Jump to content

Harut

Members
  • Posts

    5,721
  • Joined

  • Last visited

  • Days Won

    7

Everything posted by Harut

  1. There has been a Yerevan - Los Angeles telebridge today, which was aired live on H1. There were some prominent Armenian and Foreign political and scholar representatives from both Yerevan and Los Angeles. It was an interesting discussion about the current issues around the Genocide and it's recogintion. (At least I hope it was interesting, as I've missed most of it.) Has anyone seen it? Can you comment on it? What do you think about the stance that Armenians from Armenia and Diaspora have taken in regards to the Genocide?
  2. Կամսար Պողոսյանի, Նվեր Հովհաննիսյանի և նրանց նմանների համար պետք է մի մեծ փոս փորենք, նրանց մեջը գցենք, որ ամեն անցնող-դարձնող քաքի վրաները: Kamsar Poghosyani, Nver Hovhannisyani u nrants nmanneri hamar petq e mi mets pos porenq, nrants mej@ gtsenq, vor amen antsnogh-dardznogh qaqi vraner@:
  3. thanks, Azat jan. so when are you taking me out to those places?
  4. This was my first personal computer..... i would connect it to our soviet made tv from 70s, which we modified to accept pal systems, and have fun when i was only 10 years old. EDIT: The fun part was that i didn't have the power or tv caples for a whole month, and i'd sit and stare at it and imagine what wonders i could be doing with it. then i modified my atari video game station's power cable to fit it, and made my own hand made tv caple. ahhh, those early 90s, when everyone in armenia was an electricial, even at age of 10.
  5. The Neighbor: Ingredients: a good neighbor Procedure: go to the neighbor's house, eat, have sex, leave
  6. Իսկ ահա քննիչի այն հարցին, թե ինչու նա նախորդ ցուցմունքներում ամբողջովին անկեղծ չի եղել, Վ.Գալստյանը պատասխանում է. «Քանի որ ԱԺ դահլիճում Նաիրին ասաց, որ կասես ես չեմ ճանաչում, թե ովքեր են հովանավորում այս գործին եւ չգիտեմ, բայց այժմ ես գտնում եմ, որ միայն ճիշտը ասելով ես կարող եմ ինչ-որ հույս ունենալու», (գ.թ.63)։ Կարծում եմ այսօր էլ տարիքն առած, 3 երեղայի հայր Վռամ Գալստյանը ժամանակ առ ժամանակ վերլուծում է տեղի ունեցած հայտնի ու անհայտ շատ մանրամասներ, գիտակցում թե ինչ սխալ է թույլ տվել և գալիս այն եզրակացության, որ միայն ճիշտը ասելով կարող է ինչ-որ հույս ունենալ։ Սակայն Վ.Գալստյանի այս գիտակցությունը բնականաբար չի կարող ձեռնտու լինել ոճրագործության կազմակերպիչներին, որով էլ ըստ իս պայմանավորված է նրա անառողջ լինելու մասին շրջանարության մեջ դրված լուրը։ Թե ինչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել, չի բացառվում, որ նրա հետ «ապահովական» աշխատանքներ անցկացնողները արդյունք ունենան, նամանավանդ անառողջության մասին շրջանառվող լուրը կարող է նաև որպես շանտաժի միջոց օգտագործվել նրա դեմ, թե տես դրսում արդեն խոսում են քո «հիվանդ» լինելու մասին և եթե վաղը վեր չկենաս, մարդիք չեն զարմանա։ Մյուս կողմից էլ եթե նա համառություն անի և մնա անվերահսկելի, ապա շրջանառության մեջ դրված լուրը ժամանակի ընթացքում բավարար կլինի անտարբերության մատնված ժողովրդի մոտ կարծիք ձևավորելու համար, թե նա մահացավ սրտի անբավարարությունից։ Ի դեպ հասարսկության մեջ սկսել են տարածել ևս մեկ վտանգավոր տեսակետ, թե իբր միևնույն է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները չեն բացահայտվելու, գոնե թող էս մարդասպաններին սպանեն պրծնեն։ Հ.Գ. Ընդհանրապես, երբ քննիչները փորձում են համառ հարցաքննվողին խոսեցնել, «պատին դեմ տալ», նրանք գործածում են հետևյալ մեթոդը, հարցաքննության թեժ պահին կասկածյալին մեղադրում են ավելի ծանր հանցագործություն կատարելու մեջ, քան նրա կատարածն է։ Այս մեթոդը նպաստում է այնքանով, որ հարցաքննվողը սկսում է խոստովանական ցուցմունքներ տալ միայն իր կատարածի համար։ Դեկտեմբերի 7-ին քննիչը անկախ իր կամքից նման մի իրավիճակ է ստեղծել, որով էլ կարծում եմ պայմանավորված է եղել ամենայն մանրամասնություններով տված այդ ցուցմունքը, որը կազմել է ուղիղ 49 էջ։ Քննիչը նկատի ունենալով ԱԺ աշխատակից Խ.