Jump to content

Arthur Meschian


Guest

Recommended Posts

Anarak Vordu Veradarts@

 

Yerb anarak vordu nman

Darnas toghats qaghaqd

Yev drnedur pntres nrants,

Um vor vaghuts kortsrats es...

Seghani chors koghmum nstats

Nranq en` um gtel es -

Xosqer ch@kan. xmum enq lur...

Ush e: Ush e: Ush e:

 

Yerb anarak vordu nman -

Veradarnas qo tun@ -

Mtum kaxvats mi patuhan,

&o&vogh stverner` ankyun@...

Yerb hayrd tser dni usid

Ir doghatsogh dzerqer@,

Miayn kshshnja kamats -

Ush e: Ush e: Ush e:

 

Hazar otar achqeri mej

Gtnes nra hayatsq@,

Nran` ov sirum er qez`

Spasum qo veradarts@:

Yerb anarak vordu nman`

Veradarnum e ser@,

Lsum es kar& mi patasxan -

Ush e: Ush e: Ush e:

 

Yev um kamqov e, vor kyanqum

Amenn uni ir veradarts@.

Misht gtnum es ayn`

Inch vor vaghuts kortsrats es:

 

Yerb anarak vordu nman`

Veradarnum e xigh&d,

Qo mankutyan patkerd var

Luys e: Luys e: Luys e:

 

Artur Meschian

Link to comment
Share on other sites

Amen@ Dzez

 

Metsatsaval yev hiaskanch tajarnerin,

Yev voskezart khoranneri aghotk@,

Amen@ dzez, yev artsate lapter@ vankeri,

Adamande sharkov hyusvats khacher@.

 

Duk dzes vertsrek yev paravor shkakh@mber,

Yev tonakan kakhardakan zanger@,

Amen@ dzez, isk indz miayn bajhin toghek,

Patya khachov orhnvats Hayr mer@.

 

Isk indz toghek mian maturr@ havatkis,

Tarek bajhnek ais ashkhari gandzer@,

Amen@ dzez, isk indz toghek hushern antiv,

Yev nyarterits hyusvats kyankis ejer@.

 

Yev toghek duk indz hekyatner@ hin,

Yev khapkanknerits hyusvats jampaner,

Yev yete hankarts ch@hasnem luysin,

Zur chein bolor aghotkner@s, Ter.

 

Amen@ dzez, karozneri khorhurtn angin,

Khoonki burmunk@ kanteghi mej,

Isk indz toghek @nkerneris srtern azniv,

Yev tarerkin t@rvats khelar orer@.

 

Ayspes pokvats jughi n@man kyanki tsarrits,

Molorvetsink ais ashkhari mej,

Yev useri vra shalkats lok berr@ havatki,

Yev anastvats dari mekhker@.

 

Yev toghek duk indz hekyatner@ hin,

Yev khapkanknerits hyusvats jampaner,

Yev yete hankarts ch@hasnem luysin,

Zur chein bolor aghotkner@s, Ter.

Link to comment
Share on other sites

Yerknqum antiv, astgher en loghum,

Bayts mardik yerbeq verev chen nayum.

Hayatsqner@ kax, misht nayum getin,

Qaratsats srtov inch hrashq yerkinq...

 

Yerknqum kapuyt, arevn e loghum.

Amper@ sakayn, yerkinqn en pakum,

Shogher@ verjin xeghtvum en aha,

Sakayn voch mi sirt chi neghvum angam...

 

Yerknqits pokats astgherin apsos,

Yerkinq@ apsos hoghin hartetsvats,

Astgher@ pokogh patanun apsos,

Apsos xortakvats ighdzerin nra...

 

Arthur Meschian

Link to comment
Share on other sites

  • 4 years later...

some lyrics...

 

Արթուր Մեսչյան

 

ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ

 

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս՝ ես կհագենամ

և հետո մի պահ կառչած ներկային՝ ես կզարմանամ,

թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց

ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:

 

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,

զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,

զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում

և գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

 

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,

զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,

զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,

խորանը երկրիս ներսից էր քանդկում. և արդեն վաղուց:

 

Ժանտախտի օրոք քեֆ էին անում մի համատարած,

լրբերը վերցրին իրնենց երեսից դիմակն ամոթխած,

սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին՝

դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:

 

Զարմանում եմ ես, որ նորից-նորից գլուխը կորցրած՝

ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած...

զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,

անիվը սելի նորից կոտրվաց իր սիրած փոսում:

 

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ որ հույսերից,

զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,

ժպիտը դեմքին կանգնած անտարբեր այս մեծ աշխարհից

և մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհիներից:

Link to comment
Share on other sites

  • 3 months later...

Երկիր Հնամյա

Խոսք՝ Մուշեղ Իշխան

Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

 

Երկիր հնամյա, երկիր հայրենի,

Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին

Քո հավերժական հմայքը չունեն,

Լեռներից այնկողմ, ամպերից ամպին:

 

Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,

Որքան էլ օտար հողերում լինեմ,

Անհունության մեջ, միջոցին թափուր,

Ես քեց կորոնեմ, հայրենի իմ տուն:

 

Դու արաջին սեր և վերջին կարոտ,

Հուշերի նավակ, ուրախ ու ցավոտ,

Շրթերիս վրա կմնաս միշտ դու,

Մայրական համբույր, իմ կարոտ տխուր:

 

Երկիր հնամյա, երկիր պապենի,

Քո ոգուց շաղված լեզու մայրենի,

Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,

Ի՞նչ եմ արաց քեզ՝ միայն անտունի:

 

Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն,

Արցունքի հովիտ կամ դրախտավայր,

Ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ,

Ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:

 

Երկիր հնամյա, երկիր պապենի,

Քո ոգուց շաղված լեզու մայրենի,

Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,

Ի՞նչ եմ արաց քեզ՝ միայն անտունի:

Link to comment
Share on other sites

Երկիր հնամյա, երկիր պապենի,

Քո ոգուց շաղված լեզու մայրենի,

Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,

Ի՞նչ եմ արաց քեզ՝ միայն անտունի:

 

style_images/master/snapback.png

 

hianali togher en ...

Link to comment
Share on other sites

Դուն միացար մեր հողին

Խոսք՝ Մուշեղ Իշխան

Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

 

Մայր իմ` արեւ ու հեռանուշ լուսնկայ,

Դարձար նշխար ու միացար մեր հողին,

Եւ հողն անուշ հայրենիքին հնամեայ,

Քիչ մ`աւելի անուշցաւ…

 

Մայր իմ` երկինք եւ առաւօտ սրբալոյս,

Դուն մեր հողին տուիր հոգիդ խնկաբոյր

Եւ հողը սուրբ` լուսապսակ պապերուս`

Քիչ մ`աւելի սրբացաւ…

 

Մայր իմ, դուն գանձ եւ անսպառ ոսկեհանք,

Դարձար խորհուրդ եւ հողակոյտ աննշան,

Բայց գանձն անխոյզ մեր հողերու լանջքին տակ`

Քիչ մ`աւելի աճեցաւ…

 

Մայր իմ` աղբիւր անհաս հրաշքին,

Գացիր ննջել Լուսաւորչի աստղին տակ

Եւ սիրտն անհուն Հայաստանի մայր հողին

Քիչ մ`աւելի մայրացաւ …

 

Մայր իմ` երդիկ, մայր իմ` սեղան տոհմական,

Հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,

Քեզմով հիմա աշխարհն հայոց աննման

Քիչ մ`աւելի հայացաւ…

 

http://www.molorakfilms.com/firstpage/poets/poets_poetry.htm

Edited by Harut
Link to comment
Share on other sites

  • 3 months later...

Aha ev togher@ hayeren:

 

Երբ իմաստազուրկ է լինում

 

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են

Քո օրացույցի դեղին էջերին,

Ամիս առ ամիս անիմաստ թափվում են

Տերևների պես, քո կյանքի ծառից

 

Երբ ժամացույցի լարված զսպանակը

Կացինն է ճոճում քո պարանոցին`

Անցյալը դատարկ իմաստազրկվում է,

Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին

 

Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը

Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,

Երբ տապալվում է կանգնած արձանը,

Ժամանակը միշտ վիժում է նորին

 

Փողոց ու այգի իմաստազրկվում են

Իմաստազրկված քաղաքի մեջքին,

Տները նույնպես իմաստազրկվում են,

Երբ վերածվում են ապաստարանի

 

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,

Ծնվել երախում բյուր ժողովրդի,

Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է

Այն վազքի նման, որ ավարտ չունի

 

Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,

Ամեն օր դարձավ տխուր կիրակի,

Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են

Պատճառները բյուր առանց պատճառի

 

 

 

Անիմաստության խորտակվող իմ նավը

Նորից փրկության ափին է զարնվում,

Երբ վերարկուով քնած զավակներս

Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում

 

Նրանց աչքերի առկայծող լույսերը

Ոգուս սառույցի կեղևն են փշրում,

Անկարողության պոկում կապանքները,

Եվ կյանքս նորից իմաստավորում…

Link to comment
Share on other sites

Հույս

 

Ուշ է, նա թակում է դուռը փակ

Նա է, ում սպասում ես շարունակ

Նա է, ով փրկում է քո հոգին

Պարանոցից հանում դեղին

Հոգեվարքից կապված պարանը,

Պատսպարում է քեզ վշտից`

Թևազուրկ այդ թռչունից

 

Հույսն է ապավենը մենության

Հույսն է, որ կերտում է ապագան,

Հույսն է, որ վերջին պահին կրկին

Կորուստների ճանապարհին

Փրկության լույսով ժպտում է,

Եվ այդ հույսը փրկության

Քո նշխարքն է հաշտության

 

Լուռ է, սենյակի դռները փակ

Ստվերն է խճճվում պատին սպիտակ

Հուշն է սղոցում վհատ հոգիդ

Երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ խռովում են

Եվ հազար-հազար երգեր պատերից հնչում են դեմ

 

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով

Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով

Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում

Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,

Իրենք անհետանում

 

Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող

Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր

Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում

Օրացույցին է սևագրում

Գուրգուրած քո երազները

Եվ նկարդ մեծացնում,

Փակում սև շրջանակում

 

Ուշ է, նա թակում է դուռը փակ

Նա է, ում սպասում ես շարունակ

Նա է, ով փրկում է քո հոգին

Պարանոցից հանում դեղին

Հոգեվարգից կապված պարանը,

Պատսպարում է քեզ վշտից

Թևազուրկ այդ թռչունից

 

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով

Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով

Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում

Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,

Իրենք անհետանում

Link to comment
Share on other sites

Ամենը ձեզ

 

Մեծածավալ և հիասքանչ տաճարների

Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը

Ամենը ձե՛զ, և արծաթե լապտերը վանքերի,

Ադամանդե շարքով հյուսված խաչերը

 

Դուք ձեզ վերձրե՛ք և փառավոր շքախմբեր,

Եվ տոնական կախարդական զանգերը,

Ամենը ձե՛զ, իսկ ինձ միայն բաժին թողեք

Փայտյա խաչով որհնված „Հայր մեր“-ը

 

Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս

Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը,

Ամենը ձե՛զ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ

Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը

 

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

 

Ամենը ձե՛զ. քարոզների խորհուրդն անգին,

Խունկի բուրմունքը կանթեղի մեջ,

Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ,

Եվ տարերքին տրված խելառ օրերը

 

Այսպես պոկված ճյուղի նման կյանքի ծառից

Մոլորվեցինք այս աշխարհի մեջ,

Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի

Եվ անաստված դարի մեղքերը

 

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

 

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Աշխարհի Ցավով

Խոսք՝ Մուշեղ Իշխան

Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

 

Սիրտս կարյունի աշխարհի ցավով

Որքա՜ն տառապանք, Աստվա՛ծ իմ, չորս դիս

Կյանքի դաշտերից փչող ամեն հով

Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս

 

Անմեղ զոհերի արյունով եռուն

Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց

Եվ նոր վճիռներ իմ շուրջն ու հեռուն

Կծնվեն մարդիկ արյունով հարբած

 

Սրի ու սովի կդառնան ավար

Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն

Եվ ոտքի կոխան հասկեր անհամար

Աշխատավորի քրտինքով օծուն

 

