Jump to content

Ashot

Members
  • Posts

    5,065
  • Joined

  • Last visited

  • Days Won

    5

Everything posted by Ashot

  1. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (VII - VIII) Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ: Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թթ. մեջ: Եղել է Սյունիքից, Դվինի ավագերեցի որդին: Նախնական կրթությունն ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին: Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը: Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ գործել կաթողիկոսարանի դպրանոցում: Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից: Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանությունից, մատենագրությունից, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները: ՈՒսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում: Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին: Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակվել է նաև հայրենիքում: Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականն սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր: Թաղված է Թանահատի վանքում Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները: Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը: Մեծ է Սյունեցու ներդրումը հոգեվոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում: Նրան են պատկանում "Աւագ օրհնութեան" կանոնի շարականները: Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում:
  2. ՀԱՅԿԻ ԱՊՍՏԱՄԲՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ըստ Մ. Խորենացու “Հայոց պատմության”) ...Աստվածներից առաջացան հսկաները՝ անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղացան աշտարակաշինության ամբարիշտ միտքը և Բաբելոնում ձեռնարկեցին իրագործելու, որ բարձրանան մինչև երկինք: Աստվածների ցասումից ահագին մի հողմ փչելով՝ կործանում է աշտարակը և մարդկանցից յուրաքանչյուրին տալիս մյուսներին անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Հսկաներից մեկն էլ Հապետոսթյան Հայկն էր՝ անվանի և քաջ իշխանը՝ հաստ աղեղով հզոր նետաձիգ: Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Նա քաջ և երևելի եղավ հսկաների մեջ, ընդդիմադիր բոլորին, ովքեր ձեռք էին բարձրացնում տիրապեւոելու բոլոր հսկաներին և դյուցազուններին: Նա համարձակվեց դեմ դուրս գալ Բելի բռնակալությանը այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում, տարածվում էր ողջ Երկրով մեկ: Այս ժամանակ Բելին պատահմամբ հաջողվեց ողջ երկիրը գրավել: Հայկը, չկամենալով հնազանդվել նրան, Բաբելոնում իր Արամանյակ որդու ծնվելուց հետո որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, թվով մոտ երեք հարյուր հոգի և իրեն հարած եկվորներով չվեց դեպի Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում: Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, մի դաշտավայրում, որտեղ սակավաթիվ մարդիկ էին ապրում: Իրեն հնազանդեցնելով նրանց՝ Հայկն այնտեղ կալվածք և բնակելի տուն է շինում և ժառանգություն տալիս Արամանյակի որդի Կադմոսին: Իսկ ինքը մնացած մարդկանցով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք և գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում ու այդ լեռնադաշտի անունը կոչում է Հարք: Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն: *** Տիտանյան Բելը բոլորի վրա հաստատում է իր թագավորություն, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկում է հյուսիսի կողմը՝ Հայկի մոտ, որ նա հնազանդվի և խաղաղությամբ ապրի: “Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, — ասում է, — սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով՝ խաղաղ ապրիր՝ որտեղ որ կհաճես իմ երկրում բնակության տեղ ընտրել”: Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում՝ խստությամբ պատասխանելով: Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում, մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս՝ Արարադի երկիրը: Հանդուգն ու անճոռնի ամբոխի զորությամբ, ինչպես մի հեղեղ, որ զառիվայրից ներքև է վիժում, նա շտապում էր հասնեք Հայկի բնակության սահմանները: Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան՝ խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, շտապ հավաքում է իր որդիներին և թոռներին, քաջ և աղեղնավոր մարդկանց, շատ նվազ թվով և ուրիշ մարդկանց, որ ձեռքի տակ ուներ, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերն աղի են և մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքին ասում է. “Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կա՛մ մեռնենք, և մեր ցեղը Բելի ծառայության տակ ընկնի, կա մ մեո| մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք”: — Եվ դեպի առաջ անցնելով՝ հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ: Եվ ջրերի հոսանքի աջ կողմում, բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով՝ տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան վազվզում էր երկրի երեսի վրա, իսկ ինքը՝ Բելը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում, մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել: Հայկը, տեսնելով պինդ սպառազինված Տիտանյանին և նրա աջ և ձախ կողմերի ընտիր մարդկանց, Արամանյակին երկու եղբայրներով կանգնեցրեց աջ կողմը, Կադմոսին իր երկու ուրիշ որդւներով՝ ձախ կողմը, որովհետև աղեղ և սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին, ինքը կանգնեց առջևից և մյուս բազմությունը կանգնեցրեց իր հետևում, դասավորեց մոտավորապես եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց: Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով: Այնտեղ երկու կողմից բազմաթիվ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում ընկնում էին գետին, և կռիվն անորոշ էր մնում՝ երկու կողմերն էլ անպարտելի էին մնում: Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է (լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը, շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է (խրվում. այս կերպով ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում է: Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով՝ փախչում է: ճակատամարտի տեղը Հայկը շենացնում, դարձնում է դաստակերտ և անունը դնում է Հայք: Այդպես մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք:
  3. Խորհուրդ մեծ և սքանչելի... Խորհուրդ մեծ և սքանչելի, Որ յայսմ աւուր յայտնեցաւ, Հովիւքն երգեն ընդ հրեշտակս` Տան աւետիս աշխարհի: Ծնաւ նոր արքայ Ի Բեթղեհեմ քաղաքի, Որդիք մարդկան, օրհնեցէք, Զի վասն մեր մարմնացաւ: Անբաւելին երկնի և երկրի Ի խանձարուրս պատեցաւ, Ոչ մեկնելով ի հօրէ` Ի սուրբ այրին բազմեցաւ:
  4. Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյ... Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյս, Որ ցօղեցեր ի մեզ ցզօղն երկնային, զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս: Անկէզ մորենի և սրովբէ հողեղէն, սուրբ կոյս, Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ, զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս: Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց, սուրբ կոյս, Որ զանտանելին էից ի գիրկս քո բարձեր, զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:
  5. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մովսես Խորենացի (˜410-490) Մովսես Խորենացին ծնվել է Տարոնի Խորնի կամ Խորոնք գյուղում, մերձավորապես 410-415 թթ. մեջ (ստույգ թվականն անհայտ է): Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին, ապա իբրև գիտությունների նկատմամբ բուռն հետաքրքրություն ունեցող բանիբուն և ուշեղ պատանի՝ արժանավոր ուրիշ սաների հետ 430-ական թթ. կեսերին ուղարկվել հունական մշակույթի նշանավոր կենտրոն Ալեքսանդրիա: ՈՒսումնառության տարիներին խորացրել է հունարենի իր իմացությունը, յուրացրել ոչ միայն ժամանակի հունալեզու քրիստոնեական մատենագրությունը, այլև անտիկ գիտության ու գրականության նվաճումները: Մինչ այդ Եդեսիայի դիվանում ծանոթացել էր նաև ասորական մատենագրությանը: Ավարտելով ուսման ընթացքը՝ բռնում է վերադարձի ուղին՝ հանգամանքների բերումով այցելելով նաև Հռոմ, Աթենք ու Կ. Պոլիս: ՈՒսումնակիցների հետ հայրենիք է հասնում 440 թ. մեջ, երբ արդեն վախճանված էին սիրելի ուսուցիչները՝ Սահակն ու Մաշտոցը, որոնց հայրական հոգատարությանն ու խրախուսանքին այնքան կարոտ էր: "Հայոց պատմության" մեջ նկարագրելով իրենց ուղևորությունը՝ եռանդով ու կարելիություններով լի գործիչը ցավով է ներկայացնում իր և ուսումնակիցների ողբալի վիճակը հայոց թագավորության անկման և պարսիկ մարզպանի իշխանության պայմաններում, երբ իրենց գնահատող ու փայփայած ծրագրերի իրականացմանը նպաստող ուժերը պակասել էին: Հայրենիքում Խորենացու ուղին հետագայում հարթ չի ընթացել, անպակաս են եղել կասկածն ու հալածանքները: Հանձին Սահակ Բագրատունի իշխանի նա գտել է իր իսկական աջակցին ու խնամակալին, որի առաջարկով ու մեկենասությամբ էլ գլուխ բերել հայոց ամբողջական պատմությունը: Խորենացու մահվան թվականը ևս հայտնի չէ. հավանաբար դա տեղի է ունեցել 5-րդ դարի վերջերին: Գերեզմանը ցույց են տվել Մշո Առաքելոց վանքի գավթում: Խորենացին հայ բազմադարյան գրականության եզակի մեծություններից է, հետնորդների կողմից ըստ արժանվույն մեծարված Քերթողահայր և Պատմահայր պատվանուններով: Նրա տաղանդն ու մտքի ուժն իրենց արտահայտությունն են գտել մատենագրության տարբեր բնագավառներում: Բացի "Հայոց պատմությունից" գրել է նաև ներբողական-վկայաբանական ստեղծագործություններ, խրատական թղթեր ու ճառեր, "Գիրք պիտոյից" ճարտասանական մեծարժեք ձեռնարկը (մասամբ թարգմանություն հունարենից), Դիոնիսիոս Թրակացու Քերականության մի մեկնություն: Մինչև ծերություն տևականորեն զբաղվել է թարգմանչական աշխատանքով. ի թիվս այլ գործերի նրան է վերագրվում և Ալեքսանդր Մակեդոնացու պատմության թարգմանությունը: Շարակնոցում քերթող Խորենացու շարականները մեծ քանակություն են կազմում: Շարականագիրների մասին աղբյուրների տվյալներով՝ նրան են պատկանում ճրագալույցի, Ծննդյան, Տյառնընդառաջի, Հարության, Հոգեգալստյան, Վարդավառի, Աստվածածնի վերափոխման կարգերի շարականները, որոնք օրհնություններ են, մեծացուսցեներ, հարցեր, ճաշու կոչված երգեր և այլն:
  6. ՈՂԲՔԻ ՄԱՀՆ ՋԵՒԱՆԻՇԻՐԻ ՄԵԾԻ ԻՇԽԱՆԻ (գրաբար) Աստուածային բանին արուեստաւոր հոգի, Յօրինեա՜ իմաստիւ զտխրական երգմունս, Զի սգալի ձայնիւ անդադար ողբասցուք, Ի վերայ դժնդակ կորստեանս մերոյ: Բեկումն մեծ, որ եղեւ արեւելից աշխարհիս, Եւ աղաղակ կործանման հնչեաց ընդ երկիր. Ազգք եւ ազինք լուիցեն զբարբառս իմ Եւ երկրածինքս ամենայն ողբասցեն ընդ իս: Գլորեցաւ վէմն կենդանի եւ հզօր, Եւ պարիսպն ամրութեան խորտակեցաւ. Աշտարակն բանաւոր տապալեցաւ. Եւ ցանկն շինութեան խրամատեալ քակտեցաւ: Դարձաւ ի դառնութիւն խաղաղութիւն ,եր, Եւ դրունք հինից տեղասցին ի մեզ. Զի մեծասքանչ տէրութիւնն կործանեցաւ, Եւ հրաշալի պետութեանն շիջաւ ճառագայթ: Երկին հասին ի վերայ մեր անէծք, Զորս կանխագոյն սպառնայր Եսայի մարգարէն, Զի զաւուրս տօնի տէրունեան նշանին Դարձուցին մեզ ի սուգ եւ ի լալիւն դառնութեան: Զանգիւտ կորստեան փորեցին խորխորատ, Զի հովիւն բարի ընկլուզեսցին ի նա. Հոգի մոլորութեան շնչեաց ի նոսա, Եւ ի նանիր թաքուցին զորոգայթն մահու: Էր նստեալ որպէս զառիւծ ի մորւոջ, Եւ լռեալ` ի նմանէն սարսէին թշնամիք. Տեարք տոհմից եւ իշխանք ամենայն: Երկիւղիւ եւ սիրով հնազանդէին նմա: Ընդ ամենայն երկիր ել համբաւ նորա, Եւ ի ծագս աշխարհի ծաւալեցաւ անուն նորա, Զի զհնարիմաց զօրութիւն նորա եւ զհանճարեղ իմաստն Հանդիսաւոր հնչմամբ գովեցին տիեզերք: Թագաւորն Յունաց եւ իշխանն հարաւոյ Տենչանօք խնդրէին տեսանել զտէրն. Եւ յոգնամեծար ողջունիւ ընդունէին. Եւ փառօք պսակեալ պատուէին մեծապէս: Ժամանեցին առժամայն չարիքն մեր, Եւ զանզեղջ մոլորութիւնն յանդիմանեաց. Բարկացուցաք զարարիչն գործովք մերովք, Եւ մատնեաց ի կորուստ զնախագահ տէրութիւնն: Ի բաց մեկնեցան ի նմանէ պահապանքն, Եւ օգնութիւնք վարնայինք հրաժարեցան ի նմանէ. Զի տէր հեռացաւ յաւուրն չարի Եւ եթող զնա ի կոխան ժանտից: Լարեաց զաղեղն իւր բանսարկու թշնամին, Եւ սրեաց որպէս զսուր զնենգիչ սիրոյն. Չարչարար խոցոցտմամբ հասոյց ի վերայ, Որպէս յազգին Մովաբու ի գիշերի սատակումն: Խարդաւանող խորհրդովք տարեալ մեկուսի, Եւ անողորմ խոցոցտմամբ վիրաւորեաց զվեհազնն: Խրոխտէին դու ի վերայ ազգաց տիեզերաց, Եւ խորագոյն խոցէիր, որք զքեզ արթնացուցանէին: Իսկ արդ դարձաւ արփին յայլ ճանապարհ, Եւ խիզախեցին ի վերայ քո որդիք ծառայիցդ: Ծնունդ չար, որ մեղաւ նմա Եւ որդի անօրէնութեան, որ չարչարեաց զնա. Անիծիւք պարուրեալ գնասցէ ընդ երկիր, Եւ Կայենի երերմամբն վարանալ շրջեսցի: Կապեսցին շաւիղք փախստեան նորա, Եւ թռչունք երկնից ճախրեսցին ի վերայ նորա. Ագռաւք ձորոց սլասցին ի նա, Եւ գազանք վայրի սպասեսցեն նմա: Հուրն Հերովդի առաքեսցի նմա, Եւ ծնցնի ի նմա որդունք ե մունք. Աղեկէզ տոչորմունք բորբոքեալ ի նմա` Կերիցեն առժամայն զտիրասպան մարմին նորա: Ձեռն որ ձգեցաւ ի սպանանէլ զտէրն, Եւ ոտք, որ կոխեցին զհրաշագեղ պատկերն, Ուրկածին ախտիւն եռացմամբ զօսացեալ` Յարեսցին ի նա ցեցք չարակեղ խոցոտմամբ: Ղօղեալ հանգիցէ ընդ հովանեաւ դժնկի Եւ կորիւնք իժից մեղիցեն նմա. Թոյնք քարբից հեղցին զնովաւ, Եւ սաստկագոյն ուռուցմամբ հերձցեն զնա: Ճրագ ճշմարիտ խաղաղութեան էր նա մեր Եւ նաւապետ ցածուցիչ խռովութեան ալեաց, Անձն քաջին Ջուանշիրի, Որ զամենայն գերչաց փարատէր զլյուզմունս: Մարգարատաշարք էին յեռեալ բանք բերանոյ նորա, Եւ ի մաքրափայլ կեանք վարուց նորին: Յառնէր ի քնոյ իբրեւ զկորիւն առիւծուց` Ուծեալ զայգուն յափշտակէր եւ զբլթակս ոչխարաց բաշխէր: Նիրհէր ի մարմին, այլ հոգւոյն արթնութեամբ Վարէր զկառս զԱրէսի ի մէջ աստեղցան, Քաջութեամբ` բերելով զուշիմութեան ծաղիկն: Շնորհք աստուածապաշտութեան Յորդահոս շարժմամբ ի կայլակաց կողիցն Յիսուսի. Ծոց ծովասարաս զհոգւոյն առակ եղեալ Յանուշիցն արտահոսէր յախորժացն Հոտոտելաց զհոտ անմահութեան: Ողբք են ինձ արդեն ոչ հաւերժահարսիցն Եւ տարմի ջայլեմանց. Այլ զորդւոցն համբարուց կոծ կսկծագին Առ զատեալ մնացելոցդ քաղաք մենացեալ: Չթուեսցին յամս յամանակաց աւուրք դառնաբեր, Յորում առթեցաւ մահ քո ցաւաբեր. Եւ չարեօք չորասցի, որ զքեզ չարչարեացն: Պայծառ քո արփին էր մեզ լոյս անմուտ, Ո՜ հ թէ զինչ գիշեր խաւար թխպահոծ Եւ մարմին անլոյս զդէմ քո մեզ կալաւ` Անփարատ ստուեր զքոյայնօքս արկեալ: Ջեռնում յիրաւի, տագնապեալ այրիմ` Մինչ զաթոռ քո բարձրագահ ունայն քեւ հայիմ: Ռահ մխիթարութեան գնացք քո փակեաց, Ուստի վշտագին վիրօք աչք իմ Ծորեն յար զաղբիւրս արտասուաց: Սիրով քո այրին սիրելիք քոյին. Եւ զսէր քո անմոռաց ի մտի ունին. Ո՜ հ, թէ խունկ անուշութեան Բուրեալ լինէաք քո գերեզմանին: Վերացաւ մեր թագ, վերացաւ աթոռ. Եւ փառքս վայելչութեան ընդ քեզ թաղեցաւ: Տիբերիական ծոցք Լիբանոս լերամբք Յագուրդ առնուին քեւ ի տես միակի Ակամբ կալեալ զօձիսն հողմոյն հիւսւսոյ Զքեզ միշտ խնդրեն`առ ոչ երեւելդ Տապարաւ Հոնաց զկոտորումն նռնենեաց առնեն: Րամք թագաւորաց քեւ սուգ զգեցան. Առագաստք հարսնաց խիստ փոշոտեցան: Ցաւին ե ցաւին եւ դառն արտասուեն, Իւսեալ տառապին. Զերթ ձագամեռ հաւ յանապատ նստին: Փութան մերկամալ զայս փառք անարգեալ. Քեւ զսնոտութիւն նորին նոր ուսեալ, Տէ չունի երբեք ումեք աստ մնալ: Քաղցր էր զայս ասել եւս եւ միշտ հեծել, Բայց քաղցրագոյն եւս ընդ քեզ մեռանել:
  7. ПЛАЧ НА СМЕРТЬ ВЕЛИКОГО КНЯЗЯ ДШЕВАНШИРА (Перевод Н. Гребнева) О всеведущий дух, ниспошли благодать, Дай мне силы на песню, на плач, на проклятье, Разумение дай, чтобы внятно сказать Слово скорбное о невозвратной утрате! Горе тяжкое плакать заставило нас, Стон печали над нами пронесся, как пламя, Пусть все сущее в мире услышит наш глас, Все живущее слезы прольет вместе с нами. Нас стена защищала, но пала стена. Скалы, нас укрывавшие, ныне разбиты. Нам светила луна, закатилась луна, Слово твердое рухнуло, нет нам защиты. Мы не ждали беды, но пришла к нам беда. Власть добра и надежд победило безвластье. Свет чудесного царства угас навсегда, Счастья сад превратился в пустыню несчастья Это беды и горести нашего края, Может те, что предрек многомудрый Исайя, Ибо светлого крестовоздвиженья день Омрачила беда и страдания тень. И грядущее стало темно и безвестно, Дух вражды и безверья туманит наш путь. Нечестивые вырыли черную бездну, Чтобы нашего пастыря в бездну столкнуть. Словно лев, был он грозен, не будучи злым, Для старейшин родов был опорой и властью, Ликовали друзья от любви и от счастья, И от страха враги замирали пред ним. Был он первым по мужеству и по уму. К самым дальним пределам неслась его слава, Поклониться спешили соседи ему, Восхваляли его все края и державы. Даже греческий царь, даже юга князья Домогались с властителем нашим свиданья, И, гордясь, что они Джеваншира друзья, Принимали с почтеньем его назиданья. И в гордыне забыли, что, люди, мы прах, Что во власти господней и счастья и беды. Бога мы прогневили, погрязнув в грехах, И правителя нашего смерти он предал. Ангел, что охранял его душу и плоть, От него отдалясь, нас обрек на страданье. В горький час отвратился от князя господь, Оставляя насильникам на поруганье. Лицемер потаенно свой меч навострил, К убиенью коварно готовясь заране, И смертельный удар Джеваншира сразил — Темной ночью погиб он, как моавитяне. Джеваншир, надо всеми возвысился ты. Исходили завистники злобой безмерной. Ты убит был тайком средь ночной темноты, Ты скончался, израненный немилосердно. Солнце вмиг изменило извечный свой путь, Лишь вошла злая смерть в государеву грудь. Пусть убийца его остается живым, Пусть он будет для всех ненавистен и страшен. Птицы певчие пусть не щебечут над ним, Пусть лишь черные вороны крыльями машут. Звери хищные пусть поджидают его, Пусть вовек не найдет он ночлега под крышей. Пламя Ирода пусть настигает его, Пусть его пожирают и черви и мыши. Пусть огонь пожирает его, разгорясь, Пусть убийцу ничто не спасет от заразы, И рука, что на славу земли поднялась, Пусть покроется струпьями смрадной проказы. Пусть в презренного жабы вливают свой яд, По ночам пусть с убийцею змеи грешат. Пусть умрет окаянный, терзаясь жестоко, Будь он проклят, исчадие зла и порока! Наш водитель, наш кормчий, наш князь Дшеваншир, Посмотри, что с твоими сиротами стало. Разум твой озарял наш неправедный мир, Нас отвага твоя от беды ограждала. Как жемчужины, с уст обронял ты слова, И блистал ты отвагой, носитель величья, Ото сна пробуждался детенышем льва, Расправлялся с трусливою утренней дичью. И разбрасывал кромки овечьих ушей, Славя господа истовой жертвой своей. Как ловец, был ты ловче других и смелей, Сокола твои были всех прочих быстрее, Ты и спящий мудрее был прочих людей И во сне управлял колесницей Арея. Ты лишь взглядом единым умел отличать Мудреца от глупца и героя от труса. Нисходила обильно к тебе благодать, Как священная кровь из ребра Иисуса. Ты при жизни божественной притчею стал. Дух бессмертья над смертным тобою витал. Мир был светел, но темень взяла его в плен, Как, лишенным тебя, нам поверить в удачу? В опустевшей стране я потомков сирен, А не страусов стаи сегодня оплачу. Сколько дней и недель, сколько б лет ни прошло, Мы не сможем забыть о великой утрате. И тебя погубившее черное зло Тяготеет над нами как бремя проклятья. Ты, наш пастырь великий, был светел, как день. Без тебя нам во тьме никуда не пробиться. И ложится на наши угрюмые лица, Словно пыль на дороги, бесславия тень. Буду вечно взирать я на трон опустевший, Бесконечно в мученьях рыдать, безутешный. Слезы нас ослепляют, померкнул наш свет, Перед нами путей утешения нет. Только пламень печали, любовью зажженный, Не погаснет в сердцах безутешных друзей. Нам дымиться бы, как фимиам благовонный, Чтоб сгореть без следа на могиле твоей. Ибо здесь без тебя все темно и туманно. Нашей светлой надеждою был ты один. Пред тобой прояснялись вершины Ливана, Волны бурные Тивериадских глубин. Если ты, наш заступник, не жил бы на свете, Пред врагами давно бы мы пали без сил. Без тебя одолел бы нас северный ветер, Гунн жестокий гранаты бы наши срубил. Без тебя опускаются руки в бессильи. Тьма сгущается, нам не дождаться зари. Покрываются брачные комнаты пылью, Облачаются в траур земные цари. Даже тем, кто короной увенчан по праву, Мишура золотая теперь не нужна. Тщатся сбросить владыки презренную славу Ибо суетность славы им стала ясна. Всем уйти суждено, никому не остаться, Нам одно лишь даровано счастье судьбой: Слезы лить по тебе, по тебе убиваться, Лечь в могилу когда-нибудь рядом с тобой.
  8. ՄԵԾ ԻՇԽԱՆ ՋԻՎԱՆՇԻՐԻ ՄԱՀՎԱՆ ՈՂԲԵՐԳԸ Աստվածային խոսքի շնորհատուր հոգի, Դե հորինիր ողբի իմաստալի երգեր, Զի սգալի ձայնով ողբի ու մորմոքի Դժնի կորուստն ենք մեր սգում մենք կարեվեր: Բեկումն Արևելից - մեծ կործանումն այն սև- Ողջ երկիրը լցրեց աղաղակով հավետ, Ազգեր, ցեղերն ամեն թող իմ խոսքը լսեն, Երկրածիններն ամեն թող ողբ ասեն ինձ հետ: Գլորվեց մեր վեմը` կենդանի և հզոր, Եվ պարիսպներն ամուր իսպառ խորտակվեցին, Տապալվեց և փլվեց Աշտարակը խոսող, Եւ շինության կապերն ամեն բզկտվեցին: Դարձավ թույն ու լեղի մեր խաղաղ կյանքին, ավա՜ ղ, Եվ ավազակ ցեղեր տեղացին մեզ վրա, Կործանվեց երկիրը մեծասքանչ ու խաղաղ, Հանգավ մեծ տերության ջահը այն հուրհրան: Եկան, վրա հասան մեզ անեծքներն այն չար, Որով սպառնում էր Եսայի մարգարեն, Զի տոնական օրով Տերունական խաչի Սուգն ու արցունքն աղի լոկ մեզ բաժին հասավ: Զետեղեցին անհետ կորստյան խոր փոսեր, Որ հովիվին բարի անդունդները նետեն, Մոլորության հոգուց առան զազիր դասեր` Մահու որոգայթներ լուռ լարելով մոր դեմ: Էնպես էր նա նստած` առյուծն էր իր գահին, Թշնամիներն իր դեմ սարսում եին լալկված, Եվ իշխաններն ամեն, տոհմատերերը հին Խոնարհ էին նրան` սիրով գլխահակված: Ընկավ երկիրն ամբողջ նրա համբավը մեծ, Եվ աշխարհներ թևեց լույս անունը նրա, Նրա միտքը ուժեղ և հանճարը գովեց Տիեզերքը համայն` երկրագնդի վրա: Թագավորը հունաց և հարավի արքան Տենչում էին տեսնել իրենց մեծ իշխանին, Ընդունելով նրան խոնարհությամբ այնքան, Փառք ու պատիվներով միշտ պսակում էին: Ժանտատեսիլ թափվեց մեր գլխին մութ չարիք, Անզեղջ հանդիմանանք` մոլորության պահին, Մենք բարկացրինք Աստծուն - պատգամները չարինք- Նա կորստյան մատնեց երկրի նախագաին: Իսպաո անհետացան պաշտպանները նրա, Եվ նա զրկվեց անգամ վերին օդնութկունից` Երբ որ տերը լքեց նրան երկրի վրա, Թողնելով, որ լլկվի ժանտագործի թույնից: Լարեց իր աղեղը թշնամին բանսարկու, Նենգությունը սրեց` ինչպես սուրն են սրում, Իջավ նրա վրա խոցոտմամբ ահարկու. Ոնց Մովաբի ցեղը ջնջվեց մի գիշերում: Խարդախ մի խորհրդով նրան տարավ թաքուն Եվ խոցոտեց անխիղճ այդ վեհագոյն մարդուն: Խրոխտ էիր դու միշտ համայն ազգերի մեջ Եվ քեզ արթնացնողին դարձնում էիր գերիդ, Հիմա արեգակը փոխեց ընթացքն անշեջ, Եվ ի վեր ելան քո դեմ որդիք ծառաներիդ: Ծնունդն այն ոճրապարտ, մեվավորը այն նենգ, Անօրենի որդին, որ չարչարեց նրան, Թով անեծքով պատած գետնի տակը անցնի, Կայենի պես մոլոր շրջի երկրի վրա: Կապվեն թող ճամփեքը, որով պիտի փախչի, Երկնի գիշակները գլխին թող պտտվեն, Ագռավները թող գան նրա լեշի կանչին, Վայրի գազանները նրանով թող բտվեն: Հերովդեսի հրով թող կործանվի նա էլ, Թող որդեր ու մկներ մարմնի մեջ ծնվեն, Թող աղեկեզ ցավերն անդուլ բորբոքվելով, Իր տիրապան մարմինն անեն ծվեն-ծվեն: Ձեռքն այն, որ մեկնվեց և տիրասպան դարձավ, Այն ոտքը, որ կոխեց պատկերն հրաշագեղ, Եռբորածին ախտով թող բռնվեն ի ցավ Եվ ցեցերին դառնան բնակարան ու կեր: Ղողված, թող դժնիկի հովհանու տակ հանգչի, Եվ իժերի ձագեր թող քրքրեն նրան, Թող քարաբ օձի թույնը հեղի մարմինն ամբողջ Ուռուցքներ ու ճաքեր մաշկի վրա եռան: Ճրագն էր ճշմարիտ նա մեր խաղաղության, Ալյաց ընդվզումը մեղմող մեծ նավապետ, Այդպիսին էր խիզախ անձը Ջիվանշիրի, Որ ոսոխն սանձում ու շպրտում էր ետ: Մարգարտաշար էին լեզվին եռում, Մաքրափայլ էր կյանկը, վարքը` լուսամեծար, Արթնանում էր իբրև առյուծասիրտ կորյուն, Որս էր հափշտակում և բաժանում մարդկանց: Նիրհող մարմնի մեջ միշտ արդուն էր հոգին, Եվ Արեսի կառքը քշում էր աստղերի մեջ` Ուշիմության վարդը բերելով իր ձեռքին. Շնորհքն էին դրանք Աստծո պաշտամունքի, Որ կայլակում էին Քրիստոսի կողմից, Իր ծովակերպ ծոցը, ինչպես որ Սուրբ Հոգին, Անուշահոտ բույր էր արձքկում իր խոսքից` Անմահության հոտեր տալով ռունգ ու քիմքին: Ողբերն ինձ համար էլ ջրի փերիների Կամ ջայլամաց տարմի Ողբ չեն, այլ մայրերի կսկծագույն կոծյուն Առ մենավոր քաղաքն` ավեր, որդեկերույս: Չհիշվեն և գուցե օրերն այս դառնաբեր, Որոնց մեջ կատարվեց քո մահը ցավաբեր. - Բայց չարով թող չորվեն տանջողները քո չար: Պայծառ քո արևը լույս էր անշիջելի.- Ո՜հ, ի՜նճ սև գիշերվա խավար էր թխպահոծ, Ծածկեց մարմինն անլույս քո դեմքն անջնջելի Եվ անփարատ ստվեր նա մեզ վրա նետեց: Ջերմախտով տառապում, այրվում եմ հիրավի` Երբ նայում եմ թափուր պատկերին քո գահի: Ռազմիկ էիր դու քաջ, և երթդ դադարեց, Ուստի` իմ աչքերը - կսկծագին վերքեր - Դարձել են արցունքի աղբյուրներ վշտամեծ: Սիրելիները քո այրվում հազարակի Եվ հիշում են ողբով սերը քո անմոռաց. Ո՜հ, թե կարենայինք պոխվել անուշ խնկի Եվ ծխալով բուրել գերեզմանիդ վրա: Վերացավ մեր թագը, աթոռը վերացավ. Քեզ հետ փառքը մեր վեհ սև հողի գիրկն անցավ: Տիբերական ծովը, լեռները Լիբանանի Հագուրդ էին առնում քո` միակիդ տեսքից, Հիմա` աչքը օձին հյուսիսային հողմի, Քեզ են փնտրում: Չկաս: Ծառերը կտրատվում, Նռներն են արյունում հոնաց տապարներց: Րամք փեսայոց, ավա՜ղ, երա՜մ-երա՜մ-երա՜մ Փեսաներին պատեց սուգը չարաբաստիկ. Հարսների առագաստը փոշոտվել է սաստիկ: Ցավում են, ա՜խ, ցավում դառը արտասուքով. Հյուծվելով տառապում են` Ոնց ձագամեռ հավքեր` անապատում սգո: Փառքից այս անարգյալ շտապում են փրկվել. Զի քո մահով տեսան իմաստն ունայնության, Թե` մեզանից ոչ ոք չի մնալու այստեղ: Քաղցր է կրկին ողբալ և արտասուք վաթել, Բայց ավելի քաղցր է քեզ հետ հողը մտնել:
  9. Դավթակ Քերթող (VII դար) Բանաստեղծ Դավթակ Քերթողն ապրել է VII դարում: Կենսագրությունն անհայտ է: Ստեղծագործություններից պահպանվել է միայն "ՈՂԲՔ Ի ՄԱՀՆ ԶԵԻԱՆՇԵՐԻ ՄԵԾԻ ԻՇԽԱՆԻՆ": Այդ բանաստեղծությունը բերում է Մովսես Կաղանկատվացին իր “Պատմություն Աղվանաց” գրքի մեջ, աղբյուր ունենալով V – X հայ պատմիչների գործերերը և հայկական ձեռագրերը: Թարգմանությունը՝ Պետրոսյան Մարիամ:
  10. Շարականներ Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց, Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ: Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ, Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ: Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ, Նաւապետ բարի, փրկեա զիս: * * * Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ. Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ. Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն: Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր: Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր: Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր: * * * Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած, Մեղայ, ողորմեա: Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո, Մեղայ, ողորմեա: Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ, Մեղայ, ողորմեա: * * * Ընդ առաւօտս կանխեցից՝ Յանդիման լինել քեզ, Թագաւոր իմ և աստուած իմ: Ընդ առաւօտս լուիցես Ձայնի իմում, տէր. Թագաւոր իմ և աստուած իմ: Ես զքեզ աղաչեմ, տէր, Նայեա յաղօթս իմ, Թագաւոր իմ և աստուած իմ: * * * Մեղք իմ բազում են յոյժ, Ծանր են քան զաւազ ծովու, Քանզի քեզ միայնոյ մեղայ, Ողորմեա՛ ինձ, Աստուած: Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան, Որ ողբալով կարդամ առ քեզ, Քանզի քեզ միայնոյ մեղայ, Ողորմեա՛ ինձ, Աստուած: Հեղ յիս զգթութիւնդ քո, Բազմումողորմ եւ մարդասէր. Քանզի քեզ միայնոյ մեղայ, Ողորմեա՛ ինձ, Աստուած: * * * Աստուած բազումողորմ, Խնայեա յայարածս քո, Հայր ամենակալ, եւ ողորմեա՛: Աստուած բազումողորմ, Խնայեա յայարածս քո, Հայր ամենակալ, եւ ողորմեա՛: Արեգակն արդարութեան, Ծագեա ի հոգիս մեր Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛: Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն Եւ փրկեա ի նեղչաց մերոց, Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛: * * * Ի նեղութեան իմում օգնեա՛ ինձ, տէ՛ր, Որպէս երբեմն Յովնանու, եւ ողորմեա՛: Ի յանցանաց իմոց մաքրեա՛ զիս, տէ՛ր, Որպէս երբեմն զմաքսաւորն, եւ ողորմեա՛: Ի նենգաւոր շրթանց փրկեա՛ զիս, տէ՛ր, Եւ յարենէ ապրեցո եւ ողորմեա՛: * * * Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն Յապականացու կենցաղըս ծախեցի, Այլ առ քեզ միայն պաղատիմ, Բարերար փրկի'չ, Խնայեա' ի մեղուցեալ ծառայս: Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի Եւ եղէ անբարունակ որթ, Այլ առ քեզ միայն պաղատիմ, Բարերար փրկի'չ, Խնայեա' ի մեղուցեալ ծառայս: Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի Պըտղակորոյս` որպէս ձիթենի, Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի'չ, Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
  11. *** զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ, Յաղթական երգով բարեբանեմք` Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն: Որ վասն մերոյ փրկութեան` յԱւանակի նստիլ յանձն առեր Ընդ մանկունսն բարեբանեմք Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա Եւ զերկրպագուս անուանդ Քում Պահեա ի խաղաղություն: *** Թագաւոր գոլով քո յաշխարհ, Մտեր ի քաղաքն Երուսաղէմ. Նստեալ ի վերայ հողեղէն նոր յաւանակի, Կոչել զհեթանոսս յերկրպագութիւն: Ծերքն ոստովք ձիթենեօք, Եւ տղայք ոստովք արմաւենեօք Եւ երամ-երամ դասուքն աղաղակէին` Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունն Տեառն: Ցնծացաւ սուրբ Սիօվն, Բերկրեցան սուրբ եկեղեցիք. Եւ խնդութեամբ բազմաւ` ելին ընդ առաջ, Օրհնէին զգալուստ քո, Փրկիչ, յաշխարհ: *** Յորժամ եկն Յիսուս Երուսաղէմ ի քաղաքն, Ընդ առաջ ելին ծերքն` Ոստովք ձիթենեօք Եւ զաստուածորդին փառաւորէին: Ի լեռնէ Ձիթենեաց` Տարածանէին մանկունքն զհանդերձս իւրեանց. Եւ ոստս ի ծառոց Բերեալ մատուցանէին Աստուածորդւոյն` սուրբ թագաւորին: Ոստովք և տերևեալ ձիթենեօք Եբրայեցւոց մանկունքն որհնէին` ՈՒրախ լեր, Երուսաղէմ քաղաք, Եւ ցնծա, Սիօվն, Մայր եկեղեցի: *** Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին, Տարածանէին մանկունքն զհանդերձս Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին Աստուածորդւոյն առ ճանապարհաւն. Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ի ծերոց բղխեալ օրհնութիւն Եւ ի տղայոց` փառաբանութիւն. Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: *** Այսօր գալով ի Բեթանիայ, Քո ամենազօր հրամանաւդ Ձայնեցեր Ղազարու, Եւ դողացաւ մահ, Դժողք պարտեցաւ, Ապականութիւն լուծաւ, ԿԵնդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Այսօր գալով ի Բեթանիայ, Զքո զաշխարհակեցոյց Սուրբ զյարութիւնդ Յառաջագոյն ծանուցեր` Անապականբար կոչմամբ Զչորեքօրեայն ի թաղմանէ, Կենդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Այսօր գալով ի Բեթանիայ, Եբրայեցւոց մանկունքն Սքանչացեալ ասէին` ԸզՄարիամու զեղբայրըն Ի թաղմանէ յարուցեալ` Որդւոյն Մարիամու. Կենդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ:
  12. Biography ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ 348 - 439 4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ:
  13. Nazarian, do you really think that News Agencies would care to do April Fools news? so basically whatever was said on April First on any news should not be taken seriously?
  14. Trust me Nairi jan... that's how it happened with VHS remember? it took them 3 years to switch!!!
  15. ОВАНЕС И АША (Перевод Н. Гребнева) Что такое со мной случилось, Что за тьма надо мной сгустилась? Был я сталью, сталь искрошилась. Был скалой, скала обвалилась. Грудь колыша, стан изгибая, Шла красавица молодая. Повстречала меня — обернулась, Увидала меня, встрепенулась. Я с субботы на воскресенье Шел из верхнего храма в селенье, Нес кадило с пахучим ладаном, Ты меня ослепила негаданно. Шел, шептал я псалом Давидов, Задрожал я, тебя увидев. Чуть заметно ты двинула бровью, Я — осекся на полуслове. Я увидел тебя — отвернулся, Но ты бросила яблоко спелое. Я рванулся к нему, нагнулся, Поднял яблоко красно-белое Я живу по Христову завету, Мусульманин родитель твой Что же значит яблоко это, Наземь брошенное тобой? Ты сказала мне: “Семя гяура, Не смотри на меня так хмуро! Ничего, что отец твой священник, Мой отец — мулла и кади. Все забудем мы во мгновенье, Лишь прижмешь ты меня к груди”. Молит господа мать Ованеса — Пусть изгонят из сына беса. Жжет она восковые свечи, Шепчет в церкви такие речи: “Пойте, дьяконы, “Бог, помилуй!” — Может, сын опомнится милый. Возгласите, отцы, “Аллилуйю” — Жизнь спасите его молодую! Он не знает божьего страха, Повторяет лишь имя аллаха, В прегрешеньях своих не кается. “Нет спасенья мне!” — убивается! Отступись, мой сыночек, сдайся, Повинись, помолись, покайся! Проповедник во храме божьем Грех клянет твой, простить не может!” — “Мать моя, я, твой сын и наследник, Говорю, что неправ проповедник. Если раз на Ашу он глянет — Сам, как я, он безумным станет”. — “Отступись, мой сыночек, сдайся, Помолись, повинись, покайся! Слышишь, мать твоя плачет, старуха, Неужель твое сердце глухо?” — “Мать моя, я твой раб до могилы, Ты вскормила меня, взрастила, Но не жди, чтоб я отступился, От любви мой ум помутился!” — “Отступись, мой сыночек, сдайся, Помолись, повинись, покайся! Для тебя, любимого сына, Присмотрю я дочь армянина. Отступись, мой сыночек, сдайся, Помолись, повинись, покайся! Для тебя невеста найдется, Что над верой твоей не смеется!” — “Примирись ты, о мать дорогая, Не гневись ты, меня ругая. Тонок стан у Аши невинной, Звонок голос ее соловьиный”. ... А Аша пред отцом стояла, Слезы горькие утирала. Бил ее и корил кади: С армянином, мол, не ходи! ... Ованес нашел ее вскоре. “Ты, Аша, облегчи мое горе! Я, стеная, в горах блуждаю, Как свеча восковая таю”. Говорит Аша: “Все на свете Я отдам, но чтоб быть с тобой. Ты три раза вокруг мечети, Взяв кольцо, обойди с муллой. Примешь веру моих собратьев, Станешь ханом в моих объятьях!” — “Нет, Аша, хоть в твоей я власти, Нам не будет с тобою счастья. Я, исполнив твое пожеланье, Обреку и тебя на страданье! Лучше ты от своих законов Отступись, Аша, а потом Восемь выучи наших канонов И псалмы в писаньи святом— То, что, грешный, я сам позабыл В час, когда тебя полюбил!” — “Ростом малый, умом великий, Будь моим, Ованес, владыкой. Поведи меня, молодую, В день пресветлый в церковь святую! Я, твоей подчинившись вере, Не разувшись, открою двери, И священник во храме божьем Пусть венец на меня возложит!”
  16. ՇԱՐԱԿԱՆՆԵՐ *** Լեզուն է գործիք բանի 'ւ արդարոյն զերդ խալաս ոսկի, զՄարդոյն է մէկ փերթ արել և օձին է երկու ճըղի, Էնց մարդն որ երկու խօսի` զմէկըն քաղցր ու մէկըն լեղի, Եղբայր է օձին եղել ու զնորա անէծքն ընդունի: Язык для речи служит нам, речь праведных - что злата звон. Бог людям дал один язык, язык у змия - раздвоен. И у кого два языка, один колюч, другой - червлен, Становится сродни змее и всеми ненавидим он. *** Աշխարհս ի տոլապ նըման, որ ի վեր 'ւ ի վայր թավալի, Վերինն այլ ի վայր դառնայ, և վարինն ի վեր ոլորի, Մըտիկ դու հիւսանն արա, որ թապութ 'ւ օրոցք շինէ նա, Մէկըն գայ և մէկն երթայ, նա իւր բան պակաս չի մընայ: Наш мир подобен колесу: то вверх, то вниз влечет судьба; Верх падает, и вновь ему взнестись настанет череда. Так плотник мастерит равно и колыбели и гроба: Приходит сей, уходит тот, а он работает всегда. *** О безрассудный человек, проснись, опомнись же скорей! Ты душу вольную отверг и, низкий раб своих страстей, Пируешь за столом греха, смешав часы ночей и дней, Глотаешь все, что б не нашел, жир набирая для червей. *** Подобен морю мир: сухим остаться, переплыв,- нельзя. Как выплыл мой челнок в простор, того и не заметил я. Вот я почти у берегов, но страшно мне подводных скал, Чтоб вдребезги мою ладью один удар не разломал. Но Господу я помолюсь - да ветр попутный Он пошлет, Осветит мглу и утлый челн в благую гавань приведет. *** Я, все грехи свои собрав, оплакал зло прошедших лет. Шел к небу караван, и я, сложив грехи пошел вослед. Но ангел мой, представ, сказал: "Куда идешь ты, дай ответ! В раю для тех, кто предстает с подобным грузом, - места нет!" *** Двух соединили в одно, Говорят - считай их друзьями, И четыре чуждых естества - Говорят - друг с другом их согласуй. Когда душа тянет ввысь, Тяжелое тело (земля) вниз прибегает. Боюсь, если стану слушать тело (землю), Трудно станет душе моей, Но кто влетит ввысь душой, Если обиталище ее так далеко? Эти четыре (естества) как приноровить друг к другу? Каждое тянет в свою сторону: Сухой прах меня иссушает, Влажная вода охлаждает, Ветер меня колеблет, Пламя огня распаляет. Видел ли кто-нибудь вместе Таких зложелателей - друзей! (подстрочный перевод) *** Умный перед невеждою, разумей, чему подобен: Светильник пред слепым горит, а он не ведает об этом. Кто умен, тот с морем схож: лей ушатами - все вместит, На бурдюк дурак похож: лишний ковш - и уже трещит. *** Увы! Мы часто смотрим На людей, как на восходящее солнце. Многие похожи на солнце, Но рот раскроют - змея поползет. Ученый муж подобен солнцу, Слово его светом сияет, Невежда же змее подобен, Он человека всегда кусает. *** Մէկ կայ, որ հազար աժէ, հազար կայ որ մէկ մի չաժէ, Այն մէկն որ հազարն աժե, մօտ յանգէտին փող մի չաժէ: Есть человек, что тысячи стоит, Есть тысяча - одного не стоит, Тот человек, что тысячи стоит, Для невежды ничего не стоит. *** Աւաղ զայն որ շատ դատել, մարդ չըկայ որ զէլմըն ճանչէ, Հաշւէց թէ ջօհար ունի 'ւ առջև խոզին կու թափէ, Խոզըն ջօհար ե՞րբ ճանչէ, զօրն ի բուն զաղբըն կու փորէ, Կոխէ նա զքո ջօհարն, դընչովն այլ ըզքեզ խոցէ: *** Ճամփորդ քեզ յայնժամ ասեմ, որ զճամփի հատըն գիտենաս, Ծընել ես 'ւ յաշխարհս եկել, տուր խապար, թէ ուստի՞ կու գաս, Եկել ես օտար յերկիր, մէկ ցուցու, թէ ի՞նչ կու կենաս, Մեռնիս դու 'ւ ի հող մըտնիս, մէկ ասա, թէ ու՞ր կու գնաս: *** Գանգատ եմ ու խոց եղբայրք, սիրտս ի վեր արիւն կու բերէ, Ի մանկութենէ ի վեր զիս ուսման հոգսըն կու մաշէ, Եկել եմ գերի անկել, ճար չը կայ որ մէկ մի թափէ, Դատիմ զերթ զամէն մըշակ, նա մարդ կայ, որ դեռ կու խոցէ: *** Չորս բան առ խրատ յինէն, որ զամէն աշխարհս քեզ արժէ, զԱյլոց մեղք դու մի քըններ, զքոյն յերակ մըտօքդ անդիճէ, զԱստուած մոտ ի քեզ դու տես ու զմահուն օրըն դու յիշէ. ԶԽըրատս ի սրտիդ տընկէ, սա յամեն չարէ զքեզ պահէ: *** Ձեր գալդ է բարի, եղբարք, որ ի այս տեղիքս էք եկել, յԱշխարհս ենք տըրտում ամենքս ու խոցով մեր սիրտն է լըցել, Ձեր խօսքդ մեզ դեղ եղաւ, ձեր տեսովդ ենք մենք խընդացել, Հազար երնեկ այս աւուրս, որ մէկ տեղ ենք մենք ժողովել: *** Երնեկ այն մարդոյն ասեմ, որ յաշխարհս ի սուգ կու կենայ, զԻւր մեղքն ի յիշումն ածէ, զօրն ի բուն նա նըստի ու լայ, Արցունքըն սապոն լինի, սևութիւնըն սպիտականայ, Թէ չէ օր հարսնեցըն գայ, նա հանդերձ հարսին չունենայ: *** զԱղն անհամ ո՞վ է տեսել, թէ լինի նա պիտանացու, Ոչ աղբ ի պարտէզ ձգել, 'ւ ոչ է քար ինքըն շինելոյ, Նոյնպէս որ բանի տընտես լուկ խայթոց ունի զինչ մեղու, Պաշտօն յամենոց ուզէ, չասէ զանձն իւր մահկանացու: *** Լաւ մարդ ես նորա ասեմ, որ բանայ զբերանըն համով, Ընցգուն լեզուն գին չունի, թէ լընու տուն մի ջօհարով, Ատուած երբ զաշխարհս արար, զհողն ու ջուրն ու զօդըն հրով, Մըթղալ մ'աւելի չարար, այլ կըշռեց զամէնըն չափով: *** Կաֆա մի ասել կամիմ, որ արժէ ջօհար մի բոլոր, Մարմինդ է ի նաւ նըման, խելքըդ՝ ծով, թէ չունի ժըխոր, զՄիտքդ նաւարար դու տես, որ բարձեր է գանձ շահաւոր Թէ յեզր ի ծովուդ հանես, նա առնէ ըզքեզ փառաւոր:
  17. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԼՈՒԶ ԵՐԶՆԿԱՑԻ (~1230—1293) Ծնվել է մոտավորապես 1230 թ., Եկեղյաց գավառում, հավանաբար Երզնկա քաղաքում: Սերում է իշխանական տնից: ՈՒսումնառության վաղ տարիներն անց է կացրել Երզնկայի դպրանոցներում, հատկապես Ս. Մինասի վանքում: Այնուհետև աշակերտել է Վարդան վարդապետ Արևելցուն: 1268 թ. հասել է վարդապետական աստիճանի: Եղել է ուսուցիչ և շրջիկ քարոզիչ ինչպես բուն Հայաստանի տարբեր կողմերում, այնպես էլ Կիլիկիայում: Այցելել է Երուսաղեմ: Շփում ունենալով հայության տարբեր հատվածների հետ՝ նա հետամուտ է եղել հայ եկեղեցու դերի ամրապնդմանը, ժողովրդի ազգային ոգու բարձրացմանը: Նրա նախաձեռնությամբ Երզնկայում 1280 թ. ստեղծվել է աշխարհիկ "Եղբարց միություն", որը միավորել է քաղաքի տարբեր շերտերի, մասնավորապես առևտրականների ու արհեստավորների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով կազմակերպել տեղի հայության կյանքը, օժանդակել կարիքի մեջ գտնվողներին, վտանգի դեպքում պատրաստ լինել դիմադրելու արտաքին թշնամուն: Երզնկացին եղել է եղբայրության հոգևոր առաջնորդը և գրել նրա "Սահման և կանոնքը": 1284 թ. գիտնական-վարդապետը Թիֆլիսում հայոց կաթուղիկե եկեղեցում տիեզերագիտական ճառ է արտասանում ՈՒմեկ իշխանի որդի Վախտանգի և Դոփյան Հովհան եպիսկոպոսի խնդրանքով: Մինչ այդ Երզնկացին կիլիկյան ապլոցի իշխանի պատվերով գրել էր "Յաղագս երկնային զարդուց" մեծածավալ քերթվածը: Կյանքի վերջին տարիներին Երզնկացին ապրել և ստեղծագործել է Կիլիկիայում, Ակների վանքում, ուր և վախճանվել է 1293 թ.: Թաղվել է Երզնկայի Ս. Նշան եկեղեցում: Բազմաբովանդակ է Երզնկացու մատենագրական վաստակը: Նա գրել է ճառեր, կանոնական և մեկնողական գրվածքներ, խրատականներ ու թղթեր, տարբեր ժանրի չափածո ստեղծագործություններ: Նրա ժառանգության միայն մի մասն է հրատարակված: Բանաստեղծի չափածոն աչքի է ընկնում խոհական-իմաստասիրական խորքով, խրատական ուղղվածությամբ, արտահայտության պարզությամբ:
  18. Ashot

    ԻՍՐԱՅԵԼԸ

    ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ Բաբելացվոց գետերու մոտ Մենք հարենյաց կողբայինք սուգ, Եւ Սիովնը միտ բերելով, Կըթափեինք դառն արցունք: Պանդուխտ երկրի ուռիներեն Մեր քնարները` լուռ ու մունջ Մենք կախեցինք, եւ զեփյուռեն Հնչեն լարերն դառն մրմունջ: Մեր գերիչքը կարեկցաբար Ասում էին ստիպելով. Մեզ Սիովնի' երգեք երգեր, Մի' վրդովեք մեզ ձեր լալով: Տիրոջ երգն ինչպե±ս երգենք Օտար երկրի կամարի տակ, Օտար երկրում ինչպե±ս պատմենք Մենք Սիովնի սուրբ հիշատակ: Երուսաղե'մ, Երուսաղե'մ, Եհովայի ով սուրբ տաճար, Իմ աջ ձեռքս թող չորանա', Երբ մոռանամ քո սերն անճառ: Երբ չհիշեմ քեզ մի րոպե, Թող իմ լեզուս փակչի քիմքիս, Եւ հավիտյան թող մունջ մնամ, Երբ քեզ համար չտամ հոգիս: Երբ, տե'ր, Սալիմե կխնդրես վրեժ, Հիշե Եդովմի անգութ զավակներ, Որք ասում էին` “փլուցե'ք դորան, Փլուցեք դորա հիմն ու հատակներ”: Ով Բաբելոնի դստրիկ թշվառ, Քանի դառնությանց մեզ եղար պատճառ: Երանի նրան, որ պատիժ արդար` Քո չարիքներին փոխարեն կտար: Երանի նրան, որ քո զավակներ Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա` Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով, Կառներ, կզարկեր քարերու վերա:
  19. Ashot

    ՍՈՎ

    Բ Մութ-խավարային գիշեր էր: Ընդհանուր քաղաքի վերա տերել էր խորին գերեզմանական լռություն: Երկնքի վերա չեր երևում ոչ մի աստղ. միայն լուսինը գունաթափ դեմքով սահում էր թուխ ամպերի տակից: Գիշերային այն ժամն էր, երբ ամեն խրճիթի լուսամուտները վառվում են աղոտ լուսով: Իսկ գիշերային խավարը թագավորում է ամեն տեղ: Կարծես բոլոր խճիթների կրակները մարած լինեին... Տեղ-տեղ աղոտ լուսով փայլում էին փոքրիկ լապտերներ. նոքա դանդաղ կերպով շարժվում էին դեպի քաղաքի գերեզմանատները... Ո՛չ լաց, ո՛չ սուգ չեր հուղարկավորում թշվառ դագաղները դեպի հավիտենական հանգիստը: Կարծես նոցա նվազած թաղողները մտածում լինեին, թե մի քանի րոպեից հետո իրանք էլ պիտի մեռնեն... Քաղաքի նեղ և կեղտոտ փողոցներից մինի անկյունում միայնակ կանգնած էր մի փոքրիկ տնակ. նա նշանավոր էր նորանով, որ այնտեղ բնակվում էին անառակ կանայք: Նա լուսավորված էր վառարանի լուսով, որո միջում նույն ժամուն բորբոքվում էին մի քանի կտոր հաստ փայտեր: Վառարանի առջև նստած էին մի քանի մարդիկ. նոցա ահռելի դեմքի գծագրությունը բացատրում էր մահ և զարհուրանք... -- Դժբախտ օր,-- ասաց նոցանից մինը,-- այսօր ոչինչ որսալ ես չկարողացա: -- Սիրտս մարում է քաղցեն,-- կրկնեց մյուսը,-- ա՜խ, որքան ուրախ կլինեի, երբ իմ ձեռքը, որ կտրեց դահիճը Թեհրանի մեյդանում, այժմ այստեղ լիներ, ես նորանից խիստ օրինավոր խորոված կշինեի այս կրակի վերա... -- Նուր-Ջհանը ուշացավ,-- խոսեց մի այլը,-- երևում է, որ առանց որսի չպիտի դառնա, դեռևս պետք չէ հուսահատվիլ: -- Նա խորամանկ է ավելի, քան Իբլիսը,-- ավելացրեց մինը,-- նա դժոխքից սատանայի ձվանները կգողանա: -- Այսուամենայնիվ, հարկավոր է մի բան ուտել, մինչև պառավը կգար,-- նոցա խոսքը կտրեց առաջինը:-- Րովշան,-- գոչեց նա: Մյուս սենյակի դռները բացվեցան, դուրս եկավ մի մանկահասակ, սևուկ կին՝ զզվելի կերպարանքով: -- Ուտելու ոչինչ չունի՞ք,-- հարց արին նորանից: -- Երեկվա հրեա մանկան մի թևքը դեռ մնում է,-- պատասխանեց Րովսանը: -- Բեր: Նա բերեց խեղճ երեխայի արյունաշաղախ թևքը: Չարագործներից մինը վեր թռավ և կամենում էր հափշտակել կնոջ ձեռքից աղետալի խորովածացուն: -- Հանգիստ, Աքպար,-- գոռաց ավազակներից մինը՝ դուրս քաշելով յուր խենջարը,-- եթե ո՛չ՝ քո մարմնի կտորները շուտով կշարվին շամփուրի վերա: Աքբարը սարսափելով խույս տվեց, և նա առեց Րովշանի ձեռքեն երեխայի թևքը, դրեց փայտի արմատի վերա, որ ընկած էր այնտեղ՝ վառելու համար, և յուր խենջարով մանր կոտորեց նորան, շամփուրի վերա շարեց և տվեց կրակին: Հանկարծ դրսից լսելի եղավ շատ հաչելու ձայնը: -- Անպատճառ Նուր-Ջհանը պիտի լինի,-- խոսեց ավազակապետը,-- Րովշան, գնա' դուռը բաց արա: Սևուկ կինը վազեց դեպի դուրս և մի քանի րոպեից հետո դարձավ՝ յուր հետ բերելով մի պառավ կին: Պառավը ցամաք, ջլուտ, կմախքի նման կին էր, բարձր հասակով և վայրենի դեմքով. նորա դժոխային աչքերում վառվում էր սարսափելի զարհուրանք: Այսուամենայնիվ, նորա երևույթը մի առանձին ուրախություն պատճառեց ավազակների մեջ, և բոլորը միաձայն գոռացին. -- Ա՜խ, Նուր-Ջհան, ի՞նչ բախտով: -- Բարի,-- պատասխանեց պառավը՝ կատաղի ծիծաղ նկարելով յուր ցամաք շրթունքների վերա: Ամենքն ուրխությամբ վեր թռան և բոլորեցին պառավի շուրջը: Նա վեր բերեց յուր շալակից մի տոպրակ, որո բերանը կապած էր թոկով, դրեց գետնին: Ամենքը սոված գայլերի նման վրա թափվեցան, բաց արին տոպրակը: Նորա միջից դուրս հանեցին մի գեղեցիկ, խարտյաշ երեխա՝ սիրուն դեմքով: Մարդակերների հրճվանքին չափ չկար: -- Արդարև, լա՜վ խորովածացու,-- գոռացին բոլորը վայրենի ուրախությամբ: -- Ինչ փափուկ միս ունի,-- ավելացրեց մինը: -- Լավ, լավ, ձայներդ կտրեցեք,-- նոցա սաստեց ավազակապետը:-- Պատմիր, Նուր-Ջհան, ո՞րպես հաջողվեց քեզ: -- Այսօր բոլոր քաղաքը շրջեցի,-- պատասխանեց պառավը,-- ոչինչ չկարողացա գտնել, կարծես, այդ անիծված մայրերը ամեն ինչ հասկացել են, երեխայքը դուրս չեն թողնում: Վերջապես հայերի թաղն անցա, մտա մի տուն որպես մուրացկան, սկսեցի լալով հաց խնդրել: Տանտիկինը երդվելով հավատացրուց, որ մի շաբաթ է, նոքա ևս ոչինչ չունեն ուտելու, միայն կերակրվում էին մի հատիկ կովի կաթնով, այն ևս, դժբախտաբար, երկու օր առաջ գողացան պարսիկները: Ես խնդրեցի մի քանի րոպե նստել նոցա բակումը հանգստանալ՝ պատճառելով, թե սաստիկ նվաղած էի քաղցածությունից: Տանտիկինը խղճաց ինձ վերա և թողեց նստել այնտեղ՝ տաքանալ արևի շողերով, իսկ ինքը մտավ ներս, պարապում էր տնային գործերով: Մին էլ տեսնեմ, սենյակից դուրս եկավ այդ երեխան: Ես գրավեցի նորան դեպի ինձ՝ մի քանի հատ քիշմիշ տալով: Երեխան հարցրուց. “Էլի կա՞ քիշմիշ”: Ես ասացի՝ շատ կա, գնանք դուրս, բոլորը կտամ քեզ: Ես բակից դուրս եկա, երեխան վազեց հետնես, իսկույն բռնեցի նորան և ձգեցի տոպրակի մեջ: -- Բավական է, բավական է, Նուր-Ջհան,-- պառավի խոսքը կըտրեց ավազակներից մինը,-- հեքիաթի ժամանակը չէ, փորս սովից որոտում է: -- Պատրաստենք խորովածացում,-- կրկնեց մի այլը: Իսկ մանկահասակ սևուկ կինը՝ Րովշանը, որքան և մեռած էր նորա մեջ մարդասիրական զգացմունքը, դարձյալ վազեց դեպի երեխան, գրկեց նորան և դարձավ դեպի ավազակները՝ ասելով. -- Չէ՛, ես չեմ թույլ տալ դորան մորթել, թե կամիք՝ ինձ սպանեցեք: -- Հեռու, Րովշան,-- գոռացին ավազակները: -- Ես թույլ չեմ տալ այսպիսի հրեշտակին մորթել: -- Հեռու, ասում ենք քեզ: Րովշանը դարձյալ պաշտպանում էր անմեղ զոհը: Իսկ ավազակապետի աչքերը վառվեցան զարհուրելի կրակով. նա Րովշանին դեպի մի կողմը հրեց և խլելով նորա ձեռքից երեխան՝ յուր խենջարի մի հարվածով թռցրուց անմեղ զոհի գլուխը... Այդ երեխան ուստա Պետրոսի որդի Աբգարն էր... Րաֆֆի. Թիֆլիս, 1872
  20. Ashot

    ՍՈՎ

    ՍՈՎ Ա 1872 թվականի փետրվար ամիսն էր: Արեգակի գունատ ճառագայթները դեռ նոր էին ծագել նորեկ ձյունի վերա, դեռ նոր մինարեթների կապույտ գմբեթները փայլում էին կանաչ գույնով, երբ ուստա Պետրոսը, դուրս գալով յուր տանեն, Սպահանի Ջուղա թաղիցը դիմում էր դեպի բազար: Գիշերային սառնամանիքից հետո առավոտյան սաստիկ ցուրտը այդ հնամաշ շորերով հագնված մարդուն կարծես ամենևին զգալի չէր: Նորա բոլոր զգայարանքները, սիրտը և հոգին՝ յուրյանց ամբողջ զորությամբ, լարված էին դեպի մի առարկա, որից այնօր կախված էր նորա ընտանիքի մահու և կյանքի վերջին վճիռը, այդ առարկան էր հացը... Նա գնում էր թույլ և դանդաղ քայլելով, նորա մեջ ամենայն ուժ մարել էր... որովհետև խղճալին, երկրորդ օրն էր, ամենևին հաց կերած չէր... Այդ տխուր և սարսափելի ժամում նորան լսելի էին լինում լացի և ողբի ձայներ միայն: Նա տեսնում էր, թե որպես սովից մեռնողները դուրս էին տանվում տներից: Նա տեսնում էր և շատ դիակներ, որք անտեր, անխնամ ընկած էին փողոցների մեջ... Նորեկ ձյունը ձգել էր նոցա վերա յուր սպիտակ պատանը... Այդ այն ժամանակ էր, երբ սովը Պարսկաստանի զանազան քաղաքներում անգութ կերպով տապալում էր յուր սարսափելի հունձքը... “Ես բախտավոր էի,-- մի օր ասում էր ուստա Պետրոսն ինքն իրան,-- երբ կարողանում էի ամեն օր իմ ընտանիքի հացը ճարել, իսկ այսօր, իմ չքավորության վերջին աստիճանումը, ես տանում եմ բազար միակ բանը, որ պահվում էր մեր աղքատության մեջ որպես սրբություն... Ես երբեք չեմ կարող մոռանալ այն ցավալի րոպեն, երբ այսօր իմ կինս՝ արտասուքն աչքերում, մոտեցավ ինձ ասելով` Տանը ոչինչ չէ մնացել... ամեն ինչ ծախվեցավ... առ այդ մատանին և տար, վաճառե, մի քիչ հաց բեր բազարից, երեխես մեռնում է սովեն... Դողդոջուն ձեռքով տվեց ինձ այդ մատանին՝ այդ միակ հիշատակարանը մեր ամուսնական կյանքի, երբ ես առաջին անգամ նորա մատին դրեցի, երբ նորա կուսական շրթունքները հնչեցին այդ խոսքերը. “Ես սիրում եմ քեզ...”: Այդ տխուր խորհրդածությանց մեջ, գլուխը քարշ գցած՝ գնում էր ուստա Պետրոսը: Երկար նա տանջվում էր այդպիսի մտքերով, մինչև նորա սիրտը բոլորովին թուլացավ, ծնկները դողացին, և նա վեր թողեց յուր մարմինը մի թումբի վերա, որ շինված էր խանութի դռան մոտ, և երկու ձերքով երեսը բռնելով՝ սկսավ դառն կերպով լաց լինել, թեև արտասուքը վաղուց ցամաքել էր նորա աչքերեն... Այդ ցավալի խռովությունից նորան սթափեցրեց մի ձայն, որ կոչեց. -- Ուստա Պետրոս: Նա աչքերը բաց արավ և տեսավ յուր մոտ յուր ծանոթ հարուստ Հաջի Քարիմին: -- Ի՞նչու եք լաց լինում,-- հարցրուց պարսիկը: -- Քանի օր է, հաջի, մենք ոչինչ չունենք ուտելու,-- պատասխանեց ուստա Պետրոսը,-- երեխես մեռնում է սովեն, ի սեր աստուծո, առեք այդ մատանին, տվեք ինձ որքան կամիք փող, գուցե կարողանամ փոքր-ինչ հաց առնել բազարեն: Հաջի Քարիմն առեց նորա ձեռքեն ոսկի մատանին, որո վերա փայլում էր մի գեղեցիկ գոհար, նայեց նորան և հարցրուց. -- Որքա՞ն արծաթ կամենում եք, որ տամ: -- Որքան թույլ է տալիս ձեր խղճմտանքը, միայն աղաչում եմ, մի ուշացրեք ինձ: Հաջին լցրուց նորա ափի մեջ մի թուման սպիտակ փող, և ուստա Պետրոսը առանց համբերելու հեռացավ: Խղճալին տասն դեղին թումանով գնած էր այդ մատանին մի հրեայից: Նա մի փոքր ոգեվորվելով՝ շտապեցրուց յուր քայլերը և հասավ հացթուխի խանութին, որո բոլորտիքը շրջապատված էր բազմաթիվ ամբոխով: Խանութի դռները բոլորովին կողպված էին, միայն մի ծակից տալիս էին հաց՝ փողն առնելուց հետո: Մեծ դժվարությամբ նա կարողացավ պատառել ամբոխը և յուրյան հասցնել ծակին, ուր արծաթը ձեռքում բռնած՝ սկսավ խնդրել, որ նորան ևս հաց տային: Երկար նա վիզը ծռած աղաչում էր, բայց նորա ձայնը լսող չկար... Հանկարծ նա զգաց յուր գլխին մի սաստիկ հարված. նորա աչքերը սևացան, և լսեց այսպիսի հայհոյանքներ. -- Տո՛, պիղծ անհավատ, մուսուլմանները մեռնում են սովեն, դու եկել ես նոցա հացը կտրելո՞ւ: Հարվածքներ հարվածքի ետևից կարկտի նման թափվեցան խեղճ հայի գլխին, և նորան արհամարհանոք դուրս ձգեցին ամբոխի միջեն: Խղճալի ուստա Պետրոսը բոլորովին անզգա ըկած էր փողոցի ցեխերու մեջ, երբ նորան մոտեցավ մի երիտասարդ պարսիկ և սկսավ նորա երեսին ջուր սրսկել, որ նա սթափվի: Երիտասարդը ուստա Պետրոսի վաղեմի ծանոթ լոթի Հասանն էր, մի քաջասիրտ սրիկա, որ երբեմն թաքուն գալիս էր նորա տունում գինի խմելու: Նա վեր բարձրացնելով ուստա Պետրոսին, տարավ յուր ծանոթ մի մրգավաճառի խանութ և թողեց նորան այնտեղ, որ հանգստանա, իսկ ինքը տեղեկանալով նորա բազար գնալու պատճառը՝ առավ նորանից արծաթը և գնաց հաց գնելու: Լոթի Հասանը հայտնի էր ամբողջ Սպահանում որպես մարդասպան և ավազակ: Նորա քաջությունն ամենի վերա սարսափ էր ձգում, իսկ նորա մեծահոգությունը շատերին զարմացնում էր: Նա մոտենալով բազմությանը, ուր ծեծվեցավ ուստա Պետրոսը, իսկույն մերկացրեց յուր ահագին խենջարը. ամբոխը սարսափելով տեղի տվեց նորան, և նա, մոտենալով ծակին, սպառնալի կերպով հրամայեց, որ հաց տան: Խանութպանը երկյուղից դողալով՝ կատարեց նորա հրամանը: Լոթին առնելով հացերը՝ տարավ ուստա Պետրոսին, որ անհամբերությամբ սպասում էր նորան: Ուստա Պետրոսը շնորհակալությամբ հեռացավ յուր բարեկամեն և ուրախ-ուրախ սկսավ դիմել դեպի Ջուղա: Մտնելով այն փողոցը, որ տանում էր դեպի յուր տւնը, նա տեսավ հեռվից մի կին, որ առանց չարսավի, հերարձակ վազ էր տալիս: Նա կատաղած, որպես անապատի մատակ առյուծը, որո բունեն խլել էին նորա կորյունը, մռնչում էր, հառաչում էր և ցնորվածի պես հարձակվում էր այս և այն կողմը: Դա ուստա Պետրոսի կին Մանուշակն էր: -- էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ խաբար է,-- հարցրուց նորացին խեղճ մարդը սարսափելով: -- Աբգարը կորել է...-- պատասխանեց Մանուշակը և մոլեգնաբար սկսեց վազել դեպի պարսիկների թաղը: Ուստա Պետրոսը հետևեց նորան:
  21. Ashot

    Biography

    Րաֆֆի (ՀակոբՄելիք-Հակոբյան) (1832-1888) Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան 1832-1888) հայ նշանավոր վիպասան: Ծնվել է Պարսկաստանում, հարուստ վաճառականի ընտանիքում, որոշ ժամանակ սովորել է վրացական գիմնազիայում, ճանապարհորդել է Պարսկաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում: 1860 թվականին տպագրել է իր առաջին բանաստեղծությունը և շարունակել է գրել՝ ապրելով աղքատության մեջ:Աշխատել է որպես ուսուցիչ և գործակատար խանութում, այնուհետև ստանալով մեծ ճանաչում որպես վիպասան, սկսել է ապրել ստեղծագործություններից ստացած գումարով: Մահացել է Թիֆլիսում: Բանաստեղծությունները քիչ տեղ են գրավում Րաֆֆու ստեղծագործություններում: Շատ ավելի կարևոր են նրա ազգագրական արձակ գործերը՝ “Հարեմ”, “Սալբի”, “Բիբի Շարաբանի”, “Խաչագողի Հիշատակարանը”, “Նամակ Պարսկաստանից”, որոնք հիմնականում նկարագրում են պարսկական կյանքը: Րաֆֆու որոշ ստեղծագործություններում արտացոված են կյանքի մութ կողմերը: “Ոսկի աքաղաղում” նկարագրվ ած են վաճառականության բացասական կողմերը, “Խենթ” վեպի մեջ քննադատվում են հնացած սովորությունները, մարդկանց սնահավատությունը և այլն: Սակայն Րաֆֆուն մեծ հռչակ բերեցին նրա ծրագրային վեպերն ու վիպակները( “Ջալալեդդին”, “Սամվել”, “Դավիթ Բեկ”, “Կայծեր” ), որտեղ նկարագրված են հայերի դժվար կյանքն ու պայքարը իրենց ազարության համար : Հայրենասիրական երանգները սկսեցին բացահայտ արտահայտվել 1877 թվից, երբ ռուս-թուրքական պատերազմը հայ առաջադեմ գործիչների մոտ թուրքահայության ազատագրության հույսեր ծնեց: Պատկանյանի նման, Րաֆֆին ևս նկարագրում է քրդերի և թուրքերի վայրենությունը, գյուղերի և քաղաքների ավերումը, աղջիկների առևանգումը հարեմների համար, կաշառակերությունը, քրիստոնեության հանդեպ ծաղրը: Նա նկարագրում է իր հայրենակիցներին, որոնք կորցրել են պայքարելու ցանկությունը և այն հայերին, որոնք աշխատում են թուրքերի համար: Նկարագրում է նաև երիտասրադ սերնդի քաջ, անկախ մարդկանց, որոնք, գործելով որոշակի ծրագրերով, պատրաստ են աշխատել և պայքարել հանուն ազատության: Նրանց շուրթերով հեղինակը արտահայտում է իր մտքերը, դիմում իր հայրենակիցներին միասնության քարոզով: “Սամվել” և “Դավիթ Բեկ” պատմական վեպեը հիմնված են իրական փաստերի վրա, բայց նկարագրելով հայրենիքի անցյալը, Րաֆֆին ի նկատի ունի նրա ներկա դրությունը, փնտրում է ազգային պատմության մեջ դասեր` Թուրքիայի 19-րդ դարի վերջի հայերի համար: Տրամադրեց՝ Մարիամ Պետրոսյանը:
  22. Ashot

    ՍԱՄՈՒԷԼ

    5. ՄԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ Առաւօտեան մառախուղը չքացել էր: Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր: Օդի մէջ բուրում էր շրջակայ եղեւինների բալասանական խնկահոտութիւնը: Ամէն ինչ ժպտում էր, ամէն ինչ ուրախութիւն էր շնչում, միայն Սամուէլի սիրտը լցուած էր խորին, անմխիթար տրտմութեամբ: [ ... ] Այդ միջոցին կանանոցի շքեղ դահլիճներից մէկում, մի կին կանգնած էր մետաղեայ յղկած հայելիի առջեւ, եւ ինքն իր վրայ սիրահարուածի նման, նայում էր, ժպտում էր, եւ մի առանձին հրճուանքով ուղղում էր գլխի զարդերը: Արդէն մի քանի անգամ նա մօտեցել էր այդ հայելիին եւ, չհաւատալով իր աչքերին, այդ վերջին փորձն էր անում, ստուգելու համար, արդեօք այնքան սա՞զ էին գալիս այդ նոր զարդերը, որքան նա կարծում էր: [ ... ] Այդ փառահեղ տիկինը Սամուէլի մայրն էր, որին կոչում էին Տաճատուհի: Ներս մտաւ երիտասարդը բռնի ժպիտը երեսին: - Բարի լո՜յս, սիրելի մայրիկ, - ասաց նա եւ, իր սովորութեան համեմատ, մօտեցաւ ձեռքը համբուրելու: [ ... ] Որդու ողջագուրանքը, մօր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էր: Մայրը ունէր սիրող սիրտ, մանաւանդ դէպի իր զաւակները. իսկ որդին հնազանդ, ծնողասէր զաւակ էր: Այժմ այդ անարատ սիրոյ մէջ մտել էր մի դեւ, մի չար միտք, որ պիտի երկպառակէր ընտանեկան խաղաղութիւնը, որ պիտի գժտութիւն, ատելութիւն եւ, գուցէ աւելի աղէտաւոր թշնամանք սերմանէր որդու եւ ծնողների մէջ: Ամէն անգամ, որ այդ մտածումները պաշարում էին Սամուէլին, նա ամբողջ մարմնով դողում էր: Նոյն մտածութիւնները ոչ սակաւ սաստկութեամբ յուզում էին եւ մօր սիրտը: Նա գիտէր Սամուէլի ամուր հաւատը, գիտէր նրա կրօնական ջերմեռանդութիւնը, նրան ծանօթ էին իր որդու հայրենասիրական ջերմ զգացմունքները: Այժմ ի՛նչպէս յայտնէր որդուն, թէ նրա հայրը ուրացել է իր կրօնը եւ պարսից զօրքերով գալիս է ոչնչացնելու ամէն ինչ, որ հայկական է: [ ... ] - իտե՞ս, Սամուէլ, քեզ ինչո՛ւ համար կանչեցի: - Ես ոչինչ չգիտեմ… - Հօրիցդ նամակ ստացայ, կանչեցի, որ յայտնեմ քեզ: - Նամա՞կ ստացար, - բացականչեց Սամուէլը , - այդ ուրախալի՜… է շա՜տ ուրախալի… Ե՞րբ ստացար: - Այս գիշեր։ Սուրհանդակ եկաւ: ( ... ) Նա տուեց մագաղաթը որդուն, ասելով. - Հօրդ նամակն է : Սամուէլը ուրախութեամբ բաց արեց մագաղաթի փաթոթը եւ, նայելով նրա վրայ, ասաց. - Դա պարսկերէն է գրուած… Մայրը կիսախրատական եւ կիսայանդիմանական եղանակով նկատեց նրան. - Ա՜յ, քեզ որ միշտ ասում էի, որդի, սովորի՛ր այդ լեզուն, դու ինձ ականջ չէիր դնում, խելքդ ու միտքդ տուել էիր այն անիծուած յունարէնին եւ ասորերէնին: Հիմա տեսնո՞ւմ ես, հօրդ նամակն էլ չես կարողանում կարդալ: Դու մինչեւ անգամ աշխատում էիր՝ քո փոքր եղբօրը, Վահանին եւս դժբախտացնել, արգելում էիր նրան պարսկերէն սովորել: Բայց նա այժմ ո՛չ միայն խօսում է, այլ եւ գրում է: Մօր յանդիմանութիւնը սաստիկ վրդովեցրեց Սամուէլին, բայց նա, զսպելով իրեն, ասաց. - Դու, ի հարկէ, կարդացած կը լինես, պատմի՛ր, ի՞նչ է գրում հայրս: Տիկինը պատմեց այն, ինչ որ արդէն գիտէր Սամուէլը. թէ Շապուհ արքան շնորհել է իր ամուսնին հայոց սպարապետութիւնը, իսկ իր եղբօրը, Մերուժանին, խոստացել է հայոց թագաւորութիւնը, եւ իր քոյր Որմիզդուխտին արքան կնութեան է տուել Մերուժանին: Եւ այժմ թէ՛ Մերուժանը, եւ թէ՛ իր ամուսինը ճանապարհի վրայ են, պարսից զօրքերով գալիս են, մէկը հայոց թագաւոր դառնալու համար, միւսը՝ հայոց սպարապետ: Այդ պատմութեան բոլոր ժամանակ տիկնոջ դէմքը փայլում էր անսահման ուրախութեամբ, իսկ Սամուէլը խորին վրդովմունքով լսում էր նրան, աւելի եւ աւելի պինդ գալարելով իր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղէտաւոր լուրերը: Բայց Սամուէլը նախապատրաստուած էր այդ բոլոր դառն եւ ամօթալի եղելութիւնները լսելու, որոնց մէջն էր տեսնում իր հայրենիքի կործանումը: Տիկինը իր ստացած տեղեկութիւնների մի մասը միայն պատմեց, եւ նամակի մէջ այնքանը միայն գրուած պէտք է լինէր: Բայց նա թագցրեց Սամուէլից, թէ նրա հայրը եւ Մերուժանը ուրացել են քրիստոնէութիւնը, ընդունել են պարսից կրօնը եւ խոստացել են Շապուհին նոյնը մտցնել եւ Հայաստանում, եւ այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմութիւն, որ եկեղեցիների փոխարէն ատրուշաններ հիմնեն, եւ ամէն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների, եւ ազնուականների թէ՛ տղաներին, եւ թէ՛ աղջիկներին պարսկական ոգւով եւ պարսկական կրօնի հրահանգներով կրթութիւն տալու համար: Նա ծածկեց Սամուէլից եւ նրա հօրեղբօր, Վասակի չարաչար մահը Շապուհից, - այդ բոլորը, անտարակոյս, բերանացի հաղորդած կը լինէր նրան նամակը բերող սուրհանդակը: Տիկինը նկատեց այն վատ տպաւորութիւնը, որ իր պատմութիւնը գործեց որդու վրայ, բայց իրեն չգիտենալ ձեւացնելով, գրկեց որդուն եւ, սեղմելով իր կրծքի վրայ, ասաց. - Դու այժմ կարող ես շնորհաւորել ինձ, սիրելի Սամուէլ , - եղբայրս՝ հայոց թագաւոր, իսկ քո հայրը՝ հայոց սպարապետ… Սամուէլի դրութիւնը աննախանձելի էր: Նա կա՛մ բացարձակ կերպով պէտք է յայտնէր իր զզուանքը հօր եւ Մերուժանի վարմունքի դէմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտէր նրանց դաւաճանութիւնների մասին, եւ կա՛մ պէտք է լռէր, որ մի՛ գուցէ իր անզգուշութեամբ գործը փճացնէր, եւ իր արդէն խորհած, վճռած նպատակները մնային անկատար: Բայց լռել չէր կարող նա, պէտք էր մի բան պատասխանել: Այդպիսի դժուարին րոպէներում նրան օգնութեան էր հասնում իր սովորական թերահաւատութիւնը մի կողմից, եւ իր կծու հեգնութիւնը, միւս կողմից: - Այդպէս շուտ ուրախանա՜լ, դեռ վաղ է, սիրելի մայր, - ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մօր գրկից: - Ինչո՞ւ, - հարցրեց մայրը եւ նրա ձայնը դողաց սրտի յուզմունքից: - Դեռ հայոց թագաւորը կենդանի է… Տիկինը չկարողացաւ իրեն զսպել, յայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում. - Հայոց թագաւորը աքսորուած է Անյուշ բերդում, որտեղից մարդիկ այլ եւս չեն վերադառնում: - Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլ եւս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնեայ կայսրի մօտ… - Նրան ո՞վ կը բերէ եւ իր հօր գահը կը նստացնէ: - Յունաց զօրքերը եւ հայոց նախարարները… - Մինչեւ նրանց գալը, հայոց երկիրը գրաւուած կը լինի պարսից զօրքերով, իսկ իմ եղբայրը՝ - թագաւոր: - Յաջողութիւն եմ ցանկանում… - Դու չես հաւատում, Սամուէլ, բայց շուտով կը տեսնես, որ այդ բոլորը կը կատարուի, - ասաց մայրը, աշխատելով համոզել որդուն: - Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մօտ է, յունաց զօրքերով կը գայ եւ իր հօրը գահը կը ժառանգէ: Բայց գիտե՞ս, ո՛վ է յունաց այժմեան կայսրը: - Հայերին թշնամի Վաղէսը: Նա արդէն հայոց քահանայապետ Ներսէսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնութիւն խնդրելու, ոչ միայն մերժել է իր երեսից, այլ աքսորել է Միջերկրականի Պատմոս կղզում: Այդ դու գիտե՞ս: - Առաջին անգամն եմ լսում… Բայց նա գիտէր հալածասէր Վաղէսի անիրաւ վարմունքը Ներսէս Մեծի հետ: Նա ամենայն ուշադրութեամբ հետեւում էր բոլոր աղէտաւոր անցքերին, որ այդ ժամանակ կատարուում էին իր հայրենիքի վերաբերութեամբ: Եւ նրա զգայուն սիրտը բազմաթիւ վէրքերով խոցուած էր կատարուող չարիքներից: Նա մտածեց կշտամբել մօր հակակրութիւնը դէպի Վաղէսի վարմունքը: Նա մտածեց յայտնել իր խորին տհաճութիւնը դէպի իր հօր եւ Մերուժանի գործողութիւնները, բացատրելով, թէ որպիսի՛ ազգակործան հետեւանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկութիւնները եւ, վերջապէս, նա մտածեց, խոստովանուել մօր առջեւ, թէ ինքը, որքան կարող է, ամէն հնարներ գործ կը դնէ ոչնչացնելու հօր դիտաւորութիւնները: Բայց նա գիտէր իր մօր անսահման փառասիրութիւնը: Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել եւ հայոց թագաւորի քոյր" Ամէն մի ապացոյց այդ մոլեգին ցանկութեան առջեւ կը կորցնէր իր ազդեցութիւնը: Խոհեմութիւնը փականք դրեց նրա լեզուին:
  23. Ashot

    ՍԱՄՈՒԷԼ

    4. ՄԻ ԱՂՕՏ ՄԻՏՔ ԾԱՈՒՄ Է ՆՐԱ ՄԷՋ Սամուէլը կրկին մտաւ իր ընդունարանը: Այս առաւօտ այդ կոկիկ, ընդարձակ սենեակը, կարծես, խեղդում էր նրան: Նա մօտեցաւ լուսամուտին, ետ քաշեց ծանր կերպասեայ վարագոյրը եւ բացարեց փեղկերից մէկը, որ փոքր ինչ թարմ օդ ներս թողնէ: Յետոյ բացարեց դռները սպասաւորի համար: Սպասաւորի փոխարէն ներս մտաւ նրա գեղեցիկ, ոսկեգոյն բարակը: Այդ խելացի անասունը, կարծես, նախասենեակում սպասում էր դռների բացուելուն: Նա այն աստիճան քնքուշ եւ նրբակազմ էր, որ դրսից կարելի էր բոլոր կողքերը համարել: Երկար պարանոցի վրայ կրում էր արծաթեայ օղամանեակ: Նա մօտեցաւ եւ, կանգնելով ետեւի թաթիկների վրայ, առջեւի թաթիկները բարձրացրեց, դրեց իր տիրոջ կուրծքի վրայ, եւ մի առանձին քաղցրութեամբ նայում էր նրա երեսին, աշխատելով գուշակել, թէ ինչո՛ւ էր նա այնքան տխուր: Երիտասարդը ձեռքով փայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, եւ բարակը մխիթարուելով այդ փաղաքշանքից, ցած թողեց թաթիկները, հեռացաւ սենեակի մի անկիւնում եւ այնտեղ պառկեց, չդադարելով իր հեզ աչքերով հետեւիլ, թէ որպէս իր սիրելի տէրը՝ դանդաղ, անհաւասար քայլերով՝ շարունակում էր անց ու դարձ անել սենեակի մէջ: Նրա սիրտը ալէկոծութեան մէջ էր. երիտասարդական ջերմ արիւնը եփ էր գալիս նրա մէջ: Որքան մտածում էր գալոց աղէտների մասին, այնքան չարիքը իր բոլոր զարհուրանքներով մեծանում էր նրա աչքում: Հայաստանը մնացել էր բոլորովին անտէր եւ անպաշտպան: Հայոց Արշակ թագաւորը, երկաթի շղթաների մէջ, հեծում էր Խուժաստանի Անյուշ բերդում: Հայոց թագաժառանգը, Պապը, իր կնոջ՝ Զարմանդուխտի եւ երկու որդիների՝ Արշակի եւ Վաղարշակի հետ, պահուած էին Կ. Պոլսում: Թագաւորին աքսորել էր պարսից Շապուհ արքան, իսկ թագաժառանգին կալանաւորել էր յունաց Վաղէս կայսրը: Հայաստանի քահանայապետը, հայրենիքի հզօր պաշտպանը, Ներսէս մեծը, նոյն կայսրի հրամանով աքսորուած էր Պատմոս անբնակ կղզում: Հայաստանը մնացել էր անտէր: Նրա երկու պաշտպանները - թագաւորը եւ քահանայապետը - չկային: Յունաց կայսրը մէկ կողմից, պարսից արքան միւս կողմից, երկու անյագ վիշապների նման, բերանները բացարած, մաքառում էին միմեանց հետ, թէ ո՛րը աւելի շուտ կը կլանէ անտէր մնացած երկիրը… Այդ ցաւալի մտածութիւններն էին, որ ալէկոծում էին երիտասարդի սիրտը եւ նա սոսկալով տեսնում էր իր հայրենիքի մեծ տագնապը - նրա մօտալուտ օրհասը… Միւս կողմից, տեսնում էր նա հայոց նախարարների մէջ երկպառակութիւն. ոմանք ցանկանում էին ընդունել յունաց գերիշխանութիւնը եւ հարկատու լինել յոյներին, իսկ ոմանք ցանկանում էին ընդունել պարսից գերիշխանութիւնը եւ հարկատու լինել պարսիկներին: Հայրենիքի անկախութիւնը սիրող եւ նրա ինքնակայութեանը նուիրուած նախարարները տառապում էին անհնարին յուսահատութեան մէջ, թէ ի՛նչ միջոցով ազատեն հայրենիքը անդառնալի կորուստից: Չկար մէկը, որ նրանց մէջ համաձայնութիւն կայացնէր: - Չկար թագաւորը, չկար քահանայապետը… Կային դաւաճաններ : Եւ այդ դաւաճանները հայոց երկու ամենահզօր նախարարութիւնների ներկայացուցիչներն էին՝ - Վահան Մամիկոնեանը եւ Մերուժան Արծրունին: Մէկը երիտասարդի հայրն էր, միւսը երիտասարդի մօրեղբայրն էր… Երկուսն էլ ուրացել էին քրիստոնէութիւնը, երկուսն էլ ընդունել էին պարսից կրօնը եւ Շապուհ արքայի ձեռքում դարձել էին մի սոսկալի զէնք, ոչնչացնելու ամէն ինչ, որ սուրբ էր, որ նուիրական էր Հայաստանում… Այդ սարսափեցնում էր երիտասարդին եւ միեւնոյն ժամանակ նրա սիրտը լցնում էր մի անբացատրելի կատաղութեամբ: - “Մոգերով ու մոգպետներով է գալիս իմ հայրը”… մտածում էր նա խորին դառնութեամբ, - եւ իր հետ բերում է, որպէս օգնական պարսից զօրութիւնը… գալիս է ոչնչացնելու մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր դպրութիւնը… գալիս է պարսկացնելու մեզ… Նա գալիս է ձեռք ձեռքի տուած Մերուժանի հետ… Թագաւորութիւնը սպանեցին, այժմ պէտք է սպանեն ազգութիւնը, կրօնը… Մենք այսուհետեւ պէտք է պարսկերէն խօսենք եւ պարսկերէն աղօթենք… Եւ իմ հայրը մի այդպիսի եղեռնագործութեան պէտք է մասնակից լինի, յաւիտենական նզովք դնելով Մամիկոնեանների տոհմի վրայ… Նրա վարդագոյն շրթունքները բոլորովին գունաթափուեցան, ծնկները դողացին, աչքերի առջեւ մթնեց եւ հազիւ-հազ կարողացաւ իրեն հասցնել գահաւորակի մօտ, եւ ծանրացած գլուխը բաց թողնել բարձերի վրայ: Երկար նա, երկու ձեռքով գլուխը բռնած, գտնուում էր մի տեսակ տենդային շփոթութեան, մի տեսակ հիւանդոտ այլայլութեան մէջ: Մթին մառախուղի նման՝ անորոշ մտքեր պտտուում էին նրա բորբոքուած երեւակայութեան մէջ: Յանկարծ ցնցուեցաւ նա, եւ կրկին վեր թռաւ պառկած տեղից, ինքն իրեն խօսելով. - “ Մամիկոնեանը ծնում է դաւաճաններ… Մամիկոնեանը ծնում է եւ հերոսներ… Երբ իմ հօրեղբայր Վարդանը արքայազն Տիրիթի հետ ապստամբուեցան մեր Արշակ թագաւորի դէմ եւ դիմեցին պարսից Շապուհ արքային, - դարձեալ իմ հօրեղբայր Վասակն էր, որ գնաց նրանց ետեւից եւ, ճանապարհին բռնելով, սպանեց թէ՛ Տիրիթին, եւ թէ՛ իր եղբօրը… Նրա ձեռքը չդողաց թափել իր հարազատի արիւնը, որ դաւաճանում էր իր թագաւորին եւ իր հայրենիքին… Իսկ ե՞ս ” … Վերջին խօսքը արտասանելու միջոցին, կարծես, նրա շրթունքները կրակով այրեցին, նա չկարողացաւ վերջացնել, կրկին ընկաւ գահաւորակի վրայ եւ, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ: - “ Ա՜խ, հայր իմ… ա՜խ, հայր իմ ”… կրկնում էր նա եւ արտասուքը հեղեղի նման թափուում էր աչքերից: Նա սիրում էր իր հօրը, սիրում էր որդիական ջերմ, անկեղծ սիրով: Բայց սիրում էր եւ իր հայրենիքը: Նրա կրթութիւնը այնպիսի անձանց խնամքով էր կատարուել, որ պատրաստել էին նրանից մի անձնանուէր որդի՝ նախ հայրենիքի, եւ ապա ծնողաց: Ընդունարանի դուռը բացուեցաւ, ուշիկ քայլերով ներս մտաւ մի պատանի, նայեց երիտասարդի վրայ եւ, սառածի նման, կանգնած մնաց պատի մօտ: Պատանին լաւ հագնուած սենեկային մանկլաւիկի տպաւորութիւն էր գործում: Ծիածանի բոլոր գոյները կային նրա հագուստների վրայ. գունաւոր էր գլխի թեթեւ ապարօշը, որ թեք կերպով կապած էր թասակի վրայ, ծածկում էր աջ կողմի յօնքը, իսկ ձախ կողմի յօնքը ճակատի մի մասի հետ բաց էր թողած. գունաւոր էին նրա երկար, ոսկեայ գանգուրները, որ սփռուած էին ուսերի վրայ. գունաւոր էր բեհեզեայ գօտին, որ, խորշաւոր փաթոթներով մի քանի անգամ բարակ մէջքից անցնելուց յետոյ, անփոյթ վերջաւորութիւններով ծածանուում էր ծնկների վրայ. գունաւոր էր նրա բաճկոնակը, վարտիքը, որ մանր ծալքերով իջնում էր մինչեւ ծնկները եւ այնտեղ կապուած էր նոյնպէս գունաւոր սռնապաններով, եւ իր ծալքերի շարունակութեամբ ծածկում էր սռնապանները, իջնելով մինչեւ սրունքները: ունաւոր էին եւ նրա նախշուն տրեխները, որ պատրաստուած էին գոյնզգոյն մետաքսեայ թելերից, եւ կատուի թաթիկների նման, ոտքերը գետնին դնելու ժամանակ ձայն չէին հանում: Ձախ ականջին կրում էր արծաթեայ օղակ. դա արդէն նշան էր, որ նա իշխանական սենեակի սպասաւոր է: Նա դեռ ապշած նայում էր իր տիրոջ վրայ: Նրա գեղեցիկ, խաժ աչքերը արտայայտում էին ե՛ւ զարմանք ե՛ւ հեգնութիւն: Զարմանում էր, թէ ի՛նչ էր պատահել, որ նա այնպէս շուտ էր զարթնել եւ, առանց լուացուելու, առանց հագնուելու, դուրս էր եկել քնարանից: Նա երբեք սովորութիւն չունէր այդքան վաղ վեր կենալու իր անկողնից: Իր մտքում ծիծաղում էր, թէ իր միշտ ուրախ, միշտ զուարթ տէրը անպատճառ մի “փորացաւ” կ'ունենար, որ այդպէս տխուր էր, եւ, սգաւորի նման, ընկած էր երեսի վրայ, գլուխը չէր բարձրացնում: Այդ բոլորը բացատրում էր նա իր տեսակէտից: Երբ նկատեց, որ իր վրայ ուշադրութիւն չեն դարձնում, եւ իր ներկայութիւնը զգալ տալու խորամանկութեամբ, կամաց մօտեցաւ բարակին եւ նրա ոտքը պինդ կոխեց: Շունը մի օտարոտի հառաչանք արձակեց, որ նշան էր սաստիկ վիրաւորանքի: Իշխանը գլուխը վեր բարձրացրեց, նայեց դէպի այդ կողմը: - Յուսիկ , այդ դո՞ւ ես : - Այո՛ , տէր իմ , - պատասխանեց սպասաւորը, գլուխ տալով: Ժամանակի սովորութեան համեմատ, սպասաւորը ամէն ծառայութեան համար պէտք է իր տիրոջ աչքին երեւնար միայն. նա համարձակութիւն չունէր իր կողմից առաջարկութիւններ անելու, այլ պէտք է լուռ սպասէր տիրոջ հրամանին: Այժմ նրա լուացուելու եւ հագնուելու ժամանակն էր: Սպասում էր, արդեօք իր տէրը կը բարեհաճէ՛ր ջուր պահանջել: Այդ մասին ոչինչ պատուէր չստացաւ պատանին. մտածեց փարատել իշխանի տխրութիւնը: - իտէ՞ք, տէր իմ, այս գիշեր ի՛նչ է պատահել ամրոցում, - ասաց նա խորամանկ ժպիտով: - Ի՞նչ է պատահել, - հարցրեց իշխանը: - Մկները Պապիկի մօրուքի մի կողմը կրծոտել են: Ամրոցի ծերունի դռնապանի մասին էր խօսքը: - Երէկ երեկոյեան, - շարունակեց պատանին, - նա օծուել էր, իւղուել էր, գնացել էր իր փեսային տեսնելու. այնտեղից հարբած եկել ու պառկել էր, գիշերը մկները մի լաւ ընթրիք էին անուշ արել նրա բարձերի վրայ… Իշխանը նայեց պատանու անհանգիստ, վառվռուն աչքերի մէջ եւ բարկութեամբ ասաց. - Չարաճճի , այդ անպատճառ քո գործը կը լինի: - Չէ՛ , Աստուած է վկայ: - Իմ գլխովը երդուիր: Պատանին կարմրելով կանգ առեց: - Տեսնո՞ւմ ես, անպիտան. միւս անգամ այդպիսի յիմարութիւն չանես: Կատակը անյաջող անցաւ: - Ապա ի՞նչ անէի… ամօթից գլուխը քարշ ձգած մրմնջեց պատանին, - այնպէս հարբած եկել, քնել էր, գիշերը մարդ է մտնում ամրոցը, նա չէ զարթնում: - Ի՞նչ մարդ, - հարցրեց իշխանը աւելի լուրջ կերպով: - Մի սուրհանդակ. ես բաց արի նրա համար դուռը. նա ուղղակի գնաց տիկնոջ մօտ: - Դու այդ ժամանակ արթո՞ւն էիր: - Ես ամբողջ գիշերը չեմ քնել… Վերջին խօսքերը արտասանելու միջոցին պատանու դէմքը աւելի կարմրեցաւ: - Երեւի “ նրա ” սենեակի շուրջը քծնուում էիր … , հարցրեց իշխանը աւելի մեղմ ձայնով: - Ի՞նչպէս իմ տիրոջ առջեւ մեղքս ծածկեմ… այդպէս էր… Պատանին սիրահարուած էր իշխանի մօր աղախիններից մէկի վրայ եւ այդ գիտէր նրա տէրը: Եւ նրա վարմունքը ծերունի դռնապանի մօրուքի հետ՝ այդ սիրահարութեան հետեւանքներից մէկն էր, որովհետեւ անհամբեր ծերունին շատ անգամ արգելք էր լինում պատանու գիշերային արշաւանքներին… Բայց իշխանը թողեց այդ խնդիրը եւ, խօսքը փոխելով, հարցրեց նրանից. - Դու ճանաչեցի՞ր սուրհանդակին: - Սատանայի պէս : - Ո՞վ էր : - Պարեխեցի Ոսկանն էր. նա որ իր կնոջը սպանեց եւ իր եղբօր կինն առեց. մեծ իշխանից նամակ էր բերել: - Նա մնա՞ց տիկնոջ մօտ: - Ոչ , նամակը յանձնեց, բաւական խօսեցին, յետոյ էլի մթնով դուրս գնաց: Դուռը ես բաց արի: - Այդ մասին լեզուդ լուռ կը պահես: - Խուլ ու մունջի պէս: Այդ ուրախ, պարզամիտ պատանին ոչ սակաւ անգամ վանում էր իր տիրոջ թախծութիւնները նրա տխրութեան րոպէներում, եւ ոչ սակաւ անգամ իր ծիծաղաշարժ բանսարկութիւններով, որ սովորութիւն ունէր գործ դնել ամրոցի հասարակութեան մէջ, զուարճութիւն էր պատճառում նրան: Բայց այս առաւօտ գոհ չմնաց իր վարպետութիւններից: Նրա տէրը դարձեալ տխուր էր, դարձեալ գտնուում էր մի անսովոր, մռայլ մտախոհութեան մէջ: Նա սպասաւորից շատ բան չիմացաւ սուրհանդակի մասին, որքան ինքը գիտէր. միակ բանը, որ հետաքրքիր էր նրա համար, այդ այն էր, թէ ինչո՛ւ իր մայրը հեռացրել էր սուրհանդակին: Ամէն անգամ, երբ պատահում էր սուրհանդակ ընդունել, նա սովորաբար կը մնար ամրոցում, այնքան ժամանակ, մինչեւ բերած նամակի պատասխանը կը ստանար, յետոյ կը գնար: Իսկ այժմ ի՞նչն էր ստիպել իր մօրը թագցնել սուրհանդակին, եւ թագցնել ամրոցից տարակայ մի գիւղում: Նա դարձաւ դէպի սպասաւորը այս խօսքերով. - Յուսիկ, եթէ սուրհանդակը միւս անգամ գալու լինի տիկնոջ մօտ, դու կարո՞ղ ես այդ իմանալ: - Կարող եմ, - պատասխանեց պատանին վստահութեամբ: - Ումի՞ց: - “ Նրանից ”, “ նա ” ամէն բան կ'ասէ ինձ: Խօսքը տիկնոջ աղախնի մասին էր, որ սաստիկ սիրում էր պատանուն: - Կարո՞ղ ես իմանալ եւ ա՛յն, թէ սուրհանդակը ի՛նչ կը խօսի տիկնոջ հետ: - Այդ էլ կարող եմ : - Ի՞նչ միջոցով : - “ Նրան ” կ'ասեմ, “ նա ” դեւի նման կը մտնէ մի ծակում, ականջ կը դնէ, յետոյ կը գայ բոլորը կը պատմէ ինձ: - Բայց “ նա ” չպիտի գիտենայ, որ դու ինձանից պատուէր ես ստացել: - Յուսիկը երեխայ չէ, նա այդ կարող է հասկանալ: - Իսկ եթէ “ նա ” լեզուն չպահէ՞: - “ Նա ” այնպիսի աղջիկ չէ. ես “ նրան ” կ'ասեմ ՝ բերանդ փակ պահի՛ր, եւ “ նա ” էլ չբացանի : ( = բաց չ'անի = բաց չի անի ) Տիկնոջ մօտ եկած սուրհանդակը հասարակ մարդ չէր: Նա Տարօնի տանուտէրներից մէկն էր. նրա մասնաւոր խօսակցութիւնը տիկնոջ հետ՝ շատ բան կարող էր պարզել իշխանի համար, եւ այդ էր, որ հետաքրքրում էր նրան: Արեգակը արդէն բաւական բարձրացել էր հորիզոնի վրայ եւ իշխանի սենեակը լցրել էր ջերմ, ոսկեփայլ ճառագայթներով: Նա ցած իջաւ գահաւորակի վրայից եւ հրամայեց պատանուն, որ լուացուելու ջուր տայ: [ ... ] Սպասաւորը պատրաստուում էր նախաճաշիկ մատուցանել: Այդ միջոցին դռները բացուեցան, ներս մտաւ մի մարդ, որ խորին կերպով գլուխ տալով, լուռ կանգնած մնաց ոտքերի վրայ: Նրա լերկ, անմօրուս երեսից, որ պատած էր վաղահաս կնճիռներով, նրա հանգած, նեղ աչքերից, որ սեղմուած էին կարմիր կոպերի մէջ՝ առանց թերթերունքների եւ, վերջապէս, նրա դեղին ատամներից, որ դուրս էին ցցուած անգոյն շրթունքների միջից, իսկոյն երեւում էր, որ այդ մարդը ներքինի է: - Ի՞նչ կայ , - հարցրեց իշխանը: Ներքինին կրկին անգամ գլուխ տուեց, ասելով. - Տիկինը հրամայեց յայտնել իմ տիրոջը, որ շնորհ բերէ նրա մօտ: Իշխանը ամբողջ մարմնով ցնցուեցաւ, բայց զսպելով իր տհաճութիւնը, պատասխանեց. - Լաւ , ասա՛ , որ կը գամ : Ներքինին դարձեալ գլուխ տուեց եւ հեռացաւ:
  24. Ashot

