MosJan Posted October 21 Report Share Posted October 21 ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ․ Ո՞վ է նստել 15,000-ամյա քարե գահին --------- Նոր պեղումների ժամանակ բացահայտված դամբարանադաշտ, հանրային նշանակության կառույցներն անսպասելի պատկեր են բացում մեր անցյալի մասին։ Իսկ Երևանի թաղամասերից մեկում՝ նախնական տվյալներով շուրջ 15,000 տարվա բնակավայր՝ քարե գահով, հրապարակով և վանակատի հարուստ գործիքակազմով կարող է զարմացնել ամբողջ աշխարհին։ Հետաքրքիր է, ո՞վ էր այն մարդը, ով նստել է հնագույն քարե գահին, երբ մարդն անգամ կավը չէր մշակել ու կեռամիկական սպասք չուներ։ Դա քաղաքակրթական ի՞նչ աշխարհ էր։ Ի՞նչ են նշանակում այս բացառիկ գտածոները, և ինչպե՞ս կարող են դրանք փոխել մեր պատկերացումները Հայաստանի վաղ պատմության մասին։ Այս ամենի մասին ԻՆՔՆՈւԹՅԱՆ տաղավարում պատմում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, հնագիտության թեկնածու Հակոբ Սիմոնյանը։ ©Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.