Jump to content

Nazareth Berberian


MosJan

Recommended Posts

ARMENIAN-AMERICAN BUSINESSMAN GOES MISSING IN YEREVAN ARMENIA

 

On April 25th, 2009, at 8 p.m., 57-year-old Nazareth Berberian, a United States citizen and business executive, left his home on Amiryan Street, located in Armenia's capital city Yerevan and has not been seen since. Yerevan city police have informed the press that they have no concrete leads regarding Mr. Berberian's mysterious disappearance. City Police officials did note, however, that a criminal case has been initiated regarding the disappearance of Mr. Berberian. The investigation is being implemented based on Article 104, Part 1, of the Republic of Armenia's criminal code; murder.

 

Armenia's state police and security officials never confirmed or denied the initial reports the press received that Mr. Berberian's dark green Toyota Land Cruiser was discovered abandoned near Armenia's Zvartnots International Airport.

 

Mr. Berberian's wife and children reside in Southern California. Mr. Berberian owns prime real estate property at the Abovyan-Pushkin intersection in downtown Yerevan and is currently in the process of constructing a hotel on the site under the name of the "Linareh Company". He also owns a carpet factory in the village of Dalar within the Ararat region.

 

Friends and family have affirmed that Mr. Berberian has no known enemies and that he has been conducting business in Armenia since 1999 without any problem. A reward of $250,000 for information leading to the safe return of Mr. Berberian is being offered.

 

For further information please contact: Ara Manoogian Tel: (818) 760-5374. E-Mail: info@snff.org

Link to comment
Share on other sites

just learned that this is not the first time Berberian's are having having problems in Armenia, not long ago one of his kids was kidnapped and exchanged for $$$, son after that he moved his family back to LA,. lets just hope his safe or at last still a lofe

 

Astavts Ognakan

 

 

 

 

 

 

 

 

 

Անհետ կորած ամերիկահայ գործարարի մասին տեղեկություններ չկան. նրան պատկանող հյուրանոցի շինարարությունը շարունակվում է

[ 2009/05/16 | 14:52 ] Հիմնական թողարկում, կարևոր, քրեական

Էդիկ Բաղդասարյան http://hetq.am/wp-content/uploads/2009/05/16_05-hyuranoc11.jpg

 

Երեւանի կենտրոնում կառուցվող այս հյուրանոցի սեփականատերն ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանն է: Նա ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս է եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չի վերադարձել:

 

Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, սակայն այդ օրվանից նրա մասին տեղեկություն չունեն ո՛չ հարազատներն ու մտերիմները, ո՛չ էլ ընկերներն ու նրա հյուրանոցի շինարարության վրա աշխատողները:

 

Հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում` Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ: Սա նշանակում է, որ այն շատ բարձր գին ունի: Առհասարակ, Երեւանի կենտրոնում նմանատիպ կառուցապատում իրականացնողների մեջ որեւէ պատահական մարդ չկա:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/05/07_05-nazareth-berberian.jpgՆազարեթ Բերբերյանն ԱՄՆ քաղաքացի է: Նա ընտանիքով Երեւանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականների սկզբին: Նազարեթի ընտանիքը` կինը, զավակները եւ քույրը, ապրում են ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում Ն. Բերբերյանն ունի խանութների ցանց:

 

1990-ականների կեսերին Ն. Բերբերյանը տեղափոխվել է Երեւան, ձեռք բերել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական ֆաբրիկան: Նա բարեգործություններ էր անում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իսկ վերջին շրջանում որոշել էր Հայաստանում իրականացնել մի մեծ բիզնես պրոեկտ:

 

Հյուրանոցը կառուցելով` Նազարեթը ծրագրել էր ձեւավորել «զբոսաշրջության շրջան». շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում պետք է տեղակայվեին հուշանվերների խանութներ: Բացի այդ` հյուրանոցում ապաստանած զբոսաշրջիկներին պետք է հնարավորություն տրվեր այցելել Դալարի գորգագործության ֆաբրիկա, ծանոթանալ գորգերի ձեռագործ արտադրությանը, իսկ ցանկության դեպքում գնել ոչ միայն դուր եկած սովորական գորգը, այլեւ շատ մատչելի եւ փոքրիկ «հուշանվեր-գորգեր»: Վերջին շրջանում Նազարեթ Բերբերյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում փնտրել է հնաոճ իրեր` հյուրանոցը եւ գորգի ֆաբրիկան ուրույն ձեւով կահավորելու եւ ձեւավորելու համար:

 

Մեր տեղեկություններով` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Բերբերյանի մոտ սկսվել են որոշակի դժվարություններ: Նա բանակցություններ էր վարում միջազգային հյուրանոցային ցանց ունեցող երկու ընկերությունների հետ` ակնկալելով ներդրումներ նրանց կողմից: Թե ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները, դժվար է ասել, քանի որ Նազարեթը բնավորությամբ «փակ» եւ իր ծրագրերի մասին շատ քիչ էր խոսում:

 

Ն. Բերբերյանի անհետացումից հետո առ այսօր նրա հարազատներից որեւէ մեկը Հայաստան չի եկել: Մեզ հայտնի է դարձել, որ նրանք դիմել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, եւ դեսպանատունը սկսել է զբաղվել իր քաղաքացու ճակատագրով` պարբերաբար «անհանգստացնելով» ՀՀ ոստիկանությանը:

 

Երբ ոստիկանությունը տեղեկացել է Նազարեթ Բերբերյանի անհետացման մասին, անմիջապես սկսել է հարցաքննել նրա շրջապատի մարդկանց: Սակայն մի քանի օր անց այս հարցաքննությունները դադարեցվել են, ինչից կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն ունի իր վարկածը եւ աշխատում է այդ ուղղությամբ:

 

Ոստիկանության մեր աղբյուրը հաստատեց, որ կա Բերբերյանի անհետացման կոնկրետ վարկած, սակայն, նախաքննության գաղտինության շահերից ելնելով, տվյալներ չհրապարակեց: Նա հատուկ շեշտեց, որ ինֆորմացիայի ցանկացած արտահոսք կարող է լուրջ վնասել գործի քննությանը:

 

Ուստի, մենք նույնպես առայժմ զերծ կմնանք մեր ունեցած տեղեկությունները հրապարակելուց: Բայց ուզում ենք նշել, որ Բերբերյանի հյուրանոցի շենքը, որտեղ, ի դեպ, հենց այս պահին շինարարական եռուզեռ է, մասնագետների գնահատմամբ` այս վիճակում արժե 20 մլն դոլար:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/05/16_05-hyuranoc2.jpg

 

 

