Jump to content

Cookbook


vava

Recommended Posts

գաթա

https://www.instagram.com/reel/C0rQ2DvM57r/?utm_source=ig_web_copy_link&igsh=MzRlODBiNWFlZA==

 

Հայկական ավանդական մածունով գաթա 🇦🇲👨🏻‍🍳։

Բաղադրիչներ՝

. Խմոր
Մածուն 500 գ.
Կարագ 300 գ.
Ձու 2 հ.
Սոդա 10 գ.
Չաքարավազ 50 գ.
Աղ 5 գ.
Ալյուր ( այնքան որ ստացվի փափուկ խմոր )

. Խորիզ
Ալյուր 200 գ.
Կարագ 200 գ.
Շաքարավազ 200 գ.
Վանիլին 10 գ.

#հայկական #ավանդական #գաթա #պատրաստել #հայաստան #armenia #gata #armenia #xoriz #🇦🇲 #armenianfood #food

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Հին Խարբերդի ճաշատեսակ՝ ՍԸՐԸՄ Kharberd Serem /

 

Բաղադրություն

 

ՄՍԻ ՖԱՐՇ

0․5 կգ տավարի միս

2 գլուխ սոխ

0․5 ճաշի գդալ կարմիր աղացած պղպեղ

0․5 ճաշի գդալ աղ

Չորացրած ռեհան, ծիտրոն

1 հատ ձու

----

4 հատ ձվի ձվածեղ

1 կապ հազար

3 գույնի բուլղարական պղպեղ

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...
  • 3 months later...
  • 2 weeks later...
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՄԱՆՃԻԿ
----------------------------------------------
Բազմադարյա խոհարարական ավանդույթի վերածնունդ ...
Հայկական ազգային և ավանդական խոհանոցի կատարելագործված նոր աշխարհը:
☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆
Ցավոք, ժամանակի ընթացքում ազգային եւ ավանդական խոհանոցի բազմաթիվ ուտեստների բաղադրատոմսեր մոռացվել են։ Այժմ ժամանակն է կրկին անգամ հիշեցնել, որպեսզի անպայման պատրաստեք ու փորձեք հայոց հարուստ խոհանոցի անուշահամ գանձերը, միշտ հիշելով, որ ուտեստները լոկ որովայնը լցնելու համար չեն, այլ` ամեն կտորը զգալու և վայելելու: Եվ իհարկե` չմոռանաք լվանալ ձեռքերն ուտելուց առաջ:
ՄԱՆՃԻԿ
**************
Մուսա լեռան խոհանոցի կերակրատեսակներից է։ Նշանակում է՝ կիսաջրիկ ճաշ։
Կա նաեւ մսով տարբերակը։
Նախապես թրջում ենք սիսեռը, այնուհետեւ խաշում։ Թավայի մեջ բուսայուղով տապակում ենք կտրտած սոխը, սխտորը եւ սմբուկը։ Շարունակում ենք տապակել։ Այնուհետեւ ավելացնում ենք լոլիկի մածուկ ու կտրտած լոլիկ։ Ավելացնում ենք խաշած սիսեռը, մի փոքր ջուր ու համեմում աղով, սեւ եւ կարմիր փոշի պղպեղներով։ Եփում ենք մարմանդ կրակի վրա։ Մատուցելուց՝ վրան ավելացնում ենք անուշաբույր հայկական կանաչիներ։
☆☆☆☆☆ ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ ☆☆☆☆☆
Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...
  • 2 weeks later...

