Jump to content

Arthur Meschian


Guest

Recommended Posts

Մի գուցե ես խենթ եմ

 

Մի գուցե ես խենթ եմ. կամ աշխարհն է ցնորվում...

մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում

եւ հաշվում դատարկ բիբերը՝ կուրացած ու պաղ երազների...

մայթերից պոկում խոսքերը՝ ոտքի տակ ճզմված ժամանակի:

 

Եւ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում.

եւ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,

եւ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում...

խելացնոր ազատությունը... եւ կախված անկախությունը...

հեղափոխության գորշ երախում:

 

Մի գուցե ես խենթ եմ. կամ աշխարհն է ցնորվում.

անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում.

կարկատում եմ շաբաթները՝ թելերով մաշված իմ նյարդերի

եւ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:

 

Երբ չորս կողմը բողոքում են.

ինչ-որ բան են անիծում.

գիտեն ով է մեղավորը.

«Հասկանում են» եւ դատում...

երբ ամեն բուսած չիբանը

կյանքն է մեր ճակատագրում

զավակիդ պաղած աչքերը

եւ կաթին կարոտ շուրթերը

բզկտում են խիղճդ եւ այրում:

 

Մի գուցե ես խենթ եմ.

կամ աշխարհն է ցնորվում...

ով է խենթ այս բեմադրիչը.

մի՞թե մեկն է մեղավոր

չեն զնգում կախված դույլերը.

ի՞նչ. ժամկո՞չն է մեղավոր:

չես ցանում գարնան սերմերը-

ի՞նչ պիտի քաղես աշնան.

Երբ չկա վարող գութանը

մի պատճառ հանի եզանը-

նրան էլ մորթի - հանգստանաս:

 

Մի գուցե ես խենթ եմ.

կամ աշխարհն է ցնորվում...

Edited by Sassun
Link to comment
Share on other sites

Որովհետեւ Սիրել Եմ

 

Երբ որ մաղում են մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները

թափվում են ցած ավազի պես օրերի շարքն անտարբեր

եւ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները

ցանցի վրա միայն մնաց քո տեսիլքը բյուրեղացած:

 

Սա էլ կանցնի գուցե մի օր եւ կփակվեն ցավուր վերքերը

եւ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից

եւ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը

որ կպահեմ մինչեւ ճամփիս վերջ, որովհետեւ սիրել եմ ես:

 

Ես ձանձրացա իմ երգերից. կորցրեց կիթառս իր իմաստը

չնվաղեց երբեք հոգիս. չկարգվեցի ես ծաղրածու

ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին. չճարպոտեց երբեք իմ սիրտը

եւ կատարվեց կյանքս կարծես. որովհետեւ սիրել եմ ես:

 

Մոլորվեցին ձայները մեր. եւ խզվեցին ձայնալարերը

եւ կորցվեցին աղմուկներում. վերջին ճիչերը խլացած

մեկ մեկ միայն անսպասելի քեզ կգտնես կորցված երգերը

միայն մի փոքր ավելի բյուրեղացած եւ ապրված:

 

Թեկուզ ոռնաս տանջող ցավից. թեկուզ ծալվի սովից մարմինդ

չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված

եւ խոզերի առջեւ ստիպված դու չես սփռի մարգարիտներ

իմ կյանքն էլ չի դառնա տհաս. իմ բարեկամ քանի դու կաս:

Link to comment
Share on other sites

Հիմա Հասկացա

 

Հիմա հասկացա կարեւորը կանգնառն է.

Ճանապարհը միայն կետերի միացում,

շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,

քեզ կուլ է տալիս եւ դուրս շպրտում:

 

Սեղմված են իրար մաշված ճամպրուկները.

յուղոտ բաժակները սեղանին լողում

իրարից զզված ուղեւորները,

ինչ որ անիմաստ ստեր են փչում:

 

Ճանապարհը քո, ընթացող խաբկանք է,

առջեւում միայն - անհայտություն,

երբ քո փողոցից մարդիկ հեռանում են,

դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում:

 

Անցյալը ճմռած քո լաթերի մեջ

կախում ես մեխից,

ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից:

 

Քո ճամպրուկն էլ խենթ

ջութակի պատյանն է,

քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,

որոնում ես այն կապոյտ քաղաքը,

որտեղ երազները չեն գողանում...

 

Դու հիմա հասկացար - կարեւորը կանգառն է,

ճանապարհը միայն կետերի միացում,

անշարժությունից զզված ընթանում ես,

քաղաքից - քաղաք, ուր քեզ չեն սպասում:

 

Պառկած ես անշարժ փայտե մահիճին,

դողալով ցրտից,

ուր պիտի փախչես ինքդ քեզանից:

 

Դու հիմա հասկացար - կարեւորը կանգառն է,

ճանապարհը երկու անհայտի միացում,

շնչում դեմքիդ քրտնած կայարանը,

քեզ դուրս է նետում - ետ չի ընդունում...

 

Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,

խոսքերը կցված իրարու - գնացքներ,

բեմն էլ անձրեւոտ դատարկ կայարան է,

ու ջութակահարը քո - հարբած ուղեւոր...

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...
  • 6 months later...
I'm struck with depression and sadness, I used to wake up and sleep with his music, but now days I cant listen to him, not because they are bad, on contrary, just very deep and somber, many years ago in Armenia when we were teens and Araqyalner was prohibited at the time, we used to sneak into our basement and listen to them

I recall every single on of us had tears in his eyes

 

Qeri, I had similar feelings.

 

When I was little, my mom and I went to Yerevan to visit my grand moms sister. It was 1992 if I am not mistaken, and in as we were crossing the street via those underground passages, there was his music, of course he wasn't in Armenia back then, and it was so attractive. It was something sorf of Catharsis. Then I asked my mom about the song. She said that it's Meschian and they used to be called Arakyalner, and that she used to listen to them---my mom's same generation as you Edo jan. So... She said similar things like you said now... Man, what a deep feelings did you guys have back in those days... KGB basements? Beaten up with rubber sticks... eh eh...

Link to comment
Share on other sites

  • 2 years later...
  • 2 weeks later...

Ի՞նչու

 

Because he came through as an elitist, favoring the current casta system that exists in the country, except that his type of people should be on the top... The rest should "shut up" and know their place in the society... That view is as outdated as slavary and authoritarianism... 

Link to comment
Share on other sites

  • 4 months later...

http://sobesednik.am/images/stories/N169/10%20page%20Meschyan1.jpg

 

 

Իսկ Մեսչյանն ինչի՞ց է վախենում:

- Ամենից շատ վախենում եմ պարապ մարդուց, զբաղված մարդը ժամանակ չունի ցույցի գնալու, ժամանակ չունի բամբասելու, շենքի բակում նստելու և բողոքելով նարդի խաղալու: Ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչ ենք անում այս կյանքում, ինչպես է սկսվում մեր օրը: Եկեք դա արժևորենք: Եթե դա արժևորես, ուրեմն և հայրենասեր կլինես, և մտավորական: Եթե դու մի բան ես անում` երկիրն էլ է ոտքի կանգնում: Կյանքը շատ պարզ է. աշխատում ես` լավ ես ապրում, չես աշխատում` վատ ես ապրում: Աշխատում ես` լավ քաղաքացի ես, ազգասեր ես, լավ ծնող ես:

 

http://sobesednik.am/index.php?option=com_content&view=article&id=43329&Itemid=14542

 

 

 

Link to comment
Share on other sites

  • 7 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...