SAS Posted December 30, 2008 Report Share Posted December 30, 2008 (edited) Սիրելի բարեկամաներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը, ցանկանում քաջառողջություն, հաջողություն, ուրախություն, լի ու բարեկեցիկ կյանք: Եղեք կենսուրախ ու զվարթ, կենսախինդ ու լավատես՝ հեռու շառ ու փորձանքից: Թող այս տարում իրականանան ձեր երազանքները, հույսերը հուսախաբություն չդառնան: Մինչ նոր տեսություն: Հ.Գ. Գնալուց առաջ, մի երկու բերան երգեմ... Սեղանն է առատ, դիմացն Արարատ, Հնչում են երգեր, ուրախ ու զվարթ... Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի, Թո՛ղ հայոց գինին մեզ անուշ լինի: Փառք տանք մայր հողին... ՄոսՋան, շարունակիր, ես գնացի: Edited January 13, 2009 by MosJan Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 30, 2008 Report Share Posted December 30, 2008 (edited) Սիրելի բարեկամաներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանօրը, ---- Փառք տանք մայր հողին... --- ՄոսՋան, շարունակիր, ես գնացի: ԱմաՆոր- ԱմաՀին The Passing Year . Not very cheerful, yet, true. From Daniel Varouzhan’s ՓՈՒՇԻ ԱԿՕՍՆԵՐ anthology, Venice 1902-1905 ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ Պառաւցած է:- Ձիւն գիսակներ` ծոծրակին Խոր ակռաները կը սքողեն, եւ բերանն Ակռայ չըկայ. Միսերը չոր, ցըրտագին Կը դողան: Ան կը փախչի մերկ ծառերուն խորերէն. Կըքած, մախաղ մ’ունի ուսին. իր աչքեր` Աղօտ լոյսով, ձանձրոյթ, խոնջանք կը փայլին Տարուբեր… Միշ կը փախչի մախաղովն, ուր իղձեր կան, Մոխիր յոյսեր, անբախտներու վաղամեռ Հառաչանքներն ու ինքնախաբ մարդկութեան Երազներ: Ժամանակի մ’հեղեղին մէջ, հէ~ք պառաւ, Պատրանքներովիր քամակն ալ ծըռածէ: Կ’երթայ մեռնիլ հանգստութեան մէջ անձկաւ: Անդարձ է… Մըթընշաղին մէջ մարդիկներ, վայրապար, Աբշօրէն լուռ կը նային անոր ետեւէն, Եւ գոչելով թախանաձագին. Վայրկեա~ն մ’ալ. Կաղաչեն: Բայց ուղեւորնլերան ետեւ ալ լըռին Կը կորսըւի. Եւ կը դառնան մարդիկներ Նոր եռանդով մը կ’ընդգրկեն ՆորՏարին, Անտարբեր… Edited December 30, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted December 30, 2008 Report Share Posted December 30, 2008 Սիրելի բարեկամաներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանօրը, ցանկանում քաջառողջություն, հաջողություն, ուրախություն, լի ու բարեկեցիկ կյանք: Եղեք կենսուրախ ու զվարթ, կենսախինդ ու լավատես՝ հեռու շառ ու փորձանքից: Թող այս տարում իրականանան ձեր երազանքները, հույսերը հուսախաբություն չդառնան: Մինչ նոր տեսություն: Հ.Գ. Գնալուց առաջ, մի երկու բերան երգեմ... Սեղանն է առատ, դիմացն Արարատ, Հնչում են երգեր, ուրախ ու զվարթ... Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի, Թո՛ղ հայոց գինին մեզ անուշ լինի: Փառք տանք մայր հողին... ՄոսՋան, շարունակիր, ես գնացի: Արևի շողին, Գինի պարգևող Հայոց խաղողին. Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի, Թո՛ղ հայոց գինին մեզ անուշ լինի Փա'ռք տանք նոր կյանքին, Հողի մշակին, Որ միշտ կանաչեն Մեր դաշտն ու այգին. Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի, Թո՛ղ հայոց գինին մեզ անուշ լինի Գովե'նք դարեդար Աշխատանքն արդար, Մեր մեծ աշխարհի Արևը պայծառ. Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի, Թո՛ղ հայոց գինին մեզ անուշ լինի շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանօրը & Սուրբ Ծնունդը Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 30, 2008 Report Share Posted December 30, 2008 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՈՍՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Ինչպես մի երգ` սիրված և հին, շշնջում եմ անգիր. Շնորհավոր քո Նոր տարին, իմ Հայաստա՛ն երկիր, Կանաչ մնաս եղևնուդ պես, ապրես կյանքով երկար Եվ ինչքան Նոր տարի տեսնես դու նորանաս այնքան, Ամեն տարի բացես սեղան և ամեն Նոր տարի Սուրբ աղավնին խաղաղության քո թամադան լինի: Ես ուզում եմ, իմ Հայաստա՛ն, հզորանաս այնքան, Որ հույսերդ մի նոր լույս տան տիեզերքին, Անգամ ու թե մի օր մի խիզախ մարդ գնա Մարսին այցի, Ես կուզեի, որ խիզախն այդ լիներ հայաստանցի, Փոխվես տեսքով դու այնպիսին, աճես այնպես շռայլ, Որ հայրն ուրիշ աշխարհ տեսնի, որդին` ուրիշ աշխարհ: Շատ ես տեսել վիշտ ու արյուն, էլ չտեսնես երբեք Եվ ինչ իղձեր ունես կյանքում թող կատարվեն մեկ-մեկ, Աչքս փառքի քո կատարին` շշնջում եմ անգիր. Շնորհավոր քո Նոր տարին, իմ Հայաստա՛ն երկիր... ԱՐԱՄԱՅՍ ՍԱՀԱԿՅԱՆ ----------------------------------------------------------- ԽՈՍՔ ՆՈՐ ՏԱՐՈւՆ Ես ի՞նչ եմ ուզում, որ բերես դու ինձ... Ոչի՛նչ... Ա՜խ, միայն ոչինչ չտանես, Միայն չխլես, Ու քո անզիջում հողմերին չտաս Այս սերը- Իր մեջ առաջին սիրո Կապույտն ունեցող Ու լույսն ունեցող Այս սերը, Նրա հրաշքն անքնին Եվ անգամ նրա տառապանքն անքուն. Չտանես, Քո խենթ հողմերին չտաս, Ու ես ամեն ինչ կունենամ կյանքում. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ --------------------------------------------- Երնեկ թե այս Նոր տարին Վերջ տար հայի ցավերին, Չարը կորչեր, ու բարին Բուն դներ մեր սրտերին: Երնեկ թե այս Նոր տարին Ազատ շնչեր Հայաստան, Եվ շուրջ Մասիս մեր սարին Փայլեին արտ անդաստան: Երնեկ թե այս Նոր տարին Հայ ազգն իմի գումարվեր, Ի գլուխ Կարնո հայ ամրին Հայու դրոշը կծածաներ: Երնեկ թե այս Նոր տարին Ոտքի կանգներ Հայաստան, Եվ կիսաքանդ մեր Կարին Լիներ քաղաք մեր ոստան: Հայեր երբեք չերկմտեք Կկատարվի այս ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սրտեն... -------------------------------------------------- Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր: Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող, Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր, Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր… Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր, Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր: ՄԵՏԱՔՍԵ ------------------------------------------------- Խաղաղություն Ամանորի Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, Եվ օրհնություն Ամանորի, Ամանորի երջանկություն, Եղբայրություն Ամանորի: Խաղաղությո՜ւն հանդ ու դաշտին, Սար ու ձորին` խաղաղությո՜ւն, Սիրտը մաշող վերք ու վշտին, Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն: Հայրենիքիս չորս կողմերին Վեր ու վարին` խաղաղությո՜ւն, Խաղաղություն և հողմերին, Հող-երկնքին խաղաղությո՜ւն: Ճամփաներին, ճամփորդներին, Մոտ ու հեռվին` խաղաղությո՜ւն, Հայրենաբաղձ հոգիներին, Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն: Բարին մաղթենք անցնող տարուն, Բարի մաղթենք գալուն նորի, Սահմաններին լույս ու բարու Խաղաղությո՜ւն Ամանորի: Հարություն Հովնաթան -------------------------------------------------- Նոր տարու հետ նորանալով Հրաժեշտի ու հանդիպման Երանելի մի ակնթարթ… Զրը~նգ զրը~նգ,- ծոր է տալիս Ժամացույցի զանգը հպարտ: Սեղանների վրա թողած Իր օրհնությունն ու իր բարին, Հարազատի հոժարությամբ Հեռանում է հոգնած տարին: Մանուկ տարին իր սպիտակ Խանձարուրից աչքը բանում, Ուրախություն, ուրախություն, Ուրախություն է խոստանում: Ուրախանանք նոր տարու հետ,- Նոր տարու հետ նորանալով, Հին հոգսի հետ մեր քունքերի Ճերմակն անգամ մոռանալով… Ուրախանանք նոր տարու հետ, Նոր տարու հետ նորանալով, Դալարելով մեր կյանք ապրենք, Ոչ թե դանդաղ չորանալով Խաղաղություն մաղթենք հողին, Մաղթենք` ամեն սար ու ձորում Բողբոջներին բացվելու բախտ Եվ ծիլերին հասկավորում: Սիրողներին մաքուր սիրո Հավատ մաղթենք մի հաստատուն, Իմաստունին կորով մաղթենք, Եվ կտրիճին իմաստություն; Մերձավորին վստահություն, Մեծավորին` ներող հոգի, Բարուն ազատ թևեր մաղթենք Եվ բարություն ամեն ոքի: Հ Ա Մ Ո Ս Ա Հ Յ Ա Ն ----------------------------------------- Զարկենք թասերն ու դատարկենք Մեր այս սեղան-սինու կենաց, Քանի գինին մեզ չի խմել, Խմենք նաև գինու կենաց… Մեր սրտերում ուրախության Կրակն այնպես թող ճարճատի, Որ էլ հոգսի հետք չմնա Կնճիռներում մեր ճակատի: Ուրախանանք Նոր տարու հետ, Նոր տարու հետ զորանալով,- Շտկենք սապատն այս աշխարհի Թեկուզ մի քիչ կորանալով: Սահյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Anoushik Posted December 31, 2008 Report Share Posted December 31, 2008 Շնորհավորում եմ բոլորի գալող Նոր Տարին My dear friends, I wish you all a Happy 2009!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
ED Posted December 31, 2008 Report Share Posted December 31, 2008 Shnorhavor amenqis NOR TARIN, tsankanumem amena karevore! aroxjutyun, uraxutyun u amenayn bariqner dzez bolorin cheers Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted December 31, 2008 Report Share Posted December 31, 2008 Շնորհավոր բոլորիս Նոր Տարին... Թող 2009-ը վերցնի 2008-ի կիսատ թողած լավը ու հասցնի ավարտին...Իսկ վատն ու անցանկալին թող մնան անցնող տարվա օրացույցի էջերին... Բոլորիդ առողջություն...Թող 2009-ը բերի բարություն,լիքը լավ բաներ... եթե անգամ չբերի գոնե ունեցածներս պահպանի ու չտանի... Բոլորիդ ուրախ ժամանց, Բարի ախորժակ...Երևանում արդեն բոլորի քեֆը լավ-լավ է... Հ.Գ. Ջերմուկը չմոռանաք մոտերքում պահել... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 31, 2008 Report Share Posted December 31, 2008 Every time I hear this song I think of the following by Metsarents, and visa versa http://video.aol.com/video-detail/chestnut...cid=VIDURVMUS12 Հիւղը Միսաք Մեծարենց Դաշտի ճամբու մը վըրան, կամ ըստորոտը լերան, ուղեւորին Ժամանման ըսպասող հիւղն ըլլայի։ Ու գգուանքիս կանչէի ես ճամբորդներն անԺաման. ու ճամբուն վրայ մենաւոր, ու ճամբուն վրայ ոսկեման, եկւորներուն դիմաւոր՝ ծըխանիս ծուխն ամպէի։ Ու գրգանքիս կանչէի ուղեւորներ պարտասուն, ու բարեւի մը փոխան հազար բարիք ես տայի։ Հազար բարիք ես տայի, գոլը կրակին ճարճատուն կութքը բերրի դաշտերուն, բոլոր միրգերն աշունի, ու մեղր ու կաթ ու գինի… Ու լսէի ես ցայգուն, քովը կրակին ճարճատուն, երգն իրիկուան եկւորին. ու ջամբէի ես ցայգուն երազներով պատարուն նինջ՝ իրիկուան եկւորին։ Ու լսէի ես այգուն, սրտապատար ու տրոփուն գովքն իրիկուան եկւորին. ու դիտէի ես այգուն, ու խոկայի օրն ի բուն երթն իրիկուան եկւորին...։ Ու ձմեռներն ալ համբուն, հըրաւիրակ զըւարթուն, կանքնէի քովը ճամբուն. ու ձիւնապատ հէք մարդուն ես հայրօրէն, լայնաբաց երկու թեւերս պարզէի. մի՜շտ քաղցրագին, նիւթացած հըրաւէ՜րն ես ըլլայի։ Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜, դաշտի ճամբու մը վըրան, կամ ըստորոտը լերան, ուղեւորին Ժամանման ըսպասող հի՜ւղն ըլլայի Quote Link to comment Share on other sites More sharing options...
ED Posted January 1, 2009 Report Share Posted January 1, 2009 Շնորհավոր բոլորիս Նոր Տարին... Թող 2009-ը վերցնի 2008-ի կիսատ թողած լավը ու հասցնի ավարտին...Իսկ վատն ու անցանկալին թող մնան անցնող տարվա օրացույցի էջերին... Բոլորիդ առողջություն...Թող 2009-ը բերի բարություն,լիքը լավ բաներ... եթե անգամ չբերի գոնե ունեցածներս պահպանի ու չտանի... Բոլորիդ ուրախ ժամանց, Բարի ախորժակ...Երևանում արդեն բոլորի քեֆը լավ-լավ է... Հ.Գ. Ջերմուկը չմոռանաք մոտերքում պահել... Ani jan Jermuk prtsav bayts liq@ ARZNI ka erexeq qich jermuk xmeq, vnasa aroxjutyan hamar Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted January 1, 2009 Report Share Posted January 1, 2009 Sireliner jan, shnorhavorumem bolorit galiq Nor Tarin, cankanumem aroxchucyun yev amenayn lavn u barin... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 1, 2009 Report Share Posted January 1, 2009 Պրծ ... 2008-ին հրաժեշտ արեցինք և բարի գալուստ ասեցինք 2009ին: Երջանիկ և հաջողակ տարի թող լինի համայն մարդկության համար: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 2, 2009 Report Share Posted January 2, 2009 prts ---- qaghaq@ datarrkvets, hangsatatsav, mi qich, bolor RV, motor home, Dzi yev Arj PAratsnoghnerits, Faytonnerits, turist yev poghotsnerum q@nnogh rose parade'i sirahar joghovrdi mets mas@ g@nats, toghnelov kextot poghotsner, axpi kuyter, letsun apakanvats meqenaner... http://www.latimes.com/media/photo/2008-12/44305962.jpg http://www.latimes.com/media/photo/2008-12/44305967.jpg http://www.latimes.com/media/photo/2008-12/44305977.jpg http://www.latimes.com/media/photo/2008-12/44306117.jpg http://extras.mnginteractive.com/live/media/site205/2009/0101/20090101_040023_SX02-CLEANUP.jpg http://pasadena.net/roseparade/mess1.jpg Aravotyan g@Nam motikits tesnem te inch & inchpes en patrastel Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted January 2, 2009 Report Share Posted January 2, 2009 I wish a Happy New Year to all the members, hoping you all have a wonderful time. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted December 30, 2010 Report Share Posted December 30, 2010 Եվս մի տարի գլորվեց, կամ գլորեցինք, կամ մի կերպ հրեցինք պատմության գիրկը, կամ պատմությունը անհասկանալի արագությամբ խլեց մեզանից այն...Բերեց տարին այս, տարավ, պարգևեց ու ստացավ...թողեց հուշեր, անկրկնելի օրեր, դատարկ ու լի օրեր...Էհ՜Ինչ եմ ուզում ասեմ...Բոլորիդ գալիք տարին շնորհավոր լինի ժողովու՜րդ...Թող 2011-ը միայն բերի, պարգևի, լցնի բոլոր դատարկ կաղապարներն ու թեթե՜և անցնի, փետուրի նման...ով փնտրում է՝գտնի, ով գտել է՝ պահի ամուր... ունենաք լիքը ժպտալու առիթներ...և որ դժգոհելու միակ առիթը լինի շոգ կամ ցուրտ ու չգիտես ինչու միշտ մեղավոր եղանակը... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Anoushik Posted December 31, 2010 Report Share Posted December 31, 2010 Սիրելի Անի, ինչ գեղեցիկ ես գրում։ Ապրես Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 31, 2010 Report Share Posted December 31, 2010 (edited) http://cdn.babble.com/famecrawler/wp-content/uploads/2010/12/santa3.jpg Who knows this childrens ditty? Where is Nairi? Կաղանդ պապա, Կաղանդ պապաՍարերուն վրայեն կուգայ,Լայն բացեք ձեր դռներըԿաղանդ պապան թող ներս գայ: Երկար մորուք ճերմակ մազեր, Կարմիր հագուստ մէ հագեր,Տոպր ակ մը կռնակին վրայ,Ձերքն ալ գաւազան մը կայ: Նուէր կուտայ բարիներունԱղուոր ծեծ մը չարերուն,Ուստի տղաք, աղչիկներԸլլանք բարի խելոքներ: And this.Կաղանդ է այսօր փոքրիկներու օր,Որքան փոքրիկներ կընդունին նուէր:I don’t remember the rest so I will make it up.Չամիչ, թուզ ու շագանակՇաքար, հալվա եւ արգանակ: Edited December 31, 2010 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 31, 2010 Report Share Posted December 31, 2010 http://cache2.artprintimages.com/p/LRG/21/2152/I27CD00Z/art-print/susan-comish-santa-in-chimney.jpg I did not know that this is a translation from an English ditty.Here is another Kaghand song.Partially reconstructed.Remember that sometimes we call him Hayr Barsegh, Father Basil.Also note St. Nick and Nick-nick. (Papik, mamik u poqrik,Nstats nerqev pukheriq,Husan tesnel Hayr nick-nick.)Հայրիկ, մամիկ ու մեր Պետիկ ամենքն ալ ունին մի գաղտնիք: Հա, Հա, Հա ով չուզերՀա, Հա, Հա ելնել վեր,Տեսնելու Հայր Բարսեղ Նիք Նի քԾխանեն վար գալու գաղտնի ք: Ha, ha, ha ov chuzer?Ha, ha, ha yelnel ver?Tesnelu Hayr Barsegh nick-nickTskhanen var galu gaghtniq. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted December 31, 2010 Report Share Posted December 31, 2010 Shnorhavor dzeer bolori Nor Tarin Ameniyn Lav yev barin em tsankanum bolorin Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted December 31, 2010 Report Share Posted December 31, 2010 Hyeforum and I wish each and every member a very Happy and prosperous new Year. May all your resolutions and wishes come true. Take care and see you all next year!!!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Zartonk Posted December 31, 2010 Report Share Posted December 31, 2010 Շնորհավոր Նոր Տարին ժողովուրդ ջան, ցանկանում եմ ամենա լավն ու բարին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Azat Posted January 1, 2011 Report Share Posted January 1, 2011 Happy new year joghovurt jan, wish you and your families health and happiness for many many more years to come. May 2011 be filled with joy and prosperity for all of you Quote Link to comment Share on other sites More sharing options...
Anoushik Posted January 1, 2011 Report Share Posted January 1, 2011 To all my dear friends in this forum: I wish all of you a happy, healthy, prosperous 2011!!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted January 1, 2011 Report Share Posted January 1, 2011 Happy new year joghovurt jan, wish you and your families health and happiness for many many more years to come. May 2011 be filled with joy and prosperity for all of youOnly May? Nothing for the other months? Like June or October. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted January 4, 2011 Report Share Posted January 4, 2011 Սիրելի Անի, ինչ գեղեցիկ ես գրում։ Ապրես Անուշիկ ջան, այդ դու ես անուշ աչքերով կարդում... Ոնց է՞ս... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted January 5, 2011 Report Share Posted January 5, 2011 Սիրելիներ ջան, շնորհավորումեմ ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը. Ցանկանումեմ վոր 2011 թվականից սկսյալ բոլորիտ գոռծերն լինեն բարելավ և ամենա կարեվորը շատ արոխչ լինեք. Թող վոր այս տարվանից ձեր բոլոր երազանքները կատարվեն գոնէ 50%ով. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.