Jump to content

Ani

Members
  • Posts

    1,658
  • Joined

  • Last visited

  • Days Won

    3

Everything posted by Ani

  1. Ani

    Hangavorvac Zruyc

    մոտեցար, բայց մոտիկ չեկար հեռվում քայլեցիր, բայց չհեռացար առանց հպվելու գրկեցիր ամուր դեռ նոր հարազատ լուռ օտարացար... * * * հիշողության հոգևարքում հանդիպեցին հուր հայացքներ հանկարծ հուշերի հեռու հուշադարանում հրավառվեց հին հրաբուխն հանգած... * * *
  2. Ani

    Paruyr Sevak

    ԵՐԵՔՆՈՒԿ Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ. Վ. Հովսեփյանի Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում, Հիմա գիտեմ ես անկասկած... Վազվզում ենք մենք սեզերում, Խոտերի մեջ խոնավ ու թաց: Հետո նստում ուրախ ու գոհ, Երեքնուկի թուփ ենք խաղում Եվ այդ ծանոթ երեքնուկով "Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում: Անուններում երեք հոգու Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ: Քո անունն եմ ես միշտ պոկում, Իսկ դու իմը` ոչ մի անգամ: Որքան անգամ եմ ես վանել Տխուր մտքերն ինձնից հեռու Եվ վախեցել եմ միտք անել, Որ դու... որ դու ինձ չես սիրում: Չե, ինձ չէիր, չէիր սիրում... Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան Գտնել երեք անուններում Իմ անունը գեթ մի անգամ: Lyrics
  3. Մամփրե Արքան Ահա Գալշոյանի հերոսներից մեկը` Մամփրե արքան. որքան պարզությամբ, հստակությամբ է նա թոռնուհուն բացատրում Ա տառի գրությունը. “Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներ ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպի աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար: Էս քեզ մեծատառ Ա”/ՄՍԱ 275/: Մայրենի լեզուն, մայրենի բարբառը սասունցու արյան մեջ է, և համառ է նա, համառ իր լեզուն, իր սովորությունները պահպանելու հարցում: Մայրենի բարբառը պահպանելու անկոտրում կամքն էլ հենց Մամփրեինստիպեց մինչև օր ծերություն մանլ Մաշտոցի “քաջ զինվորներին” անծանաչ. - Մեգ, էրգու, երեք… - Երկու… երեք, - ուղղեց լիկկայանի վարժապետը: - Երկու… եր… երեք, չուրս… - Չորս, - ուղղեց վարժապետը: - Չուրս… չուր… չորս, - քրտնած տակից դուրս եկավ, -չորս, հինգ, վից… - Վեց, - ուղղեց վարժապետը: - Վից: - Վեց: - Վի…վից…- և փորձեց, վարժապետն էլ ստիպում, ու նա անարդյունք և վիրավորված ու խռով թողեց-հեռացավլիկկայանից /ՄՍԱ 273/: Գալշոյանի բարբառը
  4. ԴԱՎՈՆ 1 Հողե հատակին բացված անկողնում պառկած է Դավոն։ խնամքով սափրված է, հագել է բոլորովին նոր սպիտակեղեն– դեռ անցյալ տարվանից էր գնել՝ հատուկ այսօրվա համար— և, օրն է՝ հագել է ու մաքուր անկողնում մեկնվել թիկունքն ի վար։ Աչքերը կիսախուփ են, թևերը՝ ծաղկավոր վերմակին ձգած, շապիկի փողպատը բաց է, և կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են։ Պատուհանից ներս փրթած լուսե մի թել եկել է Դավոյին երկինք տանելու։ Արևի փունջը շուլալվել է նրան, խաղում է կրծքի ճերմակ մազերի, կոտրված ճերմակ բեղի հետ, կարմիր ու կապույտ կայծկլտում կիսախուփ աչքերի դիմաց, խուտուտ տալիս կոպերը։ Դավոն լուռ է։ Միայն կոպերն են շողիկի հետ հարց ու փորձի մեջ։ Ճակատն ու աչքերը խուտուտ տվող լույսի շողը, կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը ինչ–որ բան են հուշում՝ անցած մի օր, մի դեպք, ցանկալի մի բան... Եվ Դավոյի խլվլացող կոպերը, ճակատի առնական կնճիռները լարված որոնում են... Համերկրացի ծերունիները շրջապատել են նրան։ Առավոտյան, երբ Ղավոն պատվիրեց, որ նոր սպիտակեղենը հագցնեն, ապա և՝ անկողինը թախտից վար առնեն-բացեն գետնին և որդուն ուղարկեց Պչուկին կանչելու՝ իր համերկրացուն, անցած կռիվների զենքի իր ընկերոջը, բոլորը հասկացան, որ Դավոն ճամփորդ է... Եվ համերկրացի ծերունիները եկան — հավաքվեցին։ Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գ՛ևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ խըբլջոզա Մանուկը, եկավ խութա Միրոն, եկավ Տիգրանը, հիթենքցի Մոսեն... Բոլորը եկան. Դավոն էր գնում։ Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած տալվորցի Դավոն գնում էր։ Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվոոիկի երկնքում։ Դավոն
  5. Մուշեղ Գալշոյան (1933 – 1980) Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ “Ավանգարդ” թերթում և “Գարուն” ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ “Ձորի Միրոն”, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր “Նահապետ” հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։ Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա եռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։ Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, “կող ունեցող” գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին “հերսոտել” ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հև անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրռւմ Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկակն վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։ Հիշատակված պատմվածքները մտնում են “Մարութա սարի ամպերը” շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, “Դավոն” պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ ՈՒ մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ ՈՒ մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։ Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։ Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980–ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։
  6. Ani

    What Do You Read?

    Mushegh Galshoyan, "Maruta Sari Amper@"... Մարութա Սարի Ամպերը Պատմվածք... "Սերը հայրենիքի նկատմամբ, կարոտը հող ու ջրի, լեռների գլխին ծագող արեգակի, լեռներով չվող ամպերի: Այս բոլորն են ծնունդ տվել "Մարութա սարի ամպերը" ժողովածուին: Հերոսները գերազանցապես տարեց մարդիկ են, որ իրենց կյանքի իմաստնությամբ են հաստատում հեղինակի արծարծված գաղափարները"
  7. Ani

    Hangavorvac Zruyc

    Տուն մտավ ու արագ շրջանցելով խոհանոցը, որտեղից միշտ դուրս էր ելնում մայրը դռան ձայնը լսելիս, արագ բարձրացավ աստիճաններով՝ բարձրաձայն ասելով. _Մամ ես սուրճս իմ սենյակում կխմեմ, մի քիչ հետո,- խոսեց կարճ՝ ձայնի դողը թաքցնելու համար: Չնայած, հիմա տարբեր էր ամեն ինչ, մայրը արդեն չէր տեղում անցանկալի հարցերի տարափ՝ աղջկա դեմքին տխրության, մտահոգության, կամ անհանգստության նշաններ տեսնելիս: Հիմա կարծես փոխվել էին դերերը, աղջիկը ազատ էր լաց լինելու, ծիծաղելու, ամբողջ գիշեր հեռուստացույց նայելու, լուսամփոփի թույլ լույսի տակ գիրք կարդալու,առանց թիկնոցի ու անձրևանոցի դուրս գալու, զովացուցիչը միացրած քնելու, լռելու և ուղակի չպատասխանելու անցանկալի հարցերին: Բարձրացավ սենյակ: Քսանհինգ օր անընդմեջ նայել էր այս պատերին՝հատ-հատ պոկելով, վերըմբռնելով ու վերջնական տեղավորելով բոլոր հուշերը:: Հիշեց, թե ինչպես էր մայրը հաճախ կրկնում հեռախոսով խոսելիս. _Սենյակդ նույնությամբ պահել եմ, բալես, ոչինչ չեմ փոխել, հարևանի երեխաներին էլ գրքերիցդ ոչ մեկը չեմ տվել, փոշին մաքրելիսփորձում եմ հերթականությունը չխախտել: Իրոք նույնն էր ամեն ինչ, նույն անկողինն ու ծածկոցը, որի վրա՝ ինչպես տիեզերագնացը հրթիռով, սլացել էր իր երեզանքի չվերթներով հարյուրավոր անգամներ: Ռուսերեն մի խոսք էին հաճախ կրկնում երեխա ժամանակ "Երազելը վնասակար չէ" (Мечтать не вредно), ինչպիսի~ խաբեություն, իհարկե վնասակար է, նույնիսկ` ոչնչացնող: Չէ՞ որ այդ դատարկ երազանքներով գծագրվում է կյանքի երևակայական մի քարտեզ, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Հետո ամեն անգամ, երբ կյանքը բացում է իր հերթական էջը` լի խորդուբորդերով, բոլորովին անհամապատասխան երևակայական քարտեզին, հետևում են բավականին ցավոտ հիասթափությունները: Սա էլ պարզեց, ռուսերեն խոսքերը իրոք սխալ էին, բայց դա չէր տվյալ պահին ձեռքերի դողի և սեղմված կոկորդի պատճառը: Հիմա կարիք ուներ սթափեցնող ինչ-որ բանի, անմիջական կապ իրականության հետ, սառու՞յց, ջու՞ր, ապտա՞կ...Չէ, ուղակի սաստիկ բարկացած էր իր վեհերոտության վրա, իչպե՞ս կարողացավ ոչինչ չասել, այն բոլոր մենախոսություններից ու երկխոսություններից, որ ունեցել էր ինքն իր հետ տարիներ ի վեր: Ինչպե՞ս կարողացավ հասնել տարիների սպասված կանգառին ու միայն թափել այդքան տաղտկալի ու ձանձրալիության չափ հաճախակի հոսող արցունքները: Թեկուզ այդ ամենը կարող է ծիծաղելի թվալ մեկ ուրիշին, դե ինչու՞ փորփրել հեռավոր, այսօրից հեռու ու անպետք անցյալը, բայց իր համար կարևոր էր, որ հնչեին մտքում հազարավոր անգամ կրկնված այդ խոսքերը: Կարևոր էր, ոչ թե ինչ-որ բան փոխելու այլ վերջաբանի համար: Բայց չունեցավ քաջություն ու հասկացավ կարևոր մի բան, որ ամեն մարդ իր անհաջողությունների ու խորտակումների մեջ ունի ճակատագրին, բախտին, դիպվածին, հաջողությանը, Աստծուն մեղադրելու սահմանաչափ: Ավարտեց հերթական հարց ու պատասխանը ինքն իր հետ: Կարծես թե գտավ անմիջական կապը իրականության հետ: Կիսատ, անավարտ, նախաբանից ուղակի վերջաբանի անցնող, լի լռությամբ, թե առանց վերջաբանի, այս պատմության էջերը սպառվել էին, ոչ տեղ կար մի բան ավելացնելու, ոչ էլ՝ իմաստ... Վեր կացավ, մոտեցավ իր սենյակում ավելացած միակ փոքրիկ կահույքին, գրկեց աշխարհում ամենաթանկ էակին, նորից նստեց երազանքների հրթիռ-անկողնու վրա՝ այս անգամ միտքը զբաղված միայն վաղվա երկարաժամ չվերթով ու սիրտը լի՝ անհանգստությամբ...
  8. Ani

    Impressions Of The Day

    Another hot and annoying summer day went by… Lakers lost … (Xaytarrak linelov)
  9. Ani

    Hangavorvac Zruyc

    ով ե՞ս արդյոք դու ո՞ր օրենքով ու ի՞նչ իրավունքով միտքս ես խառնում կամքիցս անկախ առանց պատճառի ինչու՞ եմ տխրում դու սուտ ես, չկա'ս անիրական ես երկնքից ընկնող երազանք բերող աստղերի նման նաև հեռու ես մայրամուտի մոտ հոգնած թաքնվող ցերեկի նման լավ եմ հասկանում բայց դե տխրում եմ ու դրա համար ...քեզ եմ մեղադրում... Հունիս, 2000
  10. Ani

    Hangavorvac Zruyc

    գարունը սկիզբ է ձմեռը՝ ավարտ աշունն էլ ինչպես գունավոր խաբկանք՝ կոծկելու ցավը սառած ավարտի... իսկ ամառն ի՞նչ է ձանձրալի ինչպես երկրորդ գլուխը բոլոր գրքերի իր կիզիչ տապով շնչահեղձ անող խեղդող սպասումով ժլատ բառերով միջանկյալ կրակ կրակե օղակ թե՞ միակ ուղին հույսի սեպտեմբեր տանող սպասումի...
  11. Ani

    ԱՅԲՈՒԲԵՆ

    Bayc shat maqur ev gunavor en nkarner@..
  12. Ani

    Hangavorvac Zruyc

    Որոշում... (Երրորդ՝ գրեթե անընթեռնելի օրագրից) Կորցնում ես միայն ունեցածդ, այն ինչ ձեռք ես բերել, քոնն է, քո սեփականությունը... Կորցնելուց տխրում ես միշտ...Կորցրեցիր գիրքը, որը քոնն էր, վճարել էիր չնչին բայց խիստ սպասված ուսանողական թոշակդ ու գնել էիր Տերյանի եռահատորը (չնայած տանն արդեն ունեիք, բայց այն քոնը չէր): Տխրեցիր...կորցրեցիր, չէ ՞ որ քոնն էր, քո մի մասնիկը... Ֆիզիկայի այլասերված դասախոսից պրծնելու համար (որի ուզածը ոչ փողն էր, ոչ էլ քո գիտելիքը) վաճառեցիր վզնոցդ, որը քոն էր, ունեիր պարանաոցիդ շատ վաղուցվանից, քեզ էին նվիրել ու հիմա չկար, դատարկ էր պարանոցդ: Տխրեցիր... Հետո կորցրեցիր մանկության ընկերուհուդ, որովհետև նրա ընտանիքը տեղափոխվեց ուրիշհ երկիր: Լաց եղար, օրերով հաց չկերար, հայտարարեցիր դպրոց չգնալ առանց նրա, սաստիկ ատեցիր նրա ծնողներին, դատարկվեցիր...Հետո հասկացար որ նա "քոնը" չէր, ինչպես գիրքդ կամ էլ շղթադ: Դու չէիր վճարել ու "ձեռք բերել" նրան, մարդկանց "ձեռք" չեն բերում: Ինչպե՞ ս կարող ես կորցնել եթե քոնը չէ, քո սեփականությունը չէ, դու ուղակի...չունես: Հետո կրկին, պոկվեց արդեն կորուստ անվանումով արյունոտ մի կտոր: Կորցրեցիր մեկին, ում սիրել էիր "հենց այնպես", առանց պատճառի, առանց որակավորման: Հասկանալով, որ իրավունք չունես կորցնելու, նա քոնը չէր: Սիրում էիր, բայց քոնը չէր: Քանի որ իրակաությունն ըմբռնելու համար հարկավոր է բանականություն, իսկ բանականությունն ու զգացմունքները չեն տեղավորվում միևնույն գլխում, շարունակեցիր տառապել կորուստի համար, որը երբեք "քոնը" չէր եղել: Երբեք չէիր ձեռք բերել ինչ որ մեկին, նրանց քեզ ոչ ոք չէր նվվիրել, մարդիք "քոնը" լինել չեն կարող... (ինչքա՞ն կարելի է կրկնել նույն տողերը) ՈՒ հիմա երբ ժամն է, որ բանականությունն իշխի գլխումդ ու ստրկացնի զգացմունքներիդ, երբ սիրտդ ազդանշանում է, որ էլ չ դիմանում քո ձեռք բերում-կորուստ խաղին, երբ էլ իրավունք չունես անպատճառ արցունքների, ու անժամանակ լռության, պիտի հասկանաս վերջապես, որ մարդկանց չեն սեփականաշնորհում, նրանք քոնը լինել չեն կարող, լինեն ծնող, զավակ, սիրելի, քույր, եղբայր, թե հոգեհարազատ ընկեր:Մի լուսաբաց նրանք կարող են հեռանալ հազար ու մի պատճառով, կամ...առանց պատճառի...էդպես է պետք, կյանքի թելադրանք, կամ կամքի քմահաճույք...Ծնողից դու կհեռանաս՝համաձայն կյանքի օրենքի, զավակդ քեզանից կհեռանա՝ նույն օրենքի համաձայն, քույրդ կողքիդ կլինի,բայց իր կյանքի բեռան տակ կքած կլինի շա՜տ հեռու, եղբայրդ կհիշի (սովորության համաձայն)միայն ինչ-որ բանում սաստելու համար, սիրելիդ՝ կօտարանա, ընկերներդ էլ կհոգնեն մի օր ու կգտնեն ուրիշ (նոր ու հետաքրքիր) ընկերների...ՈՒ դու չպետտք է տառապես ցավից ելնելով վերը կրկնված պատճառներից... Պետք է սովորես սիրել ձերբազատված սեփականատիրոջ զգացումից, և ամենակարևորը պետք է ինքդ էլ չնվիրվես անմնացորդ... ՈՒրեմն այսպես... Չնվիրվես, սիրես՝ առանց քոնը համարելու, խառը գլխումդ մեծ տեղ հատկացնելով բանականությանդ, լսես սրտիդ ազդանշանին (էլ չի դիմանում "ձեռք բերում"-կորուստ խաղին) և ուղակի ընդունես, որ կորցնում են ունեցածը, ձեռք բերածը, իրենցը, սեփականությունը, իսկ այս բառերից և ոչ մեկը մարդկային էակներին չի վերաբերվում... Իսկ այսօր Տերյանի հատորի ու ոսկե վզնոցի կորուստը արդեն ցավ չի պատճառում...
  13. Ani

    Hangavorvac Zruyc

    Anet jan...gites che es gratsd im hamar inchqan karevor e...
  14. Ani

    Hangavorvac Zruyc

    Yes kaseyi v'och te "irakan patmutyun" ayl irakan patmutyunneri himan vra grvats mi ban...U herosneri mahanal@ patmutyan avarti het kap chuni (iharke im kartsiqov)...Qani v'or espisi patmutyunner sksvum ev avartvum en hamarya boloris kyanqum, u avartvum en arranc herosneri mahanalu ev mi ban el avel`herosner@ derr yerjanik en linum apagayum` amen mekn ir &anaparhov u iren @nkats bajhnov:) P.S. En v'or grel es "De haskaci inch em uzum asel"...Chem haskanum...
  15. Ani

    Hangavorvac Zruyc

    Ashot jan...es patmutyan verjaban@ arden grel em, u ayn sharunakeli chi... bayc urax klinem ete nmanatip mi patmutyun grvi yerjanik verjabanov, karevor chi te ov kgri...
  16. Happy Birthday Eva!!! Best wishes!!!
  17. Ani

    Hangavorvac Zruyc

    Կիսատ կամ անավավարտ... Երբ հանապազօրյա, ավելի առաջնային մտքերը վայր էին դնում զենքերը և թույլ տալիս, որ երկրորդական մտքերը դուրս գային խրամատներից, հաճախ մտածում էր կիսատի ու անավարտի տարբերության մասին: ՈՒ թեկուզ այդ մասին մտածելն արդեն ուղակի անմտություն էր, ուզում էր անուն գտնել իր պատմության համար: Մի պատմություն, որ չունեցավ սկիզբ ինչպես բոլոր այլ պատմությունները, որովհետև հերոսուհին (աղջիկը) մի օր զարթնեց ու իրեն գտավ պատմության ներսում: Մի պատմություն, որ դեռ սկզբից չուներ ճանապարհ, չուներ ուղղություն: Տարբեր էր նաև նրանով, որ այս պատմությունը բախկացած էր միայն մեկ բաժնից՝ նախաբանից...Չնայած հերոսները դեմ չէին երկարաձիգ նախաբանին՝ վստահ լինելով հաջորդ բաժինների մոտալուտ և բովանդակալից լինելու մեջ:Երկխոսություններն էլ շատ անբովանդակ էին և մակերեսային: _Բարև, ո՞նց ես: _Լավ եմ, դու ո՞նց ես: _Ինչի՞ ուշացար: _Տրանսպորտ չկար: _Երեկ ու՞ր եք գնացել մորդ հետ: -Էէէ, էլի հետևում եք, լավ արդեն ուշացել եմ, գնամ դասի, դասամիջոցին կխոսենք: Սա էր...Մի քիչ ավել, մի քիչ պակաս...Հուսով էին, որ էսպես չէր մնա, կիմաստավորվեին երկխոսությունները, կերկարեին կցկտուր հանդիպումները, հնարավոր կդառնար հեռախոսային կապը (աղջիկը հույս ուներ շուտով իր սենյակում ունենալ հեռխոսակապ): Սակայն ընդհատվեց պատմությունն այս, հանկարծակի կտրվող զարկերակի նման: Այս պահից պատմությունն ունեցավ անուն՝կիսատ: Թեկուզ փորձված բան է, որ "ժամանակը բուժում է բոլոր վերքերը", բայց այն սպեղանի չէր դառնում այս կտրվածքին: Երևի այս վերքը կիսատ էր, կտրտված, անորոշ, առանց պատճառի, առանց վիրավորանքի, առանց դավաճանության: Մոռանալու համար հարկավոր էր մի քիչ գոնե չարացած լինել վրան, պետք էր մի քիչ բարկություն: Բայց չկար բարկություն, չկար նաև մոռանալու ցանկություն, կային առաջվանից ավելի կցկտուր հեռախոսային խոսակցություններ: _Ո՞նց ես: _Չգիտեմ... _Մի տխրի, մի քիչ ժամանակ է պետք, ամեն ինչ լավ կլինի... _Ինչքան ժամանակ, գոնե մոտավորապես կասե՞ս: _Չգիտեմ... Հետո երկխոսությունները դարձան անցանկալի, և բարկության պատճառ դարձավ...սպասումը: Մի օր էլ աղջկա մայրը սեղանին դրեց ինքնաթիռի տոմսերը... Կիսատ պատմություն... Անցավ ժամանակ: Այս ժամանակն էլ վերքեր բուժող չէր, այլ փոխությունների ալիք: Կիսատ պատմության աղջիկը դարձավ անճանաչելի, իսկ տղան՝ անհայտ: ՈՒ մի օր, ինչպես համարյա բոլոր կիսատ պատմություններում, նրանք հայտնվեցին նույն քաղաքում, նույն ժամին, նույն տեղում: Աղջիկը, որ առաջ լսում էր իր իսկ սրտի բախոցը տղայի ուրվագիծը հեռվից նշմարելիս, մոտեցավ վստահ ու հաստատուն քայլերով: Մոտենալիս զգում էր, որ իրեն չեն ճանաչում: _Բարեվ... Մինչ տղայի ինքնավստահ դեմքին հայտնվեց ապշահար հայացքը, մինչ երբեմնի թեք քմծիծաղող շուրթերը դողացին շփոթմունքից, աղջիկը ագահորեն ուսումնասիրում էր այսքան երկար հեռվում եղած ու միշտ այնքան մոտիկ ու հարազատ դեմքը: Փոխվել էր...Կնճիռներ կային, մեկ, երկու, երեք...Քունքերի մոտ ճերմակին էր տալիս փոքրիկ մազափունջը: Աղջկա միակ ցանկությունը իրեն այսքան երկար տանջած "ներողությունը" ասելն էր, թեկուզ ինքը ոչինչ չէր արել ու տղան էր առաջինը հեռացել (թեկուզ ստիպված), բայց ինքը չէր սպասել և խաբել էր սպասված լինելու հույսը: Չգիտեր ինչքան տևեց լռությունը, բայց սթափվեց՝ զգալով թևից ձգող ուժը: Բացօթյա սրճարան էր, նայեց հորաքրոջ ագջկան, ում հայացքն ասում էր "արագացրու, սպասում եմ": Դուրս եկան փողոց: Էլի լուռ էր: Ինչքան չարություն կար երբեմնի սիրով լի աչքերի մեջ: Ասելու ոչինչ չկար, ինչ-որ բան ասելն էլ անիմաստ էր:Լռություն, որը տալու էր տարիների ընթացքում կուտակված հարցերի պատասխանները՝մոմի նման լցնելով կաղապարի դատարկ փոսերը... Պետք է լռեին: _Ո՞նց ես,-հնչեց անծանոթ մի ձայն` դողացող ու խռպոտ: _Լավ եմ, դու ո՞նց ես... _Ե՞րբ ես եկել: _Քսան հինգ օր առաջ: _Ե՞րբ ես գնում _Վաղը... Նորից լռություն, այս անգամ խոսքեր որոնելու համար _Տղադ ոնց ա _Լավ, շնորհակալ եմ...Գիտես...կներես... _Մի լացի, էսքան մեծացել ես էլի նույն լացկանն ես մնացել: Չնայած, արդեն ես էլ եմ լացկան դառել: _Ներե՞լ ես ինձ...կարող ես ատել...բայց ուզում էի անպայման ասել...կներես ինձ... _Ինչ ես խոսում...Ինչ ներել, ինչ բան... _Թևս կթողնես... Տղան շփոթվելով, թողնելով թևը աքցանի պես ամուր բռնած ձեռքից ու կարծես ավելի լրջանալով, խոսեց. _Գիտես ես քո մասին ամեն ինչ իմացել եմ, երբ...ինչ...ոնց...Չեմ ասի որ ուրախացել եմ քո ուրախությունով, բայց չեմ ուզել որ տխրես: _Իսկ ինչի մի օր չզանգեցիր, գիտես ինչքան եմ սպասել... _Ինչի համար... ոչինչ չստացվեց երբ կողքիս էիր, ինչ կստացվեր մի աշխարհ այն կողմ... _Ես ոչինչ չգիտեմ քո մասին, լա՞վ ես, հարթվել են առաջվա խնդիրներդ...ամուսնացել ե՞ս... _Խնդիրներս հարթվել են, բայց չէ, չեմ ասմուսնացել,-իսկ հետո քրքջալով իր երբեմնի բացարձակապես չփոխված ծիծաղով ավելացրեց,-դե ոչ մի խենթի չգտա որ ինձ սիրեր: Հորաքրոջ աղջիկը հայտնվեց՝ շտապեցնող հայացքը դեմքին: Աղջիկը արդեն չորացած աչքերով ու ավելի հանգիստ տոնով, քիչ էլ կատակով նորից հարցրեց, _ հիմա ինչ, ներու՞մ ես առանց հրաժեշտի տաք երկրներ մեկնելուu համար... _Չէ, չեմ ներում,- ասաց տղան չոր ու անժպիտ դեմքով,- չեմ ներում, բայց չեմ էլ ատում քեզ, ուրախ եմ որ հանդիպեցինք, տղայիդ համբուրիր, երջանկություն չեմ մաղթում, տեսնում եմ առանց իմ մաղթելու էլ գտել ես, ինքնաթիռից չվախենաս, արդեն մեծ աղջիկ ես... Ասաց ու թեքվեց անխոս: _Գնացինք, ինչ ես ցցվել,- աղջկան հրելով փորձեց տեղից շարժել խիստ նյարդայնացած հորաքրոջ աղջիկը: Պատմությունն այս դարձավ անավարտ, կամ վերջացավ առանց ավարտի...
  18. Ani

