MosJan Posted December 18, 2002 Report Share Posted December 18, 2002 Azat jan iys yerg@ i tsavoq srty Haykakan yerg che / chnayats vro hoyakap e hnchum iyn HAyerenov Jamanakin Axper jan yes el qez pes siretsy or u gisher sirelov Darder shahetcy~~~ iys tesak mi ban / Arout khachoyanna yergum ka nayev iys yergin mot Paskevichyani grats@ / vor@ shat n@man e yes barrer@ k@stugem kasem qez."Yes gnum em Ginetun Darders Moranalu"-= Ginetan Janaparhin =- Harout Pambukjyana yergum iys mek@. MOvses [ December 18, 2002, 04:20 PM: Message edited by: MosJan ] Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 14, 2010 Report Share Posted January 14, 2010 Ter Astvats Hisusi pes du kyank m@tar Hisusi pes du heratsar Mi hush dartsar Ases tsurt er amran shogin Mayr@d handznets kez mayr hoghin Yev asats - Hovo, Astvats jan... Pokrikner@d ax tesan tsav Sirats kin@d ayri dartsav O, qar ashxarh... Amen lav sirt m@nats karot Yev amen mi tsanot u mot Kez asats - Hovo axper jan... Ur g@nats , ax, ur mer ser@ Giti na mer surb medz Ter@ Ter Astvats mi tanir laverin Ax arants ayn el kich en laver@ Ter Astvats mi tanjir laverin Ax arants ayn el mexk en laver@... Amen mard el petk e g@na Bayts inchu shut yev zur g@na Ax, zur gna... Arev@ mayr el misht m@tnum Isk heto ver e misht helnum Du ur es, Arev Hovo jan... Jermak havk es, vor yelar ver Jermak vank es, vor dartsar sev, Im lav yexpayr... Togh h@nchen yev kanchen zanger Shat baner ko mej es pahel Im hamest, bari Hovo jan... Amen mi mard uni mi dard Du tsankatsar, vor kertes vank Surb Karapet... Imatsir inch el mez lini Ayd vank@ piti ver yelni Menk piti shat u shat aprenk Vor kyankum misht kez hishenk Yev asenk - kenats@d Hovo jan... Xosk - Aramayis Sahakyan Music - Arayik Gevorgyan Performed by Tata In memory of Hovhannes Torosyan who died in a car crash and had a dream of erecting a "vank" called Surb Karapet. A single CD was made by his brother in his memory (15 copies) and given to all his close friends in his memory. If you guys do get the chance - listen to the song - it's very unique... hin mi CD dzerqs @enkav, yev inch iys yerg@ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 14, 2010 Report Share Posted January 14, 2010 wow 2002 ?? inch el hin poshin nstats topik e gtel Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 15, 2010 Report Share Posted January 15, 2010 wow 2002 ?? inch el hin poshin nstats topik e gtel Ինչ լավ բան արեցիր: Պետք է փոշին մաքրել և թարմացնել: Դե, եկեք գոնե օրը մի երգ տեղադրենք այս թեմայում: ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Դու կարծում ես այդ անձրևն է Արտասվում պատուհանիդ, Այդ ափսոսանքի խոսքերն են Գլորվում հատիկ–հատիկ։ Գլորվում են ու հոսում են, Ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ լսվում են Իմ երգի մեջ ուշացած։ Ու՞մ է պետք խոստովանանքդ, Ափսոսանքդ ուշացած, Սերը քո մի հանելուկ էր Ու գաղտնիք էր չբացված։ Դա գուցե աշնան կատակն էր, Տերևներն էին դեղնած, Ծառուղում լուռ արտասվում էր Մի աղջիկ՝ մենակ կանգնած։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,Ու պատուհանիդ լուռ կարտասվի...Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ես հիմա նոր հասկանում եմ՝ Անցյալը ետ չես բերի, Այս ամենը հատուցումն է Իմ գործած հին մեղքերի։ Այն աղջիկը և աշունը Բախտն էր իմ, որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր, Որ երբեք ինձ չեմ ների։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,Ու պատուհանիդ լուռ կարտասվի...Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ես գիտեմ՝ երջանկությունը Մի անգամ է այցելում, Իսկ հետո, երբ հեռանում է, Այցետոմսն է իր թողնում։ Ու հետո, ամբողջ կյանքում մեր Մենք նրան ենք որոնում, Այն հասցեն, որ նա թողնում է, Երբեք ոչ ոք չի գտնում։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելիՈւ պատուհանիդ լուռ կարտասվի...Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ռ. Հախվերդյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 20, 2010 Report Share Posted January 20, 2010 Այս եղանակը ինձ հիշեցրեց այս երգը: Շատախոս անձրև Մի օր ես քեզ կտեսնեմ պատուհանի մոտ կանգնած, Երբ անձրևը կթափվի մայթերի վրա հոգնած, Շատախոս անձրևը,շատախոս անձրևը երկնքից թափվում է ցած, Նա ինձ հիշեցնում է,նա ինձ հիշեցնում է երջանիկ օրերն անցած: Ես, անձրևի ձայնը լսելիս, հիշում եմ մեզ իմ սիրելիս Անձրևի տակ համբուրվելիս: Շատախոս անձրևը,շատախոս անձրևը երկնքից թափվում էր ցած, Նա մեզ հետ երգում էր,նա մեզ հետ երգում էր երջանկությունից հարբած: Մարդիկ՝ կեղծ ու բարեպաշտ,մեղավոր են անկասկած, Որ քաղաքը լի է միշտ բամբասանքներով անվարձ, Եվ քո արցունքները անձրևի պես, սե՛ր իմ, ցեխոտ մայթերին մնաց Եվ մեր քնքուշ սերը,և քո երդումները, ա՜խ, կեղտոտվեցին հանկարծ: Եվ քո արցունքները անձրևի պես սեր իմ ցեխոտ մայթերին մնաց, Եվ մեր քնքուշ սերը,և քո երդումները ախ կեղտոտվեցին հանկարծ: Ռ. Հախվերդյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 20, 2010 Report Share Posted January 20, 2010 (edited) Եվ սա ... Անձրև Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,Հենց էսպես` առանց անձրևանոց,Կատաղած անձրևը, սառն անձրևըՄարդկանցից մաքրել է փողոցները,Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,Կատաղած անձրևը, սառն անձրևըՄարդկանցից մաքրել է փողոցները,Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: Իսկ մարդիկ փակվել են տներում,Իրենց փայփայած օջախներում,Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն,Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն: Դիմացի պատուհանից մի կինՎախեցած նայում է լվացքին,Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդըԿարծես թե ուրախ է ու զվարթ`Անձրևը լվացել է նրա ժիգուլին,Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդըԿարծես թե ուրախ է ու զվարթ`Անձրևը լվացել է նրա ժիգուլին: Թույլ տուր, սիրունիկս,Իջնել փողոց, առանց անձրևանոց,Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ,Աշնան վերջին, վերջին անձրևի տակՎազել մտնել ուղիղ դպրոցի բակ: Այնտեղ բոլորն իմ ընկերներն են,Այնտեղ չունեմ թշնամիներ,Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է,Այնտեղ չկան կեղծ ժպիտներ,Այնտեղ ընկերդ չի լքի,Երբ քեզ պատժել են անտեղի,Այնտեղ կեղծիքը չի անցնի,Եվ նույնիսկ սերը իսկական է,Եվ իսկական է մարդկությունը,Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է: Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան,Իմ ընկերները իսկական:Ինչ ահավո՜ր բանտարկություն էԸնտանեկան երջանկությունը: Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,Հենց էսպես` առանց անձրևանոց,Կատաղած անձրևը, սառն անձրևըՄարդկանցից մաքրել է փողոցները,Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,Կատաղած