Չգիտեմ անգամ
Արդյոք կարո՞ղ եմ այս մասին խոսել
Կարո՞ղ եմ մտքիս ու լիքը սրտիս մեջ կուտակվածը խոսքի վերածել...
Քսան տարեկան էր
ՈՒ այդ տարիքում արդեն խնջույքի ընտիր արքա էր
Ինչպիսի՜ կոչում
Գինարբուքներին անթիվ անհամար
Ջանք չէր խնայում
Չարենց էր ասում, երգում, հմայում...
Սեղանակցին էր իր ուրախացնում
Ամեն կենացի գավաթ խփելիս, այն դատարկում էր
Չէ, չէր թերանում...
Աղջիկներն անլուրջ քրթմնջում էին ու սեթևեթում
--Մի քիչ էլ խոսիր,
Կամ թե նվագես գուցե մեզ համար...
Գինարբուքներին անթիվ անհամար...
Բայց դե ամեն բան ունի վերջաբան
Ավաղ, չունեցավ ուրախ վերջաբան խնջույքի արքան...
Դարձավ քառասուն,
ՈՒ ընկավ նավակն առանց նավավար
Ամեն մի գավաթն ուներ ծովի ուժ
Ամենախորտակ հորձանքում վարար...
Խնջույքի արքան դարձավ հարբեցող մի սովորական
Դարձավ ձանձրալի ու հաճախ լալկան...
Կորցրեց հմայքը երբեմնի արքան
Մնաց միայնակ իր իսկ խնջույքում
Դժողք վերածվեց կյանքը ապական
Խաբեբա, թունոտ հեղուկի ծովում...
Օ, չմոռանամ,
Որ այն նավակը առանց նավավար
Ավաղ, դատարկ չէր
Նրանց էլ սուզեց հորձանքը վարար...