-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
1. ԵՐԿՈՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ Լուսնի եղջիւրը ծածկուեցաւ Քարքէ լերան ետեւում եւ Տարօնը ընկղմուեցաւ գիշերային խաւարի մէջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երեւում: Երկինքը պատած էր մոխրագոյն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դէպի Կրկուռ եւ Նէմրութ լեռների կողմերը եւ, այնտեղ կուտակուելով, թանձրանալով, միգային-սեւ կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր կայծակը եւ լսելի էր լինում որոտման խուլ դղրդիւն, որ գուշակում էր յորդ անձրեւ: իշերային այդ տագնապալի պահուն երկու ձիաւորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռուից, շատ հեռուից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի (1) երկաթեայ քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արեւակէզ Ասորեստանը, անցան հայկական Միջագետքը եւ մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրայ: Դրանք երկու սուրհանդակներ էին: Երկու սուրհանդակներից մէկի ձին սեւագոյն էր, միւսը կապուտակ: Կապուտակ ձիաւորը առաջինի ուղեւորութեան մասին տեղեկութիւն ունէր, ամենայն զգուշութեամբ հետեւում էր նրան եւ երբէք իր նկատողութիւնից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտէր, որ իրեն հետեւում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թէեւ գնում էին մի եւ նոյն ուղղութեամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնաւ միմեանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմեանց: Նրանք արդէն հասել էին Արածանիի ափերին: Կապուտակ ձիաւորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դէպի երկինքը, նայեց դէպի իր շուրջը: Կամենում էր գիտենալ, թէ ո՛րքան ժամանակ էր մնացել, մինչեւ լոյսի բացուիլը: Ոչ մի աստղ ցոյց չտուեց նրան գիշերային ժամը: Ամէն ինչ խորասուզուած էր անվերծանելի մթութեան մէջ: Բայց պէտք էր շտապել... Երկու մտածութիւններ մի քանի րոպէ պահեցին նրան անվճռականութեան մէջ. գետո՞վ անցնել, թէ կամուրջով գնալ: Կամուրջով - դա շատ հեռու կը տանէր եւ գուցէ կը հանդիպէր նրան... եւ գուցէ կը բռնուէր կամուրջի գիշերային պահակներից...: Վճռեց անցնել գետով: Հեզ եւ արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր եւ պղտոր յորձանքներով ծածկել էր իր ափերը: Բայց մեր ուղեւորը ծանօթ էր նրա ծանծաղուտների հետ: Նա ցած իջաւ ձիուց, ձեռքով փայփայեց իր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. “Դու քաջութեամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պէտք է վախեցնէ քեզ”: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնէ, նստեց եւ, երեսը խաչակնքելով, քշեց դէպի գետը: ետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: իշերային մթութեան մէջ՝ նրա պղտոր հոսանքը աւելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզուած ջրի մէջ, միայն գլուխը վեր բարձրացած, մռնչելով եւ փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները յատակին չէին դիպչում, անցնում էր լողալով: Ձիաւորը, սանձի փոխարէն բռնած ունէր նրա բաշից, եւ ձեռքով ուղղութիւն էր տալիս ընթացքին: Մի քանի պտոյտների մէջ՝ թէ՛ ձին, եւ թէ՛ ձիաւորը սկեցին ջրի տակ: Կրկին դուրս յայտնուեցան: Երբեմն անցնում էին նրանց մօտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարուում էին կոհակների հետ: Ձիաւորը շտապում էր խոյս տալ դրանցից: Բայց ահա՛ հեռուից մի ինչ - որ որոտում էր: Տագնապը մօտենում էր: Ձիաւորը չկորցրեց իր սառնասրտութիւնը եւ խորին ուշադրութեամբ նայեց դէպի այն կողմը: Մի մթին, անորոշ կոյտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձեւ էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրայ: Մերթ անյայտանում էր նա, մերթ երեւան էր գալիս, աւելի ահարկու կերպարանքով: Ձիաւորը հասկացաւ նրա ի՛նչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դէպի գաւակը, որ նրա բեռը թեթեւացնէ: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մօտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրէշի նման մօտենում էր մթին կոյտը: Նրա որոտը խլացնում էր ամէն ձայն: Պէտք էր փախչել նրանից, եթէ ոչ, մի թեթեւ տաշեղի նման իր հետ կը տանէր թէ՛ ձիուն, թէ՛ ձիաւորին: Ձին անգամ զգաց մօտալուտ վտանգը եւ կրկնապատկեց իր ուժերը: Անհնարին արագութեամբ կտրում էր նա կոհակները: Հրէշը անցաւ: Դա ուրիշ բան չէր, եթէ ոչ մերձակայ անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով, իր պտոյտների մէջ կծկել էր, գալարել էր, եւ մի այնպիսի այլանդակ գունդի ձեւ էր տուել: Ձիաւորը կրկին անգամ գոհութեամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրայ: Նա իր հագուստը քամեց, ցամաքացրեց, յետոյ սանձը դրեց ձիու բերանը, եւ շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն իր ետեւից քարշ տալով, որ փոքր ինչ հանգստանայ: Բայց ձին դժուարութեամբ էր հետեւում նրան: Որքան նա ջրի մէջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրայ դանդաղկոտ դարձաւ: Տէրը վերաբերում էր այդ նրա յոգնածութեանը: ետեզերքից բաւական հեռանալով, այժմ մօտեցաւ նա Քարքէ լերան բարձրաւանդակներին: Ճանապարհը զառիվեր էր, ոլորուում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մէջ, եւ դարձեալ բարձրանում էր բլուրների վրայ: Նա ծանօթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտէր նրանց դժուարին անցքերն ու շաւիղները, երեխայութիւնից սնուել ու մեծացել էր այդ խոնաւ ծմակների մթութեան մէջ, ուր ցերեկի լոյսը երբէք չէր թափանցում: Նա ապառաժների ու անտառների որդի էր: Կայծակը շանթեց մօթակայ ծառերի կատարներին եւ մերձակայքը լուսաւորուեցաւ բաց-վարդագոյն փայլով: Որոտի ձայնը ահեղ դղրդիւնով տարածուեցաւ, մթին ձորերի մէջ: Ուղեւորը նայեց դէպի ամպամած երկինքը եւ շտապեցրեց իր քայլերը: Նա չվախեցաւ գետից, բայց վախենում էր փոթորիկից: Փոթորիկը մեծ արհաւիրք է գործում այդ կուսական անտառների մէջ, մանաւանդ գիշերային պահուն: Ժայռերի բարձրութիւնից խլում է նա ողողուած, մերկարմատ ծառերը եւ նետում է ճանապարհի վրայ: Ծառերի հետ փուլ են գալիս եւ քարերի ահագին բեկորներ: Ամէն մի ճանապարհորդ կ'անհետանար այդ փլատակների տակ, եթէ դժբախտութիւն ունենար հանդիպելու: Կրկին լսելի եղաւ որոտման ահեղ դղրդիւնը եւ նրա հետ անձրեւի խոշոր կաթիլները սկսեցին մաղուել երկնքից: Քամին մռնչում էր եւ անձրեւային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքուած երեսին: Բայց նա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարուած էին դէպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյութիւնը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան, որպէս մի մարմնացած փութաջանութիւն: Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կը հասնէր սեւ ձիաւորը: Բայց ձին դժուարութեամբ էր հետեւում նրան: Այժմ միայն նկատեց, որ ետեւի ոտքից կաղում էր նա: Անշուշտ գետի հոսանքի հետ տարուող կոճղներից մէկը դիպչելով, վնասել էր նրան: Այդ դէպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղեւորին: Նա շտապում էր: Իսկ այժմ զրկուեցաւ իր սրընթաց երիվարից: Ի՞նչ պէտք էր անել: Թողնե՞լ նրան եւ այնպէս ոտքով շարունակել ճանապարհը: Բայց ի՞նչպէս թողնել այն սիրելի նժոյգին, որը այնքան տարիներ թէ՛ պատերազմի դաշտում, թէ՛ իր ճանապարհորդութիւնների ժամանակ, լաւ ընկեր էր եղել նրա հետ: Մի քանի րոպէ մնաց նա մտածութեան մէջ: Յետոյ թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շաւիղ, որ տանում էր դէպի Աշտիշատի վանքը: Վանքը շատ հեռու չէր այնտեղից. մէկ ժամից յետոյ հասաւ նա: Դարեւոր, նուիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրութիւնների վրայ, հանգչում էր Տարօնի այդ հին սրբավայրը, իր վսեմ, մեծափառ վեհութեան մէջ: Պատսպարուած բարձր շրջապարիսպներով եւ բրգաձեւ աշտարակներով գիշերային մթութեան մէջ, ներկայանում էր նա, որպէս մի անմատչելի ամրոց: Կատաղի մրրիկը, քամու մռնչիւնը, անձրեւի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը: Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինուածքի նեղ լուսամուտից լոյս էր երեւում: Ուղեւորը դիմեց դէպի այն կողմը, մօտեցաւ փակ դռներին: Այստեղ, դրան մի կողմում, փայտեայ սիւնից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սիւնի պատուանդանի մօտ դրած էր նոյնպէս փայտեայ փոքրիկ օթակ: Ուղեւորը վերառեց օթակը, երեք անգամ զարկեց տախտակի վրայ: Կոչնակի ձայնից լուսամուտը բացուեցաւ, մէկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց եւ վերեւից հարցրեց. - Ո՞վ ես : - Ճանապարհորդ եմ, - եղաւ պատասխանը: Վանքի պարիսպներից դուրս, այդ շինուածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների եւ պանդուխտների օթեւան էր: Դռնապանը բաւականացաւ ուղեւորի պատասխանով, բացարեց դռները եւ ճրագը ձեռին յայտնուեցաւ սեամի վրայ: - Դու բոլորովին թրջուած ես, - ասաց նա մի առանձին հոգատարութեամբ, - ներս համեցիր, ես իսկոյն կրակ կը վառեմ, քո հագուստը չորացրու: - Շա՜տ շնորհակալ եմ քո բարեսրտութեան համար, - պատասխանեց ուղեւորը, - բայց ես կը խնդրէի քեզանից ընդունել ձեզ մօտ, որպէս հիւր, իմ ձիուն միայն: - Ինչո՞ւ քո ձիուն միայն, - հարցրեց դռնապանը զարմանալով: - Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պէտք է շարունակեմ իմ ճանապարհը: - ոնէ ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկոյն կրակ կը վառեմ: - Չեմ կարող... ես շտապում եմ... պատասխանեց ուղեւորը եւ մօտեցաւ ճրագին: Նա ծոցից հանեց իր սանդրը, որ կիսալուսնի ձեւ ունէր, շինուած էր գոմէշի եղջիւրից, եւ, ցոյց տալով դռնապանին, ասաց. - Ճանաչի՛ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են, եթէ ես չվերադարձայ, ով որ քեզ ցոյց տալու լինի, ձին նրան կը յանձնես: - Իսկ դու ո՞վ ես, - հարցրեց դռնապանը, փոքր ինչ կասկածելով: - Ես զինուոր եմ... պատասխանեց ուղեւորը: Դռնապանը բաւականացաւ ուղեւորի անորոշ պատասխանով, որովհետեւ այդ տագնապալի ժամանակներում զինուորի հետ շատ հեռուն գնալ՝ փոքր ինչ դժուար էր: Ուղեւորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթեւ խուրջինը, ձգեց իր ուսին եւ, “բարի գիշեր” ասելով, հեռացաւ: Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սեամի վրայ, ապշութեամբ նայում էր նրա ետեւից, մինչեւ անյայտացաւ գիշերային խաւարի մէջ: Քամու մռնչիւնը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը: Հեռանալով վանքից, ուղեւորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դէպի Ողական ամրոցը:
-
“ՍԱՄՈՒԷԼ” Պատմական Վէպ (364-400). 1888 ( հատուածներ ) ՅԱՌԱՋԱԲԱՆ Պատմական վէպը մի ժողովրդի պատմական կեանքի նկարագիրն է: Նա պատկերացնում է իր մէջ՝ թէ ո՛րպէս ապրել է եւ ո՛րպէս գործել է մի ժողովուրդ, պատկերացնում է նրա բարքը, վարքը, սովորութիւնները, պատկերացնում է նրա մտաւոր ու բարոյական յատկութիւնները, մի խօսքով, ներկայացնում է հնադարեան մարդուն իր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխուել եւ ներկայ սերնդի համար մոռացուել էր: րելով “Սամուէլը”, ես նպատակ եմ ունեցել՝ ներկայացնել մի այդպիսի նկարագիր մեր պատմական անցեալից: Պատմական վիպասանին նիւթ է մատակարարում ինքը պատմութիւնը եւ այն յիշատակարանները, որ պահել են իրենց մէջ անցեալի յիշատակները եւ աւանդել են ապագայ սերնդին: Բայց ի՞նչ է տալիս հայ վիպասանին հայոց պատմութիւնը: Մենք կարդում ենք նրա մէջ մեր թագաւորների, մեր իշխանների անունները, ծանօթանում ենք նրանց ներքին կռիւների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թէ ո՛րը ո՛րքան տարի տիրեց, կամ ի՛նչ լաւ եւ վատ գործեր կատարեց,- այդ բոլորը գիտենք մենք: Բայց թէ ի՞նչպէս էր կազմակերպուած նրանց ընտանեկան կեանքը, ի՞նչ սովորութիւններ ունէին, ի՞նչպէս էին հագնում, ի՞նչ տեսակ տների մէջ էին ապրում, մի խօսքով, իբրեւ մարդ, նրանց ընտանեկան եւ հասարակական կենցաղավարութեան մասին՝ մեր պատմութիւնը, եթէ չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է: Բայց վէպի համար հարկաւոր է ընթացիկ, շարժուն կեանքը իր բոլոր երեւոյթներով, եւ ոչ թագաւորների կամ իշխանների աշխարհակալութեան կամ պարտութեան չոր ու ցամաք տարեգրութիւնը: Մեր պատմութեան մէջ գրեթէ բոլորովին մոռացուած է ամբոխը: Մեր պատմագիրները չեն նկատել, որ բացի թագաւորներից եւ իշխաններից, բացի հոգեւորականներից եւ զինուորներից, Հայաստանում կար եւ ժողովուրդ, որ ապրում էր, որ իր կեանքն ունէր, որ իր տօները, հանդէսները եւ ցնծութիւններն ունէր, եւ որի հոգեկան եւ բարոյական հակումները արտայայտուում էին այս եւ այն հասարակական երեւոյթների մէջ: Մեր պատմութեան մէջ ժողովուրդ չկայ, կան միայն տիրապետողներ: Մենք չգիտենք, ի՞նչպէս էր ապրում հայոց շինականը, ի՞նչ տեսակ յարաբերութիւնների մէջ էր իր տէրերի հետ, կամ ի՞նչ էր ուտում եւ ի՞նչ էր հագնում, եւ ի՞նչ տեսակ զուարճութիւններ ունէր: Մենք չգիտենք, թէ ի՞նչ էր շինում հայոց արհեստաւորը, ո՞ր երկրների հետ առեւտուր ունէր հայոց վաճառականը, կամ ի՞նչ տեսակ անասուններ էր սնուցանում հայոց խաշնարածը: Մեր պատմութիւնը լուռ է այդ բոլորի մասին: Բայց վէպի համար դրանք կարեւոր են: Մեր պատմութեան մէջ մոռացուած է եւ մեր ժողովրդի մի նշանաւոր տարրը - կինը: Մենք ծանօթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կեանքը իր բոլոր մանրամասներով մեզ անյայտ է: Ի՞նչ էր հայ կինը, որպէս ամուսին, ի՞նչ էր նա, որպէս մայր, ի՞նչ դեր է խաղում, որպէս ընտանիքի եւ հասարակութեան անդամ, - այդ մենք չգիտենք: Մենք չգիտենք նաեւ, թէ ի՞նչպէս էր յայտնուում նա ժողովրդական տօների եւ հանդէսների մէջ, կամ ո՞ր աստիճան մասնակցում էր նրա ուրախութիւններին եւ տրտմութիւններին: Իսկ առանց կնոջ վէպ կարող չէ լինել. կինն է նրա ոգին եւ կենդանութիւնը: Եւ այդպէս, մեր պատմութիւնը, իբրեւ չոր ու ցամաք տարեգրութիւն, խիստ նուազ նիւթ է տալիս մի վիպասանի, որով կարող լինէր նա նկարել անցեալի ճիշտ պատկերը իր բոլոր երեւոյթներով: Ինչ որ թերի է թողել պատմութիւնը, կարող էին լրացնել բանաստեղծական գրուածքները, եթէ մեզ հասած լինէին: Բայց մենք չունենք ո՛չ Էսքիլէսի եւ Սոֆոկլէսի ողբերգութիւնները, եւ ո՛չ Հոմերոսի եւ Վիրգիլիոսի դիւցազնական հագներգութիւնները: Մեր հին գրականութիւնը դուրս չեկաւ եկեղեցական շրջանակից: Մեր հեղինակները գրեցին մեկնութեան ստուար գրքեր, հռետորական ճառընտիրներ, գրեցին փիլիսոփայական եւ աստուածաբանական աշխատութիւններ, բայց ո՛չ մի վէպ, ո՛չ մի դրամա կամ կօմեդիա չտուեցին մեզ: Մեր հին գրականութեան մէջ, թէեւ կեանքի եւ սովորութիւնների, ընտանեկան եւ հասարակական կազմակերպութեան լիակատար նկարագիրներ չկան, բայց կան հազիւ նկատելի նշմարներ, փոքրիկ բեկորներ, որոնք ի մի ամփոփելով, պարզելով եւ դասաւորելով, կարելի էր, եթէ ոչ բոլորովին ամբողջական, գէթ մասնաւոր գաղափար կազմել պատմական հայի կեանքի մասին: Այդ աշխատանքը պէտք է մեր արդի հնախօսութեան գործը լինէր: Բայց մեր հնախօսութիւնը այդ մասին դեռ շատ աննշան գործ է կատարել: Մեր հնախօսութիւնը դեռ չէ դուրս եկել այն նեղ, սահմանափակ շաւիղից, ինչ շաւիղով որ ընթացել է պատմութիւնը: Պատմութիւնը խօսում է միայն թագաւորների, իշխանների եւ հոգեւորականութեան մասին. հնախօսութիւնը նոյնպէս զբաղուած է նրանցով: Մեր հնախօսութեան մէջ կեանքի քննադատութիւնը, իր բոլոր երեւոյթներով, խիստ աննշան տեղ է բռնում: Կարդալով Ինճիճեանի երեք պատկառելի հատորները, չէ կարելի մի պարզ հասկացողութիւն կազմել նախնական հայի կրօնի, պաշտամունքների, սովորութիւնների եւ ծէսերի մասին, - չէ կարելի տեղեկանալ, թէ ի՞նչպէս էր ապրում հայը իր տան մէջ եւ հասարակութեան մէջ: Այդ բոլորից յետոյ, ինքն ըստ ինքեան հասկանալի է, թէ ո՛րքան դժուար է հայ վիպասանի համար պատմական վէպ գրել: Թէ՛ հին եւ թէ՛ նոր գրականութիւնը նրա համար բաւականացուցիչ նիւթ չէ պատրաստել: Նա ինքը պէտք է բոլորը ուսումնասիրէ, նա ինքը պէտք է բոլորը պատրաստէ: Բայց ո՞րտեղից: Արդեօք ունե՞նք մի մուզէում, որդեղ հայ վիպասանը մտնելով, տեսնէր, թէ ի՛նչ տեսակ զգեստ ունէին նախնի հայերը, ի՛նչ տեսակ զարդեր ու զէնքեր ունէին, կամ ի՛նչ տեսակ տնային կարասիք էին գործածում: Արդեօք մենք ունե՞նք մեր հին արձանները, մեր հին նկարները: - Ոչինչ չունենք: Իսկ այդ բոլորը պէտք են պատմական վէպի համար: Եթէ Վօլտեր Սկօտը եւ Էբերսը գրեցին գեղեցիկ պատմական վէպեր, որոնց մէջ իր բոլոր մանրամասներով պատկերանում է վաղեմի մարդու կեանքը, - այդ յաջողութիւնը պէտք է վերաբերել ո՛չ այնքան նրանց տաղանդին, որքան նիւթերի այն ահագին պաշարին, որ պատրաստել էր նրանց համար նախընթաց գրականութիւնը: Այդ երջանիկ վիպասաններին մնում էր միայն օգուտ քաղել արդէն պատրաստի նիւթերից: Բայց հայոց դժբախտ վիպասանը ի՞նչ ունի: Նա պէտք է ուժ տայ իր երեւակայութեանը, իսկ լոկ երեւակայութիւնը մի ճիշտ պատմական վէպ նկարել չէ կարող: Մեր գրականութեան չքաւորութեան մէջ, անհրաժեշտ նիւթերի պակասութեան մէջ, խոստովանուում եմ, որ իմ կողմից մեծ վստահութիւն էր՝ ձեռնարկել մի վէպ գրելու, որ նա պատմական ճիշտ նշանակութիւն ունենար: Բայց “Սամուէլը” վաղուց իմ մտածումների առարկան էր դարձել: Խրախուսուելով այն գաղափարով, թէ ո՛րքան մեծ կրթողական ազդեցութիւն ունի պատմական վէպը ընթերցողի համար, երբ նա տեսնում է իր նախնեաց մեծագործութիւնները եւ աշխատում է հետեւել նրանց առաքինութիւններին, տեսնում է եւ նրանց մոլութիւնները, աշխատում է հեռու պահել իրեն նրանց կատարած սխալներից, - այդ միտքը քաջալերեց ինձ: Ես սկսեցի գրել: Բայց թէ ի՞նչ աղբիւրներից եմ օգուտ քաղել, աւելորդ չեմ համարում բացատրել իմ ընթերցողներին: Նախ, ես օգուտ եմ քաղել այն յիշատակներից, որքան յաջողուել է ինձ գտնել մեր ազգային եւ օտարազգի գրականութեան մէջ: Երկրորդ՝ իմ ճանապարհորդութիւնների ժամանակ, ես օգուտ եմ քաղել ներկայ հայի կեանքից, այն չափով միայն, ինչ չափով պահպանուել է նա իր նախնական ձեւի մէջ: Եթէ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Քսենոփոնի 24 դար առաջ նկարագրած գետնափոր խրճիթները, եթէ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Հերոդոտոսի 24 դար առաջ նկարագրած մաշկապատ նաւակները Եփրատ գետի վրայ, ինչո՛ւ պէտք է չմտածել, որ դեռ շատ բան չէ փոխուել հայոց աշխարհում: Նոր քաղաքակրթութիւնը կարող էր ոչնչացնել, ինչ որ նախնական էր, ինչ որ հին դրոշմ էր կրում: Բայց Հայաստանում դեռ մնացել են այնպիսի խուլ, առանձնացած տեղեր, ուր ժողովուրդը դեռ ապրում է իր վաղեմի, աւանդական սովորութիւններով: Այդ տեղերը ես առիթ եմ ունեցել տեսնելու եւ նրանց կեանքը ուսումնասիրելու: Համարելով հայերին մի եւ նոյն ցեղին պատկանող եւ ոչ այնքան տարբեր կեանքով ապրող մի ժողովուրդ, որպիսին էին հին պարսիկները եւ մեդացիները, ես առել եմ շատ բան պարսիկների եւ մեդացիների կեանքից, ի հարկէ, զանազանելով, ինչ որ ազգային առանձնայատկութիւն է եւ ինչ որ օտարամուտ է: Հայոց կեանքի եւ սովորութիւնների վրայ ոչ սակաւ ազդեցութիւն են գործել եւ այն մեծ գաղթականութիւնները, որ հին դարերում, կա՛մ ինքնական եկել են եւ կա՛մ իբրեւ գերի բերուել են Հայաստան: Դրանցից մեծ տեղ են բռնել քաղդէացիք, ասորեստանցիք, պարթեւները, հնդիկները, ճենացիք եւ հրէաները: Ես ի նկատի եմ ունեցել եւ դրանց սովորութիւնները: Այդ բոլորը բացատրուած է առանձին ծանօթութիւններով, որ կցուած են գրքիս վերջում: “Դաւիթ-բէգից” եւ “Պարոյր Հայկազնից” յետոյ, “Սամուէլը” իմ երրորդ պատմական գրական փորձն է: Այդ վէպի նիւթը առնուած է մեր պատմութեան Դրդ. դարու անցքերից:
-
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց, Իմ մտքերի հետ մթնում խոսելուց, Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց, Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց, Կշտամբանքներով ռմբակոծվելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ արդեն զուր թափառելուց, Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց, Ամեն պարողի ծափահարելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց, Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց, Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց, Կրկնված երգերն անվերջ կրկնելուց, Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց, Հոգնել եմ, հոգնել: Համո Սահյան
-
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա: Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա, Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած` ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա… Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ: Համո Սահյան
-
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ Քեզանով է պայթել հունդը մեր գոյության, Քեզանով ենք դարձել տուն ու երկիր, Շառաչել ես դու հին հողում Արարատյան Մինչև հնչյունը քո դարձել է գիր: Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի, Ոգու կանչն ես եղել մեր պայքարող… Կարող Էինք ապրել անգամ առանց հողի, Բայց առանց քեզ ապրել չէինք կարող: Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան: Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝ Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ Իր տանջանքի լծորդ լծկանի հետ: Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար, Եվ զրահ ես եղել և զորավիգ, Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար, Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ: Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր, Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ, Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս, Ողբերգության մատյան, ասք ու աղոթք: Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ, Ճախարակի թելն ես մերթ ոլորել, Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ, Անտունիներ անտուն և հորովել... Մաքրությունն ես առել արեգական շողի, Լուսավորել ես մեր վերելքն անվերջ, Արձագանքն ես եղել մեր մարտական փողի Ավարայրից մինչև Թաման ու Կերչ: Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում Շրթունքների վրա իմ սերնդի, Եղբայրական բոլոր լեզուների երթում Սրտի խոսքն ես խոսում հողագնդի: Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու, Դու ավելի փարթամ պիտի ծաղկես, Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում, էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ: Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի, Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ, Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի Հավիտենից ի վեր և առհավետ: Համո Սահյան
-
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մէջ, Նա աղն է մեր ինքնութեան, Էութեան խորհուրդը մեր: Մեր լեզուն արիւնն է մեր, Արիւնից աւելի թանկ, Մեր բուրմունքն ու գոյնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սէրը լինի, Ինչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի: Համո Սահյան
-
es uzumes lav mrmratsnes ha? dir bol bol dir...
-
Vonts te roast es anum??? ura vor roast es anum???
-
Mos jan - yerp vor pashton ktas nor k@xosanq, minch et Avo jan jant yughi!!!
-
Thank you Aratta ja, and welcome back!!! es ureir chkayr??? lsi antsyal kiraki orva nkarner@ inch eghan???
-
I hereby suggest that all the Nobilities start going from topic to topic and making sure that there are no "irrelevant" posts in the topics. When they find the irrelevant posts they should report to the Moderators and have the "off topic" posts be removed and if the conversation is interesting move it to a new chit chat topic with a title - Chit Chat - Moved posts!!!
-
Indeed, six months a year, from 2003 he has been staying in shushi, but my interests are which part of Armenia the other 6 months!!!
-
Astvats Harouti het!!! inchov karanq ogtakar linenq, Mos jan, yete mi ban petqa xabar areq!!!
-
Avo please read carefully, as you have a tendency of mistaking!!!
-
Ed jan - qezi petqa Garmagi nman linel, durs ari toshaki u gna het Hayastan bnakvelu, gone tarin 5 amisel Artsaxum kayfavat kanes!!! Iroq mer papikner@ aveli lav kyanqen aprel qan te menq, yev patkeratsnumem te inchqan karchen aprelu mer torner@ yev sarsapumem... aysorva orov amena yerkaratev aproghner@ dranq Japonatsiqen, asem te inchu, karch konkret, ashxatumen minchev 30 tarekan, dranits barts@r vochvoq chi ashxatum, yev chen @ntunum ashxatanqi, sk@sumen ashxatel 16 tarekanits yev toshakien antsnum 30 tarekanum... dra hamarel aprumen minchev 100 tarekan michin@...
-
Nairi jan, it will take a while untill they switch from DVD to BlueRay... first they will have to start selling everything in DVD and BlueRay, then little by little blue ray players, burners will be the cost of the nowadays dvd burners and playes, as soon as the prices go down to that cheap then you can definitely switch to blue ray!!! untill then, enjoy the DVD's!!!
-
Tianer jan yes nor xmelutsem galis, duq dzez nayeq drel im poxaren dardotvumeq... che balam, dzezanits menak Anin kara arxain h@ghiana, mnatsats@t h@ghi linelu yentaka cheq, yesel het@!!!
-
Gargmag jan, my question has nothing to do with the posts you make, I am just curious which part of Armenia do you reside in? please do tell me, no one is hunting you nor looking for you, I just want to know where you reside in Armenia... Karotovem harts@num vochte atelutsyamb...
-
http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/IMG_0370-1.jpg
-
Garmag jan, Erevan vor masumes bnakvum?
-
Em jan - Mi andznavorutsyun radio lselov meqenaya varum, yev chanaparin lsuma radioi haytararutsyun@... "Mi annormal durse yekel trass yev gnume yertevekutsyan hakarak" Varogh andznavorutsyun@ hazi paxts@nelov meqenan vor ch@ harvatsi depi iren yekogh meqenanerin - batsakanchum e "Mihat? MIhat? MIHAT????" You don't need mapquest, nor you need yahoo maps, what you need is the talking navigation systems!!!
