-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
Arpa jan, in that case we would have to stop talking about every other nations and people on the planet, and keep everything straight to the Armenians... So, this means we can't talk about AMERICANS, RUSSIANS, azerbadrjanis, furks, ITALIANS, GREEKS, JEWS, AND EVERYONE ELSE... that's not good, cause by talking about them we find out what everyone does and doesn't in favor or against Armenians and Armenia!!! Arpa jan, don't take this to the heart nor take it too personal, but I think this discussion has a right to be continued and spreaded, just like the ones about LEVON BEING A JEW, and what do Americans, Russians, Canadians do fot the recognition of Armenian Genocide, and what do the azerbadrjanis and furks do to prefent it from recognition... we can't just ignore a whole race and a nation just because we don't like them or we don't care what they say, since they have a huge role in the world politics!!!
-
Thank you Zartonk jan, for your reply!!! May I ask you to post more about hits? I want to know in details everything, I have heard it from other sources the theory of the chinese origins being pushed with the Armenians... Can you tell me where did you find out about this and what was the whole argument about? I don't want to disclose my sources, but all in a good time they will be heard!!!
-
Sulamita jan - If there weren't so many Armenians in Glendale they wouldn't make it a Euro-feel, more like NY!!!
-
Nairi jan, I am too disgusted to even talk about it, so there is no way I will answer to your question... You want to explain why you wouldn't be disgusted talking about female+female in bed or male+male?
-
Just to clarify: we are not talking about them nor we are discussing their issues, we are just expressing our disgust towards them, at least I am!!!
-
Arpa jan, our argument is not for the same sex love such as you describe in your first sentence, our argument and disgust is about the RELATIONSHIPS BETWEEN SAME SEX "IN BED"... No one says anything against father loving son or son loving father,!!!
-
Chey nkatel, vartahoor@ arten uner sa grats!!! Moderin kxntrem es mek@ pagen!!!
-
ՀԱՅՈՒ ՈԳԻՆ (Նոր Ուղղագրությամբ) Նվեր Սրբուհի Համաստեղին Մի հարցնեք ի՞նչ է, ո՞ւր է, Ո՞ւրկե կուգայ Հայու ոգին։ Ինչպես արեւն է հուրհրան, Ինչպես կանանչն է դաշտերուն, Ա՜յ ճիշդ այդպես, ամեն տեղ է Հայու ոգին։ Մեր հովերուն, մեր լեռներուն Մեր դաշտերուն հոսող առվի Կանչին հետն է Հայու ոգին։ Մեր դաշտերու հովը որ կա, մեղեդի՛ է. Մեր ձայնավոր աղբյուրները, ըսես՝ սաղմոս ու շարական։ Երդիքներեն, բուրրվառ ու վառ թոնիրներեն Ջերմ աղոթքի ու խունկի պես դեպի երկինք՝ Կապույտ ծուխն է Հայու ոգին։ Մի հարցնեք, ուրկե՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով։ Եկած է ան՝ Հայկեն կարշնեղ, կապարճն ուսին, Գեղապատշաճ։ Եկած է ան՝ թըլոր Դավթի թուր կեծեկեն, Մեր հեթանո՛ս նախնիներեն, Բագիններու բոց կրակեն եկած է մեզ, Հայու ոգին։ Ան եկած է կռվի ճակատ մեր դաշտերեն։ Բյուր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. - Սաղավարտեա այր ու ձիեր, գրոհ, արյո՛ւն։ Էդ արյունի, ու արցունքի ճամբաներեն եկած է մեզ Հայու ոգին։ Ան եկած է Ավարայրի մեր հյաղթական պարտութենեն, Շեն Անիի հազար ու մի գմբեթներեն, Ու հազար մի զանգակներու ղօղանջներեն։ Մեր հողերուն նետված բեղուն Սերմերուն պես ապրող սիրտն է Հայու ոգին։ Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով, Ժամ-վարժարան բանուկ ճամբով։ Մեր պապերու ոսկորրներեն, գերեզմանի տխուր ճամբով։ Արեւին հետ ան վար կ'իջնե, մեր արտերուն, մեր սրտերուն, Ու վեհափառ Արարատի անե՛լ, անհայտ ճամբով կու գա Հայու ոգին։ Հայու ոգին կա՛նչն է սիրո աղջիկներուն եւ թե տղոց. Պապկե՛ պսակ, պապկե՛ նարոտ հարսնիքներուն։ Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղա, արծա՛թ ծիծաղ, Աղջիկներու պա՛ր հեզանազ։ Հայ մայրերու գութ ու բարի, ու մյուռոնով լեցուն սրվակ Աչքերե՛ն է որ կը կաթի Հայու ոգին։ Մեր պապերու հնադարյան դպրությունն է ու հին լեզուն։ Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան։ Մագաղաթե հին, հին մատյան տաղարանի Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին Այբենգիմն է Հայու ոգին։ Մեր լեզուն է արեւավառ որ թե՛ մարմին, թե՛ հոգի է. Կը բաշխվի որպես նշխար, որպէս հաղորդ ու նկանակ։ Կը բաշխվի որպես մարմին, որպես գինի, Գինի ու մաս՝ Հայու ոգին։ Այդ ոգին է որ կը գաղթե, կ'ելլե ճամբա Մեր երկնքեն ու մեր հողեն, ու կը գտնե Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրույց կ'ընե։ Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլա։ Ու կը հսկե որ ոչ մեկ Հայ չըլլա՛ շեղի էն լույս ճամբեն։ Մեր հոգիի էն լո՛ւյս ճամբեն, որ մեր հողին Ու երկնքին մեզ կը տանի Հայու ոգին։ Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է, Ի՞նչն է իրավ հայու ոգին։ Եթե նայիք ձեր հոգվույն մեջ, Պիտի գտնեք մեր պապերեն բազմություն մը. Պիտի գտնեք սաղաւարտեա բանակ մը հին. Պիտի գտնեք իմաստությունն ու ճրագը մեր վանքերուն։ Ձեր հոգվույն մեջ պիտի գտնեք Ձեր լեռներուն ու ժայռերուն մեջ թաքնված, Արձագանգի պես թաքնված, Հայու ոգին։
-
ՀԱՅՈՒ ՈԳԻՆ /Նուէր Սրբուհի Համաստեղին/ Մի հարցնէք ի՞նչ է, ո՞ւր է, Ո՞ւրկէ կուգայ Հայու ոգին: Ինչպէս արևն է հուրհրան, Ինչպէս կանանչն է դաշտերուն, Ա՜յ ճիշդ այդպէս, ամէն տեղ է Հայու ոգին: Մեր հովերուն, մեր լեռներուն Մեր դաշտերուն հոսող առւի Կանչին հետն է Հայու ոգին: Մեր դաշտերու հովը որ կայ, մեղեդի՛ է. Մեր ձայնաւոր աղբիւրները, ըսես՝ սաղմոս ու շարական: Երդիքներէն, բուրրվառ ու վառ թոնիրներէն Ջերմ աղօթքի ու խունկի պէս դէպի երկինք՝ Կապոյտ ծուխն է Հայու ոգին: Մի հարցնէք, ուրկէ՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով: Եկած է ան՝ Հայկէն կարշնեղ, կապարճն ուսին, Գեղապատշաճ: Եկած է ան՝ թըլոր Դաւթի թուր կէծէկէն, Մեր հեթանո՛ս նախնիներէն, Բագիններու բոց կրակէն եկած է մեզ, Հայու ոգին: Ան եկած է կռւի ճակատ մեր դաշտերէն: Բիւր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. ևև Սաղաւարտեայ այր ու ձիեր, գրոհ, արի՛ւն: Էդ արիւնի, ու արցունքի ճամբաներէն եկած է մեզ Հայու ոգին: Ան եկած է Աւարայրի մեր յաղթական պարտութենէն, Շէն Անիի հազար ու մի գմբէթներէն, Ու հազար մի զանգակներու ղօղանջներէն: Մեր հողերուն նետւած բեղուն Սերմերուն պէս ապրող սիրտն է Հայու ոգին: Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով, Ժամ-վարժարան բանուկ ճամբով: Մեր պապերու ոսկորրներէն, գերեզմանի տխուր ճամբով: Արևին հետ ան վար կ'իջնէ, մեր արտերուն, մեր սրտերուն, Ու վեհափառ Արարատի անե՛լ, անյայտ ճամբով կու գայ Հայու ոգին: Հայու ոգին կա՛նչն է սիրոյ աղջիկներուն և թէ տղոց. Պապկէ՛ պսակ, պակկէ՛ նարօտ հարսնիքներուն: Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղայ, արծա՛թ ծիծաղ, Աղջիկներու պա՛ր հեզանազ: Հայ մայրերու գութ ու բարի, ու միւռոնով լեցուն սրուակ Աչքերէ՛ն է որ կը կաթի Հայու ոգին: Մեր պապերու հնադարեան դպրութիւնն է ու հին լեզուն: Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան: Մագաղաթէ հին, հին մատեան տաղարանի Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին Այբենդիմն է Հայու ոգին: Մեր լեզուն է արևավառ որ թէ՛ մարմին, թէ՛ հոգի է. Կը բաշխւի որպէս նշխարհ, որպէս հաղորդ ու նկանակ: Կը բաշխւի որպէս մարմին, որպէս գինի, Գինի ու մաս՝ Հայու ոգին: Այդ ոգին է որ կը գաղթէ, կ'ելլէ ճամբայ Մեր երկնքէն ու մեր հողէն, ու կը գտնէ Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրոյց կ'ընէ: Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլայ: Ու կը հսկէ որ ոչ մէկ Հայ չըլլա՛յ շեղի էն լոյս ճամբէն: Մեր հոգիի էն լո՛յս ճամբէն, որ մեր հողին Ու երկնքին մեզ կը տանի Հայու ոգին: Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է, Ի՞նչն է իրաւ հայու ոգին: Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ, Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը. Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին. Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն: Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնւած, Արձագանգի պէս թաքնւած, Հայու ոգին:
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Համաստեղ (1895 -1966) Համաստեղը ծնվել է 1895 թ. Խարբերդի Փերչենճ գյուղում, ուր ստացել է նախնական կրթությունը: 1913 թվականին անցել է Ամերիկա, բայց երբեք չի մոռացել հայրենի գյուղի հիշատակները, որոնք հետագայում կենդանություն ստացան նրա տաղանդավոր գրչի տակ: Հայտնի են նրա “Գյուղը” և “Անձրևը” պատմվածքների ժողովածուները: Այս գրքերը վարպետորեն պատկերում են հայ գյուղը` կենդանի ու շքեղ, հստակ լեզվով ու յուրահատուկ պատկերներով: Համստեղը նախ և առաջ պատմում էր իր տեսածն ու ապրածը և ապրեցնում ընթերցողին իր հերոսներով, որոնք ազնիվ ու շիտակ, աշխատասեր ու բարի հայ մարդիկ են, բայց գտնվում են խավարի ու բռնակալության տակ: Հայտնի են նրա “Սպիտակ ձիավորը” վեպը և “Քաջ Նազար” խորագրով երգիծական ու հումորիկ կարճ պատմվածքները: Հումորը զգալի է նաև չափածո գործերի մեջ, որոնք գրված են բանաստեղծական ներդաշնակ լեզվով ու ինքնատիպ պատկերներով: Առհասարակ Համաստեղն իր բոլոր գործերի մեջ ամենից առաջ բանաստեղծ է` օժտված լայն երևակայությամբ, ջերմ զգացումով ու տաղանդի մեծ թռիչքով: Համաստեղը սկզբնական շրջանում թեև կրել է Թլկատինցու ու Զարդարյանի ազդեցությունը, բայց միշտ մնացել է ինքնատիպ հեղինակ, որի գրելաձևը, պայծառ լեզուն ու ոճը գրավիչ են, հերոսները կենադանի, հոգեբանությունը հարազատ այն միջավայրին, որտեղից վերցված է նյութը: Համաստեղն ազդել է սփյուռքահայ նորագույն արձակագիրներից շատերի վրա հանդիսանալով նրանց ուսուցիչը: Անվանի գրողը մահացավ 1966 թ. Ամերիկայում:
-
ՋՐՀՈՐԻ ՄՈՏ ...Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկուն կրակում... Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էր գլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք, իսկ դորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկու հարկանի, կտուրը երկաթած: “Կալվածատիրոջ տունն է”, ասում էին. նրա դաչան էր, ինչ... Առաջին էլ պարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ էլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա... Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը` մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: “Աղոթում է”,— ասում էին տղերքը: “Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն”: Մի քանիսն էլ թե` “Մեզ բանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է”: Ու մենք կրակում ենք մին—մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար` հե՛չ... Ու էսպես շաբաթից ավելի... կրակում ենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ` կրակոցը երկու կողմից էլ դադարում էր: Կռիվը` կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր... ջուր էլ չկա: Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց որ ուղտին գդալով ջրես... Մի օր էլ, ըհը՛, ջուր չկա... բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ... Ծարավից տղերանց բերանը բաց էր մնացել հավի պես... Լեզուներս կպել, չորացել է... Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում... “Այ, մի քիչ ջուր հա՜” ասում ենք իրար: Բայց ո՞րտեղից... Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր... Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին` իրենց գերի էինք... Էնպես էինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ—շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու` “չորտ վազմի,— ասում է,— ե՞րբ պիտի ջուր բերեն”: Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի. իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե` “չորտ վազմի, գոնե էս ջրհորը մոտիկ ըլեր”... Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր... Նայում ենք ոնց որ սովածը հացին: —Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,— ասում է տղաներից մինը: —Էդ ասի է՜,— տնքում են տղերքը: Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ` “Չորտ վազմի, չորտ վազմի...”; Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե` —Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜... Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետին նայում: —Եկեք մեզնից մինը թող գնա: —Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա կտեսնեն: Մին էլ թե` —Եկեք փորձենք: —Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն: Մի քանիսը թե` փորձենք, մի քանիսը` թե թարկը տվեք: Վերջը թե` անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի — պետք է գնանք: Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թե` եկեք վիճակ գցենք. երեսուն—քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին մի փափախ: —Դե՛հ, հանեցե՛ք... Հանեց սա, հանեց նա,— մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ: “Դե, գնա հիմի,— ասում եմ ինքս ինձ,— ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրի ճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն...”: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտի կատարես: —Դե, արի՛ գնա, արի գնա,— ասում են: Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլ կարծում են վախենում եմ: —Չլի՞ վախենում ես... Նամուսս չվերցրեց: —Կատոլին թել կապեցեք գնամ.— ասում եմ: Էստեղ թէ` Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը ակոպի մի ծերում նստած` պապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան թե` —Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք... —Ո՞ր ջրհորից,— ասում է: Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը: Վաշտապետը բարկացավ: —Գժվե՞լ եք, ի՞նչ է,— ասում է,— ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛... Տղերքը թե` —Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն: —Բայց ո՞վ է գնում,— ասում է: Թե` Բաղդասարը: Այսինքն` ես: Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: “Ափսոս է տղեն” ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ` թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց: —Բայց էնպես գնա,— ասում է,— որ չտեսնեն հա՜... Կարո՞ղ ես... —Կաշխատեմ,— ասում եմ: Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր—կտոր թելեր իրար արին` ունկը կապեցին ու տվին ինձ: —Դե՛, քեզ տեսնենք: —Բարի ճանապարհ... —Հաջողությո՛ւն... Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը` ու` չոքե—չոք, չոքե—չոք... Գնում եմ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ու կատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ` կատոլին դիպչի... Միամի՜տ մարդ. կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս... Էսպես է. վախից խոտի շվաքումն էլ կպահվես... Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմ անպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է: “Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ,— ասում եմ,— ոչինչ,,,”: Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ... Արևն էլ վերևից էնպես է վառում, որ տերդ խնդա... Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից... Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը... ուզում եմ սրբեմ` ձեռ կբարձրանա՜... Սիրտս խնոցու պես գցում է փորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.— ավստրացիք դեռ չեն տեսնում... Շուտով հոգնեցի, փռվեցի կանաչների վրա... Հանգստացա ու նորից... Գնում եմ – էլի չեն տեսնում... Մի երկու անգամ նայեցի մերոնց կողմը. տեսնեմ` ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ... ժաժ չեն գալիս. չեն տեսնում... Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքե—չոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարի շվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում է` լեզուս կապ է ընկել... առաջ հլա էս քարի շվաքում մի լավ շունչ քաշեցի, հանգստացա.... Նայեցի` ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ... ո՜նց ջուր հանեմ... Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէ` տեսնելու են, որ տեսնեն թե չէ` կրակելու են: Տերդ խնդա՜ Բաղդասար... Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտի բարձրանայի.... մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բան միտս ընկավ. աղլուխս: Լավ է` մոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպի ավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլ սպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն... Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլը կախում են հորը. էդ որ տեսան` ավստրացիքս հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանի անգամ ձեռքս բերանս տարա... Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք... Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին... Աչքերս նրանց կողմը` կատոլը կախ արի... Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում... Ի՞նչ անեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանց կողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես` չես հասնի: Ես վազում եմ, իսկ ավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին: Դեռ կես ճամփին եմ,— մերոնք “ուռա՜” կանչեցին: —Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածի վրա... Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին – հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմում` ավելի է ծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր: Տղերքը թե` արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա... Խնդրում են, աղաչում: Մտածում եմ` գնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տվերքը չեն. մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ... Մտածեցի ու ասի` արի մեկ էլ գնամ, ինչ կլի` կլի՛... Էդպես ժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել... Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե—չոք եմ գնում, այլ կանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թե մի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխս շարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի` ոչի՜նչ... Բան չեն ասում... Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե` —Հրե՛ մի ավստրացի է գալի: Ես դառնամ` դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալով` գալիս է: Եկավ, եկավ ու – ըհը` — տեսնենք մի անամ էլ ձեռին: Մերոնք թե` —Ջրի է գալի... Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե` —Այ տղա նրանք էլ են ծարավ էլել... Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ու տարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թե` տղերք, եկեք մեկ—մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել... Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրա բոլորը թե` —Գնա՛նք: Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ—մեկ, հետո` երկու—երկու... Էդ որ ավստրացիք տեսան` իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենք գնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ու ավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենք նշաններով: Մենք ասում ենք` “Վադա խորոշ”: Նրանք էլ` “գո՛ւթ, գո՛ւթ”... Էդպես խոսում ենք, ջուր ենք հանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում... Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինք ծիծաղում... Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ... մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք... Ինչպես երևում էր` երկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվա հիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում... Ավստրացիք էլի ինչ—որ բան են հարցնում` չենք հասկանում: Նրանք “գո՛ւթ—գո՛ւթ”, մենք “խարաշո՛, խարաշո՛”: Նրանք մեզ հացի կտորներ են տալիս, մենք նրանց պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում: Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե թե մի ժամ – մին էլ տեսնենք մեր դիրքերից ձեն են տալի. —Ռեբյատա՜... Ոնց ենք վազում` էլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է: —Հը՞, կշտացաք,— ասում է: Մենք գլխով ենք անում: —Դա, վաշե բլագարոդիյե: —Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում,— հարցնում է: —Ոչինչ,— ասում ենք,— նրանց լեզուն չենք հասկանում: Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե` —Լավ չի՞,— ասում է,— երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար: Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի: —Իհարկե, վաշե բլագարոդիյե... Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թե` ո՛նց պատահեց էս բանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե` “իրենք էլ ծարավ էին` դրա համար...”: Խոսում ենք մեզ համար, մին էլ` իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ... Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմ եք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի.... չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակում ենք, բայց վա՛յ էն կրակելուն... Մարդուն որ չես տեսել` ուրիշ բան է. կկրակես, կքշես` գնա, բայց որ տեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում... Կրակում ենք, բայց էնպես: Գցում ենք օդի մեջ, գնում է... Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերում էինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անց` մեր վաշտապետին կանչեցին տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ` խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էր` սարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ` նկատողություն. “Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ”. “Ինչո՞ւ լավ չբարևեցիր”, “Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չես կոճկել” ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք է կռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է,ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքի դավաճաններ են...”: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե` “Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի”: Այսինքն` հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տը` Վասիլի Վլասի՞չը: Ո՞ւր տարան, ի՞նչ եղավ... Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են... Մնացինք զարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ... Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինք խնդրում` “չէ” չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելու ժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետ` ոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ` ո՞նց ենք, ի՞նչ ենք... Ու էն բաների համար սիրում էինք նրան... Բայց արի տես, որ “վատ մարդ” է եղել, ասում է: “Վատը” ո՞րն է, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանք` մեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասում է, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու և չի թողել թշնամու վրա կրակեն... Էդ որ իմացանք` կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ... Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավ չմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մեր պատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել... Մի օր էլ հինգ—վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան... Տղաներից մեկը վեր կալավ թե` “Էդ բոլորը մեր կապիտանի գործն է”: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք – դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների` մեծերի – ականջը չգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Ուր մնաց որ` սուտ... Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. “Խե՜ղճ մարդ”... “Խե՜ղճ Վասիլի Վլասիչ”... Ցավում ենք ու չենք իմանում ի՛նչ անենք... Մի օր էլ էսպես հինգ—վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինք ասում – վեր կացավ թե` “դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել”: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. “Ուղիղ է, ասում է, պե՛տք է...”: Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենք մեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս—ևս արին դրան... Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրացիք են խփել: Էդպես էլ գրեցին գազեթներում...
-
ՄԻ ԳԻՇԵՐ ԱՆՏԱՌՈՒՄ Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։ Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ... Ամեն մր| բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։ Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։ Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։ Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։ Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։ Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։ Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։ Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց. — Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։ Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։ Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ “ասա՜, ասա՜”, մյուսն զգուշացնում էր՝ “սը՜սս... սը՜սս... կլսե՜ն, կլսե՜ն”, ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։ Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն... հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։ Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով : Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։ Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։ — Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։ Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։ * Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։ Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն. — Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ... “Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր”։ Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ. — Հա՜, հա՜, հա՜... Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։ Վախից հրեցի Վանուն. — Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում.. Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։ — Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ... Վանին քմծիծաղ տվեց. — Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։ I — Ի՞նչ գիտես։ — Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի... — Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ... — Բա, իհարկե։ Քնի, քնի... Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։ Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։ Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։ Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։ Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ... Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր... Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։ Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի. — Քուչի, քուչի, քուչի... Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։ Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի. — Քուչի, քուչի, քուչի... Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։ — Արի, արի, — կանչեցի բարձր։ Իմ ձայնից Վանին զարթնեց։ — Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։ — Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։ Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։ — Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք... փետ, քար վերցրեք... Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և “հա՜յ-հո՜ւյ” անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։ Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների “հա՜յ-հո՜ւյը” գալիս էր հեռվից, անտառի խորքից,1 ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին... Ուրեմն շա՜տ հեռացան... Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի... Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն. — էհե՜յ, Վանի՜... էհե՜յ... Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում. — Հեեե՜... Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։ Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցհ| կանչել ավելի սրտապատառ ձայնով. — Վանի՜, հե՜յ, Վանի՜... էհե՜յ... Ոչ մի պատասխան։ Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։ — Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում... — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։ Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ... Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի... Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ստեփան Զորյան (1889-1967) Զորյան /Առաքելյան/Ստեփան Եղիայի. դասական գրող, թարգմանիչ, ակադեմիկոս, հասարակական գործիչ - ծնվել է 1889 թ-ին սեպտեմբերի 15-ին /3-ին/ Ղարաքիլիսայում/այժմ՝ Վանաձոր/։ 1896-1898 թթ. սովորել է մասնավոր դպրոցում։ 1904 թ.Ավարտել է տեղի ռուսական երկամյա դպրոցը։ 1906 թ. մեկնել է Թիֆլիս։ 1909 թ “Լումա” ամսագրում տպագրել է “Քաղցածները” պատմվածքը։ 1909-1917թթ. Ստորագրել է Ստ. Րօֆֆօր գրական կեղծանունով։ 1909-1911թթ. Աշխատել է “Սուրհանդակ” օրաթերթում։ 1912-1919թթ. Աշխատել է “Մշակ” օրաթերթում։ 1918 թ լույս է տեսել առաջին ժողովածուն “Տխուր մարդիկ” խորագրով։ 1919 թ փոխադրվել է Երևան։ 1922-1925թթ. Աշխատել է ՀՍՍՀ Լուսժողկոմատի պետհրատի գլխավոր խմբագիր։։ 1926 թ. Աշխատել է “Հայաստանի կոոպերացիա” երկշաբաթաթերթում։։ 1930 թ. Աշխատել է “Հայկինոյում”՝ որպես գրական խորհրդատու։։ 1934 թ. Ընտրվել է ՍՍՀՄ գրողների միության անդամ և ՍՍՀՄ գրողների առաջին համագումարի պատգամավոր։։ 1935 թ. Պարգևատրվել է “Աշխատանքային Կարմիր դրոշի” շքանշանով: 1940-1954 թթ. լույս է տեսել երկերի վեցհատորյակը: 1944 թ. լույս է տեսել “Պապ թագավոր” պատմավեպը։ 1950 թ. Ընտրվել է Հայ գրողների միության վարչության քարտուղար։ 1954, 1959 և 1966 թթ. Ընտրվել է ՍՍՀՄ գրողների երկրորդ, երրորդ և չորրորդ համագումարների պատգամավոր։ 1959 թ. Լույս է տեսել “Հայոց բերդը” պատմավեպը։ 1960-1964 թթ. Լույս է տեսել եկերի տասհատորյակը: 1965 թ. Ստ. Զորյանին շնորհվել է Հայաստանի իտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։ 1967 թ. Լույս է տեսել “Վարազդատ” պատմավեպը։ 1967 թ. Հոկտեմբերի 14-ին կնքել է մահկանացուն, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ 1974-1977 թթ. Լույս է տեսել երկերի հինգհատորյակը՝ ռուսերեն: 1977-1990 թթ. Լույս է տեսել երկերի ակադեմիական տասներկուհատորյակը: 1980 թ. Սահմանվել է Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակ։ Բազմաբեղուն է եղել Ստ. Զորյանի գրիչը. գրել է վեպեր, պատմվածքներ, ֆելիետոններ, գրականագիտական հոդվածներ, հուշեր։ Իր վեպերում նա գովերգել է մեր նախնիների քաջությունն ու հերոսությունը, նրանց պայքարը հայրենիքի ազատության համար։ Պատմվածքների հիմնական թեման ժամանակակից մարդու կյանքն է։ “Մի գիշեր անտառում” պատմվածքը գրված է մանկության հուշերի հիման վրա։ Թարգմանվել է 22 լեզուներով։
-
Tigranik - I have an upcoming meeting with Kupelian, pretty soon - then I will come back and post the continuation, apparently there is no script yet - the script is yet to be written, but the ideas he already have!!! There have been couple of ideas that are very arguable, and after the meeting I will let everyone know what's the next step!!!
-
Ani jan - after carefully reading post number 31, 32, and 37 - I can certainly say you are the one mentioning the MEN part!!! solly!!!
-
Ani jan, explain to us the female behavior in this case... I think on the females its very simple - They sweat only when they are cheating!!!
-
SIP - let me see you be positive on this - two cases will be presented 1) you're somewhere and guy walks up to you and tries to flirt with, get your number and ask you out for a date - will you be positive about this? 2) you're going out with a "girl" eventually you find out it's a guy - how positive will you be about this?
-
Tsentr aper - hoyakap!!!
-
Inch erazes tesel Ed jan... asa tesnem - normala amen inch aper!!!
-
Ed jan, do ho vratsi ches??? lol Gites che asuma vratsu tghen namaka ugharkum tun, mer@ tuna galis tenuma her@ kataghats nstatsa... asuma incha eghel, asuma es mer lakot@ namaka ugharkel mech@ grela PAPA VISHLI MENYA DZENGI poxaren miqich meghm grer, Papa vishli menya dzengi... Hima qona... Im greluts vonts imatsar vor jghaynatsatsem???
-
vochte lavner - ayl yevs mihat var apatsuytser te inchqan ankirt yev andastsirak ghekavar uni ays anter mnatsats yerkir@...
-
ONLY ONE IN A 10 MILLION CAN BE A BOY/GIRL PHYSICAL APPEARANCE BUT HAVE THE OPOSITE HORMONES TO BE MORE THAN IT'S SUPPOSED TO BE... SO CHOICE OR NO CHOICE, HERE IS THE REALITY CHECK FOR ALL OF US - ENOUGH DISCUSSING THIS, IT IS GETTING DISGUSTING - THIS IS NOT SOMETHING THAT ARMENIANS SHOULD BE DISCUSSING, THERE ARE MORE IMPORANT THINGS IN LIFE THEN THIS...
-
Xntrumem ushadir kartal minchev hetevyal videoner@ batsel@... For all those who cannot stand the "Rabiz" talking style, have allergies from "ara, axchi, galumem, gruzit anel, prchot yev ayln" words, please stay away from watching the following videos!!! Part 1 - http://youtube.com/watch?v=dzqXyCZZrQU&feature=related Part 2 - http://youtube.com/watch?v=W5fvVbwSi7s&feature=related Part 3 - http://youtube.com/watch?v=FzKdo-tjneE&feature=related Part 4 - http://youtube.com/watch?v=QMoMrdbF4vs&feature=related Part 5 - http://youtube.com/watch?v=3VJ5ZZoU7cA Part 6 is missing!!!
-
M Pokora feat Timbaland she's dangerous NRJ MUSIC AWARDS
