթարկելու փաստը, նրանք առաջարկում են Հարությունյանին հանձնել զոհվածների հարազատներին, ովքեր կորոշեն, թե ինչպես վարվել: Կայքերում ակտիվացել են հատկապես ադրբեջանա-թուրքական օգտատերերի մեկնաբանությունները, որոնց անգամ չարժե անդրադառնալ: Հաճախ ռուսներն իրենք գրողի ծոցն են ուղարկում նրանց, խնդրելով հարգել զոհվածների հիշատակը:
  7. Ահա և ձեզ խալաթ, գնացեք, ինքներդ հագեք. Բողոքի ակցիա Ռուսաստանի դեսպանատան մոտ (լուսանկարներ)Այսօր - 19:04 «Մարդկային վերաբերմունք ենք պահանջում Հայաստանի քաղաքացու նկատմամբ» ,- Operativ.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս կարգախոսը կրող նկարներով քիչ առաջ բողոքի մասնակիցները շրջապատել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: Ցանկանում էին տեսնել դեսպանին և անձամբ փոխանցել նամակը, նրանից պատասխան ստանալ, սակայն ապարդյուն. աշխատանքային ժամերն ավարտված էին, և մարդկանց մնում էր միայն նամակը գցել փոստարկղ: Նշենք, որ հավաքվածների թվում էին հասարակական ակտիվիստներ, բլոգերներ, նաև Հրաչյա Հարությունյանի հարազատները՝ դուստրը, քույրը և այլք։ Բողոքի մասնակիցները իրենց հետ վերցրել էին կնոջ ծաղկավոր խալաթ, որի վրա գրված էր. «Գնացեք, ինքներդ հագեք» արտահայտությունը: Կանացի խալաթը բողոքի մասնակիցները հագցրին դեսպանատան դիմաց հայտարարությունների համար նախատեսված ցուցապաստառի վրա:
  8. Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել կանացի խալաթով (տեսանյութ)
  9. Վթարից հետո, թեև շոկի մեջ, կանգնել է ու չի փախել, դատարանում իրան պահել ա արժանավայելԱյսօր - 18:11 Ցանկացած այլ դեպքում նման ողբերգական հետևանքների հանգեցրած գործողության հեղինակը և ոչ մի դեպքում համակրանքի արժանանալ չէր կարող, իսկ անընդունակ երկրի ոչ ադեկվատ քայլերի արդյունքում նա աստիճանաբար վաստակում է ողջախոհություն ունեցողների համակրանքը (արարքի հարցը մնում ա ստվերում): Սա կոչվում է ոչ ադեկվատ երկրի ֆենոմեն: Ու հենց էտ երկրներում է, որ ցանկացած նարկաման հեշտությամբ դառնում ա պալիտզակլյուչոնի! Սխալը մարդուն բնորոշ է: Սխալը մարդուն բնորոշելու հիմք չէ: Իսկ այ արձագանքը սխալին բնորոշումների հիմք է: Վարորդը մինչև այժմ լրիվ ադեկվատ է արձագանքել (փորձել է շուռ տալ մեքենան, վթարից հետո, թեև շոկի մեջ, կանգնել է ու չի փախել, դատարանում չնայած մասկարադին իրան պահել ա արժանավայել , վերջում էլ հրաժարվել որոշումը վիճարկելուց): Պeտությունը' իր դատարանով, լրատվամիջոցներով ու տրուբադուրներով, առայմ ողջամտությունից դուրս են սավառնում:
  10. Պետական մեղադրող Գայանե Գրիգորյանցը պահանջել է կալանավորել ձեռքի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք ունեցող Հրաչյա Հարությունյանին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կալանավորել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով վարելով «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին: Արդյունքում զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն: «Դիտարկելով կողմերի բերած փաստերը և ուսումնասիրելով ներկայացրած նյութերը՝ դատարանը վճռել է, որ քննիչի միջնորդությունը՝ կալանքը Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելը, բավարարման ենթակա է»,- դատարանի որոշումն արձանագրել է Ալեքսեյ Կրիվոռուչկոն: Նման որոշում կայացնելիս դատարանը համաձայնել է քննիչ Լոգոյկոյի և պետական մեղադրող Գայանե Գրիգորյանցի դիրքորոշման հետ, որ ազատության մեջ գտնվելով՝ «մեղադրյալը կարող է խուսափել հետաքննությունից, ինչպես նաև ճնշում գործադրել քրեական գործի մասնակիցների վրա»: Բացի այդ, Հարությունյանն «այլ պետության՝ Հայաստանի քաղաքացի է և Ռուսաստանի տարածքում մշտական բնակության վայր չունի»: Հրաչյա Հարությունյանը