Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Hrachya Harutyunyan needs not only legal, but also moral-psychological support 17:45 18.07.20130http://www.armradio.am/en/wp-content/uploads/2013/07/st.grigoryan-620x300.jpgLusine Vasilyan “Radiolur” I’m ready to leave for Moscow and defend our compatriot Hrachya Harutyunyan, member of the Chamber of Advocates, attorney Ruben Baloyan told reporters today. He’s confident that Harutyunyan needs not only legal, but also moral-psychological support. President of the Analytical Centre on Globalization and Regional Cooperation Stepan Grigoryan considers that Armenia should take steps to extradite Hrachya Harutyunyan to Armenia and hold the trial here. Stepan Grigoryan offers condolences not only to the families of the 18 victims of the tragic accident near Moscow on July 13, but also to the relatives of all those killed in Russia in car accidents at the fault of drunk drivers. “I have looked at statistics. The number of people killed in crashes at the fault of drunk drivers has been about 100 times more this year,” he said. Grigoryan considers that on the days following the accident Russian media violated the rules of journalistic ethics by constantly mentioning his nationality and failing to maintain the presumption of innocence. The political scientist is satisfied with the reaction of the Ministry of Foreign Affairs. Yesterday representatives of the Armenian Embassy in Russia met with Harutyunyan at the pre-trial prison. They assure the conditions there are satisfactory. Representatives of the Embassy have promised to arrange a phone conversation with the family in the near future. Stepan Grigoryan said it would be better if the Ambassador or the Deputy Ambassador visited Hrachya Harutyunyan. As for the perspectives of his extradition, Grigoryan said all necessary legal bases exist between Armenia and Russia to organize it. He’s confident the issue should be raised before the trial. “Russia is obviously politicizing the issue. It will be naïve to expect that the trial will be fair,” he added. Member of the Chamber of Advocates Ruben Baloyan is ready to leave for Moscow and defend our compatriot. According to him, there are two ways to involve Armenian lawyers in the process. Either the Chamber of Advocates should dispatch a lawyer, or Harutyunyan’s relatives must apply to attorneys. Having analyzed the details of the accident, Baloyan is confident that Hrachya Harutyunyan has managed to make a correct decision to avoid a greater number of victims.
  2. Hrachya Harutyunyan transferred to Moscow's Butyrka detention center18/07/2013 14:19:00 Oratert NewsFont size: http://oratert.com/themes/legacy_4.0/img/font_decrease.gif http://oratert.com/themes/legacy_4.0/img/font_enlarge.gif Hrachya Harutyunyan, truck driver charged in a deadly car crash that occurred near Podolsk on July 13, claiming 18 lives, has been transferred to Moscow’s Butyrka detention center, Komsomolskaya Pravda newspaper reported, citing sources in police. Harutyunyan underwent a medical check-up at the medical aid post of Moscow’s Matrosskaya Tishina prison on Tuesday. He was transferred to Butyrka detention center after doctors examining him said that his life was not in danger.
  3. Alexander Maltsev demands to punish people, who caused damage to Hrachya Harutyunyan’s honor 18/07/2013 13:29:00 Oratert NewsFont size: http://oratert.com/themes/legacy_4.0/img/font_decrease.gif http://oratert.com/themes/legacy_4.0/img/font_enlarge.gif The lawyer of the truck driver Hrachya Harutyunyan, causing a large-scale car accident in New Moscow, does not publish the data about the company, which provided the Kamaz truck. As Armenpress was reported by the lawyer Alexander Maltsev, the publication of the data would violate the principle of confidentiality of the investigation. “I have signed that I am responsible not to provide any information about the company, which provided the driver with the truck”, - said Alexander Maltsev The lawyer has filed a complaint against the police and doctors for bringing his client to the court in a woman’s bathrobe. “I expect that the study and the response of the complaint will be conducted within the limits of the law”, - said the lawyer of the truck driver Hrachya Harutyunyan Alexander Maltsev, adding that if they are guilty, they should give an account. The complaint was filed against the Head of the Moscow Department for Investigations of the Ministry of Internal Affairs of the Russian Federation Anatoly Yakunin and the Head of the Moscow’s Health Department. On July 13 at 13:00 in New Moscow, nearby the Podolsk Village, Kamaz truck came out of the second line and crashed into a bus driving from Podolsk to Kurilovo, sharing it into two parts. In the result of the car accident 18 people died and more than 60 were wounded. The driver of the truck Hrachya Harutyunyan was accused of the violation of the traffic security rules, causing the death of two or more people. Two-month detention was imposed to the Armenian. He was taken to the court in a woman’s bathrobe. On that ocassion a protest action was held in front of the Russian Embassy to Armenia, during which the protesters demanded protection of human rights and a proper attitude towards the citizen of the Republic of Armenia. On July 16 the Human Rights Defender of the Republic of Armenia Karen Andreasyan sent an official letter to his Russian counterpart Vladimir Lukin requesting for the protection of the dignity and other rights of Hrachya Harutyunyan. The Office of the Human Rights Defender of the Russian Federation promised during the next week to respond the letter.
  4. Որտեղի՞ց է գալիս մածունը, ո՞վ է առաջին անգամ այդ ուտելիքը անվանել մածուն 18.Հուլիս.2013 - 01:33 Ո՞վ չի սիրում մածուն. երևի չկա այդպիսի մեկը: Իսկ ո՞վ է առաջին անգամ մածուն մերել, և ո՞վ չի վախեցել ու այդ մերածը կերել է: Որտեղի՞ց է գալիս մածունը, ո՞վ է առաջին անգամ այդ ուտելիքը անվանել մածուն: Անշուշտ, հետաքրքիր հարցեր են. փորձենք խորանալ: Տեսնենք, թե որն է մածուն բառի արմատը, բնիկ հայերե՞ն բառ է, թե՞ ոչ: Առաջին իսկ հայացքից երևում է, որ մածուն բառի արմատն է մած-ը: Մած «կպած, կից, իրար միացրած» արմատով բազմաթիվ բառեր կան հայերենում. մածուցիկ «կպչուն հատկություն ունեցող և թանձր», մածվել «կպչել, մակարդվել», մածուկ «բջջանյութի լուծույթ, խմորանման զանգված, թանձրուկ», մածական, մածան «կպչուն», մածիկ «ճեղքերը փակելու, արանքները լցնելու նjութ» և այլն: Այս շարքին է պատկանում նաև մածուն-ը: Մած արմատը հանդես է գալիս նաև բառավերջում. տախտակամած, այսինքն՝ «իրար կպած տախտակներ», փայտամած, թանձրամած «պինդ, անթափանց, թանձրորեն պատող», խավարամած, ծխամած և այլն: Բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական մած արմատից, որը նշանակում է «շաղախել, խմոր շինել»: Այս արմատից բազմաթիվ լեզուներում առաջացել են իմաստով իրար մոտ շատ ու շատ բառեր: Օրինակ՝ ռուսերեն мазь, мазать,мажу,масло: Մածուն բառով ունենք մի շարք դարձվածներ ու առածներ: Մածնի աման լպստող ենք ասում ուրիշի մնացորդներով կերակրվողին՝ նկատի ունենալով, որ կատուն է լպստում ամանները: Փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը. այսինքն՝ իմացած, փորձով արդեն հաստատված որևէ բան ավելի նախընտրելի է, քան ավելի լավ, բայց չիմացած, չփորձած բանը: Մածնին սև ասել. մեկի ասածը հաստատել՝ նույնիսկ բացահայտ սխալ կամ անիրավացի լինելը գիտենալով: Մածուն բառը մեզնից փոխառել են հույները, վրացիները՝ մածոնի, թուրքերը՝ մազուն: Վերջիններս ունեն նաև յոգուրտ, որը նույնպես «մածուն» է նշանակում և այժմ լայն գործածում ունի: «Շատ հավանական է, որ մածուն բառի հետ ուրիշ ազգերը փոխառել են նաև մածուն պատրաստելու եղանակը», – գրում է Հր. Աճառյանը: Այդ բանը տեղի է ունեցել նաև վերջերս: Ռուսները, Կովկասում ծանոթանալով մածնին, վրացիներից փոխառել են մացոնի բառը, որն, ինչպես տեսանք, վրացիները մեզանից էին վերցրել, իսկ Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով) անմիջապես հայերից փոխառել են մածուն բառը (мацун): «Կեսարացի մի հայ բժիշկ (դ-ր Տատրյան), վերջերս մածունը փոխադրելով ԱՄՆ, պատճառ եղավ անգլերեն մազոոն (մածուն) և մազոլ (յուղով խառնված մածուն՝ թուլակազմ մարդկանց սննդի համար) բառերի փոխառության», - գրում է Հր. Աճառյանը դեռևս 1898 թվականին: Ինչպես տեսնում ենք, մեր բառը շրջում է աշխարհով մեկ ու նոր կերպարանք առած հետ վերադառնում: http://operativ.am/?p=27813