Հովհաննիսյանի ցուցմունքը, Վ.Գալստյանին ասել է. «Քր. գործում տվյալներ կան, որ Դուք եք սպանել միջանցքում գտնվող անձնավորությանը, Արմենակ Արմենակյանին, ինչ կասեք այս կապակցությամբ»։ Ինչ վերաբերվում է կոնկրետ քննիչի այս հարցի պատասխանին, ապա դրան կանդրադառնանք մեկ այլ, Ա.Արմենակյանի սպանության առեղձվածային ու ըստ էության չբացահայտված դրվագով։ Ի դեպ, այս հարցաքննության ժամանակ, որը անցկացրել է զին.դատաղազության քննիչը, Վ.Գալստյանը իրեն լիովին մեղավոր է ճանանչել, իսկ ահա նախաքննական իր վերջին ցուցմունքում Վ.Գալստյանը իրեն լիովին մեղավոր չի ճանանչում։ Ընդհամենը 1 գ.թ. կազմող այդ հարցաքննությունը, որը ավելի շատ ցուցմունքների լվացման է նման, կատարել է ՀՀ գլխ.դատաղազության քննիչ, ներկայումս «27»-ի անջատված մասով նախաքննության ղեկավար Ջոն Ֆարխոյան։ Անտիպ, 31.05.2003
  7. ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԼՈՒՐՋ «ԽՈՉՆԴՈՏ» է ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ Մամուլից տեղեկացա, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ներկայիս ընդատվելու պատճառը, Հունանյանների քեռու, Վռամ Գալստյանի վատառողջ լինելն է։ Իրականում հիվանդ է նա թե ոչ, չգիտենք, բայց եթե հիմնվենք նրա նախաքննական ցուցմունքների ու քր.գործի տվյալների վրա, ապա նա երբևիցե չի բողոքել իր առողջականից, մասնավորապես սրտից, որն էլ դրված է շրջանառության մեջ։ Այս լուրը լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ խոսքը վերաբերվում է կալանքի տակ գտնվող ահաբեկիչներից այն մեկին, որը նախորդ տարի ապրիլի 4-ից սկսած դատավարության ընթացքում, սկզբում ակնարկներով, իսկ սեպտեմբերի 9-ից 16-ը ընկած ժամանակահատվածում դուրս էր գալիս «ափերից» և ոմանց համար ոչ ցանկալի ցուցմունքներ տալիս։ Բարձրաձայն վիճում Նաիրիի և Էդիկ Գրիգորյանի հետ, թե՝ «Էս ի՞նչ սարքեցիք, խի խաբեցիք ինձ...», բորբոքված վիճակում հայտնում, որ ինքը հայտարարություն ունի անելու, և անում էր դրանք, որոնցով կարելի է ասել, հատկապես ծանրացնում էր մեղադրյալ Է.Գրիգորյանի վիճակը։ Հիշեցնենք դրանցից մի քանիսը. «Բավականին մեծ դեր է ունեցել Էդիկ Գրիգորյանը» (04.04.02թ.)։ «Նաիրին ու Էդիկը գիտեն կազմակերպիչներին, այդ մասին ինձ ասել է ինքը Էդիկը... Թող Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի» (16.09.02թ.)։ 09.09.02թ..-ին Վ.Գալստյանը հայտարարեց, որ ինքն ինչ-որ ասելիք ունի եւ խնդրեց կազմակերպել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի եւ իր առերես հարցաքննությունը: Այն տեղի ունեցավ 11.09.02թ.-ին, «Էս փսլնքոտները ուզում էին հեղաշրջում անել, անմեղ աբեղաներ են ձեւանում, ինձ էլ խաբեցին», «Մինչ օրս էլ կան ուժեր, որ պաշտպանում են Էդիկ Գրիգորյանին: Իսկ էդիկը սուրբ է ձեւանում», «Հանցագործության ամենակարեւոր կազմակերպիչը Էդիկ Գրիգորյանն է եւ նա գիտի, թե ինչ ուժեր են կանգնած իրենց ետեւում: Միայն նա ու Նաիրին գիտեն, թե հոկտեմբերի 27-ին որ պատգամավորը պետք է մոտենար ու զենքի պահունակներն իմ ձեռքից վերցներ: Ինձ խաբել են...»։ Հիշեցնենք, որ այդ դատավարության ժամանակ Վ.Գալստյանը նույնիսկ հուզվեց, երբ պատմում էր, թե ինչպես է իրեն ահաբեկում Էդիկ Գրիգորյանը ասելով. «եթե քո մասին չես մտածում, ընտանիքիդ մասին մտածիր»։ Նա արցունքների մեջ խեղդվելով հայտարարեց, որ հենց որոշում է դատարանում հայտնել Էդիկ Գրիգորյանի դերակատարության մասին, իրեն ծեծում են մեկուսարանի պետից մինչեւ ամենավերջին աշխատողը, իրեն սպառնում են բռնաբարել. «Ինձ ներարկումներ են անում, որից հետո մոտ 25 օր ես թմրած վիճակում եմ լինում, նյարդային համակարգս խախտվում է: Էդիկին ձեռք չի տալիս, որ ես կենդանի մնամ»։ Վռամ Գալստյանի նման պահվածքը, այսինքն՝ ոչ միշտ վերահսկելի լինելը, բնականաբար չի կարող ձեռնտու լինել ահաբեկչության կազմակերպիչներին, իսկ վերջիններս հաստատ ուսումնասիրած կլինեն նրա նախաքննական ցուցմունքները, որոնց մանրամասն վերլուծությունները խոսում են այն մասին, որ նա նույն՝ անվերահսկելի վարքագիծն է դրսևորել նաև նախաքննության ընթացքում, և ասել բաներ, որոնք չեն ասել մյուսները։ Դիտարկենք, քր.