Arpa Posted November 10, 2005 Report Share Posted November 10, 2005 Սեւ Ոսկի? Black Gold? Has anyone else seen this item? I did not see any other reference to the subject. Of course, this is not the first time we have seen such news. What are the prospects? Please excuse for reposting the whole text, as in time such may be removed. The gist of the article is that there are (once again) explorations in Shirak and Tavush to see if geological telltale signs of petroleum deposits in Armenia and their commercial value can be substantiated. ==== AZG Nov. 8, 2005 http://www.azg.am/?lang=AR&num=2005110820 ՆԱՎԹԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇԻՐԱԿՈՒՄ ԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկու ինստիտուտների, «Հայատոմէներգանախագիծ» ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի մասնագետները հունիսից Շիրակի մարզի տարածքում ընդերքի ուսումնասիրություններ են իրականացրել նավթի առկայության համար բարենպաստ երկրաբանական կառուցվածքների հայտնաբերման նպատակով: Ինչպես «Ազգի» թղթակցին հայտնեց գիտարշավի մասնակից հաստատություններից մեկի՝ ԳԱԱ Գյումրիում գործող երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Սեւադա Հովհաննիսյանը, երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքների այս տարվա դաշտային փուլն ավարտված է, սակայն ձեռք բերված տվյալները դեռ պետք է ամփոփվեն ու մեկնաբանվեն: Ուստի եւ հետազոտության արդյունքների մասին որեւէ բան ասելն առայժմ վաղ է: Շիրակում նավթի որոնման աշխատանքներ կատարվել են դեռ 1958-60-ական թվականներին, երբ մասնավորապես Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ նկատվել էին դրա հնարավոր առկայության արտաքին նշաններ: Ներկա ուսումնասիրության համար որոշակի իմաստով հիմք են ծառայել այն ժամանակ ինչ-ինչ պատճառներով ավարտի չհասցված որոնողական, այդ թվում հորատման աշխատանքները, որոնց արդյունքները եւս նորովի վերլուծվելու ու ճշգրտվելու են այժմ: Նախատեսվում է պետության կողմից ֆինանսավորվող երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքները եկող տարի շարունակել: Դրական արդյունքներ ստացվելու դեպքում թերեւս կարելի կլինի մտածել հորատման միջոցով բուն նավթի որոնում սկսելու մասին: Մանավանդ որ, ըստ տեղեկությունների, վերջին երկու տարիներին այդպիսի աշխատանքներ կատարվում են սահմանից այն կողմ գտնվող հարակից տարածքում: Պրն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մեր հանրապետության տարածքում այժմ նույն նպատակով կանադական մի ֆիրմա հորատման աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզում: ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nazarian Posted November 14, 2005 Report Share Posted November 14, 2005 These kind of news appear in the Armenian media periodically. Ever since Armenia realized its energy vulnerability, there have been news about geological surveys for oil. Then you have experts saying that the oil deposits are small and expensive to extract. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.