-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
- Էլ ի՞նչ դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում: - Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար: Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները: - Ինչպե՞ս եք ներկայացնելու մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել: - Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից: - Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ եք փաստերն ու պատմությունը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայությամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտավորականի, ազնիվ արվեստագետի իր նկարագրով: -Մտավորական, արվեստագետ լինելուց բացի, Կոմիտասը նաև մեծ հեղինակություն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու հանցավոր կյանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթե նա բարձրաձայներ այդ ամենի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետև խոսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եվրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից հետո, բայց խելագարության չի հասել: Յուրաքանչյուր նորմալ մարդ նման դեպրեսիա կապրեր: Ցեղասպանությունն ուղղակի պատճառ էր, որպեսզի հայտարարվեր, թե Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարվել է, իսկ ֆրանսիացի մասնագետները ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացավ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտե կոշիկներ էին հագցնում հիվանդներին. ոտնամանը հարել է Վարդապետի ոտքը. վերքը բորբոքվել է ու մահվան պատճառ դարձել: - Եթե այդ պատմությունն էկրան բարձրանա, դժվար չէ կռահել, թե ինչ արձագանք կառաջացնի հանրության կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրվել են և հայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դավեր են նյութվել, ապացուցել են, որ նա հոգեկան հիվանդություն չի ունեցել, բայց մոտ 20 տարի պահվել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացվել ու տարածվել: - Ֆիլմում ամեն ինչ բացահայտ կցուցադրվի: Որևէ բան թաքցնելու իմաստ չկա: Մարդկանց պետք է ճշմարտոթյունը հայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմությունը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խոսել տարբեր մասնագետների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրյանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամեն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչյանին եմ հանդիպել, որը խորությամբ է ուսումնասիրել Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը: Թող աշխարհն իմանա, թե ինչ հանճար ունենք մենք, որի առջև խոնարհվել են Դեբյուսին ու Գնեսինը: - Հոգեբուժարանը, փաստորեն, գործողությունների հիմնական վայրն է և առանցքային նշանակություն ունի ֆիլմում: - Այո, պետք է պատկերացնել պարզապես, թե որքան է տանջվել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի ներսում: Կոմիտասի մասին հորինված լեգենդից այն կողմ Ցեղասպանության ողբերգությունը շարունակվել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարավորություն չունի, բայց համակերպվել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցույց ենք տալիս նաև հրեա շախմատիստ Շպիլմախերի կյանքի դիպվածները: Հոգեբույժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալյոխինին ծանոթացնում է Շպիլմախերի հետ ու հորդորում, որ նրա հետ շախմատ խաղա: Բժիշկը վստահ էր, որ եթե Շպիլմախերի աստղային հիվանդությունը կոտրվի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լավ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարավոր կլինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալյոխինին. «Ես քեզ 21-րդ քայլում կհաղթեմ»: Ալյոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եվ իսկապես, 21-րդ քայլում պարտվում է: Ալյոխինը ռևանշ է պահանջում: Շպիլմախերն ասում է . «Ռևանշ՝ մեկ պայմանով. եթե ինձ ու ընկերոջս՝ Կոմիտասի համար էսկիմո պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձյալ 21-րդ քայլում պարտության է մատնում Ալյոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարավոր չէ: Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժեն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցույթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ հաղթել է աշխարհի չեմպիոն Ալյոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու շատ հեշտությամբ պարտության է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբվանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջո, «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենյակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելույթը. «Ո՞վ է այսօր հիշում 1,5 միլիոն կոտորված հայերի մասին, վաղը ոչ ոք չի հիշի հրեաների մասին»: - Դուք զուգահեռնե՞ր եք անցկացրել Հայոց եղեռնի ու Հոլոքոստի միջև: - Մեր ֆիլմն ասում է՝ եթեՀայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին ու միջազգայնորեն դատապարտվեին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պետք է բոլորը դիտեն, ու դահլիճում պետք է թուրքեր էլ լինեն: - Նախատեսել եք ֆիլմի համաշխարհային պրեմիերանե՞ր: - Իհարկե, կինովարձույթ, կինոթատրոններ, փառատոներ. ամեն տեղ պետք է ցուցադրվի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա և Իսրայել: -Ճապոնիա՞: - Այո, Ճապոնիան մեծապես հետաքրքրված է այս նախագծով: Ընդհանրապես այդ երկիրը պատմական իրողությունների, հատկապես ցեղասպանությունների մասին նախագծերին հաճախ է նախապատվություն տալիս: - Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը: - Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ: Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացելէ սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը: Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ
-
Կոմիտասը` համաշխարհային էկրանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը: Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին: - Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա: - Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի: - Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին: - Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում: Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու կամ Ռոբերտ Դենիրոն է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:
-
Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել: Պ.Սևակ
-
http://hayergiteqvor.blogspot.com/2014/06/1953.html Հայաստանի վերջին բաժանումը նախատեսված էր կյանքի կոչել 1953 թ. ամռանը ՄԻՐ ԱԲԱՍ ՋԱՖԱՐ ՕՂԼԻ ԲԱՂԻՐՈՎ 1933թ. Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Մ. Ջ. Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության: Նախկին մուսվաթականը սերտ հարաբերություներ ուներ նաեւ Ա. Միկոյանի հետ: Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում, իրեն անվանում էր «ադրբեջանական ժողովրդի հայր»: Նա հաճախ հայտարարում էր, թե Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է: Բաղիրովին անվանում էին տեղային «Ստալին»: Ստալինյան բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց 70-120 հազար մարդ: Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու համար /1945թ. նոյեմբերի 11/, Բաղիրովը, նույն թվին, որպես հակընթաց փաստարկ, նամակով դիմեց Մալենկովին, որտեղ մասնավորապես գրված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բայց Շուշիի շրջանի վերադարձման դեպքում առաջարկում եմ դիտարկել Հայաստանի ադրբեջանաբնակ Ազիզբեկովի, Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների միավորումը Ադրբեջանի հանրապետությանը»: Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Սկսվեց Բաղիրովի դատավարությունը: Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու դատախազ Ռ.Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինն ու Բերիան որոշել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար 1 միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից: _ Ուրե՞մն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւաններին,_ հարցնում է ռազմական տրիբունալի նախագահը: _ Այո',_ անվրդով պատասխանում է Բաղիրովը,_ ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով: _ Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր եւ Ստալինի տրամադրությունները,_ հարցնում է գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն: _ Ես Ադրբեջանի ղեկավարն էի: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,_ պատասխանում է Բաղիրովը: Սոցիալիստական օրենքների խախտման, ինչպես նաև Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով Մ. Ջ. Բաղիրովը 1956թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Մայիսի 26-ին, Բաքվում, դատավճիռն ի կատար ածվեց: Опубликовано 4th June пользователем Arshaluis Zurabyan
-
the filling is mutual janik / good to see you
-
PS. Good To see you aper . vonst es ??
-
Ash jan es hastat Google translitov en targmenel
-
mek or el Los angelosn e iyspisin linelu ..
-
Artur Aleksanyan brings Armenia 2nd Greco-Roman wrestling gold at World Championships Artur Aleksanyan brings Armenia 2nd Greco-Roman wrestling gold at World Championships September 15, 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - A 3-time European Championship winner, Greco-Roman wrestler Artur Aleksanyan (98 kg) brought Armenia another gold medal, beating Germany’s Oliver Hassler at World Championships. As the wrestler told local media, another personal victory was defeating Iran’s Ghasem Rezaei who he lost to at London Olympics. “It was hard work, but I won the champion’s title and hope to continue wrestling to fight at the 2020 Olympics,” Alexanyan said. Coach Gevorg Aleksanyan, the wrestler’s father, was overjoyed at the victory, calling it the happiest moment of his life. The head coach of Armenian team Levon Julfalakyan was beaming with pride at the major success of this year’s Championships: On September 12, Arsen Julfalakyan won gold in the 75 kg weight class.
-
yassoooo Grikalllly
-
Greek Parliament Adopts Measure Criminalizing Genocide Denial ATHENS—The Parliament of Greece on Tuesday adopted a bill that criminalizes the denial of the Armenian Genocide and other crimes against humanity. Greece becomes the third European country after Switzerland and Slovakia to adopt such a measure. The bill known as “Fight against Xenophobia” envisions bringing criminal charges for denial of the genocides of not only Jews, but also Armenians and Pontus Greeks. The bill stipulates heavy fines and imprisonment terms for individuals who publicly deny genocides and other crimes against humanity that are recognized by the Greek Parliament and international courts. The vote passed by 54 to 42 with three abstentions.
-
ԱԽԹԱԼԱՆ ԿՐԿԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ. 6-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆԸ Ամեն տարի սեպտեմբերի առաջին շաբաթ օրն Ախթալայում մարդիկ հնարավորություն ունեն վայելելու ամենահամեղ խորովածը:Խորովածը միայն կերակրատեսակ չէ, դա ջերմամշակման հատուկ եղանակ է:Հայկական Բարձրավանդակի բնակիչները դարեր շարունակ օջախում կրակ էին անում և դրա վրա խորովում ոչխարի ու տավարի միսը: Սկզբում միսը շարում էին փայտե ճիպոտում: Հետագայում փայտե ճիպոտը փոխարինեցին մետաղե ձողով` շամփուրով: Հաճախ կենդանու ամբողջ մսոտիքը գցում էին շիկացած քարերի արանքում և ծածկում նույնպիսի քարերով: Սա խորովածի պատրաստման ամենահին ձևն է: Հիմա այն ավելի կատարելագործվել ու հեշտացել է և հենց այս կերակրատեսակին է նվիրված արդեն 6-րդ տարին անցկացվող Խորովածի համահայկական փառատոնը: Այն կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և The Beautified Project ռոք խմբի նախաձեռնությամբ: Փառատոնը տարեցտարի ձեռք է բերում նոր գործընկերներ ու աջակիցներ:Այս տարի, օրինակ, այս նախաձեռնությանն էր միացել նաև Պաշտպանության Նախարարությունը, որը հանդես էր եկել ոչ միայն սեփական մասնակցությամբ, այլև նոր անակնկալներով. Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ՊՆ նվագախմբի ելույթն ու զինվոր-խոհարարների պատրաստած շիլան:Փառատոնի կայացմանն աջակցում են նաև Էկոնոմիկայի նախարարությունն ու Լոռու մարզպետարանը: Փառատոնն անցկացվում է Ախթալայի Սրբ. Մարիամ Աստվածածին վանքի հարակից տարածքում. «Խորովածի փառատոնն իրականում եկեղեցական տոն չէ. Դա ազգային, ժողովրդական տոն է: Արդեն 6-րդ տարին է Հայաստանում անցկացվում է խորովածի փառատոն-մրցույթ, որի առաքելությունն է վեր բարձրացնել հայ խոհարարական ավանդույթները, հայոց ազգային, ժողովրդական խոհանոցային սովորույթները և դրանով պանծացնել հայկականության գործոնն ի լուր աշխարհի, որովհետև այստեղ մրցույթի հայտ են ներկայացրել նաև այլազգի խոհարարներ, իսկ եկեղեցին ժողովրդի մեջ և ժողովրդի կողքին լինելով մշտապես աջակցել է բոլոր ժողովրդական այն նախաձեռնություններին, որոնք կերտել են վեհանձն ազգային նկարագիր»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեց վանքի քահանան: Իսկ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի խոսքով փառատոնն ապացուցեց իր լինելիությունն ու հետաքրքրությունը մարդկանց շրջանում.«Այն թվով 6-րդն է արդեն, որով փառատոնն ապացուցեց իր լինելիությունը:Մենք բոլորս ականատես ենք լինում, որ և՛ այցելուների, և՛ մասնակիցների թիվը գնալով աճում է»: Փառատոնի նպատակների և դրական կողմերի մասին բազմիցս խոսվել է և դրանց շարքում անփոփոխ է մնում մի առավելություն, որի մասին խոսեց նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը.«Այս գաղափարը մի քանի նպատակ է հետապնդում. Դա առաջին հերթին տնտեսական և հետո նար խոհարարության զարգացումն է:Սակայան կարծում եմ, որ այս ամենի հիմքում ամենակարևորը որ դա մեր ժողովրդին տոնի զգացողություն պարգևելն է»: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը ևս կարևորեց ժողովրդի միասնականությունն ու նրանց բարձր տրամադրության առկայությունը փառատոնին.«Միջոցառման գերագույն նպատակն է, որ մեր հասարակության բոլոր շերտերը այստեղ լինեն և բոլոր շերտերը միասին, հավասարը հավասարի նման ուրախանան, ժպտան և ինչու չէ կիսեն ապագայի հետ կապված իրենց ծրագրերը:Այս ամենի մեջ ես կարևորում եմ մարդկանց միասնականությունն ու ժպիտները, որոնք այս պահին տեսնում եմ բոլորի դեմքերին»: Մասնակիցները, բացի ի սկզբանե սահմանված մրցանակներից ստացան նաև հատուկ մրցանակ: Իսկ փառատոնի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան վայելելու զինվորների կողմից պատրաստված շիլան:Նրանք պարեցին, ուրախացան և չզլացան ծափահարել հաղթողներին:Իսկ հաղթողներ ու պարտվողներ, իրականում, չկային:Սա մի մեծ տոնախմբություն է, որն ամեն տարի իրար գլուխ է հավաքում ամբողջ հայության մի մասին և ստիպում ուրախանալ ու ժպտալ անկախ ամեն ինչից և ամեն տեսակ խնդրի առկայությունից:
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
Ախթալայում անցկացվում է խորովածի 6-րդ ամենամյա փառատոնը 2014-09-06 11:26:14 Այսօր` սեպտեմբերի 6-ին, Ախթալայում տեղի կունենա խորովածի համահայկական 6-րդ փառատոնը, որն այս տարի էլ կհյուրընկալի ոչ միայն հայ, այլև օտարերկրացի խոհարարների: Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է, այս անգամ էլ հայտեր կան ՌԴ-ից, Ղազախստանից, Վրաստանից: Նպատակը ոչ միայն մասնակիցների թվի ավելացումն է, այլ պատրաստված թիմերի ներգրավումը: Այս տարի փառատոնին կներկայացվի 24 տաղավար: Բարեգործական միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով, կլինեն հաղթողներ:
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
