-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
May there be more people who are human, more literacy, more chances, more hope and less poverty, less abuse, and less struggle. Shnorhavor Amanor..
-
Վարդան Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի տևած դատական նիստի արդյունքում բավարարեց Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը. Վարդան Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին NEWS.am-ին ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Մերժեցին նաև գրավով Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու իմ միջնորդությունը»,- նշեց փաստաբանը։ Հարցին, թե դատարանն ինչու նման որոշում կայացրեց, Բաղդասարյանն ասաց. «Դատարանում կարծիք է հնչել, որ ազատ արձակվելով Վարդան Պետրոսյանը կարող է նորից մեքենա վարել, անզգույշ լինել և վթարային իրավիճակ ստեղծել»։ Փաստաբանը պատմեց, որ Վարդան Պետրոսյանն արձագանքել է դատարանի այս դիտարկմանը՝ ասելով, որ «ծիծաղելի է, քննիչն էլ, դատավորն էլ վստահ են, որ նման բան չի լինի»։ Հայտնի դերասանը նորից կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց», չնայած առողջական վիճակը բավարար է։ Նշենք, որ առավոտյան ժամը 11։30-ից դերասանին սատարող մարդիկ, ընկերներն ու հարազատները սպասում են դատարանի բակում, քանի որ նրանց թույլ չէին տալիս մտնել շենք՝ պատճառաբանելով, որ աշխատանքային օր չէ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:
-
Վարդան Պետրոսյան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ» Զարուհի Մեջլումյան 00:12, 29 դեկտեմբերի, 2013 Հեռախոսազրույց դերասան, 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ: -Վարդա՛ն, ինչպե՞ս եք, առողջությունն ինչպե՞ս է Ձեր: -Առողջական վիճակս բավարար է, համեմատաբար լավ եմ, կրիզիսային վիճակն անցավ: Գիտե՞ք, դատարանից կալանավայր ինձ բերեցեին կիսագիտակից վիճակում պատգարակի վրա: Երբ անկողին մտա, տեսա շուրջս հավաքված սև հագած տղաներ՝ կալանավոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խոսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, հետո թեյ բերեցին, զարմանալի մի թեյ՝ մեղրամոմով: Տվեցին գաթա: Կհավատա՞ք՝ 10-15 րոպեում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նույնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդեն կարգավորվել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տևել՝ 10 ժամից ավելի: Այդ ողջ ընթացքում ինձ մոտ էր շտապօգնության բժիշկը, ով հետևում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիվանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մեկ-մեկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողության տակ եմ: -Մարդու կյանքում բեկումային թվեր կան: 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս եք բնորոշում: - Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է: -Վթարից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատավոր, շատերը՝ փաստաբան: Ձեր հայտնի լինելը, ի՞նչ եք կարծում, խանգարե՞ց: -Հասկանալի էր, որ իմ հայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Հետո առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները և դրանց դեմ հակազդեցությունները շատ վնասեցին, նախաքննության ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրավորեցին: Իմ կալանավորումը չափից դուրս արագ էր, չափից դուրս եռանդ կար այդ ամենի մեջ, հիվանդ վիճակում կալանավորելը, ինձ դատարան քարշ տալը: Այս ամենը մարդկանց վիրավորեց, գրգռեց, սկսեց շարժում ի պաշտպանություն ինձ: Բնականաբար դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ զոհված երեխաների ընտանիքների վրա: Այն, ինչ տեղի է ունենում մակերեսում, ի վերջո ծածկում է այն, ինչ կա խորքում: Եվ ես ավելի շատ մտածում եմ խորքի մասին: Իմ մտքերն այլ տեղ են՝ դատավոր, դատապաշտպանից շատ հեռու: Եվ մինչև իրար մեղադրելը, մինչև իրար վրա քար նետելը մարդ իրապես պիտի հասկանա այն ողբերգությունը, ինչն իրականում տեղի է ունեցել: Ինձ 5-րդ կամ 6-րդ օրն ասացին, որ երկու պատանի զոհվել է և մեկն էլ ողջ է մնացել, փառք Աստծո, բայց ծանր վիրահատություններ է տարել: Եվ իմ առաջին միտքը և խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կլինեմ քայլելու, թեկուզ ուրիշի օգնությամբ, ինձ տարեք այդ մարդկանց տուն, որովհետև ես այդպես եմ պատկերացնում առաջին քայլը՝ կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցավը, որովհետև ես մասնակից եմ դրան թեկուզ իմ ճակատագրի բերումով, որովհետև դա, այնուամենայնիվ, նաև իմ մասնակցությամբ է տեղի ունեցել: Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին: Իմ ընկերները գնացել են Հակոբյանների մոտ, ցավակցել, այցելել գերեզմանները, միասին մատուցել պատարագ: Ցավոք, իմ մասին խոսքի վրա արգելք է դրվել, կալանք է դրվել: Իրենք չեն ուզեցել իմ անունը լսել: Ես դա նույնպես հասկանում եմ: Եվ ես մտածել եմ, որ ժամանակ է պետք: Ցավալին այն է, որ այսօր այդ ժամանակը փոխարենը գնալով հանգստացնի կրքերը, բերի առողջ բանականության, հակառակը՝ ավելի է գրգռում: Եվ մենք սկսում ենք իրար վրա մեղքեր ման գալ: Ինչի դա կբերի, որևէ լավ բանի՞: Արդյո՞ք զոհված երեխաներին մի օգուտ կտա կամ այն աղջկան, ով ծանր վիրահատություններ է տարել և հիմա էլ ունի բժշկական օգնության կարիք: Ես սրտանց ցանկացել եմ մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ՝ Նահանգներից իմ ընկեր-բժիշկների միջոցով առաջարկել օգնություն: Վկա է Աստված՝ քանի-քանի ընտանիք եմ ես մտել, քանի-քանի սգավոր մարդկանց եմ օգնել, ինչքան մարդկանց եմ մխիթարել, բայց զարմանալի է, որ այս պարագայում դռները փակ են իմ առաջ: Ի՞նչ կարող եմ ես անել: Այդ վիշտը հասկանում եմ, որքան հնարավոր է դա հասկանալ: Չգիտեմ, արդյոք կարո՞ղ են այդ չափով էլ ինձ հասկանալ: Չէ՞ որ իմ մեջ էլ կա մի մեծ տառապանք, վիշտ: Չէ՞ որ ես ինձ նաև մեղավոր եմ զգում այդ ընտանիքի առաջ: Սարսափելի բան է մեղքի զգացումը: Չէ՞ որ զոհված երեխաները, որ մինչ այդ իրենցն էին, այսօր ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաև իմն են: Արդյո՞ք այդ ընտանիքները կհասկանան իմ այս միտքը, արդյո՞ք չեն չարանա: Իմ համար այդ երեխաները կենդանի են, և ես նրանց հետ գնալու եմ դեպի ապագա… մինչև վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծո առաջ, և ես իմ բաժին պատասխանը տամ: Չէ՞ որ ինձ էլ ինչ-որ չափով այս առումով պետք էր օգնություն: Իսկ երբ մարդուն հալածում են, «քարշ են տալիս» պատասխանատվության, այն էլ կիսագիտակից վիճակում, նա սկսում է պաշտպանվել: Արդյո՞ք բնական չէ իմ պաշտպանվելը, որ զարմացնում է որոշ մարդկանց: Եվ այս փոխադարձ ինքնապաշտպանությունը բերեց նրան, որ մենք սկսեցինք քար նետել իրար վրա: Այս ամբողջ նախաքննությունը տանում է ինչ-որ մի դատավարության, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամենը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճվում ենք դրանով, միգուցե կա՞ն մարդիկ, որ իսկապես հրճվում են: Ոչինչ է դա ինձ համար: Իմ կեցվածքը երեխաներ կորցրած ընտանիքների առջև բոլորովին այլ է, դատարանի առջև՝ բոլորովին այլ: Ես դատարանում ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Բայց մինչև դատարանին հասնելը, շատ կուզեի լիներ ուրիշ հանդիպում, ուրիշ հարց ու պատասխան, ավելի շատ վշտի կիսում ընտանիքների հետ: Աստվածաշնչյան խոսքերը հիշեցի. «Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ»: Իսկ մենք գնում ենք դեպի նոր զոհեր: Տեղի է ունեցել ողբերգություն, և այդ ճակատագրական պահին ես եմ եղել այդ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը: Բայց հանգամանքների բերումով եղել եմ ես: Ինձ բաժին է ընկել ցավ, մի տառապանք, որ կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Եվ ես դա ընդունել եմ: Զրկանքները մարդու համար են: Աստված զրկանքներ է տալիս մարդուն այն չափով, որ չափով նա կարող է տանել դրանք, ո՛չ ավելի: Ես չեմ հրաժարվում զրկանքի ինձ հասանելիք չափից: -Խոսեցիք հապճեպությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպիսի հապճեպություն դրսևորվեց: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ցույց տալու խնդիր կա՞ր, թե՞… -Երևի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու միտում կար, որը ես չեմ հասկանում: Կատարողներն էլ մի տեսակ անհարմար զգալով են անում, մի տեսակ, կարծես, ամաչելով: Դատաիրավական համակարգն իսկապես կարիք ունի բարեփոխումների: Եթե ամեն ինչ օրենքով պիտի արվի, թող ինձնից սկսվի, ինչո՞ւ ոչ: Կալանքի երկարացման համար կուզեի, որ մարդիկ շատ չանհանգստանան: Ես այստեղ լավ եմ զգում. շրջապատված եմ բախտակից եղբայրներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը, իր ողբերգությունը, ինչպես նաև բժշկական հսկողության տակ եմ: -Ստեղծագործում եք՞ դատապարտյալների հիվանդանոցում: -Դեռևս ապրում եմ կալանավորի կյանքով: Շփվում եմ մարդկանց հետ: Ինձ համար շատ կարևոր բաներ եմ պարզում: Կան բաներ, որոնց մասին երբեք կարդալով կամ լսելով չես իմանա, կիմանաս միայն ապրելով: Ինչքան խեղված ճակատագրեր կան իմ շուրջը այստեղ, ինչքան տխուր պատմություններ: Իմ կալանավոր եղբայրներն ասում են. «Սա քո տեղը չէ»: Ասում եմ՝ ինչու եք այդպես մտածում, փորձանքը կարող է բոլորի գլխին գալ: Ոչ մեկը թող իրեն ապահովագրված չզգա: Մենք մտածում ենք, որ մեզ պահապանում են հրեշտակները, և մեզ ոչինչ չի պատահի: Փորձանքը ուրիշի համար է: Բայց նա ամեն տեղ կարող է դարան մտած սպասում է մեզ և կարող է մի վայրկյանում ցատկել քո գիրկը: Հանրաճանաչ մարդու համար երևի սա անհրաժեշտ փորձություն է, նրան նվաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետև երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ: Դեռևս չեմ գրում, հավաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եվ հենց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խոսք, նաև կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախություն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսյանին, բեմի Վարդանին: Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը: -Վարդան, Ամանորը դիմավորելու եք դատապարտյալների հիվանդանոցում… -Ես իմ կալանավոր եղբայրների հետ միասին պիտի անցկացնեմ Նոր տարին: Այստեղ էլ մարդիկ ունեն իրենց երազանքները: Գիտե՞ք, որն է իրենց առաջին նվիրական երազանքը: Կմտածեք՝ ազատությունը: Ո՛չ, առաջին հերթին, դրսում գտնվող իրենց ծնողների ու երեխաների առողջությունն է ու երջանկությունը: Նոր հետո՝ իրենց ազատությունը: Այդպիսին են կալանավորները: Հետո գալու է Սուրբ ծնունդը, նույնչափ սիրելի տոն ինձ համար: Շատ կուզեմ, որ Քրիստոսի ծննդյան հետ ամեն մարդ վերածնվի որպես հոգևոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ անում են հոգևորը սպանելու համար: Բայց այդ հոգևորը կենդանի է, քանի կա հոգու լույսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թեկուզ կալանավայրում: Զրկանքները տրված են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կա այդ գիտակցումը, ոչ մի ցավ նրան չի տապալի, ընդհակառակը կդարձնի ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի լուսավոր: Ավանդույթի համաձայն, հունվարի 1-ին մենք գնում ենք այն մարդկանց տուն, ովքեր հարազատ են կորցրել: Այդ առումով ծանր տարի էր, ես շատ մտերիմներ, հարազատներ, գործընկերներ եմ կորցրել: Բայց ինձ համար ամենածանր կորուստը երկու պատանիներն են, որ մահացան: Եվ ես շատ կուզեի հունվարի 1-ին լինել առաջին մարդը, ով կթակեր այդ մարդկանց տան դուռը ցավակցելու համար: Բայց այդ դռները փակ են իմ առաջ, ես էլ կալանատանն եմ: Սակայն մտովի կգնամ այդ մարդկանց մոտ: Կցավակցեմ երկու ընտանիքներին, անտեսանելի մի պահ կնստեմ անկյունում, հետո կայցելեմ իմ ազգականներին ու կվերադառնամ կալանավայր: Նոր տարին թող բերի, առաջին հերթին, խաղաղություն հատկապես Հակոբյանների ընտանիքներին, 2 պատանիների հոգիներին՝ խաղաղություն, առողջություն՝ փոքր աղջկան, մխիթարություն՝ մայրերին, համբերություն՝ հայրերին: Կալանավոր եղբայրներիս էլ համբերություն: Նրանց հարազատներին, որ սրտատրոփ սպասում են իրենց սիրելիների ազատությանը: Իմ հարազատներին, որ այդքան իմ պատճառով տառապում են, նորից համբերություն: Իսկ իմ սիրելի հանդիսատեսին, որին այդքան սիրում եմ ու առանց որի գոյություն չունեմ, ես խոստանում եմ նորից բեմ բարձրանալ: Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկետը՝ նորից ամաչելով: Կուզեի լինել դատարանում, որովհետև այնտեղ էլ ահագին նյութ կա ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ և այլն: Ես իրենց արդեն ասել եմ՝ մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը:
-
Երկարացվեց Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը Զարուհի Մեջլումյան 22:50, 30 դեկտեմբերի, 2013 Մոտ 10 ժամ տևած դատավարությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը: Քիչ առաջ դերասանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ վաղուց կանխորոշված էր. «Որևէ հիմք չկար Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու: Պատկերացնո՞ւմ եք՝ քննիչ Մարտիրոսյանի դիտարկումներից մեկն այն էր, որ նա կարող է ազատության մեջ դարձյալ վթարի մեջ ընկնել: Դեռ դատավորի որոշումը չեմ տեսել, որ հասկանամ, թե ինչ հիմքեր են նշված կալանքի ժամկետը երկարացնելու համար»: Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Սակայն դատարանը մերժել է: Փոխարենը դատարանը բավարարել է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին:
-
nothing like home Made PS. search the forum for Armenian name of Lahmajun or Arpa will be on your case
-
Sorry i can;t if Azat & Ed are not joining us me no go
-
wan making Gavari ( qyavar ) Kufta you need to use use good Haykakan Konyak wan mixing
-
Sip jan your asking way tooooooooomany questions.... need some Haykakan Konyak ASAP
-
գամփռ - գամ փռ - գամ-գալ- փռ-Փռել գամ-փռեմ գալ-փռել ???
-
Հայակական գամփռների լավագույն գիտակներից է Արմեն Խեչոյանը: Նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, շնաբույծ-սելեկցիոներ, 2011-ին արժանացել է Անանիա Շիրակացի հուշամեդալի: Ներկայումս տնօրինում է Հայաստանի խոշորորագույն ֆերմերային տնտեսություններից մեկը: Արմեն Խեչոյանին ու նրա տիկնոջը՝ Իրինային լիիրավ կարելի է համարել Հայաստանում գամփռների և Վանա կատուների պահպանման, տարածման ջատագովներ ու առաջամարտիկներ: Նրանք դեռ 1989-ին իրենց ընտանեկան ֆերմերային տնտեսությունն են հիմնել Ամասիայի նախկին վարչական շրջանի ամենահեռավոր, ներկայումս Դարիկ անունը կրող գյուղում: Այնուհետև Հայաստանի ամենահեռավոր վայրերից ձեռք են բերել այդ թվերին հատուկենտ մնացած հայկական գամփռներ և սկսել են զբաղվել ավանդական այդ շնատեսակի բուծմամբ՝ կորստից փկելով հայկական գամռին: Նրանց ավելի քան հայտնի գամփռներին տեսնելու նպատակով մենք նախորդ շաբաթ այցելեցինք սահմանամերձ այդ փոքրիկ գյուղը և ականատես եղանք, առանց չափազանցության, եվրոպական չափանիշերին գրեթե ոչնչով չզիջող մի հսկա և հոյակապ ֆերմերային տնտեսության: «Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում Արմեն Խեչոյանը պատմում է գամփռ շնատեսակի առավելությունների, գամփռին պետական մակարդակով որպես հայկական շնատեսակ ընդունելու անհրաժեշտության, դրա բազմացման և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության ու խնդիրների մասին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: www.shirakcentre.org
-
«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել տեսանյութեր գամփռ շնատեսակի բուծման և այդ տեսակը կորստից փրկելու գործի շիրակցի նվիրյալների մասին: Մենք այս բովանդակությամբ տեսանյութեր պատրաստելով` նպատակ ունենք խրախուսել եւ քարոզել ոչխարների հոտերը գայլերից գելխեղդ շների միջոցով պաշտպանելու եւ ոչ ամենեւին այդ գիշատիչներին զենքով ոչնչացնելու մեթոդը: Ներկայացվող տեսանյութում հայկական ավանդական շնատեսակների բազմացման և տարածման գործի արթիկցի նվիրյալ Լյովա Երիցյանը պատմում է իր շների և հատկապես անասնապահական մարզերում շնաբուծության զարգացման կարևորության մասին: www.shirakcentre.org
-
http://youtu.be/IcA8CwgJ52U Արմավիրի մարզում հերոսացել է գյուղացիներից մեկի շունը: Գիշերը արթնացել են ոռնոցից ու տեսել` ինչպես է կռիվ տալիս գիշատիչ կենդանու դեմ:
-
http://youtu.be/3X9cR_9hTIQ
-