Լցոնած դեղձ
Վայոց ձորի խոհանոց

Բաղադրություն (4 բաժին)

1․ Դեղձ- 800 գ
2․ Չամիչ- 60 գ
3․ Ծիրանաչիր- 60 գ
4․ Ընկույզ- 40 գ
5․ Մեղր- 80 գ
6․ Դարչին- 2 գ
7․ Կոնյակ- 60 մլ

Պատրաստման եղանակ
Դեղձերը լվանալ, չորացնել, մեջտեղից հավասար կիսել, կորիզը հեռացնել և դնել ջեռոց 160 Co-ում 7-8 րոպե։ Այդ ընթացքում պատրաստել միջուկը. չիրն ու ընկույզը կտրատել, խառնել չամիչի հետ, ավելացնել մեղրը, դարչինը, խառնել։ Դեղձերը հանել, լցոնել միջուկով, ավելացնել կոնյակը և նորից դնել ջեռոց։ Երբ դեղձը փափկի, հանել և մատուցել որպես աղանդեր։

Link to comment
Share on other sites

Նիվիկ՝ հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեատներից 🇦🇲👨🏻‍🍳
https://www.instagram.com/reel/C_iidDQMhc0/?utm_source=ig_web_copy_link
Բաղադրիչներ՝
Սիսեռ 300 գ.
Գլուխ սոխ 80 գ.
Լոլիկի մածուկ 50 գ.
Բուսայուշ 30 գ.
Նեխուր
Բազուկի տերև
Աղ
Սև պղեղեղ
Շաքարավազ
______________________________________

Ingredients:
Peas 300 g.
Head onion 80 g.
Tomato paste 50 g.
Busayush 30 g.
Celery
Bay leaf
Salt
Black scar
Sugar
______________________________________

Ингредиенты:
Горох 300 г.
Головка лука 80 г.
Томатная паста 50 г.
Бусаюш 30 г.
Сельдерей
Лавровый лист
Соль:
Черный шрам
Сахар

#խոհանոց #հայկական #հայաստան #ազգային #նիվիկ #food #armenianfood

Link to comment
Share on other sites

Յախնի
Վայոց ձորի խոհանոց
https://www.instagram.com/reel/C_afdbGsoP7/?utm_source=ig_web_copy_link
Բաղադրություն (4 բաժին)

1․Ուլի ազդրամիս-1,6 կգ
2․Գլուխ սոխ-400 գ
3․Կարտոֆիլ-400 գ
4․Սիսեռ-200 գ
5․Սալորաչիր-120 գ
6․Կարմիր քաղցր պղպեղ-4 գ
7․Տոմատ-100 գ
8․Աղ-16 գ
9․Մարզա-4 գ
10․Հալած յուղ-100 գ

Պատրաստման եղանակ
Խոշոր բաժնեկտորների (60-70 գ), կտրատած միսն ու սիսեռը առանձին-առանձին խաշել, քամել։ Կաթսայի մեջ խոշոր կտրատած սոխով սոխառած պատրաստել մինչև ոսկեգույն երանգ, ավելացնել սալորաչիրը, քիչ հետո` պղպեղն ու տոմատը, խառնել և 1-2 րոպե միասին շոգեհարել։ Այնուհետև ավելացնել եփված միսը, սիսեռը, խոշոր կտրատած կարտոֆիլը և մարմանդ կրակով եփել մինչև կարտոֆիլի եփվելը։ Կրակից վերցնելուց առաջ ավելացնել աղն ու մարզան (ծիտրոն), կափարիչը ծածկել և 2-3 րոպե հետո մատուցել։
Այն ժամանակներում, երբ տան մեջտեղում թոնիր կար, որի վրա քուրսի էին դնում, Յախնին եփում էին կճուճի մեջ։ Բոլոր անհրաժեշտ մթերքները լցնում էին կճուճի մեջ, բերանը ծածկում և երկու շամփուրով իջեցնում թոնիրի մեջ։ Այն եփվում էր գրեթե ամբողջ օրը։ Մեկ-երկու անգամ ջուր էին ավելացնում, որ չայրվի։ Երեկոյան ընթրիքից առաջ հանում էին և քուրսու մոտ նստած ճաշակում այդ հրաշահամ կերակուրը։ Հնում Յախնին հատկապես աշնան և ձմռան կերակրատեսակ էր և մատուցվում էր հանդիսավոր միջոցառումների ժամանակ։ Այս կերակրատեսակի արագ պատրաստման եղանակ նույնպես գոյություն ունի, եթե տանը կա տհալ-ղավուրմա։

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...