Gor888 Posted March 10, 2011 Report Share Posted March 10, 2011 Բարի գալուստ ուշ միջնադարի հայ խոշորագույն բանաստեղծ Սայաթ-Նովային նվիրված ինտերնետ կայք: Մեր նպատակն է այցելուներին ծանոթացնել Սայաթ-Նովայի գրական ժառանգությանը: Կայքում զետեղված են Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում» եղած բոլոր հայերեն խաղերի բնագրերը և զուգահեռ` դրանց գրական արևելահայերեն վերածումները: Ի դեպ, Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի բոլոր հայերեն խաղերը գրված են վրացերեն տառերով, իսկ թուրքերեն խաղերը, մասամբ հայատառ են, մասամբ` վրացատառ: Խաղերի Հավելված-1 բաժնում զետեղված են բանաստեղծի որդու` Օհանի Ս.Պետերբուրգում գրած մի ժողովածուում զետեղված խաղերը, որոնք չկան Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում»: Հավելված-2 բաժնում տրվում են նաև այլևայլ աղբյուրներում պահպանված նրա խաղերը: Այսպիսով կայքում կգտնեք Սայաթ-Նովայի թվով 68 խաղերի բնագրերը և դրանց գեղարվեստական վերածումները, ինչպես նաև Բանաստեղծի թուրքերեն լեզվով գրած 22 ընտիր խաղի հայատառ բնագրերը և դրանց, մեր կողմից կատարված գեղարվեստական թարգմանությունները:Աշխատանքը ուղղված է երգիչներին, ասմունքողներին, ուսուցիչներին, ուսանողներին և ընթերցող լայն շրջանակներին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 10, 2011 Report Share Posted March 10, 2011 Bravo !!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Zartonk Posted March 11, 2011 Report Share Posted March 11, 2011 Iskapes bravo Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.