  5. Ֆեյսբուքյան աղմկոտ քննարկումները ստիպեցին մարդու իրավունքների պաշտպանին, արտգործնախարարությանը և ՀՀ դեսպանատանը արթնանալ17.Հուլիս.2013 - 21:18 Մշտապես քննադատորեն եմ մոտեցել համացանցի հայկական տիրույթում քննարկումների որակին, բովանդակությանը և հարցերի արծարծման տեխնոլոգիային, սակայն վերջին օրերի ֆեյսբուքը շահեկանորեն տարբերվում է նախորդ ամիսների անգույն, բամբասկոտ կարգավիճակից: Պոդոլսկյան ողբերգությանը հաջորդած գնահատականները և ֆեսյբուքյան ակտիվի համատեղ ջանքերի միատեղմամբ կատարված գործողությունները շատ սթափ էին, առավել փաստարկված և արդյունավետ, և չնայած հուզական ֆոնին' օգտատերերի ճնշող մեծամասնությունը կարողացավ ճիշտ ընկալել իրավիճակը և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու փոխարեն ջանքերն ուղղեց Ռուսաստանում շովինիստական ալիքի տարածման դեմ: Պատկերացրեք' մասամբ հաջողվեց: Ֆեյսբուքյան աղմկոտ քննարկումները ստիպեցին մարդու իրավունքների պաշտպանին' հանդես գալ ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակով, արտգործնախարարությունը սկսեց ալարկոտ գործողություններ, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը վերջապես սկսեց ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Աղմուկը խոր նիրհից արթնացրեց Ռուսաստանում գործող հայկական կազմակերպություններին, Հայաստանում որոշ չինովնիկների մոտ խղճի խայթ արթնացրեց' ստիպելով նյութական աջակցություն ցուցաբերել ողբերգության մեջ հայտնված վարորդի ընտանիքի անդամներին: Ռուսաստանի իշխանությունները սկսեցին պաշտոնական հայտարարություններով սանձել երկրում բորբոքվող հակահայկական ալիքը, այսօր արդեն այդ ալիքը հստակ թուլացման միտումներ է ցույց տալիս: Հայկական կայքերը աշխատեցին շատ օպերատիվ կերպով և իրադարձությունները լուսաբանեցին բացառիկ անկողմնակալությամբ' հանրության դատին հանձնելով թեմայի վերաբերյալ բոլոր ուշագրավ կարծիքները' թեր և դեմ: Եվ վերջապես, անգամ իրար հետ խորը հակասություն ունեցող կարծիքները ճիշտ էին, սթափ, հուզական բազարների ու քֆուր-քյաֆարների փոխարեն մենք ականատես եղանք համատեղված ջանքերի, որոնց արդյունքում իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվեց... Շնորհակալ եմ բոլոր ֆեյսբուքցիներից և կայքերից, վստահ եմ, որ տեմպը չի թուլանա և համացանցը կդառնա ոչ թե կեղտոտ բամբասանքների, այլ կոնկրետ հարցեր լուծելու արդյունավետ տիրույթ: Այս պահին անգամ տպավորություն ունեմ, որ հայկական ֆեյսբուքը ստանձնել է ստվերային կառավարության գործառույթներ: Իհարկե' ճարահատյալ...
  6. Unusual Tolma http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/dolma-festival-armenia-sardarapat.jpg Armenian chefs cooked what they hoped would prove the world’s longest tolma at the national dish’s festival in Sardarapat, Armavir province, on Wednesday. The event held annually for the traditional Armenian ways of wrapping meat in grape leaves attracted many participants and guests of the 10th international film festival, Golden Apricot, being held in Yerevan this week. Click here for more images.
  7. For Driver’s Dignity http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/protest-russian-embassy.jpg A group of angry Armenians gathered in front of the Russian Embassy in Yerevan Tuesday afternoon calling on the authorities in Moscow to respect the dignity of an Armenian driver who is now in custody for mass manslaughter. Hrachya Harutyunyan, 46, was arrested for killing 18 and injuring several dozen people when his truck laden with gravel accidentally crashed into a shuttle bus near Podolsk on Saturday. The man, who himself suffered injuries in the crash, wore a dressing gown and looked utterly distraught when he was brought to the court to be remanded in prison two days later.
  8. Family of Armenian driver responsible for deadly bus crash in Russia hope for extradition to be considered The incident with an Armenian truck driver accused of causing a major traffic accident several days ago near Moscow, Russia, is in the focus of attention both in Armenia and Russia. His relatives ask to consider the possibility of his extradition to Armenia. According to preliminary information, last weekend a cargo truck laden with gravel and driven by Hrachya Harutyunyan, a 46-year-old citizen of Armenia, plowed into a passenger bus in the vicinity of Podolsk, leaving 18 people dead and dozens of others injured. His daughter Lilit Harutyunyan told the press on Wednesday that his father had been driving cargo trucks for two decades and never had a single accident – neither met with one, nor ever caused it. The daughter says Harutyunyan is a Karabakh war veteran and went to Russia only three months ago because a company there had offered him a job. “I am asking our officials – I know they can help within the scope of their authority – to help as much as possible. When my father was needed he left his family and volunteered to go [to the front], now he is the one who needs help,” she said, adding that although she would be happy if her father were found not guilty, but even if he gets sentenced, she wishes he had the chance to at least serve it in his native country. Aram Vardevanyan, from the Ombudsman’s office of Armenia, has stated that if countries are in friendly relations, extradition is usually not an issue and is not difficult to arrange. “We have to consider that both Armenia and Russia are members of the Minsk Convention guaranteeing the extradition process. The Justice Ministry and the Prosecutor-General’s office have the right to turn to Russia with that issue,” he says. Harutyunyan is facing seven years in prison on charges of violating traffic safety rules leading to the inadvertent killing of two or more people. However, a video record was posted on the web showing how the defendant was taken to the court unshaven and in inappropriate attire – a woman’s robe. This has become a subject of sharp criticism in Armenia, and since Tuesday various actions of protests have been held in front of the Russian Embassy in Yerevan. By Gohar Abrahamyan ArmeniaNow reporter
  9. Armenian-American community honors Sheriff Lee Bacahttp://media.pn.am/media/issue/165/615/photo/165615.jpgJuly 15, 2013 - 10:19 AMTPanARMENIAN.Net - Members of the Armenian Council of America (ACA), civic leaders and guests gathered at the Armenian Educational Benevolent Union center (A.E.B.U.) in Pasadena to welcome long-time friend and advocate of the Armenian-American community, Los Angeles County Sheriff Leroy “Lee” Baca. ACA Executive Board Member and Master of Ceremonies Sevak Khatchadorian, provided a brief introduction on the event’s highlights and spoke about the important political and advocacy work that the ACA has undertaken since its inception in the United States and abroad. Tateos “Ted” Koroghlian, Chairman of the Pasadena Chapter of the ACA welcomed Sheriff Baca to the stage as he discussed the Sheriff’s long-standing bond with the Armenian-American community, sharing his personal experience with the Sheriff and detailing his relentless efforts to continuously improving the quality of life for all LA County residents. Sheriff Baca thanked all those involved in coordinating the successful event and recognized the organization’s leaders and members for their hard work and dedication to the Social Democrat Hunchakian Party (S.D.H.P), ACA and all its affiliate athletic, educational, political and cultural organizations. Reiterating his stance towards recognition of the Armenian Genocide by the Turkish government as a historical fact, Sheriff Baca expressed the unique position he is in. Having a working relationship with Turkish government officials as the Sheriff of the largest county in the nation, with the highest concentration of residents of Armenian descent, creates an opportunity for the Sheriff to serve as an unofficial liaison between the Armenian community and Ankara, providing a vehicle to voice our concerns and issues via non-traditional channels not utilized by Armenian-American activists in the past. Sheriff Baca applauded the hard work of the Armenian-American community, particularly in the LA County, suggesting they are the strongest, most vocal and most organized advocates of the Armenian Cause. Sheriff Baca ended his speech by encouraging young Armenian-Americans to join the LA County Sheriff’s department and to serve their community in the areas of law enforcement and civic leadership.
  10. Turkish MFA ‘displeased’ with Armenian Prosecutor General remarksJuly 13, 2013 - 14:39 AMTPanARMENIAN.Net - Turkish Foreign Ministry said that Turkey “strongly rejects” Armenian Prosecutor General Aghvan Hovsepyan's remarks claiming that lost Armenian territories should be returned to Armenia. Turkish Foreign Ministry Spokesman Levent Gümrükçü said “it must be known that nobody can dare to claim territory from Turkey." Gümrükçü said "the remarks of Armenia’s Prosecutor General reflected the problematic mentality prevailing in Armenia on Turkish-Armenian relations and its neighbor Turkey's territorial integrity.” “The statement also contradicted the obligations of Armenia to the international organizations it is affiliated such as the United Nations and Organization for Security and Coordination in Europe,” Gümrükçü said.
  11. Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ վարորդի դուստրը աջակցություն է խնդրում http://hetq.am/static/news/b/2013/07/28142.jpg15:53, 16 հուլիսի, 2013 Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ, բեռնատար մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեպքին եւ հոր ձերբակալությանը. «Ես Լիլիթ Հարությունյանն եմ, որն ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը: Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին: Թող Աստված նրանց տա ուժ ու կորով ` դիմանալու ու համբերելու: Ուզում եմ խնդրել, ինչու չէ՝ նաև պահանջել բոլոր պաշտոնատար անձանցից, ովքեր կարող են ինչ-որ բանով անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ՝ ծաղրելուց ու նմանատիպ այլ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ՝ ենթարկվում է ծաղրանքի քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ամոթ է, սա քո դեմքն է»: Լիլիթը նաև խնդրում է տարածել այս լուսանկարը` http://hetq.am/static/content/akcia/driver.jpg
  12. Իրավապաշտպան. Ռուսաստանի իշխանությունները կնոջ խալաթ հագցրին Հայաստանի իշխանություններին (ֆոտո) Սոնա Ավագյան http://hetq.am/static/news/b/2013/07/28157.jpg23:58, 16 հուլիսի, 2013 Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպաններն անցկացրին բողոքի ակցիա՝ ի պաշտպանության հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության: Ակցիային միացան նաև վարորդի հարազատները: Հիշեցնենք, որ 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 18, վիրավորվել մոտ 30 մարդ: Հայաստանի քաղաքացիական հանրության շրջանում և սոցիալական ցանցերում խիստ դժգոհություն է առաջացրել այն, որ ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին ծաղրել ու նվաստացրել են՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով, դեղերի ազդեցության տակ: Հուլիսի 15-ին ռուսական դատարանը 2 ամսով՝ մինչև սեպտեմբերի 14-ը, կալանավորել է Հրաչյա Հարությունյանին: Դատարանում Հրաչյա Հարությունյանը հազիվ էր զսպում արցունքները: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Sergey_Chamanyan.JPGԱյսօրվա ակցիայի ժամանակ անցկացվեց ստորագրահավաք` ՀՀ քաղաքացու նկատմամբ Ռուսաստանում արժանապատիվ վերաբերմունքի պահանջով: Ակցիայի մասնակիցներից մեկը ստորագրությունները Հրաչյայի` խալաթով լուսանկարի հետ գցեց Ռուսաստանի դեսպանատան փոստարկղը: Ակցիայի մասնակից Սերգեյ Չամանյանի համոզմամբ` նույնիսկ եթե Հրաչյա Հարությունյանը հանցանք է գործել է (ինչը պետք է պարզի դատարանը), նրան պետք է վերաբերվել արժանապատիվ, ոչ թե նվաստացնել կնոջ խալաթով և դեղերի ազդեցության տակ անցկացնել առաջին քննություն: Սերգեյ Չամանյանը նշեց, որ դատարանի դատավճիռ դեռ չկա, բայց ռուսաստանյան զլմ-ները Հրաչյա Հարությունյանին արդեն կոչում են հանցագործ: «Միայն դատարանը կարող է որոշել` մարդը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Սերգեյ Չամանյանը: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Mkrtich_Mkrtchyan.JPGԲողոքի ակցիայի մեկ այլ մասնակից Մկրտիչ Մկրտչյանն ասաց, որ ակցիաների չի մասնակցում, բայց այս անգամ, իմանալով, թե ինչպես են նվաստացրել մարդու արժանապատվությունը, եկել է ակցիայի: «Էդ մարդը ներկայացնում է Հայաստանը, այսինքն` ինքը հավաքական կերպար է: Նրանք Հայաստանի հետ են այդպես անում: ՀՀ քաղաքացի է և հայ: Եթե ռուս լիներ, այդպես չէր լինի: Իհարկե, ցավալի դեպք է, բայց չի կարելի ամբողջ կոռումպացված համակարգը բարդել մի մարդու վրա: Եթե այդ մարդը իր հասանելիք պատիժը ունի, թող պատժեն, բայց ոչ այդպես: Չեմ կարծում, որ դա 21-րդ դարի վարվելակերպ է»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը: Նա կարծում է, որ վարորդի նկատմամբ այս վերաբերմունքը Ռուսաստանի կողմից նախապես մտածված ուղերձ է Հայաստանին այն մասին, թե ինչ կլինի Ռուսաստանի հայերին, եթե «հայերը հանկարծ իրենց խելոք չպահեն» եվրաինտեգրման ճանապարհին: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Levon_Barseghyan.JPG«Վերջապես մենք ուզում ենք, որ արժանապատիվ դատավարություն լինի: Մեղքը կլինի, կապացուցեն-չեն ապացուցի և այլն, բայց մարդ է վերջը, հասկացանք: Ցավակցում ենք այդ 18 զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին: Միանգամից դրեք-վառեք էդ մարդուն, պրծնենք, էլի, հանեք հրապարակավ ցույց տվեք, որ դուք էդքան սին ու նվաստ եք, ձեր ես-ն եք ուզում կշտացնել, ինչ է թե ձեռքներդ ինչ-որ զոհ է ընկել. «արմյաշկա» է, «խաչիկ» է ընկել (կներեք այդ ձևակերպումների համար)»,- ասաց ակցիայի մասնակից, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, իրավապաշպան Լևոն Բարսեղյանը: Նրա կարծիքով` Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը կախված է Հայաստանի իշխանությունների բանականությունից և առողջությունից: Իրավապաշտպանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանին է արտահանձնել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ովքեր հանցանքներ են գործել Հայաստանում: «Նաև Գյումրիում 15 տարի առաջ 2 հոգի հարբած ելան փողոցերը, գնդակահարելով գնում էին, 2 հոգու սպանեցին: Նրանց դատից հետո հանձնեցին իրենց, տարան. էստեղ դատը եղավ»,- ասաց Լևոն Բարսեղյանը: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Avetik_Ishkhanyan.JPGԱկցիայի մեկ այլ մասնակից, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով` միայն դատավարությունից հետո է հնարավոր ՀՀ քաղաքացուն արտահանձնել Հայաստանին, իսկ քանի որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում, դատավարությունը ևս պետք է տեղի ունենա Ռուսաստանում: Ավետիք Իշխանյանը հակաիրավական է համարում այն, որ Հրաչյա Հարությունյանին ստիպել են դեղամիջոցներով դուրս գալ շոկից, իսկ նրան կնոջ խալաթով դատարան տանելը համարում է նվաստացում և ապտակ: «Այդ խալաթով պատկերը Լինչի դատաստան է, որը հետամնաց միջնադարյան երկրներում է միայն եղել: Ցանկացած դեպքում, որ ազգի ներկայացուցիչ էլ նա լիներ, դա կլիներ նվաստացնող վերաբերմունք (և ճիշտ կանեին` ամբողջ աշխարհի իրավապաշտպանները արձագանքեին), բայց տվյալ դեպքում դա վերաբերում է մեզ` հայ հասարակությանը, ոչ միայն իրավապաշտպաններին: Ի վերջո, Հայաստանի իշխանություններին կանացի խալաթ հագցրին»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Լևոն Բարսեղյանի խոսքով` Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել գրեթե անմեղսունակության վիճակի հասցված, այսինքն` այն վիճակում չէր, որ այդքան հապճեպ դատական նիստ գումարվեր: «Դատավորը հենց տեսավ էդ վիճակը, պիտի ասեր. «Դատը չենք անում, տարեք մարդուն հագցրեք-բերեք: Սև հագցրեք, կանաչ հագցրեք, մի բան հագցրեք, բայց մի ծաղրեք, մի ստորացրեք այդ մարդուն»: Սրանք այնքան հասարակ բաներ են: Ռուսի օրենքներում չկա գրած` մարդու արժանապատվությունը ստորացնել, եթե ինքը ազգությամբ հայ է, եթե ինքը կասկածվում է 18 հոգու չկանխամտածված սպանության մեջ: Եվրախորհրդի անդամ է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա է ստորագրել, 3-րդ հոդվածը իր պետքը չէ, փաստորեն»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Ավետիք Իշխանյանի գնահատմամբ` տվյալ դեպքում Ռուսաստանի պետությունը կալանավորվածի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք: Նա կարծում է, որ եթե վարորդը լիներ ոչ թե հայ, այլ ռուս կամ սլավոնական որևէ այլ ազգության ներկայացուցիչ, ապա այդպիսի վերաբերմունքի չէր արժանանա: «Ուղղակի միջնադարյան խտրական վերաբերմունքի հոտ է փչում սրանից: Ճիշտ կաներ` Հայաստանի որևէ պետական գերատեսչությունը, արտգործնախարարությունը նոտա հղեր: Ի վերջո, ունենք նաև սփյուռքի նախարարություն, որը կարծես թե ստեղծված է սփյուռքի հայերին պաշտպանելու համար: Ո՞ւր է նրանց ձայնը, որ միանգամից պիտի հնչեր նրանց ձայնը»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Նրա կարծիքով` ՀՀ իշխանության պարտականությունն է Հրաչյա Հարությունյանին ապահովել որակյալ փաստաբանով, ով միայն հուլիսի 15-ին դատարանում նվաստացման վերաբերյալ բողոք կներկայացնի, ինչպես նաև անընդհատ ուշադրության կենտրոնում պահել դատավարությունը: Եթե նման պատշաճ աշխատանքներ կատարվեն, գուցե Հրաչյա Հարությունյանին այսպես չնվաստացնեին: «Նույնիսկ ավելին ձեզ ասեմ. որ այդ մարդը հայտնվել է այնտեղ արտագնա աշխատանքի, նույնպես Հայաստանի իշխանության մեղքն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Նրան համամիտ է Լևոն Բարսեղյանը, ում գնահատմամբ` Հրաչյա Հարությունյանի գործում ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները բավարար չափով չեն աշխատել: «Ժամանակին տեսնեինք, որ մարդը որակյալ իրավաբանական օգնության կարիք ունի: Խելքը գլուխը իրավաբան է, փաստաբան է, հագուստ է, սնունդ է, ծխախոտ է, էդ տարրական հարցերը Հայաստանի իշխանությունները պիտի հասցնեին ավելի շուտ կարգավորել, քան թե որևէ մեկը կհամարձակվեր այդ մասին խոսել»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Ոչ նա, ոչ էլ Ավետիք Իշխանյանը չեն կարծում, որ Ռուսաստանը ԱԳՆ-ի մակարդակով ներողություն կխնդրի Հայաստանից, քանի որ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքով Ռուսաստանը «դարակում է ծալել-դրել Հայաստանին»: Լևոն Բարսեղյանը Ռուսաստանի դատարանում ՀՀ քաղաքացու նվաստացումը պայմանավորում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Հայաստանի ստորացված վիճակով: Լևոն Բարսեղյանի խոսքով` Հայաստանի իշխանություններն ամեն ինչ սիրահոժար տալիս են Ռուսաստանին, որին համարում են ռազմավարական դաշնակից, նույնիսկ թույլ են տալիս, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին անցնի ռուսական զորքը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը այդ զորքին ողջունի ռուսերենով: «Սրանից հետո ինչ ուզեն, կանեն: Իրենց համար ի՞նչ կա: Եվ միայն սա չէ. Ռուսասանի ճանապարհների վրա հայաստանյան վարորդների հետ բազմիցս այդպես են վարվում (ճիշտ է` այս սրության չի հասնում խոսակցությունը). կամ պիտի կաշառքները ունենաս, ճանապարհին ոստիկաններին բաժանելով գնաս, կարողանաս շնչել, կամ էլ ստորացնում են այնքան, ինչքան կարողանում են»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Ավտովթարի մերձակայքի բնակիչները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ խաչմերուկում չափազանց հաճախ են ավտովթարներ լինում: Տարածքում նույնիսկ լուսացույց չի եղել: 18 մարդու կյանք խլած ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կարգադրել է խաչմերուկում լուսացույց տեղադրել և այդ ճանապարհահատվածում սահմանափակել բեռնատարների երթևեկությունը: Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ մի պահ լարվածություն առաջացավ մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները պահանջում էին չկանգնել ուղիղ դեսպանատան առջև և «չփակել մեքենաների ճանապարհը»: Մի ոստիկան մասնակիցներից մեկին հրեց փոքր-ինչ դեպի մայթ, բայց մասնակիցները դրանից հետո մնացին իրենց տեղում և ավելի հեռու այլևս չգնացին: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/2.JPG http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/3.JPG http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/4.JPG
  13. Ռուսաստանում ավտովթարներից ամեն օր զոհվում է միջինում 77 մարդ Սոնա Ավագյան http://hetq.am/static/news/b/2013/07/28166.jpg13:20, 17 հուլիսի, 2013 Ռուսաստանում 2012 թվականին ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործությունների հետևանքով զոհվել է 27,991 մարդ: Այս մասին հայտնում է «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանը՝ հղում անելով Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության (Государственная инспекция безопасности дорожного движения, ГИБДД, ГАИ) պաշտոնական տվյալներին: Ռուսաստանում, փաստորեն, 2012 թվականին՝ ամեն օր, ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործությունների հետևանքով, դժբախտաբար, զոհվել է 77 մարդ: Այս պաշտոնական տվյալը լայնորեն տարածել են նաև ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ: Օրինակ՝ Vesti.ru-ն մանրամասնում է, որ 2012թ. ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորվել է 258 618 մարդ, ինչը 2,7%-ով ավելի է, քան 2011 թ.-ի նույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, 2012թ. Ռուսաստանում արձանագրվել է 203 597 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 1,9 տոկոսավ ավելի է, քան նախորդ տարի: «Պետական դատախազության տվյալներով՝ Ռուսաստանում յուրաքանչյուր 5-րդ ՃՏՊ-ն տեղի է ունենում վատ ճանապարհների հետևանքով»,- հայտնում է vesti.ru-ն: Իր հերթին gazeta.ru-ն, անդրադառնալով 2012-ի ցուցանիշներին, տեղեկացնում է. «Գործնականում ամեն 4-րդ վթարը տեղի է ունեցել ճանապարհների ու փողոցների անբավարար վիճակի պատճառով: Այսպես, քանդված ճանապարհներին տեղի է ունեցել 42 772 ՃՏՊ (1,1 տոկոսով աճ), որոնց հետևանքով զոհվել է 6950 (1,8 տոկոսով աճ) և վիրավորվել 54 468 մարդ (2,3 տոկոսով աճ)»: 2013թ. հուլիսի 13-ին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ Պոդոլսկում: Հայաստանի քաղաքացի, 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը բախվեց ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվեց 18, վիրավորվեց մոտ 30 մարդ: Ավտովթարի մերձակայքի բնակիչները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ խաչմերուկում չափազանց հաճախ են ավտովթարներ լինում: Տարածքում նույնիսկ լուսացույց չի եղել: 18 մարդու կյանք խլած ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կարգադրեց խաչմերուկում լուսացույց տեղադրել և այդ ճանապարհահատվածում սահմանափակել բեռնատարների երթևեկությունը, իսկ իրավապահները դատավորի ներկայությամբ ծաղրեցին ու նվաստացրին արցունքները հազիվ զսպող Հրաչյա Հարությունյանին՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխել կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով: Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ վերջին 10 տարում Ռուսաստանում ՃՏՊ-ներից ամենամեծ թվով զոհեր եղել են 2003 թվականին. այդ տարի, դժբախտաբար, զոհվել է 35 602 մարդ, վիրավորվել 243 919 մարդ, ՃՏՊ-ների թիվը՝ 204 267: Վերջին 10 տարում Ռուսաստանում համեմատաբար ամենափոքր թվով զոհեր են եղել 2009 թվականին. զոհվել է 26 084, վիրավորվել 257 034 մարդ, ՃՏՊ-ների թիվը՝ 203 603: Ընդհանուր առմամբ, վերջին 33 տարում Ռուսաստանում ՃՏՊ-ներից, դժբախտաբար, զոհվել է 881 561 մարդ, վիրավորվել 6 093 605-ը, ՃՏՊ-ների ընդհանուր թիվը՝ 5 123 363:
  14. Բացվել են հաշվեհամարներ՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին օգնելու համար http://hetq.am/static/news/b/2013/07/28168.jpg13:56, 17 հուլիսի, 2013 «Օգնենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն բացվել են այն հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Հարությունյանի ընտանիքին: Հաշվեհամարները ստորեւ. Դրամային փոխանցումների համար կարող եք գումար փոխանցել Արարատբանկում բացված այս հաշվի համարով՝ 1510010110232400 Կարող եք գումար փոխանցել նաև arca համակարգով այս համարով՝ 9051 1802 0075 8562 Նաև iDram համակարգով հետևյալ ID-ին 949967755 Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ փոխանցումների ժամանակ հնարավոր են միջնորդավճարներ: arca համակարգ 0,3% iDram 0,4% Բանկային փոխանցումների դեպքում՝ ճշտեք բանկի աշխատակցից: Հիշեցնում ենք, որ նախաձեռնությունը գործելու է բացարձակ թափանցիկ և ամենօրյա հաշվետվություն է ներկայացնելու փոխանցվող գումարների չափի և փոխանցողների անունների մասով: Եթե գումար փոխանցողը, ինչ-ինչ պատճառներով չի ցանկանա, որ իր անունը տեղ գտնի հաշվետվությունում, խնդրում ենք գումարը փոխանցելու ժամանակ «փոխանցման նպատակը» բաժնում նշել՝ «Աջակցենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին: Անանուն»: (ARCA համակարգով փոխանցելու դեպքում գումարները ամեն դեպքում փոխանցվում են անանուն): Արտասահմանից փոխանցումների համար EUR հաշիվ CORRESPONDENT BANK Թղթակից բանկ COMMERZBANK AG KASERPLATZ,60261 FRANKFURT AM MAIN SWIFT:COBADEFF ACCOUNT NO.400886704600 BENEFICIARY'S BANK Ստացողի բանկ ARARATBANK OJSC, ADDR. 19 PUSHKIN STR. YEREVAN, ARMENIA SWIFT: ARMCAM22 BENEFICIARY CUSTOMER Ստացող NAME: KUBATYAN IOSIF ACCOUNT NO: 1510010935420149 Արտասահմանից փոխանցումների համար RUB հաշիվ BANK CORRESPONDENT OJSC Promsvyazbank Adr. 10 Smirnovskaya Str; Bldg 22, 109052 Moscow BIK044525555 K/S30101810400000000555 INN 7744000912 SWIFT: PRMSRUMM BENEFICIARY BANK ARARATBANK OJSC ADR. 19 PUSHKIN STR ACC 30111810870000059801 SWIFT: ARMCAM22 BENEFICIARY CUSTOMER NAME: KUBATYAN IOSIFCCOUNT NO: 1510010935420158 Արտասահմանից փոխանցումների համար USD հաշիվ CORRESPONDENT BANK DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK, NY US 60 WALL ST, NEW YORK, NY 10005 SWIFT: BKTRUS33 ACCOUNT NO. 04453517 BENEFICIARY'S BANK ARARATBANK OJSC, ADDR. 19 PUSHKIN STR. YEREVAN, ARMENIA SWIFT: ARMCAM22 BENEFICIARY CUSTOMER NAME: KUBATYANIOSIF ACCOUNT NO: 1510010935420301 Կարող եք գումար փոխանցել նաև arca համակարգով այս համարով՝ 9051 1802 0075 8562 Նաև iDram համակարգով հետևյալ ID-ին 949967755 Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ փոխանցումների ժամանակ հնարավոր են միջնորդավճարներ: arca համակարգ 0,3% iDram 0,4% Բանկային փոխանցումների դեպքում՝ ճշտեք բանկի աշխատակցից: Տեղեկանք՝ նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր և եղբորորդու՝ Լիլիթ և Արթուր Հարությունյանների հետ: «Օգնենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին» նախաձեռնություն
  15. «Դա դժվար թե լիներ իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումը» Նարեկ Ալեքսանյան http://hetq.am/static/news/b/2013/07/28172.jpg15:10, 17 հուլիսի, 2013 «Այն, որ այս ողբերգությունն օգտագործվեց հատուկ հակահայ քարոզչության համար, դա ակնհայտ էր»,- օրերս Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության և Հրաչյա Հարությունյանի իրավունքների մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանի կարծիքով` նույնիսկ այն դեպքում, եթե վարորդը մեղավոր է, և ողբերգություն է տեղի ունեցել, այդպիսի նվաստացուցիչ վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ` խալաթով դատարանի դահլիճ բերելը, հստակ քաղաքական դիրքորոշում էր, և դժվար թե լիներ իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումը: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ դա իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումն էր, Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ, գոյություն ունի դատարան, որը կոչված է այլ իշխանություն լինելու: Անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ իրավապաշտպանն ասաց, որ ծանոթ չէ Ռուսաստանի օրենսդրությանը, և եթե անգամ ընդունենք, որ ապրում ենք միջնադարում, և ոչ մի կոնվենցիա գոյություն չունի, ամեն դեպքում այդպիսի երևույթը ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը մարդու նկատմամբ, իսկ թե ինչ հոդված կա Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունում մարդու իրավունքերի հետ կապված, էական չէ: «Բնականաբար, բոլոր հոդվածներն էլ կան, չմոռանանք նաև, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և ի՞նչ: Վերցնենք ցանկացած պետություն. ոչ մի տեղ գրված չէ, որ մարդու արժանապատվությունը պետք է նվաստացնել»,- ասաց Իշխանյանը և հավելեց, որ այս թեմայի շուրջ չէր ցանկանա որևէ ռուս ազգայնամոլի կամ իրավաբանի հետ մտնել բանավեճի մեջ` կար դիտավորություն խալաթ հագցնելու մեջ, թե ոչ, իր համար հստակ է` սա հատուկ նվաստացուցիչ վերաբերմունք էր այդ մարդու և մեր հանրապետության նկատմամբ, սկսած նախագահից, մինչև ցանկացած քաղաքացի: Իշխանյանը նշեց, որ մինչև այժմ ինքը չի կարողանում այդ վիրավորանքից դուրս գալ, և այդ վիրավորանքը մի քանի շերտերով է ապրում` որպես աշխարհի քաղաքացի, որպես Հայաստանի քաղաքացի և պարզապես որպես մարդ:
  16. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկումներ են եղել Գրիշա Բալասանյան http://hetq.am/static/news/b/2013/07/28164.jpg11:42, 17 հուլիսի, 2013 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները դեռ չեն հանդիպել երեկվանից արդեն «Բուտիրկա» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանին: Վերջինիս հետ կապը պահվում է նրա երկու փաստաբանների միջոցով: Սակայն չի բացառվում, որ մոտակա օրերին հանդիպումը կայանա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետքին» տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ Հրաչյա Հարությունյանին երրորդ փաստաբանով ապահովելու հարցը: Առայժմ պարզ չէ՝ փաստաբանը լինելու է Հայաստանի՞ց, թե՞ այլ երկրից: Երեկ էլ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Ռուսաստանում հանդիպումներ են ունեցել այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, եւ քննարկվել են հարուցված քրեական գործին առնչվող մանրամասներ: Առայժմ այլ տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենան հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել է ավտոբուսին, ինչը հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել մոտ 30 մարդ: Տեղեկացնենք, որ Հրաչյա Հարությունյանի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացնելու հայ վարորդին հիվանդանոցից կանացի հագուստով դատարան տեղափոխելու վերաբերյալ: Փաստաբանները կարծում են, որ այդպիսով բժիշկները, ովքեր թույլ են տվել Հ. Հարությունյանին այդ տեսքով հիվանդանոցից դուրս հանել, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները, նվաստացրել են հայ վարորդի արժանապատվությունը:
  17. hetq.am Վարորդի հարազատներ. Հրաչյան Ռուսաստանում աշխատելու էր գնացել՝ ցավը սրտում (լուսանկար) Սոնա Ավագյան http://hetq.am/static/news/b/2013/07/28155.jpg20:10, 16 հուլիսի, 2013 ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանի ռուսաստանաբնակ բարեկամներին թույլ չեն տալիս մտնել Հրաչյայի հիվանդասենյակ, շփվել նրա հետ: Այս մասին ասացին վարորդի ընտանիքի անդամներն այսօր Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի արժանապատվության կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: «Չգիտենք ոչ մի բան, ոչ մի նորություն, ոչ մի տեղեկություն»,- ասում էր վարորդի 24-ամյա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Բարեկամները նաև չեն կարողանում կապ հաստատել դատապաշտպանի հետ, չգիտեն՝ արդյոք Հրաչյայի համար ամեն ինչ արվո՞ւմ է: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 18, վիրավորվել մոտ 30 մարդ: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Hayk_Harutyunyan.JPGԱյսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հարազատներն ասացին, որ Հրաչյա Հարությունյանն ամեն ինչ արել է, որ «ԿամԱԶ»-ը չբախվի ավտոբուսին: «Նա մեքենայից չի թռել՝ իրա կյանքը փրկելու համար: Նա մինչև վերջ պայքարել ա, որ մեքենան հնարավորինս պահի: Սա եղել ա 100 տոկոս, ես համոզված եմ, մեքենայի անսարքության պատճառով»,- ասում էր վարորդի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը: Հայաստանի քաղաքացիական հանրության շրջանում և սոցիալական ցանցերում խիստ դժգոհություն է առաջացրել այն, որ հուլիսի 15-ին ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին ծաղրել ու նվաստացրել են՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով: «Պայքարելու եմ, որ ամեն ինչ արդար լինի, որ էս ծաղր ու ծանակին վերջ լինի: Ամենաանհնարինը կանեմ, որ օգնենք»,- ասում էր Լիլիթ Հարությունյանը: Հարազատների խոսքով՝ Հրաչյան Ռուսաստանում աշխատում էր մոտ 3 ամիս: Ռուսաստան էր գնացել, որպեսզի մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակի: Հրաչյայի որդին բանակից զորացրվել է ցավերով, գլխում ուռուցք է առաջացել, տեսողությունը վատացել է: Ընտանիքը որոշել է ամբողջ գումարը ծախսել տղայի վիրահատության վրա, և ոչ թե փաստաբան վարձել ու հետամուտ լինել հիվանդության առաջացման պատճառին: Վիրահատությունից 1 օր անց տղան դարձել է 21 տարեկան, իսկ 1 ամիս անց՝ 2012թ. մայիսի 26-ին, մահացել: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Hovsep_Harutyunyan.JPG«Ինքը չի սպասել, որ երեխու տարին տա, որովհետև լիքը պարտքեր ա ունեցել՝ վիրահատության հետ կապված, որ կորցրել ա էդ երեխուն: Հիմա գոնե թող մի քիչ ընդառաջեն: Խնդրում եմ, աղաչում եմ, թող ղեկավարությունը միջամտի»,- ասում էր վարորդի քույրը՝ Սեդա Հարությունյանը: Հրաչյայի հոր՝ Հովսեփ Հարությունյանի խոսքով՝ հեռախոսով ամեն օր խոսել են որդու հետ: Հրաչյան ասել է, որ հենց շիրմաքարի համար անհրաժեշտ գումարը վաստակի, կվերադառնա Հայաստան: Նա միշտ Հայաստանում է աշխատել, միայն անցյալ տարի է մոտ 2 