ասում են՝ արդեն նոր տարի է... ստում են երևի... միշուցե և չեն ստում: միգուցե դա իմ գինուց մթագնած ուղեղն է, որ դեռ չի ըմբռնում նորամուտ տարվա իրողությունը:
մթագնած նստած եմ... րոպեներ են սահում... դեռ նստած եմ... րոպեներ անցան...
սակայն պեք է խոստովանեմ, որ այս լուսաբացը դիմավորում եմ ինչ-որ մի տարօրինակ զգացմունքներով, ինչ-որ պարզաբանված մտքերով...
չէ, փոխվեց, ամեն ինչ փոխվեց... սկսված տարուց...
միգուցե սա միամտության դրսևորում է, սակայան այս անցյալ միքանի վայրկյանների ընթացքում հասկացա, որ փոփոխություն կատարվեց: շատ հետաքրքիր կերպով, մի օրվա ընթացքում փոխվեց շրջապատս, իմ կարծիքը շրջապատի հանդեպ... մի ուրիշ աչքերով եմ նայում այս ամենին...
անքուն շրջում եմ ամեն մի անկյունում մի բարձ գրկած, ծվարած խռռացնող մարդկանց մեջ... երեխայի թնգթնգոց... տատիկի «ա՜, ա՜, ա՜,...»
ուրախություն... թեկուզ և ոչ երկարատև, ալլ միայն պահի... ինչո՞ւմն է կայանում այն...
այսօր շատ ուրախացա... միգուցե գինին էր մեղավոր... միգուցե տարին փոխվեց, փոխվեցի և ես... փոխվեցին ուրախանալու իմ նախընտրանքները... պահի մեջ ուրախություն էի գտնում... մի փոկրիկ պատճառով իսկ հրճվում էի...
կամ ցնդել եմ, կամ էլ շատ եմ գինովցել...
վեց անց եղավ... վերջապես կոպերս ծանրանում են...
դեռ կշարունակեմ... եթե իհարկե չարթնանամ ու ապուշի նման կարդամ այս ամենը ու ինքս ինձ շնորհակալություն հայտնեմ, որ այս ցնորված պահին վերջացրել եմ այստեղ...