Բարի գալուստ ուշ միջնադարի հայ խոշորագույն բանաստեղծ Սայաթ-Նովային նվիրված ինտերնետ կայք: Մեր նպատակն է այցելուներին ծանոթացնել Սայաթ-Նովայի գրական ժառանգությանը: Կայքում զետեղված են Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում» եղած բոլոր հայերեն խաղերի բնագրերը և զուգահեռ` դրանց գրական արևելահայերեն վերածումները: Ի դեպ, Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի բոլոր հայերեն խաղերը գրված են վրացերեն տառերով, իսկ թուրքերեն խաղերը, մասամբ հայատառ են, մասամբ` վրացատառ: Խաղերի Հավելված-1 բաժնում զետեղված են բանաստեղծի որդու` Օհանի Ս.Պետերբուրգում գրած մի ժողովածուում զետեղված խաղերը, որոնք չկան Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում»: Հավելված-2 բաժնում տրվում են նաև այլևայլ աղբյուրներում պահպանված նրա խաղերը: Այսպիսով կայքում կգտնեք Սայաթ-Նովայի թվով 68 խաղերի բնագրերը և դրանց գեղարվեստական վերածումները, ինչպես նաև Բանաստեղծի թուրքերեն լեզվով գրած 22 ընտիր խաղի հայատառ բնագրերը և դրանց, մեր կողմից կատարված գեղարվեստական թարգմանությունները: Աշխատանքը ուղղված է երգիչներին, ասմունքողներին, ուսուցիչներին, ուսանողներին և ընթերցող լայն շրջանակներին: