Johannes Posted December 26, 2008 Author Report Share Posted December 26, 2008 Հանրագիտարանից մէջբերում.- ԳԻՀԻ, yuniperus, նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի կամ ծառերի ցեղ: Տերեւները ասեղնաձեւ են կամ թեփուկաձեւ: Բարեխառն գօտում յայտնի է մօտ 70 տեսակ, 5 տեսակ ՀՀ-ում (Արարատ, Կոտայք, Սիւնիք, Գեղարքունիք, Իջեւան): Գ. Ունի տնտ. նշանակութիւն, որոշ տեսակների բնափայտն օգտագործւում է մատիտներ պատրաստելու համար եւ որպէս ատաղձագործական հումք: Պտուղները (հատապտուղ) պարունակում են եթերային իւղեր, շաքար, խեժ, օրգ. թթուներ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 1, 2009 Report Share Posted January 1, 2009 ԲԱՐՏԻ (Անգլ. poplar) Մէջբերում Արմատականից.-արժէքաւոր եթերային իւղեր: cc0000"]Սպիտակ բարդու ոստ[/color][/url] Ինչպէս տեսնում ենք՝ ծառը եւ նրա տերեւը ընդհանուր տեսք չունեն: Բարտին ահաւոր նման է Կաղամախուն: Ինքս էլ եմ շփոթում: ԲԱՐՏԻՆԵՐԸ Դանիէլ Վարուժան Խառն Բանաստեղծութիւններ 1912-1915 Տանս առջեւի ջըրհորին քով Պապս է տնկեր զոյգ մը բարտի. Լոյսն Աստղիկին, դողդոջելով, Անոնց վըրայ նախ կը կաթի: Ա`յնքան մօտիկ են իրարու` Որ նոյն սիւքով կը թըրթըռան. Մէկն իր երգը երբոր թողու` Միւսն իր շունչով կ’աւարտէ զաւյն: Մըրրիկներււն մէջ հերարձակ Գըտկըւած, խոր, կը հեծեծեն: Եւ կը բըզզանլուսնակին տակ Փեթակներու պէս լուսեղէն: Հարսըս ու ես անոնց կըռթնած, Կը նստինք հոն, ամէն գիշեր Տերեւներն յար կ’երգեն յուզուած Ա`յն` որ կը զգանք ու չենք ըսեր: Մազերն անոր` երբ մազերուս Խառնել կու գայ յանկարծ քամին` Զոյգ բարտիներըսիրասոյզ Աստղերուն մէջ կը համբուրուին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 13, 2009 Author Report Share Posted January 13, 2009 (edited) Հանրագիտարանից մէջբերմունք.- Կնձնի, տե'ս Թեղի: Թեղի (ulmus), թեղազգիների ընտանիքի ծառերի եւ թփերի ցեղ: Տերեւաթափ ծառեր են, ծաղկում են վաղ գարնանը: Տերեւները ձուաձեւ են, սղոցաեզր են, պտուղը թեւաւոր ընկուզիկ է: Չորասէր է, ցրտադիմացկուն: Յայտնի է 50 տեսակ, որից 8 ՀՀ-ում: Դաշտապաշտպան անտարաշերտերի եւ կանաչ շինութիւնների բնագաւառում ամէնատարածունը մանրատերեւ կամ ողորկ Թ. է (ulmus laevis pall), որը մեր հանրապետութեան տարբեր շրջաններում ստացել է ծփի, կնձնի անուանումը: Թ-ի բնափայտը օգտագործւում է կահոյքի արտադրութեան մէջ: Հանրագիտարանին մէջ թեղի ծառի անունով 6 տեղանուն կայ: Թուեմ.- ◊ Թեղենիս. լեռնագագաթ Ծաղկունեաց լեռնաշղթայի արեւելքում, ◊ Թեղենեաց Վանք, ◊ Թեղուտ. գիւղ Արեւմտեան Հայաստանի Խլաթ գաւառում, ◊ Թեղուտ. գիւղ ՀՀ Լոռուայ մարզում. Շնող գետի աջ ափին, ◊ Թեղուտ. անտառ ՀՀ-ում՝ Աղստեւ գետի ձախ ափին, ◊ Թեղուտ. հնավայր (մ. թ. ա. IV հազարամեակ) Էջմիածնից 3 կմ հարաւ: Մէջբերում «Շրջապատի ծառեր» կայքէջքէն.- Թեղի Ձուաձեւ Ulmus elliptica Թեղի Տերեւաշատ Ulmus foliacea Թեղի Հարթ Ulmus laevis (մանրատերեւ կամ ողորկ) Թեղի Խցանային Ulmus suberosa Տարբեր լեզուներում Թեղենու անունները.- Հայերէն՝ Թեղի, Ռուսերէն՝ вяз, ильм, Անգլերէն՝ elm, ֆրանսերէն՝ orme, Իտալերէն՝ impantanarsi, affondare, Սպաներէն՝ olmo, Յունարէն՝ πτελέα: Մէջբերում Արմատականից.- ԿՆՁՆԻ «Մի տեսակ յաղթանդամ ծառ է. լտ. ulmus campestris L» (ըստ Տիրացուեան, Contributo, էջ 81) Վեցօր. 93.- ՀԲուս. դնում է նաեւ կնձենի ձեւը: Թեղի (որ եւ թեղեայ ծառ) «պտղի, կնձնի, լտ. ulmus, ֆրանսերէն orme» (Արթինեան, Ածաշնչի տունկերը): = Բնիկ հայ բառ՝ հնխ. tel- ձեւից, բուսանուանական ի մասնիկով: Սրա հետ նոյն են լտ. tilia եւ միջին իռլանդերէն teile «թմբի, լորի»: Նոյն լտ. բառից է փոխառեալ յն. τιλιαι «բարդի»:-Այս բառին շատ նման է հնչում յն. πτελέα «կնձնի»: Գաւառականք.-Վան. թեղի, Համշէն. Մուշ թէղի, Երեւան թէղի, թէղէնի, Արցախ թէ՛ղէ, Պարսպատունիք թղի՛ «թեղի», որից էլ շնթեղի «թեղիի կարճ տեսակը»: - Ունինք նաեւ թեղի կամ թեղենի Զէթունի բարբառում «վայրի կարճ ծառ», որի արմատի կեղեւը թրջելով ծեծում են եւ ալիւրի հետ խառնելով եփելուց յետոյ՝ նոր դուրս եկած պալարների վրայ են դնում, որպէսզի շուտ հասնին եւ կամ պատռուին»: Լատիներէն բառը, թէեւ լեզուաբանօրէն նոյն հնդեւրոպական ծագումն ունի, սակայն այլ ծառի անուն է: Տարտար «հացի կամ թեղի ծառի պտուղը». ունի միայն Հբուս., բայց առանց վկայութեան: Edited January 13, 2009 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 14, 2009 Report Share Posted January 14, 2009 Բարի վերգալուստ քեզ, Սիրելի Օհան: Հոմանիշներ; ԹԵՂԻ-Կնձնի, մոծակենի, թեղենի, (լոշի)լօշի(?): Այո, այդ ծառին սովորական Անգլ. անունը ELM է իր զանազան ենթաճիւղերով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 14, 2009 Report Share Posted January 14, 2009 Բարի վերգալուստ քեզ, Սիրելի Օհան: Հոմանիշներ; ԹԵՂԻ-Կնձնի, մոծակենի, թեղենի, (լոշի)լօշի(?): Այո, այդ ծառին սովորական Անգլ. անունը ELM է իր զանազան ենթաճիւղերով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 19, 2009 Report Share Posted January 19, 2009 (edited) Հանրագիտարանից մէջբերմունք.- Հանրագիտարանին մէջ թեղի ծառի անունով 6 տեղանուն կայ: Թուեմ.- ◊ Թեղենիս. լեռնագագաթ Ծաղկունեաց լեռնաշղթայի արեւելքում, ◊ Թեղենեաց Վանք, ◊ Թեղուտ. գիւղ Արեւմտեան Հայաստանի Խլաթ գաւառում, ◊Թեղուտ. գիւղ ՀՀ Լոռուայ մարզում. Շնող գետի աջ ափին, ◊ Թեղուտ. անտառ ՀՀ-ում՝ Աղստեւ գետի ձախ ափին, ◊ Թեղուտ. հնավայր (մ. թ. ա. IV հազարամեակ) Էջմիածնից 3 կմ հարաւ: Մէջբերում «Շրջապատի ծառեր» կայքէջքէն.- Լատիներէն բառը, թէեւ լեզուաբանօրէն նոյն հնդեւրոպական ծագումն ունի, սակայն այլ ծառի անուն է: Teghut ,Lori Of late the village and the forest has been discussed widely Click on the photo stream and see. http://www.flickr.com/photos/86132777@N00/ Edited January 19, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 19, 2009 Author Report Share Posted January 19, 2009 Բարի վերգալուստ քեզ, Սիրելի Օհան: Հոմանիշներ; ԹԵՂԻ-Կնձնի, մոծակենի, թեղենի, (լոշի)լօշի(?): Այո, այդ ծառին սովորական Անգլ. անունը ELM է իր զանազան ենթաճիւղերով: Պարտիմ Ձեզ: Մոծակենի եւ լօշի չգտայ՝ որպէս ծառանուն: Teghut ,Lori Of late the village and the forest has been discussed widely Click on the photo stream and see. http://www.flickr.com/photos/86132777@N00/ Ի'նքն է: Ուրան պիտի հանէն: Բնապահպանման վտանգ կայ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 20, 2009 Report Share Posted January 20, 2009 Պարտիմ Ձեզ: Մոծակենի եւ լօշի չգտայ՝ որպէս ծառանուն: --- Ի'նքն է: Ուրան պիտի հանէն: Բնապահպանման վտանգ կայ: Սիրելի Օհան, թող որ այս խթման գիշերին քեզ խթանեմ եւ գեղարդ(spear) մխրճեմ քո կողին: Խնդրեմ ներիր ինձ: Պետրոսի(ԶՂՋՈՒՄ) խօսքով- “Մօրըս արտօսրը տեսի»: Խնդրեմ, շարունակիր քո ԾԱՌ շարանը: Ես այնքան բան եմ սովորէել!!! --- «Տուր ինձ ձեռքըդ, Եղբայր եմք մէնք որ մրրկաւ էինք զատուած»: Այո, «մանուկ» յան (Վայ քեզ քաղաք որ թագաւորըդ “մանուկ” է!!) եւ պոլսական մրրկաւ ենք զատուած: Անշուշտ!!! Damnit !!!!ԱնիծեալԱնէծք եւ կրկին Անէծք!!! Երբ պիտի փնտռել Ո ով թէ Օ- ով, Դ ով Տ ով թէ Թ ով, Ե- ով կամ Է-ով, Յ- ով թէ Հ- ով:? Պիտի փնտռել աբեղցբեղեան (ան) ուղղագրումով: Սուքիասեան Հոմանիշների Բառարան ԼՈՇԻ- Կնձնի, թեղի, թեղենի, մոծակենի Մենք տակաւին յիշենք երբ մեր բարեկամ ՍԱՍը խոստուանեց որ ինք չէր կարող գտնել ԼՈՇ/ԼԱՒԱՇ բառի արմատը, թէ այդ Արմատականում ուղղագրուած է իբր ԼՕՇ/ ԼԱՒՇ , ոչ Ո. Ճիշտ այդ պատճառաւ է որ մենք չգիտենք ԼՈՇ ԼՈՇ ԼԱՒՇ ԼԱՒԱՇ բառերի բոէն ծագումն ու իմաստը: Երանի կարենայի գտնել այդ History Channel ի յայտագիրը եւ փսխէի այդ կոթեալ հայուն երեսին:Հացի պատման եւ ժառանքի մասին էր: Ի միջ այլոց, նրանք նաեւ այցելեցին մի մեծՀայ հացի գործարան…. Եւ tնորէնը յստակ արտասանեց որ ԼԱՒԱՇ ը Լիբանանեան հաց է, ԷՇ, ԱՊՈՒՇ: Մենք Հայերէն որտեղ ենք սովորում, Հալէպ թէ Հապէշիստան, Երեւան թէ Եկաթերինա : ? Հանրագիտարանը չի նշում ԼՈՇԻ: Բայց տես ԼՈՇՏԱԿ ԼՕՇՏԱԿ Մի ժամանակ, մեզմէ մին առաջարկեց որ ամենաբոյժ (Panacea) ԼՕՇՏԱԿ ը GINZENG/ZENZEN է: Ոչ! Մարդակերպ ginzeng (Bryonia Alba) ին Հայերէնը ԺԷՆԺԵՆ է: Տես ԼՈՇԱԿԻ պատկերը, մանաւանդ նրայ մարդակերպ արմատը http://www.palouseprairie.org/bryonia_alba/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 20, 2009 Author Report Share Posted January 20, 2009 Լօշ-ի մասին «Բոյս» անուն շարանին մէջ պիտի գրէի, քանզի նրան որպէս թուփ գիտակցեցի: Սուքիասեանը նրան կնձնի (թեղի-թեղենի) ծառի հոմանիշն է համարել, մինչ թեղի ծառի վերաբերեալ մէջբերումներս չեն խօսում այդպէս: Բացի այդ, -ինչպէս պատկերներն են ցոյց տալիս,- նման չեն: Որթ է (խաղողի ծառի նման) եւ պատատուկ (բաղեղ): Մէջբերում.- ԼՕՇ «թաղթ կամ արանց ծաղիկ կոչուած բոյսը». որից լօշտակ կամ լոշթակ «մանրագոր, byrania alba կոչուած մարդանման բոյսը» Բժշ. Վստկ. 207 կամ «ճերմակ որթ, որթի պատատուկ»: = Ծագում է լօշ «հաց» բառից. Կոչուած է նաեւ «խոզի հաց»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 21, 2009 Report Share Posted January 21, 2009 (edited) Չգիտեմ որտեղ զետեղել սա: Միթէ ծառ է, թուփ (bush), բոյս կամ մացար? Մի քիչ Այբենական յետքայլ…. Օհան, խնդրեմ ընդլայնիր: ԲԱՂԵՂ- Բաղեղն Պատատուկ բոյսը, helix. Սովորական ամենօրեալ Անգլ, IVY Մեր բարձգոյն համալսարանները Ivy League կոչուին քան նրանց շէնքերը ԲԱՂԵՂԱՊԱՏ են: http://www.fotosearch.com/sc/CSP127/1270633/ http://images.flowers.vg/1024x768/ivy.jpg Մէջբերում Վարուժանի Ով Դար, Ով Դար ից Բ աղեղնապատ վանքերուն կամարին տակ կը փըրփ րի: Ո`Վ ԴԱՐ, Ո`Վ ԴԱՐ Մենաշնորհով կրօնքներունանոնք ի զուր կը սպառնան.- Ժողողովուրդն ա`լ կը մրնչէ~վերքին ցաւեն դարաւոր. Կ’ուզէ որ աչքն Աստուծոյ` ազատ մարդուն խիղճին մէջ Ազատօրէնցոլանայ… Սաւառնի հեստ հոգին Ահա նորէն կ’արբենայմենաստանիմէջ ապրող Անկեղծներուն սըրտինմէջ.- Ըմբոստութիւնը նոյնիսկ Բ աղեղնապատ վանքերուն կամարին տակ կը փըրփ րի: Չորս ծագերու չորս գոռոզ Եկեղեցիքն ահաւասիկ Իրարու դէմ անգամ մ'ալ ըմդդիմամարտ կը փշրին: Edited January 21, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 22, 2009 Author Report Share Posted January 22, 2009 Բաղեղապատ շէնք շատ կը սիրեմ: Երեք տարի առաջ բերի եւ ցանեցի մեր պարտէզին մէջ: ԺՀԼԲ բառարան.- ՊԱՏԱՏՈՒԿ, Պատատուկազգիների ընտանիքին պատկանող բոյսերի ցեղ, փաթաթուող կամ գետնատարած ընձիւղներով, փողաձեւ ծաղիկներով, որոշ տեսակները վնասակար մոլախոտեր են, ուրիշներն էլ ծաղկային բոյսեր (convolvulus): Քառորդ ժամից յետոյ երեւաց մի խրճիթ, որ թաքնուած էր ծառերի ու պատատուկների մէջ (Ր): Արմատական.- ԲԱՂԵՂՆ «պատատուկ բոյսը, լտ. hedera helix, ֆրանսերէն lierre»: = Կազմուած է բաղ «կից, յար», բաղել «կցել, միացնել» արմատից. կրկնութեան ձեւի համար հմմտ. պատ-ատ-ել, փաթ-աթ-ել. իսկ իմաստի զարգացման համար հմմտ. հյ. պատաղիճ, պատատուկ «բաղեղ» (պատել բայից), լտ. convolvulus «բաղեղ» (convolvo «ոլորուիլ, պատատիլ» բայից), յն. έλιξ «մի տեսակ բաղեղ» (έλιξ «ոլորուն, գալարուն» բառից): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 29, 2009 Author Report Share Posted January 29, 2009 ԲԵՒԵԿՆԻ Մէջբերում Արմատականից. ԲԵՒԵԿՆ «մի տեսակ սեւ ու փոքրիկ պտուղ է» որից բեւեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բեւեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus»: ԳՒՌ.- Խարբերդ բ‘էվգի, Զէթուն բ‘իբիգ, բ՛իբգինէ, նոյն է նաեւ Բիւթանիա բեմպիկ: Փոխառու.- վրաց. ბელეკონი «բեւեկնի»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 29, 2009 Report Share Posted January 29, 2009 (edited) ԲԵՒԵԿՆԻ Մէջբերում Արմատականից. ԲԵՒԵԿՆ «մի տեսակ սեւ ու փոքրիկ պտուղ է» որից բեւեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բեւեկնի իւղը (ռուս. Հետաքրքիր գիւտ: Տես Հանրագիտարան ԲԵՎԵԿՆ(տերպենտին), ԲԵՎԵԿՆԱԽԵԺ, ԲԵՎԵԿՆԱՅՈՒՂ … Ըստ միջազգային աղբիւրներու երեւի սա ենթազգիներ ունի, նման Pistacio chinensis etc. Ինձ թուի թէ սա վայրի, անմշակ Պիստակ(ենի) է, քանի բոլոր աղբիւրները վէրջապէս կոչեն Pistachio, պատճառը, Լատինա -Իտալերէն C=CH= Չ կը ձայնէ: Ի միջ, վերեւ ես հարց տուի թէ Խնկենի /Խնկի Ծառ ը ինչ է: Տես Կոմիտաս “Մեր դռանը Խնկի Ծառ գիւլիւմ ջան”. Երեւի Խնկի Ծառը Պիստակենի Pistachio է: Տես “Pistacia mutica Khnkeni, Pistakeni Btaterev Խնկենի, Պիստակենի Բթատերև”. Թէ ինչու Պիստակենին նաեւ ԽՆԿԵՆԻ (խունկ) է կոչուել??? Ես փորձեցի վերի ցանկը Այբենակացնել: Վստահ եմ շատ վրիպեցի: Խնդրեմ սրբագրել: Տես Ա Robinia pseudoacacia Robinia Keghts Akatsia Ռոբինիա Կեղծ Ակացիա Ailanthus altissima Ajlant Bardzrabun Այլանթ Բարձրաբուն Corylus colurna Ardjatkhleni Արջատխլենի Crataegus orientalis Szni Areveljan Սզնի Արևելյան Diospyros lotus Khurma Kovkasjan Խուրմա Կովկասյա Բ Carpinus caucasica Bokhi Kovkasjan Բոխի Կովկասյան Carpinus orientalis Bokhi Areveljan, Ghazhi Բոխի Արևելյան, Ղաժի Cerasus vulgaris Baleni Sovorakan Բալենի Սովորական Populus alba Bardi Spitakaterev Բարդի Սպիտակատերև Populus euphratica Bardi Eprati Բարդի Եփրատի Populus gracilis Bardi Nrbagegh Բարդի Նրբագեղ Populus nigra Bardi Sev Բարդի Սև eng Populus tremula Bardi Antarajin Բարդի Անտառային Գ Gleditschia triacanthos Gledichia Sovorakan Գլեդիչիա Սովորական Գլեդիչիա Սովորական Juniperus foetidissima Gihi Sratepuk kam Garshahot Գիհի Սրաթեփուկ կամ Գարշահոտ Juniperus oblonga Gihi Erkaraterev Գիհի Երկարատերև Juniperus polycarpos Gihi Bazmaptugh Գիհի Բազմապտուղ Juniperus virginiana Gihi Virginajin Գիհի Վիրգինային Դ (մենք արդեն տեսանք ԴԱՓՆԻ-Daphne/Laurel) Persica vulgaris Deghdzeni Sovorakan Դեղձենի Սովորական Cotinus coggygria Drakhtatsar Դրախտածառ Ե Picea abies Eghevni Sovorakan Եղևնի Սովորական Picea pungens Eghevni Kerikavor Եղևնի Կեռիկավոր Ը Juglans nigra Unkuzeni Sev Ընկուզենի Սև Juglans regia Unkuzeni Sovorakan Ընկուզենի Սովորական Թ Ficus carica Tzeni Sovorakan Թզենի Սովորական Acer campestre Tkhki Dashtajin Թխկի Դաշտային Acer hyrcanum Tkhki Hirkanjan Թխկի Հիրկանյան Acer ibericum Tkhki Vratsakan Թխկի Վրացական Acer negundo Tkhki Hacenaterev Թխկի Հացենատերև Acer platanoides Tkhki Sraterev Թխկի Սրատերև Acer pseudoplatanus Tkhki Sosiaterev Թխկի Սոսիատերև Acer tataricum Tkhki Tatarakan Թխկի Թաթարական Acer trautvetterii Tkhki Bardzrlernajin Թխկի Բարձրլեռնային Ի Euonymus europaea Ileni Sovorakan Իլենի Սովորական Euonymus latifolia Ileni Lajnaterev Իլենի Լայնատերև Խ Malus domestica Khndzoreni Kulturakan Խնձորենի Կուլտուրական Pistacia mutica Khnkeni, Pistakeni Btaterev Խնկենի, Պիստակենի Բթատերև Ծ Armeniaca vulgaris Tsiraneni Sovorakan Ծիրանենի Սովորական Կ Catalpa bignonioides Katalpa Sovorakan Կատալպա Սովորական Betula litwinowii Kechi Litvinovi Կեչի Լիտվինովի Betula pubescens Kechi Tavot Կեչի Թավոտ Betula verrucosa Kechi Elundavor Կեչի Ելունդավոր Biota orientalis Kensatsar Areveljan Կենսածառ Արևելյան Cerasus avium Keraseni Կեռասենի eng Koelreuteria paniculata Kelrejteria Huranavor Կելրեյթերիա Հուրանավոր glyptostroboides Metaseqvoja Մետասեքվոյա Հ Cornus mas Honi Sovorakan Հոնի Սովորական Fagus orientalis Hachareni Areveljan Հաճարենի Արևելյան Fraxinum pennsylvanica Hatseni Pensilvanjan Հացենի Պենսիլվանյան Fraxinuma excelsior Hatse Ձ Aesculus hippocastanum Dziakask Sovorakan Ձիակասկ Սովորական Մ Maclura aurantiaca Makljura Narndjagujn Մակլյուրա Նարնջագույն Ն Amygdalus communis Nsheni Sovorakan Նշենի Սովորական Cupressus sempervirens Nochi Mshtadalar Նոճի Մշտադալար Punica granatum Nrneni Sovorakan Նռնենի Սովորական Շ Castanea sativa Shaganakeni Sovorakan Շագանակենի Սովորական Hippophae rhamnoides Chichkhan Sovorakan Չիչխան Սովորական ՈՒ Salix alba Ureni Spitak Ուռենի Սպիտակ Salix caprea Ajtsureni Այծուռենի eng Salix excelsa Ureni Haravajin Ուռենի Հարավային Ս Cydonia oblonga Serkevileni Sovorakan Սերկևիլենի Սովորական Ilex aquifolia Sghotsi Sovorakan Սղոցի Սովորական Տ Buxus sempervirens Tosakh Mshtadalar Տոսախ Մշտադալար Փ Celtis caucasica Prshni Kovkasjan Փռշնի Կովկասյան Elaeagnus angustifolia Pshateni Neghaterev Փշատենի Նեղատերև Elaeagnus orientalis Pshateni Areveljan Փշատենի Արևելյան Edited January 29, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 29, 2009 Author Report Share Posted January 29, 2009 Բարեւ, Կը սպասեմ խ գիրին հասնիլ, որ գրեմ Խնկենիի մասին: Ես ալ նոր կը սորվիմ, ու հաստատ չեմ կրնար որոշել բան մը: Վաւերագրական ֆիլմերու մէջ տեսած եմ, թէ ինչպէս Արաբական Թերակղզիի հարաւը՝ Եմենի ու Ոմանի բնակիչերը ծառեր կը ճեղքեն, որպէսզի վէրքէն խեժ հոսի: Այդ խեժի սառած վիճակը արաբական խունկն է, ուստի խնկենին ալ տեսակ մը ծառ ըլլալու է, որուն խեժը անուշաբոյր է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 7, 2009 Author Report Share Posted February 7, 2009 Թզենի, թուզ պտուղի անունից: ԹՈՒԶ «թուզ պտուղը», թզենի, թզաբեր, թզենապատ, թզենակասփած, մոլաթուզ, ժանտաթզենի, մոլաթզենի, ադամաթուզ, թզկերուկ «մի տեսակ թռչուն՝ որ շատ է սիրում թուզ ուտել. ֆր. becfigue» բառերը, որոնք վկայուած են հայ մատենագրութեամբ, ածանցուել են թուզ պտուղի անունից: = Փոխառեալ է հին Միջերկրեան լեզուից (ինչպէս գինին կամ իւղը), որից փոխառեալ է նաեւ յն. բէովտ τυχον, ուտ. t’ôqâna, հոմեր. συχον, լտ. ficus (որից էլ հսաքս. figa, հոլլ. vijg, գերմ. feige, ֆրանս. figue եւն), բոորն էլ «թուզ»: ԳՒՌ. Ախալցիխէ Երեւան Զէթուն Խարբերդ Կարին Հաճըն Համշէն Մակու Մուշ Նոր Նախիջեւան Ջուղհա Սեբաստիա Տիգրանակերտ թուզ, Տփղիս թուզը (սեռ. թզան), Ոզմի թօւզ, Ագուլիս Գորիս Արցախ թօ՛զնը, Վան թիւզ.-ծառը նշանակելու համար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետերբուրգ 1788, էջ 54 ունի թզնենի.- գաւառականների մէջ (Ասլանբեկ Ոզմի) թուզ նշանակում է նաեւ «կանացի ամօթոյք». այսպէս է նաեւ յն. συχον «կոպի կամ սրբանի վրայ այտոյց, կանացի ամօթոյք»: Իւղի կապակցութեամբ: Թէեւ բնիկ հայերէն բառ է, բայց, ըստ երեւոյթին, Մեջերկրեան լեզուներից փոխառեալ է Հնդեւրոպական մայր լեզու, որից էլ հայերէնին: Ըստ «Շրջապատի ծառեր»ի՝ Թզենի Սովորական Ficus carica: Անգլերէն-Արաբերէն ելեկտ. Բառարանս արաբերէն ալ-թին التين բառը թարգմանեց՝Figs եւ sycamore: Figs հասկանալի է, մինչ sycamore, որ plane կամ սօս «չինար» ծառի հիւսիսամերիկեան անունն է թզենի չէ: Թզենիի եւ Սօսի տերեւները նման են: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 8, 2009 Report Share Posted February 8, 2009 (edited) Թզենի, թուզ պտուղի անունից: ==== ԳՒՌ. Ախալցիխէ Երեւան Զէթուն Խարբերդ Կարին Հաճըն Համշէն Մակու Մուշ Նոր Նախիջեւան Ջուղհա Սեբաստիա Տիգրանակերտ թուզ, Տփղիս թուզը (սեռ. թզան), Ոզմի թօւզ, Ագուլիս Գորիս Արցախ թօ՛զնը, Վան թիւզ.-ծառը նշանակելու համար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետերբուրգ 1788, էջ 54 ունի թզնենի.- գաւառականների մէջ (Ասլանբեկ Ոզմի) թուզ նշանակում է նաեւ «կանացի ամօթոյք». այսպէս է նաեւ յն. συχον «կոպի կամ սրբանի վրայ այտոյց, կանացի ամօթոյք»: Օհան, դարձեալ մի հոյակապ գիր: Խնդրեմ ներիր, մի թող որ թափառիմ: Արդեն վերեւ տեսանք “թուզ” բառի ի փոխաբերա կան իմաստը, սա միակ մեր լեզուին սանմանափակ չէ : Պիտի չի պատկերացնեմ սրա փոխաբերանքի պատճառը: Տես թէ Հայերէն ԹԶՈՒԿ, (dwarf) կարճահասակ, փոքրիրան ը որտեղից գայ: Արմատականը չի խօսի: Միթէ փնտռել ԹՈՒԶԻԿ? Հոմանիշներ: ԹԶՈՒԿ- Կարճահասակ, թզահասակ, գաճաճ, կոտակ, կոլոտ, կարճիկ, կարճլիկ, թզիկ, մարդուկ, այրուկ, բութուկ, գոլոճ, քզխիկ, քզուխ, ճնտիկ, աճուճ -մաճուճ, աճուճ -պաճուճ: Luke19 [2] And, behold, there was a man named Zacchaeus, which was the chief among the publicans, and he was rich. [3] And he sought to see Jesus who he was; and could not for the press, because he was little of stature. [4] And he ran before, and climbed up into a sycamore tree to see him: for he --- Ղուկաս, 19 , 1-Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր։ 2Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր։ 4Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: Եւ վերջապէս կը հասկանանք թէ ինչու ոմանք բանանը կոչեն «ադամաթուզ»? , (banana=adamatouz?). See “fico d”adamo” and “musa paradisiaca”. http://iu.ff.cuni.cz/pandanus/database/details.php?id=814 Green banana, …Musa paradisiaca-troglodytarum; --- Musa paradisiaca, Scitamineae Fig.- Plantain (Eng.), Bananier (Fr.) ------ The Greeks under Alexander must have become acquainted with it; Theophrastus and Pliny describe a tree called Pala, with leaves like the wing of a bird, ---- The word pāla signifies "leaves," but we are not aware of its ever having been applied to the plantain. The Arabs call it Mauz and Talk, and under the latter name it is mentioned in the Koran - -*- ---- Under the name of Mauz, Mosne describes the fruit as useful …. he considers it to be aphrodisiac***-------- "Such as I is like the Mauzah, which does not attain to a good state until its parent dies." (Madd-el-kamus.) The early Italian travellers called the plant Fico d' Adamo, and thought they saw in the transverse section of the fruit a cross or even a crucifix. Mandeville calls it the Apple of Paradise. The varieties of the plantain are very numerous; Rumphius ------- ***Of course! Why not! After all every exotic fruit is. BTW the Armenian word for it is ցանկայարոյց, վեներական: As to the WA ԱԴԱՄԱԹՈՒԶto mean cactus fruit, aka Prickly Pear= փշոտ տանձ http://www.mccullagh.org/db9/1ds-4/prickly...s-flowering.jpg Cactus=կակտուս: Հանրագիտարան -տես ԿՌԶԻ-ԳՐԶԻ, բայց ցաւոք, ոչ մի լուսաբանում: تين شوكى “teen shoki” to mean “prickly fig, փշոտ թուզ”. իսկ Անգլ. ասէ "փշոտ տանձ","prickly pear". Also known as “saber”. Please search and see how many sites say that it is connected to “sabra” , native born Israeli. Edited February 8, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 9, 2009 Author Report Share Posted February 9, 2009 Պարտիմ Ձեզ բարեկամ. ցուցաբերած ուշադրութեան համար: Հպարտ եմ Ձեզմով: Ըստ հանրագիտարանի ԹԶԵՆԻ (Ficus carica), թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի մերձարեւադարձային պտղատու ծառ: Բարձրութիւնը 8-10 մ է: Արմատային համակարգը հզօր է, ճիւղաւորուած: Սաղարթը խիտ է, գնդաձեւ կամ լայն բրգաձեւ: Տերեւները խոշոր են, խորը կտրուած, բլթակաւոր: Պտուղները ընկուզիկներ են, առաջանում են պտղակալից եւ նրա մէջ գտնուող սերմերից: Լինում են գնդաձեւ, տանձանման, 15-20 գ եւ աւելի կշռով, կանաչ-վարդագոյն, սեւ-վարդագոյն, դեղնավարդագոյն: Սովորաբար երկտուն բոյս է՝ բաժանասեռ ծաղիկներով, լինում է նաեւ միատուն: Արական եւ իգական ծաղիկները հաւաքուած են տանձանման, երբեմն գնդաձեւ ծաղկաբոյլերում: Փոշոտումը՝ խաչաձեւ, կատարւում է փոքրիկ միջատի՝ բլաստոֆագայի միջոցով: Որոշ սորտեր պտուղ են առաջացնում առանց փոշոտման՝ կուսածնութեամբ (պարթենակարպ): Իգական ծառերի մեծ մասը տարուայ ընթացքում բերք է տալիս 1-2 անգամ: Պտուղներն օգտագործւում են թարմ, չորացած եւ վերամշակուած վիճակում: Ջերմային բոյս է, բազմանում է կտրոններով, անդալիսով, սերմերով: Մշակւում է Փոքր Ասիայում, Ալժիրում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Անդրկովկասում, Ղրիմում եւ Միջին Ասիայում: ՀՀ-ում մշակւում է Մեղրու, Իջեւանի շրջաններում: Ա. Մարգարեան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 13, 2009 Author Report Share Posted February 13, 2009 (edited) Արքենի Սա ծառի կամ բոյսի ածական է, այսինքն՝ կարեմք արքենի կոչել, որեւէ բոյս, որ՝ լաւ, ուռճացած ու ազնիւ է: Յապաւումով ընթերցենք՝ Արմատականի ասածը.- ԱՐՔԱՅ «թագաւոր»: Բառիս բուն պարզական արմատն է արք, որ թէեւ գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այսպէս՝ արքունի: Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական». արքազունք «արքայազունք». յետին են՝ արքապատկեր, արքեան «արքայական». արքակաղին, արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուռճացած, ազնիւ (բոյս)», արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ, ազնուանալ». արքինացնել «ազնուացնել». արքայենի պտուղ «ընտիր պտուղ»: Edited February 13, 2009 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 17, 2009 Author Report Share Posted February 17, 2009 (edited) http://www.arbolesornamentales.com/Morusalba.jpg Մէջբերում Հանրագիտարանէն Թթենի (Morus), թթազգիների ընտանիքի ծառերի ցեղ: Թ. ծառ է կամ թուփ, լայն բրգաձեւ սաղարթով, տերեւները մուգ՝ կանաչ, սրտաձեւ, ձուաձեւ, հերթադիր, ամբողջական կամ ատամնաւոր եզրերով, երբեմն թոյլ բլթակաւոր: Միատուն, երբեմն երկտուն բոյս է: Ծաղիկները հաւաքուած են ծաղկաբոյլերում: Պտղաբոյլը սպիտակ է, վարդագոյն, կարմիր նուրբ, հիւթալի, քաղցր, պարունակում է մինչեւ 22% շաքարներ: Օգտագործւում է թարմ եւ չորացած վիճակում: Պատրաստում են դոշաբ, ատանում են օղի, սպիրտ: Բնափայտն ամուր է, ճկուն, կիրառւում է որպէս շինանիւթ, ատաղձագործութեան, երաժշտական գործիքների արտադրութեան մէջ: Տերեւները (թզուկային տեսակների) լաւորակ կեր են շերամի որդի համար: Թ. բազմացւում է պատուաստներով, ինչպէս նաեւ կտրոններով, սերմերով: Հայրենիքը Չինաստանն է: Թ. Հայաստանում տարածուել է XVI դարից: 1710-ին Սաֆար Վասիլեանը տնկեց Ռուսաստանում (Թերեքի շրջակայքում) առաջին Թ.: Տարածուած է Հնդկաստանում, Ափրիկէում, Ղրիմում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: Յայտնի է Թ. մօտ 20 տեսակ, ՀՀ-ում 2 տեսակ: Սպիտակ Թ. (M. alba) մշակւում է Արարատեան դաշտում, հւ. եւ հս-արլ. գօտիներում, Աբովեանի ու Աշտարակի շրջաններում: Պտուղները հասունանում են մայիսի վերջերին, յունիսի սկիզբներին: Սեւ Թ. (M. nigra) մշակւում է Արարատեան դաշտում, Զանզեզուրում, Վայքում, կենտրոնական եւ հս-արլ. գօտիներում: Պտուղները հասունանում են յունիս-յուլիսին: Ա. Մարգարեան Թթենի, Թութ պտուղի անունից: Նոյն պտուղի արաբերէնը դարձեալ թութ է (توت) , անգլերէնը՝ berries, Loganberries, mulberries: Edited February 17, 2009 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 17, 2009 Report Share Posted February 17, 2009 (edited) Մէջբերում Հանրագիտարանէն Ա. Մարգարեան Թթենի, Թութ պտուղի անունից: Նոյն պտուղի արաբերէնը դարձեալ թութ է (توت) , անգլերէնը՝ berries, Loganberries, mulberries: Մի թող որ ՄոսՋանը տեսնէ սա պատկերը Թթի Օղի http://thiskiwiflies.blogspot.com/2008/07/...aking-time.html Edited February 17, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 17, 2009 Report Share Posted February 17, 2009 (edited) Մեր երկրում շատ թթենիներ կան, բայց տեղացիները նրանց նկատեն իբր զզուանք, քանի նրանք չգիտեն թէ այդ ուտելի պտուղ է, թէեւ նրանց մեծ մասը անմշակ վայրի են եւ ոչ շատ ախորժելի, մանաւանդ գունաւորները որ ներկեն եւ արատեն ինչ որ ներքեւիարարակայ: Երբեմն, երբ ես պոկեմ եւ ուտեմ տեղացիները զզուանքով նայեն: Մի շատ ծառեր տնկուել են իբր թռչուններուճաշարան հրաւէր: Որք իրանց կարգին, գունաւորը ուտելիս արտաքսեն նման գունաւոր ծիրտ:*** Շատ առաւոտներ, պատշաճ եղանակին մենք ուտէինք թութ հաց պանիր: ** Մեծաւ մասամբ սպիտակ թութ, բայց կարմիր մոռ թութը որ կոչուեր Թութ Շամի (Դամասկոսի) աւելի հարգի էր: http://photos1.blogger.com/blogger/114/1578/1600/PICT0030.jpg http://jennifersaylor.files.wordpress.com/...08/mulberry.jpg **Այլ եղանակներում, ծիրան հաց պանիր, սեխ հաց պանիր, ձմերուկ հաց պանիր, խաղող հաց պանիր, լոլոիկ հաց պանիր, թուզ հաց պանիր եւլն ***Վստահ եմ գիտես թէ թութը ինչպէս հնցուի: Մահակով ծեծել ճիւղերը, եւ հաւաքել մի մեծ սաւանով: Յաճախ թրչնածիրտ եւ միջատներ միատեղ վար գան: === Մենք արդեն գիտենք որ մետաքսահիւս շերամը (silkworm) սնանի թթենիով: Cocoon=խոզանակ: http://www.eurekalert.org/multimedia/pub/web/8377_web.jpg http://www.fotosearch.com/PDS037/bu006316/ http://www.paulnoll.com/China/Commerce/agr...orm-cocoons.jpg http://www.google.com/imgres?imgurl=http:/...=image&cd=1 -- Խոզանակ, նորագիւտ բառ, հիմնեալ "խուզ/խուզել" ի վերայ: Edited February 17, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 17, 2009 Author Report Share Posted February 17, 2009 (edited) Կու գայ օր մը, երբ կը խօսինք մոշի մասին եւս: Մոշ պտուղը շատ նման է թութ պտուղին: Հարկաւ՝ եթէ ձեռամբ քաղես ու ուտես, խնդիր չկայ: Սպիտակ թութ, առաջին անգամ տեսայ, Հայաստան գտնուած ժամանակս: Գունաւորն աւելի ախորժաբեր է: Եռացած հեղուկը՝ խիւսը կամ դոշաբը, շատ օգտակար է. կոկորդի, շնչափողի բորբոքումը եւ հազը բուժելու համար: Շերամի հիւսածը կը կոչուի բոժոժ, որն իր կարգին կը վերածուի մետաքսի: Edited February 17, 2009 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 17, 2009 Report Share Posted February 17, 2009 (edited) Կու գայ օր մը, երբ կը խօսինք մոշի մասին եւս: Մոշ պտուղը շատ նման է թութ պտուղին: ==== Շերամի հիւսածը կը կոչուի բոժոժ, որն իր կարգին կը վերածուի մետաքսի: Այո, բոժոժ, որ միաժամանակ նշանակի զանգակիկ: Ինչու? Ինչու թմրեցուցիչ կակաչի (opium poppy, http://911research.wtc7.net/talks/financie...m_poppy_big.jpg ), պտուղը "խաշխաշ" կոչուի? Edited February 17, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 17, 2009 Author Report Share Posted February 17, 2009 Այո, բոժոժ, որ միաժամանակ նշանակի զանգակիկ: Ինչու? Որովհետեւ բոժոժի ծագումն է՝ բժիժ: Իսկ սա, արդէն, նշանակում է՝ փոքր զանգակ (ձեւի նմանութիւնից առնելով): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 17, 2009 Author Report Share Posted February 17, 2009 Մէջբերում «Արմատական»էն.- ԹՈՒԹ «թութ պտուղը». որից թթենի «թութի ծառ»:=Փոխառեալ բառ, որ գտնւում է նաեւ բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. tūtā: Patrubány SA 1, 311 Հայերէն թթենի բառից փոխառեալ է դնում հունգարերէն Tétény տեղական յատուկ անունը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.