Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Safarov extradition: how Azerbaijan deceived Hungary http://media.pn.am/media/issue/121/154/photo/121154.jpgAugust 31, 2012 - 20:19 AMTPanARMENIAN.Net - Hungary’s Ministry of Public Administration and Justice has commented on the extradition of Armenian officer’s murderer Ramil Safarov to Azerbaijan. According to the ministry, Baku assured Budapest that “informed the Ministry of Public Administration and Justice of Hungary that Ramil Safarov’s sentence will not be converted but will immediately be continued to be enforced, according to the Hungarian judgment.” When the deceit surfaced it was already too late. In response to PanARMENIAN.Net rsquo;s inquiry, the ministry cited the 1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons, which says that “a person sentenced in the territory of a Party may be transferred to the territory of another Party, in accordance with the provisions of the Convention, in order to serve the sentence imposed on him.” According to the information provided by the Ministry of Justice of Azerbaijan, under the Criminal Code of Azerbaijan the act for which the sentence was imposed constitutes a criminal offence that may be punished by life imprisonment. Persons sentenced to life imprisonment may, at the earliest, be conditionally released after serving a period of twenty-five years. However, Safarov was granted a presidential pardon almost immediately after his arrival in Azerbaijan.
  2. Safarov extradition sanctioned murder of Armenians - union http://media.pn.am/media/issue/121/157/photo/121157.jpgAugust 31, 2012 - 20:31 AMTPanARMENIAN.Net - The Union of Armenian Associations in Sweden commented on the pardon granted to the Armenian officer’s murderer by Azerbaijani President Ilham Aliyev. “We strongly condemn this distasteful act by the President of Azerbaijan, which not only clearly marks the regime's extremely hostile attitude towards Armenia and Armenians, but is an obvious mockery towards justice,” the Union said. What Baku has done is nothing but sanction for the murder of Armenians. Justice also seems to have completely collapsed in Hungary, which it has disregarded its own laws,” it said. “By pardoning Safarov, the regime in Azerbaijan has brought its hatred to new heights while pretending to be resolving the Nagorno Karabakh through peaceful means,” the Union said.
  3. Armenia suspends diplomatic relations with Hungary – President http://media.pn.am/media/issue/121/160/photo/121160.jpghttp://static.pn.am/images/cmnts.gifAugust 31, 2012 - 20:40 AMTPanARMENIAN.Net - Armenian President Serzh Sargsyan convened an extraordinary meeting of diplomatic representatives of the countries and international organizations accredited to Yerevan following the extradition by Hungary and further pardon by the Azerbaijani leader of Armenian officer Gurgen Margaryan’s killer Ramil Safarov. Addressing the meeting participants, President Sargsyan described Hungary’s act as unforgivable and declared that Yerevan severs diplomatic relations with Budapest. "We have been closely following all the developments around that criminal. This issue has been discussed during each and every meeting with the President, Speaker of the Parliament, Foreign Minister and Ambassador of Hungary, and we have been assured on numerous occasions that such a transfer or a return of a criminal to Azerbaijan was excluded. We have received that same response to our requests during our contacts just a few days ago with the representatives of the Hungarian Foreign Ministry and Parliament. But as a result of perfidious developments the murderer has turned up in Baku and got released," President Sargsyan said. "With their joint actions the authorities of Hungary and Azerbaijan have opened the door for the recurrence of such crimes. With this decision they convey a clear message to the butchers. The slaughterers hereafter are well aware of impunity they can enjoy for the murder driven by ethnic or religious hatred," he said. "I officially announce that as of today we suspend diplomatic relations and all official contacts with Hungary.We expect a precise and unambiguous response by all our partners with regard to this incident.Anyone who tolerates this, will tomorrow be held responsible to history," the President concluded.
  4. Armenians to stage protest at Hungarian embassy in Washington http://media.pn.am/media/issue/121/165/photo/121165.jpgAugust 31, 2012 - 21:22 AMTPanARMENIAN.Net - Armenians are gathering in front of the Hungarian embassy in Washington to protest extradition of Armenian officer’s murderer Ramil Safarov to Azerbaijan. “The Hungarian government has released a vicious murderer Ramil Safarov, an Azerbaijani military officer sentenced to life in prison in Hungary for hacking to death an Armenian officer during a 2004 NATO program. Safarov was sent back to his homeland and, despite assurances, immediately pardoned and freed by Ilham Aliyev,” the organizers’ statement says.
  5. Azerbaijan rejoices at killer extradition http://media.pn.am/media/issue/121/131/photo/121131.jpgAugust 31, 2012 - 21:51 AMTPanARMENIAN.Net - The photograph of Azeri assassin Ramil Safarov and news about his extradition has caused exultation among Azerbaijanis, who posted lots of joyful comments on the occasion. One of the comments read: “We could buy back Safarov and we will buy back Karabakh.” Lieutenant of the Armenian armed forces Gurgen Margaryan, 26, was hacked to death, while asleep, by lieutenant Safarov, in Budapest during a three-month English language course in the framework of NATO-sponsored Partnership for Peace program. On April 13, 2006, Budapest District Court sentenced Safarov to life in prison for murdering Margaryan. On February 22, 2007, Budapest Court rejected the Azerbaijani military officer's appeal against the verdict, precluding possibility of pardon for the initial 30 years. However, Safarov was extradited to Azerbaijan, where he was granted a presidential pardon almost immediately after his arrival.
  6. Հունգարական արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Սաֆարովի էքստրադիցիան http://hetq.am/static/news/b/2012/08/18005.jpg 19:26, 31 օգոստոսի, 2012 Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ: Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), նշում է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական եւ վարչական գործընթացների համաձայն: «Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,-նշեցին Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունից: Պատասխանում ասվում է, որ ընդունող երկիրը պատիժն իրականացնելու պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով եւ պատժաչափով: Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ցմահ ազատազրկման: Ցմահ դատապարտված անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո: Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունից նշել են, թե Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:
  7. Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները http://hetq.am/static/news/b/2012/08/18014.jpg 20:27, 31 օգոստոսի, 2012 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը: Նախագահ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ Բարև ձեզ հարգարժա՛ն դեսպաններ, Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան: Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր: Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ: Պարոնա՛յք և տիկնա՛յք դեսպաններ, Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը: Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև: Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին: Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին: Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետև, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին
  8. ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման որոշման մասին Հայաստանի իշխանությունները օգոստոսի 20-ին տեղյակ էին հունգարական իշխանությունների`Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու մտադրության մասին: Այս մասին Մեդիամաքսին հաղորդել է Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը: «Մեր աղբյուրների միջոցով մենք տեղեկություն էինք ստացել այն մասին, որ Հունգարիան պատրաստվում է Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Բաքվին: Այդ մասին մենք տեղեկացրել էինք Հունգարիայում Հայաստանի դեսպանատանը և Հայաստանի սփյուռքի նախարարությանը: Մենք ամեն ինչ արել ենք, որպեզի կանխենք մարդասպանի վերադարձը հայրենիք»,- ասել է Ալեքս Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ Հունգարիայում հայ համայնքը երկրի խորհրդարանին և արդարադատության նախարարությանը բողոք է ներկայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու առնչությամբ: «Ենթադրում եմ, որ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքն անհրաժշտ էր: Մենք արել ենք այն, ինչը պետք է անեինք, սակայն աջակցություն չստացանք»,-հայտարարել է նա: Մեդիամաքսը դիմել է Հայաստանի ԱԳ նախարարությանը` խնդրելով մեկնաբանել Ալեքս Ավանեսյանի խոսքերը: 21:07 Արտաքին քաղաքական | Ուրբաթ 31.08.201
  9. Սաֆարովի ազատ արձակվելը Հայաստանի իշխանության հանցավոր անգործության արդյունքն է. ՀԱԿ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլև, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշմամբ։ Այսպիսով, փոխանակ ստոր մարդասպանը մինչև վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր քստմնելի արարքի, արդարացվում է Ադրբեջանում և դառնում նրա ազգային հերոսը։ Մի կողմ դնենք, սակայն, այն իրողությունը, որ Ադրբեջանը որպես պետություն դրանով ստանձնում հրեշավոր այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը. այլ բան մի պետությունից, որը բազմաթիվ ոճիրներ է գործել ԼՂՀ-ի և Հայաստանի բնակիչների դեմ, չէր էլ կարելի սպասել։ Տվյալ դեպքում շատ ավելի կարևոր է Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը. 1. Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու ողջ պատասխանատվությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները և տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։ 2. Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Եվրոպական Միության և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ և այլն) առջև։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաև ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ ժողովրդավարական հասարակայնության ուժերը։ 3. Հայաստանի իշխանության հանցավոր այս անգործությունը, որի արդյունքն է ոճրագործի ազատ արձակվելը, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ի դեմս իշխող վարչախմբի մենք գործ ունենք ոչ թե ազգային շահով ու ազգային արժանապատվությամբ մտահոգ ղեկավարության, այլ բոլոր ջանքերը միայն սեփական հարստացման ու իշխանության պահպանմանն ուղղած գծուծ ու անկարող մի խմբակի հետ։ 21:48 Քաղաքական | Ուրբաթ 31.08.201
  10. ՀՀ-ը դա հանդուրժել չի՛ կարող, Հայ ժողովուրդը դա չի ներելու. Սերժ Սարգսյանը՝ ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին (տեսանյութ, ֆոտո) 21:09 • 31.08.12 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում ավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ Բարև ձեզ հարգարժա՛ն դեսպաններ, Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել Նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան: Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր: Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ: Տիկնա՛յք և պարոնա՛յք, դեսպաններ, Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը: Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև: Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին: Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին: Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետև, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին:
  11. Հունգարիայում արդարությունը կոլապսի մեջ է. Շվեդիայի հայերի նամակը Հունգարիայի դեսպանատուն 20:49 • 31.08.12 Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել որը, նամակի տեսքով, ուղարկվել է նաև Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատանը: Շվեդիայի հայերը հիշեցրել են, թե ինչպես է 2004 թ.-ին ադրբեջանցի լեյտենանտ Սաֆարովը Հունգարիայի մայրաքաղաքում կացնահարել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Նրանք ցավով են արձանագրել, որ երեկ հրապարակվել են Ռամիլ Սաֆարովի` Բաքու վերադարձի նկարները, որտեղ նա որպես հերոս է ընդունվել, ինչից հետո նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել նրան: «Հավանաբար արդարությունը կոլապսի մեջ է նաև Հունգարիայում, որը, անտեսելով իր իսկ օրենքները, մարդասպանին առանց երաշխիքների հանձնել է այն երկրին , որտեղ նրան հերոսացնում են: Դա չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»,– ասվում է հայտարարությունում: «Հայկական ասոցիացիաների միությունը Շվեդիայում խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի այս նողկալի արարքը, որը ոչ միայն բացահայտորեն ցույց է տալիս ռեժիմի թշնամական կեցվածքը Հայաստանի և հայերի հանդեպ, այլև ակնհայտորեն ծաղրում է արդարությունը»,- գրված է նամակում: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
  12. Հրայր Թովմասյանը Հունգարիայի իր պաշտոնակցին առաջարկում է հրաժարական տալ Սաֆարովին արտահանձնելու համար 21:20 • 31.08.12 Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նամակ է գրել Հունգարիայի իր պաշտոնակից Թիբոր Նավրաչին կապված Բուդապեշտում 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ և իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել այդ առիթով և նրան առաջարկում հրաժարական տալ։ Նամակում ասված է. «Պարոն Նավրաչիչ Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը: Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաև արդարությունն ու պատժի անխուսափելիությունը: Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, և ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները: Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել է Ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ: Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում և երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանում շարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման հավաստիացում ստանալու պարագայում, անգամ, դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանին՝ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակ հերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի: Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին « արդարացնող» մարդու: Հիմք ընդունելով վերոշադրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդում և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
  13. gamavor jan his in azerbejan and free
  14. xndrem ..... xosqer petq chen ....
  15. Սաֆարովի հարցով ՀՀ իշխանությունները պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկեին. ՀԱԿ 20:19 • 31.08.12 «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը հայտարարություն է տարածել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այդ երկրի նախագահի կողմից նրա ներում շնորհելու առնչությամբ և Հայաստանի իշխանություններին այդ առնչությամբ մեղադրում է ոչ համարժեք գործելու մեջ։ ՀԱԿ հայտարարությունում ասված է. «Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի որոշմամբ։ Այսպիսով, փոխանակ ստոր մարդասպանը մինչեւ վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր քստմնելի արարքի, արդարացվում է Ադրբեջանում եւ դառնում նրա ազգային հերոսը։ Մի կողմ դնենք, սակայն, այն իրողությունը, որ Ադրբեջանը որպես պետություն դրանով ստանձնում հրեշավոր այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը. այլ բան մի պետությունից, որը բազմաթիվ ոճիրներ է գործել ԼՂՀ-ի եւ Հայաստանի բնակիչների դեմ, չէր էլ կարելի սպասել։ Տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը. 1. Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու ողջ պատասխանատվությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները եւ տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։ 2. Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Եվրոպական Միության եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ այլն) առջեւ։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաեւ ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ ժողովրդավարական հասարակայնության ուժերը։ 3. Հայաստանի իշխանության հանցավոր այս անգործությունը, որի արդյունքն է ոճրագործի ազատ արձակվելը, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ի դեմս իշխող վարչախմբի մենք գործ ունենք ոչ թե ազգային շահով ու ազգային արժանապատվությամբ մտահոգ ղեկավարության, այլ բոլոր ջանքերը միայն սեփական հարստացման ու իշխանության պահպանմանն ուղղած գծուծ Լուրեր Հայաստանից - Թերթ.am
  16. Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում 20:15 • 31.08.12 Հ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը: Մանրամասները՝ այստեղ:
  17. Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է և Ալիևը ներում է շնորհել նրան. ադրբեջանական զլմներ (լուսանկարներ) 14:22 • 31.08.12 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, համաձայն իր որոշման, ներման է արժանացրել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, հայտնում է 1news.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին: Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 22-րդ մասի 109-րդ հոդվածով` երկրի նախագահն այսօր ստորագրել է 2006թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտում ցմահ ազատազրկված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին (1977թ. ծնված) ներման արժանացնելու մասին որոշումը: Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձր է գնահատել հունգարական կողմի հետ համագործակցությունն ադրբեջանցի սպային հայրենիք վերադարձնելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը: Ըստ musavat.com-ի` Սաֆարովի արտահանձնման հարցերով զբաղվել է ադրբեջանցի հայտնի գործարար և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը:
  18. Սաֆարովը շնորհակալություն է հայտնել Ալիևին (լուսանկարներ) Ադրբեջան վերադարձած և նախագահ Իլհամ Ալիևի ներմանն արժանացած ադրբեջանական բանակի սպա, հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայտարարություն է արել ԱՊԱ գործակալությանը՝ իրեն ազատ արձակելու առիթով: «Սա արդարության հաղթանակն է: Դա ինձ համար մի քիչ անսպասելի էր: Հիմա իմ շուրջը շատ մարդիկ կան»,- ասել Սաֆարովը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին: 2004թ.-ին փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի եռամսյա դասընթացների մասնակից Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլի 13-ին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
  19. Ժամն է գործելու. սիրիահայերը ձեր անհապաղ աջակցության կարիքն ունեն http://hetq.am/static/news/b/2012/08/17912.jpg 11:53, 29 օգոստոսի, 2012 Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները՝ տարածելով ապատեղեկատվություն և վտանգելով հայ համայնքի ապահովությունը: Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա: Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել՝ Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի առաջ գնալով, որոշ երկրներում, սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպությունները համատեղ մարմիններ են ստեղծել անհրաժեշտ օգնությունը համակարգված ձևով հավաքելու համար: Հուսով ենք, որ այդ խմբերը շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ սիրիահայերի կոնկրետ կարիքների, հավաքվելիք գումարի և այդ միջոցների բաշխման մեխանիզմների վերաբերյալ: Համասփյուռքային կառույցի բացակայության պատճառով, որը կներկայացներ աշխարհասփյուռ բոլոր հայերին և կզբաղվեր նրանց հավաքական խնդիրներով, այժմ յուրաքանչյուր համայնք փորձում է ձևավորել իր սեփական միացյալ մարմինը: Որոշ դեպքերում միևնույն համայնքում մեկից ավելի միասնական մարմիններ են ստեղծվել՝ յուրաքանչյուրը մի կոնկրետ խնդրով զբաղվելու համար: Ավելորդ կրկնություններից խուսափելու համար նախընտրելի է յուրաքանչյուր համայնքում ձևավորել մեկ միասնական մարմին, որը կունենա առանձին խնդիրներով զբաղվող իր ենթահանձնախմբերը: Բացի դրանից՝ երկու այլ համահայկական մարմիններ կարող են վճռական դեր խաղալ այս հումանիտար ճգնաժամում՝ մեկը Սիրիայից դուրս, իսկ մյուսը՝ երկրի ներսում, որին կհանձնարարվի բոլոր աղբյուրներից եկող մարդասիրական օգնության համակարգումն ու բաշխումը. 1. Սիրիայից դուրս գտնվող մարմինը, որը դեռ չի ձևավորվել, կհամակարգի ոչ միայն Սփյուռքից և Հայաստանից ստացվող օգնությունը, այլև, որն ավելի կարևոր է, օժանդակություն կապահովի կառավարություններից, միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) և ոչ կառավարական կազմակերպություններից: 2. Սիրիայում նորաստեղծ համահայկական մարմնի կազմի մեջ մտնում են հայկական բոլոր կրոնական և բարեգործական կազմակերպությունները: Նրա պարտականությունների մեջ են մտնում համայնքի կարիքների մասին արտաքին աշխարհին տեղեկացնելը, դրսի օգնության ստացումը և դրա բաշխումը ամբողջ երկրի հայերին: Սիրիայի հայ համայնքի հսկայածավալ կարիքների համապարփակ գնահատում դեռ չի կատարվել, սակայն արդեն իսկ պարզ է, որ միլիոնավոր դոլարներ են պահանջվելու հազարավոր կարիքավոր ընտանիքների սննդի, ջրի, բուժօգնության, վառելիքի, էլեկտրաէներգիայի, և անապահով ուսանողների ուսման վարձի համար: Չափազանց կարևոր է, որ այդ օգնությունը բաժանվի նաև այն բոլոր մարդկանց, որոնք ապրում են հայկական թաղամասերում կամ դրանց հարևանությամբ՝ անկախ նրանց էթնիկական կամ կրոնական պատկանելությունից: Նման համաշխարհային լայնամասշտաբ դրամահավաք իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է մտածի իր այս տարվա հեռուստամարաթոնը սիրիահայերի օգնությանը նվիրելու մասին: Խոշոր կազմակերպություններին և բարերարներին պետք է խնդրել, որպեսզի առատաձեռն նվիրատվություններ կատարեն՝ Սիրիայում հայկական պատմական ներկայությունը պահպանելու համար, որտեղ հայերը հաստատվել էին ցեղասպանությունից դարեր առաջ: Համահայկական հիմնադրամն արդեն իսկ ձեռնարկել է իր առաջին քայլը՝ հատուկ բանկային հաշիվ բացելով Երևանում՝ Սիրիայի համար նվիրատվություններ խնդրելու նպատակով, որտեղ մինչ այժմ հավաքվել է 50 հազար դոլար: Այս գումարը ծախսվել է Հալեպից Հայաստանի ամառային ճամբարներ հարյուրավոր երեխաների տեղափոխման համար: Պետք է անհապաղ միջոցներ հայթայթել՝ Հայաստան ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխված սիրիացիների բնակարանային և կենցաղային ծախսերը հոգալու համար: Այժմ պահը չէ վիճելու այն դժվար երկընտրանքի մասին, թե նրանց պետք է օգնել, որ մնան Սիրիայում, թե հեռանան այնտեղից, քանզի նրանց գոյությունը վտանգված է: Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել սիրիահայերի ցանկություններն ու դատողությունները և աջակցել նրանց անձնական որոշումներին: Վերջիվերջո, երբ նրանց կյանքը վտանգի տակ է, նրանց նախընտրությունը չպետք է կասկածի տակ առնվի: Նաև ժամանակը չէ դատողություններ անել սիրիահայ ապաստանյալներին Հայաստանի կառավարության կողմից հատկացված օգնության որակի կամ քանակի մասին: Նման գնահատականներ կարելի է տալ ավելի ուշ, երբ փոթորիկը հանդարտվի: Վերջապես, չնայած ֆինանսական աջակցությունն այս պահին առավել հրատապ է, սակայն հավասարապես կարևոր է սիրիահայերին ուղերձ հղել այն մասին, որ նրանք միայնակ չեն այս օրհասական պահին: Սիրիահայերը պետք է զգան, որ բոլոր հայերը և այլ բարի մարդիկ մեծապես մտահոգ են նրանց բարեկեցության մասին և հնարավոր ամեն ինչ անում են նրանց փրկության համար: Նման հուսատու և հոգատար ուղերձը էական նշանակություն ունի ոչ միայն սիրիահայերի, այլ նաև համայն հայության համար: Որևէ մի համայնքի ցավը պետք է կիսեն բոլոր հայերը՝ շտապ օգնության ձեռք մեկնելով տուժած համայնքին, որովհետև նրանք բոլորը մի մեծ ընտանիքի զավակներն են: Փոխադարձ օժանդակության այս ոգին պետք է բոլոր համայնքներին վստահություն ներշնչի, որ դժբախտության պահին, նրանց չեն թողնի բախտի քմահաճույքին: Հաշվի առնելով Սիրիայում հայերի այս ծանր իրավիճակը, եկե’ք մի կողմ թողնենք բոլոր այլ քննարկումները և շտապ աջակցենք նրանց: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
  20. Մնա՞լ, թէ երթա՞լ http://hetq.am/static/news/b/2012/08/17948.jpg 11:33, 30 օգոստոսի, 2012 Սուրիոյ ներքին տագնապային եւ իրերայաջորդ տաղտկայարոյց խնդիրները պատճառ դարձան որ զանազան գաղութներու հայեացքները կեդրոնանան Սուրիահայութեան վրայ: Վերլուածական կամ քննադատական դիտարկումները կամ մտորումները, ցայսօր թերեւս ի զօրու չեղան սուրիահայութեան ողբալի ճակատագիրը կասեցնելու կամ վերջնական լուծումի մը յանգելու: Մեծ Եղեռնի օրերուն մազապուրծ փախած եւ իրենց կամքէն անկախ Հալէպ հասած գաղթական հայեր, Սուրիական քաղաքացիութիւն ստանալէ ու Հայրենիք վերադառնալու յոյսը կորսնցնելէ ետք՝Սուրիական հողին ամուր կառչելով իրենց կեանքն ու ապագան անբաժաելի մէկ մասնիկը դարձուցին Սուրիական իրականութիւնէն: Տոգորուած ըլլալով երախտագիտութեան զգացումներով՝ անոնք իրենց էութիւնը, անմասն չհամարեցին Սուրիական հայրենիքէն եւ շտապեցին իրենց ունեցած կարողութիւնները ի գործ դնել եւ երկրի բարելաւումի համար ջանք ներգործել: Սակայն միշտ հեռաւոր հայրենիքի մը կարօտը իրենց հոգիին մէկ ակիւնը ձգելով: Սուրիոյ մէջ անընդհատ աշխատելով նախ զարկ տուին արհեստներու զարգացման,ապա իրենց աշխատանքի ոլորտը ընդարձակելով ներդրում ունեցան բազմաթիւ այլ բնագաւառներու մէջ:Այսպիսով երախտագիտութեան տուրք մատուցեցին եւ լիիրաւ քաղաքացիի կոչում ստացան:Յետագային երբ Սփիւռք հասկացողութիւնը առաջացաւ՝իրատեսներ Սփիւռք հասկացողութիւնը ընդունեցին, որպէս հայ կեանքի իրական պատկեր, եւ սուրիահայ գաղութը դարձաւ Սփիւռքի կարեւոր մէկ տարրը, նոյնիսկ Հալէպի կարգ մը մտաւորականներ առաջարկեցին Սփիւռքի կառավարութիւն մը հիմնել, իսկ Սփիւռք բառը, որ ցիրուցան կը նշանակէ, դադրեցաւ վիրաւորական նշանակութիւն ունենալէ: Սակայն Սուրիոյ վերջին տագնապալից իրադարձութիւնները կը սպառնան Սուրիահայ գաղութի գոյութեան ու ապագայի լաւատեսական պատկերացումներուն: Հալէպի մէջ օրէ օր աւելի վատթարացող վիճակը, պատերազմական մթնոլորտը եւ հայկական թաղամասեր վտանգուած տեսնելու հնարաւորութիւնը Սուրիահայուն մտքին մէջ կ'աւելցնեն հարցադրումներու թիւը:Մօտաւորապէս դարէ մը ի վեր Սուրիահայ բնակչութիւնը որ ցարդ կ'ապրէր խաղաղ պայմաներու մէջ, թերեւս չէր կանգնած «մնա՞լ թէ՞ երթալ»ու հարցկանին առաջ: 20 տարիէ ի վեր անկախացած Հայաստանը տակաւին այնքան գրաւիչ չէր դարձած Միջին Արեւելքի գաղութներուն համար, որպէսզի զանգուածային ներգաղթի մասին մտածէին, իսկ 1940ական թուականներէն մնացած «ներգաղթ» արտայայտութիւնը, թէեւ յիշողութիւներէ վերացած, սակայն լիովին դրական տարազում չէր ստացած, այս իմաստով ալ Հայաստանը Սուրիահայու մտքին մէջ կը մնար ազգային գիտակցութեան մէկ յիշողութիւնը կամ երազը, ուր ներգաղթելը բացարձակ հարկաւորութիւն չէր նկատուեր:Իսկ Ասադեան պետութիւնը հայերուն որոշակի իրաւունքներ վերապահուած ըլլալուն պատճառով , ինչպիսին է հայերէնը օգտագործել, որպէս կրօնքի լեզու, եւ ազգային այլ ելոյթներով հանդէս գալով կամ այլ հայապահպանման գործօններով՝ նեգաղթելու մտայնութիւնը բացարձակ պահանջ ըլլալէ դուրս կը ձգէին:2011ի Մարտին Սուրիոյ մէջ կը ծագէր որոշակի ընդվզումի մեծ ալիք մը, ու աստիճանաբար հայկական շրջաններ ներթափանցումով՝ գաղութին խաղաղ դրուածքը կը տատանուէր::Անորոշ վիճակի մատնուածներ ստիպուեցան վերաքաղել պատմութեան էջերը, որպէսզի առողջ ելք մը գտնելը դառնար կարելի բանեւ այդպիսով գաղութի զաւակներուն արտահոսքը դառնար կանխարգիլելի: Պատամութեան յետադարձ ակնարկով մը ոմանք կը փորձեցին Հայեր- Սուրիա անխզելի մէկ մաս ըլլալը փաստել՝ թէ Հալէպը Մեծն Տիգրանի օրերէն հայերուն համար նշանակալից վայր եղած է, ուրիշներ ցոյց կուզէին տալ թէ Հալէպը Կիլիկիոյ շրջանի մաս կը կազէր, ուր գրիչներ ձեռագրութիւն կը զարգացնէին, ոմանք ալ կը պնդէին որ Հալէպը ռազմավարական նշանակութիւն ունէր Հայաստանի անվտանգութիւնը ապահովելու համար: Գալով ազգային իշխանութիւներուն, անոնք անպատշաճ կը նկատէին տարիներ շարունակ արաբ ժողովուրդի հետ կեանք բաժնեկցելէ ետք դժնդակային մէկ պահուն զանգուածային գաղթ կազմակերպելը դէպի Հայաստան, հակառակ որ արտագաղթը դէպի Արեւմուտք կամ Ամերիկա եւ այլուր անյիշելի ժամանակներէն սկսած էր նօսրացնել Միջին Արեւելքի հայկական գաղութները, սակայն այդ գաղթերը պարբերական եւ անհատական դրդապատճառներէ մեկնած ըլլալով ՝ գաղութի ղեկավարները այնքան ալ ուշադրութիւն չէին կեդրոնացուցած այդ ուղղութեամբ:Արտագաղթի երեւոյթը ընդհանրապէս հրապարակաւ չէր արծարծուեր մինչ օրս:Իշխանութիւններուն համար ահաւորը զանգուածային վերացումն է: Ներկայի իրավիճակը կը պարտադրէ «երթալ» կողմորոշումը:«Քանի մը օր մնաց, բոլոր խնդիրները հարթուելու են» մտայնութիւնը արդէն իսկ սկսած է հեքիաթանման հնչել ու ապագայի լաւատեսական հեռանկարները՝ նպատակազերծ են արդէն::Իսկ ֆիզիքական վտանգին առաջ դէմ յանդիման ըլլալու վտանգը ,ամէնօրեայ հրացանաձգութիւնները, ռմբակոծումներու ձայները, հեռուէն լսուելով հանդերձ՝ ահարկու սարսափ սկսած են առաջացնել:Թէեւ հայերը կրակոցներու թիրախ չեն, սակայն կռուողները չափազանց դրական տրամադրութիւններ չունին հայերուն նկատմամբ: Այս իմաստով ալ պատահական կրակոցի մը զոհ երթալը ակնթարթային դրոյթով մը պայմանաւորուած է: Ներգաղթելու հնարաւորութիւն ունեցողներ որոշակի քայլերու կը ձեռնարկեն, սակայն այս մէկը այնքան ալ ընդունելի չի նկատուիր Հալէպահայ աւանդապաշտ հասարակութեան կողմէն: Անմիջապէս մէջտեղ եկաւ «դաւաճան» պիտակումը, թէ ճգնաժամի պահուն «գաղութ լքելը խելոքի գործ չէ» եւ կամ խօսք կ'երթար որ Հայաստան մեկնած հայեր պիտի չկարենային Սուրիա հայերէնիքէն դուրս իրենք զիրենք զգալ ապահով ու հանգիստ: Ոմանց համար ալ «Հայաստանը այն տեղը չէ ուր Հալէպահայեր կրնան յարմարուիլ եւ վերջնականապէս հաստատուիլ»,այս բոլորը պայմանաւորուած է այն բանին հետ, որ Հայաստանցիներ լսելով Սուրիոյ ահազանգային վիճակը Սուրիահայերը վտանգէ փրկելու համար հայրենադարձութեան ծրագիրներով հանդէս եկան՝ պետութենէն խնդրելով ոէ աջակցի Սուրիահայերուն եւ զանոնք- Սուրիահայերը հայրենիք տեղափոխելով զբաղի, նոյնիսկ ֆպ-ի սոցիալական ցանցերուն վրայ խումբեր կազմուեցան, որպէսզի կամաւոր աշխատողներուն համար կարելի ըլլար օգնել ներգաղթող Հայերուն, բայց այս մէկը հաշտ աչքով չդիտուեցաւ Հալէպահայ հասարակութեան կողմէ, որովհետեւ ներգաղթ կազմակերպելով պիտի «պարպուի գաղութը», որ «դարերու» պատմութիւն ունի, շատ չանցած «ներգաղթը» ստացաւ «հայաթափում» յորջորջում, իսկ աւելի խաղաղ պայմաններու մէջ արտասանուած «ազատ անկախ հայրենիք»ի երազը, «հայրենադարձութիւն» գաղափարները մէկընդմիշտ շոգիացան ու անոնց փոխարինեց «Երազային ու պատմական Հալէպ»ը, որմէ կարելի չէ խուսափիլ ոչ մէկ գնով: Արդարեւ,վրայ հասնող տնտեսութեան քայքայումն ու կենսական տարրական պահանջներու պակասը Սուրիահայերուն հայեացքը սեւեռել կու տան Սուրիոյ սահմաններէն անդին:«Երթալ»ու պահանջը,ստիպողական պարտադրանքի մը պէս, օրէ օր ինքզինք աւելի կը շեշտէ: Հետզհետէ ուռճացող տնտեսական տագնապը, բնակարաններու արժէքի սրընթաց նուազումն ու դրամական արժոյթի զառիթափումը լուրջ մարտահրաւէրներու առջեւ կը դնեն ներգաղթել ուզող Սուրիահայերը: Միջին դասակարգի անձանց համար- որ կը կազմէ մեծ տոկոս- ճակատագրական մեծ քայլերու դիմելն անհարկի կը նկատուի:Մէկ կողմէ տնտեսական աւելի ծանր վիճակի մտանուելու վախը եւ միւս կողմէ «Հայաստան աշխատանք չկայ, նոյնիսկ բնակիչները կը մտածեն արտագաղթել» մտայղացումը, կը ստիպեն պահ մը մտածել գործելէ առաջ...Իսկ զոհեր եւ մեծ կորուստներ ունենալու բայց Սուրիական հայրենիքի վրայ պինդ մնացողները այսօր, կը դառնան արիւնալի պատերազմի մը պաղարիւն դիտորդները միայն .... Ի վերջոյ՝ Սուրիահայուն իրավիճակը Սուրիոյ տարածքին վրայ դեռ եւս վճռուած չէ: Հուրի Քէշիշեան
  21. Hye chi bayst te marda,, yerexa ka mejner@, @enduneq .. mardiq dzezanist miyan yev miyayn mutqi iravunq en uzzum, finansakan kam bnakarani harts yes chtesa.. tegh tveq...
  22. ՀՀ ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել. Ոստիկանություն eMedia.am, 29.08.2012 | «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում: «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը` ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական, գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից: Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ: ՀՀ ոստիկանություն
  23. eMedia.am, 30.08.2012 | Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երևան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշեց, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են և փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: «Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,- ասաց Բաղրամյանը: Արտաքսված ընտանիքի անդամի նամակին կարող եք ծանոթանալ այստեղ:
  24. menq ... srtabats.. hyuraser..... mer dur@ bolori araj bats e...... pastoren iynqan enq asel or menq el enq havatum te menq srtabats.. hyuraser..... mer dur@ bolori araj bats e... qrostonyain vayel.. araqini ... menak te iydpes chenq aprum... te partadir 3rd masi ankyuni porniknerits mekin pit amusnana / mi 2 yerexa tsrtken or iravunq unenan gone yerkir mtnelu / kam yerkrum mnalu... ye sindz xosum em karoiq chka lurj @enduneq... meka karmir kov@ ir kashin chi poxelu..
  25. Բաց նամակ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին դեպորտ արված սիրիահայ ընտանիքի վերաբերյալ eMedia.am, 30.08.2012 | Հարգելի, պարոն Հակոբյան, մեծ ցավով կարդացի Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանի մեկնաբանությունը Զվարթնոց օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքին՝ մանկահասակ երեխանների հետ միասին, Թուրքիա վերդարաձնելու մասին: Պարոն Բաղրամյանը նշում է, որ ընտանիքը իրականում ազգությամբ ասորի է և փորձել են Հայաստան մուտք գործել առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: Եթե Սիրիայում պատերազմական դրություն չլիներ, հնարավոր է այս փաստարկները որոշակի չափով ընդունելի լիներ: Սակայն Հայաստանը այդ ընտանիքին հետ է ուղարկել Թուրքիա այնտեղից էլ հնարավոր պատերազմի գոտի՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը: Պարոն, Հակոբյան, մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, մեծ պատասխանատվություն ենք կրում մարդկության առաջ նրա համար, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի չենթարկվի, քանի որ ժամանակին մեր ազգին ենթարկել են նման վտանգի ու Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին առանց նախապայմանների մի շարք երկրներում ընդունել են: Ժամանակին Ֆրիտյով Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր: Համոզված եմ, որ նա երբեք չի մտածել, արդյո՞ք հայերը ներկայացնում են այն երկրի ժողովուրդը, որից հետագայում անձնագիր են ստանալու: Նաև համոզված եմ, որ մեր ժողովրդի ներկայացուցիչներին ընդունող երկրներում չեն մտածել, թե արդյոք մազապուրծ հայ ժողովրդի ներկայացուցիչները ուզում են տեղափոխվել երրորդ երկիր, թե՝ ոչ: Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում եմ՝ պետական մակարդակով այդ ընտանիքին օգնություն տրամադրել կամ Հայաստան վերադառնալու կամ իրենց ապագա կյանքը անվտանգ տեղ շարունակելու համար: Շնորհակալություն Հարգանքներով՝ Արմեն Գրիգորյան «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ
×
×
  • Create New...