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան

Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին

Երբոր կխլեն մարդիկ անվարան

Որբի բերանից պատառը հացի

 

Աստվա՛ծ իմ, որքան անարդար վճիռ

Ինչպե՞ս կարող եմ քարը դնել խղճիս

Կյանքեր թևաբեկ և թշվառագիր

ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ ՀԻՎԱ՛ՆԴ Է ՀՈԳԻՍ

Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս

Link to comment
Share on other sites

Երգը Խղճի

Խոսք՝ Մուշեղ Իշխան

Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

 

Վախցիր երբ սիրտդ կարյունի

Վերքը խղճի չունի դարման

Օր ու գիշեր պիտի բանի

Մինչև հատնի կյաքի ճամփան

 

Քեզ չեն կարող էլ վշտակցել

Խիղճդ ծակող ցավի համար

Խղճի արյան ամեն կաթիլ

Կինա ծածուկ և աննշմար

 

Վախցիր երբ սիրտդ անբասիր

Մեղապարտի պես կարյունի

Եվ կդառնա տեր ու դպիր

Կյանքն արյունող ամեն ցավի

 

Աչքերիդ դեմ խղճահարի

Պիտի հորդի մեղքը մարդոց

Պիտի քայլի զորքը չարի

Աշխարհի մեջ տառապակոց

 

Վախցիր երբ դեմքդ է միշտ ժպտուն

Բայց կարյունի խիղճդ ներսեն

Երբ կկիսես հացը մարդուն

Բայց արյան համ կգա հացեն

Link to comment
Share on other sites

Տարօրինակ մարդ արարած

Խոսք՝ Մուշեղ Իշխան

Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

 

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

Մոմի լոյսով՝ խաւարի մէջ համատարած

Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ

Կը խարխափես բայց խաւարին չես հաւատար:

 

Արցունքներիդ միգամածին խորէն տմոյն

Գիտես նայել արշալոյսի ճաճանչներին

Սգի քօղի տակ յուսալից դու սիրահար՝

Կը տառապես եւ վշտերիդ չես հաւատար:

 

Վզիդ շղթայ եւ թեւերիդ ծանր կապանք՝

Դու կը փորձես արծիւներին վայել ճախրանք

Եւ այս կեանքի մեծ բանտի մէջ բազմակամար

Դու կը խեղդուես՝ շղթաներիդ չես հաւատար:

 

Փուշ ու տատասկ քեզ կ՚արիւնեն ճամբիդ վրայ,

Բայց խոցոտուած քո մատներով արիւնլուայ

Դու կ՚որոնես ծաղիկների հոգին պայծառ,

Ցաւից կ՚ոռնաս եւ ցաւերիդ չես հաւատար:

 

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

Քո ձեռքերով հողին կը տաս կեանքեր ծաղկած,

Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար

Կ՚ընկնես անշունչ, սակայն մահուան չես հաւատար:

Link to comment
Share on other sites

I have to say that the more I listen to Meschian the more I feel like jumping off a bridge without a parachute or bungee cord

 

I'm struck with depression and sadness, I used to wake up and sleep with his music, but now days I cant listen to him, not because they are bad, on contrary, just very deep and somber, many years ago in Armenia when we were teens and Araqyalner was prohibited at the time, we used to sneak into our basement and listen to them

I recall every single on of us had tears in his eyes

Link to comment
Share on other sites

I'm struck with depression and sadness, I used to wake up and sleep with his music, but now days I cant listen to him, not because they are bad, on contrary, just very deep and somber, many years ago in Armenia when we were teens and Araqyalner was prohibited at the time, we used to sneak into our basement and listen to them

I recall every single on of us had tears in his eyes

 

 

do you know where I can find the first unreleased Araqyalner songs?

Link to comment
Share on other sites

you wont find Aragyalner becouse they were never released in the first place, they stoped or forsed to disolve as a band in 1973,

Artur or other members of the band may have the masters...who knows...

but you can buy Arthurs CD's which is basicaly Araqyalner

Try narek.com

Edited by Edward
Link to comment
Share on other sites

  • 2 months later...
  • 1 year later...

I really like Arthur Meschian's style and words !!! :wub:

 

Other than Rupen Hakhverdian , he is my favorite singer . :band:

 

My favourite is «Անառակ որդու վերադարձը»

 

If anyone wants I can send them the songs for listening :)

 

i have the 4 cds :

 

The monologue of a crazed violinist

Catharsis - part I

Catharsis - part II

Communion

 

 

Edited by Sassun
Link to comment
Share on other sites

Հաջորդ Կյանքում

 

Ինչ որ այրվեց ու հեռացաւ.

այն՝ ինչ ջնջվեց ու կարծրացաւ.

այն՝ ինչ կիսատ շնչեց հոգում.

այն՝ ինչ չարժվեց մեկ այս կյանքում.

այն՝ ինչ երկունք մնաց տրտում-

սպասի՛ր. սպասի՛ր -

ես կավարտեմ հաջորդ կյանքում:

 

Կիսատ համբոյրը՝ քարացած.

կապույտ գիշերը՝ չքացած.

կիսատ աղոթքը՝ մոռացված.

ամբիծ երդումը՝ ուշացած.

կիսատ իմ սերը՝ գողացած...

սպասի՛ր. սպասի՛ր -

քեզ կսիրեմ հաջորդ կյանքում:

 

Կիսատ ապտակը՝ չտրված.

կիսատ հեգնանքը՝ չմարած.

խաչիս վերքերը՝ սպիացած.

կիսատ վրեժը չլուծված.

եւ հայհոյանքը անավարտ...

սպասի՛ր. սպասի՛ր -

ես կավարտեմ հաջորդ կյանքում:

 

Կիսատ երգերս՝ չերգած.

կիսատ տողերս՝ չգրված.

անձայն խորհուրդը՝ չակոսած.

տենդոտ բեմերը՝ չբացված.

կիսատ կիթառս՝ չվարած...

սպասի՛ր. սպասի՛ր -

ես կլարեմ հաջորդ կյանքում:

 

Կիսատ անեծքը՝ հուշ դարձած.

կիսատ բաժակը՝ չխմված.

կիսատ մեղքերս՝ չգործած.

կիսատ հույսերս՝ գողացված.

փոշոտ դիմակը՝ փրկութեան.

սպասի՛ր. սպասի՛ր -

ես կպատռեմ հաջորդ կյանքում:

 

Կիսատ թռիչքը երազիս

եւ լուռ տրոփը լույսերի

այն ինչ այսօր չհասկացա.

այն ինչ աստղի ես չհասա

եւ ինչ հեքիաթ որ չապրեցի.

սպասի՛ր. սպասի՛ր -

քեզ հետ կապրեմ հաջորդ կյանքում:

 

:(

Edited by Sassun
Link to comment
Share on other sites

Դիմակահանդես

 

Ո՞ր խոսքերին ապավինեմ.

ո՞ր հույսերով ինձ պարուրեմ.

եւ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս.

եւ ո՞ր կանչին արձագանքեմ.

ո՞ր փարոսով առաջնորդվեմ.

ո՞վ կխրի դաշոյնը իմ մեջքին:

 

Ո՞ր ձայներից կխլանամ.

ո՞ր ցավերին կդիմանամ.

ո՞ր խավարում ես կկորչեմ նորից.

եւ ո՞ր ստին կհավատամ.

նորից ի՞նչից կզարմանամ

եւ ի՞նչ հաղորդթյան կհեռանամ կյանքից:

 

Աննշմար դողով ծառերը.

մեր կյանքի փողոցներում

թաքցնում են մեր ձայները

տերեւի երակներում.

եւ դեղին մագաղաթները

մայթերի վրա թերթվում՝

եւ հողին մորմոքն են ժառանգում:

 

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ.

ո՞ր սաղմոսին ապավինեմ.

եւ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ.

եւ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ.

ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ.

ո՞ր կորուստներին կխենթանամ:

 

Ո՞ր քաղաքում անհետանամ.

ո՞ր տան խցում անէանամ.

եւ ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից.

ո՞ր լույսերից կկուրանամ.

ո՞ր ցաւերից ես կոռնամ.

ո՞ւմ փամփուշտից կհեռանամ կյանքից:

Edited by Sassun
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...