գործի հատոր 26-ում, Է.րիորյանին վերաբերվող Վռամ Գալստյանի մի քանի ցուցմունք. սակայն մինչ դրանց անցնելը, հիշեցնենք, որ իրոք մի շարք պատգամավորներ ու նախարարներ, դրանց թվում նաև ԱԱ փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը, դատարանում ցուցմունքներ տալիս Է.Գրիգորյանին ներկայացնում էին «ամենախեղճուկրակը...»։ Այժմ Վ.Գալստյանի ցուցմունքներից. «Կարենը ասաց որ Էդոն Դերոի հետ խոսել է Դերոի մասնակցության մասին եւ նա մասնակցելու է», «Ներս մտնելու(ԱԺ տարածք_Վ.Ղ.) համար պայմանավորվեցին հետեւյալը. Էդիկն ասաց որ Նաիրին մինչեւ անցագիր բերի, երեքով մտնում եք սկզբից այսինքն ես, Նաիրին եւ Կարենը, մեր շենք մտնելուց հետո պետք է գային Էդոն ու Դերենիկը», «Երբ հասանք ԱԺ շենքի մոտ Նաիրին եւ Էդոն իջան մեքենայից, ես եւ Կարենը մնացել ենք մեքենայի մեջ, Նաիրին մտավ անցագրային կետ իսկ Էդոն սպասում էր դռան մոտ: Ես, Նաիրին, Կարենը եւ Էդոն մտանք տարածք (առաջին դռան պահակակետի մոտից Է.րիդորյանը ետ է դարձել_Վ.Ղ.)», «Հիմա որ դու էլ բան ասես ես պատասխան չեմ տա, որովհետև ես զինվոր եմ և կատարում եմ իմ գործը, մացածը թող որոշեն»։ (այս պատասխանը նա դահլիճում տվել է պատգամավոր Վ.Դալաքյանին_Վ.Ղ.)։ Առաջին հայացքից այս ցուցմունքներում որևէ տարօրինակ բան չկա, սակայն երբ դրանք համադրում ենք Է.Գրիգորյանին վերաբերող այլ անձանց ցուցմունքներին, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Է.Գրիգորյանը հանցագործության նախապատրաստման ողջ ընթացքում, մինչև ԱԺ տարածք մտնելը վերահսկել է խմբի մյուս բոլոր անդամներին։ Օրինակ՝ երբ Ն.Հունանյանի տանը քննարկել են ԱԺ մտնելու ձևը, Է.Գրիգորյանը հանձնարարել է, որ ԱԺ տարածքում միասին չքայլեն, այլ իրարից որոշակի հեռավորություն պահպանեն։ Պրոֆեսիոնալները դրանով նպատակ են հետապնդում, որ խմբով քայլելիս կարող էին ուշադրության արժանանալ։ Եվս մեկ օրինակ՝ հանցավոր խմբի անդամ դարձածների և բոլոր նրանց հետ, որոնց փորձել են հավաքագրել, սկզբնական զրույց են ունեցել Հունանյանները, իսկ վերջում Է.Գրիգորյանը։ Հավաքագրվողների հետ սկզբնական շրջանում զրուցել են ոչ բաց կոնտեկստում, հետո Է.Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, այլ ուղղակի մտածում են այդ մասին, և հավաքագրվողին էլ է առաջարկել մտածել այդ մասին։ Է.Գրիգորյանի այս գործելաոճը հիմնականում օգտագործվում է հատուկ ծառայությունների կողմից, որոնք «մտածելու» ժամանակ տալով հավաքագրվողի հետ, իրականում այդ ժամանակահատվածում տարբեր մեթոդներով ստուգողական աշխատանքներ են անցկացնում նրա համապատասխանելիությունը որոշելու։ Հիշեցնեմ նաև, որ խմբի բոլոր զենքերը ըստ քր.գործի ձեռք են բերվել Է.Գրիգորյանի «կանալներով», իսկ նրանցից մեկը սպանվեց (հոսանքից) նախաքննության ընթացքում։ Հիշեցնեմ նաև, որ խմբում ամենավարժը զենքին տիրապետել է Դերենիկ Բեջանյանը, որին Է.Գրիգորյանը հանձնարարել էր իր հետ մտնել ԱԺ, կարծես՝ թիկնապահ։ Ուշադրության է արժանի նաև այն, որ Է.Գրիգորյանը ի տարբերություն մյուս կալանավորված ահաբեկիչների, իրեն պահել է ինչպես հրամանատար, մշտապես իր ձեռքին պահելով միայն ատրճանակ։ Կրկին հիշեցնեմ, որ երբ դատարանում ցուցմունք էր տալիս ԱԱՆ փոխնախարար Գ.Գրիգորյանը, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա գնացել է դատարան, պաշտպանելու Քոչարյանին և Է.Գրիգորյանին։ Ուզում եմ նաև նշել, որ 2001-ին, ԱԱՆ-ին մոտ կանգնած իմ աղբյուրներից տեղեկացա, որ Է.Գրիգորյանը դեռևս ՀՅԴ անդամ եղած ժամանակ, ՀՀ ԱԱՊՎ 5րդ բաժանմունքի (ներկայիս՝ ԱԱՆ 2-րդ վառչության) կողմից հավաքագրվել է , նպատակը՝ հետագայում ՀՀ շահերը ապահովվելու առումով նրան հարևան հանրապետությունում հնարավոր օկտագործելն է եղել։ Այս տեղեկությունը հասկանալի պատճառներով ինձ չհաջողվեց ճշտել, և բնականաբար չենք կարող համոզված լինել դրա իսկության մեջ, սակայն Էդիկ Գրիգորյանի արտաքինը, որը շատ նման է ադրբեջանական ծագում ունեցողի, թույլ է տալիս հնարավոր համարել այս տեղեկությունը։ Է.Գրիգորյանը իր նախաքննական ցուցմունքներից մեկում նշում է. որ իր բաջանաղ, ԱԱՆ աշխատակից Մելքոն Եսայանը իրեն ասել է. «եթե անգամ Նաիրին կփորձի իրականացնել հեղաշրջում, ապա Ազգային Անվտանգության մարմինները դա կկանխեն, քանի որ նախապես արդեն այդ մասին գիտեն» (Հատոր 7, գ.թ. 176): Այստեղ ուշադրության է արժանի այն, որ փաստորեն նա տեղեկանում է, որ ԱԱՆ-ում տեղյակ են, բայց ետ չի կանգնում հետագա գործողություններից, նկատենք, որ նա կրթված անձնավորություն է, բայց այնուամենայնիվ ԱԱՆ-ի տեղյակ լինելու հանգամանքը նրան չի անհանգստացնում, կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։ Այսպիսով, վերլուծելով Է.Գրիգորյանին վերաբերվող այս և այլ ցուցմունքները, գալիս ենք այն եզրակազության, որ հանցագործության կազմակերպիչների առումով Վռամ Գալստյանի այն հայտարարությունը, որ դատարանին կարող է Է.Գրիգորյանը շատ բան ասել, սին չէին, և շատերին, դրանց թվում նաև ԱԱՆ-ին լուրջ անհանգստություն է պատճառել։ Սակայն Վռամ Գալստյանի կողմից միայն Է.իրգորյանին մերկացնելու հանգամանքը չի, որ ոմանց անհանգստության պատճառ է դարձել, այլ կան բազմաթիվ ցուցմունքներ, որոնք ուսումնասիրության կարիք են զգում։ Մեջբերումներ անելով քր.գործի 26-րդ հատորից, դիտարկենք դրանք առանց մեկնաբանությունների։ Այսպես, «Միջանցքի կրակոցները դադարելուց հետո դեպի իմ կողմից հսկվող դուռը եկան երկու գեներալ, նրանք ասացին չկրակես եւ մոտեցան, ես նրանց թույլ տվի մտնել դահլիճ, նրանք մտնելով իջան դեպի Նաիրիի կողմ, զրուցեցին նրա հետ եւ նույն ճանապարհով ետ եկան ու գնացին» (գ.թ. 8)։ «Քիչ հետո միջանցքով դեպի իմ կողմից հսկվող դուռը եկավ մի միլիցիոներ կապիտան, ես նրան ասացի առաջ չգաս կկրակեմ: Բայց նա առաջացավ, ես նրան թողեցի դահլիճ ձեռքից վերցնելով ռացիան» (գ.թ. 8)։ Հոկտեմբերի 28-ին տված իր ցուցմունքի այս հատվածը Վ.Գալստյանը պնդում է նաև դեկտեմբերի 8-ին. «Երբ ես դռան մոտ կանգնած էի, իսկ դուռը բաց էր, ես կանգնած էի ներսի կողմից դուրս գալուց ձախ կողմի վրա, դռանը մոտեցան երկու հոգի գեներալի համազգեստներով: Նրանք ոչինչ չասացին եւ ներս մտան մոտեցան այն մասին որտեղ գտնվում էին Նաիրին, Կարենը եւ Էդոն ու մի քանի դեպուտատներ, թե ինչ խոսեցին ես չեմ լսել չեմ կարող ասել, եւ մի քանի րոպեից հետո նրանք դուրս եկան դահլիճից նույն դռնով որտեղ ես էի կանգնած: Մի անգամ էլ դուրս նայելով տեսա որ միջանցքից դեպի իմ դռան կողմն է գալիս միլիցիայի համազգեստով բարձրահասակ մի կապիտան, ես նրան ասացի որ չառաջանա կկրակեմ, բայց նա անխոս առաջ էր գալիս, ես սպասեցի մինչեւ նա մոտեցավ թողեցի ներս մտավ ստուգեցի զենք չուներ, ռացիան ձեռքից վերցրեցի եւ նրան ասեցի որ մի տեղ նստի, նա գնաց նստեց դահլիճում, (գ.թ. 81): «Սկզբից ես չհամաձայնվեցի Նաիրիի կողմից ստեղծվող հանցախմբին... Ես Նաիրիին ասացի, որ նրա ասածը խելքին մոտ չէ... Նաիրին մինչեւ մուտք գործելը դեռեւս տանը մեզ ասում էր, որ մեր գործողություններից հետո դահլիճ որպես պադերժկա էլի տղաներ են գալու իր զանգից հետո» (գ.թ. 25)։ «Նա ասաց, որ կան մարդիկ, որ կօգնեն մեզ, բայց կոնկրետ անուններ չտվեց, ես էլ չհարցրեցի, թե ովքեր են այդ մարդիկ» (գ.թ. 59)։ Իսկ ահա քննիչի այն հարցին, թե երբ նա սեպտեմբերին մերժել է, չի համաձայնվել միանալ նրանց, որի պատճառով էլ «հոկտեմբերի 13-ը», (սա ահաբեկչության կատարման նախնական օրն էր, որը չի իրականացվել, Վ.Գալստյանի բացակայության պատճառով_Վ.Ղ.)։ փոխարինվել է «27-ով», ապա ինչ երաշխիք է ունեցել որ կկարողանան գրավել ԱԺ-ն, Գալստյանը պատասխանում է. «Ամսի 23-ի խոսակցությանը, Նաիրին ինձ ասաց, որ ԳԽ պատգամավորներից իրեն կողմնակիցներ կան, ասեց նաեւ, որ դրսից էլի ուրիշ մարդիկ կան, բայց կոնկրետ չասեց, թե ովքեր են, ասեց հետո, եթե պետք լինի կասի, ավելացրեց նաեւ, որ մեկ է ես չեմ ճանաչում, որ ինքը ինձ չի խաբում: Այդ երեկո էլ ես տվեցի իմ համաձայնությունը», «Ամսի 27-ին ,երբ ես Նաիրիին ասեցի, որ ես չեմ հավատում... պատշգամբում ինձ ասաց, որ մի վախեցի, որ մեզ պադերժկա անողը Իժոն է, Ղարաբաղի կամանդույշին՝ Իժոն է կանգնած մեր թիկունքին»(գ.թ. 60)։ «Նաիրին ինձ ասաց որ դեպուտատ կա, որի եղբայրը այժմ նստած է, նա էլ է կողմնակից, եւ նա էլ իր մարդկանց կկանչի, եւ ինձ ասաց, որ դու կասկած մի ունեցի, ամեն ինչ լավ կլինի, ես քեզ խոստանում եմ»(գ.թ. 63)։ «Նաիրին ինձ կոնկրետ չի ասել, թե հեղաշրջումից հետո ինչ պետք է աշխատի... Ինչ որ ղեկավար պաշտոնի պետք է լիներ: Թե ինչ ղեկավար պաշտոնի պետք է աշխատեր, չի ասել, չեմ կարող ասել», (գ.թ. 68): «Մինչեւ ԱԺ շենք մտնելը դրսում՝ հարթակի վրա Նաիրին բարեւեց մեկին, որին ես չեմ ճանաչում, նրանք երկուսով գնում էին առաջից, հետո գնում էր Կարենը, հետո ես», (գ.թ.73): ..........
  8. ran through my converter for unicode users. also fixed գ and և that MJ always has problems with. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սիրելի հայրենակիցներ. Ապրիլի 12-ի լույս 13-ի բռնությունները հաստատեցին միացյալ ընդդիմության պնդումները գործող ռեժիմի հակաժողովրդավարական էության մասին: Չընտրված նախագահի հրահանգով ոստիկանական վարչակարգը խաղաղ ցուցարարների դեմ գործադրեց պետական պատժիչ մեքենան իր ողջ դաժանությամբ: Զանգվածային բռնության գիշերային ոստիկանական վայրի ու ստոր գործողությունը նպատակ ուներ ահաբեկելու մի քանի ամիս շարունակվող սադրանքների, ձերբակալությունների ու կլանային հանցախմբերի ահաբեկումների սարսափը հաղթահարած, ժողովրդի ճնշող մեծամասնությունը ներկայացնող հարյուր հազարավոր քաղաքացիներին, կեղծ մեղադրանքներով ձերբակալել ընդդիմության առաջնորդներին, դրանով կասեցնել երկրում սահմանադրական կարգի վերականգնում և օրինական իշխանության ձևավորում պահանջող համաժողովրդական ալիքը և մինչև 2008 թվականը ապահովել ռեժիմի կենսունակությունը: Բռնարարքների արդյունքում ֆիզիկապես և բարոյապես տուժել են հազարավոր ցուցարարներ, ոստիկանի համազգեստի տակ քողարկված անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել կանայք, ծերունիներ, լրագրողներ և նույնիսկ ոստիկանության աշխատակիցներ, հոգեկան ցնցման է ենթարկվել երկրի ողջ բնակչությունը: Բարձրաստիճան ոստիկանապետերի գլխավորությամբ վայրագ հարձակումների են ենթարկվել մի շարք կուսակցությունների գրասենյակներ, ձերբակալվել են կուսակցական ակտիվիստներ: Փչացվել և կողոպտվել է այդ գրասենյակների գույքը, հափշտակվել են կուսակցական փաստաթղթերը, տեսա և ֆոտո խցիկներ, արխիվային նյութեր ու տեղեկատվական բազաներ պարունակող համակարգչային սարքավորում, տեսաերիզներ: Կեղծված ընտրամարաթոնի հաճույքները վայելող իշխանական կոալիցիան մի քանի ամիս շարունակ ոչ միայն ինքնուրույն քայլեր չձեռնարկեց հակաժողովրդական գործընթացները կանխելու համար, այլև համախմբված ընդդիմության դեմ մի նոր թակարդ լարելով երեսպաշտորեն իր վրա վերցրեց չերաշխավորված երկխոսության նախաձեռնողի դերը, սակայն դավադրաբար հրաժարվեց իր իսկ առաջարկած երկխոսությունից՝ փակելով Ազգային ժողովի դռները ընդդիմության բանագնաց պատգամավորների առաջ և վերածելով խորհրդարանի տարածքը պատժիչ ջոկատների զորանոցի: Ռեժիմի թելադրանքով կոալիցիայի պաշտոնյաները, մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը և մի շարք անբարեխիղճ մտավորականներ աղավաղում են իրավունքի նորմերն ու երկրի բնակչության իրական ձգտումները, ձայնակցում են ոստիկանական կեղծ ամփոփագրերին, ծաղրում են պայքարի օրինական եւ սահմանադրական եղանակները: Իրավապահ և արդարադատության մարմինները անվերապահորեն կատարում են Քոչարյանի ոստիկանական ռեժիմի բոլոր ապօրինի հրահանգները: իշերային հայտնի բռնություններից հետո Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ. Պատռվել է ռեժիմի դիմակը և ժողովրդավարացման վերաբերյալ Հայաստանի վերցրած պարտավորությունների կատարմանը հետևող միջազգային պատասխանատուները երկրի ղեկավարներից պահանջում են դադարեցնել բռնությունները, գործընթացներին մասնակցել քաղաքական հարթությունում: Սեփական ժողովրդին անտեսողներն ու ահաբեկողները ակնհայտորեն ընկրկեցին իրենցից հզորների առջև: Սակայն անհրաժեշտ հետեւություններ անելու փոխարեն նրանք փնտրում են արդարության ձգտող համաժողովրդական ալիքի կասեցման թաքնված միջոցներ: Համախմբվող հասարակությունը նորից տրոհելու համար ռեժիմի ձայնափողները շարունակում են ապակողմնորոշող ու սադրիչ քարոզչությունը, իսկ սադիզմով տառապող բռնարարքների կազմակերպիչները խրախուսվում ու հրահանգավորվում են բռնությունները շարունակելու համար: Հայաստանի միավորված ընդդիմությունը • հենվելով համակարգային փոփոխությունների ձգտող հասարակության լայնացող շերտերի հաստատակամության վրա, • արձանագրելով, որ զանգվածային բռնարարքները ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների մասին ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերին և հետևաբար դրանց միտումնավոր կիրառումը սեփական ժողովրդի դեմ կազմակերպված հանցագործություն է, • շեշտելով, որ բռնարարքները չէին կարող և չեն կոտրել ընդդիմադիր առաջնորդների և ժողովրդի կամքն ու վճռականությունը, • ողջունելով Հայաստանի վերցրած պարտավորությունների շրջանակներում միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների աջակցությունը, • վարչախմբին սատարող խմբերին ու անհատներին կոչելով սթափության, • պահանջելով իշխանության բոլոր մարմիններից հետևել իշխանության թևերի տարանջատման սկզբունքին, ցուցաբերել կամք ու արիություն ինքնուրույն գործելու և ապօրինի հրահանգները չկատարելու համար, • չբացառելով առանց նախապայմանների, բաց, հրապարակային երկխոսությունը որպես հանգուցալուծման միջոց՝ քաղաքական հետապնդումները և բռնությունները դադարեցնելուց, ընտրական և դատաիրավական կեղծիքների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուց, քաղաքական ենթատեքստով բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելուց, երկրի բոլոր քաղաքացիների Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորելուց և պետության անունից ուժ չգործադրելու իրական երաշխիքներ ապահովելուց հետո, • արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրինականացված վստահության հանրաքվեի անցկացումը թեև ուշացած, բայց գործուն միջոց կարող է լինել ուղղակի ժողովրդավարությամբ քաղաքացիական համաձայնության հասնելու համար, • կոչելով ընդդիմության նպատակներին սատարող բոլոր շերտերին մնալ ժողովրդի հետ, տուրք չտալ սադրանքներին և չդիմել ինքնագործունեության. Հայտարարում է՝ • Հայաստանի և նրա ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը այլընտրանք չունի, քան երկրում սահմանադրական կարգի վերականգնումը և օրինական իշխանության ձևավորումը, • սադրանքներով և բռնություններով անհնար է կասեցնել ժողովրդավարության ձգտող հասարակական ալիքը, • համակարգային իրական և արագ բարեփոխումները հնարավոր են միայն հասարակության առողջ ներուժի համախմբման պայմաններում, • ժողովրդավարացման ճանապարհին հիմնական խոչընդոտը հասարակության հետ բոլոր կամուրջներն այրած Ռոբերտ Քոչարյանն է ու նրա կամակատարները, որոնց հեռացման հասարակական պահանջը հնարավոր է իրականացնել և կիրականացվի քաղաքական խաղաղ միջոցներով: «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ «ԱԶԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  9. yes, i think armenian is one language. if "most western and eastern folks would not understand each other" that just means that the person does not have a knowledge of the language. acquiring enough knowledge to be able to communicate (that is, learning only eastern or western armenian) does not constitue knowing the language.
