-
Posts
1,658 -
Joined
-
Last visited
-
Days Won
3
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ani
-
Thank You, but it didnt work...
-
I dont know a lot about this modern technology Yervant jan:(...But i know where the volume, is and it is on 100%... Baxti bana... This is off topic, but since i confessed... I can not read Armeninpoetry.com, i tried "help with fonts" many times, but still... Can anyone help with that...? Thank You
-
E~, Zdandzracanq es xor lrutyunic, Inch shut hogneciq duq mer zruycic...
-
EEEEhhh....Nuyn xelki enq...
-
Aramen inchkan gitem CD chuni, Che? Vonca lsum kuyrd Mosjan, es youtube-i vrayin@ dzayn chuni...Mekel Armenian Top 10 i vra em lsum...
-
http://youtube.com/watch?v=Ka2wNLYFUl8 This is a beautiful song..I was waiting it to be on youtube, to post here..But something is wrong with the volume...
-
Շատերը ավաղ չեն էլ հասկանում Գնահատել է պետք ամեն բան կյանքում... Մեր Հայրենիքից հեռու հեռավոր մե անկյուն ունենք, մի գողտրիկ ֆորում... Կհամաձայնե՞իք այն մաքուր պահենք... Դժվար է գտնել որ առանց շահի Մեկը իր ջանքն ու եռանդը դնի... Բայց ակնհայտ է, որ այս անկյունը Այս ՀայՖորումը արժանի է մեծ Գնահատանքի... այս մերկ խոսքերով միայն կարող ենք մենք խրախուսել Այն մարդկանց որ իրենց եռանդն են դրել Որ այս աշխարհի հեռավոր ծայրում Հայ խոսքը կիսենք, հայ երգը լսենք Պատմություն սերտենք, հայ կատակ անենք... ՈՒրեմն եկենք այն մաքու՜ր պահենք ՈՒ Գնահատենք...
-
Մայրս տարբեր է բոլոր մայրերից... Կարոտել եմ, մորս շատ եմ կարոտել... **************************************************** Տարին միայն երկու անգամ էր ինձ գրկում, Տարեմուտի երեկոյան, մել էլ օրը իմ ծննդյան, Չէր համբուրում ու շռայլում քաղցր խոսքեր, Հանդիմանում էր ինձ հաճախ ու չէր ներում վրիպումներ... Արցունքներով լի աչքերս թե նկատեր - Ի՞նչ է եղել, կհարցներ... Չէր հավատա իմ թույլ ստին գլխացավի Բայց չէր գրկի, չէր հարցնի Թե իմ նոր ու փթիթ հոգին ի՞նչ ցավ ունի... **************************************************** Հիմա կարծես հասկանում եմ Որ ու՜ժ չուներ ինձ սփոփելու Շա՜տ էր տեսել դավ ու տանջանք Էլ ուժ չուներ դիմադրելու... ****************************************************** Կուզեի որ կողքիս լիներ... Նորից լռեր ու չգրկեր... Կարոտել եմ, մորս շատ՜ եմ կարոտել...
-
Անցյալը երբեք չի անհետանում Այլ ուղեկցում է ստվերի նման, Թե կյանքդ գնա իր բարի հունով Նա կհետևի խելոք շան նման: Բայց եթե հանկարծ ոտքդ սայթաքի ՈՒ շեղվի կյանքիդ հունը համընթաց Նա կյանք կստանա, կհանդիմանի ՈՒ սխալներիդ էջը կբանա... Ապրում ենք այս ծանր ստվերը շալակած Նա էլ ուտնկոխ հանգիստ չի տալիս Ձևացնում ենք թե մեզ հետ չէ,...չկա Բայց վախենում ենք այդ շնից սաստիկ....
-
Thank You Yervant jan...But can i ask you a favor... Can you stop torturing that penguin...
-
Հաճախ է շոյում ու քաջալերում Անվստահ, վախկոտ ոգին լսողի...
