Jump to content

What are you listening to?


Zara

Recommended Posts

Անդրեի «Հայաստանս» երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երգիչ Անդրեն այսօր իր հետեւորդներին ներկայացրել է իր «Հայաստանս» երգը, որը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երգի հեղինակը Սուրեն Կնյազյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը, պրոդյուսեր՝ Անուշ Հովնանյան:

 

Instagram-ում տեղադրված հոլովակի ներքո երգիչը գրել է.

 

«Ճանաչել, որ դատապարտվի, դատապարտել, որ այլեւս երբեք աշխարհի ոչ մի անկյունում չկրկնվի... Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ...

«Հայաստանս» երգը հենց նման հայի ու նման հայրենիքի մասին է»:

 

Անդրեն օգտագործել է նաեւ «1915», «Հայոց ցեղասպանություն» եւ «այլեւս երբեք» հեշթեգերը:

 

news.am

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...
  • 9 months later...
  • 5 months later...
  • 3 months later...
  • 2 months later...
  • 3 weeks later...
  • 5 months later...
  • 3 months later...
  • 2 weeks later...
  • 3 weeks later...
  • 2 months later...

Անունդ հայ է

 

Անունդ հայ է, ոքիդ՝ հերոսի,

Կամքդ ու միտքդ դարերով եկած

նախնիների,

Պայքարդ մեկն է, մեկ անուն ունի,

Քո վերջին շնչից շունչ պիտի առնի:

 

Դեռ ՊԻՏԻ ծնվեն սերունդներ արդար,

Քեզ պես Հայանուն, Մե՜ծն Մխիթար,

Պատգամդ մեկն է սերունդներին քաջ,

Դու ընկար մարտում, բայց չես ընկել ցած:

 

Հայանուն որդի վե՜հ Մասիսի պես,

Գնացիր կռիվ,որ վրեժ առնես,

Որ թուրք ոսոխին ԴՈՒ սարսափ դառնաս,

և հաղթանակած տուն վերադառնաս:

 

Մնացիր կանգուն հավերժող մեր լույս

Գալիք սերնդի լուսավոր վերելք,

Քո արյան գնով հաղթեցիր կռվում,

Մեր հաղթանակա՜ծ, հավերժո՛ղ գարուն։

 

Քո վեհությունը պիտի վկայի,

Որ քաջությունը սահմաններ չունի, պիտի հաղթի։

Դու քո արյունը տվեցիր, ու մենք

Հայրենիք ունենք ու պիտի ապրենք։

 

Ով գիտի սիրել հայրենիքը սուրբ,

Նա ուժեղ է միշտ ու գիտի կռվել։

Հայի արյունն է ձեր երակներում,

Ձեզ պիտի հիշենք անուն առ անուն։

 

  • Like 1
Link to comment
Share on other sites

  • 1 month later...
  • 2 weeks later...
  • 3 weeks later...
  • 1 month later...

 

Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան

 

Եվ հոգիս է մոքմոքում,

Կուրծքս ճեղքեց սուրը վայրագ,

Եվ արյունս է դեռ հոսում...

 

Միակն էի ամբողջ գյուղից,

Մյուսները փախեփախ,

Ես ինչ անեմ,որ ողջ գյուղը

Դարձրեց իրեն գաղթական...

 

Վախը այրեց հոգին մարդոց,

Դարձրեց մի հոտ փախստական,

Ազգս բաժան լոկ միացավ

Գաղթի ճամփին անիծյալ...

 

Աղոթք զենքով Ես փոխեցի,

Դարձա մենակ ֆիդայի,

Մինչ ուժասպառ Ես կռվեցի,

Ոչ ոք չկար իմ կողքին...

 

Վերցրու ինձնից կաթիլ արյուն,

Օրհնի փոքրիկ մատուռում,

Թեկուզ մենակ, թեկուզ անզեն,

Դարձա պաշտպան իմ հողին...

 

Մենակ ընկա շատ սպասեցի,

Սակայն չեկավ օգնություն,

Միայն անթիվ սև ագռավներ

Պտտվում են իմ գլխում...

 

Միայն անթիվ սև ագռավներ

Պտտվում են իմ գլխում...

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...