  10. this is ironic... it is ok to run away from the burdens of keeping the infant country alive, but it's not ok to run away from the burdens of keeping a culture, which we've run away in the first place, alive. if i've run away from armenia (or refuse to go and live there) because i put my economic prosperity, my personal life above my country and not be condemned for it, then why should i be condemned for not caring about the culture of that country?
  11. how viable is the voidance of Moscow and Kars agreements? or are they sill valid with the currenct political structures?
  12. KARS AGREEMENT MANIPULATED BY TURKS AND RUSSIANS Ankara and Moscow believe that the agreements concluded in 1921 give them the right to interfere in the affairs of Georgia and even to base their troops in Adzharia. The anniversary of the Moscow agreement that stipulated illegal annexation of a significant part of the territories of Western Armenia by Turkey was marked on March 16 in Armenia. Several months later clauses of the agreement were repeated in the famous Kars agreement. These documents were very unpleasant for Georgia as they led to establishment of an artificial state structure within the Georgian SSR called Adzharian autonomy. Not only Yerevan but also Tbilisi suffer the consequences of the Soviet-Turkish conspiracy. The necessity to fight against manipulations of the shameful agreements obliges Armenia and Georgia to become allies. /PanARMENIAN.Net/ The Armenians always believed that the Moscow and Kars agreements concluded with violation of norms of international law should be denounced. Yerevan expects appropriate initiative from Moscow. However, on Monday the representative of the Russian Institute of CIS countries, political scientist Mikhail Alexandrov said that Moscow had to remind the official Tbilisi about the agreements defining the status of Adzharia. Moscow and Kars agreements suppose that Russia and Turkey be the warrantors of the Adzharian autonomy. He suggests using this as an ''international-legal key factor'' for making pressure on Mikhail Saakashvili. ''Adzharia's autonomy was not given by Georgia,'' Aleksandrov says. But by whom? He does not answer this question. He considers the lawful will of the official Tbilisi to restore the control over Batumi as an attempt to liquidate the autonomy and urges the Russian Foreign Ministry to interfere in the internal affairs of the neighboring country taking advantage of its status of warrantor. Moreover, he states that Moscow and Kars agreements give Adzaria the possibility to separate from Georgia. ''No agreement – no autonomy. Consequently, Abashidze has the right to proclaim independence,'' he says in fact backing the idea of separatism. The subject started in Moscow continued in Ankara. Turkish authorities hinted at the possibility of basing their troops on the territory of Adzharia. And they quote always the same agreements. This is a proof that documents signed in 1921 in Kars and Moscow continue to play an extremely negative role and may become a cover for a new Turkish intervention. The outside forces may always find an occasion for destabilization of the situation in the region. If the world community wants to have a peaceful Caucasus, it has to do its best to achieve the denouncement of the illegal agreements concluded behind Armenians and Georgians by Vladimir Lenin and Mustafa Kemal. 18.03.2004, "PanARMENIAN Network" analytical department
  13. I was a high school student then. i'm graduating from university this year. ah, so much have changed... i even learned what/who Oedipus is during these years...
  14. Harut

