-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Անցյալ դարի կեսերին նավթահորատման սխեման ԽՍՀՄ-ում և ընդհանրապես՝ աշխարհում, շատ պարզ էր՝ որքան շատ հորատանցքեր, այնքան շատ նավթ, որքան շատ նավթ, այնքան հզոր տնտեսություն․ պարզ սխեմա։ Սակայն բաքվում այդ տարիներին մեծ աղմուկ բարձրացրեց հայ ինժեների՝ նոր տեխնոլոգիայի մասին զեկույցը․ «Որքան էլ նավթը դուրս բերեք երկրի ընդերքից, միևնույն է, այնտեղ մնում է տասնապատիկ ավել, քան դուք կարողանում եք հանել»։ Հայ ինժեներն իր այդ հետազոտության տրամաբանությունը բացատրում էր նրանով, որ երկրի ընդերքում ածխաջրածնի հսկայական պաշարներ կան, որոնք կուտակված են մանր հանքապարների շերտերի արանքում։ Նա վստահ էր, որ նավթն իր ճանապարհին չի կարողանում հաղթահարել այդ արգելքները, ինչի համար էր նավթահորատման նոր տեխնոլոգիա է պետք։ Տաղանդավոր ինժեները ԽՍՀՄ նավթային գլխավոր կոմիտեին ներկայացրած իր զեկույցում բացատրում էր, որ միափող հորերի տակ, ձևավորվում են «անձեռնմխելի նավթի լճացած գոտիներ», և նույնիսկ այն հորերը, որոնք գտնվում են խիստ հագեցած նավթաբեր գոտում, արտահանում են սահմանափակ քանակությամբ նավթ։ Նավթահորատման բազմափողանի տեխնոլոգիան աշխարհում նորություն չէր, սակայն շատ խորը հորերում տեխնիկան պարզապես չէր դիմանում, և այդ տեխնոլոգիան այդպես էլ արդյունք չէր տալիս․․․ողջ աշխարհում նավթը հորատվում և դուրս էր մղվում ուղղահայաց փորված միափող հորատանցքից․․․ Բայց, մինչ այդ ամենը, 1914թ-ի փետրվարի 8-ին բաքվում ծնվեց Միքայել Գրիգորյանի որդին․․․ Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդը աշխատանքի անցավ բաքվի նավթարդյունաբերական գործարաններից մեկում, իսկ 1939թ-ին զուգահեռ ավարտեց նաև բաքվի արդյունաբերական ինստիտուտը՝ ստանալով նավթաարդյունաբերության ինժեների որակավորում։ Ինստիտուտից հետո տղան ընդունվեց Տուրբինային հորատման փորձարարական գրասենյակ, որտեղ աշխատեց մինչև 1944թ-ը, որից հետո տեղափոխվեց Նավթարդյունաբերության նախարարության Տուրբինային հորատման բաժին։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում մեծ ուշադրություն էր դարձվում նավթի արդյունահանման ակտիվացման հարցերին. որովհետև նավթն արդեն ռազմավարական ապրանք էր համարվում, և, բացի դա, այն արտահանվող շատ քիչ ապրանքներից մեկն էր ԽՍՀՄ-ում։ 1941թ-ին ինժեներ Գրիգորյանն առաջարկեց հորիզոնական և ճյուղավորված հորատման նոր տեխնոլոգիա՝ նոր մեխանիզմ, որը թույլ էր տալիս հորատման ժամանակ մեխանիզմի թեքության անկյունը թողնել անփոփոխ։ Դա նշանակում էր, որ ԽՍՀՄ -ը կարող էր դառնալ աշխարհում առաջինը, որտեղ նավթահորատումն իրականացվելու էր հորիզոնական և ճյուղավորված հորատանցքերից միաժամանակ։ Այսպես, 1944թ-ին Կասպից ծովում նոր տեխնոլոգիայով հորատվեց № 1385 հորատանցքը՝ հեղինակային վկայական թիվ 68685, 02.06.1944թ. ։ 1953թ-ին Գրիգորյանի հայտնագործած և ստեղծած տեխնոլոգիայով Բաշկիրիայում հորատվեց №66/45 հորատանցքը, որի խորությունը հասավ 600 մետրի։ Գրիգորյանի տեխնոլոգիայի շնորհիվ հիմնական հորատանցքից առավելագույն շեղումը կազմեց 136 մետր՝ հորիզոնական շեղությամբ և հորատանցքի արդյունավետությունը՝ նավթի դուրս մղման արագությունը, ավելացավ տասնյոթ անգամ՝ ինը ճյուղերի շնորհիվ։ Այս աննախադեպ հաջողությունը խթան հանդիսացավ ԽՍՀՄ նավթային տեխնոլոգիայի հետագա զարգացմանը, իսկ Միքայել Գրիգորյանի որդին՝ Ալեքսանդր Գրիգորյանը հռչակվեց որպես հորիզոնական և ճյուղավորված նավթահորերի հորատման տեխնոլոգիայի հայր աշխարհում։ 1953թ-ից մինչև 1980-ականները ԽՍՀՄ-ում հորատվեցին ավելի քան 110 հորիզոնական և ճյուղավորված նավթահորեր, դրանցից 30-ը՝ Ալեքսանդր Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ։ ԽՍՀՄ նավթարդյունաբերության հսկա «Հորատման տեխնիկա ԳՀԻ» -ում ղեկավարության տարիներին Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ հորատվեցին նոր նավթահորեր նախկին Կույբիշևի շրջանում, Արևմտյան Ուկրաինայում, Արևելյան Սիբիրում՝ օգատգործելով հորիզոնական և ճյուղավորված նավթահորատման տեխնոլոգիան։ Օգտագործելով ԽՍՀՄ ինժեների ստեղծած տեխնոլոգիայի մեխանիզմը՝ աշխարհում նոր թափ առավ նավթահորատման ճյուղավորված և հորիզոնական տեխնոլոգիան։ ԽՍՀՄ-ից հետո այդ ոլորտում առաջատար էր ֆրանսիական «Էլֆ-Ակիտեն» նավթային կազմակերպությունը, որի տեխնոլոգիաներին էր ձգտում նաև ԱՄՆ-ը։ Ալեքսանդր Գրիգորյանը նոր մոտեցումներ մշակեց նավթային հանքավայրերի զարգացման և հսկա հորերի հորատման տեխնոլոգիայի վերաբերյալ, և դրանից օգտվեց ողջ մոլորակը․․․ Ինչպես սպասելի էր, 1980թ-ին ԽՍՀՄ-ը Գրիգորյանին վռնդեց աշխատանքից և նավաթահորատման ոլորտում աշխատելու ցմահ արգելք դրեց նրա վրա։ Աշխարհում ճյուղավորված նավթահորատման միակ մասնագետը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, նույն թվականին գաղթեց ԱՄՆ, որտեղ հիմնեց իր «Grigoryan Branched-Horizontal Wells» ընկերությունը։ Նրա ջանքերի շնորհիվ հենց՝ ԱՄՆ-ում թափ առավ հորիզոնական և ճյուղավոր նավթահորերի հորատման տեխնոլոգիան, որտեղից էլ տարածվեց աղջ աշխարհում։ Մինչև 1990թ-ը Գրիգորյանի կազմակերպությունը ԱՄՆ-ում հորատեց ավելի քան 2000 ճյուղավոր և հորիզոնական նավթահորեր, իսկ մինչև 2000թ-ի սկիզբը դրանց թիվը հատեց քսան հազարը․․․Գրիգորյանի տեխնոլոգիայի շնորհիվ ԱՄՆ -ում օրեկան 16 հազար տոննա նավթ էին դուրս հանում․․․ Այսօր համաշխարհային նավթարդյունաբերության հսկաները օգտագործում են Ալեքսանդր Գրիգորյանի հայտնագործած և դեռևս չգերազանցված տեխնոլոգիան։ Գրիգորյանը մահացավ 2005թ-ի դեկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում։ Նկարում՝ հորիզոնական ճյուղավորված (բազմակողմ) հորերի հորատման տեխնոլոգիայի ստեղծող, հորիզոնական և ճյուղավորված նավթահորերի հորատման տեխնոլոգիայի հայր՝ Ալեքսանդր Միքայելի Գրիգորյանը և նրա հայտնագործության հեղինակային վկայականը 1944թ-ին։ Эдуард Манвелян
-
http://chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://d1wqtxts1xzle7.cloudfront.net/48112417/Father_of_Multilateral-libre.pdf?1471422931=&response-content-disposition=inline%3B+filename%3DKey_Issues_in_Multilateral_Technology.pdf&Expires=1693519932&Signature=AUHVEgxpROxjfBAiwh8ZBFtrREPKaB3ciy5q6TbysrFgsj-PqUMUMiZfdyXptylzgCEBBo7azK85kJ7ulgvwXnPMofL1O3ohk7SWTx1oaG0pD9ral5q67wTJUa3AyD~1ACeL6~ozRAwxSrdZ0b9nBCpm-g6q1JxPFjyyE1RUledMR7JAbeApq4cBJlLu2AfTFIXtguCrJnq9ayjFMSrzm6zqR6GqksYyDt1sawkvLEWr6LDJFd~JcfeTjKLeJxauylUFLCEEsRbTYMli7~q6fF7Opr0b6ageVXC4LoMaklcj3YS1TDsqun9ntB~--u5-rQaM86LMs~CiEIDl~Hw~8g__&Key-Pair-Id=APKAJLOHF5GGSLRBV4ZA The Father of Multilateral Technology As with many advances in petroleum technology, the first multilateral well was accomplished by a Soviet drilling engineer. Alexander Mikhailovich Grigoryan was born during 1914 in Baku, the capital of today’s Republic of Azerbaijan, then a principal center of oil production. After graduation from high school, he worked as a driller’s assistant, became an apprentice and ultimately graduated as a petroleum engineer in 1939 from Azerbaijan Industrial Institute (right). During most of the Soviet era, the official policy was to produce as much oil as possible, since it was a strategic commodity and one of the few exports that could be exchanged for grain and other consumer goods. High quotas were imposed on drillers to bore as many holes as they could. The prevailing attitude was that the more holes drilled, the greater the likelihood of successfully tapping a reservoir and thereby achieving greater production. Grigoryan was an innovator and inventor. Upon graduation, he began working as an oilfield driller and soon was attached to the Ministry of Oil. Believing that he could produce more oil by following a known oil sand than by merely penetrating it with a number of boreholes, he drilled one of the world’s first directional wells—Baku 1385—in 1941, nearly 20 years before anyone else attempted such a feat. Without a whipstock or a rotating drillstring, he used a downhole hydraulic motor to penetrate oil-bearing rock and significantly expand reservoir exposure and production. It was the first time that a turbodrill was used for both vertical and horizontal sections of a borehole.1 Grigoryan’s pioneering work in horizontal drilling technology led to scores of other successful horizontal wells across the USSR and his elevation to department head at the All-Union Scientific-Research Institute for Drilling Technology (VNIIBT). He was not, however, satisfied with these accomplishments. He developed a new borehole sidetrack kickoff technique and a device for stabilizing and controlling curvature without deflectors. But all of these innovations were in preparation for his major contribution to drilling technology. Inspired by the theoretical work of American scientist L. Yuren, who maintained that increased production could be achieved by increasing borehole diameter in the productive zone, Grigoryan took the theory a step further and proposed branching the borehole in the productive zone to increase surface exposure, “just as a tree’s roots extend its exposure to the soil.” In 1949, he took his ideas to noted Russian scientist K. Tsarevich, who confirmed that branching a well in a productive zone with uniform rock permeability should yield an increase in oil production in proportion to the number of branches. Grigoryan put this new theory into practice in the Bashkiria field complex in what is today Bashkortostan, Russia (right). There, in 1953, he used downhole turbodrills without rotating drillstrings to drill Well 66/45, the first multilateral well. Bashkiria field complex lies in southern Bashkortostan (next page, left). Late Carboniferous carbonate reefs built by rugose corals trap vast oil reserves (next page, right). The fields had been in production since before 1930, and most wells produced low volumes at the time Grigoryan first attempted a multilateral well. 2 Grigoryan chose to drill Well 66/45 in Bashkiria’s Ishimbainefti field, which evidenced an interval of Artinskian carbonate rocks with good reservoir properties and wide areal distribution. His target was the Akavassky horizon, an interval that ranged from 10 to 60 m [33 to 197 ft] thick. Grigoryan drilled the main bore to a total depth of 575 meters [1886 ft], just above the pay zone. From that point, he drilled nine branches from the open borehole without cement bridges or whipstocks; the window configuration enabled insertion of tools on drillpipe into the The Father of Multilateral Technology >Alexander Mikhailovich Grigoryan. Now 84 years of age, Grigoryan immigrated to the United States in the 1980s and became an American citizen. He kindly granted Oilfield Reviewan interview and made documents about his technique available. RussianFederation Ufa Neftekamsk Salavat Sterlitamak Oktyabrski Ishimbai Bashkortostan BeleyaRiver >Map of Bashkortostan inset in a map of the Russian Federation. The first multilateral wells were drilled in the Ishimbai region in the south-central r
-
In the former USSR, invented the technology of drilling and brought the industrial level a new type of oil wells - Grigoryan Branched-Horizontal wells. Tens of experimental wells had been drilled and successfully operated for a long period of time. The technology itself is unique, it was developed in isolation from the West and has left far behind all known methods by its effectiveness and technical characteristics. A single hole horizontal drilling which is being now applied all around the world is a small part of this method. A branched well has several additional holes with their branches. Such well is incomparably more effective than single horizontal hole as the branches penetrate in all directions the whole mass of productive formation by their canals free for oil inflow from distant zones, often isolated. In modern application this method enables to get wells with up to 20 times higher production rates and simultaneously 5 times less oil production costs. In order to commercialize technology a ``Grigoryan Branched-Horizontal wells Co.`` is being established for the development of oil fields, on ownership, lease or contractor basis. The Branched-Horizontal wells are especially effective in high thickness oil reservoirs with highly irregular porosity and rock permeability where the percentage of oil recovery is low while the potential reserves are very large. If in such a field oil Production of conventional well is only 10--20 ton (60--180 barrels) per day, one Branched-Horizontal well will produce an additional 10 million dollars worth of oil even during the first year of operation. This is the oil extracted from the bowels of the earth above the capacity of ordinary wells and inaccessible for them. Taking into consideration the fact that on average, only 20% of natural resources are being extracted around the world, the main advantage of this method is in doubling the recoverable reserves thus moving far ahead the predicted exhaustion of fossil hydrocarbons. https://www.osti.gov/biblio/10152637
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
Մուշեղ Իշխան «Տարօրինակ Մարդ Արարած» Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած, Մոմի լոյսով՝ խաւարի մէջ համատարած, Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ, Կը խարխափիս եւ խաւարին չես հաւատար… Արցունքներուդ միգամածին խորին տմոյն Գիտես նայիլ արշալոյսի ճաճանչներուն Սուգի քօղի տակ յուսալից դուն սիրահար՝ Կը տառապիս եւ վշտերուդ չես հաւատար… Վզիդ շղթայ եւ թեւերուդ ծանր կապանք՝ Դուն կը փորձես արծիւներուն վայել ճախրանք, Եւ այս կեանքի մեծ բանտին մէջ բազմակամար, Դուն կը խեղդուիս՝ շղթաներուդ չես հաւատար… Փուշ ու տատասկ քեզ կ՛արիւնեն ճամբուդ վրայ, Բայց խոցոտուած քու մատներովդ արիւնլուայ, Դուն կ՛որոնես ծաղիկներու հոգին պայծառ, Ցաւէդ կ՛ոռնաս եւ ցաւերուդ չես հաւատար… Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած, Քու ձեռքերովդ հողին կու տաս կեանքեր ծաղկած, Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար, Կ՛իյնաս անշունչ, սակայն մահուան չես հաւատար… -
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն, գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին, լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, հիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացա, և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա: Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ, և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա... և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա.. և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... Հող է հիմա... Перевод на русский TAR0NITE когда восторг пленящий ослепит твой взор цветущей щедростью садов и наших гор знай: той весной я наслаждался до тебя и ясный день в моих глазах теперь лишь прах плодами зрелыми вкушая осень эту и запивая медом золотое лето помни: в тени блаженной был я до тебя вкус меда на моих губах теперь лишь прах любви порыву отдаваясь без остатка и девы непорочной плоть лаская жарко знай: до тебя я хмелью той пьянел не раз и сильных рук моих огонь давно погас и в день побед великих и похвальных строк когда чело твое украсит золотой венок знай: лавры славы до тебя и мне дарили но голова моя давно покоится в могиле -
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
Խոսք՝ Մուշեղ Իշխան, Երաժշտություն՝ Արթուր ՄեսչյանԱսում են կարճ է կյանքը,շուտ կմարի սրտի զարկը,բայց արևի տակ ծիրանի,երիտասարդ ու ծերունի,ահա կանգնած շարան շարան կձանձրանան...Բայց արևի տակ ծիրանի,երիտասարդ ու ծերունի,ահա կանգնած շարան շարան կձանձրանան...Ասում են քաղցր է կյանքը,և անսահման երկնի հանքը,բայց գրկի մեջ բուրաստանի,ծաղիկների դեմ գեղանի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Բայց գրքի մեջ բուրաստանի,կամ աստղերի խորհրդալի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Ասում են խորն է կյանքը,լույս է համայն երկրի հանքը,բայց կանչի դեմ ծիածանի,կամ աստղերի խորհրդալի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...