-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Hajoghutyun Aram jan
-
Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը Պարզվում է` MP3 անունը, որով նրան առաջին անգամ անվանել է «32 ատամ» ակումբի Վահագը, Արամին սկզբում դուր չի եկել, բայց աստիճանաբար նրա ականջին դա սովորական է դարձել, իսկ հիմա` նույնիսկ սիրում է։ «Ավանգարդ ֆոլկ» ակումբում կազմակերպած համերգի ժամանակ այդ մասին պատմեց MP3-ն։ «3 տարի առաջ ձեր տեղը նստած էի, Վահագը ինձ հրավիրեց բեմ ու ներկայացրեց` Արամ MP3 (պատճառն այն է, որ Արամը կարողանում է երգել տարբեր երգիչների ձայներով,-Ս.Պ.)։ Սկզբում զարմացա, բայց հետո հասկացա, որ իմ մասին է խոսքը։ Դա ինձ սկզբում դուր չէր գալիս, չէի սիրում։ Հետո մասնակցեցի «Հ1»-ի «Երկու աստղ» ծրագրին, հաղորդավար Հրանտ Թոխատյանն էլ ինձ այդպես էր ներկայացնում, ու աստիճանաբար սկսեցի սիրել»,- դիմելով հանդիսատեսին` պատմեց Արամ Սարգսյան-MP3-ն` ավելացնելով, որ դրանից հետո բավականին հետաքրքիր դեպքեր են եղել իր անվան հետ կապված. «Կիրովական էինք գնացել, փողոցում մեկը տեսավ, նայեց ինձ ու ասաց` Լպետրի։ Մի անգամ էլ Բաթումիում ընկերոջս` Վաչոյի հետ էի, պարզվեց` մի տատիկ լսել է մեր մասին, բայց չգիտի` ով ով է։ Նայեց Վաչոյին ու նրան ասաց` Արամ MP3, հետո նայեց ինձ ու կարծեք կռահելով` Շպռօտ (Արամն ու Շպռօտը «Երկու աստղում» եւ դրանից հետո գրեթե միշտ հանդես են գալիս միասին ու ասոցացվում իրար հետ,- Ս.Պ.)։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, թե ես ինչպես էի հայրիկիս բացատրում, որ ես ոչ թե նրա անունն եմ փոխել, այլ «MP3»-ն իմ մականունն է»։ Ինչեւէ, Արամը այդ պատմություններից հետո շարունակեց համերգը` իր գրեթե բոլոր կատարումներից հետո պատմելով որեւէ զվարճալի դեպք, ինչը հնարավորություն տվեց, որ ստեղծվի անմիջական մթնոլորտ։ Արամի հետ հանդես եկան «32 ատամ» ակումբի գրեթե բոլոր անդամները։ Պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանին Արամ MP3-ն դաշնամուր նվագելու «հնարավորություն տվեց»` կատակելով, թե այլապես կարող է համերգից «տխուր դուրս գալ»։ Արամն ինքն իր հետ դուետ երգեց, հանդես եկավ կին երգչի` Բարբարա Մորիսի կերպարում` ապացուցելով իր անվան ճշմարտացիությունը։ Ամբողջ համերգի ընթացքում բարկացրեց միայն տեխնիկան, որը, երգչի բնորոշմամբ, անընդհատ «ղժղժում էր»։ Ակումբում երգելու եւ աստղ դառնալու որոշման մասին զրուցեցինք Արամ MP3-ի հետ։ Հարցին, թե ո՞ր վիճակում է իրեն սիրում` հումոր անելիս, թե երգելիս, MP3-ն պատասխանեց. «Ես ինձ սիրում եմ այնտեղ, որտեղ իմ արածների դիմաց ծափահարություններ եմ ստանում։ Ինձ թվում է` համատեղ, որովհետեւ երկուսի ժամանակ էլ ծափեր ստանում եմ»,- ասաց Արամը։ Նա չհերքեց, որ աստղ դառնալու եւ ճանաչվելու նպատակ ունի, սակայն երգում է ակումբում, քանի որ կարծում է, որ ամեն ինչ պետք է սկսել ակումբներից։ «Ժամանակ է պետք, որ մարդիկ էլ ընտելանան ակումբային վիճակին, որտեղ իրենց չեն զգա թատրոնում, եւ լուրջ նստելու փոխարեն կմասնակցեն համերգային շոուին։ Ինչ վերաբերում է աստղ դառնալուն, ապա ցանկություն կա, իհարկե, ավելի մեծ բեմերում երգելու, ուղղակի պետք է սկսել փոքրից, կերտվել, սիրվել, աշխատել ինքդ քեզ վրա, որ հնարավոր լինի հասնելը մեծ բեմերին»,- համոզված է MP3-ն։ Նա չի կարծում, որ ակումբներում երգում են նրանք, ովքեր չեն կարող պրոֆեսիոնալ բեմերում երգել։ «Եթե իսկական ակումբի մասին է խոսքը` արտասահմանյան, ոչ նրանք, որոնց մասին մենք գիտենք, ապա այդ ակումբներից շատ աստղեր են դուրս եկել, որովհետեւ ակումբներում մշակում ես քո ձայնը, կոնտակտի մեջ մտնում հանդիսատեսի հետ, հոգեպես դաստիարակվում, որ քեզ կարող են չլսել»,- կարծում է Արամը։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ որոշ ժամանակ առաջ երգիչների համար ամոթ էր համարվում ակումբում երգելը, իսկ հիմա դա դարձել է մոդայիկ. «Որոշակի ուղղվածություն ունեցող, օրինակ` ջազ, բլյուզ ակումբներում երգելու մեջ ամոթ բան չկա, բայց եթե ասեն` եկեք էս ինչ ռեստորան` հաց ուտելու, որտեղ կերգի այս երգիչը` որոշակի պրոֆեսիոնալիզմի հասած մարդու համար դա վիրավորական է։ Օրինակ` ես շատ կվիրավորվեմ, որ ես երգեմ ու տեսնեմ` մեկը հաց է ուտում, նույնիսկ գիտեմ երգիչներ, ովքեր կանգնեցրել են համերգը ու ասել` գնա դրսում հաց կեր»,- ի պատասխան պատմեց Արամ MP3-ն։ Ինչեւէ, Արամը սկսում է երգել, եւ քանի որ հանդիսատեսը սիրել է Շպռօտի հետ նրա դուետը, ուստի հնարավոր է` նա շարունակի նման երգեր կատարել։ Առայժմ նա հանդես է գալիս` միջազգային «գերաստղերին» նմանակելով, իսկ այդ հարցում նա բազմասեր է։ Սյուզաննա Պողոսյան - Դեկտեմբեր 9, 2008 http://www.armtimes.com/13887
-
Aram Mp3 to represent Armenia in Copenhagen The night of New Year’s Eve is filled with presents and surprises. Having announced the representative in the 2014 Eurovision Song Contest, the Armenian public broadcaster AMPTV made the present to the whole Armenian nation and all Eurovision fans all over Europe. Aram Mp3, the famous singer, comedian and showman in Armenia will represent his country in Copenhagen.
-
2014 Eurovision Song Contest Aram MP3
-
http://youtu.be/am_8EqJKDFs
-
i wish you can understated russian http://youtu.be/N9xYzL3-J6M
-
ՄԵՌԵԼՈՑ «Ողորմութեան շնորհը թող բաշ խուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ» (Սիրաքի իմ. 8;37): Սուրբ Ծննդյան հաջորդ օրը՝ հունվարի 7-ին, ննջեցյալների հիշատակի օրն է: Եկեղեցում, ի հիշատակ բոլոր ննջեցյալների, մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Այդ օրը յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի պարտքն է, որ հարգելով իր ննջեցյալին՝ մասնակցի Սուրբ եւ Կենարար Պատարագին, իրեն հարազատ ննջեցյալի անուն ազգանունը ներկայացնի պատարագիչ քահանային, որպեսզի քահանան իր աղոթքներում Տիրոջ առջեւ հիշատակի նրա անունը: Այնուհետեւ այցելի գերեզման՝ Տիրոջ Ծննդյան ավետիսը տանելով ննջեցյալին: Շատ կարեւոր է քահանայի հետ այցելել գերեզման՝ հոգեհանգստյան կարգ կատարելու համար: Աղբյուր`http://ter-hambardzum.com
-
ՏՆՕՐՀՆԵՔ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաեւ Տնօրհնեքի արարողություն: Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ հոգեւորականին իրենց տուն եւ աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը եւ աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Սուրբ Ծննդյան տնօրհնեքին քահանան օրհնում նաեւ տունը, հացը, ջուրը եւ աղը, որոնք կարեւոր նախապայման են մարդու գոյության համար, ապա օրհնում է տան անդամներին եւ ընտանիքի անդամների համար պահպանություն հայցում Արարչից: Տնօրհնեք կատարվում է նաեւ այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը, կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
-
ՋՐՕՐՀՆԵՔ Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի Մկրտությունը: Հատուկ աղոթքներով եւ շարականների հնչողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, սուրբ Խաչով եւ սրբագործվում Սրբալույս Մյուռոնով: Սուրբ Խաչը, ի նշանավորումն Տիրոջ մկրտության, ջուրն է իջեցվում, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, այդպես էլ այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը՝ այն ընդունակ դարձնելով մեղքերից լվանալու եւ հիվանդներին բժշկելու: Օրհնելուց հետո հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի:
-
http://armenia-am.blogspot.com/2013/01/httpwww.html ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի. Նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի: (Եսայի 9:6) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Մկրտությունը տոնում է Հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին, մենք միմյանց կողջունենք. «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս», եւ կստանանք հետեւյալ պատասխանը. «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Փրկչի Ծնունդը մարդկության պատմության մեջ եղած ամենամեծ հրաշքն էր, որ տեղի ունեցավ: Եսայի մարգարեն հրաշալի կերպով ներկայացնում է Արարչի Ծնունդը՝ Նրան անվանելով մեծ խորհրդի հրեշտակ, Աստված հզոր, հանդերձյալ կյանքի Հայր: Այո՛, Աստված ծնվեց, որպեսզի մարդուն աստվածացնի, Աստված ծնվեց, որպեսզի մարդուն սրբացնի, ինչպես, որ Ինքը՝ Տերն է ասում. «Սո՛ւրբ եղեք, որովհետեւ Սուրբ Եմ Ես»: Աստված Ծնվեց, որպեսզի մեզ՝ հողեղեններիս, հավիտենական կյանք պարգեւի: Հիսուսի Ծննդյամբ մարդկանց հեռացած որդիների համար սկսվեց մի նոր` վերադարձի դարաշըրջան: Նա եկավ աշխարհ, որպեսզի Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Նա աշխարհ եկավ՝ որպես աշխարհի լույս, ինչպես որ Տերն ինքն է վկայում՝ ասելով. «Ես Եկա աշխարհ՝ որպես լույս, ով հավատում է Ինձ, խավարի մեջ չի մնա»: Այսօր մեզանից շատերը դեռ չեն թոթափել իրենց վրայից անաստվածության փոշին եւ շարունակում են մնալ հոգեւոր խավարի մեջ: Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը մի նոր առիթ է մեզ համար՝ թոթափելու մեղքի խավարը եւ մերձենալու Լույսին՝ Օծյալ Փրկչին՝ Ուխտը վերահաստատելու մեր Փրկիչ Աստծո հետ: Հիսուս նորից կգա, Լույսը դարձյալ կգա` դատապարտելու խավարը: Նա նորից չի գա` ինչպես առաջին անգամ` որպես անօթեւան մի մանուկ,այլ կգա Հոր փառքով` դատելու Իրեն մերժող խավարասեր աշխարհը:
-
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Մկրտությունը տոնում է Հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին, մենք միմյանց կողջունենք. «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս», եւ կստանանք հետեւյալ պատասխանը. «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
-
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի 168 Ժամ | 19:58 | Հունվար 5 2014 Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը քրիստոնյա հավատացյալի սիրած և գլխավոր տոներից է: Մինչև չորրորդ դար քրիստոնյա բոլոր եկեղեցիները Աստվածահայտնությունը տոնում էին միասին` հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած արևմտյան եկեղեցիները Սուրբ Ծնունդը սկսեցին տոնել դեկտեմբերի 25-ին: Թե ինչու է կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում դեկտեմբերին, իսկ ուղղափառները` հունվարին, տարբեր բացատրություններ կան: Ս. Ծննդյան տոնի մասին ամենահին հիշատակությունները թվագրվում են երկրորդ դար: Ըստ այդ հիշատակությունների, 2-րդ դարում Եգիպտոսի քրիստոնյաները հունվարի 6 – 10-ն ընկնող հատվածում էին տոնում Քրիստոսի ծնունդը և մկրտությունը: Հետագա տեղեկությունների համաձայն բոլոր քրիստոնյաները Ծնունդը և մկրտությունը տոնում էին հունվարի 6-ին: Հին հիշատակություններում նկարագրվում է, թե ինչպես քրիստոնյաները առավոտ կանուխ հավաքվում էին Բեթղեհեմում, տոնում Սուրբ ծնունդը և շտապում դեպի Հորդանան գետը` 13 կմ հեռու: Երեկոյան հասնում էին այնտեղ և հիշատակում մկրտությունը: Այդ տարիներին Արևմտյան աշխարհում մեծ ժողովրդականություն էր վայելում դեկտեմբերի 25-ին նշվող արևին փառաբանող տոնը: Կաթոլիկ եկեղեցին փոխելով տոնի անունը` փոխում է նաև նշանակությունը` արևի ծնունդը փոխարինվում է ճշմարիտ Աստծո` Հիսուս Քրիստոսի ծննդյամբ: Եվ այսպես 336թ-ից ի վեր Կաթոլիկ եկեղեցին Ս.Ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին: Հայ եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելահաստատ կանոնին, շարունակեց Աստվածորդու ծնունդը տոնել հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագի ավարտին կատարվում է նախատոնակ և հնչում Փրկչի Ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: http://168.am/2014/01/05/314865.html
-
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս
-
see http://yevaylen.wordpress.com/2011/12/22/why-do-armenians-celebrate-christmas-on-january-6th/
-
12:08 AM Wednesday, January 1, 2014 (AMT) Time in Yerevan, Armenia
