Jump to content

Ashot

Members
  • Posts

    5,065
  • Joined

  • Last visited

  • Days Won

    5

Everything posted by Ashot

  1. Ashot

    Ազգագրական

    http://www.youtube.com/watch?v=sS55UXZ6eaM&feature=player_embedded#! Անառիկ ամրոց,հպարտ իմ ՇՈՒՇԻ, Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի, Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ Շուտով կլինեն դռներիդ առաջ: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին, Թող սարսափահար լինի թշնամին, Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ, Որ այսուհետև չենք ներելու մենք: Հրաման տվեց Կոմանդոսը քաջ, Լույսը չբացված գրոհենք առաջ, Քաղաքը բոլոր կողմերից պատենք, Այսօր մենք պետք է ՇՈՒՇԻՆ ազատենք: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին... Ելան քաջերը, կռիվներ ահեղ Եվ հաղթանակներ` մեծ ու փառահեղ; Ամբողջ հայության իղձը կատարվեց, Հայի սիրելի ՇՈՒՇԻՆ ազատվեց: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին...
  2. http://www.youtube.com/watch?v=9TB9F4thYAg&feature=g-playlist&list=PL75B2327F280BA277 Մշո դաշտեր շողն է պատել, Դաշտերում ջրեր վարար, Էրնե՜կ կռունկներն էլ ետ գան, Լավ լուր բերեն մեր համար: Սասնո սարեր, մտանք ձորեր, Կռիվ կենեիք անվեհեր: Քաջ Դրոյի զենքն էր կոտրել, Պստիկ Վահան լաց կաներ: Անցնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Ազգի հերոս կտրիճներ, Հայրենիքին փրկության: Ելե՛ք, տղերք, էլ ժամ չկա, Շուն թուրք պատել է չորս կողմ, Գևորգը էլ չվերջացուց, Թուրքեր ցրվան հազար կողմ: Հանեց, թափեց սուր փամփուշտներ, Կողքին ընկավ՝ ախ քաշեց, Սարեր, ձորեր կդղրդեն, Գևորգ չաուշ կբոռեր: Անցնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Ազգի հերոս կտրիճներ, Հայրենիքին փրկության: Զարկեց կայծակ, մթնեց երկինք, Շուն թուրքերին պատեց լաց, Վերի սարեն պրծե՛ք խմբով, Պրծե՛ք, իջե՛ք դեպի ցած: Դեմից Անդրնիկն է իջել, Յուր երսունյոթ քաջերով, Զարկե՛ք տղերք, մեռնիմ ձեզի, Թուրքին վերջ կգա մի օր: Անցնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Ազգի հերոս կտրիճներ, Հայրենիքին փրկության:
  3. Ես հասկանում եմ Ես հասկանում եմ, որ մարդիկ նույն են։ Եվ բոլորի մեջ նույն է այս հոգի կրծող կարոտը, Նույնն է ամենուր, Նույնն է ամեն ինչ, Եվ նույնն է անգամ Անապատներից փախած այս տոթը։ Առանց ամպերի անձրև չի լինում Եվ նույնն է անգամ անձրևաորդը։ Այս որդը, տոթը, կարոտը, օդը… Որոնց ձուլումից ծնվում է… վառոդ։ Բայց ո՞ւր է կայծը, Շուտ մոտեցրեք, և թող որ պայթի Այս տզրուկներով լցված անոթը… Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ է այն ուշանամ, Թե՞ ցանկանում է որ անոթի տեղ Լարումից պայթի իմ խեղճ կոկորդը, Որն առանց այդ էլ աղաղակելուց Փուչիկ է դարձել, Որին գալիս է ու դեմ է առնում Այս ջուր կարոտը և դառնում արցունք։
  4. Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու Երբ վերջալույսի կրակվող աչքը ելնում է սեղան, Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու, Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլերի նման. Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու։ Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ, Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու, Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ. Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու։ Արյունոտ կեսօր. հրդեհվեց կյանքի ամայության մեջ, Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու, Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աչքերի մեջ. Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու։ Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ, Այսօրվա օրը ո՞ ւմ թարթիչներն է արցունքոտելու, Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու։ Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը, Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու, Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ. Կարմիր դագաղով հառաչ ու լաց են տանում թաղելու:
  5. Զառանցանքին չկա վերջ Զառանցանքին չկա վերջ՝ Հոգու ցավ է, հոգու ցավ, Կուչ է գալիս իմ հոգին Այնտեղ, ուր լույսը հանգավ։ Ծառը տրվում է քամուն, Մերկանամ է մի առ մի, Դանդաղ իլիկ է մանում Աշնանային խենթ քամին։ Քույր իմ, մարիր լույսն իմ տան, Օրոր երգիր, որ քնեմ, Այստեղ կուզեմ մանկանալ Այստեղ ուզում եմ քնել… Զառանցանքին չկա վերջ՝ Հոգու ցավ է, հոգու ցավ, Թող որ կուչ գա քո հոգին Իմ մեջ, ուր լույսը հանգավ։
  6. Ես ցանկանում եմ… Ես ցանկանում եմ Վերստին ծագել, Սակայն այս անգամ ոչ թե ուշացած, Այլ լուսաճաճանչ արևից առաջ, Որ երբ նա ծագի, Ես կարողանամ քայլել ընդառաջ… Պետք չէր գուցե Պետք չէր ասել գուցե Եվ արտասվել պետք չէր, Որ տեսիլքդ ինձնից Ինչ–որ բան է խլել։ Պետք չէր ասել գուցե, Պետք չէր և արտասվել, Դու չես կարող երբեք Ինձ հետ ցավս կիսել։ Չեկա քեզ մոտ լացով, Չեկա քեզ մոտ լալու, Առանց այդ էլ գիտեմ, Ես քեզ պետք չեմ գալու։
  7. Մահվան թափոր Քաղաքն այնպես արթնացավ, Ինչպես սովոր էր, Այնպես աղմուկ էր նորից, Ամեն ինչ նոր էր։ Քամին դաշտերը շոյեց, Այգը ժպտում էր, Դուդուկը թոն էր մաղում, Մահվան թափոր էր։ Ու նորից խաչմերուկ… Ու նորից խաչմերուկ, և նորից անցորդներ, Ես և դու և նրանք, նույն ճամփով գնացինք. Թողնելով մի փոքրիկ ոտնահետք, Որ քամին, անձրևը ջնջեցին։
  8. Մնաս բարով… Շողն արևի համբույրի հետ Բարձրացավ վեր, Մնաս բարով։ Մի տղա է նայում հեռու` ապագայի երազներով։ Կռունկները ինձ մաղթեցին՝ Մնաս բարով. Ես զգացի մեծացել եմ արդեն դարով։ Աղբյուրների կարկաչ ձայնը մարեց օդում. Մնաս բարով. Ու ամառը գնաց հարավ աշնան գալով։ Կռունկների վերջին ճիչը մնաց օդում Մնաս բարով։ Կթափառեմ էն խճճված աշնան ոսկե Կածաններով՝ Մնաս բարով…
  9. Եթե հարկ լինի դուռը գոցելու Եթե հարկ լինի դուռը գոցելու` Կգոցեմ` փութով, Որ դու հապաղման վայրկյան չունենաս Զղջումի խոսքեր ասելու համար: Եվ եթե հետո` (ես ինչ իմանամ) Զղջաս ասածիդ – արածիդ համար Թող այնժամ լացը` աչքդ աղոտի. Թող այնժամ ես ինձ Ինքս ինձ ասեմ` հիմար ես, հիմար: Ամեն տեղ այդպես ուշանում էիր. Հիմա էլ, ահա, դարձյալ ուշացար:
  10. Այնտեղ Այնտեղ, ուր մարդը սարսուռով է նայում անապատին… Այնտեղ, որտեղ անգամ սառույցների վրա արեգակն է մեռնում… Այնտեղ, ուր բառերը ցավ են պատճառում ինձ.. Իշխանասարի վառվող թագը Իշխանասարի վառվող թագը և Որոտանի խուլ հառաչը ուղեկցում է ինձ, որպես այս հողակտորին ինձ կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում եմ այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում եմ, որ այդ երազը կրկնվել չի կարող և որ դու վաղվա հողն ես… Գիշեր է։ Անձրևը ծորում է… Գիշեր է։ Անձրևը ծորում է, խշշում է, Գիշերը՝ անշող է, ճնշում Է. Այս ժամին ինչ-որ բան հիշվում Է, Աղոտ է, բայց հոգիս ճնշում է։ Երազ էր հեռավոր – ու ցավ էր, Անդարձ էր հեռավոր, կորած է, Ճչում եմ` հերիք է ու բավ է։ Ասում են՝ գժվել ես ու… լաց է։…Չեմ հիշում։ Անցածը՝ անդարձ է, Վճարում` ասում են, թե վարձ է, Այս ժամին ինչ-որ բան հիշվում է, Աղոտ Է, բայց հոգիս ճնշում է…
  11. Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի, Տեսնես որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ, Ես կանգնած եմ նրա դեմ՝ թող իմ մեջքը չտեսնի, Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել։ Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը՝անդունդ, Այնտեղ կրակ են վառել և ըսպասում են զոհի, Մեր գլխում եռք է հիմա, երակներում՝ գինի՝թունդ, Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի։ Եվ ես ելնում եմ անահ, կանգնած եմ ողջ հասակով Ու կրակում եմ հերթով։ Փամփուշտս է մտածված։ Ես քո թիրախն եմ դարձել ու ըսպասում եմ սրտով Քո գազազած վրեժին, քո գնդակին արձակած։ Բայց որոշված էր արդեն, և դու խփվում ես կրծքից Ու ցատկում ես տեղիցդ վերջին ճիգով քո սրտի, Հետո ընկնում ես հողին. — խաղաղվում է ամեն ինչ, Ու լռություն է տիրում գեհենի մեջ ամեհի։ Հիմա գնում ենք առաջ, ու ծարավն է տանջում մեզ, Ու քրտինքն է հեղեղում մեր աչքերը պղտորված, Հասնում ենք մենք բարձունքին, սիրտս զգում է կարծես, Որ այս անհուն բարձունքում մի ողջ խորհուրդ է թաղված։
  12. Որբացած քամի Ամպը թաոել է սարին՝ Աշնան թախիծ է, Վազվզում է խենթ քամին՝ Կարծես վախից է։ Ու ցրում է խենթ քամին Անտառի ողբը, Կարոտում է արևին Աղոթող որբը։
  13. Իմ հոգում քամի է Այս երգը վերջինն է, այս երգն առաջինն է, Այս երգը խելառ է ու անհեթեթ, Այս երգը կարոտ է, այս երգը ցավոտ է, Այս երգը քամունն է ու իմն է։ Բախտավոր լինես Փակվող աչքերս մի վայրկյան բացեմ՝ Քեզ տեսնեմ լուսե, ճերմակ շորերով, Քեզ նայեմ ուրախ և ուրախ լացեմ. Քեղ տեսնեմ՝ հարս ես ճերմակ շորերով։ Ու անչար, հանգիստ, որ ոչ ոք չզգա, Քո կողքին կանգնեմ`մենակ չլինես, Շշնջամ շիկնած փոքրիկ ականջիդ. — Բախտավոր լինես։ Ես քո անունն եմ շատ հաճախ գրել Ես քո անունն եմ շատ հաճախ գրել Իմ խեղճ ուղեղի քարանձավային անզարդ պատերին. Գուցե դրանի՞ց դու քեզ իմ ներսում մենակ զգացիր:
  14. Կույրը Լույսը լույս չէ բնավ, Այլ խաբկանք է։ Սևագրի թերթ է և այս կյանքը, Եվ այս մայթը մայթ չէ, Ոտնահետք է։ Լույսը լույս չէ բնավ, Երբ կաղում ես անգամ այս լույսի մեջ, Երբ չես տեսնում լույսը, Երբ որ դրսում մութ է, Մութ է և քո ներսում… …Քարանձա՞վ է, ինչ է.. Տրորվել Է լույսը, Լցվել հազար… ինչո՞վ Քեզ թախի՞ծ են ասում, թե՞ մթություն, ասա։ Լույսը յույս չէ բնավ, Այլ խաբկանք է…
  15. Դեռ չի արթնացել աչքը քաղաքի Դեռ չի արթնացել աչքը քաղաքի, Հոգնածաթյունը ինձ քուն է բերում, Ես չեմ ցանկանում իմ բարձից պոկվել, Սիրուն ծաղիկներ, ինչո՞ւ եք բուրում։ Արևն արթնացավ, ու կյանքը ծաղկեց, Ժպիտն արևի համբույրն է բերում, Մարդիկ ապրում են օրվա հոգսերով, Սիրուն ծաղիկներ, ինչո՞ւ եք բուրում։ Արևն արյունեց կապույտը բախտիս, Մութը գիշերվա թախիծն է բերում, Մարդիկ հոգնել են այս անցուդարձից, Սիրուն ծաղիկներ, ինչո՞ւ եք բուրում։
  16. Երեք տող Ես իմ գիշերների ինչ-որ արթուն կետում Երազել եմ, որ դու լինես քնքուշ, բարի, Ու իմ երազանքից գիշերն է երկարել… Երկու տող Չքավոր լուսին, Դու ոչինչ չունես՝ նվիրես նրան։
  17. Աղվան Մինասյան http://www.gir.am/wp-content/uploads/userphoto/aghvan.jpg Մեր էպիկական տեքստի մի հատվածն է Աղվան Մինասյանի խոսքը: Նա եկել էր, որ ուժ հաղորդեր իրականությունից հոգնած մեր տեքստին և ապահովեր մեր վերպատմական ծիրի իր հատվածը, բայց պատմությունն իր արյունամած աչքերով դարձյալ ընդառաջ եկավ մեր Բանաստեղծությանը: Ու Աղվանը հասկացավ, որ Մահը նույնպես պատմության հաղթահարումն է, ու իր մահը միացրեց մեր Մահին: Ասել է թե Աղվան Մինասյան անունն ու անվանակիրը չեն լինի միայն այն ժամանակ, երբ չենք լինի մենք: Աղվանի բանաստեղծությունն այնտեղ է, որտեղ բառերը ցավ են պատճառում, այնտեղ, որտեղ իրար հետապնդում են մարդն ու ճակատագիրը, այնտեղ, որտեղ իրար դեմ կանգնած են կյանքն ու մահը, այնտեղ, որտեղ իրար կողքի կանգնած են երկու եղբայր… Քիչ առաջ տեղադրեցի ֆիլմ հետևյալ եջում..."ՖԻԼՄ" Ֆիլմը Աղվան Մինասյանի մասին է:
  18. http://video.google.com/videoplay?docid=4728717242983448357
  19. ays apushin inchvor mek@ chi asel vor mer arxivner@ bacen?
  20. Ashot

    Google Chrome ?

    ay hima hetaqrqira inchqan dandagha skselu ashxatel Chrome 17... achqis khasni exploreri dandaghucyan, kam karogha mozillayi aragutyan... De da pasta inchqan browser@ apahov aynqan dandagh... indz tvume te shateri koghmic sirvats chrom browser@ ksksi miqich dandagh ashxatel... Kartsiqner?
  21. let's not fight over this after all it's not the largest CHURCH IN UKRAIN it's the LARGEST ARMENIAN CHURCH IN UKRAIN
  22. Չկա քիզի նման, չկա քիզի նման - Լևոն Արոնյան!!!
  23. gamavor so you would rather believe we are Asians then the first settlers in England are Armenians? come on... let's get to the bottom of this right now right here... the world started from Armenia and it will end in Armenia! Give me a good reason why all these years all these people wanted to conquer this small but strong country of ours? Yes, it's the hate that we are the oldest living people on the world, and yes, it's the hate that we get stronger day bay day, and yes it's because we are smarter then the jews and enough of crying it's time to realize, recognize and act!
  24. Ashot

    ARCHEOLOGY

    Թեղուտից կտեղափոխվի Բովերի եկեղեցու պահպանված մասը Թեղուտի տարածքում գտնվող բոլոր պատմամշակութային հուշարձանները տեղափոխվելու են պոչամբարի կառուցման վայրից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Թեղուտի տարածքում կատարվել են պեղումներ, հնագետներն աշխատել են, հայտնաբերված բոլոր գտածոները ներկայումս գտնվում են Հնագիտության ինստիտուտում` մշակման փուլում, և վերջում բոլորը պետք է հանձնվեն Պատմության թանգարան»,- տեղեկացրեց նախարարը: Նախարարի խոսքով, խնդիրը հիմնականում վերաբերում է մի քանի անշարժ հուշարձաններին և նրանց պահպանված հատվածին` մասնավորապես Բովերի եկեղեցու ու մի քանի այլ հուշարձանապատկան բեկորներին: «Դրանք գրանցված են պետական ցուցակներում և ցանկացած գործողություն կատարելու համար անհրաժեշտ է կառավարության որոշումը: Մշակույթի նախարարությունը պատրաստում է կառավարության որոշում` եկեղեցու տեղափոխման համար: Եկեղեցուց գրեթե ոչինչ չի պահպանվել, բայց քանի որ գտնվում է հուշարձանների ցանկում, պետք է տեղափոխվի»,- մանրամասնեց Պողոսյանը: Նախարարը հայտնեց նաև, որ հուշարձանները Շնող գյուղ տեղափոխելու համար հողակտորը արդեն ձեռք է բերվել: HayNews.am
  25. gamavor jan - guess again who took it all the way to England http://www.youtube.com/watch?v=YehcIUEJCDY
×
×
  • Create New...