Jump to content

քննել-գնել


Johannes

Recommended Posts

Ողջո՜յն ժողովուրդ,

===

===

-Սխալ եմ, քանզի երբ չկար Պոլիս, այնպէս որպիսին էր 1800-ականներուն, երբ չկային եւ այդ վարժապետները, մեր ժողովուրդը, սկիզբէն, տարբեր ձեւերով կը հնչեր հայերէն բառերը: Այս եզրակացման հասայ, Կարինի (Բարձր Հայք) եւ Մուշի (Տուրուբերան) հայերէն արտասանութիւնը իմանալէ ետք, մեր ակումբի անդամ ընկերոջմէ, ինչպէս նաեւ՝ երբէ'ք հայկական գրասեղանի ետեւ չնստած համշէնահայերու (խոփա) գրելաձեւը ուսանելէ ետք: Անոր վկայութեամբ՝ կարնեցիք պատ (wall) բառը կարտասանեն բադ (bād) ձեւով, այնպէս որ օրինաչափ արեւմտահայերէնախօսը պիտի արտասանէր: Ուրեմն՝ հայագիր «աստուածաշունչը» կարդացող հայ դպիրը, երբ այնտեղ տեսաւ իր tanag (knife) ձեւով արտասանած բառը գրուած է «դանակ» ձեւով, եզրակացուց որ «դ» տառը t, «կ» տառը g պէտք է արտասանէ, ուստի եւ աստուածաշնչեան դանիէլ անունը արտասանեց taniel:

===

Նաեւ յիշել որ, երբ հայութիւնը լրիւ մոռացել էր Մայրենի Լէզուն, Արեւմտա-Հայերէն Աշխարհբարի դաստիարակներէն շատեր օտար գործիչ, քարոզիչմիսիոնաներներ էին: Նրանք մեծ դեր խաղացին Աստուածաշունչի աշխարհաբարի թարգմանման եւ նրա տարածման մէջ**: Եթէ թերթատես Հայ Աւետարանական եկեղեցւոյ հոգեւոր երգարանը պիտ տեսնես թէ աւելի քան 50% ը Elias Riggs ի թարգմանանքնէ: Անշուշտ սրանք իրենց Հայերէնը սովորեցին Պոլսում:

Ուրեմն օտար Եւրոպական ազդ կար: Բայց ես պիտի նայիմ աւելի հէռու, Մխիթարեան Համայնքին որոնց մեծ օրրանը Իտալիա էր: Մի ժամանակ երբ մենք խօսէինք նման նիւթերու մասին ես “over-compensation” ասի եւ Նայիրին “hyper-correction” գործ ածեց: Շատ մը Եւրոպացիներ իրանց բաղաձայնները կը ձայնափոխեն: Գուցէ մԻ քիչյեղաշրջուած: Օրինակ, Իտալացի գաւառականները գրեն NaPoliTan եւ հնչեն naBoliDan, compa (compatriot-հայրենակից) եւ հնչեն goomba: Վստահ եմ շատ այլ օրինակներ կան: Ես տակաւին յիշեմ երբ մի իտալածինի հետ խոսակցէինք ես ասի quanDo նշաանակի “երբ” եւ նէ ըսաւ ոչ, դա նշանակի որքան: Երկար ժամանակ վերջ անդրադառցայ որ նէ խօսում էր quanTo ի մասին, իմա quanTO էր գրում եւ quanDo կարդում: Անգլիացիք գրեն better եւ հնչեն bedder:

**Պիտի տեսնել որ նրանք բազմաթիւ դպրոցներ սարքեցին մանպապարտէզէն մինչեւ բարձրագոյնը:

Մի քիչ պոլիտիգա : Նրանք ինչ դեր խաղացին Հայկական Զարթոնքի եւ ապստանքին կատմամբ??

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

  • Replies 126
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Մի քիչ պոլիտիգա : Նրանք ինչ դեր խաղացին Հայկական Զարթոնքի եւ ապստանքին կատմամբ??

Սա թուրքական զրպարտանք է: Իբր հայեր եւ թուրքեր մեղր ու կարագի պէս սիրով կ'ապրէինք իրար հետ, իսկ երբ այդ օտար առաքեալներ եկան, հայերն ու թուրքերը եղան թշնամիք: Սա բացարձակ ապատեղեկութիւն է: Այնթապի պատումին վերաբերող գիրքի մը մէջ, ընթերցած եմ թէ՝ ինչպէ՜ս այդ քաղաքի Ամերիկեան կոլեջի ամերիկացի պատասխանատուները կը հալածէին ազգասէր ու հայրենասէր ուսանողները, արգիլելով հայրենասիրական երգերու հնչեցումը, հասնելով մինչեւ այդ ուսանողներո վտարման, որպէս հակապետական խափանարարներ: Ընդհակառակը՝ որպէս քրիստոսի իսկական աշակերտներ, առաքեալները (միսիոներ) կը քարոզէին բացարձակ հնազանդում ոսմանի պետութեան:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Սիրելի Հովհաննես,

 

այսօր «ցանկացած» հարակատար դերբայը նշանակում է՝

 

ա) յուրաքանչյուր, ամեն, ամեն մի

բ) յուրաքանչյուրը, ամեն ոք

գ) ուզածը

 

Իհարկե, «ցանկացած մարդուն ընտրիր»՝ սխալ է, բայց «ցանկացած(=ԱՄԵՆ ՄԻ) մարդու կարող ես ընտրել»՝ ճիշտ ձև է համարվում:

 

Ճիշտ է նաև «ցանկացածԴ(= ՔՈ ՈՒԶԱԾ) մարդուՆ կարող ես ընտրել»:

 

Սակայն այս երկու նախադասությունների միջև կա իմաստային տարբերություն:

 

Կամ՝

 

Վրացական իշխանությունները ձգտում են ցանկացած(=ԱՄԵՆ) գնով ցածրացնել և հասցնել հայոց լեզուն «ընտանեկան լեզվի» կարգավիճակին:

 

Բայց ինձ թվում է, թե արդեն չենք կարող ասել՝

 

Վրացական իշխանությունները ձգտում են ցանկացածԴ գնով ցածրացնել և հասցնել հայոց լեզուն «ընտանեկան լեզվի» կարգավիճակին:

 

Շատ հավանական է, որ ցանկացած բառի իմաստային այսպիսի ընդլայնումը հետևանք է ռուսերենի ազդեցության:Այս պարագայում՝ բարեբաստ... :)

 

Ռուսերենում կա ԼՅՈՒԲՈՅ բառը, որ թարգմանվում է ՝

 

ա)յուրաքանչյուր, ամեն, ամեն մի

բ) յուրաքանչյուրը, ամեն ոք

գ) ուզածը, ցանկացածը

Link to comment
Share on other sites

ցանկացածԴ(= ՔՈ ՈՒԶԱԾ) մարդուՆ կարող ես ընտրել»

 

Ճիշտ այս էի ուզում ասել, «դ» որոշիչ յօդը սղելով (անտեսելով). «ցանկացած» դերբայը անճոռնի է դարձնում նախադասութեան իմաստը:

 

Վրացական իշխանությունները ձգտում են ցանկացած(=ԱՄԵՆ) գնով ցածրացնել և հասցնել հայոց լեզուն «ընտանեկան լեզվի» կարգավիճակին:

Արդէն այստեղ տեսնում ենք «ցանկացած»(=ԱՄԵՆ) բառի անտեղի գործածում, քանի կայ «ամէն» բառը: Իսկ վրացիք չեն ցանկանում հայոց լեզուն պանծացնել, այլ՝ վճռել են որեւէ գնով (բարձր գին վճարելով) հայոց լեզուն անտեսել, տնային գործածութեան կարգի իջեցնել: Բարձր գին չեն ցանկանում, ցանկանում են ցածր գին, ուստի այստեղ լեզուն աւելի գեղեցիկ կարող էր լինել եթէ ասուէր. «ամեն գնով ցածրացնել»:

 

Վրացական իշխանությունները ձգտում են ցանկացածԴ գնով ցածրացնել և հասցնել հայոց լեզուն «ընտանեկան լեզվի»կարգավիճակին

Ինձ էլ թւում է վերոյիշեալ խօսելաձեւը սխալ է, բայց երբ գաս Հալէպ. քեզ ասելու եմ. «ուզածդ շիշը կը բանամ ընկեր»:

 

Ռուսերենում կա ԼՅՈՒԲՈՅ բառը, որ թարգմանվում է...

Ահա թէ որտեղ է թաղուած շան գլուխը: Կարծեմ այդ լիուբոյի առաջին իմաստն է ցանկութիւն, տենչանք, սէր, քանզի Սլովակիոյ մայրաքաղաքի անունն է «Լիուբլիանա», այսինքն սիրելի, սիրաւան (?):

Ինչպէս նաեւ գերման լեզուով Ich liebe լը նշանակէ ՝ կը սիրեմ:

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Առանց լեզուաբանական հրատարակութեան, միտքիս մէջէն գրել ալ կը փափաքիմ: Այսպէս աւելի ազա՜տ, անկաշկանդ կը մտածեմ:

 

Հայերէն լեզուի մէջ կայ ման անյայտ բառը: Սա երեւի նոյն հնդեւրոպ mini, minor եւ միւս ածանցեալ բառերն են: Հայերէնի մէջ, կը կարծեմ, դրսեւոր է մանուկ եւ մանր բառերով: «Մանր» բառի ր բաղադրիչը բառին միացած ու նորա հետ մի եղած նախկին ածանց կը թուի ինձ: Սա եւս կայ եւրոպ. միւս լեզուներուն մէջ:

 

Slay- slayer, eat-eater, truck- trucker, tiny-tinier, lock-locker, black-blacker, hang-hanger, եւայլն, եւայլն: Հիմա պէտք է ինձ մի ուրիշ հայ բառ. նոյն կազմով:

 

Բարձ-բարձր

 

Այս հայ բառի ազգակիցն է, թէեւ քիչ մի իմաստափոխմամբ, գերման berg եւ berger (Լեռ եւ հովիւ, արօտագնաց ?) բառերը:

 

 

Link to comment
Share on other sites

Ահա թէ որտեղ է թաղուած շան գլուխը: Կարծեմ այդ լիուբոյի առաջին իմաստն է ցանկութիւն, տենչանք, սէր, քանզի Սլովակիոյ մայրաքաղաքի անունն է «Լիուբլիանա», այսինքն սիրելի, սիրաւան (?):

Ինչպէս նաեւ գերման լեզուով Ich liebe լը նշանակէ ՝ կը սիրեմ:

Slovenia

Link to comment
Share on other sites

Հայերէն լեզուի մէջ կայ ման անյայտ բառը: Սա երեւի նոյն հնդեւրոպ mini, minor եւ միւս ածանցեալ բառերն են: Հայերէնի մէջ, կը կարծեմ, դրսեւոր է մանուկ եւ մանր բառերով: «Մանր» բառի ր բաղադրիչը բառին միացած ու նորա հետ մի եղած նախկին ածանց կը թուի ինձ: Սա եւս կայ եւրոպ. միւս լեզուներուն մէջ:

Մշո բարբառում ման նշանակում է նոր զտած կաթի սերուցք...

Edited by SAS
Link to comment
Share on other sites

Օրինած սխալագրում

 

Հարց առաջացած է, թէ ինչու հայք հռովմէական Januar ամիսը արձանագրած են Junuar ձեւով, նմանապէս Februar ամիսը արձանագրած են Fedruar:

 

Գրական աշխարհից գիտենք. շադանակ «chestnut» բառի ուղղագրափոխումը ընդօրինակման մի սխալի արդեամբ: Յետին դարերի ընդօրինակողները, շարունակած են սխալագրումը, ու այսպիսով՝ շադանակը դարձած է շագանակ: Նկատենք այս երկու գիրերի նմանութիւնը. դ գ, յատկապէս երբ ձեռագիր է, որ աւելի դժուարացնէ տարբերակումը:

 

Նշմարենք եւս ա ու նմանումը: Յետեւաբար, եթէ Յունիս, Յուլիս ամիսների ու երկբարբառը չի ազդել, հաւանաբար ա-ի եւ ու-ի ձեռագրային նմանութեան որպէս հետեւանք, սկսել են արձանագրել-որոշ պահից- ետք Յունուար ձեւով, փոխան Յանուար-ի:

 

Նոյն մեկնաբանունը կարելի է կատարել Փետրուար ձեւի համար, միայն եթէ հայոց տ եւ բ տառերը նմանէին իրար: Ինչո՞ւ արձանագրել են Փետրուար, եւ ոչ Փեբրուար: Հաւանաբար հայրենամտութիւնը այստեղ միջամտած ու պարտադրած է հայրենի փետուր (feather) բառի ազդեցութիւնը, ու այսպիսով. Փեբրուարը շրջած ու դարձած է Փետուրուար<Փետրուար:

 

Յովհան

 

 

Link to comment
Share on other sites

Մշո բարբառում ման նշանակում է նոր զտած կաթի սերուցք

 

 

Յարգելի Սաս, սաստէ' ինձ երբ սխալիմ:

 

Սա մանը կապ չունի իմ նշած ման-ի հետ:

 

Մաննمنّ արաբ լեզուով կը նշանակէ honeydew «մանանայ», նաեւ ժողովրդային լեզուով՝ արական սերմ: Նկատել կաթի սեր-ը եւ մարդկային սերմ-ը:

 

Sperm «սերմ» բառի գրական արաբերէնն է մանի مني եւ նուտֆաنطفة :

 

Արփան գիտէ. յայտնի քարաբիջի* վրայ դրուող, նաշիհով պատրաստած քաղցր հեղուկը, զոր կոչի՝ նատեֆ (natef):

 

Ման-մանր, բարձ-բարձր կազմութեան նման է եւ ցած-ցածր կազմը:

 

Ծանօթ,

 

Karabij (յոգնակի), karbuj (եզակի). սիմինդր պատեանով եւ ընկոյզ միջուկով հրուշակ:

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Արփան գիտէ. յայտնի քարաբիջի* վրայ դրուող, նաշիհով պատրաստած քաղցր հեղուկը, զոր կոչի՝ նատեֆ (natef):

Ման-մանր, բարձ-բարձր կազմութեան նման է եւ ցած-ցածր կազմը:

Ծանօթ,

Karabij (յոգնակի), karbuj (եզակի). սիմինդր պատեանով եւ ընկոյզ միջուկով հրուշակ:

Այդ սպիտակ խաղցր թանձր հեղուկը սեր չէ: Մենք դրա կոչենք հալուայի փրփուր հալվա քէօփուկը, որ մեր երկրում կոչուի marshmallow:

Ինչ վէրաբերի karabij- karbuj, վաղուց նկատել էի որ դա նմանի քերպիճ , իմա, աղիւս(brick/adobe) բառին: Չգիտեմ որտեղէն է եկել այդ բառը? քանի չեմ կարող գտնել նրա ծագը: Նա Պարսկական հունչ ունի (կար/քէր): Հրաչեա ն մի հետաքրքիր նկատ է անում իր ԱՂԻՒՍ բառի բրմամբ: Նա յիշէ “քարփուճ” բառը, առանց վկայիեւ բացատրանքի, իբր հոմանիշ:

Տես ՔԱՐ եւ ՓՈՒՃ կազմարար բառերը: “Փճացած քար”?

Ժանօթ. Սեր ի Արաբերէնը աշտա ashta է: Ինչպէս մոռանալ Մուսատտաթի նշանավոր Մամունիէ բի Աշթա ն? (Cereal with cream)

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Այդ սպիտակ քաղցր թանձր հեղուկը սեր չէ: Մենք դա կոչենք հալուայի փրփուր հալվա քէօփուկը, որ մեր երկրում կոչուի marshmallow:

 

 

Յարգելի Արփա,

 

Գիտեմ natef-ը սեր չէ: Պարզապէս ուզած էի ներկայացնել natef «marshmallow» եւ nutfa «մարդկային սերմ» բառերու նոյն ծագումն ունենալը. արաբերէնի մէջ:

 

Ինչ վէրաբերի karabij- karbuj, վաղուց նկատել էի որ դա նմանի քերպիճ , իմա, աղիւս(brick/adobe) բառին: Չգիտեմ որտեղէն է եկել այդ բառը? քանի չեմ կարող գտնել նրա ծագը: Նա Պարսկական հունչ ունի (կար/քէր): Հրաչեա ն մի հետաքրքիր նկատ է անում իր ԱՂԻՒՍ բառի բրմամբ: Նա յիշէ “քարփուճ” բառը, առանց վկայի եւ բացատրանքի, իբր հոմանիշ:

 

 

Քանի որ Karabij plural-ն է , խօսենք միայն նրա եզակի ձեւի՝ Karpuj-ի մասին: Կարծեմ սրա ծագումը երբէք կապ չունի արաբերէնին: «Ուճ» վերջնամասը ածանց կը համարեմ, այնպէս որ հայերէնի մէջ ունենք այրանուն Կարուճ (Կարապետի կամ Կարպիսի կրճատ փաղաքշականը), պարկ եւ պարկուճ, նմանապէս պիտի լինի Կարպ եւ կարպուճ: Իսկ Կարպ-karp կամ karb, հաւանաբար ձուկի տեսակ է: Մեր մօտ, կլորիկ տոմբլիկ անուշիկ մսիկոտ երեխաներուն արաբները karbujeh փաղաքշական ածականը կուտան: Նկատենք եւս karabij-ի կլոր ձեւը:

 

Մովսէսը պէտք է իմանայ karp ձկան տեսակը: Սովորական է երեխաներուն տալ. կենդանիի լոփիկ ձագի անուն: Զոքանչս Տիգրանակերտցի է, եւ տղուս երբեմն կը սիրէ golo ածականով: Հարցիս, թէ ի՞նչ է իմաստը. պատասխանեցին՝ գոմէշի ձագ, հորթ:

 

Ծանօթ. Սեր ի Արաբերէնը աշտա ashta է: Ինչպէս մոռանալ Մուսատտաթի նշանավոր Մամունիէ բի Աշթա ն? (Cereal with cream)

 

 

Այո, սրա մասին զրուցել եմ Սասի հետ. «Խաչապուրի» վերնագիր շարանին մէջ, եւ եկած այն թէական եզրակացման, որ վրաց Խաճ (կամ խաչ) բառը «լոր», պիտի լինի արաբերէն կաշդա cashda «սեր» բառի ազգակիցը:

 

 

Link to comment
Share on other sites

Երեկ, հօբարի հանգամանք ունեցող հօբարս կը զրուցէր. այժմ թուրքիա կոչուած տարածք երթալու յոյժ մղում ունեցող, «աւանդապահ» քաղաքիս ազգայիններու հետ իր ունեցած զրոյցի մասին: Գովելի էր գեղեցկութիւնը, ծառայութիւնը եւ, որ ամենակարեւորն է՝ աժան էր: Ի դէպ՝ արեւմտահայերուս 90 տոկոսը հայոց աժան բառը կը շփոթենք արժան բառի հետ, մինչ դեռ հականիշ բառեր են: Արեւելահայերէնն այդ խնդիրը վաղնջէն լուծած է, աժանը դարձնելով Էժան: թուրքը, որպէս տիպիկ արեւելցի. հիանալի քծնող է, քաղցրալեզու ու երկդիմ: Հօբարս Սարգիս, երբ կը զրուցեր թուրքի յատկանիշներուն մասին, առանց ձեւականութեան ու լեզուական դժուարութեան. արտասանեց սմսեղուկ բառը, որպէս ամենօրեայ գործածելի բառ: Ի՜նչ մեղքս թաքցնեմ, առաջին անգամ կը լսէի այս բառը, ու թէեւ թուրքի ածականներէն մինն է, բայց ազգութեանբ հայ էր, եւ այնքա՜ն հարազատ հունչով. առ ունկն: Պատահա՞ծ է, երբ առաջին անգամ լսած էք մեղեդի մը, ու հետագային անդրադարձած, որ հայկական է:

 

Սմսեղուկ, (բրբ.) 1. Տակից չար՝ չարութիւն անող, տակէտակ, խորամանկ: Հազիւ 20-22 տարեկան, ուշիմ, սմսեղուկ ու վարպետորդի երիտասարդ մըն էր (ԵՕ): 2. Սեղմ, նեղ: Սմսեղուկ կօշիկ՝ հագուստ:

 

Արդեօ՞ք տաճկերէն սըխը ու սըմ-սըխը, հայոց սեղմ բառէն առաջացած է, եւ արդեօ՞ք սմսեղուկ բառը սեղմսեղմուկ բառի սղածն է. ս(եղ)մսեղ(մ)ուկ: Ակնյայտօրէն, բառի երկրորդ իմաստէն առաջացած է առաջին իմաստը: Սեղմ, ինքնամփոփ անձը դարձած է՝ «տակից աշխատող» խորամանկ մարդ:

 

 

Link to comment
Share on other sites

===

Սմսեղուկ, (բրբ.) 1. Տակից չար՝ չարութիւն անող, տակէտակ, խորամանկ: Հազիւ 20-22 տարեկան, ուշիմ, սմսեղուկ ու վարպետորդի երիտասարդ մըն էր (ԵՕ): 2. Սեղմ, նեղ: Սմսեղուկ կօշիկ՝ հագուստ:

Արդեօ՞ք տաճկերէն սըխը ու սըմ-սըխը, հայոց սեղմ բառէն առաջացած է, եւ արդեօ՞ք սմսեղուկ բառը սեղմսեղմուկ բառի սղածն է. ս(եղ)մսեղ(մ)ուկ: Ակնյայտօրէն, բառի երկրորդ իմաստէն առաջացած է առաջին իմաստը: Սեղմ, ինքնամփոփ անձը դարձած է՝ «տակից աշխատող» խորամանկ մարդ:

Very sneaky! :P :)

Ես այդ բառ արտայայտանքը վաղուց գիտեմ, հակառակ որ երկար ատեն է չեմ լսել եւ չեմ գործ ածել: Թէեւ երբեք չեմ խորասուզեէլ նրա բառացի իմաստին, ես հասկացել եմ որ դա նշանակի sneaky: Այդ Անգլիերէն բառը լաւ է մեկնաբանում, երբ նա նաշանակի ՍՈՂԱԼ ՍՈՂՈՒՆ:

Թէեւ Արմատականը չի նշում, այլուր տեսնենք ՍՄՍԵՂՈՒԿ=Խորամանկ, Ծածակամիտ, Տակսնց, Սեղմ: Իսկ երբ նայենք Անգլո Հայ բառարան .. Sneaky=գաղտագողի , ծածուկ, տականց: Ուղիղ մեկնաբանում:

Ինձ թւում ր թէ սա բառը ԲՆԱՁԱՅՆ է, ինչպէս ՍՈՒՍԻԿ ՓՈՒՍԻԿ ԼՈՒՌ, եւ կամ ՍՈՂԱԼ ՍՈՂՈՍԿԻԼ, կամ առաւել ՀԵՂՈՒԼ ՀՈՍԻԼ, ՔՍՏՄՆԻԼ, ՆԵՐՔԵՒԻՑ ՄՕՏԵՆԱԼ:

Արմատը փնռելուց, մըս մես միս ՍԻՄ ի հանդիպեցի մի բառի որ մինչ այս չգիտէի, ՍԻՄՍԻՄ= դանդաղ:

Սմսեղուկ, Սիմ-ս- հեղուկ?

Հարց?

Մի այլ բառ որ հասարակած էր ՍԻԼԻԿ/silik որ չգիտեմ բուն իմաստը, հնչի նման Անգլիերէն silly բառի , եւ գրեթէ նշանակի նոյնը : Ինչ իմաստ ունի, ինչ է արմատը?

Ես մի քանի վարկածներ ի մտի ունեմ: Տես թէ մեր դրացիները ինչ կոչեն ՏԶՐՈՒԿ ը? **

http://hyeforum.com/index.php?showtopic=3776&hl=leach

Ով որից է փոխ արել, գողացել?

** Այն ժամանակ ես չէի պրպտել բառին իմաստը եւ արմատը: Շատ հետաքրքիր է: Պիտի տեսնենք:

 

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Արդեօ՞ք սմսեղուկ բառը սեղմսեղմուկ բառի սղածն է. ս(եղ)մսեղ(մ)ուկ

 

Յարգելիս Արփա, եթէ վերեւի ստուգաբանումս սխալ է, ապա քո մէջբերած սիմսիմ (բառարանս չունի այդ բառը) բառի եղ ածանցով եւ իկ մասիկովըս կարող է լինել: Այսպէս՝ Սիմսիմ>սիմսիմեղ>սիմսիմեղուկ>սմսմեղուկ>սմսեղուկ:

 

Եղ ածանցը համեմատաբար հին է: Օրինակք՝ թիկնեղ, ուժեղ, զօրեղ եւայլն: Կարելի է սմսեղուկն ու սիմսիմը հաւասարապէս առաջացած են սեղմ արմատից:

 

 

 

Մի այլ բառ որ հասարակած էր ՍԻԼԻԿ/silik որ չգիտեմ բուն իմաստը, հնչի նման Անգլիերէն silly բառի , եւ գրեթէ նշանակի նոյնը : Ինչ իմաստ ունի, ինչ է արմատը?

 

Յարգելիս, ընթերցէ՛ սա տեղ.

 

Սիրելի հայք՝

Մի՛ վարանիք «սիլիկ» բառի արտասանումէն, վասնզի հայերէն է:

Նկատեցիք, որ վէրջերս շատ կը մէջբերեմ, գիտուն Կապանցեանի գիրքէն: Ծայրէ ծայր պիտի քննեմ, յետոյ զննեմ, զիմ հետաքրքրանք յագեցնեմ, որպէսզի աւարտեմ այսօրինակ մէջբերումքը Կապանեցեանէն:

Սեղեխ «շնացող մարդ, կնոջ ապօրինի սիրեկանը», գրւում է նաեւ սիղեխ, սիղիխ, սիղեղ, սիղիղ: Վէրջին երկու ձեւերը նոր են, 9-11 դարերից յետոյ, երբ «ղ» արդէն յետնալեզուային շփական բաղաձայն էր: Այս սեղեխ արմատը նոյն նշանակութեամբ կայ եւ խեթերէնում, ուր գրւում է shalik (ներկ. 3-րդ դ. Եզ. Shalikzi, յոգնակի 3-րդ դ. Shalikanzi, չեզոք՝ shaliga, shalika, անց. 1 դ. Յոգն. Shaliku-washtati, հրամ. Shalikazu) «պառկել միասին, բռնաբարուել, (lie together, be contaminated), shalikeshke «լինել պիղծ, բռնաբարուել» (be impure, defile):

Հայոց selex=silex «շնացող» բառը թէ՛ իր բովանդակութեամբ եւ թէ հնչիւնօրէն համընկնում է խեթ. Salik/salig բային, միայն իր շփական "x" բաղաձայնով համապատասխանելով խեթ. K կամ g բաղաձայն պայթականին:

 

Լսած եմ նաեւ շուլլել «բռնաբարել» բարբառային բառը, տալւորիկցիէ մը. հանգուցեալ Յ. Տօնիկեանէն, որ երկար տարիներ «Արեւելքի» եւ «Ազդակի» գրաշար աշխատեր է: Տալւորիկը Սասունի գլխաւոր գիւղախումբն է: Լլկել բառն ալ ազատ թողուցենք եւ չլլկենք զայն. անպայմանօրէն կապելով շուլլել եւ սեղեխ բառերուն:

 

Ինչպէս տեսանք, սիլիկ-սեղեխ եւ շուլլ-ել բառերը կը պատկանին Հայաստանի արեւմտեան մասին, այսինքն՝ խեթական աշխարհին մօտ:

 

Այո ճիշտ էք, երբ տզրուկով բուժման մասին կը զրուցէք: Մեր նախնիք, արիւն մաքրելու նպատակաւ, յաճախ տզրուկներ կը կպցնէին իրենց քամակին ու կրնակին, իսկ երբեմն ալ շեղբով գծէին: Անուանի դերասան, աշխարհի փրկիչ ու ամերիկայի փառք Սիլվեստեր Ստալոնէսն երբ գերի կիյնայ հիւսիս վիետնամցիներուն ձեռքը, անոնք ճահիճին մէջ կը մխրճեն զայն, որպէս չարչարանք, եւ երբ հանեն տիղմէն. բազում տզրուկներ փակած տեսնուին անոր մարմնոյն վրայ: Երբ տզրուկի մասին զրուցուի, ակամայ կը յիշեմ իրապէս ամերիկացիներու մօտ ժողովրդային դարձած սադդամեան վարչակարգի վերջին տեղեկատուութեան նախարար. Մուհամեդ Սայիդ Ալ Սահափը, որ առանց տաղտկելու ամերիկացի զինուորները միշտ տզրուկ կանուանէր, անշուշտ արաբերէնով (ըլուջ): Օրին՝ չէինք գիտեր իմաստը այս բառին, որ թերեւս գրական ալ չէ, այլ՝ անապատային արաբի բարբառին յատուկ բառ: Գուցէ առաջացած է արաբերէն իլաջ «դեղ» բառէն, որմէ եւ անգլերէն leach (?): Ի վերջոյ Սահափն ինք տզրուկ եղաւ: Ըլուջի իմաստը երէցս բացատրեց, թէ նոյն բառի համար թուրքերն ունին սիւլիւկ, եւ օրինակ բերաւ այստեղ յայտնի ուրֆացի Սիւլիւքճեան ընտանիքի ազգանունը:

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Մի անգամ եւս, հոյակապ նկատ:

Ես "շուլլել" բառը գիտեմ , ինչպէս նաեւ "շինե"լ բառը: Շինել/շնանալ?

Եոթներորդ Պատուիրանը "Շնութիւն մի անիր". :P :D

Դա չի նշանակում "տուն մի շիներ" :P :D Թերեւս այդ նշանակի: Այսինքն, երեխայ մի շինիր: :P :)

From that Book of Lies, that WE did NOT write-Exodus my vorikus chapter 20 verse 14.

14Մի՛ շնացիր։

[14] Thou shalt not commit adultery.

Some time ago, a Sunday teacher was pictorially presenting every one of the commandments one Sunday after another. When he/she came to week seven. The picture was not a dog dogging/շնանել another dog, but a farmer diluting/adulterating his milk with water.

Աւաղ որ Բարոնեանի ամբողջական գործքը մատչելի չէ:

Խնդրեմ փնտրել եւ գտնել նրայ” Տզրուկ պիտի փակցնեմ” Ապրիլ Մէկ- եան երգիծական պատմուածքը : Ես ակնարկել նրան մի տեղ այստեղ:

Իսկ թէ փափագիս ՏԶՐՈՒԿ տեսնել, դիտէ սա շարժանկարը

The African Queen;

http://www.imdb.com/title/tt0043265/

Աւաղ որ սոյն կայքը չի ցուցնէ այդ նկարը ուր հերոսը իջնէ ջուրին մէջ, նաւը քաշելու եւ ելնէ իր ամբողջ մարմինը պատուած տզրուկներով:

Երանի, երանի, հազար երանի որ մեր ընդհանուր զրուցակիցները դադարին իրանց ակն ու ականջը սեւերեն , հեռանան տաջկաստան /թուրքաստան/ ազերաստան/ հրեաստանից եւ վերասեւերէն ՀԱՅԱՍՏԱՆ ին:

Աւաղ, հազար աւաղ որ մեզմէ շատեր աւելի իրազէկ են այդ բոլոր օտար այլազգի մշակոյփներին քան մերը:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Ես "շուլլել" բառը գիտեմ , ինչպէս նաեւ "շինե"լ բառը: Շինել/շնանալ? " Ես քո մարը շինեմ/շնանեմ" ?

 

 

Դա չի նշանակում "տուն մի շիներ" Թերեւս այդ նշանակի: Այսինքն, երեխայ մի շինիր:

 

 

Շնանալ բայը սղածն է շունանալ ձեւին: Իսկ շուն «dog» եւ շէն>շինել տարբեր բառեր են: Երեւի շուներու բացայայտ եւ պարբերաբար «շնանալը», հայի լեզուին տուած է այս բայը: Բորենիներու լակոտները, փոքր տարիքէն շնանալու կը սկսին. տեսած եմ կենդանական աշխարհի ժապաւէններէն: Բորենիները գարշելի են: Իսկ թշնամիի ... «շինելու» մասին նախապէս գրած եմ Հայֆորումի մէջ, բայց հիմայ չեմ գտներ: Գրած եմ՝ կարգել, կարգադրել, հարմարեցնել եւ շինել բառերու իմաստներու մասին: շինել (տաճկերէն՝ ույդուր-ել) կը նշանակէ նաեւ. երկու անջատ մարմիններ իրար մօտեցնելով հարմարեցնել եւ մէկ մարմին դարձնել: Քարի բեկորներ տաշելով յղկելով այնպէս մը դարսել իրար վրայ, որ թեթեւ երկրաշարժը չքանդէ պատը: Նմանապէս հիւսնը, փայտի ցցուն մասը կը հարմարեցնէ ծակուած փոսիկին մէջ: Նկատառնենք որ վարպետ ատաղձագործը շատ գամ «մեխ» չի գործածէր, քանզի ատաղձի մասերը իրար լաւապէս կը հարմարեցնէ եւ աթոռ կը շինէ...առանց շնանալու:

 

Արաբները, շինարարական մասերը հարմարեցնելով իրար կպցնելուն կըսեն. յաաշակ «աշկ անել», որ բառացի՝ սիրահարել կը նշանակէ, իսկ փոխաբերական իմաստով եւ այս պարագային՝ այնպէս մը իրար կպցնել որ երկու անջատ մարմիններու միջեւ ազատ տեղ չմնայ: Արաբական աաշեկ «սիրահար» բառէն առաջացած է աշուղ «գուսան» բառը:

 

 

Link to comment
Share on other sites

Այո, գիտեմ:

Իմարածը մի անամօթ, կրկնեմ, անամօթ բառախաղ էր:

Մի օր, իմ ճանպարհակիցնեէն մին եկաւ եւ մեծ գարշանքով պատմեց թէ ինչպէս Երեւանի գլխաւոր պողոտաների մէկին տեսել էր թէ ինչպէս մի(երկու) շուն** աւելի եւս լակոտ շինելու գործին էր:

Մենք գիտենք որ շինել եւ շնանալ կապ չունին, երբ վերջինը գայ այդ անամօթ արարքից իսկ առաջինը հիմնուի ՇԷՆ, ՇԷՆՔ, ՇԷՆ ԳԱՒԻԹ ի, ՇԻՆԵԼ ի վերայ: (Տես թէ ինչպէս գոյականում Է ն դառնայ Ի ի ):

Նմանապէս , ես գիտեմ թէ ԱՇՈՒՂ բառը աաշեք սիրահար բառի հիման վրայ:

Մեզմէ շատեր կարծեն Աշըքեան ազգանունը հիմնեալ է այդ ոտի ոսկորին- “վեգ”, ինչ այդ գայ այդ օրուանից երբ սիրահարները, աշուղները , իրանց նուագարանով կանքնէին իրանց սիրահարի պատշքամին տակ եւ երգյորինէին:

Լատիներէն “troubadour” բառը կազմեալ է “trouver/to find”/ գտնել գտանել ի վերայ , իմա to find new ways to compose poetry.

** Երեւանը այդ անտէր եւ անտունի շան ոհմակները սանձելու մի այլ կերպ է պիտի գտնէ:

Երբ շան լակոտները մրցին եւ յաղթահարեն մեր երեխաներին .... :angry:

Look! http://hyeforum.com/index.php?showtopic=14164&hl=humane

ՅԳ Եւ վստահ եմ գիտես թէ ՇՈՒՆ բառը կապ ունի Ֆր. chien եւ Լատին canis ի հետ:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Մուղեղ Գալշոյեանի «Մարութայ սարի ամպերը» գիրքի «Դաւո» պատմուածքում, գործ է ածուել շուլալուել բարբառային բառը: Գուցէ սա առնչուի վերեւում մեր յիշատակած շուլլուիլ, շուլլել բային:

 

Մէջբերում. «Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան»-ից,

 

  • Շուլալ, խոշոր նախնական կար,
  • Շուլալել, 1. Շուլալ տալ, շուլալակար անել, շուլալով կարել: 2. Անխնամ՝ վայրիվերոյ կարել:
  • Շուլալուել, 1.կրաւորականը շուլալել-ի: 2. Փաթաթուել, կպչել: Ասա՝ թող չշուլալուեն մեր ոտքերին (ՍԽ): Մարոն լեզու ցոյց տուեց եղբօրն ու շուլալուեց վերմակի մէջ (ՍԽ):
  • Շուլլուել, տե՛ս Շուլալուել: Աշոտ բարձրացաւ տակառին ու յետոյ սնտուկին վրայ եւ ես ալ շուլլուեցայ անոր ուսերուն վրայ (ԵՕ):
Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Ճիշտ նկատել էք. Երեւանը շուներու լաւ ապաստան է: Սրան եթէ դրականօրէն դիտենք. լայն բակերի, փողոցների ու մարդկանց բարեհաճութեան կարող ենք վերագրել: Եթէ տուները իրար մօտ ու անբակ լինէին. շուները հազիւ թէ սլկտալ եւ գիշերները իրենց բնազդին անսալով աննպատակ հաջել կարողանային:
Link to comment
Share on other sites

Շուլ բառի արմատը չեմ կարող գտնել:

Միայն, մի այլ տեղ ասէ ի միչ այլոցշշուլանել= փաթաթուել: Տես թէ Դուրեանը ասէ “Պլլըւիմ** անուանդ մռնջեմ անդադար“, ոչ շուլլուեմ:

Միթէ դա կապ ունի “շալակ” բառի հետ?

**Ինչպէս պլլոր, փաթուկ, տերեւ, ի դէմ տոլմա, սարմա, քաքմա, քաքստրմա: Պիտի օրենք ունենալ!! There ought to be a law!!! ՇՈՒՆՇԱՆՈՐԴԻ!! Son of a Bitch! When are we going to call our own native national dishes in our own Mesropian Armenian language?

Yeah! Yeah! We know! qoqma, qaqma and qaqstrma! And when some of us don't know that "khash",is the name of our national dish that others know as "kele patcha". I can't find t now, but I do remember when one of best correspndents aksed what "khash" meant and I, with great pain and sorrow had to remind them the 99.9% of us, so called Armenians know it as "kele patcha". No! No! Not "Qeler tsoler im yar@" :P

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

http://hyeforum.com/index.php?showtopic=15...st&p=241066

Յիս քու ղիմեթըն չ'իմ գիդի՝

Ջավահիր քարի նըման իս.

Տեսնողին Մեջլում կու շինիս՝

Լէյլու դիդարի նըման իս:

 

Աշխարումըս իմըն դո'ւն իս,

Բեմուրվաթ իս, մուրվաթ չ'ունիս.

Պըռօշներիդ նաբաթ ունիս,-

Ղանդու շաքարի նըման իս:

 

Դադա պիտի՝ թարիփդ ասէ,-

Ակռէքըդ յաղութ ալմաս է,

Ռանգըդ Փըռանգի ատլաս է,-

Զար ղալամքարի նըման իս:

 

Մազիրըդ նըման ռէհանի,

Դուն ուրիշ խիալ մի՛ անի,

Ռահմ արա՛, հոգիս միյ հանի,-

Մուրվաթով յարի նըման իս:

 

Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին՝

Աչքեմէս կաթում է արին.

Սա՛յաթ-Նովա, նազլու յարին

Գընած նօքարի նըման իս:

 

Սայեաթ Նովայի այս տաղը գրուած է 18-րդ դարու Տփղիսեան (Թիֆլիս, Թբիլիսի) բարբառով: Հաւանաբար, սա, վրաց արքունիքի մօտ գտնւող, հայ ժողովրդեան վերնախաւի բարբառն է եղած: Այդ ժամանակ, Հայաստանի ու Վրաստանի արեւելեան բաժինը կը գտնուէր Պարսից իշխանութեան ներքոյ: Թէեւ վրացիք ունէին պետութիւն, բայց այդ պետութիւնը կախեալ էր Սպահանէն: Նոր եւրոպական մշակոյթը, իր արժէքներով հանդերձ, տակաւին չէր թափանցած երբեմնի քրիստոնեայ արեւելքէն մնացած վերջին երկու ազգերուն՝ հայոց եւ վրաց: Հաւանաբար, անոնց նիստ ու կացը, կենցաղը եւ տարազը, շատ նման էր Հայոց Բագրատունի թագաւորութեան մայրաքաղաք. Անիի բնակիչներուն ունեցածին: Մշակութային քրիստոնէական այն շերտը, որ աւելացած կրնայ ըլլալ՝ այդ Ջենովական ու Վենետիկեան Միջերկրածովային ու Սեւ ծովային առեւտրի միջոցով փոխանցուածն է թերեւս, ինչպէս նաեւ՝ ջուղհայեցի հայ վաճարականներուն բերած նորամուծումները:

 

Անի մայրաքաղաքի վերջնական դատարկումը, գրաւումներու եւ երկրաշարժներու պատճառով, այնքա՜ն

Նշանակալից երեւոյթ եղած է որ, հին սփիւռքահայերու՝ հին գաղութահայերու յիշողութեան մէջ մնացած է, որպէս իրենց կազմաւորման պատճառ: Ընթերցած եմ Լեհաստանի, Տրասնիլվանիոյ, Վալախիոյ, Ղրիմի, Նոր Նախիջեւանի, Ուլնիոյ (Զէթուն), Կիլիկիոյ եւ այլ վայրերու հայոց պատմութիւնը, եւ միշտ յիշատակուած գտած եմ՝ Անիէն գաղթած ու այդ վայրերու մէջ հաստատուած հայերու մասին վկայութիւններ: Հաւանաբար, ճշմարտութեան մեծ բաժին կայ այստեղ, անմեղ բայց չնչին սնափառութեան մը կողքին, քանզի փոքրաթիւ բնակիչ ունեցող աւաներէ, գիւղերէ եկած եւ նոր վայրերու մէջ հաստատուածներու նախկին բնակավայրի մասին պատումները այնքա՜ն ազդ եւ յիշատակ պիտի չի թողնէին, որքան որ թողեցին Անիի նման մեծ եւ վաճառաշահ քաղաքի նման վայրէ եկած ու համեմատաբար մեծաթիւ բնակչութեան թողած հետք-յիշատակարանը:

Ինձ հետաքրքրած է նաեւ՝ Անի քաղաքի ժողովրդական լեզուն: Ի՞նչ լեզու խօսած են, այդ լեզուն եթէ պիտի դասուի, հայոց բարբառներու ո՞ր դասին մաս պիտի կազմէ:

 

Անին Շիրակի տարածքին կը գտնուի: Վերապահ կը մնամ. ստոյգ դատումներ անելէ, բայց որոշ գաղափար մը ունինք Շիրակի (Գիւմրի), անոր անմիջական դրացի Վանանդի (Կարս), Նոր Նախիջեւանի, Ղրիմի եւ միւս գաղութներու հայոց լեզուէն:

 

Նախորդող մէկ յղման մէջ, գրած էի միայն արեւմտահայոց (իմացի՛ր՝ արեւմտահայերէնախօս) գործածած ակռայ բառի մասին, արեւելահայերն գործ ածեն ատամ բառը: Թիֆլիսի հայոց այդ ժամանակուայ բարբառը, չի դասուիր արեւելահայերէն կամ արեւմտահայերէն, այդտեղ կան. արեւելահայերէն «վունց դիմանամ» (ինչպէ՞ս դիմանամ) եւ արեւմտահայերէն «ակռէքդ»: Գրաբարեան այ երկրբարբառն ու իրեն յաջորդող ք յոգնակերտ մասնիկը բարբառներու մէջ տուած է էք ձեւը, ինչպէս նաեւ այ երկբարբառը տուած է է: Գայլ>գէլ, ծայր>ծէր, երախայք>երեխէք, ակռայք>ակռէք: Լոռիի բարբառով գրող Թումանեան,իր գործերուն մէջ, գրեթէ միշտ այս ձեւն է գործածած: Դասականով գրող Թումանեան, գործածեր է է տառը, մինչ Աբեղեանի ուղղագրութեամբ. հարթուած է Թումանեանի մօտ զանազանւող է եւ ե տառերու տուած իմաստային տարբերութիւնները, բոլորը դառնալով ե: Օրինակ՝ Թումանեանի մօտ ծէր(=ծայր) եւ ծեր (=պառաւ), իսկ Աբեղեանի ուղղագրումով. բոլորն ալ ծեր (=պառաւ):

 

Մէկ անգամ եւս գրեմ, Սայեաթ Նովայի տաղի այս տունը.

 

Դադա պիտի՝ թարիփդ ասէ,-

Ակռէքըդ յաղութ ալմաս է,

Ռանգըդ Փըռանգի ատլաս է,-

Զար ղալամքարի նըման իս:

 

Բառամեկնում

 

-Դադա, վրական լեզուներով դեդա կը նշանակէ մայր, սակայն այստեղ, ուրիշ բառ է, եւ մէջբերմանս աղբիւրը չի բացատրեր իմաստը,

-Թարիփ (tarif) ծանուցում, բացատրութիւն, այստեղ՝ գովասանք, բառի ծագումը արաբերէն է,

-Յաղութ, յակինթ, rubies, sapphire, թանկագին հանքային քար, ադամանդի տեսակ,

-Ռանգ, երանգ, գոյն,

-Փըռանգի, ֆրանսական, եւրոպական,

-Ատլաս, նրբահիւս կերպաս

-Զար, ոսկի, պարսկերէն բառ:

-Ղալամքար, մէջբերմանս աղբիւր գիրքը զայն թարգմանէ որպէս. «գոյնզգոյն ծաղիկներով զարդարուած նուրբ կտաւեղէն» եւ հաւանաբար ճիշտ է, քանզի Սայեաթ Նովա բանաստեղծը այդ բառը գործածած է, երբ գովասանքի ենթակայն կը համեմատէ Փըռանգի ատլասի հետ:

 

Այնթապցի յայտնի արծաթագործ գերդաստան մը կայ, որուն միակ ժառանգորդը (կարծեմ), անցեալ շաբաթ հոգին աւանդեց: Դասընկերս էր ան: Արթուն Գալեմքերեան: Աստուած հոգիդ լուսաւորէ ընկեր:

Գալեմքեր անունը ձեւաւորուած է ոսկերիչի կամ արծաթագործի արհեստի համար: Եթէ բաղադրենք բառը, պիտի ստանանք արաբերէն ղալամ-գալեմ «մատիտ, գրիչ, սրածայր մետաղէ մատիտ» եւ քեր-քեար-կար, այդ հին հայկական եւ պարսկական բառ-ածանցը, որ շատ մը արհեստներու բնորոշիչ անուններ կերտած է: Արթուն վարպետ արծաթագործ եւ յօրինող երաժիշտ էր: Անոր ելեկտրական դաշնամուրէն շատ լսած եմ Սայեաթ Նովայի երգերը:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

«Տեղանուն» անուն շարանին մէջ, վերլուծած էի աֆղանական Ղանդահար (Kandahar) քաղաքի անունը, որպէս Iskandarhar-էն առաջացած անուն: Ինչպէս գիտենք, Alexander անունը արեւելեան ժողովուրդներու մօտ հնչուի Iskandar ձեւով:

 

Ունինք Միջին Ասիական Սամարղանդ Samarkand քաղաքի անունը: Հաւանաբար նշանակէ՝ «թուխ քաղաք»: Շաքարի գիւտը կը պատկանի իրենց ժամանակի աշխարհակալ արաբներուն: Անոնց շնորհիւ է, որ շաքարը, որպէս նիւթ եւ որպէս անուն. տարածուեցաւ բոլոր ժողովուրդներուն մօտ: Արաբներն էին թուղթի պատրաստութեան եղանակը Չինաստանէն առին, եւ սորվեցուցին աշխարհի մնացեալ ժողովուրդներուն:

 

Սայեաթ Նովայի տաղի այս տան մէջ,

 

Աշխարումըս իմըն դո'ւն իս,

Բեմուրվաթ իս, մուրվաթ չ'ունիս.

Պըռօշներիդ նաբաթ ունիս,-

Ղանդու շաքարի նըման իս:

 

Գրուած էր՝ «Ղանդ ու շաքարի նըման իս», այսինքն՝ ղանդ եւ շաքար զատ-զատ: Երբ զատ-զատ գրուի, այս նշանակէ թէ՝ ղանդ շաքարի տեսակ է, եւ յիշուած՝ շաքարի կողքին, որպէս համարժէք բառ: Ես այդ տողը վերածեցի «Ղանդու շաքարի նըման իս» ձեւի, մտածելով որ, գուցէ տպագրական սխալ է կատարուածը, ու տողը պիտի նշանակէ՝ (Սամար)Ղանդ քաղաքի շաքարի նման ես:

 

Չեմ գիտեր, որքանո՞վ ճիշտ է ըրածս, Սայեաթ Նովան «Ղանդ» բառով այստեղ, քաղցրավենի՞ նկատի ունի, թէ՞ Սամարղանդ քաղաքի կրճատ ձեւը (Ղանդ) գործածելը սովորոյթ էր այդ ժամանակ:

 

Սակայն ստոյգ է, որ Ղանդ բառը ծագած է candy-ներու արտադրութեամբ հռչակաւոր Սամարղանդ քաղաքի անունէն:

 

Արփա, լա՞ւ ես Բարեկամ, անգլերէն candy բառի ծագումը ի՞նչ է:

 

 

Link to comment
Share on other sites

Սիրելի Յովհաննէս, դու պիտի դադարես ինձ մտրակել?: :P

Խնդրեմ, ՄԻ! :)

Շարունակիր!!

[url="http://hyeforum.com/index.php?showtopic=16282&view=findpost&p=

Սակայն ստոյգ է, որ Ղանդ բառը ծագած է candy-ներու արտադրութեամբ հռչակաւոր Սամարղանդ քաղաքի անունէն:

====

Արփա, լա՞ւ ես Բարեկամ, անգլերէն candy բառի ծագումը ի՞նչ է:

Տես իմ Aug. 17 2007 գիրը սա շարանում

http://hyeforum.com/index.php?showtopic=88...p;hl=rock+candy

Տես Լիբանո-Սուրիա Ղանդուր(ghandour) շաքարագործ, անուշագործ հրուշակագործ գերդաստանները:

Չի մոռանալ Հալէպի շաքարագործ, անուշագործ Մուսատտատ եւ Մահրուսէ գերդաստանները:

Հնդկաստանի Ղանդի գերդաստանը ինչ կապ ունի?

Candy=from Fr. It. Candir, candire, to form crytallize, from the Arabic qandi=made of sugar, from the Sanskrit khanda=a piece of sugar.

Կարող եմ աւելի երկարել բայց երեւի այժմ այսքանը բաւ է:

Իմ պարսկերէն բառաարանը ասէ

ذقن qand Նշանակի lump of sugar, sugar cube. Բայց չի ասի “քանդահար” ին չ նշանակի:

Կարող ենք խաղալ այդ վերջածանցով տեսնենք թէ ու կը յանգինք:

Չի մոռանալ ղանդուր, ղանդհար, ղանդհի ազգանունները:

Իսկ, ինչ նշանակի մուրվաթ? Միթէ այդ աղերս ունի Արաբերէն մրուէ մուրաբբա ի հետ? Իմա , marmalade, նարնջի պահածոյ?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Այո, գիտենք որ ղալամ* Արաբերէնով նշանակի մատիտ, բայց միաժամանակ դա նշանակի Թուր(chisel), իմա զումբա, փորագրիչի** (engraver)գործիք,պարզապէս ԳՐԻՉ?*** , ղալամքար փորագրիչ, ըլլայ մանրանկարիչ , արձանագործ կամ խաչքարագործ: Այդ պատճառավ Պետրոսը****իր մականունը բարեփոխեց, հակառակ որ նա սխալ հէգեց իբր Դուրեան, Ստամբոլեան խուլ ականջ? :P

*Չի շփոթել ղուլամ, տղայ, ծառայ ի հետ :D Միթէ այստեղից է օղուլ/օղլան բառը, իմա սուլթանի հեշտանքի ենթակայ տղայ, "օղլան, օղլան, նէ կիւզել օղլան"? Արդեոք այդ օղլանը ինչ ազգի պատկանէր?

** Մի ժամանակ Հաէպում Վարդավար Չոլաքեան անուն արուեստասէր, արուեստագէտ փորագրիչ կար: Արդեոք ինչ պատահեց նրան?

*** Նկարիչ, լուսանկարիչ, փորագրիչ, մանրանկարիչ, լուսավորիչ.... եւ երբէմնի մեր գրչակից քաքագրիչները որք մեզ ասէն թէ քոքմա, քաքմա, քաքստրմա եւ ֆուրքիշ քաֆֆի բառերը մեր համադամ կերի Հայերէն անուններն են:P

**** Դանիէլն ալ լքեց իր Չիբուքեարեան , ծխամորջագործ, pipemaker մականունը

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Պիտի անպայման նայեմ boy/տղայ, օղուլ, օղլան բառի բուն իմաստը:

Բայց պիտի տեսնել թէ ինչու մեր Ափրիկէ -Ամերիկացի դրացիները ատեն այդ "boy" բառը:

BOY-a-ji-ian??? :P

Ամօթ ինձ: :P

Այո, այո գիտեմ որ բոյա/boya նշանակի ներկ: Բայց ինչու ֆուրքերէն ենք խօսում? :angry: :angry: :angry:

Ներկարեան մականունը ինչպէս նվաստ է Boya-ji-ian ի?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...