կալանքի տակ կլինի մոտ 2 ամիս' մինչև սեպտեմբերի 14-ը: Այդ ընթացքում պլանավորվում է իրականացել գործողություններն ու նույնիսկ ավարտել հետաքննությունը: Հետաքննության ժամանակ Հրաչյա Հարությունյանը թարգմանչի միջոցով խնդրել է դատավորին, որ իրեն չձերբակալեն: Մինչև դատական նիստի ավարտը նա ոչինչ չի ասել: Փաստաբանները նշել են, որ նա թաքնվելու նպատակ չունի: Նրանք հայտարարել են, որ չեն բողոքարկի ձերբակալությունը: Իրենց պաշտպանյալը 2 ամիս է ինչ Մոսկվայում է ապրում, իսկ Կամազի ղեկին եղել է միայն 3 անգամ: Թե, որ ընկերությանն է պատկանում այդ բեռնատարը հայտնի չէ: Բացի այդ Հրաչյա Հարությունյանը շատ վատ է խոսում ռուսերեն և անգամ չի կարողացել բացատրել, թե որտեղ է աշխատում: Ըստ փաստաբանի` այդ բեռնատարը պատկանում է "Стройавтосервис" ընկերությանը: Իրենք արդեն սկսել են ստուգել և չի բացառվում, որ նոր բացահայտումներ կլինեն: Սակայն հաշվի չի առնվում փաստաբանների բացատրությունները, քանի որ հնարավոր չէ, որ Հրաչյա Հարությունյանը տեղյակ չլիներ, թե ինչի ղեկին է նստում: Բացի այդ ականատեսներից ոմանք պնդել են, որ արգելակման հետքեր չեն եղել: Այս ամենը կբացահայտվի հետաքննության արդյունքում: Դատական նիստին նա ներկա է եղել կանացի խալաթով: Գլուխը կախ վիճակում և արցունքոտ աչքերով: Դատարանից նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների պնդմամբ` նա ունեցել է նաև ձեռքի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, ինչպես նաև մի շարք քերծվածքներ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ Սահմանադրության 264 հոդվածի 5-րդ կետով: Նախնական մեղադրանքով նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում, բացի այդ 3 տարի զրկվելու է մեքենա վարելու իրավունքից: Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում:
  11. Armenia follows fate of citizen held over deadly road accident near Moscow Armenian diplomats are following the fate of Hrachya Harutyunyan, a 46-year-old citizen of Armenia responsible for the weekend’s deadly bus crash near Moscow. The Ministry of Foreign Affairs told local media that the Armenian embassy in Moscow is in constant touch with Harutyunyan’s defense attorneys in order to provide assistance whenever necessary. It said that the man, who crashed on a fully laden truck into a bus near the city of Podolsk killing 18 and injuring dozens of passengers, was currently in hospital and, according to investigators, was not in need of clothing. Earlier, footage transpired on the internet on which Harutyunyan was shown in court wearing inappropriate clothing – a women’s dressing-gown. Armenian Ombudsman Karen Andreasyan formally wrote to his Russian counterpart Vladimir Lukin today bringing the human right defender’s attention to this circumstance as well as asking him to look into this instance of humiliation and take action aimed at providing assistance to the citizen of Armenia within the scope of his powers. Harutyunyan faces up to seven years in prison for what has been qualified as manslaughter – breaking traffic rules resulting in an ‘inadvertent’ killing of two or more persons. The case has elicited a great response across Russia, with calls being made for stricter control over foreigners working as drivers in Russia with licenses issued by their own countries. A local news website wrote yesterday that Harutyunyan chose migrant work in Russia to earn money for a tombstone for his son who died of an illness shortly after being demobilized from the army.