Link to comment
Share on other sites

RA POLICE: MISSING US CITIZEN FOUND DEAD

  • http://www.armtown.com/img/photo/pan_en_31850.jpgUS citizen Nazareth Berberyan, who was declared missing about a month ago, was found dead on May 15, in a roadside ditch on Yerevan-Sevan highway (25.5 km.). Traces of violence were found on his body. Yerevan Investigative Department has launched an inquest. No details are reported as to crime details or alleged criminals’ names. On May 15, 8:00 p.m., US citizen, entrepreneur Nazareth Berberyan left his apartment in Amiryan str. and never came back. Yerevan Police did not report to media any details on Berberyan’s mysterious disappearance. Neither did they give any information as to whether a criminal case was filed in that connection. It is only known that investigation is conducted based on Section 1, Article 104 of RA Criminal Code (murder). Nazareth Berberyan's car (dark green Toyota Land Cruiser) was found near Zvarthnots airport’s waiting hall. Berberyan’s family lives in the south of California State. He had an apartment in the centre of Yerevan. Recently, Berberyan started the construction of “Linare Company” hotel. Nazareth Berbeyan was also the owner of the carpet making factory of Ararat province, Armenia. As confirmed by the family and friends of the deceased, he didn’t have enemies. Nazareth Berberyan had his private business in Armenia since 1999.
Link to comment
Share on other sites

Ինչու՞ սպանեցին ամերիկահայ գործարարին. ոստիկանության տարածած հաղորդագրութունը նոր հարցեր է առաջացնում

[ 2009/05/17 | 16:14 ] Հիմնական թողարկում, կարևոր, քրեական

Էդիկ Բաղդասարյան http://hetq.am/wp-content/uploads/2009/05/17_05-depqi-vayr.jpg

 

Ոստիկանությունը շաբաթ օրը` մայիսի 16-ին, հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայտնաբերվել է ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: Նազարեթ Բերբերյանն իր բնակարանից դուրս էր եկել ապրիլի 25-ի երեկոյան: «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դիակը հայտնաբերվել է Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում: Հեղեղատարի մեջ փոս փորելով` հանցագործները դիակը ծածկել են քարերեով եւ հողով:

 

Թե ինչպե՞ս է հայտնաբերվել դիակը, առայժմ ոստիկանությունն այդ մասին ոչինչ չի հաղորդում: Բայց կարելի է ենթադրել, որ կա ձերբակալված անձ (կամ անձինք), որն էլ, ամենայն հավանականությամբ, ցույց է տվել դիակի գտնվելու վայրը: Ինչպե՞ս է մեքենան հայտնվել «Զվարթնոցում» եւ ո՞վ է այն կանգնեցրել օդանավակայանի ավտոկանգառում: Առայժմ մեզ չի հաջողվել պարզել` արդյոք օդանավակայանի ավտոկանգառում տեղադրված տեսախցիկների՞ց օգտվելով են իրավապահներն ինչ-որ բան պարզել:

 

Ենթադրվում է, որ հանցագործն է (կամ հանցագործները) մեքենան կանգնեցրել «Զվարթնոց»-ի ավտոկանգառում: Նա փորձել է այդ կերպ հետքերը կորցնել, կամ էլ հանցագործներից մեկը (մի քանիսը) Նազարեթի մեքենայով հասել է «Զվարթնոց» եւ լքել Հայաստանը: Արդյոք մեքենայում մատնահետքեր հայտնաբերվե՞լ են, նորից հնարավոր չէ ոստիկանությունից պարզել:

 

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները ոստիկանությունը չի հրապարակում»:

 

Սովորաբար, երբ ոստիկանությունը նման հաղորդագրություն է տարածում նշանակում է, որ արդեն կան ձերբակալվածներ եւ հայտնի են հանցագործություն կատարածների անունները: Եւ անունները չեն հրապարակվում միայն այն դեպքում, երբ փախուստի մեջ մարդիկ են լինում: Այսինքն` կարել է ենթադրել, որ հանցագործություն կատարածներից մեկը, կամ մի քանիսը փախուստի մեջ են:

 

Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»:

Բոլոր դեպքերում իրավապահներն ունեն բավականին շատ նյութեր սպանությունն արագ բացահայտելու համար: Հանցագործության ամենահավանական դրդապատճառը կարող է լինել Ն. Բերբերյանի բիզնես-գործունեությունը:

 

Նազարեթ Բերբերյանը թիկնապահներ չուներ եւ շրջում էր մենակ: Հնարավոր է` նա դարձել է ռեկետի զոհ, կամ էլ ինչ-որ մարդիկ նրան վերացնելով ՝ փորձելու են տիրանալ Երեւանի կենտրոնում կառուցվող նրա հյուրանոցին:

 

Հիշեցնենք, որ մասնագետները կառուցվող հյուրանոցի արժեքը գնահատում են 20 մլն դոլար: Ն. Բերբերյանը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ: Տարածքը, որի վրա կառուցվում է հյուրանոցը, դեռեւս ամբողջությամբ նրանը չէ: Ամերիկահայ գործարարի ընկերությունն այդ տարածքի միայն 50 տոկոսի մասով էր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել:

 

Բայց սրանք ընդամենը ենթադրություններ են: Հավանաբար մոտ օրերս ոստիկանությունը սպանության բուն դրդապատճառը կհրապարակի:

 

Բերբերյանի հարազատները դեռեւս Հայաստան չեն եկել, սակայն երկուշաբթի օրը նրա ընտանիքի ներկայացուցիչը կժամանի Երեւան: Նրանց հետ ունեցած հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ հարազատները մտադիր են կատարել դիակի անկախ դատաբժշկական փորձաքնություն:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/05/17_05-depqi-vayr1.jpg

 

 

 

Տես նաև՝

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Բերբերյանին խեղդամահ է արել ընկերը Հանցագործությունը բացահայտվել է

 

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, այս տարվա ապրիլի 30-ից որոնվում էր ԱՄՆ քաղաքացի, 1951 թվականին ծնված, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 5 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, «ԼԻԼ-ՆԱՐ» ՓԲԸ տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, որը ապրիլի 26-ին, երեկոյան 20-ի սահմաններում, դուրս է եկել նշված հասցեից եւ չի վերադարձել: Իսկ շենքի բակից անհետացել է Բերբերյանին պատկանող ՋԻՓ մակնիշի 04 ԼՍ 413 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանությանն ապրիլի 28-ին այս մասին հայտնել է քաղաքացի Ս.-ն: Մայիսի 3-ին Բերբերյանի անհայտացման հետ կապված՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի հատկանիշներով (կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություն, սպանություն): Օրեր անց ոստիկանությունը Բերբերյանին պատկանող ավտոմեքենան հայտնաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում լիովին սարքին, չթալանված վիճակում: Գործի էր դրված ձայնային անվտանգությունը՝ «սիգնալիզացիան»: Մեր տեղեկություններով, մայիսի 15-ին Երեւան-Սեւան մայրուղու 25-րդ կիլոմետրի վրա մայթեզրի հայտնի «Չայնի» ոլորանների ձորակում հայտնաբերվում է անհայտ կորած ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դին: Պարզվում է, որ Բերբերյանի սպանությունը պլանավորված է եղել նրա ընկերոջ՝ Պետրոս Հովհաննեսի Թեմիրյանի կողմից: Վերջինս, մեր տեղեկություններով, նախկինում եղել է դատապարտված անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով: Մինչեւ սպանությունը նա հայտնի ձորակում իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ, փորել է փոս, այնտեղ տեղափոխել ավազ, ցեմենտ, վերադարձել իր վաղեմի ընկեր Բերբերյանի տուն, հենց տան մեջ խեղդամահ արել նրան եւ արդեն դիակին ներարկել կետամին դեղամիջոց, որից հետո, մութն ընկնելուն պես, դիակը տարել է Բերբերյանի ՋԻՓ ավտոմեքենան եւ տեղափոխել «Չայնիի» ձոր: Որպեսզի իր վրա կասկածներ չընկնեն, Թեմիրյանը Բերբերյանի տնից վերցրել է նրա բաճկոնը, փողկապը, անդրավարտիքը, ճամպրուկը, ինչպես նաեւ Բերբերյանի աշխատանքային նոութբուք-համակարգիչը, որոնցով նա 5 օր առաջ Հայաստան էր եկել Սիրիայից: Իսկ հետո, երբ արդեն ընկերոջ դիակը թաղում է ձորում, բետոնապատում այն, միայն այս գործողություններից հետո Թեմիրյանը ամերիկահայ գործարարի մեքենան տանում եւ կանգնեցնում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

 

Ինչպես հետո պարզվեց, Թեմիրյանը Բերբերյանի տնից հափշտակել է նաեւ 12 հազար ԱՄՆ դոլար: Թեմիրյանը հանցանքն իրականացնելուց հետո փորձել է իր համար ալիբի ստեղծել. թե Բերբերյանի շրջապատում եւ թե վերջինիս պատկանող Պուշկին-Աբովյան խաչմերուկում կառուցվող հյուրանոցային համալիրի շինարարների մեջ տարածել է, թե Բերբերյանն Էմիրություններում վիլլա ունի եւ հավանաբար մեկնած կլինի այնտեղ: Որպեսզի իրավապահների ուշադրությունը շեղի իր կատարած սահմռկեցուցիչ սպանությունից, որոնք, հնարավոր է, օդանավակայանի համակարգիչներում չգտնեն նրա մեկնումը հաստատող որեւէ տվյալ, Թեմիրյանը նաեւ տարածել է, թե Բերբերյանը երկու անձնագիր ունի, որոնցից մեկում նշված է այլ անուն-ազգանուն եւ հավանաբար մեկնել է հենց այդ անձնագրով: Մեր տեղեկություններով, Թեմիրյանը հանցագործությունը կատարել է միայնակ: Արդեն հայտնի է, որ Բերբերյանի դին ներկայացվել է ճանաչման նրա հետ սերտ շփման մեջ գտնված անձանց: Քանի որ 17 օր բետոնի տակ մնալուց հետո դիակը գրեթե ամբողջությամբ եղել է անճանաչելի, նշանակվել է դիակի ԴՆԹ թեստ, որի արդյունքներով, մեր տեղեկություններով, հաստատվել է, որ հայտնաբերվածը Բերբերյանի դին է: Սպանությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

 

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ

Link to comment
Share on other sites

menak mi ban chem haskanum xerdamah aneluts heto inchuy en ketamin srskel ??

 

 

Ketamine has a wide range of effects in humans, including analgesia, anesthesia, hallucinations, elevated blood pressure, and bronchodilation.[citation needed] Ketamine is primarily used for the induction and maintenance of general anesthesia, usually in combination with some sedative drug. Other uses include sedation in intensive care, analgesia (particularly in emergency medicine), and treatment of bronchospasm. It is also a popular anesthetic in veterinary medicine
Link to comment
Share on other sites

isk harazatnerin asel en te inchvro mi degh e srskats vro@ hetagayum tuyl chi talis DNA test anelu, yev dra hamar el DNA test chen karroghanum anel. harazattner@ DNA testy hamar tsankatsel en muyatsyal nahangnelum katarekl DNA, sakayn diyak @der HAyastanum e yev tuyl chen talsi USA berelu,,

 

mardiq 100000 tary araj satkats MAmonty vra en DNA test anum.. es inch xagha ....

Link to comment
Share on other sites

isk harazatnerin asel en te inchvro mi degh e srskats vro@ hetagayum tuyl chi talis DNA test anelu, yev dra hamar el DNA test chen karroghanum anel. harazattner@ DNA testy hamar tsankatsel en muyatsyal nahangnelum katarekl DNA, sakayn diyak @der HAyastanum e yev tuyl chen talsi USA berelu,,

 

mardiq 100000 tary araj satkats MAmonty vra en DNA test anum.. es inch xagha ....

 

mos, enenc es zarmacats harcnum, vonc vor nor es es gyotverannerin &anachum....

Link to comment
Share on other sites

I wonder if there is even one instance of a success story for a diaspora investment in Armenia without being somehow connected to the authorities.

So fitting. Two stories,

http://z.about.com/d/graphicssoft/1/0/7/_/...seGoldenEgg.jpg

Aesop’s fable;

http://en.wikipedia.org/wiki/The_Goose_Tha...the_Golden_Eggs

And slaughtering the cash cow with the big tststiks/katnaman.

http://www.dailyyonder.com/files/u2/cow-udder510.jpg

OK kill the goose, slaughter the cow, see if that goose will lay golden eggs anymore or that cow provide milk.

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

I just saw this. But my family has been discussing Nazo's death for a while now.

 

He had been doing business in Armenia since the late 70s. But not on the scale of his recent endeavors. He became very succesful in antique rug sales and renovation and built his wealth on that passion. I remember him as a permanent fixture of my childhood as he was my grandfathers apprentice in rug renovation and close friend to our family.

 

He was a very benevolent person. The cisumstances of his death are very disheartening.

Link to comment
Share on other sites

Կալանավորվել է ամերիկահայ գործարարին սպանողներից մեկը. ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է

[ 2009/06/15 | 18:59 ] Հիմնական թողարկում, քրեական

Էդիկ Բաղդասարյան

 

07_05-nazareth-berberian«Ես պաշտոնապես հայտարարում եմ` սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել»,- «Հետք»-ին ասաց Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը:

 

Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ի երեկոյան իր բնակարանից դուրս էր եկել, եւ դրանից հետո նրա մասին որեւէ լուր չկար: «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում:

 

Բերբերյանի անհետացման փաստով մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն», իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին: Հեղեղատարի մեջ փոս փորելով` հանցագործները դիակը ծածկել էին քարերով եւ հողով:

 

Ն. Բերբերյանի դին դեռեւս Երեւանում է: Նրա ծանոթներից երկուսը, դիակի ինքնության հավաստիությունը կասկածի տակ դնելով, ԴՆԹ հավելյալ փորձաքննության համար դիմել են Միացյալ Նահանգների օգնությանը:

 

«Այն, որ նրանք դիմել են ԱՄՆ-ին ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով, իհարկե, տուժողի իրավահաջորդի ցանկությունը եւ իրավունքն է: Բայց դիակի պարզման խնդիր չկա, այսինքն` դա միանշանակ Բերբերյանի դին է, որը հաստատվել է տարբեր փորձաքննություններով: Հետո՝ մենք դիակը հայտնաբերել ենք սպանությունը բացահայտելիս. հանցագործն է մատնանշել դրա տեղը»,- ասում է Աշոտ Կարապետյանը:

 

Հանցագործություն կատարողը մատնանշել է դիակի թաղման վայրը, որտեղ կատարվել է արտաշիրիմում: Կողքին հայտնաբերվել են իրեղեն ապացույցները (Բերբերյանի տան սրբիչը):

 

Աշոտ Կարապետյանը, «Հետքի» հարցերին պատասխանելով, նշել է. «Սա շահադիտական դրդումներով նախօրոք պլանավորված սպանություն էր: Բերբերյանի մտերիմներից մեկն է հանցագործությունը պլանավորել` դեռ սպանությունից մոտ 15 օր առաջ: Նա մանրամասն պլանավորել է, թե ոնց պետք է սպանությունն իրականացնի, ինչպես պետք է դիակը դուրս բերի շքամուտքից, որ մեքենայով տեղափոխի, ուր տանի եւ հետո ինչ գործողություններ կատարի, որպեսզի հերքի իր իսկ այլուրեքությունը:

 

Սպանությունը կատարել է խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով, այնուհետեւ հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել է այն վայրը, որտեղ հայտնաբերել ենք դին: Դրանից հետո ավտոմեքենան տարել է օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր, որովհետեւ այն եղել է լիովին սարքին վիճակում, չթալանված, գործի է դրված եղել նույնիսկ անվտանգության ձայնաազդանշային համակարգը:

 

Տանից գումար եւ ոսկյա իրեր հափշտակելուց բացի, հանցագործը վերցրել է նաեւ Բերբերյանի ճանապարհորդական ճամպրուկը, հագուստը՝ բաճկոնը, վերնաշապիկը, անդրավարտիքը, «Նոութբուք» տեսակի աշխատանքային համակարգիչը, իբր թե Բերբերյանը դուրս է եկել Հայաստանից, ու ինքն էլ ասում էր` ես գիտեմ, ոնց որ Բերբերյանն ունի նաեւ այլ անձնագիր: Այսինքն` դրանով իսկ նա կարողանում էր ինչ-որ տեղ իրավապահներին ապակողմնորոշել, որը, իհարկե, շատ կարճ տեւեց` 3-4 օր, որովհետեւ Բերբերյանի կորելուց 3-4 օր հետո արդեն քրեական գործ ենք հարուցել «Սպանություն» հոդվածի հատկանիշներով»:

 

Նազարեթ Բերբերյանի սպանության համար ոստիկանությունը կալանավորել է նրա ընկերոջը՝ 1974 թ. ծնված Պետրոս Թեմիրյանին: Վերջինս ոչ մի տեղ չէր աշխատում: Հինգ տարի առաջ նա դատապարտվել էր անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն իրականացնելու համար:

 

Բերբերյանի անհետացման մասին ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է տրվել ապրիլի 28-ին: Հաղորդում տվողի հետ եղել է նաեւ հանցագործը` Պետրոս Թեմիրյանը, որը զուգահեռ ուղղորդել է հաղորդում տվողին, թե` կարիք չկա անհանգստանալու, ես Բերբերյանի հետ խոսել եմ շաբաթ օրը (անհետացման օրը), ինքն ասաց, որ «հյուրեր ունի, իրանցով եմ զբաղված, վերջացնեմ հյուրերիս հետ կապված աշխատանքային զրույցը, կկապվեմ ձեզ հետ, բայց չկապվեց: Դե, հիմա մարդ ա, կարող ա գնացել ա Լոռու մարզ կամ մեկ այլ վայր, որովհետեւ ինքը սեր ուներ աղջիկների հետ ժամանակ անցկացնելու…»,- Կենտրոնի ոստիկանապետի փոխանցմամբ` ասել է հանցագործը:

 

Պետրոս Թեմիրյանը միաժամանակ Բերբերյանի ընկերական շրջապատում լուրեր է տարածել, թե իբր նա Բելգիայում ունի առանձնատներ եւ չի բացառվում, որ մեկնել է հենց Բելգիա:

 

«Սա էլ էր մտածված քայլ, ուղիղ չէր ասում ոստիկանությանը, որպեսզի իրեն ավելորդ հարցեր չտրվեին,- ասում է Ա. Կարապետյանը: – Մինչեւ Պետրոս Թեմիրյանին ձերբակալելն արդեն գիտեինք, որ հանցագործությունը կատարել է Բերբերյանի մտերիմը, եւ վերջինիս շրջապատում աշխատանքներ իրականացնելիս հասկացանք, որ, ամենայն հավանականությամբ, դա հենց Պետրոսն է արել»:

 

Կարապետյանի խոսքերով` հանցագործը մեծ դժվարությամբ է պատմել հանցագործության բուն մեխանիզմը, քանի որ «ավելի շատ մտահոգված էր ոչ թե նրանով, որ կարող է դատապարտվել առանձնապես ծանր հոդվածով, անգամ ցմահ ազատազրկման, այլ նրա մոտ ավելի շատ խոսում էր ամաչկոտությունը, որ ես այս ինչ կեղտոտ քայլ եմ արել»:

 

«Սպանությունը ուղիղ կապված է եղել բնակարանում առկա թանկարժեք իրերին եւ գումարին տիրանալու հետ: Ես պաշտոնապես հայտարարում եմ` սպանությունը Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել: Գողոնի ընդհանուր չափը համարժեք է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին»,- «Հետքին» ասել է Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը:

 

Դժվար է պատկերացնել, որ Պետրոս Թեմիրյանը հանցագործությունը կատարել է միայնակ: Մեզ հաջողվել է պարզել նաեւ, որ Նազարեթ Բերբերյանի անհետանալուց հետո օգտագործվել են նրա կրեդիտ քարտերը: Հանցագործը կամ հանցագործները առեւտուր են արել «ՍԱՍ» եւ եւս մի քանի այլ խանութներում: Խանութներից մեկում Թեմիրյանը ծախսել է խոշոր գումարներ, իսկ այնուհետեւ փորձել են գնած ապրանքներն ավելի էժան գնով իրացնել: Նա, ըստ երեւույթին, այդպես փորձել է ձեռք բերել կանխիկ գումար:

 

Նազարեթ Բերբերյանի ԱՄՆ-ում ապրող քույրը` Նուրիցան, այնքան էլ չի հավատում, որ եղբորը սպանել են կողոպտելու համար: Մեր հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց. «Դու հետեւիր, թե ով ինչ կանի հյուրանոցը ձեռք բերելու համար, կապերն էլ կտանեն այնտեղ»:

 

Հիշեցնենք, որ Նազարեթ Բերբերյանը Երեւանի կենտրոնում կառուցում էր հյուրանոց: Մասնագետները դրա արժեքը գնահատում են 20 մլն դոլար: Ն. Բերբերյանը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ: Տարածքը, որի վրա կառուցվում է հյուրանոցը, դեռեւս ամբողջությամբ նրանը չէր: Ամերիկահայ գործարարի ընկերությունն այդ տարածքի միայն 50 տոկոսի մասով էր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել:

Link to comment
Share on other sites

I just saw this. But my family has been discussing Nazo's death for a while now.

 

He had been doing business in Armenia since the late 70s. But not on the scale of his recent endeavors. He became very succesful in antique rug sales and renovation and built his wealth on that passion. I remember him as a permanent fixture of my childhood as he was my grandfathers apprentice in rug renovation and close friend to our family.

 

He was a very benevolent person. The cisumstances of his death are very disheartening.

 

 

EM jan yes NAzaretin Andzamb chem jamachum, na im m@terim barekami enkern er,

 

asem hetevyal@ yerb 2000 tvakanin barekams asum er te Nazaret@ Yerevan e gnatsel , Araratum xali patrastelu gortsaran e hiummneel, yev nuynisk ir otarazgi knoj@ yev yerexannerin e tanelu HAyastan cheyi havatum, jishtn asats ir n@man apahovvats mard@ iren tuyl k@ta iyd tesak tsaxseri tak m@tni gortsaran batsy manavand yerb inq@ xalu gortsy mej er, isk te inchpes ir otarazgi knoj@ yev yerexanerin er tanelu HAyastan iyntegh el aprelu hamar da djvar er mi qich haskanal. bayst te mard@ arets, yev g@na tes or v@jarets ir kyanqi g@nov...

 

Astvats Hogin Lusavori..

Link to comment
Share on other sites

Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է

[ 2009/06/20 | 17:30 ] քրեական http://hetq.am/wp-content/uploads/2009/05/07_05-nazareth-berberian.jpgԱմերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է նաեւ Միացյալ Նահանգներում նշանակված ԴՆԹ հավելյալ փորձաքննությամբ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՄՆ-ից ժամանած Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել: Մայիսի 5-ին գործարարի անհետացման փաստով հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին:

 

Թեեւ Հայաստանում նշանակված փորձաքննությունները հաստատել էին, որ հայտնաբերված դին Ն. Բերբերյանինն է, նրա ծանոթներից երկուսը կասկածի տակ էին դրել այդ հանգամանքը եւ դիմել ԱՄՆ-ի օգնությանը` ԴՆԹ հավելյալ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

 

 

Link to comment
Share on other sites

American DNA Tests Confirm Body is That of Nazaret Berberian

[ 2009/06/20 | 17:30 ] criminal The body found buried in a ditch alongside the Yerevan-Sevan highway on May 16, suspected to be that of American-Armenian businessman Nazaret Berberian, was verified by DNA testing that took place in the United States.

 

This news was reported by Ara Manukyan, a representative of the Berberian family, who arrived from the United States. Mr. Berberian had gone missing after leaving his Yerevan apartment on April 25. A suspect has been arrested and charged with the murder of Mr. Berberian.

 

Despite the fact that forensic experts in Armenia had verified the identity of the body, two friends of the deceased asked United States authorities to reconfirm the findings.

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Սպանված ամերիկահայ գործարարի դին տեղափոխվել է Լոս Անջելես

[ 2009/06/28 | 01:27 ] կարևոր, քրեական Ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դին երեկ տեղափոխվել է Լոս Անջելես: Հիշեցնենք, որ Ն.Բերբերյանը ապրիլի 25-ի երեկոյան իր բնակարանից դուրս էր եկել, եւ դրանից հետո նրա մասին որեւէ լուր չկար: Նրա դին հայտնաբերվել է մայիսի 15-ին:

 

Դին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հանձնվել է Լոս Անջելեսի մարզի դատաբժշկական հիմնարկի ներկայացուցիչներին:

 

Դատաբժշկական հիմնարկը պատրաստվում է դիակի երկրորդ և առավել մանրակրկիտ դիահերձում անցկացնել, որի նպատակն է որոշել մահվան պատճառը, բոլոր հասցված վնասվածքները, փնտրել թունավորման հետքեր և պարզել Բերբերյանի սպանության մոտավոր ամսաթիվը:

 

Կրկին անգամ կանցկացվի նաև ԴՆԹ թեստ: Բերբերյանի ինքնությունը հաստատելուն ուղղված առաջին ԴՆԹ թեստի արդյունքները խաբուսիկ էին, քանի որ արդյունքներում առկա էին նաև այլ անձի պատկանող ԴՆԹ-ի տվյալներ:

 

Ըստ Հայաստանում Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանի, «ոստիկանության ներկայացրած՝ սպանության օրը, եղանակը, տեղն ու նպատակը խելքին մոտ չեն»:

 

Բերբերյանի դիակը զննած Մանուկյանն ապա ավելացնում է, որ «մարմինն անկասկած խոշտանգվել է, մինչև սպանությունը, որը հավանաբար նրա տնից դուրս է տեղի ունեցել մայիսի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում: Այս կարծիքը հայտնում եմ՝ հաշվի առնելով ՀՀ ոստիկանության ներկայացրած նախնական տվյալները, դիակի վիճակի իմ անձնական զննումը, դիակի գտնված վայրում եղած եղանակային պայմանները, թաղման եղանակը, ինչպես նաև իմ զննելուց առաջ Երևանի դիահերձարանում դիակի պահպանման համար նախընտրված եղանակը»:

 

Հետախուզության դաշնային բյուրոն սպասում է Լոս Անջելեսի մարզի դատաբժշկական հիմնարկի արդյունքներին: Եթե պարզվի, որ հայկական իշխանությունների ներկայացրած եզրակացությունը չի համապատասխանում ամերիկյան մասնագետների բացահայտումներին, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նոր հետաքննություն սկսվի քրեական գործին առնչվող բոլոր փաստերը բացահայտելու, Բերբերյանի մահվան մեջ մեղավորներին հայտնաբերելու ու նրանց արդարադատության առաջ կանգնեցնելու նպատակով:

 

«Թեև Նազարեթին հետ բերել չենք կարող, եթե, իհարկե, պարզվի, որ գտնվածը Բերբերյանի դին է, մենք կարող ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ զարհուրելի ոճիրն իրագործած անձինք անպատիժ չմնան: Հակառակ դեպքում՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվող ոչ մի սփյուռքահայ ապահովագրված չէ նման դաժան ճակատագրից»-, ասում է Արա Մանուկյանը:

 

 

Link to comment
Share on other sites

Ամերիկահայ գործարարի սպանության փաստով հետախուզվում է երկու անձ

[ 2009/07/03 | 14:20 ] քրեական

Արարատ Դավթյան http://hetq.am/wp-content/uploads/2009/05/07_05-nazareth-berberian.jpg«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության համար, կալանավորված անձից բացի, կան նաև հետախուզվողներ, ընդ որում` նրանցից մեկը, «Հետքի» տեղեկություններով, կասկածվում է սպանության մեջ անմիջական մասնակցություն ունենալու համար:

 

Ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատեց այն տեղեկությունը, որ այս գործով կան հետախուզվողներ` մանրամասնելով, որ նրանք երկուսն են:

 

Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին:

 

Բերբերյանին սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա ընկերը՝ 1974 թ. ծնված Պետրոս Թեմիրյանը:

 

«Իհարկե, միջոցներ ձեռնարկվում են հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց փոխոստիկանապետը` նշելով, որ թեև հանցագործության դրդապատճառների «հիմնական մասը ճշտված է», այնուամենայնիվ, քննությունը շարունակվում է նաև «դրդապատճառների բացահայտման մասով»:

 

Գործի քննությունը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնի վարույթում: Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, պատասխանելով «Հետքի» հարցերին, մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ «սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել» և այն «ուղիղ կապված է եղել գործարարի բնակարանում առկա թանկարժեք իրերին եւ գումարին տիրանալու հետ»: Բերբերյանի բնակարանի գողոնի ընդհանուր չափը համարժեք է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին:

 

«Հետախուզվողներն անպայման կհայտնաբերվեն, հուսով եմ, և կենթարկվեն պատասխանատվության»,- ասում է ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը:

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

antsyal shabat or@ 07-25-2009 verchapes hoghin handznvets Nazarety Din,

mek jamits avel tevorgutyamb katarvats Tan Karg'i ( tesaktsutyun ) @ndhatskum hakirj nerkayatsvets te Nazaret@ ov er, te inch kortsretsin ir Harazatner@ yev ionch kortsrets Hayastan@ Nazareti mahov...

krkin angam nshvets te inch baregortsutyuner yev inch nerdrumner er katarel Nazaret@ ir HAyreniqum...

Oshin Qeshishyani hamarot nerkayatsrats xosqits tsankatsats mard ov antsanotr er NAzaretsin karrogh er janachel n@ran...

 

it's Ironic, Heranum es HAyreniqits, veradarnum qo luman nerdnum. ognum um karrogh es, inchpes karrogh es, anothevanin tun gnum, angortsin ashxatanq talis, anhuysin huys talis..... spanvum.. yev nuynisk qo is hayreniqum baxt ches unenum gerezman unenalu..

 

Astvats Hogin Lusavori

Link to comment
Share on other sites

Ամերիկահայ բարերար Նազարեթ Բերբերյանի սպանության ՀՀ ոստիկանության ներկայացրած վարկածները անհիմն են

[ 2009/07/15 | 12:22 ] հասարակություն http://hetq.am/wp-content/uploads/2009/07/15_07-Berberyan.jpg

 

Ամերիկահայ բարերար Նազարեթ Բերբերյանն իր երևանյան բնակարանից անհետացավ 2009 թ. ապրիլի 25-ին: Նրա դաժանորեն խոշտանգված մարմինը հայտնաբերվեց ՀՀ ոստիկանության կողմից սույն թվականի մայիսի 15-ին, Երևանից 25 կմ հեռավորության վրա:

 

Ըստ Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության՝ Բերբերյանը սպանվել է մեկ անձնավորության կողմից, ով ճանաչել է զոհին և ոճիրն իրագործել է 2009 թ. ապրիլի 25-ին զոհի բնակարանում՝ սեփական նախաձեռնությամբ:

 

Հունիսի 15-ին «Հետք»-ին տված հարցազրույցում Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը հայտարարել է, որ, հակառակ նախնական ենթադրությունների, «սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել»: ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե սպանությունը կողոպուտի հետևանք է:

 

Ներկա դրությամբ հանցագործության իսկական դրդապատճառը, մահվան օրը, ինչպես նաև հանցագործության հետևում կանգնած անձանց ինքնությունը դեռևս հստակ չեն: Այնուամենայնիվ, անկախ հետաքննությամբ ձեռք բերված փաստերն ու վկայությունները հակասում են տվյալ գործի վերաբերյալ ՀՀ ոստիկանության հրապարակած և չհրապարակած բոլոր պնդումներին:

 

Լոս Անջելեսի մարզային դատաբժշկական հաստատությունը (Los Angeles County Coroner’s Office) դեռ սպասում է իր նախաձեռնած մարմնի կրկնական հերձման լաբորատոր արդյունքներին, որոնք հայտնվելուն պես կհամեմատվեն առաջին հերձումն իրականացրած ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության հանրապետական կենտրոնի դատաբաժշկական փորձաքննության երևանյան բաժնի կողմից 2009 թ. մայիսի 15-ին տրամադրված տվյալների հետ:

 

«Դատելով առ այսօր մեր ձեռք բերած բոլոր վկայություններից՝ կան բոլոր նախադրյալները` եզրակացնելու, որ ՀՀ իշխանությունները կոծկում են տվյալ գործը, – հայտնում է Նազարեթ Բերբերյանի մոտ ընկեր և Հայաստանում Բերբերյան ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը: – Նախ և առաջ` Հայաստանի բոլոր իրավապահ մարմինների տրամադրած փաստաթղթերում որպես Նազարեթի մահվան օր նշված է 2009 թ. ապրիլի 25-ը: Երբ գիտականորեն անհնար է լինում որոշել տվյալ անձի մահվան ճշգրիտ ամսաթիվը, քաղաքակիրթ երկրներում որպես մահվան ամսաթիվ նշվում է դիակի հայտնաբերման ամսաթիվը: Տվյալ դեպքում մահվան ամսաթիվը պետք է լիներ մայիսի 15, 2009»:

 