    ՍԱՄՈՒԷԼ

    3. ՈՒԺԿԱՆ Ողական ամրոցի սենեակներից մէկի մէջ, թանկագին գորգով պատած գահաւորակի վրայ, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ: Նա, ինչպէս երեւում էր նրա քնէած դէմքից, դեռ նոր դուրս էր եկել իր քնարանից եւ դուրս էր եկել իր զարթնելու ժամից շատ վաղ: Ոչ հագնուել էր, ոչ լուացուել էր եւ ոչ սանդրուել էր: Մի լայն, ասրեայ, նուրբ վերարկուի մէջ սփածուած էր նա, եւ բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռուել էին թիկունքի վրայ, եւ երբեմն սքօղում էին նրա գեղեցիկ, գունաթափ դէմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին՝ փոքր ինչ ուռած, կարմրագոյն շրթունքի նորաբոյս ընչացքը, թէեւ ոլորելու շատ պաշար չէին գտնում: Այդ ցոյց էր տալիս սրտի խորին խռովութիւնը: Իսկ սեւորակ, նշաձեւ աչքերի մէջ նշմարուում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսան եւ հինգ տարեկան հազիւ կը լինէր նա, նուրբ կազմուածքով եւ փոքր ինչ մոյգ-դեղնագոյն դէմքով, որ պահպանուել էր նրա մէջ ժառանգական արիւնից: Երիտասարդը Վահան Մամիկոնեանի որդին Սամուէլն էր: Սենեակը, որտեղ նստած էր նա, ներկայացնում էր նրա ընդունարանը: [...] Այդ սենեակը աւելի զինարանի նմանութիւն ունէր, քան թէ ընդունարանի: Երիտասարդ իշխանը սիրում էր իրեն շրջապատել այն առարկաներով, որ իր սրտին շատ մօտ էին: Միակ առարկաները, որ յիշեցնում էին, թէ դա եւ հիւրանոց էր, էին մի քանի փառաւոր բազմոցներ, որ դրած էին պատերի մօտ, պատուաւոր հիւրերի համար: Սենեակի դռները ներսից փակած էին եւ լուսամուտների ծիրանեգոյն վարագոյրները, զարդարած ծանր, ոսկեթել ծոպերով, ցած էին թողած: Մի դուռ միայն բաց էր մնացել, որ տանում էր դէպի քնարանը: Այդ դրան մօտ կանգնած էր մի տղամարդ, երկու ձեռքերը իր դաշոյնի կոթի վրայ դրած: Նա հագած ունէր սուրհանդակի թեթեւ զգեստ. մի կարճ մուշտակ, որի մորթեղէն կողմը դէպի ներս, իսկ մաշկեղէնը դէպի դուրս էր թողած. մէջքը պնդած էր կաշեայ լայն գօտիով, որ պատել էր կուրծքի մի մասը՝ մինչեւ փորի ստորին մասները, որպէս զի ձիու սրարշաւ ցնցումներից փորոտիքը չխախտուէին: [...] Նրա տարիքը դեռ չէր անցել երեսուն եւ հնգից, բայց կարճ գանգրահեր մօրուքի մէջ արդէն նկատուում էին սպիտակ մազեր: Բնականից թուխ դէմքը աւելի մռայլ գոյն էր ստացել եղանակների խստութիւնից եւ երկար ժամանակ արեւի տակ այրուելուց: Բայց այդ այրական դէմքի մռայլ արտայայտութիւնը մեղմանում էր, պայծառանում էր երկու լուսափայլ աչքերով: - Ուրեմն քեզ նամակ չտուի՞ն, Սուրէն, - ասաց իշխանը, շարունակելով ընդհատուած հարց ու փորձը: - Չտուին, տէր իմ, - պատասխանեց սուրհանդակը. - զգուշացան, որ նամակը կարող էր բռնուել ճանապարհին: Իսկ ես հազիւ կարողացայ հասցնել ինձ իմ տիրոջ մօտ, որպէս կենդանի նամակ: Ամէն ինչ պատմեցի ձեզ, դուք այժմ գիտէք բոլորը… - Բայց դու լաւ չբացատրեցիր ինձ, Սուրէն, - հարցրեց իշխանը խռովուած ձայնով , - թէ ի՞նչը հրապուրեց իմ հօրը ուրանալ իր կրօնը եւ յանձն առնել մի այդպիսի ամօթալի գործ… Միթէ Մերուժան չարագո՞րծը խելքից հանեց նրան… Ես Արծրունիներին ճանաչում եմ… նրանք իմ քեռիներն են… փառքի, իշխանութեան եւ պատուի համար ամէն սրբութիւն կը վաճառեն նրանք… Բայց իմ հա՜յրը… այդպէս չէր իմ հայրը… միթէ նա՞ էլ խաբուեցաւ… Վերջին խօսքերի միջոցին երիտասարդի ձայնը սկսեց դողալ, ձեռքը տարաւ դէպի ճակատը, գլուխը խոնարհեցրեց եւ մի քանի րոպէ մնաց տխուր մտախոհութեան մէջ: Սուրէնը խորին ցաւակցութեամբ նայում էր նրա վրայ: Երբ կրկին գլուխը վեր բարձրացրեց նա, Սուրէնը պատասխանեց. - Չխաբուեցաւ, տէր իմ: Այլ այն օրից, որ ձեր հօրեղբօրը բերեցին Տիզբոն, եւ այն օրից, որ Շապուհ արքան այնպիսի չարաչար մահով սպանել տուեց ձեր հօրեղբօրը, - ձեր հայրը հետամուտ եղաւ ստանալ հայոց սպարապետութիւնը. Շապուհը տուեց նրան այդ, եւ ձեր հայրը կատարեց Շապուհի կամքը… - Այժմ հասկանում եմ… խօսեց երիտասարդը ինքն իրեն: - Պատմի՛ր, Սուրէն, ի՞նչպէս եղաւ իմ հօրեղբօր մահը: Սուրհանդակը դժուարանում էր պատմել քաջ հերոսի մահը, որի թիկնապահներից մէկն էր եղել ինքը, որի կռիւների մէջ այնքան երկար տարիներ մասնակցել էր ինքը: Բայց երբ երիտասարդը կրկին թախանձեց նրան, պատմեց: - Ձեզ յայտնի է, տէր իմ, թէ որպիսի՛ խաբէութեամբ Շապուհ արքան մեր Արշակ թագաւորին եւ ձեր հօրեղբօրը հրաւիրեց Տիզբոն: Թագաւորին երկաթեայ շղթաներով աքսորեց Խուժաստանի Անյուշ1 բերդը: - Այդ ես պատմեցի ձեզ: - Յետոյ բերել տուեց ձեր հօրեղբօրը դատելու: Այն օրը Շապուհի դիւանի ամբողջ հրապարակը լի էր բազմութեամբ: Ներկայ էի եւ ես: Երբ կանգնեցրին ձեր հօրեղբօրը դիւանի առջեւ, երբ Շապուհը նայեց նրա վրայ եւ, տեսնելով անձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց. - “Դո՞ւ էիր, որ այդքան տարի կոտորում էիր արիներին (պարսիկներին). դո՞ւ էիր, որ այդքան ժամանակ անհանգստացնում էիր մեզ”: Ձեր հօրեղբայրը համարձակութեամբ պատասխանեց. - “Այո՛, ես էի, արքայ”: - “Աղուէ՜ս, ասաց Շապուհը զայրանալով, “աղուէսի մահով սպանել կը տամ քեզ”: Ձեր հօրեղբայրը այսպէս պատասխանեց արքայի սպառնալիքին. “Այժմ դու տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. միթէ այդքան ժամանակ չհասկցա՞ր իմ մեծութեան չափը: Մինչեւ այսօր ես քեզ համար առիւծ էի, իսկ այժմ աղուէ՞ս: Լսի՛ր, արքայ, ես այն Վասակն եմ, որ մի հսկայ էի, մէկ ոտս մէկ լերան վրայ էի դրած, միւս ոտս մի այլ լերան վրայ. երբ աջ ոտիս վրայ էի յենուում, աջակողմեան լեռը գետնի տակն է տանում, իսկ երբ ձախ ոտիս վրայ էի յենուում, ձախակողմեան լեռը գետնի տակն է տանում”: Շապուհը հարցրեց. - “ Ասա՛ ինձ, որո՞նք են այն երկու լեռները, որ դու գետնի տակն էիր տանում ”: Նա պատասխանեց. - “ Երկու լեռներից մէկը դու էիր, միւսը յունաց թագաւորը: Քանի որ հայոց նախարարների մէջ միաբանութիւն կար, քանի որ նրանք կապուած էին իրենց թագաւորի հետ, եւ քանի որ մենք պահում էինք մեր հայր Ներսէսի խրատները, - այնքան ժամանակ Աստուած մեզ հետ էր եւ մենք կարողանում էինք խրատել մեր աշխարհի թշնամիներին, որոնց թւում եւ քե՜զ, արքայ: Բայց երբ մեր նախարարների երկպառակութիւնը մատնեց մեր թագաւորին քո ձեռքը, այն օրից մենք ինքներս մեր կործանումը պատրաստեցինք… Այժմ ինչ որ կամենում ես արա՛, ես պատրաստ եմ, արքայ”: Հրապարակի վրայ հաւաքուած ամբողջ բազմութիւնը զարմանում էր ձեր հօրեղբօր համարձակութեան վրայ, զարմացաւ եւ ինքը Շապուհ արքան, եւ գովեց նրա քաջութիւնը: Բայց յետոյ հրամայեց մորթել նրան, կաշին տիկ հանել, լցնել խոտով եւ տանել Անյուշ բերդը: Այնտեղ դրուած է նա, իբրեւ նախատինք, շղթայակապ Արշակ թագաւորի աչքի առջեւ, եւ դժբաղդ թագաւորի աչքից արտասուքը չէ պակասում, քանի որ նայում է իր քաջ, հաւատարիմ սպարապետի վրայ: Երիտասարդը, լսելով ցաւալի պատմութիւնը, թաշկինակը տարաւ դէպի լճացած աչքերը եւ ծածկեց իր արտասուքը: - Հերո՜սը հերոսի նման մեռաւ, - բացականչեց նա: - Նրա որդին, Մուշեղը, կարող է պարծենալ հօր մահուամբ: Բայց ե՜ս… ես ինչո՞վ կարող եմ պարծենալ… ես պէտք է յաւիտենական նախատինքի տակ մնամ… Իմ հայրը իր եղբօր սպարապետութիւնը ստանալու համար, դառնում է նրան սպանել տուող Շապուհի ձեռքում մի անարգ գործիք… եւ այժմ պարսից զօրքով գալիս է ողողելու Հայաստանը արիւնով… Թշուա՜ռ եմ ես, թշուա՜ռ… ինչո՞վ պէտք է քաւեմ այդ նախատինքը… Արեգակի առաջին ճառագայթները, ընկնելով ծիրանագոյն վարագոյրների վրայ, լցրին սենեակը ծիրանագոյն լուսով: Երիտասարդը սոսկալով նկատեց, որ օրը լուսացել էր: Նա դարձաւ դէպի սուրհանդակը, ասելով. - Շնորհակալ եմ, Սուրէն, ես քո ծառայութիւնը չեմ մոռանայ: Այժմ կարող ես գնալ, քանի որ ամրոցում դեռ քնած են: Երբ հարկաւոր լինես, կրկին կը կանչեմ քեզ: Սուրէնը, մինչեւ յատակը խոնարհուելով, գլուխ տուեց: - Դու, ի հարկէ, ձեր տա՞նը կը մնաս, - հարցրեց երիտասարդը: - Ոչ, տէր իմ, ես երդուել եմ իմ կնոջ, իմ զաւակների երեսը չտեսնել, մինչեւ… Նա չաւարտեց խօսքը, բայց երիտասարդը հասկցաւ, թէ ինչ էր կամենում ասել: Բարի եւ քաջ զինուոր՜. ամբողջ հինգ տարի հայրենիքից տարակայ էր նա, ծառայում էր Պարսկաստանի հայկական հեծելազօրքի մէջ, մասնակցել էր շատ արշաւանքների քուշանաց դէմ2, իսկ այժմ վերադարձել էր իր հայրենիքը: Նրա հայրենի աւանը, Խորնին, շատ հեռու չէր Ողական ամրոցից, նա չէր ցանկանում իր տնակը տեսնել, որովհետեւ նրան զբաղեցնում էր մի գործ, որ աւելի մօտ էր նրա սրտին, քան թէ կինը, որդին, բարեկամը… - Ուրեմն դու ո՞րտեղ կը մնաս: - Աշտիշատի վանքում, - պատասխանեց նա, - այնտեղ չեն ճանաչի ինձ, կը մնամ, որպէս մի օտարական: Ես իմ ձին այնտեղ եմ պահ տուել: Երիտասարդը ցած իջաւ գահաւորակի վրայից եւ, աւելի պինդ փաթաթուելով իր լայն վերարկուի մէջ, անցաւ քնարանը: Սուրէնը հետեւեց նրան: Նա մօտեցաւ իր մահճակալին եւ ձեռքով մի կողմ ծալեց մահճակալի առջեւ փռած գորգը: Յետոյ մատը սեղմեց երկաթեայ հազիւ նշմարուող զսպանակի վրայ, իսկոյն յատակի տախտակամածը բարձրացաւ եւ յայտնուեցաւ մի քառակուսի ծակ: - Դու ծանօ՞թ ես այս անցքի հետ, - դարձաւ նա դէպի Սուրէնը: - Ի՞նչպէս ծանօթ չլինել, տէր իմ, - պատասխանեց Սուրէնը մի առանձին զգացմունքով, - այդ սենեակը հանգուցեալ սպարապետի քնարանն էր. ես դեռ պատանի էի, իմ երեսին մի մազի հետք անգամ չկար, երբ այդ սենեակի յատակը աւելում էի … Սուրէնը մանկութիւնից սնուել, մեծացել էր այդ ամրոցում: Մամիկոնեանների գիւղացին լինելով, իբրեւ մի շնորհալի եւ մաքուր տղայ, նրան բերեցին ամրոցը: Երբ բաւական վարժուեցաւ, սենեկապետի պաշտօն էր կատարում: Երիտասարդը պատուհանից վեր առեց պողովատի կայծհանը, կայծքարը եւ աբեթը, զարկեց միմեանց, կայծերը ցայտեցին, աբեթը վառուեցաւ, նրանով վառեց ծծումբի լուցկին, իսկ վերջինով վառեց մոմպատի կծիկը եւ տուեց Սուրէնի ձեռքը, ասելով. - Դէ՛ , անցի՛ր : Սուրէնը կրկին անգամ լռութեամբ գլուխ տուեց եւ, իր սովորութեան համեմատ, երեսը խաչակնքեց, յետոյ ցած իջաւ քառակուսի նեղ ծակից, որտեղից մի մարդ հազիւ կարող էր անցնել: Երիտասարդը ցած թողեց տախտակեայ փոքրիկ դռնակը եւ անցքը ծածկեց գորգով: Այդ ամրոցի յատակի տակ կային բազմաթիւ ստորերկրեայ անցքեր, որոնք, ցանցատեսակ լաբիւրինթոսի նման, տանում էին դէպի զանազան կողմեր: լխաւոր սենեակները, որոնց մէջ բնակուում էին ամրոցի տէրերը, ունէին իրենց առանձին գաղտնի անցքերը, որոնք յատակի խորքերում միանում էին եւ այդպիսով պահպանում էին հաղորդակցութիւն թէ՛ միմեանց մէջ, եւ թէ՛ դրսի հետ:
  25. Ashot

    ՍԱՄՈՒԷԼ

    2. ՏԱՐՕՆԻ ԱՌԱՒՕՏԸ Փոթորկային գիշերին յաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առաւօտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձիւնի պէս ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մէջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառուում էին միլիոնաւոր ոսկեայ ուլունքների նման: Ծառերի տերեւները, խոտերի ծղօտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցօղուած անձրեւային կաթիլներով, կարծես սփռուած լինէին գոյնզգոյն գոհարներով: Այդ գեղեցիկ առաւօտը յիշեցնում էր այն վաղեմի, հանդիսաւոր առաւօտներից մէկը, երբ Աստղիկը, Տարօնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից եւ, շրջապատուած իր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքէ լերան բարձրութիւնից, Արածանիի արծաթափայլ ալիքներու մէջ լողանալու: Այդ միջոցին հայոց երիտասարդ դիւցազունները թագչում էին Աշտիշատի դիցանուէր անտառի մթին ծառաստանի մէջ, հեռուից դիտելու գեղեցիկ աստուածուհու լոգարանը: Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով եւ իր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեստ հետաքրքրութիւնից: Վաղորդեան մառախուղը հետզհետէ նօսրանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրայ: Այժմ մշուշի միջից, որպէս թափանցիկ շղարշի միջից, սկսուեցան նկարուել հեռաւոր պատկերները: Երեւում էր Սիմ լերան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով եւ ձիւնապատ գագաթներով, որոնք արեւի ճառագայթների առջեւ փայլում էին վարդագոյն ներկով: Իսկ աւելի հեռու, դէպի Կրկուռ եւ Նէմրութ լեռների կողմերը, մանիշակագոյն ժապաւէնի նման, երեւում էր Բզնունեաց ծովակի միայն նեղ շերտը: Երեւում էին Քարքէ լերան բարձրութիւնները իրենց մթին ծմակներով եւ մռայլ անտառներով, որոնք իրենց անմատչելի թաւուտների մէջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ: Յիշեալ լեռների հսկայական շրջանակի մէջ, որպէս մի սքանչելի պատկեր, երեւում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հաւասար, իբրեւ մի լայնածաւալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրայ սփռուած էին Տարօնի բազմաթիւ գիւղերը, աւանները, հոյակապ քաղաքները: Ահա՛ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տաւրոսի լանջաց վրայ: Ահա՛ Մեղտի գետի օձապտոյտ ափերի մօտ երեւում են Օձ քաղաքի բարձր աշտարակները: Ահա՛ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պէս բացուած, ահարկու դռներով: Ահա՛ Կաւկաւ քաղաքը... ահա՛ սպիտակ Ձիւնակերտը...: Արածանին կէս է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը: Նրա արգաւանդ ափերի մօտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականութիւն էր գտել այստեղ անգէսի ափերից, եւ հնդիկ ժողովրդի արօրի խոփը փայլում էր հայոց արեգակից, եւ հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարօնի լուսապայծառ առաւօտի լռութիւնը: Արածանիի ափերի մօտ ապրում էր եւ մի այլ ժողովուրդ, որ հիւրասիրուել էր այստեղ Հօանգօի ափերից, եւ դեղնակաշի սինէացին, բոլորովին հայկական դէմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը: Նրանց բազմաթիւ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մօտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով “որդան կարմիր” էին հաւաքում կանաչ, ցօղազարդ մարզագետիններից, որ իրենց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները: Զայրացած է այս առաւօտ Արածանին: Բայց նրա զայրոյթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն: Ահա նրա զօրեղ կոհակները տանում են իրենց հետ մի ամբողջ նաւատորմիղ - նախնական մարդու նաւատորմիղը: Բարեկամները ափերի մօտ կանգնած, “յաջողութիւն” են բարեմաղթում: Նաւորդները գետի միջից “մնաք բարեաւ” են ասում: Եւ թեթեւ մաշկապատ նաւակների խումբը, բեռնաւորուած հայոց երկրի բարիքներով, լողում են դէպի հեռաւոր աշխարհ, դէպի Բաբելոն: Նաւորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնուելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրութիւնը: Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատուած լինելով բարձր լեռներով, այդ բնական ամրութիւնները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու յարձակմունքներից: Բացի բնական ամրութիւններից, նոյն լեռների բարձրաւանդակների վրայ դրած էին Տարօնի իշխանները անմատչելի բերդերը եւ նրանց ահռելի ամրոցները, որպիսիք էին՝ Եղնուտը, Մեծամօր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը եւ Ողականը: Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը. նա կանգնած էր Քարքէ լերան ապառաժների վրայ, եւ խրոխտ, վեհապանծ դէմքով նայում էր դէպի իր ստորոտով հոսող Արածանին: Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրեայ ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրութիւնից կա՛մ դէպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, եւ կա՛մ տանում էին դէպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցութիւն ունենալու համար: Այդ անցքերի մուտքերը յայտնի էին միայն ամրոցի տէրերին: Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնութեան արհաւիրքի եւ թշնամու յարձակման դէմ, եւ միշտ մնում էին անպարտելի: Նա հովանաւորուած էր հին, հսկայ կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցում էին ամպերի հետ: Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունեաց իշխաններին, որոնք Տարօնի նախկին տէրերն էին: Իսկ Վաղարշակ Ա.ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները աւելի նշանակութիւն ստացան, որովհետեւ Վաղարշակը, հայոց բոլոր նախարարութիւնները կարգի դնելով, Սլկունիների քաջ եւ որսորդութեան մէջ յաջողակ իշխաններին եւս նախարարութեանց կարգն անցուց եւ նրանց յանձնեց արքունի որսորդութեան գլխաւորութեիւնը: Բայց Տրդատի օրերում, 320 թուին Քրիստոսից յետոյ, Սլկունիները ապստամբուեցան թագաւորի դէմ: Տրդատը խոստացաւ, թէ Սլկունիների ամբողջ ժառանգութիւնը, Տարօնը, նրան կը նուիրէ, եթէ մէկը կը ձերբակալէ ապստամբ Սլուկին: Ճենացի Մամգուն իշխանը յանձն առեց կատարել թագաւորի ցանկութիւնը եւ դաւաճանութեամբ սպանեց Սլուկին: Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղաւ Ողական ամրոցի մէջ: Իսկ Մամգունը այդ ծառայութեան համար ստացաւ, որպէս ժառանգութիւն, թէ՛ Ողական ամրոցը, եւ թէ՛ Տարօնը: Մամգունից առաջ եկաւ Մամիկոնեան մեծ նախարարութիւնը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարօնը: Այս առաւօտ, դեռ լոյսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում: Մէկը առջեւի մեծ դռնից, միւսը անտառի մէջ թագնուած գաղտնի անցքից: Առաջինը սեւ ձիաւորն էր, իսկ երկրորդը՝ կապուտակ ձիաւորը:
×
×
  • Create New...