Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. MosJan

    Eurovision 2012

    Armenia’s Eurovision boycott dashed Karabakh settlement hopes – NYT PanARMENIAN.Net - Article titled “Armenians Are Shunning Song Contest in Azerbaijan” published by journalist Andrew E. Kramer in The New York Times deems Armenia’s Eurovision 2012 song contest boycott to undermine Nagorno Karabakh conflict settlement. “The greatest cultural chasm evoked by Eurovision, the kitschy pop-song contest, might seem to lie between those who watch it and those who do not, but in fact, behind the boy bands, teenage heartthrobs, novelty acts and sequins lies real-world conflict,” the article reads. “Armenian’s recent boycott to participate in the contest has dashed hopes that the contest might, improbably, overcome two decades of vendetta and violence in the Caucasus. The two countries fought a war over Nagorno Karabakh that ended in 1994 with a cease-fire, but border skirmishes remain common,” Kramer writes. “While withdrawing from Eurovision lacks the gravity of walking out of peace talks or the Olympics, it is a negative symbol in a delicate and long-running effort to demilitarize one of the most intractable ethnic conflicts in the former Soviet Union,” the article further reads. Azerbaijan’s Ell/Nikki duet with Running Scared song won the Eurovision 2011. Italy's Raphael Gualazzi with Madness Of Love song took second place followed by Eric Saade from Sweden. Armenia’s Emmy was knocked out of Eurovision Song Contest 2011 in the May 10 seminal, although her performance of Boom Boom song was met warmly by the audience at Arena stadium in Dьsseldorf, Germany. For several months Armenia couldn’t decide on participation in the song contest. Public Television of Armenia demanded safety guarantees for the Armenian delegation from Baku and the European Broadcasting Union (EBU). On February 24, Armenian singers refused to participate in Baku-hosted Eurovision 2012 song contest, following the February 23 death of an Armenian soldier in Azeri sniper attack. On March 7, Armenian Public Television officially informed the European Broadcasting Union (EBU) of Armenia’s withdrawal from the contest. 42 countries will take part in the contest, each semi-final featuring 18 participants. The final will be held on May 26.
  2. 62 and still going strong
  3. Armenians were arrested by Los Angeles police in Sun Valley on Wednesday. Thirty-four people were arrested during an undercover prostitution sting, theLos Angeles Daily News reports. Among the arrested are Edik Hakhnazaryan, 34, Charles Stepanian, 62, Sarkis Tunyan, 62, Saribek Pogyosyan, 52, Edik Hazarian, 51, and Stepan Karapetyan, 62. A police sting at a popular spot for prostitution in Sun Valley netted a total of 34 arrests of alleged johns over 20 hours, police said Thursday. The sting involved 80 officers and detectives and the use of undercover Los Angeles Police Department female agents posing as streetwalkers along Lankershim Boulevard, one of the most heavily trafficked areas for prostitutes in the San Fernando Valley. Among those arrested was Mark Anthony Moton, a human services aide at the Los Angeles County Department of Children and Family Services. As part of his job, Moton has frequent interaction with both parents and children, according to DCFS spokesman Armand Montiel. Citing agency rules, Montiel said he couldn't comment on Moton's current employee status. But in most cases like this, individuals are suspended during an investigation, he said. County Supervisor Michael Antonovich said if the LAPD's allegations are true, Moton should face immediate termination. "It is very disconcerting for a DCFS employee - especially one who interacts directly with children - to be engaged in this type of criminal activity," Antonovich said in a statement. On Wednesday, the Daily News published the names of 16 of the men arrested earlier in the day during the operation. The remaining individuals arrested include: • Chad Koropp, 38, Sylmar • Kelly Bradfield, 25, Glendale • Thomas Ruhe, 47, North Hollywood • Martin Cordero, 27, North Hollywood • Ruben Ponce, 28, North Hollywood • Sarkis Tunyan, 62, Burbank • Charnice Houston, 18, Bellflower • Luis Arroyo-Hernandez, 25, North Hollywood • Juan Almaraz, 27, North Hollywood • Jesus Espinoza, 32, Reseda • Edik Hakhnazaryan, 34, Pasadena • Hector Tavares-Jaramillo, 25, Pacoima • Arvin Creencia, 30, Pacoima • Charles Stepanian, 62, Granada Hills • Abraham Ruvalcaba, 33, Sylmar • Sergio Kaplan, 31, Burbank • Jose Palomero, 25, Sylmar and • Flavio Lifonzo, 31, North Hollywood
  4. Turkish young man justified in Dink murder case detained for rape Turkish young man Zeynel Abidin Yavuz, 25, who was justified in Armenian chief editor Hrank Dink murder case, was detained for raping an underage. Yavuz contacted a 14-year-old girl through social networks. Later Yavuz with his two friends took her home and raped threatening with a knife, Firat agency reports. Yavuz and his two friends are arrested
  5. Դինքի սպանության գործով արդարացվածը երիտասարդին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալներից 25-ամյա Զեյնել Աբիդին Յավուզը, ով դատարանի որոշմամբ արդարացվել էր, այս անգամ ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով։ Firat գործակալության փոխանցմամբ՝ Զեյնել Աբիդին Յավուզը 2 ամիս առաջ սոցիալական կայքերից մեկի միջոցով ծանոթացել է 14-ամյա Է.Ու.-ի հետ։ Զեյնել Աբիդին Յավուզը 2 ընկերների հետ աղջկան տարել են մի տուն եւ դանակի սպառնալիքով բռնաբարել։ Աբիդին Յավուզը եւ հանցակից ընկերները ձերբակալվել են։
  6. Ճանապարհային ոստիկանության անակնկալը http://shanttv.com/am/news/public/2012_03_15/10507/
  7. Հոգևոր անվտանգությունը վտանգված է» Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քահանա Եսայի Արթենյանը հայտարարեց, որ Հայաստանում կան հոգևոր անվտանգության լուրջ խնդիրներ: Շատ է խոսվում դեմոկրատիայից, խոսքի, խղճի և կրոնի ազատությունից, սակայն, քահանայի կարծիքով, այսօր դրանք սխալ ձևով են դրսևորվում: Արդյունքում ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Խոսքի ազատությունից օգտվելով՝ մարդիկ ինչ ուզում` խոսում են, քննադատում կամ մերժում են եկեղեցին՝ անտեսելով պատմությունն ու փաստերը: Եսայի Արթենյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել կարծիքն արտահայտելու իր իրավունքից, բայց պետք է նաև պատասխանատվություն կրի իր ասածների և դրա հետևանքների համար: Եսայի Արթենյանը նաև խիստ վտնագավոր է համարում աղանդների գործունեությունը, որոնք գործում են առանց վերահսկողության և պատասխանատվության, մարդկանց հետ վարվում են հակաքրիստոնեական և հակամարդկային մեթոդներով, մարդկանց ստրկացնում են ու կառավարում նրանց զգացմունքներն ու միտքը: Վտանգավոր է, երբ մարդուն կյանքը ներկայցվում է միայն սև և սպիտակ գույներով: Այսինքն՝ եթե անձը տվյալ կրոնական կազմակերպության անդամ է, ապա նա կգնա դրախտ, իսկ դրանից դուրս ամեն ինչ դժոխք է: Քահանայի խոսքերով՝ այս մոտեցումը բնորոշ է բոլոր քայքայիչ աղանդներին, որոնք այսօր շատ են: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը համաձայնեց քահանա Եսայի Արթենյանի կարծիքի հետ՝ հավելելով, որ վտանգ կա ոչ միայն աղանդի, այլև մշակույթի առումով՝ հեռուստաընկերություն, տեսանյութերի արտադրություն և այլն: Նա լրագրողներին ներկայացրեց տեսաերիզներ, որոնցից մեկում ներկայացված էին ծայարահեղ դաժան կադրեր, իսկ մյուսները մուլտպատկերների միջոցով քարոզում էին պոռնոգրաֆիա և միասեռականություն: Դրանք «պիրատկան» դիսկեր էին, որոնք վաճառվում են Հայաստանում ընդամնեը 500 դրամով: Ա. Ամարյանի խոսքերով՝ հայկական հեռուստասերիալները քարոզում են հարազատների միջև սեռական կապ: Պարզապես այսօր չկան համապատասխան մասնագետներ, որոնք կորակավորեն և կհիմնավորեն այդ երևույթները: Ամարյանը հավելեց, որ տեսաերիզների մասին տեղյակ է մշակույթի նախարարությունը, ինչպես նաև բոլոր պետական կառույցները, սակայն արձագանք նրանց կողմից չկա: Ամարյնաի մոտ կա նաև տեսաերիզ, որտեղ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանն ու դերասանուհի Անժելա Սարգսյանն են, ինչը, ըստ բանախոսի, հաստատում է, որ վերջինս այդ կառույցի անդամ է: Դեպքի հետ կապված Եսայի Արթենյանը նշեց, որ «Կյանքի խոսքը» սկզբում աջակցում էր դերասանուհուն՝ ստեղծելով մարդասեր եկեղեցու համբավ, բայց հետո ինքը հրաժարվեց նրանից: Նրա խոսքերով՝ այդ կրոնական կառույցը խրախուսում է անառակություն՝ ասելով, թե ինչպես էլ ապրես, դա քեզ ներվելու է: Իսկ Ա. Ամարյանը նշեց, որ եթե կրոնական կազմակերպության հետևորդը կատարում է հանցագործություն, ապա կառույցը միանգամից հարաժարվում է նրանից: Այն դեպքում, երբ պետք է դատապարտել արարքը և նրան ճիշտ ճանապարհին կանգնեցնել: Ա. Ամարյանի խոսքերով՝ այսօր իրավապաշտպանները չեն խոսում այս խնդիրների մասին, արդյունքում ոտնահարվում են հավատացյալների իրավունքները: Աղանդների խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով, որովհետև «հոգևոր անվտանգությունը վտանգված է»: Բացի այդ՝ այսօր հնարավորություն չկա ամբողջական տեղեկատվություն ստանալ կրոնական կազմակերպությունների մասին: http://hetq.am/arm/news/11612/hogevor-anvtangutyuny-vtangvats-e.html
  8. de hima aseq te srants inchpes daten ???
  9. Լրտեսները՝ ըստ ԱԱԾ-ի Արարատ Դավթյան http://hetq.am/static/news/b/2012/03/11652.jpg15:22, 8 մարտի, 2012Պետական դավաճանության գործը, որով մեղադրվում են 6 հոգի, գտնվում է Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Ամբաստանյալներից 3-ին մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու, մեկին՝ օժանդակելու համար: Գլխավոր «հերոսը» 31-ամյա Կարեն Մեհրաբյանն է, բայց նրա հետ լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ մեղադրվում է նաեւ Ռոմիկ Մաթեւոսյանը: Ըստ մեղադրանքի, գտնվելով Թուրքիայում՝ անցյալ տարեսկզբին Կարեն Մեհրաբյանը հայտնվել է այդ երկրում գործող ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ համապատասխան վարձատրության դիմաց՝ ստացել գրավոր կոնկրետ առաջադրանքներ՝ տեղեկություններ ձեռք բերել Արցախի բանակի վերաբերյալ: ԱԱԾ-ն նույնիսկ հատուկ գործակալ է ներդրել այս «օպերացիայի» շրջանակներում, որը Կարենին «օգնել» է հավաքագրել «անհրաժեշտ» տեղեկությունները: Դրանք Թուրքիա տեղափոխելու ճանապարհին էլ՝ հայ-վրացական սահմանին, 2011թ. հուլիսի 23-ին Մեհրաբյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ օգոստոսի 6-ին, ձերբակալվել է նաեւ 27-ամյա Ռոմիկ Մաթեւոսյանը: ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանը, իբրեւ ձերբակալման հիմք, արձանագրությունում նշել է. «Ականատեսն ուղղակի մատնանշում է Ռոմիկ Մաթեւոսյանին որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի, եւ որ նա կասկածվում է այնպիսի հանցագործության կատարման մեջ, որի համար կարող է նշանակվել պատիժ՝ ազատազրկման ձեւով»: http://hetq.am/static/content/aac/lrtesutyun/sargis-aslanyan.jpg«Քննիչն օրենսգրքից տառացիորեն արտագրել է կասկածյալին ձերբակալելու հիմքերից մեկը: Սա աբսուրդ է»,- ասում է Ռոմիկ Մաթեւոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը եւ ընդգծում, որ հիշյալ «թերացման» պատճառը պարզապես ապացույցների բացակայություն է: Իբրեւ հիմնավորում՝ փաստաբանը մատնանշում է այս գործով մեկ այլ ամբաստանյալի վերաբերյալ կազմված համապատասխան տեղեկանքը, որում վերջինիս արարքներն ու դրանք փաստող տեղեկությունները հանգամանորեն շարադրված են: «Ո՞վ է այդ ականատեսը, ոչ մի նշում չկա: Կարելի է ենթադրել, որ խոսքը Կարեն Մեհրաբյանի մասին է, բայց նա այդպիսի որեւէ տող չի գրել»,- շարունակում է փաստաբան Ասլանյանը: Մեղադրական եզրակացության համաձայն, դեռ 2007թ. մեկնելով Թուրքիա՝ Ռոմիկ Մաթեւոսյանը ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած ոմն Սայիդի եւ վերջինիս ազգական ներկայացած Տիգրանի հետ: Սայիդն առնչություն է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների հետ, իսկ Տիգրանը եղել է նշյալ ծառայության աշխատակից: Վերջինիս կողմից Ռոմիկն առաջադրանք է ստացել աշխատելու նպատակով Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից գտնել հավաքագրման համար հավանական անձանց, եւ վարվելով նման կերպ՝ Ռոմիկը հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի եւ ադրբեջանցի գործակալ Տիգրանի համագործակցությանը: http://hetq.am/static/content/aac/lrtesutyun/tamara-matevosyan.jpgԹամարա Մաթեւոսյանը՝ Ռոմիկի մայրը, «Հետքին» պատմում է, որ 2007թ. աշխատանք գտնելու համար մեկնել է Թուրքիա եւ որոշ ժամանակ անց իր մոտ կանչել միակ զավակին՝ Ռոմիկին: Միասին աշխատել եւ ապրել են ճաշարանում. որդին բարմենություն է արել, ինքը՝ սպասք լվացել: «Հետո մայրս ծանր հիվանդացավ. վերադարձանք Հայաստան: Ամուսինս վաղուց մահացել է, իսկ մենք ապրելու միջոց, դեղորայք գնելու հնարավորություն չունեինք: Ռոմանս նորից գնաց Թուրքիա, ես մնացի մորս խնամելու: 2010թ. մայրս մահացավ, եւ ես մեկնեցի տղայիս մոտ: Նա հագուստի խանութում վաճառող էր աշխատում, տուն էր վարձել եւ ապրում էր մի հայ կնոջ՝ Լուսինեի հետ: Իսկ ես հրեա տատիկ-պապիկ էի խնամում եւ հանգստյան օրերին գնում տղայիս տուն»,- հիշում է Թամարա Մաթեւոսյանը: Նա նշում է, որ Ստամբուլի Կումկապի թաղամասում ապրող գրեթե բոլոր հայերը միմյանց ճանաչել եւ հնարավորության սահմաններում՝ մեկմեկու օգնել են: «Օրերից մի օր գնացի տղայիս տուն, հյուրեր կային՝ Լուսինեի ընկերուհի Մարիամը եւ հայաստանցի մի տղա՝ Կարեն անունով: Լսեցի, որ Կարենին աշխատանք է հարկավոր: Մարիամն ասում էր՝ տանեմ իմ ծանոթ Սայիդի մոտ, շինարարության վրա կաշխատի: Լուսինեն էլ ասում էր՝ ավելի լավ ա, թող Կարենը գա ինձ հետ պայուսակների ցեխում աշխատի, որովհետեւ Սայիդի տված գործը հիմնական չէ, բացի դրանից՝ հայերին խաբում է ու փողը չի տալիս: Հետո իմացա, որ Կարենն աշխատանքի է ընդունվել պայուսակների արտադրամասում, բայց նրան այլեւս չեմ տեսել»,- շարունակում է Թամարա Մաթեւոսյանը: Ռոմիկը ցուցմունքում պատմել է, որ մինչեւ Լուսինեի հետ ծանոթանալը վարձով միեւնույն տանն ապրել է Մարիամի եղբոր՝ Գրիգորի հետ: Մի օր Մարիամի հրավերով տանը հյուրեր են հավաքվել եւ հենց այդ օրն էլ ծանոթացրել է Սայիդի հետ: Վերջինս խոսել է ռուսերեն եւ պատմել, որ ծնունդով Նախիջեւանից է եւ իր նախնիների երակներում հայկական արյուն կա: Ժամեր անց տնային հավաքույթին միացել է «սուսիկ-փուսիկ, 20-25 տարեկան, ադրբեջանցու նման» մի երիտասարդ, որի անունը չի հիշում: Սայիդը վերջինիս ներկայացրել է իբրեւ իր զարմիկ: http://hetq.am/static/content/aac/lrtesutyun/roman-matevosyan.jpgՌոմիկը նշել է, որ դրանից հետո այդ երկու ադրբեջանցիներին հանդիպել է մոտ կես տարի անց, եւ ընդհանուր խոսակցության ժամանակ Սայիդն ասել է, թե մոտը «բելի» կա եւ կարող են գործ անել: Սակայն ինքը՝ հասկանալով, որ խոսքը թմրամիջոցի մասին է, առաջարկը մերժել է: Ռոմիկը միաժամանակ հավաստիացրել է, որ ադրբեջանցի գործակալ ոմն Տիգրանին ընդհանրապես չի ճանաչում: «Ինչ վերաբերում է Սայիդի եւ Կարեն Մեհրաբյանի կապին, ապա նա ինձ պատմեց, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ, եւ որ վերջինս իրեն աշխատանք է տալու, ինչի ես պատասխանել եմ, որ զգույշ լինի, քանի որ չէի հավատում, որ Սայիդն իր խոստումը կկատարի: Այլապես նա ինձ ու Գրիգորին էլ էր աշխատանք խոստացել, բայց չէր կատարել խոստումը: Բացի այդ՝ կար թմրամիջոցի պատմությունը, ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ այդ մասին ասե՞լ եմ Կարենին, թե՞ ոչ»,- պատմել է Ռոմիկ Մաթեւոսյանը: Նույն դրվագի վերաբերյալ Կարեն Մեհրաբյանը նախաքննության ժամանակ իր լրացուցիչ ցուցմունքում գրել է. «Ինձ Սայիդի մասին առաջին անգամ ասել է Կարինեն (Մարիամի մայրը)՝ նշելով, որ ունի մի ծանոթ, որը գործի հարցում կօգնի: Բայց Սայիդին իմ մասին ասել է Մարիամը, քանի որ Կարինեն զանգեց աղջկան եւ ասաց, որ վերջինս ինձ համար ասի Սայիդին: Հետագայում արդեն Ռոմանն ինձ ասում էր, որ Սայիդը շատ ծանոթներ ունի հայերի շրջանում, եւ հարկավոր է նրա հետ զգույշ լինել: Քանի որ Լուսոն անընդհատ ասում էր, որ Սայիդը ինձ կխաբի, չգիտես ինչու նրա դուրը չէր գալիս, որ Կարինեն ու Մարիամն են ինձ ծանոթացրել նրա հետ: Ռոմանն ինձ ասում էր, որ ոչ ոքի չլսեմ, ինքս որոշեմ, նա չէր պարտադրում, բայց հասկացնում էր, որ Սայիդի հետ կարելի է աշխատել: Ես այդ նախազգուշացմանը ուշադրություն չեմ դարձրել՝ մտածելով, որ նա ուղղակի հասկացնում է, որ Սայիդին չխաբեմ, սակայն այժմ մտածում եմ, որ նա լավ էր ճանաչում Սայիդին եւ դրա համար էլ նախազգուշացնում էր»: Փաստաբան Սարգիս Ասլանյանը նկատում է. «Արդեն դատարանում Կարեն Մեհրաբյանը շատ հստակ նշեց, որ Ռոմիկ Մաթեւոսյանի մասով իր նախաքննական ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, ինքը սխալվել է, Ռոմիկի փոխարեն ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեն Մարիամը, նրա մայրը եւ եղբայրը՝ Կարինեն ու Գրիգորը»: Դատարանը վերջիններիս չի լսել, բայց նախաքննության ժամանակ քննիչը, որպես վկա, Մարիամին եւ Գրիգորին հարցաքննել է: «Одноклассники» սոցիալական կայքէջից Մարիամը քննիչին մի լուսանկար է ցույց տվել, որն արվել է վերոնշյալ տնային հավաքույթի ժամանակ: Խոսքն առաջին լուսանկարի մասին է, որում ձախից առաջինը ՌոմիկՄաթեւոսյանն է, երկրորդը՝ Սայիդը: Քննիչ Թեւանյանն այս լուսանկարը կցել է քրեական գործին, թեեւ այն ապացույցների մեջ ներառված չէ: «Բայց դատախազ Արամ Ամիրզադյանը մեղադրական ճառում, որպես Ռոմիկ Մեթեւոսյանին մեղսագրվող արարքի ապացույց, հղում կատարեց այդ լուսանկարին, Կարեն Մեհրաբյանի ցուցմունքին եւ ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության կազմած ամենասարսափելի փաստաթղթին, որը բառից բուն իմաստով աբսուրդ է»,- ասում է փաստաբան Ասլանյանը: ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ս. Մելքոնյանի ստորագրած գրությունում նշվում է. « …Կարեն Մեհրաբյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում մեր տեսադաշտում է հայտնվել Ռոմիկ Մաթեւոսյանը, ով 2008թ. բնակվել է Թուրքիայում եւ կապ պահպանել Թուրքիայի տարածքում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ առանչության մեջ կասկածվող ոմն Տիգրանի եւ Սայիդի հետ: Միաժամանակ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռոմիկ Մաթեւոսյանը ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հեռախոսակապ է հաստատել ՀՀ ՊՆ-ում գրանցված բջջային հեռախոսահամարի բաժանորդի, ինչպես նաեւ առանձին զինվորական ծառայողների հետ»: «Քրեական գործը 5 հատոր է: Դրանում ասվածը հիմնավորող մեկ տառ, թիվ, հեռախոսահամար կամ զանգ չկա: Քննիչն ինքը շատ մեծ հույս ուներ, որ գոնե մի փոքր ապացույց կգտներ, բայց նման բան ուղղակի չկա»,- ասում է Սարգիս Ասլանյանը: Նա նշում է, որ քննիչ Արմեն Թեւանյանի հետ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շուրջ անընդհատ վիճել է. «Քննիչն ասում էր՝ ինձնից յան տուր, գնա դատարան, ինչ ուզում ես, արա. մեր ծառայությունը քեզ չի խանգարի, գնա ու արդարացրու: Ասում եմ՝ բայց անմեղ մարդուն ինչո՞ւ ես ուղարկում դատարան, դու տուն չունե՞ս, երեխա չունե՞ս, չե՞ս մտածում, թե ինչ ես անում»: Պաշտպան Ասլանյանը, վերապատմելով քննիչ Թեւանյանի հետ իր խոսակցությունը, նշում է, թե վերջինս նույնպես ընդունել է, որ Ռոմիկ Մաթեւոսյանը մեղավոր չէ. «Նույն քննիչն ինձ ասաց՝ հսկող դատախազ Արամ Ամիրզադյանը գլխավոր դատախազին զեկուցել է, որ իբր Ռոմիկ Մաթեւոսյանի մեղադրանքը հիմնավորված է, ու հիմա էլ ընկել է կրակը»: http://hetq.am/static/content/aac/lrtesutyun/aram-amirzadyan.jpg«Դատախազներն ինքնուրույն են, մեղադրական եզրակացությունը հաստատել եմ ես եւ վստահ եմ, որ Ռոմիկ Մաթեւոսյանի կատարած գործողությունները հանցակազմ են պարունակվում մեղադրանքի այն ծավալով, որով ներկայացրել եմ մեղադրական եզրակացության մեջ,- հակադարձում է դատախազ Արամ Ամիրզադյանը,- թե ինչից է պաշտպանը վերցնում, որ պետք է զեկուցվեր կամ զեկուցվել է (գլխավոր դատախազին), չգիտեմ: Կարծում եմ՝ դա նրա վառ երեւակայության արդյունքն է: Ես նման բան ոչ քննիչի հետ եմ խոսել, ոչ էլ, առավել եւս՝ պաշտպանի: Ես լուրջ չեմ ընդունում այդ հայտարարությունը. պաշտպանը փորձում է փրփուրերից բռնել եւ զրպարտչական բաներ ասել»: Գործի դատաքննությունն ավարտվել է: Մեղադրող-դատախազ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է Ռոմիկ Մաթեւոսյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Վերջինս ի սկզբանե մեղադրանքը չի ընդունել: «Որդուս վաստակած գումարը հազիվ տան վարձին եւ ուտելիքին էր հերիքում: Ուրիշների պես նույնիսկ հնարավորություն չուներ պարբերաբար սահմանը հատել, որ վիզայի ժամկետը երկարացներ: Նա անօրինական էր գտնվում Թուրքիայում եւ վաղուց դեպորտի ենթակա էր,- ասում է Ռոմիկի մայրը՝ Թամարա Մաթեւոսյանը,- տղաս տուբերկուլյոզով հիվան է, երկու անգամ պառկել է հոգեբուժարանում, հիվանդության պատճառով նույնիսկ դպրոցը չի կարողացել ավարտել, ի՞նչ լրտեսության մասին է խոսքը»: Ըստ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկանքի՝ Ռոմիկի Մաթեւոսյանի մոտ ախտորոշվել է «Գլխուղեղի օրգանական ախտահարման մնացորդային երեւույթներ՝ անձի չափավոր արտահայտված իջեցումով»: Փաստաբան Ասլանյանն ասում է, թե անգամ չի էլ հետաքրքրվել՝ արդյոք այս ախտորոշումն առկա՞ է այն ցանկում, որում ընդգրկված հիվանդությունների պարագայում անձին ազատազրկելն արգելվում է: «Որովհետեւ մեզ պետք չէ, որ Ռոմիկ Մաթեւոսյանին մեղավոր ճանաչեն, բայց հիվանդությամբ պայմանավորված պատժից ազատեն: Ես ուրիշ բանի համար եմ պայքարում. անմեղ մարդուն չի կարելի դատապարտել»,- ասում է Սարգիս Ասլանյանը: Մարտի 16-ին նա կհրապարակի պաշտպանական ճառը:
  10. MosJan

    Shnorhavor Marti ~8~

    Shnorhavor dzer marti 8' sireliner jan ameniyn barin geghetsiq@ em tsankanum dzez.. Sirov MOvses
  11. MosJan

    Hamshentsa

    Վահան Իշխանյան «Ես անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք խոսում, մենք կարողանում ենք այդ լեզուն բավականաչափ խոսել, բայց ցավոք սրտի ասիմիլյացիայի ենք ենթարկվել, ճնշումների ենք ենթարկվել, դրա համար էլ իրար բավականաչափ չենք կարողանում հասկանալ»,- ասում է Հոփայի նախկին քաղաքապետ Յըլմազ Թոփալօղլուն: Այդ լեզուն հայերենն է: Աշխարհում բացի հայախոս հայից ոչ ոքի Յըլմազը չէր ասի` անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք շփվում: Նույն լեզվով խոսողների իրար հասկանալու անհնարինությունը ընդգծում է ներկայությունս ակնարկիս մեջ` որպես մեկը ով հայ է, հայախոս, Հայաստանից եկել է Թուրքիա նյութեր հավաքելու այն մուսուլմանների մասին, ովքեր հայերեն են խոսում: Ուր էլ գնայի` Հոփայի գյուղերը, խանութ ու սրճարան, Չամլըհեմշին` թրքախոս համշենցիների կենտրոնը, մեկ է իմ հայ լինելը անմիջականորեն ազդում էր շփումների վրա`մեկ դրական` ինչպես Հոփայում, երբ ուրախ դիմավորում են` «Հայաստանի՞ց ես, մենք էլ ենք հայ», մեկ բացասական` ինչպես Չամլըհեմշինում, երբ լսում է ծերունին, որ Հայաստանից եմ, դեմքի ժպիտը անհետանում է ու տուն է մտնում: Յըլմազի հետ մենք կարող ենք հասկանալ բառեր, մեկ-մեկ նախադասություններ, բայց ոչ ամբողջական մտքեր: Մեր զրույցը հայերենից հայերեն կամ թուրքերենից հայերեն պետք է թարգմանել: Հայերենի երկու անհասկանալի բարբառներից մեկը վերացել է` զոկերի բարբառը, մյուսը պահպանվում է տասնյակ հազարավոր մարդկանց շուրթերին` Համշենի բարբառը: Բարբառով խոսողներն էլ կոչվում են համշենցիներ: *** «Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչո՞ւ: Առաջ ախպար չէինք, հիմա ախպար ենք»,- վարորդ Էրդողան Ենիգյուլը չի զայրանում, ինչ ասում է` ժպիտը դեմքին, հարցերն էլ պատասխան չեն ակնկալում:Հոփայի «Հայդե» բարում Էրդողանը մեկ համշեներեն է խոսում, մեկ թուրքերեն, համշեներենի մեջ մեկ երկու բառ հասկանում եմ, թուրքերենը թարգմանում է Խաչիկ Տերտերյանը: Անահիտ Հայրապետյանին թարգմանիչ պետք չի, լուսանկարի լեզուն միջազգային է: Մենք` ես Խաչիկը, Անահիտը, Երևան-Ստամբուլ ավտոբուսով հատեցինք Վրաստանի և Թուրքիայի սահմանը և իջանք սահմանից 20 կմ վրա Հոփա քաղաքում` հայախոս մուսուլման համշենցիների ամենամեծ բնակավայրում: 12 օր ես փնտրում էի հարցի պատասխանները` ո՞վքեր են համշենցիները(հա՞յ, թո՞ւրք, թե՞ ոչ հայ, ոչ էլ թուրք, առանձին ժողովուրդ` համշենցի): Այդ հարցի պատասխանը փնտրել էի ու չէի գտել մինչև Թուրքիա մեկնելը, և եթե այն մի ճշմարիտ պատասխան ունի, ապա այն չիմացա վերադառնալուց հետո: Պատմական ակնարկ Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում, Վրաստանի սահմանից 90 կմ-ի վրա: Այժմ Համշեն անվամբ երկու բնակավայրեր կան Ռիզե նահանգում` Հեմշինը և Չամլըհեմշինը, որտեղ բնակվում են թրքախոս համշենցիներ: 8-10-րդ դարերի երկու հայ պատմիչների վկայություններն հիմք ընդունելով` գիտնականները եզրակացնում են, որ համշենցիների առաջին բնակավայրերը ստեղծվել են 8-րդ դարում: 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը վկայում է, որ արաբական նվաճողների ճնշումներից ազատվելու համար 12 հազար հայ Շապուհ և նրա որդի Համամ Ամատունիների գլխավորությամբ փախչում են Բյուզանդիա, որտեղ կայսր Կոստանդինը նրանց բնակեցնում է «բարվոք ու արգավանդ երկրում»[1]: Դոկտոր Լևոն Խաչիկյանը հիմնվելով Ղևոնդի վրա Համշենի հիմնադրման ստույգ ժամանակ է նշում 789-790թթ.[2]: Իսկ պատմիչ Հովհան Մամիկոնյանը «Տարոնի պատմության» մեջ հայտնում է, որ Համամը իր քաղաքը վերանվանել է Համամաշեն` Համամի քաղաք, բառի մեջ երկու հնչյուն սղվել են և անունը դարձել է Համշեն: Այս պատմության մեջ Համամ իշխանը «դառնում է» վրաց Վաշդեն իշխանի քրոջ որդին. Վաշդենը Համամին բռնել է տալիս, կտրում նրա ձեռքերն ու ոտքերը, ապա պարսկական զորքը առնում, անցնում Ճորոխ գետը և հարձակվում ու ավերում Համամի քաղաքը, որ Տամբուր էր կոչվում, քանի որ Համամը հայտնել էր իշխան Տիրան Մամիկոնյանին Վաշդենի դավադրության մասին. «Համամը սակայն հետո վերաշինեց քաղաքը և իր անունով կոչեց Համամաշեն»[3]: Լևոն Խաչիկյանը գրում է, որ Հովհան Մամիկոնյանի պատմությունը «առասպելանման է» և գրվել է Ամատունիների գաղթից մեկ կամ երկու հարյուր տարի հետո(Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը» գիտնականները վերագրում են 7-9 դարերին[4]): Ըստ Խաչիկյանի , քանի որ Ամատունիները իշխել են Արագածոտնի և Կոտայքի գավառներում, հետևաբար համշենցիները այդ տարածքներից են գաղթել: Հայրս` լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը «Հայ ազգագրություն և բանահյուսություն» գրքի լուսանցքի այն հատվածում ուր Խաչիկյանը խոսում է համշենցիների Այրարատյան դաշտավայրից գաղթելու մասին, գրել է.«Համշենի բարբառը ցույց է տալիս, որ համշենահայերը Այրարատից չեն, այլ բնիկ են»: Համշենի բարբառը հայերենի արևմտյան բարբառների խմբին է պատկանում, իսկ Արարատյան դաշտավայրում խոսում են արևելյան բարբառով[5]: 700 տարի Համշենը որպես կիսանկախ հայկական իշխանություն պահպանում է իր գոյութունը, և տապալվում 1489թ. թուրքերի գրավումով: Վերջին Համշենի իշխանը Դավիթն է, ով պարտություն կրելով թուրքերից` հեռանում է Համշենից ու պատսպարվում Սպեր գավառում[6]: 1700-ական թվերից սկսվում է համշենցիների իսլամացումը և շատերը խուսափելով կրոնափոխությունից` ցրվում են Սև ծովի ափի բնակավայրերով մեկ` Տրապիզոն, Օրդու և այլն: Պահպանված չէ այդ ժամանակի որևէ վկայագրություն, թե ինչ պատճառներով և ինչպես նրանք սկսեցին մուսուլմանություն ընդունել: Բոլոր տեղեկությունները մուսուլմանացման վերաբերյալ 100- 150 տարի հետո են գրված: Համշենցիների քրիստոնյա հատվածը 1860-ական թվերից Տրապիզոնից և մյուս քաղաքներից այս անգամ էլ սկսում է արտագաղթել Ռուսաստանի սևծովյան ափերը (այժմյան Կրասնոդարի երկրամաս և Աբխազիա), իսկ 1915թ ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարությունը բնաջնջում է քրիստոնյա համշենցիներին, մի հատվածը կարողանում է կոտորածներից փախչել Ռուսաստան[7]: Հովան Սիմոնյանը նշում է, որ ըստ Օսմանյան դավթարների` Համշենի գավառում մինչև 1620-ական թվերը ճնշող մեծամասնությունը քրիստոնյա էր: Այդ ժամանակներում քրիստոնյաները բավական ծանր հարկեր էին վճարում Կոստանդնուպոլսին: Միայն Համշենի գավառակը 1609-1610թ. հարկ է տվել 7090կգ մեղր և 2660 կգ մեղրամոմ: 1626-1627 թթ հարկերը հիսուն տոկոսով ավելանում են: Սիմոնյանը հավանական է համարում, որ մուսուլմանացման պատճառներից մեկը քրիստոնյաների վրա դրված ծանր հարկերն են եղել: Նա իսլամացման այդ գործընթացը կապում է նաեւ հայ եկեղեցու առաջնորդարանի թուլացման հետ: 1630թ Համշենում գրված մի ձեռագիր հաղորդում է Եղնովիտի Խաչիքար (Խաչեքար/Խաչիկ հոր) վանքում եպիսկոպոսի բացակայության մասին: Այնուհետեւ, մինչեւ 1812 թ Համշենում ընդօրինակված ձեռագիր հայտնի չէ, որը ևս եկեղեցու թուլացման վկայությունն է: Այդուհանդերձ, հակառակ իր թույլ վիճակին, Խաչիքարը գոյատևում է մինչև 1915 թվականը: Պոլսո Հայոց պատրիարքարանի 1913թ ցուցակներում այն գրանցված է որպես եկեղեցի, որի շնորհիվ էլ մինչեւ Մեծ եղեռն մոտակա Եղնովիտ/Էլեվիթ գյուղում հայեր ապրել են: Իսկ այսօր, Չամլըհեմշինի կենտրոնից 35 կմ դեպի լեռներ գտնվող այս գյուղում (ներկայումս՝ Յայլաքյոյ/Yaylaköy) ոչ հայի կհանդիպեք, ոչ էլ Խաչիքարի ավերակներ կգտնեք[8]: 1900-ական թվերին սկսել են հրապարակվել համշենցիների մուսուլմանացման վերաբերյալ նյութեր, որոնց անդրադառանում է Լևոն Խաչիկյանը. Ազգագրագետ Սարգիս Հայկունին նկարագրում է Համշենի գավառի մոտ գտնվող Կարա Դերեի (Սև գետ) շրջակայքի հայերի բռնի հավատափոխումը իր «Կորած ու մոռացուած հայեր. Սեւ գետացիք» հոդվածաշարում` հրապարակված1895թ. «Արարատ» ամսագրում: Մոլլաների ղեկավարությամբ ենիչերիները երկու փորձերից հետո ի վերջո կարողանում են ներխուժել Կարա Դերեի ամենադիմադրող Թորոսլի գյուղը, սպանում դիմադրության ղեկավար Տեր Կարապետին և նրա համախոհներին. «Հայ ժողովուրդն շվարած Տէր Կարապետի երեսն կը նայէին, մօլլաներէն մին թրով մի հարուած իջեցույց քահանայի գլխին, նա ձեռն դէմ տալով կտրուեցան բազուկներն. Երկրոդ եւ երրորդ հարուածին արիւնը սկսաւ ֆշալ և գետին տապալեցաւ, որ անմիջապես միւս մօլլաներն յօշոտեցին մաս առ մաս նորա մարմինը որպէս զի երկիւղ ազդեն ամբողջ հայ ժողովրդեան վերայ: Ժողովրդեան մեծ մասը դիմադրեց թուրք ամբոխին, մերժեց նորա առաջարկութիւնը և մերժողի դիակը ընկաւ բարի քահանայի մասունքներու վերայ. Կոտորածը ամեն կողմ սկսաւ, ծեր և մանուկ սուրերու հարուածներու տակ կը թաւալէին»: Այնուհետև գրում է, որ մոլլաները նույնը արեցին հարյուր գյուղերում. «փախչողն արդէն փախաւ, մէկ մասը կոտորուեցաւ, մէկ մասն ևս առ երես ուրացաւ, որպէս զի վտանգն դռնից հեռացնէ»: Փախչողները իրենց հետ տանում են Տեր Կարապետի մարմնի մասերը, թաղում Կալաֆկա գյուղում, ուր Տեր Կարապետի որդին ձեռնադրվում է քահանա Տեր Կարապետ անունով և ուխտ անում, որ իր սերնդից միշտ քահանա ձեռնադրվեն Տեր Կարապետ անունով ու տարին մեկ ծպտյալ գնան Կարա Դերե ու մխիթարեն ժողովրդին: Ուխտը ընդհատվում է 1820-ական թվերին և կրկին այն շարունակում մեկ այլ ընտանիքից Տաւլաշյան Տեր Կարապետը, ով 1840-ական թվերին Կարա Դերեի և Համշենի բնակավայրերում քարոզում ու միւռոն է բաժանում իսլամացած հայերին: Հայկունին ասում է, որ ծեր կանանց մեջ քրիստոնեական հավատը պահպանված է,1878-ին Համշենի կողմերում ճանապարհորդության ժամանակ հարցրել է համշենցիներին, թե իրենք իրենց ի՞նչ են համարում. «Հարցուցի մի ծերունու. -Ինչո՞ւ թուրքացած եք: Սա ջերմ մահմետական էր, խոժոր դէմքով մի առ մի պատմել սկսաւ Մահմետի հրաշագործութիւններն: Մի պառաւ կնոջ ուղղեցի այս հարցումը մի գաղտնի վայր. «Յիսուս Քրիստոս անելով սկսաւ ասել`մեռնիմ հայի հաւատին»[9]: Նաև Խաչիկյանը նշում է, որ Պողոս Թումայանցը իր «Պոնտոսի հայերը» աշխատության մեջ(1899թ.) խոսում է Կարա-Դերեի բռնի մուսուլմանացման մասին պատմող մի հիշատակարանի մասին, որը ինքը անձամբ տեսել է և ըստ այդմ հեղինակը Կարա Դերեի մուսուլմանացման թվական է նշում 1780թ.[10]: Համշենցիների մի մասը բուն համշենից գաղթել է Հոփայի շրջան մոտ 250 տարի առաջ` 1700-ականների կեսերին: Խաչիկյանը նշում է, որ մոտավորապես նույն ժամանակ է եղել Հոփայի շրջանի համշենցիների մուսուլմանացումը` հենվելով Գրիգոր Արծրունու 1887թ հրատարակած մի հոդվածի վրա, ուր ասված է, թե «նրանք 60-100տարի սրանից առաջ» են մուսուլմանացել, այսինքն 1780-1820 թվերին[11]: http://hetq.am/static/content/turkey/hamshen_ishkhanyan/vayichner.jpgԽավիծը, անունյը նույնը, բայց տարբեր իր համով մեր իմացած ալյուրով քաղցրահամ խավիծիցԹուրքական ազգայնական պատմագրությունը համարում է, որ համշենցիները թուրքական ցեղեր են Միջին Ասիայից կամ այլ վայրից եկած, սակայն դրա վերաբերյալ ոչ մի աղբյուր չի բերվում: Մի այդպիսի օրինակ է Ստամբուլի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտում 2006-ին պաշտպանած Տուբա Ասլանի թեզը` «Սոցիալական կառուցվածքը և մշակութային ինքնությունը համշենցիների մոտ», ուր նա գրում է.«Անցյալի մի ժամանակաշրջանում, Սեւ ծովի արեւելյան շրջանում հայերի հետ նույն տարածքներում ապրած, և միեւնույն ժամանակ հայերի հետ նույն դավանանքին հետեւող համշենցիները մեր օրերում ասոցացվում են հայ ինքնության հետ: Մինչդեռ, համշենցիները քրիստոնյա թուրքական պարթեւների պետության հետնորդներն են: Նրանք մեր թվարկության 600-ական թվականներին Հորասանից եկել ու արեւելյան Սեւ ծով են հաստատվել և այնտեղ ինքնամփոփ կերպով ապրել են մինչեւ օսմանյան իշխանության հաստատումը: Ինչ վերաբերում է հայերին, նրանց մի մասը օսմանյան տիրապետությունից առաջ, իսկ մյուս մասը օսմանյան տիրապետությունից հետո այս տարածաշրջանը լքել են»[12]: Հենց թուրքական ազգայնական տեսակետն էլ իշխում է թրքախոս համշենցիների և հայախոս համշենցիների որոշակի հատվածի մոտ: *** Ժամանակակից համշենցիները բաժանվում են երեք հիմնական խմբերի` քրիստոնյա համշենցիներ, ովքեր հայեր են, բնակվում են Աբխազիայում և Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, սյունի-մահմեդական հայախոս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ` բնակվում են Թուրքիայի Արդվին նահանգի Հոփա և Բորչկա շրջաններում(ինքնանվանումը համշեցի կամ հոմշեցի): Նրանց մի հատվածը մնացել է Սովետական Միության մեջ և այժմ բնակվում է Ղրղզստանում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Եվ թրքախոս սյունի-մահմեդական համշենցիներ կամ բաշ-համշենցիներ, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի Ռիզե նահանգում(ինքնանվանումը` համշիլ): Նաև հայախոս մուսուլման համշենցիներ կան Ստամբուլի մոտ գտնվող Սաքարյա նահանգում, Ադաբազար քաղաքի մոտակայքում, ովքեր 1877-1878 ռուս-թուրքական պատերազմից փախել են Հոփայից. «Ադաբազարի համշենցիները երկակի կյանք են վարում,-ասում է Համշեն ուսումնասիրող Հարուն Աքսուն,-աղոթում են, թուրք նացիոնալիստ են, խմում են, ու երբ հարբում են` ասում են պապերը հայ են եղել»: Բնակչությունը Հոփա համշենցիները ապրում են Արդվին նահանգի Բորչկա, Քեմալփաշա և Հոփա շրջանների 30 գյուղերում՝ մոտ 25 000 բնակչությամբ: Հոփայի և Քեմալփաշայի 37 000 բնակչության կեսից ավելին են կազմում համշենցիները: Հոփա-համշենցիներ և բաշ- համշենցիներ համախումբ ապրում են նաև արևմտյան Սև ծովի Սաքարյա նահանգում(կենտրոնը` Ադաբազար), Քոջաալի և Քարասու գավառներում, որտեղ նրանց ընդհանուր թիվը` հոփա և բաշ համշենցիները միասին 10.000 -ի մոտ է: Այսպիսով, Արդվինում, Սաքարիայում և այլ քաղաքներում բնակվող հայախոս մուսուլման համշենցիների ընդհանուր թիվը կկազմի 30-35 հազար: Ռիզե նահանգում բնակվող բաշ-համշենցիների թիվը Հակոբ Խաչիկյանի բերած տվյալներով 30.000-ի սահմաններում է[13]: Թուրքագետ Լուսինե Սահակյանը ասում է, որ թրքախոս համշենցիների ընդհանուր թիվը 60 հազար է[14]: Այժմ շատ Հոփա համշենցիներ և Բաշ համշենցիներ ապրում են Սև Ծովի Տրապիզոն, Սամսուն, Գիրեսուն և Օրդու քաղաքներում: Ստամբուլ, Անկարա և Իզմիրից բացի, նրանք սփռված են մինչեւ Գերմանիա և ԱՄՆ: Քայաքոյ Kayaköy (հին անունը` Շանա-Şana) http://hetq.am/static/content/turkey/hamshen_ishkhanyan/jemil-jemal.jpgԱներ և փեսա`Ջեմիլ և Ջեմալ «Էմեն համշենցու տան կա ոչխարի փոստ,-Հարունը վերցնում է դռնից կախած ոչխարի մորթը ու փռում գետնին,-սրա վրա չոքում ու նամազ են անում»,- ու կռանալով նամազի տնազն է անում: Հարունը ձախակողմյան աթեիստ է և հաճախ հեգնում է հավատը: Պատմում էր, որ Հայաստանից քրիստոնյա միսիոներ է եկել իրենց «դարձի» բերելու, դուրը չէր եկել.«Մի կրոնից հազիվ ազատվել ենք, հիմա էլ եկել մի ուրիշ կրոն են ուզում վզներիս փաթաթել»: «Հարուն, ես էլ եմ աթեիստ»,-ըհը, բացի հայախոս լինելը մի ընդհանրություն էլ ունենք, երկուսս էլ աթեիստ ենք, միայն ինքը մուսուլման աթեիստ է, իրենք թլպատվում են: Իհարկե, դա արդեն հավատի հետ կապ չունի, միայն ավանդույթ է: Ես չգիտեմ, ուզեմ-չուզեմ երևի քրիստոնյա աթեիստ եմ: Ինչևէ, կրոնը վերանում է, մնում է լեզուն: Քեմալփաշայի մոտ գտնվող Քայաքոյ գյուղը( հին անունով Շանա) 130 տուն ունի, հինգ հարյուր բնակիչ: Այստեղ է ծնվել ռեժիսոր Օզջան Ալփերը: 63-ամյա Ջեմալ Վայիչը` Ջեմիլի աները ասում է, որ գյուղը մի հինգ հարյուր տարվա պատմություն ունի, աղաներ են ապրել, հետո համշենցիները եկել հաստատվել են, աղաները ճնշել են համշենցիներին, իսկ հետագայում, երբ հաստատվել է հանրապետությունը (1923թ.) ստիպել է, որ բոլորը միասնաբար ապրեն: Գյուղի պատմությունը միայն կցկտուր բանավոր զրույցներ են, ուրիշ գրավոր պատմություն չկա: Հոփա համշենցիների ոչ մի գյուղի վերաբերյալ չկա պատմություն, չես գտնի, թե որոշակի ե՞րբ, ինչպե՞ս և ինչու են եկել համշենցիները այստեղ, ինչպե՞ս հաստատվել, ինչ է եղել առաջին վերաբնակիչների անունները: Գուցե ինչ-որ տեղ օսմանյան արխիվներում լինե՞ն փաստաթղթեր: Ոչխարի մորթը Ջեմալի աղոթքի ծածկն է. -Նամազ անո՞ւմ եք,-հարցնում եմ: -Շաբաթը մեկ անում եմ: -Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ աղջիկդ աթեիստ է: -Նորմալ, մեր տանը ոչ մի ստիպողական բան չկա: Առաջին օրը Հոփայում բացօթյա թեյարանում մեր թուրքական գործընկերներ «Մի կյանք. Մշակույթի և բնապահպանության միություն» («Bir Yaşam») կազմակերպության նախագահ Ջեմիլ Աքսուի ու Հարուն Աքսուի հետ քննարկում էինք նախագիծը. և որոշվեց` հենց նույն օրը կգնանք Շանա, Ջեմիլի կնոջ` Նուրջանենց տուն, մայրը` Թեջիեն, համշենական ուտելիքի մասնագետ է: http://hetq.am/static/content/turkey/hamshen_ishkhanyan/tejine3.jpgԿանայք սեղան են գցում` սկզբում սփռոցը գետնին փռում, ապա վրան դնում կլոր սեղանը գրեթե գետնին կպած թզաչափ ոտքերով, շուրջը գետնին նստած ընդհանուր ամանից ուտում ենք բուն համշենական կերակուր` յաղալուշ` կաթնաշոռով ու սոխառածով տապակա, որ սուր համով տապակած պանիր է հիշեցնում: Մյուս կերակուրներն են տոլմա, և այլն, բայց նոր անծանոթ համը այնքնան գայթակղիչ է, որ թույլ չի տալիս մյուս համերը խառնվեն իրեն ու ձեռքս անընդհատ հացը մտցնում է ամանի մեջ յաղալուշը առնում վրան ու տանում բերանս: Ե՞րբ եմ վերջին անգամ ձեռքով ճաշ կերել: Ու խավիծը, սա էլ տարբեր իր համով մեր իմացած ալյուրով քաղցրահամ խավիծից, էլի ալյուրով է` եգիպտացորենի ալյուր, կաթի սեր, յուղ, բայց ոչ քաղցր ու էլի անունը խավիծ: Ըհը, հայ ու համշեն ևս մի նույնություն կերակուրի մեջ: Թեջիեն համշենական կերակուրը համեմում է համշեներեն երգերով. http://hetq.am/arm/articles/11632/ovqer-en-nranq-musulman-hayakhos-hamshencinery.html
  12. MosJan

    Eurovision 2012

    Armenia decides to withdraw from Eurovision 2012 March 07, 2012 | 13:03 Armenia will not participate in the 2012 Eurovision Song Contest to be held in Baku this May. The Armenian Public Television officially informed the European Broadcasting Union (EBU) of their withdrawal from the 2012 Eurovision Song Contest on Wednesday, the Eurovision website reports. “We are truly disappointed by the broadcaster’s decision to withdraw from this year’s Eurovision Song Contest,” said the Contest Executive Supervisor Jon Ola Sand on behalf of the EBU. “Despite the efforts of the EBU and the Host Broadcaster to ensure a smooth participation for the Armenian delegation in this year’s Contest, circumstances beyond our control lead to this unfortunate decision.” Consequently, only 42 countries will be represented in Baku.
  13. MosJan

    Eurovision 2012

    Մարտ 07, 2012 | 18:55 Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ներկայացրել է «Եվրատեսիլ-2012»-ից հրաժարվելու դրդապատճառները: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006 թվականից ակտիվորեն մասնակցել է «Եվրատեսիլ», իսկ 2007 թվականից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից: 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն անցավ համերաշխության մթնոլորտում եւ բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է մայիսին Վիենայում տեղի ունենալիք դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Հեռւստաընկերությունն այսուհետեւ նույնպես պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, եւ «Եվրատեսիլի» հետ` մասնավորապես: Այդուհանդերձ, ափսոսանքով հայտնում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար: Թեեւ Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, որեւէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է: Համոզված ենք, որ այն մթնոլորտը, որը ձեւավորվել է նմանատիպ եւ այլ հակահայկական հայտարարությունների եւ գործողություններին ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը, մեր պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է: Մենք հետագայում էլ շարունակելու ենք մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի այդ մրցույթին»,- ասված է հայտարարության մեջ:
  14. MosJan

    ALEPPO ՀԱԼԷՊ

    masnateluts heto DerZori Anapat@ k@shnorhen HAyerin, 3rd Haykakan hanrapeturtyun ir qurd turq yev arab harevannerov
  15. Fayton nstats antsnim quchov.... Yerg hishum eq . Es fayton lusahogi Vache Hovsepyann el e nstl... Videon gtnem post knem
  16. Arpa idz inchi es hartsnum ?? Tatulin hartsra Aziz JAn
  17. yes el turqerin ban chem asi ... te meronq es anum en uremn turq@ kani yve menq MERONC patjarov ban chenq karrogh asel
  18. http://news.am/arm/news/95773.html Վանդալիզմ Իջեւանում. ջարդել են քաղաքային զբոսայգու քանդակներն ու նստարանները (ֆոտո) Մարտ 02, 2012 | 21:29 Արդեն մի քանի օր է, ինչ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի քաղաքային այգում վանդալիզմ է իրականացվում. անհայտ մարդիկ ջարդել են զբոսայգում տեղադրված քանդակների մի մասը, ինչպես նաեւ նստարանները: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի ինժեներ Համլետ Բլբուլյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ երեկոյան ժամը 23:00-ից հետո: «Արձանները ջարդել թափել են, հետո դրանք սարքեցինք, հիմա էլ վրան պեն են փչել»: Աշխատակիցը դժվարանում է ասել, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները, սակայն նշեց, որ քաղաքում նման բան առաջին անգամ չէ, որ լինում է. «Ընդհանրապես էլի են արել, թե նստարաններ են ջարդել, թե լուսավորության սարքերը»: Բաժնի ինժեներն ասում է, որ այժմ վնասված գույքի վերականգնման աշխատանքներ են իրականացվում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ կատարվածը պարզապես դիտավորություն է: «Քաղաքային զբոսայգու նստարանները ջարդված էր, մենք վերանորոգեցինք, վերջացրեցինք: Անմիջապես հաջորդ օրը քաղաքային պուրակի նստարաներին պեն էր փչած, դիտավորյալ քարերով խփել արձաններն էին ջարդել»: Ըստ քաղաքապետի, արարքի հեղինակներն այսկերպ փորձում են իր անվան վրա սեւ բիծ թողնել: «Մենք գրավոր տեղյակ ենք պահել իրավապահ մարմիններին, որպեսզի գտնեն, պատժեն մեղավորների ու վերականգնեն համայնքին պատճառված վնասները»,-ասաց նա: Էդվարդ Արզումանյան http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200777.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200778.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200785.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200788.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200790.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200791.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200796.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200799.JPG http://news.am/pic/content/2012/02_mar/folder/P1200795.JPG Լուսանկարները` հեղինակի
  19. MosJan

    Eurovision 2012

    we sould send tatul or Tatul & Vle http://hyeforum.com/...=0entry289572
  20. Statement by the International Institute for Genocide and Human Rights Issues (A Division of the Zoryan Institute) on the Canadian Museum for Human Rights TORONTO — The International Institute for Genocide and Human Rights Studies (A Division of the Zoryan Institute) (“IIGHRS-Zoryan”) was invited to a public gathering in Winnipeg by the Canadian Museum for Human Rights (“CMHR”) in April 2003, after an initial meeting with Gail Asper in Toronto. As a Canadian institution, we lent our name publicly in support of the CMHR at an early stage. Our early enthusiasm diminished over time, owing to the politics surrounding the museum. Owing to such politics, we still have no idea how the Armenian Genocide and other cases will be represented in the CMHR. The IIGHRS-Zoryan made a detailed presentation to CMHR officials in December 2009, as part of its public consultation, on how to represent genocide in general, and the Armenian Genocide in particular. When we found that the public consultations were not being taken into consideration by museum officials, and there was an outcry from various communities about what they felt was unfair treatment, we subsequently issued two public statements on this issue in February and August 2011, and wrote directly to Stuart Murray, the museum’s President and Chief Executive Officer. None of the points have been dealt with by the CMHR, nor has our letter been responded to. The arguments can be read in detail on the IIGHRS-Zoryan website, at http://www.genocidestudies.org/Announcements/How%20Genocide%20Should%20be%20Represented%20in%20the%20CMHR%20v20.pdf and http://www.genocidestudies.org/Announcements/Genocide%20Multiculturalism%20and%20the%20CMHR.pdf The essence of the arguments is as follows. The lack of responsiveness of the CMHR and the absence of information about how cases of the gross violation of human rights will be represented raise questions as to which cases will be included, how much space will be allotted to each case, what their content will be, if they will have a permanent or only temporary exhibit, and how these decisions are made. Moreover, there is a close relationship between the gross violation of human rights and genocide that is being neglected in the museum’s planning. Unless we study such cases comparatively, the lessons that can be learned are of limited value, particularly with a view to the prevention of such cases. In trying to fend off criticism from various community groups over its handling of these issues, the CMHR posted a statement on its website, originally appearing as a letter in the Globe & Mail on March 23, 2011, that the museum is not about genocide and never was. The August 2011 IIGHRS-Zoryan editorial rebutted this with explicit statements to the contrary from the museum’s own publicity. The editorial also argued the benefits of studying the known cases of genocide on a comparative basis. Finally, the editorial pointed out that as a federal institution, the CMHR was legally required to adhere to the official Canadian policy of multiculturalism, which is to integrate all citizens into Canadian society and treat them fairly and equally. We recently learned from Armenian community representatives that the museum will include the five genocides officially recognized by Canada’s Parliament, including the Armenian Genocide, but we still do not know how they will be represented or how the CMHR will deal with the fundamental questions raised in our two public statements. It seems that the CHMR is playing community politics by contacting different groups at different times, while ignoring the challenging questions raised by an institute whose mission is the study of these very issues. We raise these issues today to make the Armenian community aware of what has transpired over the past eight years. The IIGHRS-Zoryan calls upon the Armenian community of Canada to speak with one voice and to demand answers to these questions, for which we have been awaiting an answer for a long time.
  21. How Will the Canadian Museum for Human Rights Represent Genocide?
  22. de tghaner@ etqan achqaluys xmeluts heto eli vat chen xaghatsel Yura Movsisyan becomes father to baby girl FC Krasnodar’s management had permitted Yura Movsisyan to end the training prematurely to leave for the United States, with his wife being near her time. The Armenia national team footballer has welcomed a baby girl into his life, Ffa.am reported. We congratulate the footballer on the birth of his baby girl and wish the baby perfect health and happiness.
  23. «Որն է պաշտոնյաների սիրած երգը» Aziz jan ..
  24. Հայաստանում քաղցկեղի բուժման դեղամիջո՞ց են գտել Փետրվար 28, 2012 | 12:13 «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը իրականացնում է ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ գիտահետազոտական աշխատանքներ: Նպատակը` կենդանի օրգանիզմների վրա ցածր ակտիվությամբ ռադիոակտիվ նյութերի ազդեցության ուսումնասիրությունն է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Քանի որ ռադիոակտիվ նյութերի ներմուծման համար հարկավոր է կառավարության թույլտվությունը, կոմիտեն կառավարության մարտի 1-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ` նշված կենտրոնին 1 տարով լիցենզիա տրամադրելու մասին; Կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Սեներիկ Հայրապետյանը NEWS.am-ին հետ զրույցում ասաց, որ ռադիոակտիվ փորձաքննություններն ացկացվում են առնետների եւ մկների վրա` քաղցկեղի եւ նյարդային հիվանդությունների բուժման համար դեղամիջոց հայտնաբերելու համար: Աշխատանքներն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, արդեն մոտ 30 տարի: Ըստ Ս. Հայրապետյանի` հետազոտություններն արդեն իսկ ավարտական փուլում են, ինչի մասին առաջիկայում հանրությանը կտեղեկացնեն ավելի մանրամասն:
×
×
  • Create New...