  12. Հայերեն Հայերեն Հայերեն
  13. Garo has made a new update, looks like The Problem of posting in Armenia is no more .. please test to post in armenian then Send yoru Thenk You MSg to Master Garo .... Garo jan Shnorhakal em
  14. Սովորած հայերենն ու բացած սրճարանը. սիրիահայ Հակոբի ձեռքբերումները Հայաստանում Սոնա Ավագյան http://hetq.am/static/news/b/2013/07/28067.jpg10:49, 12 հուլիսի, 2013 Սիրիահայ Հակոբ Հենդյանը Հայաստան է եկել 4 տարի առաջ, երբ Սիրիայում պատերազմը դեռ չէր սկսվել: Հակոբը համակարգչային դիզայն էր սովորում Դամասկոսի համալսարանում և որոշեց 4-րդ կուրսից ուսումը շարունակել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: Հակոբի մեծ եղբայրը 15 տարի առաջ էր եկել Հայաստան, ընդունվել բժշկական համալսարան, իսկ փոքր եղբայրն անցյալ տարի է Հայաստան եկել ու նույնպես բժշկական համալսարանում է սովորում: Այս տարի Հայաստան են եկել Հակոբի մայրն ու երկու քույրը՝ իրենց ընտանիքներով: Այժմ միայն ընտանիքի հայրն է Սիրիայում. աշխատում է առողջապահության նախարարության՝ Հասակե քաղաքի մասնաճյուղում: Հենդյանների ընտանիքը Հասակեից է: Հակոբի խոսքով՝ Հասակեում ռազմական գործողություններ չեն ընթանում, բայց պատերազմի սկսվելուց հետո կյանքը թանկացել է: Ի տարբերություն Սիրիայի այլ քաղաքների՝ Հասակեում հիմա մարդիկ աշխատում են, քայլում փողոցում, բայց երեկոյան, անվտանգությունից ելնելով, ամեն դեպքում շուտ են տուն գնում: Ի տարբերություն Հալեպի ու Դամասկոսի՝ Հակասեում հայերը շատ քիչ են, Հակոբի խոսքով՝ առավելագույնը 100 հոգի: Այդ պատճառով ինքը Հասակեում միայն արաբերենն է գործածել: Հասակեում ապրած ժամանակ ընտանիքում միայն Հակոբի հայրն է հայերեն իմացել: Բայց այժմ Հակոբի մեծ եղբայրը շատ լավ տիրապետում է հայերենին: Փոքր եղբայրն էլ է կարողանում խոսել: 28-ամյա Հակոբը հայերեն գրել-կարդալ սկսել է սովորել 24 տարեկանում ճարտարագիտական համալսարանի հայոց լեզվի դասընթացում: Սկզբում Հակոբն ու իր հայաստանցի նշանածը՝ Էմմա Պողոսյանը, անգլերենով էին շփվում: Հետո Էմման Հակոբին հայերեն խոսել է սովորեցրել: Հայաստանցիները մի քանի անգամ հեգնել են Հակոբի լեզվական սխալները, բայց Էմման Հակոբին խրախուսել է, որ անկախ սխալներից՝ խոսի: «Ընդամենը 8 ամիս է, ես իրեն սովորեցրել եմ հայերեն»,- ասում է Էմման: Հակոբը 2007 թվականից Հայաստանում 10 տարով կացության հատուկ կարգավիճակ ունի: Նա պատրաստել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բայց ժամանակ չի գտնում, որ դրանք տանի անձնագրային բաժին: Այս մայիսի 1-ին Հակոբն ու Էմման Երևանում բացեցին «Ժանլի» սիրիական խոհանոց սրճարանը: «Հատուկ ենք ընտրել մայիսի 1-ը: Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 1-ը տոն է»,- ասում է Էմման: http://hetq.am/static/content/mardik/hakob_ev_emma/DSC07355.JPG Սրճարանի անվան «Ժան»-ը Հակոբի հոր անունն է, իսկ «Լի»-ն մոր՝ Լայլայի անվան առաջին վանկն է՝ հնչյունափոխված, որպեսզի սրճարանի անունը բարեհունչ լինի: «Մամաս ու պապաս իմ ուժն են»,- ասում է Հակոբը: Սրճարանում Հակոբը և տնօրեն է, և խոհարար, իսկ մասնագիտությամբ անգլերենի թարգմանիչ Էմման՝ մատուցող, մենեջեր ու գանձապահ: Նրանցից բացի՝ մյուս հիմնական աշխատողը մեկ այլ սիրիահայ խոհարար է, ով Հակոբի հարևանն է եղել Հասակեում: Խոհարարը հայերեն չգիտի, և Էմման նրա հետ շփվում է անգլերենով ու շատ քիչ արաբերենով: Հակոբը ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո կես տարի գրասենյակում համակարգչային դիզայներ է աշխատել, բայց չէր սիրում այդ աշխատանքը, նրա երազանքը խոհանոցում լինելն էր: Ճաշատեսակներ պատրաստել Հակոբը սովորել է մորից, փորձ ձեռք բերել, երբ Դամասկոսում վարձով էր ապրում: «Ես սիրում եմ պատրաստել ուտելիք: Երբ ես սովորել եմ Դամասկոս համալսարան, ես ապրում էի մենակ. ես պիտի պատրաստեի: Դժվար է, որ ամեն օր գնում են ռեստորան»,- ասում է Հակոբը: Սրճարանի պատերին Սիրիայի քաղաքների նկարներ են՝ Թադմոր, Համա, Հոմս: Այցելող սիրիահայերի ու հայաստանցիների թիվը հավասար է: Ճաշացանկում միայն սիրիական խոհանոցի ուտեստներ են: «Սիրիական խոհանոցի երևի ընդամենը 30 տոկոսն է մենյուի մեջ: Շատ-շատ բաներ կան, որ ուղղակի չկան մենյուի մեջ»,- ասում է Էմման: Ճաշացանկում չընդգրկված ուտեստները շատ թանկ կլիներ պատրաստել Հայաստանում: Հակոբի խոսքով՝ նույնիսկ պատերազմի գնաճից հետո Սիրիայում ուտեստների բաղադրիչներն ավելի էժան են, քան Հայաստանում: Հակոբն ու Էմման սրճարանը բացելիս բյուրոկրատական քաշքշուկների, հարկայինի կողմից որևէ խոչընդոտի չեն հանդիպել: «Ուզո՞ւմ եք՝ հենց հիմա ձեզ համար 5 րոպեում բիզնես սկսեմ: Հայաստանում բիզնես սկսելը շատ հեշտ է: Հունի մեջ գցելն է դժվար: Եթե ես հիմա ուզենամ փակել, ավելի բարդ կլինի, քան բացելը»,- ասում է Էմման: Հակոբը սրճարանի տարածքը վարձակալում է: Նրա խոսքով՝ Սիրիայում նման սրճարանը 6 ամիս աշխատեցնելուց հետո տերը հավանաբար հետ կբերեր ներդրած գումարը, հնարավորություն կստանար գնել սրճարանի տարածքն ու մեծացնել: Իսկ Երևանում եթե ամեն ինչ լավ լինի, Հակոբն ու Էմման նախատեսում են 2-3 տարի հետո նոր հետ բերել իրենց ներդրած գումարը: «Յուրաքանչյուր բիզնեսի սկիզբ է դժվար: Չես կարող միանգամից արդյունք տեսնել: Դա անհնարին բան է յուրաքանչյուր երկրում, միայն Հայաստանը չի»,- ասում է Էմման: Բայց Հակոբը վստահ է, որ նույն սրճարանը Հասակեում ավելի մեծ եկամուտ կբերեր, քանի որ Սիրիայում սննդամթերքն ավելի էժան է, այցելուները՝ ավելի շատ և խոհանոցին ավելի ծանոթ: Հակոբի ծանոթ արաբներից մեկը 2000թ. փոքր սրճարան է բացել Հասակեում և պատրաստել միայն ֆալաֆել (սիսեռով բլիթ), իսկ հիմա արդեն 4 մեծ ռեստորան ունի: http://hetq.am/static/content/mardik/hakob_ev_emma/DSC07356.JPG Հակոբի և Էմմայի միակ դժգոհությունն ու խնդրանքն այն է, որ Հայաստանի կառավարությունը հարկային արտոնություն տրամադրի բիզնես սկսող սփյուռքահայերին: «Ես շատ եմ սիրում Հայաստան, բայց մի քիչ սխալ կա, դա պիտի անցնի: Մենք սիրիահայ ենք, մենք չենք բերել մեր հետ 10 միլիարդ դոլար կամ 10 միլիոն դոլար»,- ասում է Հակոբը: Նրա խոսքով՝ բարձր հարկերի պատճառով՝ շատ սիրիահայեր խուսափում են Հայաստանում բիզնես սկսելուց: Բացի դրանից՝ Սիրիայում սրճարանները և մյուս բիզնեսները հարկերը վճարում են տարվա մեջ մեկ անգամ և ոչ թե ամեն ամիս: «Պիտի շատ ուժեղ լինես, որ ինչ-որ մի բան փորձես էստեղ ստեղծել: Ես ու Հակոբը մեր էս տարիքին լուրջ բան ենք վերցրել մեր ուսերին. բիզնես ստեղծել մեր ապագայի համար՝ մտածելով զուտ նրա մասին, որ 5-10 տարի հետո գոնե ինչ-որ մի բան ունենանք թողած, ոչ թե հետ նայենք տեսնենք՝ դատարկություն է, երիտասարդ ժամանակ, երբ կարող էինք ինչ-որ մի բան անել, ոչինչ չենք արել, ուղղակի նստել ենք: Էնպես որ քանի մենք էդ ուժը, նյարդերը, եռանդը ունենք, տանջվենք, որ հետո մեզ համար ամեն ինչ լավ լինի»,- ասում է Էմման: Հակոբի խոսքով՝ եթե հենց այս պահին Սիրիայում պատերազմն ավարտվեր, ապա ինքը 60 տոկոս հավանականությամբ կվերադառնար Հասակե: Էմման միանգամից արձագանքում է, որ Հակոբը կատակ է անում: «Դու ինձ կթողնես-կգնա՞ս,- Հակոբին հարցնում է Էմման ու հավելում:- Ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում իմ երկիրը լքել: Ես իրեն հազար անգամ դա ասել եմ: Ինքն էլ չի գնա: Ինձ թվում է՝ սկիզբը ամեն ինչ դժվար է, դրա համար է իր մոտ հիմա էս վիճակը: Թե չէ ամեն ինչ կուղղվի, կանցնի: Հիմա արձակուրդի շրջան է, ուղղակի քաղաքում մարդիկ քիչ են: Սեպտեմբերից նոր արդեն ամեն ինչ լավ կլինի»: Էմման ասում է, որ ավելի լավ է՝ Հայաստանում աշխատի, քան ուրիշի երկրում, որի բնակիչների համար ինքը միշտ օտար է լինելու: Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի գյուղերում երիտասարդ տղաները դարձել են դիֆիցիտ. բոլորն արտագնա աշխատանքի են գնացել: Մինչդեռ այդ նույն տղաները կարող էին Հայաստանի ազատ հողատարածքները մշակել: «Էդ նույն աշխատանքը ինքը կարող է քո երկրում անել, ու քո երկիրը ծաղկի, ոչ թե ուրիշի երկիրը ծաղկեցնի: Մենք գիտենք, որ բազմաթիվ դեպքեր են լինում, որ ուղղակի չեն վճարում, ու գլուխները կոր հետ են գալիս Հայաստան»,- ասում է Էմման: Նա, եթե ամեն ինչ լավ լինի, երկրորդ «Ժանլին» բացելու ցանկություն ունի: Իսկ Հակոբն ասում է, որ եթե հարկերը հետագայում էլ այսքան բարձր լինեն, ապա երկրորդ սրճարանը չեն բացի: 1-ին լուսանկարում՝ Հակոբ Հենդյան և Էմմա Պողոսյան
  15. արփա գլուխ էս հարդուկում
  16. BBC-ի ռադիոկայանը ռեպորտաժ է ներկայացել սիրահայերի կոշիկի խանութի մասին BBC-ի ռադիոկայանը ռեպորտաժ է ներկայացել սիրահայերի կոշիկի խանութի մասինՀուլիս 14, 2013 | 01:51 Հայաստանի մայրաքաղաքը հայկական սփյուռքի հայրենիքն է, որը հայտնի է իր առեւտրային ջիղով եւ նոր հնարավորություններ ստեղծելու համար երկար ճանապարհ անցնելու պատրաստակամությամբ: Այս մասին նշվում է BBC-ի ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժում, որը նվիրված է Երեւան տեղափոխված սիրիահայերին: BBC-ի թղթակից Քիրան Քուկը Երեւանում կոշիկի խանութում հանդիպել է Հալեպը վերջերս լքած սիրիահայ ընտանքի: Ռեպորտաժում նշվում է, որ սիրիահայերը կոշիկ են վաճառում, որը դեռ արտադրվում է Սիրիայում` չնայած հակամարտությանը: Հովիկը, նրա ծնողները, կինն ու երկու դուստրերը Հայաստան են եկել 11 ամիս առաջ Հալեպից եւ Երեւանում կոշիկի խանութ են բացել: Հալեպում նրանք հարազատներ ունեն, որոնք չնայած երկրի վիճակին, կոշիկի արտադրությամբ են զբաղվում: «Մեզ այստեղ լավ ընդունեցին, սակայն այստեղ հայերը բավականաչափ չեն ժպտում, դեռ զգացվում է խորհրդային մոտեցումը: Գործարարի վարպետությունը նրանց բավականաչափ ծանոթ չէ»,-ասում է Հովիկը: Սկզբում ընտանիքը որոշել է մեկնել Փարիզ, սակայն, նրանց խոսքով, այնտեղ այնքան անվտանգ չէ, որքան Երեւանում: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  17. Ukraine is mature enough to express its position on Armenian Genocide – Ukrainian political scientist http://img.newsam.com/news/162154.jpgJuly 12, 2013 | 11:18 Commenting on the submission—to the Verkhovna Rada (Supreme Council; i.e., the Parliament) of Ukraine—of the bill to recognize the Armenian Genocide, well-known Ukrainian political analyst Vyacheslav Pikhovshek stated that he will be in favor of