-
http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/IMG_0370.jpg
-
You can prevent infection and help keep your unborn baby safe. Here’s how: 1. Wash your hands often with soap and water, especially when… Using the bathroom Touching raw meat, raw eggs or unwashed vegetables Preparing food and eating Gardening or touching dirt or soil Handling pets Being around people who are sick Getting saliva (spit) on your hands Caring for and playing with children Changing diapers If soap and running water are not available, you may use alcohol-based hand gel. 2. Try not to share forks, cups, and food with young children. Wash your hands often when around children. Their saliva and urine might contain a virus. It is likely harmless to them, but it can be dangerous for you and your unborn baby. 3. Cook your meat until it’s well done. The juices should run clear and there should be no pink inside. Do not eat hot dogs, luncheon meats, or deli meats, unless they are reheated until steaming hot. These undercooked meats and processed meats might contain harmful bacteria. 4. Avoid unpasteurized (raw) milk and foods made from it. Do not eat soft cheeses such as feta, brie, and queso fresco unless they have labels that say they are pasteurized. Unpasteurized products can contain harmful bacteria. 5. Do not touch or change dirty cat litter. Have someone else do it. If you must change the litter yourself, be sure to wear gloves and wash your hands afterwards. Dirty cat litter might contain a harmful parasite. 6. Stay away from wild or pet rodents and their droppings. Have a pest control professional get rid of pests in or around your home. If you have a pet rodent, like a hamster or guinea pig, have someone else care for it until after your baby arrives. Some rodents might carry a harmful virus. 7. Get tested for sexually transmitted diseases (STDs), such as HIV and hepatitis B, and protect yourself from them. Some people that have HIV, hepatitis B, or an STD do not feel sick. Knowing if you have one of these diseases is important. If you do, talk to your doctor about how you can reduce the chance that your baby will become sick. 8. Talk to your doctor about vaccinations (shots). Some are recommended before you become pregnant, during pregnancy, or right after delivery. Having the right vaccinations at the right time can help keep you healthy and help keep your baby from getting very sick or having life-long health problems. 9. Avoid people who have an infection. Stay away from people who you know have infections, such as chickenpox or rubella, if you have not yet had it yourself or did not have the vaccine before pregnancy. 10. Ask your doctor about group B strep. About 1 in 4 women carry this type of bacteria, but do not feel sick. An easy swab test near the end of pregnancy will show if you have this type of bacteria. If you do have group B strep, talk to your doctor about how to protect your baby during labor. Note: These tips can help you prevent infections that could harm your unborn baby. You won’t always know if you have an infection - sometimes you won’t even feel sick. If you think you might have an infection or think you are at risk, see your doctor. This is not a complete guide to a healthy pregnancy. Be sure to talk with your doctor to learn more about safe food preparation, wearing insect repellent when outside, taking medicine, and other important topics.
-
Having a Healthy Pregnancy Not all birth defects can be prevented, but a woman can take some actions that increase her chance of having a healthy baby. Many birth defects happen very early in pregnancy, sometimes before a woman even knows she is pregnant. Remember that about half of all pregnancies are unplanned. ABC's...Pregnancy Tips (A-Z) A Avoid exposure to toxic substances and chemicals --- such as cleaning solvents, lead and mercury, some insecticides, and paint. Pregnant women should avoid exposure to paint fumes. B Be sure to see your doctor and get prenatal care as soon as you think you're pregnant. It's important to see your doctor regularly throughout pregnancy, so be sure to keep all your prenatal care appointments. and... Breastfeeding is the healthiest choice for both you and your baby. Talk to your doctor, your family and friends, and your employer about how you choose to feed your baby and how they can support you in your decision. C Cigarette smoking during pregnancy increases the chances of premature birth, certain birth defects, and infant death. Women who smoke during pregnancy are more likely than other women to have a miscarriage and to have a baby born with a cleft lip or cleft palate--types of birth defects. Smoking is one of the causes of problems with the placenta and can cause a baby to be born too early and have low birth weight. Smoking is also one of the causes of Sudden Infant Death Syndrome (SIDS). D Drink extra fluids (water is best) throughout pregnancy to help your body keep up with the increases in your blood volume. Drink at least 6 to 8 glasses of water, fruit juice, or milk each day. A good way to know you're drinking enough fluid is when your urine looks like almost-clear water or is very light yellow. E Eat healthy to get the nutrients you and your unborn baby need. Your meals should include the five basic food groups. Each day you should get the following: 6-11 servings of grain products, 3-5 servings of vegetables, 2-4 servings of fruits, 4-6 servings of milk and milk products, 3-4 servings of meat and protein foods. Foods low in fat and high in fiber are important to a healthy diet. F Take 400 micrograms of folic acid daily both before pregnancy and during the first few months of pregnancy to reduce the risk of birth defects of the brain and spine. All women who could possibly become pregnant should take a vitamin with folic acid, every day. It is also important to eat a healthy diet with fortified foods (enriched grain products, including cereals, rice, breads, and pastas) and foods with natural sources of folate (orange juice, green leafy vegetables, beans, peanuts, broccoli, asparagus, peas, and lentils). G Genetic testing should be done appropriately. It's important to know your family history. If there have been problems with pregnancies or birth defects in your family, report these to your doctor. Also, genetic counselors can talk with you about the information you might need in making decisions about having a family. You can call a major medical center in your area for help in finding a board-certified genetic counselor. H Hand-washing is important throughout the day, especially after handling raw meat or using the bathroom. This can help prevent the spread of many bacteria and viruses that cause infection. I Take 30 milligrams of iron during your pregnancy as prescribed by your doctor to reduce the risk of anemia later in pregnancy. All women of childbearing age should eat a diet rich in iron. J Join a support group for moms to be, or join a class on parenting or childbirth. K Know your limits. Let your physician know if you experience any of the following: pain of any kind, strong cramps, uterine contractions at 20-minute intervals, vaginal bleeding, leaking of amniotic fluid, dizziness, fainting, shortness of breath, palpitations, tachycardia (rapid beating of the heart), constant nausea and vomiting, trouble walking, edema (swelling of joints), or if your baby has decreased activity. L Legal drugs such as alcohol and caffeine are important issues for pregnant women. There is no known safe amount of alcohol a woman can drink while pregnant. Fetal alcohol syndrome , a disorder characterized by growth retardation, facial abnormalities, and central nervous system dysfunction, is caused by a woman's use of alcohol during pregnancy. Caffeine, found in tea, coffee, soft drinks and chocolate, should also be limited. Be sure to read labels when trying to cut down on caffeine during pregnancy. More than 200 foods, beverages, and over-the-counter medications contain caffeine! M Medical conditions/complications such as diabetes, epilepsy, and high blood pressure should be treated and kept under control. Ask your doctor about any medications that may need to be changed or adjusted during pregnancy. If you are currently taking any medications ask your doctor if it is safe to take them while you're pregnant. Also, be sure to discuss any herbs or vitamins you are taking. They are medicines, too! Discuss with your doctor all medications, prescribed and over-the-counter, that you are taking. N Now is the time to baby-proof your home. These are important tips for making your home a safer environment for your baby. O Over-the-counter cough and cold remedies may contain alcohol or other ingredients that should be avoided during pregnancy. Ask your health care provider about prescription or over-the-counter drugs that you are taking or may consider taking while pregnant. P Physical activity during pregnancy can benefit both you and your baby by lessening discomfort and fatigue, providing a sense of well-being, and increasing the likelihood of early recovery after delivery. Light to moderate exercise during pregnancy strengthens the abdominal and back muscles, which help to improve posture. Practicing yoga, walking, swimming, and cycling on a stationary bicycle are usually safe exercises for pregnant women. But always check with your doctor before beginning any kind of exercise, especially during pregnancy. Q Queasiness, stomach upset and morning sickness are common during pregnancy. Foods that you normally love may make you feel sick to your stomach. You may need to substitute other nutritious foods. Eating five or six small meals a day instead of three large ones may make you feel better. R Rodents may carry lymphocytic choriomeningitis virus (LCMV). If a pregnant woman is infected with LCMV, it can pass to the unborn baby and cause severe abnormalities or loss of the pregnancy. Avoid all contact with rodents, including pet hamsters and guinea pigs, and with their urine, droppings and nesting materials throughout pregnancy. Mice in the home should be removed promptly by a professional pest control company or another member of the household. Pet rodents should be housed in a separate part of the house where other household members or friends can care for the pet and clean its cage. For more information, see http://www.cdc.gov/ncidod/dvrd/spb/mnpages...ges/lcmv/qa.htm S Saunas, hot tubs, and steam rooms should be avoided while you are pregnant. Excessive high heat may be harmful during your pregnancy. T Toxoplasmosis is an infection caused by a parasite that can seriously harm an unborn baby. Avoid eating undercooked meat and handling cat litter, and be sure to wear gloves when gardening. U Uterus size increases during the first trimester, which, along with more efficient functioning of your kidneys, may cause you to feel the need to urinate more often. You may also leak urine when sneezing, coughing or laughing. This is due to the growing uterus pressing against your bladder, which lies directly in front of and slightly under the uterus during the first few months of pregnancy. If you experience burning along with frequency of urination, be sure to tell your doctor. V Vaccinations are an important concern for pregnant women. Get needed vaccines before pregnancy. CDC has clear guidelines for the use of vaccines during pregnancy. Review the list and be sure to discuss with your doctor. W Being overweight or underweight during pregnancy may cause problems. Try to get within 15 pounds of your ideal weight before pregnancy. Remember, pregnancy is not a time to be dieting! Don't stop eating or start skipping meals as your weight increases. Both you and your baby need the calories and nutrition you receive from a healthy diet. Be sure to consult with your doctor about your diet. X Avoid X rays. If you must have dental work or diagnostic tests, tell your dentist or physician that you are pregnant so that extra care can be taken. Y Your baby loves you, and you should show your baby that you love her, too. Give your baby a healthy environment to live in while you are pregnant. Infants and children require constant care and guidance. Their health and safety should be carefully watched at all times. Refer to the link above for tips on safe and healthy child care. Z Get your ZZZZZZZZZ's...Be sure to get plenty of rest... Resting on your side as often as possible, especially on your left side is advised, as it provides the best circulation to your baby and helps reduce swelling. Content source: National Center on Birth Defects and Developmental Disabilities
-
Diabetes and Pregnancy Diabetes is often detected in women during their childbearing years and can affect the health of both the mother and her unborn child. Poor control of diabetes in a woman who is pregnant increases the chance for birth defects and other problems for the baby and might cause serious complications for the woman. Proper health care before and during pregnancy will help prevent birth defects and other poor outcomes, such as miscarriage and stillbirth. Content source: National Center on Birth Defects and Developmental Disabilities