ամսով Ռուսաստանում աշխատել: Հարությունյանների ընտանիքը Տավուշի մարզից է, բայց ապրում է Երևանում: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Anahit_Martirosyan.jpgԸնտանիքը վերջին անգամ Հրաչյայի հետ խոսել է ավտովթարից մի քանի ժամ առաջ: Հրաչյան ասել է, որ աշխատանքի է գնում և ավելի ուշ կզանգի: «Սպասում էինք, զանգ չկար: Օրը 5 անգամ անպայման պետք ա ինքը զանգեր, մեզնից տեղեկություն իմանար՝ ոնց ենք: Թոռանը շատ էր կարոտում: Ես էդ օրը ամբողջ օրը զանգում էի, անհասանելի էր, անջատած էր հեռախոսը»,- ասում է վարորդի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը: Հրաչյա Հարությունյանի ընտանիքին վթարի մասին գուժել են Ռուսաստանում ապրող բարեկամները: Հրաչյան վարորդ էր աշխատում արդեն 20 տարի: Հարազատների խոսքով՝ օրինապաշտ վարորդ է եղել: Հարազատները հերքեցին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունները, թե Հրաչյա Հարությունյանը 6-7 անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Նրանք ասացին, որ ընդամենը 3 ամիս է, որ Ռուսաստանում էր, և չէր կարող այդքան տուգանվել այն դեպքում, երբ Երևանում 20 տարի, առանց ավտովթարների, բեռնատարներ է վարել: Ռուսաստանյան կազմակերպությունը, որտեղ Հրաչյան աշխատել է, եղբոր՝ Հայկ Հարությունյանի խոսքով, հայի է պատկանել՝ Համլետ Ավագյանին: Հայկին չի հաջողվում կապվել այդ կազմակերպության հետ: «Չկա մի համար, որ մենք զանգենք, տեղեկանանք»,- ասում է Հայկը: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Lilit_Harutyunyan.JPG«Մեզ ծանոթ էր տվյալ մարդը, ում կազմակերպությունում ինքը աշխատում է»,- ասում է Լիլիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ եղել է, որ Հրաչյան ասի, որ մեքենան վերանորոգում են, ինչ-որ բան է փչացել: Վարորդի հարազատները խիստ վիրավորել, վրդովվել ու նաև արտասվում էին նրանից, որ Հրաչյային դատարան են տարել՝ կնոջ խալաթ հագցրած, հողաթափերով, դեղերի ազդեցությունից դեռ դուրս չեկած: Հայկի խոսքով՝ Հրաչյայի այդ նվաստացումը կատարվել է միտումնավոր և ուղղված էր հայերի դեմ: «Տեռորիստից բեթար ա: Տեռորիստին բերեն դատարան կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի բերեն կանացի խալաթով, չգիտեմինչ քստիկներով: Դա ճի՞շտ ա: Դա մարդու իրավունքների ոտնահարում չի՞: Դա մեր ազգի դեմքն ա: Էսօր պիտի մեր ղեկավարությունըւ մտածի, որ ռուսը ոտը որ դրել ա դեմքին, իրա դեմքին ա դրել, ոչ թե ախպորս»,- ասում էր Հայկ Հարությունյանը: Լիլիթի համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պետք է միջոցներ ձեռք առած լինեին, որ Ռուսաստանի իշխանություններն այդպես չվարվեին ՀՀ քաղաքացու հետ: «Որ էսօր ես ինձ վատ չզգամ, որ էդ վիճակով իմ հորը տեսա, որ էսօր իմ ցավի վրա մի ցավ էլ ավելացավ: Ոչ թե էսօր ես հելնեմ, էստեղ կանգնեմ բոլորի ներկայությամբ, բողոքեմ, որ էդպիսի վիճակով չհանեին դատի կամ ինչ-որ հարցազրույցի: Թող ուղղակի ամաչեն»,- ասում էր Լիլիթը: http://hetq.am/static/content/akcia/hrachya_harutyunyan/Seda_Harutyunyan.JPGՍեդա Հարությունյանն ասում էր, որ եղբայրը Արցախյան ազատամարտի կամավոր է, կոնտուզիա է տարել, և եթե նրա նկատմամբ այս վերաբերմունքը շարունակվի, նա կարող է հոգեկան խանգարում ստանալ: Միաժամանակ Հրաչյա Հարությունյանի հարազատներն իրենց ցավակցությունն էին հայտնում ողբերգական ավտովթարի զոհերին: Վարորդի կինն ասում էր, որ Հրաչյան Ռուսաստան էր գնացել՝ ցավը սրտում: Քույրն ասում էր, որ եթե Հրաչյան լիներ հանցագործ, թմրամոլ կամ հարբեցող, իրենք կասեին՝ «թող ղալլաթ չաներ՝ չտուժեր»: «Դիտավորություն չկա էդտեղ բացարձակ: Ցավալի փաստ է եղել: Խոնարհաբար ցավակցում ենք էդ մարդկանց: Մենք էլ ենք երեխա կորցրել, գիտենք՝ դա ինչ բան ա, ցավոք, գիտենք: Ինքը լացում էր, մղկտում էր: Ինքը եթե երեխա ա կորցրել, կուզե՞ր, որ ինչ-որ մեկի մազը ծռվի: Դուք տեսել եք կադրերը՝ ոնց ա գլխին խփում: Էլ ուրիշ ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասկանա, որ էդ մարդը մեղքի զգացում ունի»,- ասում էր Սեդա Հարությունյանը: Հարությունյանների ընտանիքը ֆինանսներ չունի՝ փաստաբան վարձելու համար: Հայկի խոսքով՝ եթե ֆինանսեր ունենային, Հրաչյայի որդու շիրմաքարը կտեղադրեին, ու Հրաչյան չէր գնա Ռուսաստան: «Մեզ պետք չի ավել. օլիգարխի նման ապրել մենք չենք ուզում: Ապրեմ իմ աշխատանքով, ես աշխատավոր մարդ եմ: Բայց մեր աշխատանքով մենք չկարողացանք երեխու քարը գցենք, ինքը հելավ-գնաց: Բոլորս էլ գիտենք՝ ինչ ա կատարվում էնտեղ. ոչ մեկս էլ չենք գնում, թազա ավտոյի ղեկին նստում»,- ասում էր Հայկ Հարությունյանը: Իսկ Հրաչյայի աղջիկը պահանջում էր, որ հայրը պատիժը կրի Հայաստանում, եթե մեղավոր է:
  18. Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունը շատերն են ուզում օգտագործել ինքնահաստատվելու համար Այսօր - 16:57 Պարզվում է, որ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունը շատերն են ուզում օգտագործել՝ ինքնահաստատվելու համար: Ոչ ոք Հրաչյա Հարությունյանի վրայից մեղքի բաժինը չի հանում, ոչ ոք նրան լիակատար անմեղ չի հռչակում: Նա ունի որոշակի պարտավորվածություն ճանապարհ դուրս գալուց առաջ և ընթացքում, հետևաբար նրա ապագա պատիժը պիտի լինի իրավաչափ: Սակայն զարմանալի է, որ ոմանք շարունակում են իբրև թե արդարամտության ցույցեր անել՝ այսպես նկատի դարձնելով ինքնահաստատման տղայական կեցվածքը: Ահավասիկ դրանցից մեկը, որը գրառում է թողել կայքերից մեկում տեղադրված իմ գրության տակ. Геворг Аматуни · Top Commenter · Ереван Հասկացանք, Հ.Հարությունյանը հերոս է, քանի որ փրկել է մոտ 20 մարդու կյանք, մնաց դրանում համոզել 18 զոհվածների հարազատներին և ամենակարևորը այդ ռուս անհասկացող իրավապահներին, որոնք առ այսօր սխալմամբ կարծում են, որ մեքենայի ղեկը բռնելուց հետո,այլևս վարորդն է պատասխան տալիս տվյալ մեքենայի համար, բացառապես վարորդն է իր մեքենայի տեխնիկական վիճակից, ճանապարհային և եղանակային պայմաններից, երթևեկության խտությունից ելնելով ընտրում իր վարած մեքենայի արագությունը, քանի որ գործատուները նրա կողքին չեն այլ իրենց գրասենյակներում, ինչ վերաբերվում է «մեքենայի շահագործումը արգելված էր», «մեքենան հաշվառումից հանված էր», «մեքենան հավաքված էր երեք տարբեր մեքենաներից» կարգի հեքիաթներին, դրանք միայն հեքիաթներ են, իրականությունը ցավոք այլ է'մեքենան եղել է գերբեռնված, վարորդը զարգացրել է բարձր արագություն, հնարավոր է եղել են անսարք արգելակներ(ինչի մասին վարորդը չէր կարող չիմանալ) ինչի արդյունքում ծանր հետևանքներով ՃՏՊ, իսկ այն լայ-լայները թե վարորդը արել է ամեն ինչ պատահարը կանխելու համար, ապա ես կասեի ընդհակառակը նա հասկանալով, որ այլևս անհնար է կանխել ավտոբուսի հետ ընդհարումը իր կյանքը փրկելու նպատակով լքել է խցիկը ( КамАЗ-ի առաձնահատկություններից մեկն էլ այն է, որ նույնիսկ միջին ուգնության ճակատային հարվածի դեքում խցիկում գտվողի կենդանի մնալու հավանականությունը=0):Իհարկե խորապես ցավակցում եմ և Հրաչյաին և նրա հարազատներին, առավել ևս 18 անմեղ զոհերի հարազատների, բայց իրադրությանը պետք է սթափ նաել:
  19. Լիցկայի անտաղանդ փիառշիկները որոշել են արնախում հանցագործի անունը կապել խեղճ Հրաչյա Հարությունյանի հետ Այսօր - 18:54 Ժողովուրդ, էս սա վերջն ա, Լիցկայի անտաղանդ փիառշիկները որոշել են իրանց պապայի գործերը լավացնելու համար էդ արնախում հանցագործի անունը մի ձև կապեն էն խեղճուկրակ վարորդ Հրաչյա Հարությունյանի անվան հետ: Քանի որ բեջուռա են ու անտաղանդ բեջուռա, արել են դա շատ տգեղ ու շատ զռռացող կերպով ու հիմա ընկած համացանցով մեկ տարածում են մի հատ կոլլաժ, որի գլխավոր իմաստը հետևյալում ա. Լիցկան ու Հրաչյան երկուսն էլ ազատամարտիկներ են ու երկուսն էլ անարդարացիորեն հալածվում են, որովհետև մարդիկ բիզնես են անում իրենց հալածանքների վրա... Այ ախմախներ, նախ էդ ո՞վ ա տեսել քաջ Լիցկայի կռվելը: Դաժե երբ իրա տան վրա էին «հարձակվել», վախից մտել էր մահճակալի տակ, մինչ բաևիկ Լորետը Բուդաղյանների հետ ձեռնամարտի էր բռնվել դուրսը: Բացի դրանից, էդ ո՞վ ա փորձել Հրաչյա Հարությունյանի վրա բիզնես անել, որ դրել տենց հիմա թեզ եք առաջ տանում: Ու ընդհանրապես, մի քիչ սրբություն ու նամուս ունենալն էլ լավ բան է, ի վերջո կարելի էր սպասել գոնե մի քիչ անցնի, որ Հրաչյայի անունը նման արարծների անվան հետ կապելու փորձեր անել...
  20. Այդ խալաթը հագցրին մեր երկրին` բոլոր հարվածները լավ մարսելու համար. Պտուղները դեռ ավելի դառն են լինելու Այսօր - 17:13 Հայաստանում փոխվել է մարդկանց վերաբերմունքը Ռուսաստանի կողմից վերջերս դրսևորած քաղաքականության նկատմամբ. այս ամենի մեջ ընդամենը մեկ ուրախալի բան կա' որոշ մարդիկ հասկանում են, որ մեր հույսը պետք չէ դնել այդ երկրի վրա: Բայց ցավալին այն է, որ դեռևս հասարակության մեծամասնությունը չգիտի, որ Ռուսաստանը միշտ մեր թիկունքից հարվածողն է եղել: Մարդիկ Ռուսաստան պետությանն ու ղեկավարին սկսեցին քարկոծել այն ժամանակ, երբ այդ երկիրը անմիջականորեն հարվածեց հայաստանցիների գրպանին` թանկացնելով գազի սակագինը: Դրան հաջորդեց մեր թշնամի հարևանին «Սմերչ» տեսակի զենք վաճառելու փաստը, բողոքի ալիքը այստեղ ևս թափ առավ, իսկ վերջին մեկ ամսում երրորդ հարվածն այն էր, որ Հայաստանի քաղաքացուն դեղորայք ներարկելով, որ ուշքի բերեն, կնոջ ծաղկավոր խալաթով տարան դատարան: Ինչքան էլ վերևներից քարոզեն ու վախեցած մեկնաբանություններ տան, թե պետք չէ հայ վարորդի հարցը դարձնել քաղաքական, միևնույն է, երբ Դաշնության առաջատար զլմ-ները Հրաչյա Հարությունյանին միանգամից հանցագործ են անվանում, դիմում ոչ մարդկային բառերով ու անընդհատ շեշտում, որ 18 քաղաքացու մահվան պատճառ է հանդիսացել ազգությամբ հայ վարորդը: Կարծում եմ, մեզնից շուտ հենց ռուսներն են հարցը քաղաքականացնում: Հասկանալի է այն այդ անմեղ մարդկանց կորստի ցավը, հասկանալի է իրավիճակը, մեզնից ոչ ոք չի պահանջում հայ վարորդին հերոսի կոչում տալ, բայց հոգեկան ծանր ապրումների, վիրավորված ու ֆիզիկապես ու հոգեպես ոչ կայուն իրավիճակի մեջ գտնվող մարդուն դատարան տանել ծաղկավոր խալաթով' դա ապացույցն է այն բանի, որ նույն խալաթից հագցնում են մի ամբողջ պետության: Այդքանից հետո ոմն փաստաբան կարող է արդարանալ, ասելով թե հիվանդանոցում համապատասխան զգեստ չի եղել…, դե ուրեմն էլ ի՞նչ երկիր, որտեղ ենթադրյալ մեղավորի համար մեկ հագուստ չի ճարվել, դե այսքանից հետո ինչպե՞ս հավատալ, որ այդ փաստաբանը պաշտպանելու է Հրաչյա Հարությունյանի շահերը: Չգիտեմ դուք ոնց, բայց ես սա հասկանում եմ, որպես ծաղրանք մի ողջ ազգի ու պետության և լավագույն ապացույցն այն բանի, որ Ռուսաստանի վերնախավը թքած ունի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա, ու «դաշնակցի» դիմակի տակ թաքնված է ավելի վտանգավոր թշնամի, քան մեր հարևաններն են: Գուցե սա վերնախավին դուր չի գա, բայց Հրաչյա Հարությունյանի դեպքը, մարդկանց բողոքն ու հոսքը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, ապացույցն էր այն բանի, որ արդեն Հայաստանի քաղաքացիներն հոգնել են առաջնորդվել պնակալեզներով ու ծափերով դիմավորել ՌԴ ներկայացուցիչներին… Իսկ բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե մենք ի՞նչ կանեինք, եթե մեկ այլազգի վարորդ նմանատիպ վթարի մեղավորը դառնար Հայաստանում, ասեմ' հաստատ կնոջ խալաթով դատարան չէինք տանի, ու եթե մենք էլ վատ վարվեինք նրա հետ, դա չէր նշանակի, որ ճիշտ ենք արել, կամ լավ ենք արել: Իսկ հակառակ կողմից ինչո՞ւ չեն դիտարկում նման կարծիք հայտնողները. Իսկ ի՞նչ կաներ այդ վարորդի հայրենիքը, ով Հայաստանում, ասենք, նման իրավիճակում հայտնվեր, և ինչո՞ւ ենք նման օրինակներում մեջբերում, պարսիկի, թուրքի ու վրացու, օրինակ բերեք ռուսի, թե՞ նման օրինակ բերողները պատասխանը գիտեն` ռուսին «Բենթլիով» կտաեին օդանավակայան : Սա պատիժ էր ու լավ դաս բոլոր այն մարդկանց համար, ովքեր Հայաստանի փրկությունը միայն ռուսների ձեռքերում են տեսնում, սա դաս էր բոլոր նրանց համար, ովքեր կուրորեն հավատում են «բարեկամ» պետությանն ու «դաշնակցին»: Իսկ մենք ոչինչ չարեցինք, երբ Շիրակի մարզում Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում, ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ական պայթեց, որի հետևանքով երկու հայ մանուկներ մահացան: Հիմա ոմանք կասեն, թե մեր անվտանգությունն են ապահովում, ոչ, այդ անվտանգությունը պետք չէ, որը լինելու է խաղաղ պայմաններում հայ մանուկների կյանքի գնով: Դիտմամբ չէր արված, ինչպես և հայ վարորդի մասնակցությամբ ավտովթարը, ու մենք ի՞նչ արեցինք, ոչինչ, նույնիսկ չպահանջեցինք տարածքը մաքրել ականներից, իսկ Ռուսաստանից պաշտոնական ցավակցություն ստացանք շատ ուշ: Ի՞նչ ենք անում մենք, երբ Ռուսաստանում հայ հասարակ քաղաքացիներ ու գործարարներ են սպանվում, ոչինչ չենք անում: Մենք ի՞նչ արեցինք, երբ նախորդ տարի սեպտեմբերին ՀՀ 4 երիտասարդ քաղաքացի ընկան Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող դիտահորն և մահացան ։ Դա էլ էր ոչ կանխամտածված, նույնը Հրաչյա Հարությունյանի դեպքն է, դա վթար է, նրա փոխարեն լուսացույց չունեցող ճանապարհին կարող էր հայտնվել յուրաքանչյուրը: Սակայն նրանք չկանխամտածված քայլի համար ծաղրում են մեզ կնոջ խալաթով... Իսկ եթե ոմանք ռուսամետությունից դրդված, կամ իրավիճակը չսրելու համար փորձում են համոզել, որ Հրաչյա Հարությունյանի հայ լինելը կապ չունի, ասեմ, որ ժամանակն է եկել իրերն իրենց անուններով կոչելու, դեռ մի բան էլ ուշացել ենք: Իսկ հիմա ռուսասեր ազգ, քաղեք բազմաթիվ դասերի դառը պտուղները, երբ մերն հայրենակցին ծաղկավոր խալաթ են հագցնում դատարանի առաջ, ուրեմն դա հագցնում են նաև մեզ' մեծից փոքր, ուրեմն մենք ռուսների ղեկավարության, կրկնում եմ, ղեկավարության համար, արժանի ենք ծաղկավոր խալաթի: Հայ տղամարդը, ծաղկավոր խալա՞թ, գուցե դա ուրախալի կլիներ ռուս որոշ տղամարդկանց համար, բայց հայ տղամարդ… դա վիրավորում է մի ողջ ազգի արժանապատվություն, դա գալիս է նրանից, երբ ռազմաբազային վերաբերող մեկ պայմանագիրը դեռ չլրացած Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիր է կնքվում, կես դար քո ճակատագիրը վստահելով քեզ խալաթ հագցնող երկրին… Պտուղները դեռ ավելի դառն են լինելու: Բեթղեհեմ Արաբյան
  21. Այդ ռուս լրագրողը Պուտինի «երկաթե» տիկնիկն է. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ(լուսանկարներ) Այսօր - 18:09 «Այն ինչ արվում է Հրաչյայի նկատմամբ, բանդայի պահվածք է, ոչ թե պետության: Քաղաքակրթության նորմեր կան, որ պետությունը տարբերում է բանդայից»,-ասաց «Հայազն» կուսակցության անդամը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Նա նաև հավելեց՝ Ռուսաստանը պետք է վերջ դնի մարդու ազգային խտրականությանը. «Եթե Հրաչյան հայ չլիներ, ռուսները հաստատ չէին ասի, թե նա ռուս մարդասպան վարորդ է: Դա վկայում է այն մասին, որ ռուս հասարակության մեջ ատելություն կա: Ռուսաստանում շատ հայեր են ապրում, և այդ մթնոլորտում ապրելը, իհարկե, ծանր է»: Նա նաև հավելեց՝ «Հայազն» կուսակցությունը դեմ է արտագաղթին, կոչ են անում մնալ և ապրել Հայաստանում, որքան էլ որ դա դժվար է: Իսկ ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը, նշեց, որ իրենց պահանջը Հայաստանի քաղաքացու համար արդար դատավարություն ապահովելն է, ինչպես նաև ռուսական մամուլում մեր քաղաքացու հասցեին ասվող վարկաբեկող խոսքերին, ինչպիսիք են օրինակ՝ պարազիտ, հանցագործ, մարդասպան, վերջ դնելն է. «Այդ լրագրողը, որ այդպիսի խոսքեր է հնչեցնում Հրաչյայի հասցեին, ասում է, թե նա բառաչում է, Պուտինի սիրելի լրագրողներից է, որին ինչպես ես գիտեմ, կոչում են տիկնիկ »: Արմեն Հովհաննիսյանը նաև նշեց, որ Հրաչյա Հարությունյանը անբարբառ մարդ չէ, անասուն չէ, այլ ունի արժանապատվություն, հայրենիք, որ պատրաստ է պաշտպանել նրան: Operativ.am-ի թղթակիցը զրուցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մարատ Ատոմյանի հետ: Խոսելով Հրաչյա Հարությունյանի հնարավոր տեղափոխման մասին տարածված լուրերից, նա նշեց, որ դա հնարավոր չէ. «Նախատեսվում է, որ Ռուսաստանում հանցագործություն կատարած անձանց գործը ռուսական քրեական օրենսգրքով է քննվում: Սակայն անկախ ազգությունից՝ չպիտի մարդուն որակում տրվի, պիտի պահպանեն օրենքներն ու իրավունքները, որը դեռևս չի արվում Հրաչյայի նկատմամբ: Հուսամ՝ արդար քննություն, նախաքննություն, նաև դատավարություն կլինի, եթե գործն այդտեղ հասնի»,-ասաց նա: Նշենք, որ բողոքի մասնակիցները իրենց հետ կնոջ խալաթ և նամակ էին վերցրել՝ հանձնելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանին: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանը չի վերցրել ոչ մեկը, ոչ մյուսը:
  22. Սիրիայում վիրավորված ահաբեկիչները բուժվում են Թուրքիայում http://img.newsam.com/news/162914.jpgՀուլիս 17, 2013 | 15:32 Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Ռեսուլայնի շրջանում տեղի զինված քրդերի հետ բախումների հետեւանքով վիրավորված սիրիացի զինյալները անվտանգության խիստ միջոցառումների ներքո բուժում են ստանում Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ջեյլանփընարի պետական հիվանդանոցում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով Ուրֆա նահանգի Ջեյլանփընարի պետական հիվանդանոցի իր աղբյուրներին, իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման անդամները Ռեսուլայնի շրջանում բախման մեջ են մտել տեղի քրդերից կազմված PYD-ի զինյալների հետ։ Նշվում է, թե բախման հետեւանքով վիրավորված սիրիացի զինյալներին տեղափոխել են Ջեյլանփընարի պետական հիվանդանոց։ Հիվանդանոցի աշխատակիցները պնդել են, թե ոստիկանությունը հիվանդանոցի շուրջ անվտանգության միջոցառումներ է իրականացնում, քանի որ բնակչությունը խիստ բարկացած է սիրիացի զինյալների վրա, որոնց պատճառով արդեն մի քանի երեխա հրազենային վնասվածքներ են ստացել։ Լուրեր Հայաստանից - NEWS.am
  23. Միխայիլ Բարշեւսկի. «Նոր Մոսկվայում» վթարի հիմնական մեղավորը բեռնատարի սեփականատերն է http://img.newsam.com/news/162967.jpgՀուլիս 17, 2013 | 19:13 «Նոր Մոսկվայում» վթարի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդն է, այլ դրա սեփականատերը: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայնի «Հատուկ կարծիք» հաղորդման ընթացքում հայտնել է իրավաբան Միխայիլ Բարշեւսկին: «Ես չգիտեմ, միգուցե այդ երկու անձինք համընկնում են: Բայց եթե նա սեփականատերը չէ, այլ ուրիշ մարդ է, մեղավորը սեփականատերն է, քանի որ ակնհայտ է, որ վարորդը կանխամտածված չի խախտել կանոնները»,- նկատել է Բարշեւսկին: Նրա խոսքով, վթարի կադրերն ու սխեմաները ցույց են տալիս, որ առանց արգելակների երթեւեկող վարորդը փորձել է խուսափել իր առջեւ գտնվող մեքենաների հետ բախումից: «Մայրուղի դուրս գալուս առաջ նա շրջել է մեքենան, հարվածը ճակատային չէր: Նա ղեկը շրջել է ձախ, մեքենան ընկել է, եւ արդեն այդ վիճակում բախվել ավտոբուսին: Այսինքն, նա փորձել է ինչ-որ բան անել: Ուստի բոլոր մեղքերը նրան վերագրելը վաղաժամ է: Ես, իհարկե, քննիչ չեմ, բայց վթարների գործերով փորձ ունեմ, մեքենան եղել է առանց արգելաների եւ հավաքված էր պահեստամասերից, դա սեփականատիրոջ մեղքն է»,- ասել է Բարշեւսկին: Հաղորդավարի դիտարկմանը, թե վարորդը պետք է վստահ լիներ, որ արգելակներն աշխատում են, Բարշեւսկին պատասխանել է, թե «արգելակների խողովակնրը սովորություն ունեն պատռվել ոչ այն պահին, երբ պետք է, եւ ոչ էլ երբ ստուգում են»: Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը` ավտոբուսի վթարի և դրան հաջորդած զարգացումների կապակցությամբ 168 Ժամ | 18:37 | Հուլիս 17 2013 Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը` ավտոբուսի վթարի և դրան հաջորդած զարգացումների կապակցությամբ Ափսոսում ենք, որ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոլոդսկ քաղաքի մոտ տեղի ունեցած պատահարը, որը 18 մարդու կյանք խլեց, առանձին անձանց կողմից օգտագործվում է որպես առիթ՝ հակառուսաստանյան կրքեր բորբոքելու նպատակով։ Գործողությունները, որոնք նպատակ ունեն մարդկային մեծ ողբերգությունը ծառայեցնել նեղ քաղաքական նպատակներին և վտանգել ռուս-հայկական հարաբերությունների, համարում ենք միանգամայն ոչ տեղին։ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի. այն բազմկողմանի, հանգամանորեն, անկողմնակալ և առանց զգացմունքայնության հետաքննվելու է։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն 17.07.2013 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/17/251294.html © 168 Ժամ առցանց լրատվական կայք
  24. 1000 angam iys videon nayeluts heto...meghadrum em bolorin.... sksats 6 tuganq grogh kasharaker vostikanerits. Ovqrr nuynisk toghel en vor iyd bernaraen krk7n janaprh durs ga... sa salvage meqena e yeghel vorn jartoni tegh pit handzneyin... janaparhi patasxanatunerin .. ov lusafor chi teghadrell....meqeenayi tirojn.... yev aftobusi artadroghin.... txti terti pes ktor ktor e linum.....yev iharke Hrachin ov hamadzaynel e iyd satanan tarats bernatari rekin nstel....
  25. nooooo Yervant jan don;t gave him no ideas
×
×
  • Create New...