Վարդան Պետրոսյանի կալանքն ուզում են երկարացնել 2 ամսով, որպեսզի նա այդ ընթացքում նոր հանցագործություններ չկատարի. փաստաբան 19:46 • 26.12.13 Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դերասանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա դրությամբ դեռ դատարանից ծանուցում չի ստացել դատական նիստին ներկայանալու համար, ինչը նշանակում է, որ նրա պաշտպանյալի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցով դատական նիստ տեղի չի ունենա: Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ասելով, որ վաղվա համար արդեն ուրիշ գործողություններ է պլանավորել: «Ներկայացված միջնորդությունում որպես «հիմք» են բերում այն, որ Վարդան Պետրոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել Քրեական օրենսգրքով արգելված նոր գործողություններ, ինչպես նաև՝ ազդել գործով անցնող մասնակիցների՝ տուժողների վրա, այսինքն՝ նոր հանցագործություններ կատարել, ուստի անհրաժեշտ է կալանավորել իրեն»,-ասաց փաստաբանը և նշեց, որ պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու, որ այդ պատճառաբանությունն անհիմն է: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նիկոլայ Բաղդասարյանն աբսուրդ է համարում, որ նախաքննությունը հաշվի չի առնում 8000 մտավորականների երաշխավորող ստորագրությունները: «Փաստորեն՝ այդ մտավորականները, որոնք երաշխավորել են նրա համար, արհմարհված են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին իր աջակցությունն էր հայտնել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
-
i don't know what were how you all got your MSG... But This is What i got - >> սիրեք զմիմիանց <<
-
Hye Riders have Toy Drives each year if you wish join us ..
-
Beautiful day and great ride to Children's Hospital for The Nataline Sarkisyan Annual Toy Drive. HYE RIDERS M/C would like to thank everyone who was involved!! GOD BLESS!! http://youtu.be/2ypwSSotMqE
-
http://rt.com/news/kalashnikov-dies-inventor-ak-47-887/
-
rt.com/news/kalashnikov-dies-inventor-ak-47-887/
-
Inventor of AK-47 rifle Mikhail Kalashnikov dies at 94 The inventor of the iconic AK-47 assault rifle, Mikhail Kalashnikov, has died at the age of 94. His ingenuity earned him widespread admiration, but his legacy became more controversial when his weapons were used in some of the world’s bloodiest conflicts. “It is difficult and sad to realize that Mikhail Kalashnikov is no longer with us. We have lost one of the most talented, memorable and committed patriots of Russia, who served his country throughout his life,” said the statement from the press secretary of the Udmurtia administration Viktor Chulkov. Russian President Vladimir Putin expressed "deep condolences" over the death of the engineer. Kalashnikov who continued working well into his nineties, had been suffering from heart and intestinal problems, and on November 17 was admitted been in intensive care in Izhevsk - where the plant that produces the eponymous rifles is located. The official cause of death will be revealed following a mandatory autopsy. A public funeral will be organized by the regional administration, in consultation with surviving relatives, though no date has been named so far. Patriot, genius, villain? For most of his life, Kalashnikov was feted as a straightforward hero. The self-taught peasant turned tank mechanic who never finished high school, but achieved a remarkable and lasting feat of engineering while still in his twenties. But as the rifles, inextricably linked forever to their creator by name, were more and more commonly seen in the hands of terrorists, radicals and child soldiers, the inventor was often forced to defend himself to journalists. He was forever asked if he regretted engineering the weapon that probably killed more than any other in the last fifty years, though nine out of ten AKs are not produced in Izhevsk, and perhaps as many as half are manufactured illegally. "I invented it for the protection of the Motherland. I have no regrets and bear no responsibility for how politicians have used it," he told them. On a few occasions, when in a more reflective mood, the usually forceful Kalashnikov wondered what might have been. "I'm proud of my invention, but I'm sad that it is used by terrorists," he said once. "I would prefer to have invented a machine that people could use and that would help farmers with their work – for example a lawnmower." Mikhail Kalashnikov.(Reuters) Mikhail Kalashnikov.(Reuters) Indeed, at his museum in Izhevsk, where he spent most of his life working at the factory that was eventually named after him, there is an ingenious mechanical lawnmower Kalashnikov invented to more easily take care of the lawn at his country house. It’s not what he will be remembered for. Considering his age and circumstances, it was hardly surprising that Kalashnikov felt he could best serve his country by creating weapons. Born in 1919, Mikhail was the seventeenth child of well-off peasants. When he was eleven, during Joseph Stalin’s collectivization campaign his parents had their land confiscated, and the whole family was exiled to Siberia (a fact rarely mentioned in fawning Soviet-era biographies). As the country began to mobilize ahead of a war that seemed inevitable, but was as yet undeclared, Kalashnikov chose to go into a tank brigade. His aptitude for engineering was immediately apparent. He was allowed to create several modifications – a tank shot counter, a running time meter – that were to be adopted for the whole Red Army, and made him famous. He was destined to go on an engineering course, when Operation Barbarossa intervened. Kalashnikov’s own career as a tank commander was cut short in the first few months of the conflict on the Eastern Front, when an explosive shell ripped open his shoulder. Kalashnikov says the germ of the idea came to him as he recuperated in hospital. But the invention of the AK-47 was not a Eureka moment, but a trial-and-error process of modifications and improvements undertaken by a team over six years. Russian Prime Minister Vladimir Putin © and Mikhail Kalashnikov ®, the Russian inventor of the globally popular AK-47 assault rifle, talk during a visit to IZHMASH Izhevsk Mechanical Works, a weapons manufacturer, in Russia's city of Izhevsk, 1,126 km (700 miles) from Moscow May 25, 2010.(Reuters / Alexei Nikolsky) Russian Prime Minister Vladimir Putin © and Mikhail Kalashnikov ®, the Russian inventor of the globally popular AK-47 assault rifle, talk during a visit to IZHMASH Izhevsk Mechanical Works, a weapons manufacturer, in Russia's city of Izhevsk, 1,126 km (700 miles) from Moscow May 25, 2010.(Reuters / Alexei Nikolsky) While for propaganda purposes Kalashnikov’s invention was presented as a radically new development, it was based on several principles that had already been seen in British, Russian and Italian weapons to which the inventor had easy access as he drew up his blueprints. Its main precursor was the German StG 44, the first truly effective automatic weapon of World War II. But at the same time, Kalashnikov’s masterstroke was to combine the mechanisms of previous weapons to create something with a completely new function. AK-47 is not a weapon designed for accuracy tests at the firing range. It is a weapon for firefights at close quarters, in harsh Russian conditions. It can be assembled by a person with no military training, is fired by simply pointing at a target, and it can be easily looked after without a cleaning kit. It does not jam by itself (due to the generous allowances between moving parts, which also explain its mediocre accuracy at range) and it does not stop functioning in any weather conditions. The AK-47 fulfilled its design brief to perfection, even though there is no way Kalashnikov could have known who it would be used by in the end. More than 60 years after its invention, it remains the world's most ubiquitous weapon. Reuters / Andrei Kasprishin Reuters / Andrei Kasprishin
-
so the Johns pay the tax.. how about me MOvses And Sarkis ??
-
http://youtu.be/2yF_-m-xzeU hmmmmmmm ..