«Ոստիկանությունը չի ցանկանում քննության առնել այն հավանականությունը, որ Նազարեթ Բերբերյանը անհետացումից հետո ինչ-որ ժամանակ կամ մինչև մարմնի հայտնաբերումն ընկած 20 օրերի ամբողջ ընթացքում ողջ է եղել, – նշում է Արա Մանուկյանը: – Այս ուղղվածությամբ տարվող հետաքննությունը կարող էր բացահայտել փաստեր, որոնք կմատնանշեին սպանության հետևում կանգնած անձի կամ անձանց ինքնությունը: Փոխարենը՝ նրանք պարզապես հայտարարում են, որ Նազարեթ Բերբերյանը ապրիլի 25-ին սպանվել է իր բնակարանում: Եվ որպես այս պնդումների փաստանիշ` նրանք ներկայացնում են մի ցուցմունք, որի հեղինակին, ինչպես ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանն է ինձ ասել, ծեծի են ենթարկել տվյալ հանցագործությունը կատարելու խոստովանություն կորզելու նպատակով»:

 

«Այս հանցագործության ետևում կանգնած անձանց՝ դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի հետ որևիցե առնչություն ունեցող յուրաքանչյուր հայի շահերից՝ լինի նա հայաստանցի, թե սփյուռքահայ: Հանցագործությունը կատարած, թե այն կոծկելուն աջակցած, դրա իրագործմանն ուղղակիորեն թե անուղղակիորեն մասնակցած անձինք պետք է պատասխան տան, – զգուշացնում է Մանուկյանը: – Եթե արդարությունը չհաղթի, ապա ավելի շատ հանցագործություններ կիրագործվեն Նազարեթի պես մարդկանց դեմ, որոնք անում են այն, ինչ իրենց պարտքն են համարում, այն է՝ նպաստել մեր մշակութային հայրենիքում ժողովրդավարական քաղաքացիական հասարակության զարգացմանն ու տնտեսապես հզոր երկրի կերտմանը»:

Նազարեթ Բերբերյանի հիշատակին հուշարձան-կայք է թողարկվել հետևյալ հասցեով. www.nazarethberberian.com

Նազարեթ Բերբերյանի հուղարկավորությունը տեղի կունենա 2009 թ. հուլիսի 25, ժ. 10:30-ին Հոլիվուդ Հիլզի Ֆորեսթ Լոնի գերեզմանոցին կից գտնվող Հին հյուսիսային եկեղեցում, որը հայտնի է որպես «Կարմիր եկեղեցի», հետևյալ հասցեով՝ 6300 Forest Lawn Dr., Los Angeles, CA 90068:

 

Հավելյալ տեղեկատվության համար խնդրվում է այցելել www.nazarethberberian.com կամ գրել info@nazarethberberian.com էլ. հասցեով:

 

 

Link to comment
Share on other sites

Nazareth Hagop Berberian bio:



Nazareth Hagop Berberian was born on June 11, 1951, in Yerevan, Armenia. His father Hagop had fled the 1915 Armenian Genocide from the village of Belan, Turkey, and had found refuge in Aleppo, Syria, where in 1943 he married Mary Kilejian, another Genocide survivor from Aintab, Turkey. Determined to return to their homeland, they joined the great wave of repatriation and made Yerevan their new home in 1946.

Nazareth was the younger of the two surviving children. His other two siblings had died earlier. Nazareth was only five years old when the Berberians lost another family member, their father Hagop. That loss was a heavy blow to the poor immigrant family. Twenty five years into their residence in Yerevan, when an opportunity finally arose to emigrate from the USSR, the Berberians relocated once again to find better refuge outside Soviet Armenia. In 1971, the family made their way to the U.S.A.



Nazareth was 19 years old when he had to adjust to a completely different environment. Being a lively and positive person, he quickly made many friends and partners. His outstanding gift of entrepreneurship was his initial capital in his quest for triumphs in the world of business. Intelligent and highly skilled, Nazareth became a successful carpet and real estate businessman in the United States. What is unique about his success story is that he was in the category of rare businessmen whose kindness and generosity do not hinder their skyrocketing ascent in their professional career.

While in the U.S., he never severed his tight bonds with Armenia, which served as his energizing "battery." His passports were filled with visa stamps that flew him to Soviet Armenia and back ever so often. But it was the collapse of the Soviet Union that not only increased the frequency of his visits but also dramatically altered the intention and duration of his sojourns.



Once an opulent, prospering republic during the Soviet era, Armenia of the early 1990s had become a war-torn, newly independent state with a paralyzed infrastructure and shattered economy. The chronically corrupt, mafia-driven government had plunged the majority of its population below the poverty line, as defined by the United Nations. The war, economic calamity and humanitarian disaster eventually caused mass emigration that stripped the country of one-third of its population of three and a half million. According to various estimates, a total of approximately one million people fled the country throughout the 1990s.

This was the Armenia that Nazareth Berberian had to witness during his visits following the fall of the Soviet Union. He took it as a challenge and decided to help alleviate the impoverished condition of his people. His first attempts of lending a hand amounted to simply giving money to people who were suffering the most.

http://www.nazarethberberian.com/images/aid1.jpgDue to the paralysis of the social infrastructure, there was no reliable mechanism that could accurately reflect people's most current living standards. Therefore, Nazareth initially had to locate and support the target group himself with the help of a classmate, former business partner and former Education Minister, Areg Grigorian. Later on, St. Sarkis Church in Yerevan was chosen as a place for registration of potential beneficiaries. Among them were homeless refugees from Artsakh, 1988 earthquake survivors, wounded soldiers in need of surgeries, starving children orphaned by the war, families of fallen liberators, and others.

Nazareth's guiding principle throughout his life was the following: "If your one hand is doing charity, your other hand should be unaware." He was always against media coverage of his charitable activities. "Nazareth Berberian's charity has been publicized only once, when all large Armenian families received aid in 1993," remembers Areg Grigorian in an interview to Ankakh weekly, "And I'm not talking about the habitual beans or sunflower oil everyone was fed up with. People had received so much food that they couldn't carry. The Ministry of Social Security has sent numerous letters of gratitude to Berberian."

Surprisingly, many of the beneficiaries until this day are unaware of the source of their support. Zemfira Arshakian, a widow with one kidney, remembered registering in the list of needy people at St. Sarkis Church one day in 1993. She received 4,000 rubles to look after her two children, however, she wasn't told the name of the benefactor. "I wore out the path to the church for a whole year, trying to learn his name. Eventually, my efforts were rewarded. It was Berberian."

To a large extent, it is thanks to Areg Grigorian that we know something about Nazareth Berberian’s early period of benevolence. Fortunately, he meticulously documented Nazareth's otherwise anonymous acts of charity and maintained the records for future generations as a good example of not only patriotism but philanthropy in general.

Over the years, Nazareth Berberian's humanitarian relief increased in scale and geographic diversity. “In April of 1999, I went to a remote village 35 kilometers off the main road in Northern Kashatagh to photograph a family that had 15 children,” remembers American-born Armenian, Ara Manoogian, a friend of Nazareth Berberian’s who lived in Artsakh at the time. “What I found was starving children and parents in despair. That night I visited Nazareth at his home in Yerevan and shared with him my findings. At best I was expecting his sympathy and sorrow for these villagers but instead was invited to join him the http://www.nazarethberberian.com/images/aid2.jpg next morning to the market where a large truck he rented was filled with tons of food and cleaning supplies that we delivered that afternoon to the entire village and a few other villages we encountered along the way.” Thanks to Nazareth and under the umbrella of the Monte Melkonian Fund, Inc., truckloads of desperately needed humanitarian relief made their way to thousands of people in the most remote villages of Artsakh, particularly those in war-torn Kashatagh, Karvachar, Martuni and Martakert regions (click here to see photos and video materials of his aid distribution). Many times Nazareth himself would accompany the distribution of aid but never revealed to the recipients that, in fact, it was he who had paid for the food and supplies. When asked, he would speak of an imaginary donor in the United States, who had supposedly entrusted him with the task of getting food to the people who needed it the most. At the same time, Nazareth Berberian was researching the possibility of establishing business enterprises in order to help the people to whom he was providing charitable aid become economically stable so they could provide for themselves. A number of these ventures he later implemented.

Link to comment
Share on other sites

The next turning point in his life was in 1998, when Nazareth Berberian moved to Armenia for permanent residence with his wife and children. He always referred to that major event as his lifetime dream come true. However, that did not imply sitting back and enjoying the gorgeous view of the twin snow caps of Mount Ararat, visible from the window of almost every Armenian home. In October of the same year, in the picturesque village of Dalar, located in the heart of Ararat valley, Nazareth established Bernar LLC, a rug manufacturing company. Owing largely to his previous experience in the same field, Bernar made a quick and efficient start. Besides producing Armenian, Caucasian, Persian and decorative rugs, the company pioneered the production of silk rugs in Armenia.

Nazareth Berberian was among the active participants of the first Armenia-Diaspora conference, which took place in September 1999. He attended a session on economic development, which was chaired by Vartan Oskanian, then Armenia’s Foreign Minister. The information he imbibed from this major economic event bridging the gap between the Diaspora and Armenia helped him identify the existing issues and inspired him to find solutions to each. He was elated by the prospect of his personal contribution to the welfare of the fledgling republic.

http://www.nazarethberberian.com/images/himnarkek.jpg In 1999, Nazareth Berberian established Project Armenia, a non-profit organization in the U.S. The chief purpose of the organization was the implementation of educational, cultural and social programs to generate employment opportunities as top priority for Armenia.

Owned by Project Armenia, Bernar LLC was a major part of Nazareth Berberian’s charitable initiative. The plant that employed great many a native was equipped with the latest technologies of rug and carpet production. Given the increase in demand for production, the management believed the enterprise had the potential of creating up to ten thousand jobs. Production was chiefly aimed at exports, and all proceeds flowed back to Project Armenia for more charitable initiatives.

"Nazareth was a man of high and exquisite taste; for days he could be ransacking his brain over the right choice of colors," reminisces Areg Grigorian. "Sometimes after everybody had gone home, he would stay at the factory for hours, trying to solve the puzzle of the right color for a specific rug."

To popularize Bernar rugs, Nazareth Berberian opened a showroom in the city of La Canada Flintridge, CA, in December 2007. He had plans to open showrooms in Yerevan, Armenia, Athens, Greece, Scottsdale, AZ, as well as Las Vegas, NV, in the years to come.

Berberian's second business venture was the establishment of Lil Nar Construction Company, which was to help him construct a carpet showroom in Yerevan, Armenia. However, he later decided to incorporate that idea into a larger concept. In 2006, Lil Nar undertook the http://www.nazarethberberian.com/images/nazmaket.jpgimplementation of his last major project of building a high class hotel by the name of Aragats in the heart of Yerevan at the intersection of Pushkin and Abovian Streets. Nazareth was planning to dedicate the first two floors of the hotel to a trading center that would showcase the best of Armenian productions, including high quality Bernar rugs. Intended to attract business travelers for accommodation, it was a brilliant marketing step for the exposure of Armenian exportable goods to potential international buyers.

The original planned size of the hotel further grew at the request of the Yerevan Mayor’s office, with the offer of a 99-year land lease of a small plot of land behind the already owned property. For this, residents living in dilapidated dwellings on the offered land were relocated by eminent domain, which was implemented in the name of revitalization of the city’s center. Unlike many developers who paid the residents far below market value for their properties they acquired, effectively putting families on the streets with no place to go, Nazareth Berberian paid not only market value, but would find an excuse to pay an additional $10,000 to each family in order to make sure those who were relocated could purchase and furnish a much nicer place than the rundown buildings they had been accustomed to.

Link to comment
Share on other sites

Alas, the thread of his life turned out to be shorter than his long-term plans. Sometime between April 25 and May 15, 2009, Nazareth Berberian was brutally tortured and then murdered by barbarians to satisfy their greed and envy. Multiple philanthropic missions http://www.nazarethberberian.com/images/kids.jpgwere left unaccomplished, and his family was left mourning over an irreparable loss. Nevertheless, a great philanthropist that he was, Nazareth Berberian will never be forgotten. No one should forget the deeds of a man who went beyond passive sympathy and did something to better battered lives.

Nazareth Hagop Berberian is survived by his four children, Nyree, Jakob, Arpi, Mary, his wife Liliana Berberian, his sister Nouritza Berberian, and numerous relatives and friends. May God rest his soul.

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Another Suspect Arrested in Nazaret Berberian Murder Case

[ 2009/09/22 | 11:41 ] important criminal http://hetq.am/wp-content/uploads/2009/05/07_05-nazareth-berberian.jpgRoA Police Department Kentron Division Chief Ashot Karapetyan reports that a little after midnight this morning Moscow police took Karen Dallakyan into custody in connection with the murder last spring of American-Armenian businessman Nazaret Hakob-Berberian. The suspect was about to board a plane leaving Moscow. Already arrested for the murder is his acquaintance Petros Demiryan. It appears that Dallakyan was a friend of the arrested and had no direct connection with the slain Berberian. The police report that Dallakyan, a barman by trade, was more deeply involved in the murder than Demiryan.Mr. Berberian had been drugged then suffocated. The perpetrators used his jeep to transport the body to a stretch of road along the Yerevan-Sevan highway, where they buried it in a rocky culvert. They then parked the jeep in the Zvartnots Airport parking lot to give the impression that Mr. Berberian had gone abroad.

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...