-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Էրդողանը նորմալ է համարել հակահայկական ակցիայի ժամանակ հայերին վիրավորող կարգախոսները Փետրվար 28, 2012 | 17:05 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Խոջալուի իրադարձություններին նվիրված Ստամբուլում տեղի ունեցած բողոքի ակցիային։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը շեշտել է, թե իրենք կրկին համերաշխություն են հայտնում եղբայր ադրբեջանցիներին՝ հավելելով, թե Ստամբուլում ակցիայի ժամանակ հնչած մի քանի կարգախոսները չեն կարող ստվերել իրենց համերաշխությունն ուղղված ադրբեջանցիներին։ Նշենք, որ թուրքական իշխանությունների հովանավորությամբ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունեցել Խոջալուի իրադարձություններին նվիրված բողոքի ակցիա, որը վերածվել է հայերի դեմ ատելություն եւ թշնամանք հրահրող միջոցառման, որի ժամանակ հավաքվածների ձեռքին եղել է հայերին խիստ վիրավորող կարգախոսներ։ Թուրք առաջադեմ գործչները քննադատել են այս ակցիան։ Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ հայտարարելով, թե ադրբեջանցիների թափած արյունը գետնին չի մնա։
-
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է երկրի կառավարությանը ցեղասպանությունների վերաբերյալ նոր օրինագծի տեքստ պատրաստել, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը` գրաքննել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:Սարկոզիի հայտարարության համաձայն, «նախագահն ի գիտություն է ընդունել որոշումը» եւ «գնահատել բոլոր նրանց հիասթափությունն ու խորը ցավը, ովքեր երախտագիտությամբ եւ հույսով էին արձագանքել այդ օրենքի ընդունմանը, որն ուղղված էր ժխտումից իրենց պաշտպանությանը»: Սարկոզին «հանձնարարել է կառավարությանը նոր տեքստ պատրաստել, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»: Սարկոզին հանձնարարել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ պատրաստել http://news.am/arm/news/95298.html
-
French Constitutional Council Rules Against Armenian Genocide BillPARIS — France’s top judicial body on Tuesday rejected as unconstitutional a French National Assembly bill backed by President Nicolas Sarkozy to punish denial of the Armenian genocide claiming that it infringed on freedom of expression. The Constitutional Council ruled that the bill passed by both houses of the French parliament amounts to an “unconstitutional infringement of the exercise of freedom of expression and communication.” “It is legitimate for the Parliament to institute... Source: Massis Post Armenian NewsPublished: 2012-02-28 17:35:42 GMT
-
http://www.youtube.c...eature=youtu.be
-
http://www.livenation.com/Charles-Aznavour-tickets/artist/750650 Azat jan Achqt Luys
-
ՀՈՎԻՎԸ » գեղարվեստական ֆիլմը պատում է տասներորդ դարի հանճարեղ աստվածաբան, միստիկ փիլիսոփա, բանաստեղծ, երգահան եվ, ուղղակի, առաքինի, արդարամիտ, մարդասեր ու կարեկից մարդու՝ սբ. Գրիգոր Նարեկացու վարքի մասին: Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2010 թվականին, ավարտվել՝ 2012 --ին Նկարահանումները տեղի են ունեցել Արեվմտյան Հայաստանի Վանա լճի մոտ գտնվող Նարեկ գյուղում, նրա մոտակայքում գտնվող քարայրներում, ուր ճգնել է Գրիգոր Նարեկացին, եվ Արեվելյան Հայաստանի տարբեր վանքերում ու այլ վայրերում: Սցենարի հեղինակ՝ Արթուր Էդար Բեմադրող ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան Բեմադրող օպերատոր՝ Կարեն Ստեփանյան Բեմադրող նկարիչ՝ Նաիրա Ասատրյան Երաժշտությունը Արմեն Քարամյանի Արման Պարսամյանի Հնչյունային ռեժիսոր՝ Արտակ Ասրիյան Արման Պարսամյան Պրոդյուսեր՝ Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյան Արտակ Ավդալյան Գլխավոր դերում ՝ Արթուր Կարապետյան Դերերում ՝ Ռոբերտ Հարությունյան Հայկ Սարգսյան Արթուր Նալբանդյան Աիդա Սիմոն
-
00:42, 19 փետրվարի, 2012 Անի Մարտիրոսյան Փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հովիվը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Դեռ նախօրեին համացանցում զետեղված ազդագրից քաղում եմ, որ ֆիլմը Սբ. Գրիգոր Նարեկացու մասին է, և առաջին տարակուսանքս արդեն խանգարում է ինձ ուրախություն ապրել ստեղծագործական նման գովելի ձեռնարկի համար: Որքանո՞վ բնորոշիչ կարող է լինել ֆիլմի «Հովիվը» անվանումը մի սրբի համար, ով առավել հայտնի է իր ճգնակեցությամբ, քան հովվական` ասել է թե ժողովրդին մերձ ու մոտ ապրած կյանքով: Որոշեցի չշտապել, մանավանդ, կարդում եմ` ֆիլմի պրոդյուսեր` Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան, ասել է թե` անհանգստանալու կարիք չկա, հոգևորականի խորհրդատվական հոգածությունը միայն բավական պիտի եղած լինի խմբագրելու ֆիլմի ստեղծագործական կազմի` հոգևոր կյանքի վերաբերյալ հնարավոր անտեղյակությունն ու սիրողական վերաբերմունքը: Սակայն ֆիլմի դիտումը հաստատեց իմ բոլոր տարակուսանքները: Այն ոչ միայն արժանի չէր Հայ առաքելական սուրբ եկեղեցու մեծագույն սրբին ներկայացնելու, այլև որպես կինոարտադրանք` էկրան բարձրանալու: Հայկական մեռնող կինոյի թշշացող մոխրից վերջին տարիներին վեր հառած սերիալային «վերածնունդն» իր խոր կնիքն էր թողել ֆիլմի վրա թե´ տեխնիկական, թե´ դերասանական կազմի ընտրության, թե´ կիտչային անբնական միջավայրերի, թե´ հագուստների ձևավորման, թե՛ լեզվական և բազում այլ առումներով: Շատ ափսոս: Աշխատանք է կատարվել, մտածում ես` ինչո՞ւ պիտի այսպես լիներ: Մի պատասխան ունեմ. երբ հավակնություններդ գերազանցում են ասելիքդ, երբ նյութին մոտենալու ակնածանքը տրորվում է շուտափույթ էժանագին ծափեր ու շահույթ ստանալու հանդգնությամբ, երբ անտեղյակությանդ մասին տեղյակ չես, երբ առավելապաշտությունդ ստիպում է քեզ բաժին հասնող հողակտորդ հերկելը թողնել ու մոտենալ այլոց խորախորհուրդ շտեմարանների բարիքները քննելու: Այս միտումը միայն մերօրյա «կինոարվեստին» վերագրելը սխալ կլիներ: Այն լայնորեն առկա է մեր կյանքի բոլոր ոլորտներում` առօրյայից մինչև ընկերային, հասարակական, մշակութային, քաղաքական հարթություններ: Հետխորհրդային տարիներին առաջացած արժեքային մեծ վակուումը փութով լցվեց ամեն տեսակ դյուրամարս ու քայքայիչ գաղափարներով ու հոսանքներով, և այս գործընթացն այլևս անդառնալիորեն անվերահսկելի էր. ի դեպ` հարմարավետության տեսակետից` իդեալական: Վերադառնանք ֆիլմին, որին չանդրադառնալ չենք կարող, քանի որ գործ ունենք ոչ միայն ուղղակի անհաջող ռեժիսուրայի հետ, այլև, ցավոք, միտումնավորության, որը չտեսնելու տալը հերթական անգամ ոմանց պիտի թույլ տա շարունակել տրորելով անդրադառնալ մեր մեծերին: Հենց այս համատեքստում կուզենայի հիշեցնել, թե վերջին տարիներին որքան տենդագին փորձեր արվեցին վերախմբագրելու մեծն Խորենացուն, իբր` սխալ ժամանակաշրջանում «տեղադրված» պատմագրի, Սուրբ Վարդան զորավարին` իբր տաքարյուն արկածախնդրի, Գարեգին Նժդեհին` քահանայի որդուն, իբր` հեթանոսի, Եղիշե Չարենցին` իբր արվամոլի, և վերջապես` մեր եկեղեցու մեծագույն դեմքերին` Մեսրոպ Մաշտոցին, Կոմիտասին ու հիմա էլ բացահայտորեն այս ֆիլմով Սբ. Գրիգոր Նարեկացուն` իբր նույն այդ եկեղեցու կողմից մերժվածների: Ֆիլմում անթաքույց կերպով Գրիգոր վանականը ներկայացվում է որպես, թող ներվի ինձ ասել, ժողովրդականություն վայելող պոպ-աստղ` ժողովրդին խորթ և անգամ Աստծուն ու եկեղեցական կյանքին անհաղորդ մյուս եկեղեցականների հակադրության ֆոնին: Բողոքական այս պաթոսի մեջ Եկեղեցին և լայն առումով եկեղեցական կյանքն այս ֆիլմում նվազեցված են վանքի ավերակների ու անշունչ միջավայրի: Ուղերձը մեկն է` Նարեկացուն ներկայացնել որպես ժամանակի Հայ առաքելական եկեղեցու «ինկվիզիցիոն» զոհի (այն դեպքում, երբ սյուժետային իմաստով հեղինակին չէր հաջողվել անգամ վեր հանել որևէ մեկ շարժառիթ` այս էժանագին դրույթը կամ վարկածը ներկայացնելու համար)` այդպիսով կանաչ լույս վառելով երկրումս վխտացող աղանդավորական շարժումների համար: Աղանդավորական ծանոթներ ունենալով՝ կարող եմ հաստատել, որ բացարձակապես մերժելով սրբերին` աղանդավորներն ընդունում են Սբ. Գրիգոր Նարեկացուն բացառապես այն պատճառով, որ նա իբր Հայ առաքելական եկեղեցու հալածյալ է եղել: Առանց այդ էլ սյուժետային ոչ մի տրամաբանության չենթարկվող, բայց խաղարկային համարվող այս ֆիլմն աչքի է ընկնում նաև ակնհայտ խարիզմատիկ-աղանդավորական ոճաբանությամբ. մասնավորապես` եթե ժողովրդական ասք ու պատումի մեջ բանահյուսական կանոններով միանգամայն արդարացված կարող է լինել մեծագույն սրբի հրաշագործ վարքաբանության որոշակի չափազանցվածությունը, ապա որպես Նարեկացի հոգևորականի առանցքային հատկանիշներ՝ ֆիլմի ձևաչափով դրանց պարզունակ, «նատուրալիստական» մատուցումը խոսում է ռեժիսորի` այս չափազանց բարդ թեմային մակերեսայնորեն և անպատասխանատու անփութությամբ վերաբերվելու մասին: Աղանդավորական բուժսեանս կամ աճպարարական հնարք հիշեցնող տեսարանները հոգևոր էժանագին գովազդ են հիշեցնում և կարող են էականորեն խաթարել մեր հասարակության հիմնականում դեռևս անկայուն ու նվազ հոգևոր գիտելիքներն ու պատկերացումները: Հրաշագործությունը երբևէ ավանդական եկեղեցում, մանավանդ մեր եկեղեցում այդքան պարզունակ չի ներկայացվել` առանց հոգևոր խորը իմաստի և բովանդակության: Անապատական ինքնաքննության, խոկումի ու աղոթքի, երկնային արքայության հասնելու հանապազօրյա անդուլ ջանքերի ու խիզախումի մեջ է հյուսվել նրանց երկրային կյանքը, և այդ ճանապարհով քայլելու կտակը մեզ հասել է ոչ միայն նրանց թողած գրավոր ժառանգության, այլև մեր եկեղեցու միջոցով, որն իր հավատացյալին մշտապես հորդորել և հորդորում է օրինակ վերցնել իր սրբերից` մանավանդ ներկա փոթորկալից կյանքում այլ հոսանքներից չնավաբեկվելու ու ապահով Ափ հասնելու համար: Նարեկացին հայ ժողովրդի համար այն մեծագույն սուրբն է, որի մասին կամ պիտի նկարահանել կատարյալ ֆիլմ, կամ առհասարակ հանձն չառնել նման ձեռնարկ: Ընթերցողը կհարցնի. «Ո՞րն էր հապա Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի դերն այս ֆիլմի ստեղծման մեջ, եթե այսչափ աղաղակող թերությունները չեն կանխվել»: Ձեռնպահ մնալով որևէ մեկնաբանությունից` փաստեմ միայն, որ սրբազան հայրը Հայաստանում Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն է: Ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանությունից, բայց հարցնելու իրավունք ունեմ. - Սրբազա՛ն Հայր, այս ֆիլմո՞վ եք ցանկանում ներկայանալ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտին` հայ ժողովրդին: Սա՞ է Մայր եկեղեցու հետ անկեղծորեն համագործակցելու Ձեր մեծ ցանկության այցեքարտը:
-
Հրեական անունով, հայկական ազգանունով եւ ուզբեկական անձնագրով «լավ ախպերը» հայտնվել է ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է ընդունել հետխորհրդային «ախպերության» յոթ ենթադրյալ հեղինակությունների եւ ճապոնացի երկու յակուձաների նկատմամբ, որոնց թվում նաեւ հրեա-հայկական անուն-ազգանունով ոմն Լազար Շայբազյան կա: Ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ խմբավորումը բնութագրվում է իբրեւ «բազմազգ հանցավոր համախումբ` կազմված եվրասիական մի քանի հանցագործ խմբավորումների ավագ անդամներից, որոնք հիմնականում ձեւավորվել են նախկին Խորհրդային Միության երկրներում, բայց գործում են Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում»: «Սեւ ցուցակում» յոթ մարդ է հայտնվել` Ալեքսեյ Զայցեւ, Կամբիչեկ Կոլբաեւ (շրջապատում հայտնի իբրեւ Կամչի Բիշկեկսկի կամ Կոլյա-կիրգիզ), Վլադիսլավ Լեոնտեւ (Բելոբրիսի կամ Բելի), Ալեքսանդր Մանույլով (Սաշա Սամարսկի), Գաֆուր Ռախիմով, Վասիլի Խրիստոֆորով (Վասյա կամ Վոսկրես) եւ Լազար Շայբազյան: Ցուցակի վերաբերյալ ասվում է, որ առանցքային դեմքերը Լեոնտեւն ու Խրիստոֆորովն են, նրանք երկուսն էլ հանցավոր գործունեություն են իրականացնում` ներառյալ թմրանյութերի մաքսանենգություն, եւ մասնակցել են ռուսական կազմակերպված հանցավոր ցանցի տարածքային խմբավորումների միջեւ փոխհրաձգությանը: Միեւնույն ժամանակ, մասնագետների խոսքով, ամերիկյան նոր ցուցակի ամենահայտնի անունը Գաֆուր Արսլանբեկ Ռախիմովն է: Ուզբեկստանում եւ Ռուսաստանում նա հայտնի է իբրեւ գործարար, մարզական գործիչ եւ բարերար, որը բարձր պաշտոններ է զբաղեցնում բռնցքամարտի ազգային եւ միջազգային ֆեդերացիաներում եւ օլիմպիական կոմիտեում: ԱՄՆ-ում նրան անվանել են ուզբեկական կազմակերպված հանցավորության ղեկավարներից մեկը, որը մասնագիտացած է Կենտրոնական Ասիայի երկրներում թմրանութերի կազմակերպված արտադրության մեջ: Ինչ վերաբերում է մնացածներին, Կոլբաեւը բնոթագրվում է իբրեւ Կենտրոնական Ասիայի երկրների «նայող»: Նշված են բոլորի հասցեները տարբեր վայրերում, այդ թվում` Ռուսաստանում եւ Դուբայում, ինչպես նաեւ ռուսական եւ ուզբեկական անձնագրերի առկայությունը: Հինգշաբթի օրը` փետրվարի 23ին Վաշինգթոնում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարարի հետախուզության գծով տեղակալ Դեվիդ Քոենը հստակեցրել է, որ ԱՄՆ-ի ֆիննախը վերոնշյալ անձանց ձերբակալման հարց չի բարձրացնում: Դրանով պետք է զբաղվեն ԱՄՆ իրավապահ այլ մարմիններ: Պատժամիջոցներով մասնավորապես նախատեսվում է սառեցնել նշված անձանց ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ցանկացած ակտիվներ եւ արգելել ԱՄՆ-ի քաղաքացիների կամ ԱՄՆ-ում բնակվող անձանց հետ որեւէ գործարքի իրականացումը: Ճապոնական յակուձաների մասին, որոնցից ցուցակում հայտնվել են երկու անձ եւ «Յամագուծի-գումի» խմբավորումը, Քոենը հայտնել է, որ նրանց տրամադրության տակ միլիարդներով հաշվվող եկամուտներ կան, գրում է NEWSru.com-ը:
-
Թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Անկարայի արդարադատության պալատում հայտնաբերված Աստվածաշունչն ունի 1500 տարվա հնություն, հերքվել է թուրք պրոֆեսորի կողմից։ Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ արամեերեն լեզվի մասնագետ, պրոֆ. Համզա Հոջագիլը նշել է, թե խնդրո առարկա Աստվածաշունչն ինքը ուսումնասիրել է դեռեւս 1987 թվականին եւ դեռ այն ժամանակ ասել, որ այն կեղծ է։ Պրոֆեսորի խոսքով՝ այն չունի 1500 տարվա հնություն։ Նա պնդել է, որ հայտնաբերված Աստվածաշունչը կազմված է չմշակված եւ կեղտոտ կաշվից՝ շեշտելով, որ 1500 տարի առաջ կաշին շատ մանրակրկիտ է մշակվել։ Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Անկարայի արդադատության պալատի գրապահոցներում պահվող 1500 տարուց ավել վաղեմություն ունեցող մի Աստվածաշունչ, որի արժեքը կազմում է 40 մլն լիրա (25 մլն դոլար) ոստիկանների հսկողության տակ տեղափոխվել է Անկարայի էթնոգրաֆիկ թանգարան։ Նշվել էր, թե Աստվածաշունչը ուսումնասիրելու համար Անկարային պահանջով է դիմել Վատիկանը։ http://news.am/arm/news/94794.html
-
iy shan vordiq .... 20 tray Artsax@ cheq janachum.. hima yerkir@ qandum eq heriq chi mi natsyonalis kronavornerin el janachum eq rekavarr. vay baxt em asel e baxttt..
-
UK recognizes Syrian rebels Britain will recognize the Syrian National Council as a "legitimate representative of the Syrian people," Foreign Secretary William Hague said in the run-up to the "Friends of Syria" meeting in Tunisia. In a move that is unlikely to placate Chinese and Russian concerns over taking sides in a civil war, Hague further condemned Assad's government as "a criminal regime." Just minutes before a sideline meeting with members of the Syrian opposition on Friday, Hague urged the international community to "tighten the diplomatic and economic stranglehold" on Syrian president Bashar Assad's regime. After pledging to intensify links with the opposition, Hague continued “we will now treat them and recognize them as a legitimate representative of the Syrian people." He further claimed “it is very important in Moscow and Beijing for there to be a re-evaluation of the position” as Syria continues to slide “towards greater chaos and bloodshed.” Hague also expressed frustration at those who had accused the UK of arming the Syrian opposition. "We have in the European Union an arms embargo on Syria, so of course we will observe that arms embargo in all directions." The meeting of world leaders at the Friends of Syria conference in Tunis comes as the country slides deeper into conflict. With the situation drastically deteriorating, those in attendance hope to pressure Assad to allow a ceasefire in order to provide humanitarian assistance to the worst affected areas, especially in the besieged city of Homs. Russia and China boycotted the meeting over its inherently unbalanced approach, which they say favors the opposition. However, Moscow remained committed to ending the violence in Syria and supported a UN plan to institute an immediate ceasefire. “We call on the Syrian government and the armed groups…to immediately take all necessary steps to prevent further deterioration of the humanitarian situation," Russian Foreign Ministry spokesman Aleksandr Lukashevich said on Friday. Lukashevich further urged both sides to cooperate with humanitarian relief efforts by the UN and the International Committee of the Red Cross. However, Moscow remained adamant that both sides were responsible for the violence, and maintained that humanitarian relief must not be used as a pretext for military intervention. Russia also expressed its support for the appointment of former UN Secretary-General Kofi Annan as the UN and Arab League envoy for the crisis in Syria. Although Moscow remains committed to ending the ongoing crisis in Syria, Russian Foreign Minister Sergey Lavrov had previously characterized any “demand of regime change” as the direct path to “even more deaths” and “full civil war.”
-
My Uncle Rafael Official Movie Trailer http://www.myunclerafael.com A desperate TV producer convinces an old Armenian Uncle to star in a new reality show. Cultures collide when Uncle Rafael is thrown into an American family household where he has one week to save a dysfunctional and broken family from falling apart. The only rule—everyone must follow HIS rules. Cast Vahik Pirhamzei, John Michael Higgins, Missi Pyle, Anthony Clark, Rachel Blanchard, Joe Lo Truglio, Lupe Ontiveros, Anahid Avanesian, Carly Chaikin, Sage Ryan, Ursula Taherian Directed by Marc Fusco Written by Scott Yagemann & Vahik Pirhamzei Based on characters created by Vahik Pirhamzei Produced by Michael Garrity, Vahik Pirhamzei *Sign up for UPDATES here to be notified of release date and My Uncle Rafael news: http://myunclerafael.com/main/updates/ http://www.myunclerafael.com http://www.facebook....159380487429010 Category:
-
The Beautified Project - Kilikia
-
Gamavor jan Thanks, Good find Brother
-
This historical documentary, produced by independent Armenian producer Arsen Hakobyan, aims to reveal how the Armenians have been forerunners in spreading Christianity throughout Europe. Watch the full length video From Ararat to Europe on our site...For centuries the Armenians have been the forerunners in spreading Christianity in the world and have been sanctified by different European nations. It is remarkable that, thanks to Leonardo da Vinci's travels to Armenia, European church construction adopted Armenian architectural traits.This film aims to reveal how that Armenian mark of influence spread from Ararat to Europe.Producer: Arsen Hakobyan and Sargis PetrosyanDirector: Artak AvdalayanLanguages: Armenian, Russian, EnglishSubtitles: Armenian, Russian, EnglishDuration: 52 min.Contact: arsen2003a@yahoo.com
-
ԼԵԶ-ՈՍՏԻԿԱՆ Miyayn HAyer@ kareli e inchu che, bayst ov ?? inchpes ?? asenq MAmuli depqum haskanali e isk arrorya kyanqum ??? motenum e dzez ԼԵԶ-ՈՍՏԻԿԱՆ@ yev asum duq yeritasard nor ARA asetsiq dzer @enkeroj@ duq $15 tuganvats eq ?? kam 3 or KomAygu shrjakayq@ pit maqreq yerekoyan jamerin
-
Փետրվարի 21-ը հայոց լեզվի պահպանման օրն է http://hetq.am/static/news/b/2012/02/10932.jpg19:29, 21 փետրվարի, 2012«Լեզվի մասին օրենքը», որը կարգավորում է ՀՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, լեզվի վիճակը, Հայաստանի Հանրապետությունում գրեթե չի գործում: Այն պետք է կիրառի լեզվի պետական տեսչությունը, որի «անունը կա, ամանումը չկա»: Այսօր՝ հայոց լեզվի պահպանման օրվան նվիրված միջոցառման ժամանակ, նման կարծիք հայտնեց գրող, «9-րդ հրաշալիք» հանդեսի խմբագիր Վաչագան Սարգսյանը: «Լեզվի պետական տեսչությունը կրթության և գիտության նախարարությունից առանձնացված ստորաբաժանում է, որը որոշումներ չի կարողանում ընդունել, քանի որ չունի հայերենի բարձրագույն խորհուրդ: Այնտեղ կա ընդամենը 10 աշխատող, ովքեր հազիվ են հասցնում արձանագրել այս կամ այն վայրում փակցված ցուցանակում գրված օտարալեզու արտահայտությունները և աշխատում, որ դրանք հայերենով փոխարինվեն»,- ասաց բանախոսը: Վաչագան Սարգսյանը նշեց , որ չի պահպանվում նաև «Գովազդի մասին» օրենքը. «Շատ ցուցանակներում հայերեն արտահայտությունները բացակայում են կամ շատ ավելի փոքր, չնկատվող են, քան օտարալեզու արտահայտությունները»: Հիշեցնենք, որ ըստ «Գովազդի մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է։ Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում՝ գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով։ Այս դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի և մակնիշների վրա։ Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին։ Իսկ ինչ վերաբերվում է համացանցում հայոց լեզվի ընդհանուր վիճակին, մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հայերենը աղավաղվում է նաև սոցիալական ցանցերում: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների 60 տոկոսը բջջային հեռախոսներից է մուտք գործում համացանց, որոնց մեծ մասը հայերեն գրելու և կարդալու հնարավորություն չի տալիս, կամ էլ համակարգիչներով օգտվելիս նախընտրում է լատինատառ գրել: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դեռևս 3-4 տարի առաջ մենք համակարգչով հայերեն գրելու հնարավորություն չունեինք, իսկ հիմա նման հնարավորություն կա, բայց մեծ մասը այն չի օգտագործում: «Ես սարսափում եմ մեր Facebook-ի լեզվից, արտահայտչամիջոցներից. մի շարք հայերեն արտահայտություններ պարզապես ծիծաղելի են, երբ լատինատառ ես գրում, ինչպես օրինակ «սեխ ուտել» (sex utel), «հարգանքի տուրք մատուցել» (harganqi turq matucel) և այլն»,- ասաց մեդիայի փորձագետը: Նա նշեց նաև, որ ներկայում համացանցում Հայաստանը շատ փոքր տեղ ունի: Միակ շուկան, որը մեզ լուրջ է ընդունում, պոռնո շուկան է, որին հայկական արտադրանք էլ է մատուցվում: Նրա կարծիքով՝ հայերենի դերը համացանցում համեմատաբար կբարելավվի, եթե կառավարությունը համապատասխան միջոցառումներ ձեռնարկի, պայմանագրեր կնքի բջջային հեռախոսներ արտադրող միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի այնտեղ ներմուծվեն նաև հայերեն լեզվով ծրագրեր: Հրաչուհի Ալմաստյան
-
«Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն http://ter-hambardzum.do.am/Nkarner_11/no_valentines_day.jpgՀույս ունեի, որ մեր ԶԼՄ-ների գոնե մեծ մասը խելքի կգան և չեն թմբկահարի այս թյուրիմացության մասին, բայց, ցավոք սրտի, արդեն մի քանի օր է, ինչ անգամ Հայաստանի և Արցախի պետական հեռուստաալիքները գովազդում են «սուրբ վալենտինի տոնի առիթով» ինչ-որ ակցիաներ` փաստորեն գովազդելով նաև այս շինծու տոնը: Ավելորդ չեմ համարում նույնությամբ տեղադրել անցած տարի գրածս հոդվածը: Խորհրդային Միության «երկաթյա վարագույրը» յուրօրինակ պատվար էր, որ տասնամյակներով մեկուսացրել էր խորհրդային հասարակությանը արտաքին աշխարհից: ԽՍՀՄ փլուզումով փլվեց նաև այդ պատվարը, և արտաքին աշխարհի, հատկապես արևմուտքի արժեքները հեղեղի պես փլվեցին հետխորհրդային երկրների վրա` իրենց հետ բերելով առավելապես կեղծ արժեքների կեղտաջրեր: Արդյունքում հետխորհրդային հասարակությունը, որ նախորդ տարիներին «սովետական մարդու» կերտման ճանապարհին գրեթե կորցրել էր հոգևոր իմունիտետը, սկսեց խեղդվել կեղտաջրերի այդ հորձանուտում: Վերոնշյալ կեղծ արժեքներից մեկն էլ, այսպես կոչված, «սուրբ Վալենտինի» տոնն էր, որ հետխորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում (այնուհետև նաև Արցախում), սկսեց արհեստականորեն տարածվել նախորդ դարի 90-ական թվականներից սկսած: Ցավով պետք է արձանագրել, որ հերթական այս աղբը լայնորեն սկսեց գովազդվել մեր իսկ ԶԼՄ-ների կողմից. ամեն տարի` հերթական փետրվար 14-ի նախօրյակներին, հեռուստատեսության ու ռադիոյի եթերից զվարթորեն սկսվում էր ազդարարվել «բոլոր սիրահարների տոնի» մասին, մամուլում տեղ էին գտնում համապատասխան հրապարակումներ (հետագայում գումարվեց նաև համացանցը), իսկ պակասն էլ լրացնում էին տարբեր միջոցառումները, օրինակ` մեր շոուբիզնեսի երգիչ-երգչուհիների` տվյալ առիթով կազմակերպված համերգները: Մինչդեռ փաստենք, որ ավելին պետք էլ չէր, որպեսզի հոլիվուդյան ֆիլմերի ու լատինաամերիկյան սերիալների տխրահռչակ ազդեցությամբ «դաստիարակվող» երիտասարդ սերունդը խանդավառությամբ կուլ տա հերթական խայծը: Խոստովանենք, որ առաջին հայացքից տոնը բավականին գրավիչ ու գայթակղիչ է: Այն արծարծում է մարդկային այնպիսի վեհ ու գեղեցիկ արժեք, ինչպիսին սերն է: Խիստ ռոմանտիկ են տոնի ավանդույթները` սիրո խոստովանությամբ խորհրդավոր երկտողերը, սիրելիին նվեր տրվող քաղցրավենիքները և այլն: Գումարենք սրան նաև «սիրահարների հովանավոր սուրբ Վալենտինի» սրտառուչ պատմությունը, և կարծես թե միայն բացառապես դրական պատկեր ենք ստանում` առանց անհանգստություն զգալու որևէ լուրջ հիմքի: Բայց սա միայն «կարծես թե»… Նախ խիստ տագնապալի է այն տենդագին օտարամոլությունը, որով համակված է մեր հասարակության զգալի մասը: Ցանկացած «իմպորտնի ապրանքի» նկատմամբ դեռևս խորհրդային շրջանից ենթագիտակցորեն մեզ փոխանցված հիվանդագին նախապատվության մտայնությամբ հալած յուղի պես ընդունում ենք դրսից եկած ամեն մի զրթուզիբիլ` թերևս դա համարելով «ինտեգրվել համամարդկային արժեքներին»: Մինչդեռ սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները մոռացության մատնած և պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով տարված ժողովուրդը հազիվ թե որևէ տեղ ու դեր ունենա համամարդկային ընտանիքում: Արմատներից կտրված ծառը, ինչքան էլ ձգտի ճյուղերը երկինք խոյացնել, միևնույն է, դատապարտված է չորանալու: Խնդիրը միայն տոնի օտար ծագումը չէ, այն հիմնված է սուտ պատմության վրա և շղարշված կեղծքրիստոնեական քողով: Համաձայն տոնի պատմական հիմք համարվող լեգենդի` 269 թ. Հռոմի Կլավդիոս կայսրը, ընտանեկան կյանքի պատճառով հեռավոր արշավանքներից խուսափող հռոմեական բանակի համապատասխան տրամադրվածությունները վերացնելու նպատակով, կայսրության մեջ ամուսնություններն արգելող հրաման է արձակում: Հրամանին չի ենթարկվում միայն Վալենտին անունով եպիսկոպոսը` շարունակելով գաղտնի պսակադրություններ կատարել: Սակայն ի վերջո բռնվում է և բանտարկվում, ապա` դատապարտվում մահապատժի: Սակայն մահապատժից առաջ Վալենտինը հաջողացնում է սիրավեպ սկսել բանտապետի դստեր հետ` նրան սիրային երկտողեր ուղարկելով: Եվ նրա մահապատժի օրն էլ հռչակվում է բոլոր սիրահարների տոն: Հոլիվուդյան որևէ ախմախ ֆիլմի սցենարի համար վատ չէ իհարկե, բայց հեռու է ինչպես իրականությունից, այնպես էլ եկեղեցական ավանդությունից: Նախ` պատմությունից հայտնի չէ ոչ Կլավդիոս կայսեր նմանատիպ հրամանի, ոչ էլ առհասարակ նմանատիպ եղելության մասին: Դժվար է նաև պատկերացնել, որ երեք դար Հռոմեական կայսրության մեջ հեթանոսական բարքերին ընդդիմացող և հանուն քրիստոնեական հավատքի ամենադաժան եղանականերով նահատակվող հսկայաքանակ քրիստոնյաները հանկարծ որոշել էին հլու-հնազանդ ենթարկվել նման հրամանի, և միայն մեկն էր հիշել իր քրիստոնեական հավատքի ու խղճի թելադրանքի մասին: Մյուս կողմից էլ հեթանոս կայսեր համար հազիվ թե որևէ նշանակություն ունենար քրիստոնեական ծեսով կատարված պսակադրությունը: Իսկ լեգենդը հորինողը կրոնական գիտելիքներից, մեղմ ասած, բոբիկ է եղել, քանի որ Պսակի խորհուրդը տվյալ ժամանակաշրջանում գոյություն չի ունեցել, այն առաջացել է 4-րդ դարում: Հավելենք նաև, որ քրիստոնեական սկզբունքների տեսակետից էլ խիստ խոցելի է եպիսկոպոսի և բանտապահի դստեր սիրավեպի հեքիաթը: Լեգենդն իրականում առաջացել է ուշ միջնադարում` աշխարհիկ գրականության մեջ, իսկ տոնը լայն տարածում է գտել գործարար շրջանակաների կողմից` տոնին առնչվող ատրիբուտների վաճառքից շահույթ ստանալու նպատակով: Տոնի հիմքը էրոտիզմին նվիրված հեթանոսական տոնակատարությունն է` լուպերկալիան, որ Հռոմեական կայսրության մեջ նշվում էր փետրվարի 14-ին: Այդ օրը բոլորը թողնում էին իրենց գործերը և սկսում խրախճանքներ կազմակերպել` նպատակ ունենալով գտնել իրենց սիրային զույգին: Նվերների կամ գրությունների միջոցով սիրեցյալի սիրտը շահելը նույնպես գալիս են այդտեղից: Քանի որ Կաթոլիկ եկեղեցին փետրվարի 14-ին նշում է իր տոնացույցի սրբերից Վալենտինի տոնը, լեգենդը հորինողները այս պատմությունը կապել են սուրբ Վալենտինի անվան հետ և տոնին քրիստոնեական երանգ տվել, մինչդեռ ոչ սուրբ Վալենտինի, ոչ էլ որևէ այլ սրբի վարքում «սիրահարների հովանավորի» պատմության հետ առչնվող որևէ նշույլ չկա, և ոչ էլ Կաթոլիկ կամ այլ եկեղեցի ունի նման տոն: Տոնն իրականում ոչ այնքան սիրո, որքան սիրային արկածախնդրության արժևորումն է: Մի բան, որ միանգամայն հարազատ է ամեն ինչ նյութականացման և հաճույքի տանող, սիրո անվան տակ զուտ սեքսի և ամեն տեսակ այլանդակությունների քարոզչություն ծավալող արևմտյան կեղծ արժեքների ոգուն: Իրական սերը մարդկային վեհագույն զգացմունքն է, որ չի կարող քարոզվել ստի ու կեղծիքի միջոցով` նյութական շահույթ կամ պարզապես ֆիզիկական հաճույք ստանալու նպատակով: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն դրական տեղաշարժ է նկատվում արհեստածին այս երևույթից ձերբազատվելու և սեփական ազգային-եկեղեցական արժեքներին դառնալու գործընթացում: Եկեղեցու հնչեցրած տագնապին ընդառաջ` այլևս նախկին էնտուզիազմով չի թմբկահարվում այս թյուրիմացությունը, փոխարենը արժևորվում և վերականգնվում են դարերով մեր ժողովրդի մեջ արմատացած Ս. Սարգսի տոնի ավանդույթները: Հուսանք, որ գործընթացը հարատև ընթացք կունենա և հաղթական հանգուցալուծումով կպսակվի: Գարիկ սարկավագ Ասրյան ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն http://ter-hambardzum.do.am/news/valentinomania_keghc'qristoneakan_apazgayin_komercion_ton/2012-02-13-558
-
Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում http://ter-hambardzum.do.am/Nkarner_11/Tearndaraj3.jpgՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարավեց փետրվարի 13-ի երեկոյան£ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը£ Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարևանությամբ վառվեց մեծ խարույկըª իբրև Քրիստոսին խորհրդանշող լույս: Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները: Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջի օրը հռչակված է նաեւ նորապսակների օրհնության օր, Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգևի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ: Սուրբ Պատարագի ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ զույգերին: Հայցելով, որ Տերն իր շնորհներն առատորեն հեղի նորակազմ ընտանիքների վրա` Նորին Սրբությունը պատգամեց նրանց ընտանեկան կյանքը կազմակերպել Տիրոջ պատվիրաններին համապատասխան, ընթանալ միշտ բարու ճանապարհով, սիրել մարդկանց, եկեղեցին, հայրենիքն ու ժողովրդին:
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը http://ter-hambardzum.do.am/Nkarner_11/16-1vardananq.jpgՓետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանությունը, ճեմարանականները և բազում ուխտավորներ: Արարողության ավարտին իր քարոզում պատարագիչ Սրբազանը հանգամանորեն անդրադարձավ սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին: «Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին: Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն: Մարդկության պատմությանը հայտնի են իրադարձություններ, որոնք հեղաշրջող նշանակություն են ունենում ազգերի կյանքում, հարստացնում են նրանց ինքնությունը և անմահացնում անունը: Այս ձեռքբերումներով են ազգերը ներկայանում աշխարհին, դրանք են գաղափար տալիս մարդկությանը նրանց կարողության, դավանած արժեքների և նպատակների մասին: Վարդանանց հերոսամարտը այսպիսի մի կերտող նշանակություն է ունեցել մեր ազգային ինքնության համար` խոհի ու մաքառման նոր հուներ բացելով պատմության անդաստանում: Վարդանանցով պատմության մի նոր շրջան է սկսվում հայոց կյանքում, որը բնորոշվում է սեփական ինքնության հանդեպ հավատարմության հաստատումով, ազատության համար պայքարի գիտակցության արթնացմամբ», - նշեց Գևորգ Սրբազանը: «451 թ. Ավարայրի ճակատամարտը հավաստեց հայ ժողովրդի կապվածությունը քրիստոնեական հավատի արժեքներին, զորացրեց մեր ազգային ինքնության զգացումը, առնականացրեց մեր դիմագիծը: Բայց Վարդանանց շարժումն ավելին է, քան հաճախ մեկնաբանվում է: Իրականում այն ազգային շահերի անհամեմատաբար ավելի մեծ շրջանակ էր ընդգրկում, ավելի կարևոր նպատակներ էր հետապնդում, ավելի խորքային հիմնախնդիրներ լուծում: Դրա լավագույն վկայություններն են այդ ոգու հետագա դրսևորումները, այն գործուն ազդեցությունները, որոնք հետևողականորեն խթանեցին ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը հայ ժողովրդի գիտակցության մեջ, օժտեցին նրան նպատակասլաց կամքով: Նրա պատմական ազդեցությունն այնքան բազմաշերտ է, որ յուրաքանչյուր դարաշրջան կարողացել է յուրովի օգտվել այդ փորձառությունից: Սա վկայում է այն մասին, որ Վարդանանց շարժումը չի կարող կապվել պատմական որոշակի շրջանի հետ, այն գերպատմական իրադարձություն է, որը մշտապես ուղեկցում է մեզ, մեր լինելության արմատին են կապված նրա ընձյուղները: Վարդանանց հանճարը մեզ սովորեցրեց հավատալ դարերով փայփայած համազգային մեր երազին, դարձնել այն նպատակ, ապրել և պայքարել հանուն դրա», - ընդգծեց Սրբազանն իր քարոզում: Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից նաև շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության տոնի առիթով, որը նշվում է Ս. Վարդանանց զորավարաց հիշատակի օրը: Քարոզի ավարտին, Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնի առիթով, Իջման Ս. Սեղանի առջև նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության, խաղաղ ու բեղուն հայրապետության համար:Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
-
Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում http://ter-hambardzum.do.am/Nkarner_11/16-handisutyun-2.jpgՓետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Վարդանանց հերոսամարտին նվիրված հանդիսություն: Հանդիսությունը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի ուսանողության համատեղ ջանքերով: Հանդիսության սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով շնորհավորեց բոլորին տոնի առիթով, ապա, խոսելով հայ ժողովրդի կյանքում տոնի նշանակության մասին, նշեց, որ այն խորհրդանիշն է մեր ժողովրդի պայքարի ու կյանքի հանդեպ սիրո, ինչպես նաև ապրելու ու արարելու ցանկության: Ցերեկույթի մասնակիցներին Վարդանանց հերոսամարտի մասին բանախոսություն ներկայացրեց ճեմարանի և համալսարանի դասախոս` պատմ. •իտ. թեկ., պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Հանդիսության ժամանակ հոգևոր և հայրենասիրական երգերով հանդես եկան Գևորգյան ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի երգչախմբերը: Առանձին ուսանողներ արտասանեցին նաև Սբ. Վարդանանց նվիրված բանաստեղծություններ: Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումն իր հայրական պատգամով ու օրհնությամբ ամփոփեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՈր զմահ ոչ գիտէ` երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ (Եղիշե): Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր, Հարգարժան ռեկտոր, հարգելի դասախոսներ, Սիրելի ուսանողներ: Ոսկեբարբառ Եղիշեի այս միտքն ենք ընտրել բնաբան Մեր խոսքին այսօր, երբ ուրախ և քաջալեր հոգով նշում ենք Վարդանանց` Քրիստոսի հազար երեսունվեց սուրբ վկաների տոնը: Չկա առավել նվիրական հիշատակ, որն այդչափ խանդավառի, ջերմացնի ու լուսավորի մեր հայ-քրիստոնյա ինքնությունը, որքան Վարդանանց տոնը: Ասում ենք ՙՎարդանանք՚, և հավատքն ու հայրենիքի պատկերը միահյուսված պայծառանում են մեր հոգիներում: Վարդանանց ոգին զարմանալի դյուրությամբ մեզ դարձնում է անվարան ու արի: Սուրբ Վարդանանց հետ յուրաքանչյուր հայորդի առանց երկմտանքի իր հոգում հավաստում և հանձն է առնում աննկուն մնալ վասն հավատքի և վասն հայրենյաց մարտահրավերների առջև: Սուրբ Վարդանանց հետ մեր հոգին լցվում է վստահությամբ, մեր կյանքը` լավատեսությամբ, և մենք հստակ տեսնում ենք ով ենք և դեպի ուր է մեր ճանապարհը: Այսօր վերստին տոնի խորհրդով մենք ունկնդիր ենք Եղիշե մեծ պատմիչին, որ բոլոր դարերի համար բացահայտում է Վարդանանց սխրանքի ու Վարդանանց հաղթանակի ակունքն ու իմաստը գրելով` ՙով չգիտե ինչ է մահը վախենում է նրանից, իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում՚: Վարդանանց` Քրիստոսին ճանաչողների և ամբողջ սրտով ընդունողների համար մահը հոգին կորցնելն էր, մահը ուրանալն էր Քրիստոսին, Ով հավիտենական կյանք է պարգևել մեզ և Ում անվանը ծունր պիտի դնեն բոլոր երկնայինները և երկրայինները (հմմտ. Փիլ. Բ 10): Մեր հայրերը ընդդիմանալով պարսից գերազանցող ուժին և մահվան գնալով` մահը չէ, որ ընտրեցին, այլ` կյանքը, որ ունենք Քրիստոսով: Նրանք ռազմի դաշտ ելան պաշտպանելու իրենց հավատքը, դպրությունը, հայրենի սրբությունները, սրբազան հիշատակները, այն ամենը, ինչ ՙհայրենիք՚ ենք կոչում: Վարդանանց օրերին Հայաստանը կորցրել էր պետական անկախությունը, երկիրը բաժանված էր, բայց Հայաստան էր. Հայաստան էր մեկ ու միասնական լեզվով, գիր ու դպրությամբ, հավատքով, որ ազատ է պահում ազգի հոգին և զորացնում առ Աստված հույսով ու ապավինությամբ: Պատերազմ չէին ուզում մեր հայրերը և ամեն ջանք գործադրեցին պարսից հզոր տիրակալին հավատափոխության ծրագրից տարհամոզելու համար, քանզի գիտեին, որ իրենք Քրիստոսին չեն ուրանալու: Ամեն նեղության դիմացել էին` հալածանքներին, հարկերի ծանրությանը, պաշտոնազրկմանը, բայց ընդդիմացան հավատափոխության պարտադրանքին: Ընդդիմացան անվարան, քանզի քրիստոնեությունն ունեին ոչ իբրև հանդերձ, այլ` իբրև մաշկի գույն: Ընդդիմացան վստահությամբ, որ Քրիստոսի հետ պիտի ապրի ու կյանք ունենա հայ ժողովուրդը: Ավարայրում կանգնած էր Սահակ-Մեսրոպյան դպրոցի անդրանիկ սերունդը: Աշխարհական, թե հոգևորական չերկնչեցին մահից, քանզի գիտեին մահն իմացյալ և մարտնչում էին փրկելու համար հայոց ապագան, ազգի հավիտենական կյանքը: Մահվան գնալով հաղթեցին մահին, վանեցին թշնամուն, որ չկարողանա հայ կյանքից դուրս մղել Աստծուն, Սուրբ Եկեղեցին, առաքինազարդ հոգու զորությունը: Այսօր մեր առջև հառնում են Վարդանանց պայծառ ու սիրելի կերպարները, առաքինությանց զորագլուխ Սուրբ Վարդանը: Նրանցից ոմանք ընկան մարտի դաշտում, ոմանք տարիներ անց հայրենիք վերադարձան բանտարգելության գերությունից: Անտեսելով փառք, բարօրություն, ապահովություն` նրանք մերժեցին իրենց պարտադրվող կեղծիքը և պաշտպանեցին մեր ժողովրդի` իր հավատքով, հայրենի արժեքներով, ազատ կյանքով ապրելու իրավունքը: Նրանք հաղթեցին, քանզի գիտեին, որ Աստծո հույսով իրենցից հետո 500, 1000, 1600 տարի անց ու միշտ հայ ժողովուրդը քրիստոնյա է լինելու: 1600-ամյա հեռավորությունից այսօր Վարդանանց սուրբ հիշատակի առջև Մեր աղոթքն է, որ հավատքի և հայրենյաց սիրո նրանց օրինակը ապրի մեր կյանքում և զորացնի մեզ մեր ժամանակի դժվարությունների ու հոգսերի մեջ, վճռելու մեր առջև հառնող խնդիրներն ու հրամայականները և իրագործելու մեր տեսիլքներն ու նպատակները: Այսօր չկա հավատքն ուրանալու պարտադրանք, սակայն հավատքը կարող է նահանջել անտարբերության, հայրենյաց ժառանգության հանդեպ նվազ նախանձախնդրության հետևանքով: Վարդանանց ոգին պիտի օգնի մեզ կյանքի բոլոր պարագաներում, փորձություններին ու դժվարություններին հանդիման պահպանելու ուղղամիտ, արդար ու ազնիվ դիրքորոշումը, մարդասեր հոգին, ազգին և Հայրենիքին ծառայելու նվիրումն ու նախանձախնդրությունը և անվարան հույսը առ Աստված, որով միշտ կգտնենք ճշմարիտ ուղիները և օրհնյալ հանգրվանները մեր կյանքի: Սիրելիներ, այսօր Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ Վարդանանց հիշատակը ոգեկոչելու համար ճեմարանականների հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբվել են Երևանի պետական համալսարանի ուսանողները` ռեկտորի և դասախոսների առաջնորդությամբ: Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, գերաշնորհ Սրբազան, մեծարգո տիար Սիմոնյան, հարգարժան դասախոսներ, հիշատակի այս տոնը ուսանողության հետ կազմակերպելու համար, որով ճեմարանի նորակառույց այս հարկի ներքո թևածում են Վարդանանց քաջարի և անմահ հոգին: Մեր հայցն է, որ Տերը զորացնի Հայրենի մեր երկիրը, պահպանի մեր ժողովրդին խաղաղ ու անվրդով, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին, մեր կրթօջախների առաքելությունը, շնորհազարդի ձեր միտքն ու հոգին, սիրելի ուսանողներ, որ լավագույն պատրաստությամբ, մաքուր հավատքով, Հայրենիքի հանդեպ սիրով ու նախանձախնդրությամբ ձեր նվիրումն ու ջանքերը բերեք հայրենական կյանքի բոլոր ասպարեզներում: Ձեզ հետ, ձեր կյանքով Վարդանանց հավատավոր ու հայրենասեր հոգին պիտի շարունակի ապրել և փոխանցվել սերունդներին, որպեսզի Ավարայրի դաշտից Վարդանի ձայնը միշտ ազդարարի հայոց հոգիներին` ՙթերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից՚: Մեր մաղթանքն է ձեզ, սիրելի ճեմարանականներ, որ պատրաստվեք իբրև առատ հունձքի արժանի մշակներ և շուտով համալրելով եկեղեցականաց ուխտյալ դասը, հովվեք Տիրոջ ժողովրդին: Պարտք ունենք առաջնորդել աշխարհասփյուռ մեր զավակներին դեպի հավատքով ու հայրենյաց սիրով ոռոգյալ հարենի ափեր, ուր չեն վախենում մահից, քանզի գիտեն ինչ է մահը և ինչ է կյանքը: Թող մեզ համար բարեխոս լինեն Սուրբ Վարդանանք, ովքեր դասակից են երկնային զորաց ՙանանցանելի ուրախության և անտրտում մխիթարության մեջ՚: Սիրելիներ, այսօր անվանակոչության օրն է բոլոր նրանց, ովքեր անվանակից սուրբ չունեն: Վարդանանց պանծալի տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում Մեր բոլոր զավակներին, ում անվանակոչության օրն է այսօր: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն:Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
-
St. Vartanants Day Armenian Church celebrated St. Vartanants Day to mark the battle of Avarayr Today the Armenian Apostolic Church celebrates Saint Vartanants Day, the Feast of Saint Vartan the Captain and his Companions on February 16. In Yerevan, a procession from St. Zoravor Church to Vartan Mamikonyan statue was held, followed by a festive party dedicated to the holiday. http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/150x90/vardanants-holiday-procession-yerevan.jpg http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/150x90/tigran-sargsyan-taron-margaryan-vardanants-holiday.jpg A divine liturgy has been served at all churches since morning, and later a group of clergymen, youngsters, representatives of student organizations and NGOs participated in the procession accompanied by a brass band. The Feast of St. Vartan the Captain and his 1,036 Companions (who are sanctified by the Armenian Apostolic Church) marks their martyrdom in May 451 in the battle of Avarayr, fighting for the freedom of conscience and religion for the Armenian nation. “This feast is dedicated to all Vartanants’ Companions, who have consciously chosen to die for liberating their country and defending their Christian faith. In this respect, this holiday encourages all Armenian soldiers to be loyal to their homeland and to defend it,” says priest Ter Shmavon Ghevondyan. Vartanants Day is usually celebrated on Thursday preceding Lent. This is a feast dedicated to the battle of those sacred captains, who were written about by great Armenian historian Yeghishe, Armenian writer Derenik Demirtchyan (with his ‘Vardanank’ historian novel), and well-known Armenian painter Grigor Khanjyan (1926–2000) created ‘The Battle of Vardanank in AD 451’ mural which is now hosted by Cafesjian Center for Arts.
-
Hrant Dink photos up for auction Photos showing slain Turkish-Armenian journalist Hrant Dink fishing at the seaside have gone up for auction, private broadcaster NTV reported on its website today. The three photos, taken while the Dink was fishing on Büyükada island, will be part of an auction that also includes 300 other photos. The bidding for the photos will begin at 1,500 Turkish Liras. The auction, hosted by the Artium Gallery, will take place Feb. 23 at the Sofa Hotel. The photos will be on display until then in the Artium building in Teşvikiye, Istanbul. Dink, the editor-in-chief of the weekly Agos, which is published in Armenian and Turkish, was gunned outside his newspaper's office in 2007. http://www.oratert.com/english/regional-news/17915.html