its adoption. “It is important for me that this is done not solely because of the political conjuncture, but that it is accompanied with some explanatory work,” the analyst stressed, Analitika.at.ua reports. “This matter is known to the Ukrainians. We remember that the ‘black chapters’ of history were covered up as much as possible during the Soviet time, albeit these wounds continued to cause pain. “To my recollection, the Ukrainian parliament has never spoken [about] and has never expressed an official position with regard to this matter. It seems to me that a balanced decision needs to be made. It seems to me we [i.e., the Ukrainians] have matured in our view to express on the Armenian Genocide,” the political scientist stressed. As Armenian News-NEWS.am informed earlier, a bill on the Armenian Genocide’s recognition was registered on June 6 in the Verkhovna Rada. Ukrainian parliament members Arsen Avakov and Vilen Shatvoryan are the persons behind this law proposal. News from Armenia - NEWS.am
  18. Armenian Genocide was justified and lawful – Turkey’s ex-president http://img.newsam.com/news/162257.jpgJuly 13, 2013 | 00:04 In the report which was signed by Kenan Evren, who had come to power in Turkey as a result of the military coup in 1980 and who became the country’s seventh president, the Armenian Genocide was noted as “justified and lawful.” Extremely harsh sentences are written about the Armenians in the “Turkey’s Internal Threat” report, which the Turkish Armed Forces Chief of Staff has forwarded to the trial on the military coup, writes Radikal daily of Turkey. The report, which was prepared three months before the military coup, was signed by Evren. In the report, Armenians were accused of treason in connection with the events that occurred in 1914 and 1915, and it was noted that what was done to the Armenians in 1915 was justified and lawful. Also in the report, the loss of Armenian lives was estimated at 50,000-100,000, at the same time adding that the loss of Turkish lives was considerably more. News from Armenia - NEWS.am
  19. ED hjan esor Qefs Lava 1000 kareli a asel
  20. HUys@ drinq Ardarutyan Sri Der@ Uratsanq
  21. There are many reasons to hold on to your classic 35-mm analog Cameras. Wether you invested a serious ammount of money or you just all that mechanical goodness - your classic Nikons, Canons, Leicas, Rolleis or Pentaxes deserve to stay. And even if you just love analog photography: the grain, the colors, the image quality - dealing with analog film does have it’s drawbacks. The hassle und the price for materials keep you from keeping it analog more and more often. With the RE-35 digital cartidges you can have the best of both worlds. Go digital, whenever you want to. And keep using your vintage equipment.
  22. Fits into every 35-mm analog camera. Saves digital images to built-in flash memory. Exports high resolution jpegs and raws. Connects to your PC/Mac via USB. Graphics editing program runs from cartridge. Available in 4, 8 and 12 MP.
×
×
  • Create New...