Երեկո է լուռ խաղաղ անտառում
Ծառերը հանգիստ, ուս ուսի տված
Օրորվում են ու մեղմ զրույց անում..
Բայց բարձրահասակ մի արմավենի
առանձնանում է ու արտաքնապես շատ է տարբերվում...
Վերից է նայում բոլոր ծառերին
Ու անփութորեն
Ներքև է թափում վրայի փոշին...
Վերև է ձգվում, սեթևեթում է,
Հպարտանում է որ ամենամոտն ինքն է արևին...
Այն մյուս ծառերը բարիքը հողի չեն չարաշահում
ՈՒ խնամքով են այն օգտագործում
Արմատ են գցում, բունն են հաստացնում
Թե ավելանա տերև են հագում ու սիրունանում...
Իսկ արմավենին խելքը տվել է միայն հասակին
Մեկ էլ պճնանքին...
Բայց արի ու տես փոթրիկ եղավ
Մոլեգնեց կյանքի կատաղի քամին
Խեղճ արմավենուն նա քշեց տարավ
Պոկեց հիմնովին...
Չէ ո՞ր սեթևեթ այդ գեղեցկուհին
խելքը տվել էր միյան հասակին...
Մի բարակ ոտքով էր կպած հողին...