բայց կանչի դեմ ծիածանի,կամ աստղերի խորհրդալի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Ասում են նոր է կյանքը,միշտ կհնչի սիրո զանգը,բայց աներազ առանց տաղի,սեղանի շուրջ հաց ու աղի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Բայց աներազ առանց տաղի,սեղանի շուրջ հաց ու աղի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...ԿԸ ՁԱՆՁՐԱՆԱՆԿ'ըսեն՝ շատ կարճ է կյանքը,Շուտ կը կասի սրտին զարկը,Բայց արևուն տակ ծիրանի,Երիտասարդ ու ծերունի Ահա կեցած շարան-շարան Կը ձանձրանան...Կ'ըսեն՝ շատ քաղցր է կյանքը Եվ անսահման՝ երկրի փառքը,Բայց գրկին մեջ բուրաստանի,Ծաղիկներուն դեմ գեղանի Մարդիկ կեցած շարան-շարան Կը ձանձրանան...Կ'ըսեն՝ շատ խոր է կյանքը,Լույս Է համակ երկնի հանքը, Բայց կանչին դեմ ծիածանիԵվ աստղերուն խորհրդալիՄարդիկ կեցած շարան-շարանԿը ձանձրանան...Կ'ըսեն՝ միշտ նոր է կյանքը,Մի'շտ կը հնչե սիրո զանգը,Բայց աներազ, առանց տաղի,Սեղանին շուրջ հաց ու աղիՄարդիկ ահա շարան-շարանԿը ձանձրանան...Մուշեղ ԻշխանAlagyozyans -
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան Սիրտս կարյունի աշխարհի ցավով, Որքան տառապանք, Աստված իմ, չորս դիս, Կյանքի դաշտերից փչող ամեն հով, Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս... Անմեղ զոհերի արյունով եռուն Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց Եվ նոր վճիռներ իմ շուրջն ու հեռուն, Կծնվեն մարդիկ արյունով հարբած... Սրի ու սովի կդառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն Եվ ոտքի կոխան հասկեր անհամար` Աշխատավորի քրտինքով օծուն... Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կխլեն մարդիկ անվարան Որբի բերանից պատառը հացի... Աստված իմ, որքան անարդար վճիռ, Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս, Կյանքեր թևաբեկ և թշվառագին Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս... Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս... ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ Սիրտս կ՛արյունի աշխարհի ցավով, Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս Կյանքի դաշտերեն փչող ամեն հով Հառաչ ու կսկիծ կը զարնե դեմքիս։ Անմեղ զոհերու արյունով եռուն Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն, Կը ծնին մարդիկ՝ արյունով հարբած։ Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով, Երբ անգին անքուն մոտիկ դրացիս Կը հսկե զավկին հոգեվարքին քով։ Սուրի ու սովի կը դառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար, Աշխատավորի քրտինքով օծուն։ Ես ինչպե՞ս նստիմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կը խլեն մարդիկ անվարան Որբի մը բերնեն պատառը հացին։ Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ. - Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս... Կյանքեր թևաբեկ և շղթայակիր. - Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս... Մուշեղ Իշխան -
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
Ancient Land -- ԵՐԿԻՐ ՀՆԱՄՅԱ -- Древняя Земля Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Երկիր հնամյա, երկիր հայրենի, ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին քո հավերժական հմայքը չունեն, լեռներից այն կողմ, ամպերից անդին: Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ, անհունության մեջ, միջոցին թափուր, ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն: Դու առաջին սեր և վերջին կարոտ, հուշերի նվագ, ուրախ ու ցավոտ, շրթերիս վրա կմնաս միշտ դու, մայրական համբույր , իմ կարոտ տխուր: Երկիր հնամյա, երկիր պապենի, քո ոգուց շաղված լեզու մայրենի, քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ, ի՞նչ եմ արանց քեզ՝ միայն անտունի: Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, արցունքի հովիտ կամ դրախտավայր, ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն: -
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
Mushegh Ishkhan reads "Yes Masise chdesa..." / Մուշեղ Իշխան կկարդայ իր «Ես Մասիսը Չտեսայ» բանաստեղծութիւնը -
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
-
մուշեղ իշխան Moushegh Ishkhan Մուշեղ
MosJan replied to MosJan's topic in Masterpieces Of Armenian Literature
