Չշտապենք հարգելիս: Չնայած որ Արարատյան թագավորության տիրակալ կազմը հավանաբար ներառել է ոչ հայախոս բայց տեղաբնիկ մի տարր, հայերի ներկայությունը բազմազգ արքայության սկզբից ի վեր համարյա թէ անժխտելի է: Դեռ ավելին, արդի ստուգաբանական ուսումնասիրությունները մատնանշում են ոչ միայն հնդևրոպական՝ այլ բացառիկ հայկական տեսանելի հատկանշաններ երկրի արքայական ու կրոնական կազմում: