-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
https://www.youtube.com/watch?v=nGixQEgwyzI you can see him after the accident burly send up.
-
https://www.youtube.com/watch?v=UDxuCsxsC-Y
-
http://www.hottv.am/people/220674?fb_comment_id=fbc_496591183753110_3413193_496601437085418#f33a2e68c4 video of the accident can be seen in this video -
-
Հրաչյա Հարությունյանի դիտավորությունը հերքող ողջ իրականությունը` ռուսների մեկնաբանմամբ (տեսանյութ)16.Հուլիս.2013 - 22:19 Ռուսական հեռուստաալիքներից մեկում հաղորդման ժամանակ ցուցադրվեցին կադրեր, որոնք փաստում են այն մասին, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր չի եղել: Հաղորդման ընթացքում օբյեկտիվ գնահատականներ տվեցին նաև հաղորդման մասնակիցները: Հաղորդման ընթացքում քննարկմանը զուգահեռ ցուցադրվել են անիմացիոն կադրեր, որոնք պատկերում են ավտովթարի պատճառները: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արարքի դիտավորությունը ականատեսները ևս բացառում են: Փաստաբանը նշեց, որ Հրաչյա Հարությունյանը չպետք է վարեր բեռնատարը, քանի որ նա պարզապես փոխարինել է մեկ այլ աշխատողի, որն ունեցել է առողջական խնդիրներ: Մանրամասները կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում:
-
Ռուսները մոռանում են, որ իրենց ազգն է հարուստ մարդասպաններով, երեխաներին մասնատող մայրերով, հարբած խուլիգաններով ու թմրամոլներով Այսօր - 00:30 Ռուսների այսօրինակ շովինիստությունն ու անդաստիարակությունն ուղղակի ցնցում է ինձ:Ինչպես կարելի է նման ձևով վերաբերվել մի մարդուն, ով գիտի, որ տասնութ մարդու մահվան պատճառ է դարձել ու ողջ հետագա կյանքում, հաստատ, տառապելու է դրա համար: Նրանք ազգային խտրականություն են դնում և կովկասցի բառն անվանարկում, մոռանալով որ իրենց ազգն է հարուստ մարդասպաններով, սրիկաներով, երեխաներին մասնատող կամ շան բներում պահող մայրերերով, հարբած խուլիգաններով ու թմրամոլներով: Յուրաքանչյուր մարդու հարգեք, իսկ եթե արժանի է պատժի՝ պատժեք, այլ ոչ թե ծաղրանքի ենթարկելով նվաստացրեք արժանապատվությունը:
-
Sorry Arpapapik i can't take any credit whatsoever . It's all Garo Garo jan Thank you .. At last Arpa will not be bugging me
-
Black Sea Silk Road Corridor Project to be officially launched on July 1617:55 12.07.20130http://www.armradio.am/en/wp-content/uploads/2013/07/Black-Sea-road-corridor-620x300.jpgThe Armenian, Georgian, Greek, and Turkish partners of the Black Sea Silk Road Corridor (BSSRC) Project will celebrate the official trans-regional launch of the project at Noravank Monastery in Vayots Dzor, Armenia on July 16. BSSRC is a joint-project between NGO partners in Georgia, Greece, Turkey, and Armenia to create a 3000 kilometer-long tourist trail stretching from Thessalonica, Greece to Meghri, Armenia. The project will also develop and introduce applications for iPhones, iPads, Android and Windows smart phones and tablets. The BSSRC Project is funded by the EU office through its Black Sea Basin Joint Operational Programme, with co-financing for Armenia from the United States Agency for International Development (USAID) through its Enterprise Development and Market Competitiveness (EDMC) project. Participants will watch performances from the Areni and ShatinVillage dancers and musicians, take part in a bread and salt ceremony with local villagers, tour the Monastery complex, and visit a local winery. U.S. Ambassador to Armenia John Heffern, Head of the EU Delegation to Armenia Traian Hristea, Ambassadors of Greece, Georgia, Italy and China will be in attendance. Representatives from the Armenian Ministries of Culture, Economy, Transport and Communication, as well as the Holy See Etchmiadzin are also expected to participate in the event.
-
Lorry rips bus in two in fatal Moscow crash, 18 dead18:36 13.07.20130http://www.armradio.am/en/wp-content/uploads/2013/07/Russia-crash-620x300.jpgAt least 18 people, including one child, have been killed in a traffic accident on the outskirts of Moscow, the Russian capital’s emergency services said Saturday, RIA Novosti reported. The collision between a packed passenger coach and a goods lorry loaded with crushed stone took place in Moscow in the early afternoon on Saturday, the Emergencies Ministry said. It confirmed that 18 people died in the accident and a further 28 have been hospitalized, 15 of them gravely injured.
-
Why is Russia supplying weapons to the enemy of its strategic partner?18:13 21.06.20130http://www.armradio.am/en/wp-content/uploads/2013/06/Russia-Azerbaijan-weapons-1-620x300.jpg Our strategic partner is taking actions against us by supplying arms to our rival, which we are actually in war with, and this is condemnable Armenia’s ex-Ambassador to Canada, Director of the Modus Vivendi Centre Ara Papyan. According to him, Armenia should clearly declare about its position and state that the phenomenon is unacceptable. Touching upon the issue, President of the Christian Democratic Union Khosrov Harutyunyan said this will not bring about any changes in the region. However, according to him, these are steps targeted at strengthening the role of Russia in the region. At the same time, it’s strange to Khosrov Harutyunyan that our strategic partner supplies weapons to our enemy. Ara Papyan does not share the opinion that Russia is punishing Armenia for not joining the Eurasian Union. It would be a tactical error, he said. According to Ara Papyan, the problem here is not about the possible change of balance in the region. The issue has political and even moral aspects, besides the strategic one, he added. “Armenia should condemn the deal and submit an official protest,” Papyan said, adding that the bitter historic experience should be taken into consideration. Ara Papyan does not think this will increase the threat of resumption of war, because there is a clear-cut political position, at least in the West, that war will not benefit anyone, and only the interests of the British petroleum are enough to prevent military actions.
-
Armenian Ombudsman asks Russian counterpart to provide due protection to Hrachya Harutyunyan15:16 16.07.20130http://www.armradio.am/en/wp-content/uploads/2013/07/Andreasyan-Lukin-620x300.jpgArmenian Human Rights Defender Karen Andreasyan has applied to his Russian counterpart Vladimir Lukin, asking to provide due protection to Hrachya Harutyunyan, who was detained after the deadly crash near Moscow. The Armenian Ombudsman offered his condolences on the terrible road accident of July 13, which claimed the lives of eighteen people. Hrachya Harutyunyan, a citizen of the Republic of Armenia, accused of violating traffic rules, which resulted in the death of two or more people, was brought to the court in a humiliating condition on July 15. Karen Andreasyan reminded that “according to the Russian Constitution, human dignity is protected by the state and nothing can serve as a reason for its humiliation. Everyone has the right to dignity, and nothing can restrict it,” the Ombudsman’s letter reads. “The protection of human dignity is guaranteed by Article 3 of the Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms. Any degrading treatment of a person on the part of state bodies is unacceptable, irrespective of nationality, race, language, origin or other circumstances,” Karen Andreayan noted. The Armenian Ombudsman asked his Russian counterpart to probe into the case of degrading treatment of Hrachya Harutyunyan and take actions to provide him with necessary assistance. http://www.armradio.am/en/wp-content/uploads/2013/07/Picture_056-743x1024.jpg Share!
-
Հարությունյանի պաշտպանություն. Վթարի պատճառը ձեռքով հավաքած ԿԱՄԱԶ-ի անսարքությունն է եղել Հուլիս 16, 2013 | 09:09 Պաշտպանությունը չի բողոքարկելու ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանավորման վերաբերյալ Մոսկվայի Տվերի դատարանի վճիռը։ Հարությունյանը «Նոր Մոսկվայի» տարածքում 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի մեղավորն է համարվում: Ըստ փաստաբանների` վթարի պատճառ է դարձել ԿԱՄԱԶ-ի անսարքությունը, դրա շահագործումն արգելված է եղել: «Տվյալ տրանսպորտային միջոցը երեք տարբեր մեքենաներից էր հավաքվել, դրա շահագործումն արգելված էր, բայց դրա սեփականատեր ընկերությունից Հարությունյանին հանձնարարել են հենց այդ մեքենայով տեղափոխել խիճը։ Իսկ վարորդի պարտականությունների մեջ չէր մտնում մեքենայի տեխնիկական վիճակին հետեւելը, դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը։ Այս վարկածը հնչեցրել է փաստաբան Չաբանովը, հավելելով, որ վթարի պատճառ կարող էր դառնալ արգելակների խափանումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաբանը հայտնել է, որ առաջիկա երկու ամսում պաշտպանությունը մտադիր է զբաղվել տվյալ վարկածն ապացուցելով, ինչպես նաեւ պետք է գտնի այն ընկերությանը, որտեղ աշխատում էր Հարությունյանը, եւ որն էլ շահագործում էր անսարք մեքենան: «Հարությունյանը չի կարողանում ասել, թե որ ընկերությունում է աշխատել, սակայն առանց այդ էլ այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, թե ում է պատկանել այդ մեքենան, որը հաշվառումից հանված է եղել, եւ ինչ հիմունքով է այն շահագործման ենթարկվել», - ասել է պաշտպանը: Փաստաբանը պաշտոնապես չգիտի կազմակերպության անվանումը, իսկ ոչ պաշտոնապես խոսքը «Ստրոյավտոսերվիս» ընկերության մասին է: Հրաչյա Հարությունյանը այսօր Մոսկվայի Տվերի դատարան էր տեղափոխվել անմիջապես 20-րդ հիվանդանոցից` հիվանդանոցային ծաղկավոր խալաթով: Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել կանացի խալաթով Նիստին նա ոչինչ չի ասել, միայն դատավորին թարգմանչի միջոցով խնդրել է չձերբակալել իրեն: Դատավճիռը կարդալուց հետո մեղադրյալին կրկին հիվանդանոց են տարել, որտեղից նա տեղափոխվելու է քննչական մեկուսարանի բուժկետ: Ըստ բժիշկների` Հարությունյանը վթարի հետեւանքով տարբեր վնասվածքներ է ստացել, ադ թվում` ձեռքի կոտրվածք, կրծքավանդակի բութ հարված, զանազան վերքեր: Նրա փաստաբանն ավելի ուշ հայտնել է, որ Հարությունյանը Մոսկվա էր եկել միայն երկու ամիս առաջ: Իսկ ԿԱՄԱԶ-ի ղեկին նստել էր միայն երրորդ անգամ: Հարությունյանը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 14-ը: Վթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին` «Նոր Մոսկվայի» տարածքում: Ուղեւորատար ավտոբուսի եւ ԿԱՄԱԶ-ի բախման հետեւանքով զոհվել էր 18 մարդ, 60-ը վիրավորվել էին: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը Հրաչյա Հարությունյանի գործով համապատասխան քայլեր է ձեռնարկում. Մամուլի քարտուղար http://img.newsam.com/news/162702.jpgՀուլիս 16, 2013 | 12:43 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը համապատասխան քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով, որը նախնական կալանքի տակ է եւ մեղադրվում է «Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահվան» հոդվածով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն այս պահին կապ է պահում Հարությունյանի փաստաբանի հետ, որը պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցներն է ձեռնարկում: Ջամբազյանը նաեւ խոստացել է ավելի ուշ առավել մանրամասն տեղեկություն հաղորդել: NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում, բայց քննության պահանջով բժիշկները նրան դուրս էին բերել դեղորայքային քնի վիճակից: Նրան չսափրված վիճակում, կանացի ծաղկավոր խալաթով ու հողաթափերով տարել էին դատարանի դահլիճ: «Նոր Մոսկվայի» պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող ԿԱՄԱԶ-ը բարձր արագությամբ ավտոբուսին էր բախվել Օզնոբիշինո գյուղի մոտակայքում: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը հարվածից խուսանավելու համար ղեկը կտրուկ շրջում է, դրա հետեւանքով բեռնատարն ուղիղ նետվում է դեպի ուղեւորատար ավտոբուսը: Բախման թափից ԼԻԱԶ-ը կիսվում է երկու մասի, իսկ մարդկանց վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհերը 18-ն են, տասնյակ մարդիկ հիվանդանոցում են:
-
Վթար Պոդոլսկում. Ընկերության ղեկավարը, որին պատկանում է վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ը, հայ է http://img.newsam.com/news/162728.jpgՀուլիս 16, 2013 | 15:16 Համլետ Հայկի Գալուկյանը համարվում է «Ստրոյավտոսերվիս» ԲԲԸ տնօրեն, որին պատկանող «ԿամԱԶ»-ի վարորդն է եղել Հրաչյա Հարությունյանը, ով հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսի հետ վթարի է ենթարկել: Այս մասին M24.ru-ին պատմել է Մոսկվայում Շինարարների ազգային միավորման համակարգող Նիկոլայ Մարկինը: «Ստրոյավտոսերվիս» ԲԲԸ ընկերությունը գրանցվել է 10 տարի առաջ: Դրա տնօրենն է Համլետ Հայկի Գալուկյանը: Պարզվել է, որ նա եւս մի քանի ընկերությունների տնօրեն է: Ներկայումս ընկերությունում ստուգումներ են իրականացվում՝ պարզելու, թե որքանով է ընկերության արտադրանքը համապատասխանում անվտանգության նորմերին ու կանոններին: Լուրջ խախտումների հայտնաբերման դեպքում ընկերության գործունեությունը կարող է կասեցվել: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: Ինչպես հայտարարում են Հարությունյանի դատապաշտպանները, վարորդը պարտավոր չէ հետեւել մեքենայի տեխնիկական վիճակին՝ դա ընկերության պարտականությունն է: Փաստաբանները պնդում են, որ Հարությունյանը ֆիրմայի աշխատակիցների անպատասխանատվության զոհ է: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Ակցիա Ռուսաստանի դեսպանատան մոտ. Հայ վարորդին խալաթ հագցնելով իրականում կանացի խալաթ հագցրեցին մեր իշխանություններին (ֆոտոռեպորտաժ) http://img.newsam.com/news/162739.jpgՀուլիս 16, 2013 | 16:29 Ի պաշտպանություն «Նոր Մոսկվայում» վթարի ենթարկված վեռնատարի վարորդի` 46-ամյա Հրաչյա Հարությունյանի այսօր` հուլիսի 16-ին ինքնաբուխ ակցիա եւ ստորագրահավաք էր կազմակերպվել Ռուսաստանի դեսպանատան մոտ, որին մասնակցում էին իրավապաշտպաններ, լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ (ֆոտոռեպորտաժ): Նրանք պահանջում են արժանապատիվ վերաբերմունք Հայաստանի քաղաքացու նկատմամբ: «Եթե նա անգամ գործել է հանցագործություն, ինչը դեռ դատարանը եւ քննությունը պետք է պարզի, նրան պետք է վերաբերվել արժանապատիվ եւ չնվաստացնել կնոջ խալաթով եւ դեղերի ազդեցության տակ անցկացնել առաջին քննությունը: Դա չի համապատասխանում ոչ մի երկրի օրենքներին եւ նույնիսկ Եվրոպական կոնվենցիայի խախտում է: Այդ կերպ ուղղակի վիրավորում են ՀՀ քաղաքացուն: Նրան արդեն կոչում են հանցագործ եւ «մռնչացող հայ»: Նրա մասին սուտ տեղեկություններ են տարածում, որին նա արժանի չէ»,- ասաց ակցիայի մասնակիցներից Սերգեյ Չամանյանը: Հարցին, թե պահանջելու են Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը Հայաստանին, ասաց. «Ես պահանջում են նրան արժանապատիվ վերաբերվել: Բայց իրավաբան չեմ եւ չեմ կարող ասել հնարավոր է Հայաստան արտահանձնե՞ն, թե՞ ոչ»: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոան Բարսեղյանն էլ նշեց, թե ինչ է, թե ռուսների ձեռքը զոհ է ընկել, վերաբերվում են այնպես, ինչպես ուզում են.«Կներեք ձեւակերպումներիս համար ինչ ա, թե «Արմյաշկա» է, թե «Խաչիկ» է ընկել իրենց ձեռքը»: Նրա խոսքով, պատահարի հենց սկզբից, երբ ռուսական լրատվամիջոցները հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացի է եղել ԿամԱԶ-ի ղեկին, Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին հասկանալու, թե այդ քաղաքացուն ինչ օգնություն եւ պաշտպանություն էր պետք: « Այդ մարդը, սոցիալական խնդիրներից ելնելով, մեքենա էր քշում: Հասկանալի է, որ սեփական միջոցներով որակյալ պաշտպանություն չէր կարողանա ապահովել: Հետեւաբար` Հայաստանի իշխանությունները պետք է որակյալ իրավաբանական աջակցություն ապահովեին այդ մարդուն: Քանի դեռ դատարանը չի գտել, որ հանցագործ է, մարդը հանցագործ չէ: Մենք լուրեր ունենք, որ նույնիսկ ծխախոտ եւ հաց թույլ չեն տալիս փոխանցել այդ մարդուն»,- ավելացրեց Լեւոն Բարսեղյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ կատարվածը նմանեցրեց միջնադարյան Լինչի դատաստանին. «Այդ խալաթով պատկերը դա Լինչի դատաստանն է, որը հետամնաց միջնադարյան երկրներում է եղել: Արդյոք, եթե վարորդը հայ չլիներ, այլ լիներ ռուս կամ սլավոնական ազգի ներկայացուցիչ, նման վերաբերմունքի կարժանանար: Բնականաբար, ոչ»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը: Նրա զարմանում է, որ գոնե Սփյուռքի նախարարությունը կոշտ վերաբերմունք չի արտահայտում: Ինչ վերբերում է արտահանձնմանը, Ավետիք Իշխանյանը ասաց, որ դա միայն դատից հետո է հնարավոր էքստրադիցիայի ձեւով: «Բայց այդ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում եւ դատավարությունը տեղի է ունենալու Ռուսաստանում»,- նշեց Ավետիք Իշխանյանը եւ ավելացրեց, որ սա ապտակ էր ուղղված հայերին, ինչ արդյունքում ՀՀ իշխանություններին կանացի խալաթ հագցրեցին: Ինչպես նաեւ կարծիք հայտնեց, որ լավ կլիներ, որ ամբողջ աշխարհի իրավապաշտպանները արձագանքեին: Ակցիայի մասնակիցներին Մկրտիչ Մկրտչյանն էլ կատարվածը պայմանավորեց Եվրաինտեգրման հետ: «Ուզում էին ասել, եթե հայերը հանկարծ իրենց խելոք չպահեն, բոլոր հայերի հետ Ռուսաստանում այդպես կվարվեն: Ես կարծում եմ, որ սա ճնշման ձեւ եւ ուղերձ էր Հայաստանի իշխանություններին: Սա խոսում է նրա մասին, որ մեր իշխանությունները թույլ են»,- ավելացրեց Մկրտիչ Մկրտչյանը: Հավաքված ստորագրությունները կազմակերպիչները փոխանցեցին Հայաստանում Մոսկվայի դեսպանատանը: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿամԱԶ»-ը բախվել է ուղեւորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին: Սկզբում հաղորդվում էր, որ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը զոհվել է, սակայն հետո պարզվեց, որ նա դուրս է թռել բեռնատարի սրահից եւ կենդանի մնացել: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսը երկու մասի է բաժանվել: Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ: Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիչ էին բերել կանացի խալաթով: Մեղադրյալն իր մեղքը չի ընդունում: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Պոդոլսկում տեղի ունեցած վթարի շրջանում բեռնատարների երթեւեկությունը սահմանափակվել է http://img.newsam.com/news/162772.jpgՀուլիս 16, 2013 | 18:52 Բեռնատար մեքենաների երթեւեկությունը կսահմանափակվի այն ոլորանի վրա, որտեղ շաբաթ օրը տեղի էր ունեցել սարսափելի վթարը՝ խլելով 18 մարդու կյանք: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»: «Վթարի վայրում տեղադրվել են ճանապարհային նշաններ, սահմանափակվել է բեռնատարների երթեւեկությունը: Խոսքն այդ ոլորանի մասին է, սակայն դա չի նշանակում, որ Ստարոկալուժսկի մայրուղու վրա երթեւեկությունն առհասարակ դարադեցվել է»,-ասել է Ա. Պոպովը: Նրա խոսքով՝ երկուշաբթի գիշերը խաչմերուկում տեղադրված լուսացույցն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 17:00-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը ՀՀ բնակիչների համար արգելափակել է Հրաչյա Հարությունյանի դատի սկանդալային տեսանյութի հասանելիությունը Հուլիս 16, 2013 | 19:10 Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունն իր «Վեստի» տեղեկատվական խմբագրության կայքում արգելափակել է Հրաչյա Հարությունյանի դատավարության սկանդալային տեսանյութի հասանելիությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ NEWS.am-ը հրապարակել է «Հայաստանի քաղաքացու նկատմամբ ծաղրը՝ ռուսական պետական հեռուստաալիքների նոր կրեդո՞» հոդվածը, որտեղ շեշտը դրվել է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ «Վեստիի» թղթակից Օլգա Սկաբեեւայի ռեպորտաժի վիրավորական բնույթի վրա: Հիշեցնենք, որ Հարությունյանին դատարանի դահլիճ էին բերել կանացի ծաղկավոր խալաթով: Մեր նյութի հրապարակումից որոշ ժամանակ անց Հայաստանի բնակիչների համար արգելափակվել է Հրաչյա Հարությունյանի դատի սկանդալային տեսանյութի հասանելիությունը: Տեսանյութը դիտելու փորձի ժամանակ էկրանին հայտնվում է հետեւյալ տեղեկությունը. «Տեսանյութն արգելված է դիտել Հայաստանի տարածքում»: Թե ինչ իմաստ ունի տեսանյութի արգելափակումը, որը ցուցադրվել է ոչ միայն Ռուսաստանի պետական «Ռոսիա-1» եւ «Ռոսիա-24» հեռուստաալիքների, այլ նաեւ պետական հեռուստատեսության միջազգային տարբերակի՝ «PTP Պլանետա»-ի եթերում, որը վերահեռարձակվում է Հայաստանի տարածքում ազգային մետրային հաճախականությամբ, մնում է անհասկանալի, քանի որ բազմաթիվ մարդիկ են դա տեսել: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց Հուլիս 16, 2013 | 19:25 Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած սարսափելի վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է բժշկական շրջանակների աղբյուրը: Նա հստակեցրել է, որ խոսքը «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի մասին է: Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին չի կարելի միայնակ թողնել Հուլիս 16, 2013 | 20:36 Հրաչյա Հարությունյանը գտնվում է բավական ծանր բարոյահոգեբանական վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Ալեքսանդր Մալցեւը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե մտավախություն կա, որ Հարությունյանը կարող է ինքնասպանություն գործել: «Նա տեղի ունեցածում միայն իրեն է մեղադրում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բացառել վիճակը, որի դեպքում՝ իր պաշտպանյալը կարող է իրականացնել ինքնասպան լինելու հակումը: «Այդ միտքը ես եմ հայտնել եւ հիվանդանոցի աշխատակիցները: Նրան չի կարելի մենակ թողնել»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով եւ նա շատ ընկճված տեսք է ունեցել: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
այաստանի քաղաքացու նկատմամբ ծաղրը՝ ռուսական պետական հեռուստաալիքների նոր կրեդո՞ http://img.newsam.com/news/162726.jpgՀուլիս 16, 2013 | 15:11 Ռուսաստանի լրատվամիջոցները ծաղրում են Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահավոր վթարի մեղավոր համարվող Հայաստանի քաղաքացուն: Սա Տվերի շրջանային դատարանի երեկվա նիստի մասին մոսկովյան հեռուստաալիքների ռեպորտաժները դիտելուց եւ ռուսական լրատվական գործակալությունների հրապարակած հոդվածները կարդալուց մնացած միակ եզրակացությունն է: Դատական նիստում որոշվել էր նախնական երկամսյա կալանք սահմանել ամբաստանյալ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Ակներեւաբար, «առավելագույնս համոզիչ պատկեր» ստեղծելու համար առավել ծաղրական նյութը պատրաստել էր Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը եւ դրա տեղեկատվական «Վեստի» բաժնի թղթակից Օլգա Սկաբեեւան՝ Վլադիմիր Պուտինի սիրելի լրագրողներից մեկը, որը Ռուսաստանի նախագահին ուղեկցում է գրեթե բոլոր այցերի ընթացքում: Սյուժեն ցուցադրվել է «Ռոսիա 1», «ՌՏՌ-Պլանետա» («Ռոսիա 1»-ի միջազգային տարբերակը, որը Հայաստանի տարածքում շատ կասկածելի հիմունքներով հեռարձակվում է ազգային մետրային հաճախականությամբ) եւ մի քանի անգամ՝ «Ռոսիա-24» շուրջօրյա տեղեկատվական հեռուստաալիքով: «Գույնզգույն տաք բամբազե խալաթով եւ բոբիկ ոտքերին հագած հողաթափերով մարդը հենց Հրաչյա Հարությունյանն է: Ասֆալտին ընկնելու հետեւանքով ձեռքին եղած երեք քերծվածքները (խալաթի տակից վիրակապ է նշմարվում) Հայաստանի 46-ամյա քաղաքացու կյանքին չեն սպառնում: Կրկնակի հետազոտությունից հետո վարորդին հասցնում են Մոսկվայի Տվերի դատարան: Հարությունյանը ոչ մի անգամ հայացքը չբարձրացրեց: Նրա բառաչը (այդպես են ասում քննիչները) եւ առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունեն, դերասանություն են: Բայց, ավելի շուտ, շոկ կամ վախ են. Հարությունյանն արդեն գիտի, որ իր ԿԱՄԱԶ-ից թափված խիճը ավտոբուսի 18 ուղեւորների է սպանել: Հայաստանի քաղաքացուն 2 ամսով կալանավորում են», - այսպես է իր սյուժեն սկսում http://www.vesti.ru/doc.html?id=1106115&cid=8 ռուսական պետական հեռուստաընկերության առաջատար լրագրողը՝ ոչ միայն խախտելով լրագրողական էթիկայի նորմերը, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հերթական անտեղյակությունը դրսեւորելով: Անմեղության կանխավարկածը եւ այն, որ Հարությունյանն առայժմ ամբաստանյալ է, իսկ քննությունը նախնական փուլում է, սյուժեի հեղինակին ակնհայտորեն քիչ են հուզում: Հետո գալիս է ամենակարեւոր մասը՝ կանացի խալաթով տղամարդու կադրերը: Սյուժեում բազմիցս ցուցադրելով դրանք եւ շեշտելով «գույնզգույն տաք բամբազե խալաթով եւ բոբիկ ոտքերին հագած հողաթափերով մարդը» արտահայտությունը, Սկաբեեւան մշտապես «մոռանում է» նշել, որ տղամարդուն դատարան են տարել հենց կանացի խալաթով, ինչը մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտում է, ծաղր՝ ռազմավարական դաշնակից հանդիսացող պետության քաղաքացու նկատմամբ: Թղթակիցը, նյութը հեռարձակած խմբագիրները, հակառակը, հաճույք են ստանում մեղադրյալի արտաքին տեսքից՝ ասես փորձելով Ռուսաստան ապօրինի հիմունքներով աշխատելու գնացած ատելի կովկասցու հավաքական կերպար ստեղծել: Սակայն գործընկերները մի կարեւոր դետալ հաշվի չեն առել. կանացի քրչուփալասով դատարան տարված տղամարդը, անգամ եթե նա սերիական մարդասպան է, այլ ոչ թե ահավոր ավտովթարի մեղավոր, ոչ թե իր պետության դեմքն է ներկայացնում, այլ այն երկրի, որտեղ հնարավոր է դառնում նման ծաղրը: Սակայն սա ռուսական լրագրողներին քիչ էր թվացել, եւ որոշվել էր պարտադիր հիշատակել ամբաստանյալի «բառաչը»՝ մոսկովյան ոստիկանության մամուլի ծառայության ինքնատիպ մարգարիտը. «Նրա բառաչը (այդպես են ասում քննիչները) եւ առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունեն, դերասանություն են: Բայց, ավելի շուտ, շոկ են կամ վախ. Հարությունյանն արդեն գիտի, որ իր ԿԱՄԱԶ-ից թափված խիճը ավտոբուսի 18 ուղեւորների է սպանել»: Այստեղ արդեն Օլգա Սկաբեեւան ակնհայտորեն շփոթության մեջ է. մեկ իրեն իրավունք է վերապահում «հաստատ» ինչ-որ բան պնդելու, մեկ եզրահանգումներն «ավելի շուտ»-ի մակարդակում են: Իսկ անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձած ահավոր ողբերգության գլխավոր «հերոս» է դառնում ոչ թե վերջնականապես կործանված ճակատագրով Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ոչ թե ժամանակին «թռած» ապօրինաբար էժան աշխատուժ օգտագործած ռուսաստանյան ընկերության ղեկավարությունը, այլ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը: Փորձելով սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների համար գրավել մոսկվացիների համակրանքը՝ մայրաքաղաք եկած ազգությամբ բնավ ոչ ռուս այս սիբիրցին կտրուկ վերածվեց «ռուս հայրենասերի», որը մշտապես բարձրացնում է ապօրինի միգրանտների եւ նրանց արտաքսման հարցը: Դա նաեւ հասկանալի է. Մոսկվայում վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» եւ Վլադիմիր Պուտինի ցուցանիշներն ամենաձախողվածն էին, եւ մայրաքաղաքային ընտրազանգվածի ղեկավարը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ուստի «շուտափույթ» հարկավոր է կադրում երեւալ եւ ապօրինի միգրանտների մասին երգել: Ահա այսպիսի տեղեկատվական քաղաքականություն է վարում Ռուսաստանի գլխավոր հեռուստառադիոընկերությունը, որի համար կանացի հագուստով տղամարդը, ակնհայտորեն, բնական երեւույթ է: Իսկ արդյունքում ռուս-հայկական ռազմավարական եւ տնտեսական ամուր միության կողմնակիցներին մնում է ոչ թե հիշել ահավոր ողբերգության զոհերին, այլ մտածել ՌԴ պետական լրատվամիջոցների քաղաքականության հետեւանքների մասին, որը Ռուսաստանում հակակովկասյան, իսկ Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, հակառուսական տրամադրությունների աճ է հրահրում: Ժամանակը չէ՞, որ Հայաստանի համապատասխան պետական կառույցները խորհեն կատարվող դեպքերի պատճառների մասին: Գոնե ԱԳՆ հրավիրեն Ռուսաստանի դեսպանին եւ Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության քաղաքականության վերաբերյալ պարզաբանում պահանջեն: Սարգիս Աղախանյան Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք կներկայացնի ոստիկանների եւ հիվանդանոցի աշխատակիցների գործողությունների դեմ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը, հուլիսի 17-ին, բողոք կներկայացնի ոստիկանների գործողությունների դեմ, որոնք իր պաշտպանյալին կանացի խալաթով դատարան էին տեղափոխել: Այս մասին փաստաբանը հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Միաժամանակ, փաստաբանը չի պատրաստվում դրանով սահմանափակվել, մտադիր է նաեւ բողոք ներկայացնել նաեւ 20-րդ հիվանդանոցի աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք Հարությունյանին հանձնել են ոստիկաններին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին կայացել է դատարանի նիստը, որն ավարտվել է Հրաչյա Հարությունյանի կալանավորման որոշումով: Նրան դատարանի դահլիճ են բերել կանացի ծաղկավոր խալաթով եւ հողաթափերով: Նման ստորացուցիչ վերաբերմունքը բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: Լուրեր Հայաստանից - NEWS.am
-
Ռուսաստանի հայերի միությունը Հրաչյա Հարությունյանի հարցով հանդիպել է ՌԴ պետական մարմինների և տուժածների հետ 16:48 • 16.07.13 «Ռուսաստանի հայերի միությունը» 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդին նվաստացնելու կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց և պետական համակարգի մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփանականատիրոջ, ավտոբուսի տուժած ուղևորների, ՌԴ-ում Հայաստանի դեսապանատան աշխատակիցների հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Ռուսաստանի հայերի միության» գրասենյակից՝ ի պատասխան գրավոր հարցման: «Մեր քայլերն ուղղված են վթարի մեղավորի՝ վարորդ Հրաչյա Հարությունյանի անձի շուրջ թեժացած կրքերը նվազեցնելուն: Ինչպես նաև ՌԴ տրանսպորտային ոլորտում աշխատող մեր մյուս հայրենակիցների նկատմամբ բացասական տրամադրությունների տարածման կանխմանը»,- ասված է «Ռուսաստանի հայերի միության» նամակում: Նշենք, որ Մոսկվայում օրերս խոշոր վթարի պատճառ դարձած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի վիճակի հետ կապված Հայաստանի արտգործնախարարությունը համապատասխան քայլեր ձեռնարկում է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը և ավելացրեց. «Հավելյալ քայլերի ու զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»: Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայում շաբաթ օրը Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսի, ինչն էլ 18 մարդու մահվան պատճառ էր դարձել: 46-ամյա վարորդին դատարանի դահլիճ էին տարել ծաղկավոր կանացի խալաթով: Տարածված տեսանյութում Հարությունյանը ակնհայտ նվաստացած վիճակում էր և տեսախցիկներից թաքցնում էր դեմքը, գրում է Комсомольская правда-ն։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում ՝ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մարդու իրավունքների խախտում ու արժանապատվության ստորացում են որակել հիվանդանոցից տեղափոխված և դեռևս առողջական խնդիրներ ունեցող մարդուն կանացի խալաթով, առանց պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու դատարանի դահլիճ բերելը: ՌՀՄ գրասենյակը հայտարարում է, որ մինչդատական և դատական վարույթի բոլոր գործողություններն ու միջոցառումները պետք է իրականացվեն ռուսաստանյան օրենսդրության շրջանակներում: «ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից մեզ տեղեկացրել են, որ իրենք իրենց հերթին ձեռնարկում են քայլեր և ներկա պահին վերահսկողության տակ են պահում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դատավարության ընթացքը»,- հայտնեցին ՌՀՄ գրասենյակից:
-
Doctors didn’t mean to humiliate Armenian truck driver, lawyer sayshttp://media.pn.am/media/issue/165/761/photo/165761.jpg July 16, 2013 - 19:03 AMTPanARMENIAN.Net - Armenian citizen Hrachya Harutyunyan, truck driver accused of causing a road accident which left 18 dead in Russia, was brought to the court in a robe, as he didn’t have any other clothes on; doctors didn’t mean to humiliate him, the driver’s lawyer said. As Eric Chabanov noted, the doctors had to take off his clothes when he was brought to the hospital following the crash, and he didn’t have any spare ones. “The doctors didn’t mean to humiliate him; however, they could have contacted his lawyer to ask for a change of clothes,” he said. 18 people died after a truck carrying macadam ran into a passenger bus in an outlying area of Moscow. The accident occurred when the truck plowed into the side of the bus near Oznobishino, a settlement in the Moscow municipality about 40 kilometres south of the city center. The trick driver can be sentenced to 7 year behind bars
-
Դատավորը, ամբաստանյալի տեսքը տեսնելով, պետք է հրաժարվեր դատական նիստ վարելուցԱյսօր - 22:05 Բա ասում են դատարան չի կարելի ներկայանալ սպորտային համազգեստով,փաստորեն խալաթով կարելի է: Օրենքով, պետք է գործից ազատվի նիստը վարող դատավորը, որովհետև նա ամբաստանյալի տեսքը տեսնելով' պետք է հրաժարվեր դատական նիստ վարելուց:
-
Հարգելի իշխանավորներ՝ ցույց տվեք, որ ձեր ամեն քաղաքացին արժեք ունի Ձեզ համարԱյսօր - 21:50 Ներկայիս Հայաստանում միակ վիրավորանքը՝ դա ազերիների հետ համեմատելն է: ռամիլ սաֆառովը միջազգային հանրության ի ցույց սպանություն գործեց և ազերիների ղեկավարները ջանք ու եռանդ չխնայեցին նրան ազատ արձակելու: Հիմա մեր հայրենակիցը դարձել է մարդասպան՝ անկախ իր կամքից: Հայկական բանակում զոհված որդու շիրմաքարը կանգնեցնելու համար աշխատանք է գտել ռդ-ում: Ողբերգությունը անչափ մեծ է՝ մեկ վթարից 17 զոհ: Այդ ամենը մի կողմ դնելով, եկեք հիշենք, որ նա մեր հայրենակիցն է ու լավ պայմանները ու հիսքանչ կյանքը չէ, որ նրան ստիպել են ապաստան գտնել ռդ-ում: Երեկ երեկոյան ռուսական հեռուստալիքներից մեկով հաղորդում էր՝ որում վերլուծվում էր կատարվածը: Մի մասը նույնիսկ հերոսական էին համարում այն քայլը, որ վթարից հետո մեր հայրենակիցը փորձում էր ամեն կերպ օգներ գոնե մեկին: Իսկ մյուս մասը դատապարտում էին՝ մարդասպան անվանելով: Որքան մեզ հայտնի է՝ ռուսաստանում <<ռուլիտ>> են անում մերոնք: Էտ դեպքում ի՞նչն է խանգարում նրանց օգնություն ցուցաբերել արդեն իսկ հոգեպես մահացած մեր հայրենակցին: Բազմաթիվ միլիոնատերեր ունենք ռդ-ում, որոնք կարող են մինչև Պուտին հարց լուծեն: սաֆառովի համար միլիոներ վճարեցին ու ազատ արձակացեին: Մեր հայրենակցի հետ տեղի ունեցածը կարող է պատահել ցանկացած վարորդի հետ: Քանի-քանի ՃՏՊ-ների արդյունքում մահանում են մարդիկ՝ որոնցում վարորդները մեղավոր չեն: Հ.Գ. Հարգելի իշխանավորներ՝ ցույց տվեք, որ ձեր ամեն քաղաքացին արժեք ունի Ձեզ համար:
-
Մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում վթարից հետո մենք էլ պետք է շեշտեինք՝ Ռուսաստանի հաբռգած քաղաքացին սպանեց մեր քաղաքացու՞ն Այսօր - 22:11 Մոտ մեկ ամիս առաջ, Գյումրու Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին ռուսական պետհամարանիշով Լեքսուս մակնիշի մեքենան, որը վարում էր Գյումրու ռուսական զորամասերից մեկի ռուս սպա, արագությունը գերազանցելով վրաերթի ենթարկեց ճանապարհը ճիշտ տեղով հատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով հիվանդանոցում մահացավ: Ոչ ոք շուխուռ չհանեց, վայնասուն չբարձրացրեց, ու դեռ հարց է թե էդ սպան պատասխանատվության ենթարկվեց թե ոչ, այստեղ է թե այստեղ չէ: Ի՞նչ պետքա հա շեշտեյինք՝ Ռուսաստանի հաբռգած քաղաքացին սպանեց մեր քաղաքացու՞ն:
