Jump to content

Ani

Members
  • Posts

    1,658
  • Joined

  • Last visited

  • Days Won

    3

Everything posted by Ani

  1. Nairi, its great!!! please pass on one more... (i read back to pages 2-3 to find out who are we congradulating and why... )
  2. Ani

    Words Of Wisdom

    " I heard a definition once: Happiness is health and a short memory! I wish i'd invented it, because it is very true." -Audrey Hepburn
  3. Ani

    Impressions Of The Day

    Fever in this heat is the worst thing that could happen to a person…
  4. Ani

    COMPUTERESE

    some people use direct translation..."computer-i վրա em"...
  5. Աշոտ ջան, ծննդյանդ տոնը շնորհավոր լինի... Քեզ լիքը լավ մաղթանքներ, ուրախ օր (չնայած ես ուշացել եմ,արդեն օրը վերջանում է ), լավ ուրախ տարի...
  6. Ani

    Impressions Of The Day

    Նանե ջան, ես ավելի շուտ ի նկատի ունեի Արադարությունը և ճշմարտությունը, քան թե Արդարադատությունը...չգիտեմ էլ տարբերություն կա թե չկա... ...Գութ, խիղճ, մաքրություն, սրտով դատել, էս ի՞նչ հնադարյան բառեր են... Extra jan, the diploma was given to me by Anushik, but for some reason i cant get a job...
  7. Ani

    Hangavorvac Zruyc

    անհիմն ինչպես բոլոր մտքերս անհիմն ինչպես փուչ ծրագրերս անհիմն ինչպես զուր երազներս անհիմն ինչպես հավատացածս... ջնջում եմ այսօր բոլոր մտքերս փուչ ծրագրերս զուր երազներս հավատացածս... այն հիմքի վրա որ հիմք չունեին ու կախված էին օդում՝ անհիմն...
  8. Ani

    Impressions Of The Day

    Fair? What a funny word… Fairness?? These words should be eliminated form the dictionaries and lexicons of all known, forgotten, unknown and sign languages…not to confuse people who would believe that at one point in human history this “idea” actually existed… it exclusively can be used in a bitter form of humor, such as sarcasm… Years ago i would get annoyed when older people (my grandparents and their gang ) would get together, talk about past, discuss something and always conclude with a sigh…”Eeeehhh, amen inch sut e”…i take it back now…
  9. Ani

    Hangavorvac Zruyc

    Հարգելի Հովհաննես, Շատ, շատ, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար, չնայած վստահեցնում եմ, որ արժանի չեմ նման խոսքերի... բայց դե...բարի խոսքերը ու՞մ չեն հաճելի...
  10. Ani

    Hangavorvac Zruyc

    _Ի՞նչ կփոխեիր անցյալիդ մեջ, եթե հնարավորություն լիներ: Պարբերաբար հնչում էր այս անիմաստ ու շատ իմաստալից հարցը, որի լրջությունից խուսափելու համա հնչում էին չարաճճի պատասխաններ: _Անունս... հա, մեկ էլ անկողինս, մանկության անկողինս շատ նեղ էր, դրանից էլ նեղսիրտ դարձա: Բայց... վերջերս կրկին հնչեց բազմիցս հնչած ու պատասխանված հարցը, տարբեր հնչողությամբ, ավելի պահանջկոտ, չարաճճիություն չհանդուրժող: Ասես, անցյալը հյուր էր եկել և ուզում էր տեսնել արդյոք իր ուղարկած արտասահմանյան ծանրոցները գնահատվել են, թե գցվել են խորդանոց: Բացի դրանից, հարց ուղղողն էլ սպասում էր լուրջ պատասխանի: Հանկարծ, մի հասարակ փաստ պարզվեց (դարձավ օդից թափանցիկ), որ էս հարցի պատասխանը թեկուզ և անցյալի մասին է, բայց շատ սերտ և ուղիղի համեմատական կապի մեջ է ներկայի հետ: "Այսօր"-ն է որոշում անցյալի նպատակը: Եթե "այսօր"-ը երջանիկ է, ճիշտ ու սիրելի, ուրեմն անցյալում եղած բոլոր արահետներն ու խոչնդոտները ստանում են իրենց հատուկ նշանակությունն ու նպատակը՝ կառուցելով դեպի "այսօր"-ը տանող ճանապարհը...Այն բոլոր պահերը, երբ թվում էր թե աշխարհը պտտվում է քեզ հակառակ, ու երկրի վրա պահող միակ բանը ինքնասպանություն գործելու վախն էր, հանկարծ "այսօր" թվում են "Աստծո գործիք" (այդպես պետք է լիներ, որ հասնեինք "այսօրին"....) Ինչ եմ ուզում ասել...Թող "այսօր"-ը իմաստ տա անցյալի բոլոր խոչնդոտներին ու հաջողություններին, պակասին ու լիությանը...
  11. Ani