անձրևը, սառն անձրևըՄարդկանցից մաքրել է փողոցները,Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: Ռ. Հախվերդյան Edited January 20, 2010 by Nané Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted January 20, 2010 Report Share Posted January 20, 2010 ԿԻԹԱՌ Օրերը անցնում են՝ Հրելով մեկմեկու, Մեկ՛-մեկ, բութ, ձանձրալի, Մեկ-մեկ, լուռ, ահարկու... Գաղտնիքներն իմ սրտի Ես ու՞մ եմ պահ տալու, Առանց քեզ աշխարհում Ես ո՞նց եմ ապրելու։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։Ո՞վ է քեզ հնարել Հրաշքով մոգական Այդքան նուրբ ու քնքուշ Ու այդքան տիրական։ Դա ասում ես՝ սիրիր Այս աշխարհը դաժան, Եվ մարդկանց արժանի, Եվ մարդկանց անարժան։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։ Դու անհույս օրերի Հուսալի իմ ընկեր, Երջանիկ պահերիս Սուրհանդակն ես դարձել։ Եղել են և կանայք, Եվ բազում ընկերներ, Բայց իմ նեղ օրերին Կողքիս դու ես եղել։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։ Երբ իջնում է հոգուս Անթափանց մթություն, Երբ թվամ է, թե վերջ էլ չկա փրկություն, Հրեշտակները պոկվում Քո ոսկե լարերից, Լույս տափս խավարում Ու հանգչում են նորից։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ իմ ընկեր իսկական։ Ռ. Հախվերդյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 ՈՐՏԵՂ ԳՏՆԵՄ ՔԵԶ Քարից թռան երկու կաքավ,Թռան սրտիս պես,Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավՈրտեղ գտնեմ քեզ: Արևի հետ դու գնացիր,Լուսնի հետ արի,Դու չես գալիս, ամեն օրսԴարձել է տարի: Սիրտս բացվել է վարդի պեսԱրի գարնան արևի պես,Ախ, հովերն ել չեն գտնում քեզԱրի, յար, արի: Վայ լե լե լե, վայ լե լե լեԱչքս արցունքով լցվել է,Ախ, հովերն ել չեն գտնում քեզԱրի, շուտ արի: Հավքերն անցան երամ-երամԲայց ես մենակ եմ,Այրվում եմ ես, դու չես տեսնում,Կանչող կրակ եմ: Քեզ չեմ տեսել ամբողջ տարի,Իմ արև, արի,Մի թող դառնամ լացող աղբյուրՔո ճանապարհին։ Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,Որ չնայեմ տխուր ամպին,Որ մազերդ շողերի պեսՓռես իմ ճամփին: Վայ լե լե լե, վայ լե լե լեԱչքս արցունքով լցվել է,Ախ, հովերն ել չեն գտնում քեզԱրի, յար, արի: Խոսք՝ Լյուդվիգ ԴուրյանիԵրաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի Սա էլ (ըստ իս) շատ գեղեցիկ կատարում Արամոյի և Էմմայի կողմից: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ Այնպես անփույթ, այնպես հանգիստ,Անցնում ես իմ տան մոտով,Մինչ ես ուրիշ տեղերում իսկՔեզ եմ փնտրում կարոտով: Ասում են, թե մոռացել ես,Չեմ հավատում, իմ անգին,Պարզապես դու հեռացել ես,Մոտս թողել քո հոգին: Եվ այնպես հեշտ, այնպես խնդունՄատնում ես ինձ աշխարհին,Մինչ դողում է, որպես երդումԱնունդ իմ շուրթերին: Ասում են, թե ինձ դավել ես,Չեմ հավատում, իմ անգին,Պարզապես դու խռովել ես,Ու տանջում ես իմ հոգին: Անցնում ես դու ու չես նայում,Մինչ ես կանգնած մոլորուն,Քեզ աչքերիս մեջ եմ պահումՈւ տանում եմ հետս տուն: Ասում են, թե սերը սուտ է,Չեմ հավատում, իմ անգին,Առանց սիրո տունս ցուրտ է,Արի շունչ տուր կրակին: Խոսք` Սիլվա ԿապուտիկյանիԵրաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 ՍԻՐՈ ԳԻՇԵՐ Սերս տանջող անուշ ցավ` լցված երազով,Այս գիշերն էլ լուսացավ աչքերիս լույսով.Ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել,Արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր: Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ,Ես կարծեցի քո մատներն են իմ մազերի մեջ,Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,Ու իմ սրտին քո կարոտի դողերը իջան: Լույս են դարձել ճամփեքին կարոտներս վառ,Քեզ սիրելը հեշտ եղավ, ատելը դժվար:Հուզված սրտիս նման է աղբյուրը երգում,Հավքը գտել է հավքին` ես քեզ չեմ գտնում: Իմ խնդության արցունքի մեջ աստղերն են վառվում,Այս բախտավոր գիշերվա մեջ ցեղն է արարվում:Կիջնեն շուտով աստղերը վառ, կդառնան ծաղիկ,Ծաղիկներում սեր կդառնա հույսը ծիծաղի: խոսք` Լյուդվիգ ԴուրյանիԵրաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 ՎԱՐԴԸ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,Տեսավ մի վարդ դաշտի միջին.Վարդը տեսավ, ուրախացավ,Մոտիկ վազեց սիրուն վարդին.Սիրուն վարդին, կարմիր վարդինԿարմիր վարդը դաշտի միջին: Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,Այ կարմիր վարդ, դաշտի միջին:Վարդը ասավ. - Տե՛ս, կծակեմ,Որ չմոռանաս փշոտ վարդին:Փշոտ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին: Ու անհամբեր տղան պոկեց,Պոկե՜ց վարդը դաշտի միջին.Փուշը նրա ձեռքը ծակեց,Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին:Քնքուշ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին: Խոսք` ԳյոթեիԹարգմանություն՝ Հովհաննես ԹումանյանիԵրաժշտություն` Ռոմանոս Մելիքյանի Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ Այնպես անփույթ, այնպես հանգիստ,Անցնում ես իմ տան մոտով,Մինչ ես ուրիշ տեղերում իսկՔեզ եմ փնտրում կարոտով: Ասում են, թե մոռացել ես,Չեմ հավատում, իմ անգին,Պարզապես դու հեռացել ես,Մոտս թողել քո հոգին: Եվ այնպես հեշտ, այնպես խնդունՄատնում ես ինձ աշխարհին,Մինչ դողում է, որպես երդումԱնունդ իմ շուրթերին: Ասում են, թե ինձ դավել ես,Չեմ հավատում, իմ անգին,Պարզապես դու խռովել ես,Ու տանջում ես իմ հոգին: Անցնում ես դու ու չես նայում,Մինչ ես կանգնած մոլորուն,Քեզ աչքերիս մեջ եմ պահումՈւ տանում եմ հետս տուն: Ասում են, թե սերը սուտ է,Չեմ հավատում, իմ անգին,Առանց սիրո տունս ցուրտ է,Արի շունչ տուր կրակին: Խոսք` Սիլվա ԿապուտիկյանիԵրաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի Shnorhakalutyun Nane jan! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 (edited) Shnorhakalutyun Nane janWhat the hell does «շնորհակալութիւն» mean?Where do you see the English say "thankation" the French- "merci-asion", the Italians- "grazia-zione" and the Germans say "danka-zione"Yes, yes. Let us make it a bit longer like շնորհակակա- կուկու-ութիւններով and then wonder why no one wants to learn Armenian!!! Edited January 21, 2010 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 Shnorhakalutyun Nane janWhat the hell does «շնորհակալութիէն» mean?Where do you see the English say "thankation" the French- "merci-asion", the Italians- "grazia-zione" and the Germans say "danka-zione"Yes, yes. Let us make it a bit longer like շնորհակակա- կուկու-ութիւններով and then wonder why no one wants to learn Armenian!!! Արփա պապիկ, մեր մեջ ասած շատ ես բարկանում ամեն ինչի վրա: Լավ չի: Ես միշտ մտածել եմ, որ շնորհակալությունը շատ գեղեցիկ բառ է: Կամ ավելի կարճ կարելի է ասել «շնորհակալ եմ»: Լավ, ընդունենք որ շնորհակալությունը շաաաաաատ երկար բառ է և այդ պատճառով չի օգտագործվում - իսկ ինչ բառ ես առաջարկո՞ւմ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 What the hell does «շնորհակալութիւն» mean?Where do you see the English say "thankation" the French- "merci-asion", the Italians- "grazia-zione" and the Germans say "danka-zione"Yes, yes. Let us make it a bit longer like շնորհակակա- կուկու-ութիւններով and then wonder why no one wants to learn Armenian!!! Mersi is out and Shnorhakalutyun is too long. So, what will it be? I, too, am awaiting the alternative we should be using. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted January 22, 2010 Report Share Posted January 22, 2010 Քելե Լաո Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր,Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճարՔելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր: Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր: Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,Քարեր առանց մըզի արցունք կըթափին,Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր: Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 19, 2015 Report Share Posted May 19, 2015 Ինչ լավ բան արեցիր: Պետք է փոշին մաքրել և թարմացնել: Դե, եկեք գոնե օրը մի երգ տեղադրենք այս թեմայում: ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Դու կարծում ես այդ անձրևն էԱրտասվում պատուհանիդ,Այդ ափսոսանքի խոսքերն ենԳլորվում հատիկ–հատիկ։ Գլորվում են ու հոսում են,Ապակուց թափվում են ցած,Այս խոսքերը, որ լսվում ենԻմ երգի մեջ ուշացած։ Ու՞մ է պետք խոստովանանքդ,Ափսոսանքդ ուշացած,Սերը քո մի հանելուկ էրՈւ գաղտնիք էր չբացված։ Դա գուցե աշնան կատակն էր,Տերևներն էին դեղնած,Ծառուղում լուռ արտասվում էրՄի աղջիկ՝ մենակ կանգնած։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,Ու պատուհանիդ լուռ կարտասվի...Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ես հիմա նոր հասկանում եմ՝Անցյալը ետ չես բերի,Այս ամենը հատուցումն էԻմ գործած հին մեղքերի։ Այն աղջիկը և աշունըԲախտն էր իմ, որ կորցրի,Դա ջահել իմ խենթությունն էր,Որ երբեք ինձ չեմ ների։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,Ու պատուհանիդ լուռ կարտասվի...Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ես գիտեմ՝ երջանկությունըՄի անգամ է այցելում,Իսկ հետո, երբ հեռանում է,Այցետոմսն է իր թողնում։ Ու հետո, ամբողջ կյանքում մերՄենք նրան ենք որոնում,Այն հասցեն, որ նա թողնում է,Երբեք ոչ ոք չի գտնում։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելիՈւ պատուհանիդ լուռ կարտասվի...Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ռ. Հախվերդյան 2 jam WWW vra man galuts heto iiystegh gta barrer@ yergi inch el hin Topica BArev HAyer Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 19, 2015 Report Share Posted May 19, 2015 ԱԽՊԵՐՍ Ու ԵՍԱնօրեն թուքն է տիրել մայր հողին,Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին.Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,Կռի՛վ ենք գնում՝ ախպերս ու ես։Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,Այստեղ հայ քաջի արյունն է հոսում.Եկել ենք կռիվ, կռվո՛ւմ ենք այսպես,Խփո՛ւմ ենք թուրքին՝ ախպերս ու ես։Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում՝Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում.Ինչքան պե՛տք լինի՝ կկռվենք այսպես,Հայ ազգի համար՝ ախպերս ու ես։Էլ հետդարձ չկա՛, կռիվ է սաստիկ,Օրհնանքդ տուր մեզ, ու մի լար մայրիկ,Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,Էդ մեր հոգիքն են՝ ախպերս ու ես։Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,Ոսկի կհագնե սև օրը հայոց,Ու տո՛ւն կդառնանք հաղթությամբ էսպես,Ծափով-ծիծաղով՝ ախպերս ու ես։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.