    Armenian Affixes

    i don't know if in this case it is a prefix or a stem, but... har- : forever, indefinit
  15. it's an honor to carry those bonuses. but the problem is that my armenian is going down the hill very fast, especially the western. and with the good reading, i'm going to have a lot of tough reading.
  16. Harut

    Words Of Wisdom

    Leaders light a candle; obstructionists curse the darkness.
  17. Harut

    Armenian Affixes

    does Mesopotamia translate to 'Mijagetq' from some other language?
  18. Harut

    Armenian Affixes

    In my dictionary it says: before something, before someone, first. Nakhord means "previous", the opposite of "hajord", next. But "nakh yev araj" means "before anything else; the very beginning." I think "first" in this case captivates all three meanings, but I'll edit the definition in the list. sorry, by "previous" i didn't really mean 'nakhord', but, like you said, "before something, before someone", which i don't think is neccessarily the same as "first". (but i could be wrong, and it's not that important). and in the phrase 'nakh yev araj', i think, 'araj' is the word that gives the phrase the meaning of "the very beginning; before anything else". ok. i just thought we have a new word from the stem 'tri' ('er').
  19. i picked up Յակոբ Պարոնեան, Յեղափոխականը.[Hakop Paronian, The Revolutionary]. it's a collection of political satires. hope i'll have a good reading with my busy times.
  20. Harut

    Armenian Affixes

    thank you very much, nairi. only a couple of corrections... nakh: previous i don't think trapatik is ever used or is in any Armanian dictionary. erapatik is the word.
  21. Msrian is in Glendale (with Elbakians, i think). does anybody know what and when are they going to perform?
  22. who are they going to commit genocide against?
  23. thank you nairi for shading light to my սփրթնած [sprtnats] brain.
  24. Movses jan, Հայկ is the correct one. all others are irrelavant.
×
×
  • Create New...