    Hangavorvac Zruyc

    Մեղավորը... Ահա կրկին սևեռել ես հայացքդ բութ (չէ...բթացած) անզգա ու ոչինչ չասող հեռախոսին... չի զնգալու համոզված ես սակայն հույսով (համառորեն) նայում ես դու անզգա ու ոչինչ չասող հեռախոսին... նայում ես ու քմծիծաղում լուռ (ինքդ քեզ) ինչ լավ է, ոչ ոք չգիտի, որ սպասումն այս (անիմաստ ու խիստ անհեթեթ) թանկ է ասյքան որ կարող ես անվերջ սպասել հասկանալով ուռկանն ընկած ձկան նման որ ուռկանից այն հարևան չեն ձայնելու... բայց սպասում ես նրան երբեք չես մեղադրում փոխարենը հերախոսն է հետզհետե աչքիդ առաջ "գրող" դառնում լուռ վայր ընկած մեղադրյալի թիկնաթոռին... հետո... հարված...դատավճիռ...մահապատիժ պատին ջախջախված լսափող ............................................................... հեռախոսի մնացորդից կնոջ մի ձայն է ձանձրալի անվերջ կրկնում "բաժանորդն է (հեռավոր) անհասանելի" (reason for edit... vaghucva ev @ndhanur tpavorutyunner)
  19. Ani

    Hangavorvac Zruyc

    Նախանձում եմ քեզ ամպրոպ մոլեգին Կարող ես պայթել, գորգոռալ, այրել ՈՒ չշղթայվել անիմաստ հարցին. -Ի՞նչ է պատահել... Նախանձում եմ քեզ ամպրոպ մոլեգին Դու կարող ես լալ, անձրևել առատ ՈՒ չարժանանալ հիմար հայացքին -Ի՞նչ է պատահել... Ահա անկաշկանդ լալիս ես կրկին Արցունքները քո խոշոր ջրառատ Թափվում են ներքեվ, ջախջախվում գետնին Լվանում աչքեր, համբուրում ժպիտ Թրջում են այտերը շառագունած Տխրեցնում սիրտը մելամաղձոտի Մի տեղ փոս գցում գետինը քանդված Մի տեղ կուլ գնում ճաքճքած գետնին Կամ...արժանանում բիրտ հայհոյանքին մութ թաց ճամփեքից հոգնած վարորդի... բայց որքան վարար...որքան հորդառատ դուք չեք շղթայվում անիմաստ հարցին.... Դե... որովհետև դուք անուն ունեք "Բնության Տարերք"...
  20. Ani

    Impressions Of The Day

    Weird day…It was very sunny in the morning…And now its raining like crazy…Its a real spring rain with big fat drops…It smells like spring finally…Better late than never… I am the admin of my laptop and since I am in power … I am going to ban my laptop for three weeks, I am going to put it in the closet and give the charger to my daughters, they’ll make it disappear (but I wont let them out of the house otherwise I will never be able to find it) …no more “blinking blue” screen until summer school… Have Fun Everyone… Good Luck ExtraHye jan… P.S. Zara you're right...Just as i was postiing this very loud thunder acted up...my daughters got scared (more from my shout ) ... http://youtube.com/watch?v=k1OduoZAUeM
  21. H1-ov Hayastan- Turqia xaghn en cuyc talis...Derr 1-2, ogut irenc... Bacardzakapes herrardzakman v'orak chka...ekrani vra voch hashivna grvats, voch jhamanak@... henc(ha&ax) T-er@ kopit en xaghum, handisatesner@ sulum en u gorrum "Hoooop, ara...U vat barrer "
  22. Ani

    Impressions Of The Day

    Chgitem Anushik jan... Yes chem amachum...ayl karotov hishum em en jhamanakner@ v'or mer harevani tsirani tsarric goghanum einq...u heto erb menq metsacanq taghi poqrerin einq kasharrum v'or ghoghanan...heto ed tan papik@ durs er galis u liq@ vat barrer asum taniq@ kotrelu hamar...chgitem inchi, shukayic arrats@ edqan hamov cher...
×
×
  • Create New...