-
Իրավունք չեմ տալիս ինձ հայրենասեր կոչվելու, Կամ էլ այսպես հեռու հեռվից հայրենիքս գովերգելու... Փախել եմ ես... Ինձնից էլ ի՞նչ հայրենասեր... Փոխել եմ ես հայրենիքս ...դեկտեմբերի ելակի հետ... Փափուկ բարձի, բերրի հողի, կամ էլ փողի՞.. Գիշեր ու զօր սարը ելած մեր հովի'վն է հայրենասեր, Քարերի հետ կռիվ տվող ու օրնիբուն վարող, ցանող Այն մշա'կն է հայրենասեր, Բանակային որդու ճամփին անվերջ սպասող ՈՒ կարոտի արցունքները աչքից սրբող այն մայրի'կն է հայրենասեր... Արևածաղիկն իր վաճառող տկար ու ծեր այն տատիկն է հայրենասեր... Ես էլ նստեմ ու տաք տեղից եկող ձայնով Մայր Հայաստան գովաբանեմ... Չէ', չի' լինի ես փախել եմ և փոխել եմ Հայրենիքս ու չգիտեմ...Թե ինչի՞ հետ...
-
He did let it out in several threads...Its hopeless ...He doesnt get any better...
-
Ո՞վ է ասել թե աչքերը սև չեն լինում... Լինում են և այն ել ինչպես... Կոպերի մեջ շողշողում են Սև ու փայլուն Զեյթունի պես...
-
Էդւարդ Քեռի լավ ես ասում Բայց մեր ազգի մեծերի հետ Զուր ես դու ինձ համեմատում... Անցորդ եմ մի ես հասարակ, Հայ ֆորումը թե չլիներ, Պոետ Անին( ) դժվար լիներ...
-
Հաղճապակե մի բաժակ Վայր ընկավ ու կոտրվեց, Հավաքեցի այն գետնից, Սոսնձեցի խնամքով, Բայց ինչքան էլ փորձեցի Նախկին տեսքը չնդունեց... Նույնը եղավ սրտիս հետ Ավա՜ղ, անփույթ վարվեցի Չեմ մեղադրում ոչ ոքի Ես ինքս այն կոտրեցի.. Երբ փշրվեց, հասկացա... Որ ինքս ինձ կորցրի....
-
Guerlain Bois d'Armenie : Perfume Review I confess that I approached Bois d’Arménie with a fair deal of apprehension. Despite my initial expectations, I have not found myself as moved by the L'Art et la Matiere collection as by the other Guerlain fragrances, from the treasured vintages like Rue de la Paix and Fol Arôme, the timeless classics like Mitsouko and Chamade to the more recent gems like Attrape-Coeur. Certainly, L'Art et la Matiere, which includes Angélique Noire, Cuir Beluga, Rose Barbare, and now Bois d’Arménie, has the aura of opulence and elegance that marks some other Guerlain classics; however, the effect in case of Cuir Beluga and Angelique Noire is rather self-conscious. Rose Barbare was the only fragrance I found distinctive, although even in that case, I wished for an edgier interpretation. … Created by Annick Ménardo, Bois d’Arménie (Armenian Wood) is based on the aroma of scented paper used as incense since the 16th century. Papier d'Arménie, which as the story goes, was created to enjoy the medicinal properties of benzoin, is still popular in France, and those familiar with its sweet woody powderiness will recognize the source of inspiration for Bois d’Arménie. It does not have the complexity of the Guerlain classics, nor does it offer the multifaceted transformations marking the fragrances that made the house famous. Instead, it is a panoramic take on the incense theme, which is executed in an elegant manner, combining transparency and softness. Given its graceful and harmonious composition, I would not hesitate to call Bois d’Arménie the best of the L'Art et la Matiere collection thus far. The first impression is of the transparent cloud of smoke, tinged with the familiar Guerlain iris, which intensifies as the composition dries down. However, the floral notes are rather delicate, serving as the soft accents to what essentially is the smoky woody composition with pronounced balsamic sweetness. The rubbery rose of guaiac wood lends its rich smokiness to the woody accord. Despite the strongly accented wood and incense notes, the composition is remarkably soft, staying rather close to the skin. Yet, before the vanillic sweetness of benzoin laced with sheer smoke has a chance to attain a tame demeanour, the effervescent jolt of patchouli adds more interest to the arrangement. Its sweet fireworks against the soft vanillic backdrop persist into the drydown, which only subtly hints at the initial incense origins of the composition. Those who like their incense hot and smouldering will probably wish for more darkness; however, as an interesting woody composition, Bois d’Arménie offers much to enjoy.
-
Շատերիդ վրա, գիտեմ, թողել եմ Դժբախտ պոետի տպավորություն... Չէ, չէ այդպես չէ Զուր Մի' զգացեք խղճահարություն... ՈՒղակի հաճախ այնպես է ստացվում ՈՒրախ պահերիս տետրըս չեմ գտնում......
-
«Նայեմ աչքերիդ ու ոչինչ չասեմ» Դաժան է ասված: Իսկ ինչու՞ հույսը դնել աչքերին երբ լեզու ունենք, Քի՞չ են աչքերի զոհերը խաբված... Լռող ու զննող այդ հայացքի մեջ անասնական մի բան կա թաքնված: Աչքերը հաճախ շատ բան են ասում, Թե՞ հասկանում ենք ինչ մենք ենք ուզում... Դե եկենք խոսենք և օգտագործենք այդ մեր պարգևը ի վերուստ տրված... Եկ չբարդացնենք, բառերով ասենք ՈՒ աչքերով ել բացը լրացնենք...
-
Կարոտ ու Կորուստ, երկու դրկիցներ, զրույց են անում, ՈՒ հանդգնաբար իրար հետ մրցում... -Ես եմ զորեղը, կարոտն է ասում: Ես դանդաղորեն տանջում եմ, մաշում Չարորակ դարձած քաղցկեղի նման: Արցունք եմ հանում, մտքեր եմ խառնում, Կպչում եմ սրտին ես ձյութի նման Որ էլ չգտնի հոգին հանգրվան... Դե ասա տեսնեմ, ո՞րն է քո ուժը իմ լավ բարեկամ... -Է՜, ես չեմ իզուր խաղ ու պար անում, Ես իմ ընտրյալի սրտից մի կտոր պոկում եմ տանում, Այդ վերքը երբեք չի առողջանում, Ես էլ հաճախ եմ հիշեցման կարգով նրան այցելում... Երկու դրկիցներեր զրույց են անում... Ո՞րն է դահիճը դեռ չեմ հասկանում...
-
«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» Իսկ ո՞րն է չափը, ո՞վ է սահմանել, Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել... Ամեն ին չափի մեջ է գեղեցիկ... Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ, ՈՒզում եմ տարվել ու սիրվել անչափ, Եթե ուրախ եմ ճչալ եմ ուզում, Տխուր եմ՝ անզուսպ լացել եմ ուզում... Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ, Չափի մեջ ձևված կեղծավոր մարդիք Ամենուրեք են... Չափով են խոսում, չեն անկեղծանում, Չափով են ժպտում կամ ուրախանում, ՈՒ մտածում են, -Չէ, շատ ժպտացի, դե երես կտամ Ավելի լավ է չափավոր Խնդամ, Չափավոր սիրեմ, չափավոր ներեմ... Հոգնել եմ այդ կեղծ չափից ու ձևից, Այդ չափավոր ու անվերջ չափչփող Չափված ու ձևված արարածներից...
-
I hope they are away from this... http://www.palmbeachpost.com/storm/content.../dean/news.html
-
Աշնանը կարոտ մնացինք այստեղ... Աշուն չի գալիս, տերև չի դեղնում, Տեղ-տեղ գոյացած տերևի կույտից Երեք գույնանի ծուխ չի բարձրանում... Տարօրինա՞կ է, որ կարոտում եմ անգամ այդ ծուխը Չենքել հասկանա թե աշուն եկավ եթե չհուշի համր օրացույցը... էլ ինչ սեպտեմբեր, որ իր թևքի հետ չբերի քամու մեղմ «աշնան» շունչը, ել ի՞նչ հոկտեմբեր, որ ծառուղով մեկ սիրահար զույգի քայլերի ներքո Զուգերգ չդառնա լուռ քչփչոցը ու տերևների մեղմ խշխշոցը... Դե նոյեբերնել պայքար է մի լուռ, աշնան փուչ հոույսի, Եվ ձմռան ագահ ու անզուսպ տենչի պաղ նվաճումի... Կարոտ մնացինք աշնան տարերքին...Ձմռան մոլուցքին... Գարնան շատ սպասված վերածնունդին ՈՒ ամռան քաղցր, ծիրանի բույրով լցված հանդերին...