    Hamo Sahyan

    http://www.youtube.com/watch?v=U5MAeHexEbc
  12. http://www.youtube.com/watch?v=mLGqUS6CV3o http://www.youtube.com/watch?v=LEfIALySY1Y
  13. Ani

    SAYINGS

    Քեռի ջան, ճիշտն ասած չգիտեմ եթե ճիշտ եմ հասկացել...Բայց կփորձեմ... Կարելի՞ է ես ապրեմ հավիտյան, բայց դու հավիտյան ապրիր մեկ օրում... կամ.. Թող որ ես ապրեմ հավետ, բայց թող քո օրը ձգվի առհավետ...
  14. ներճնշվածություն, հուսալքվածություն... Մովսես, կարծում եմ վերջերս մոկոնված մի բառ կլինի (ձեռախոսի նմաան ), քանի որ "depression"ը վերջերս մոդա ընկած հիվանդություն է... Իսկ "deep depressive disorder " իսկական հիվանդությունը, իր մեջ պարունակում է վերը նշված բոլոր բառերը, ու դեռ ավելին...
  15. Ani

    Impressions Of The Day

    Arden diplom@s staca... Apres Anushik jan...Korchi ststistikan...
  16. http://www.cyberboxingzone.com/news/archives/00004600.htm
  17. Ani

    Impressions Of The Day

    My impression…I am overwhelmed …These were the longest 8 weeks of my life…i concluded that the only way to make time pass slower is to take online Statistics course…three more days to go, but it seems like it has been Tuesday for the last 5 days…My instructor says “Did you actually think that taking Statistics online was suppose to be easier…Nooo…its suppose to be more fun”…I guess he somehow found out that I opened a little window from Coursecompass to Hyeforum …it’s a weird switch though from “what is the probability of ……” to Hamo Sahyan, Zvartnoc, V’oghbq, and Happy Birthday my dear friends…but I am happy that this little window exists, even though it is kind of difficult to switch back to Statistics, but…possible… Ahhh …three more days…Switch!!!
  18. Ani

    Hamo Sahyan

    Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզանից, Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, Բայց դու հասկացիր , հասկացիր դու ինձ՝ Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձանից, Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու, Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝ Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու: ՈՒ չեմ իմանում փրկե՞լ ենք իրար, Թե ամեն ինչից զրկել ենք իրար **************************** Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած, Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի... Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի, Որ դու ասացիր ուրիշ մի հովտում, Երբ հրաժեշտի ամպն էր որոտում: Ամպերն են լողում մայրամուտի մեջ Գնում են գալիս, գգվում իրարու, Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ, Անջատվում նորից և գնում հեռու: Երկու ամպ եկան, հասան իրարու, - Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ, Մեկը լեռներից փախած եղջերու... Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ, Հետո հեռացան անհոգ ու անփույթ, Վառվեցին ոսկե հրդեհների մեջ, Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ... Բայց վաղը անձրև կդառնան նրանք Եվ կհանդիպեն ծովերում հեռու, Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք, Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու: Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած, Եվ գիտեն անգամ ապերը ոսկի... Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի, Որ դու ասացիր ուրիշ մի հովտում, Երբ հրաժեշտի ամպն էր որոտում: ******************************** Մեր տան պատից մի քար լիներ, Նստեի վրան Ու պատմեի անտուն կյանքիս Հեքիաթը նրան: Պատմեի, թե այս աշխարհում Ինչեր եմ քաշել Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜ Քարեր եմ մաշել: Ու լսեի վերջին անգամ Խորհուրդը նրա Ու մեռնեի ապուպապոտ Այդ քարի վրա... ******************************** ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես... Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը նրա։ Բայց էլի, սիրտ իմ, Շնորհակալ եմ ես հազար անգամ, Որ գոնե ինքդ բեռ չմնացիր Աշխարհի հոգնած ուսերի վրա։ ******************************** ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ Պտուղդ քաղող չկա, Մասրենի, սարի մասրենի, Պատիվդ պահող չկա, Մասրենի, բարի մասրենի։ Ասում են՝ էլ մարդ չկա, Որ փնտրի քնքշանքդ փշոտ, Քեզ գրկի ու տաքանա, Մասրենի, ժայռի մասրենի։ Երեսիդ նայող չկա, Մասրենի, վայրի մասրենի, Կրքերիդ կրակը քեզ Թող այդպես այրի, մասրենի... Կանգնել ես քո բարձունքին, Մեկուսի, մենակ, մենավոր... Իմ երես առած դարում Դու լքված այրի, մասրենի։ ********************* ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու, Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու, Հոգին առնելու առանց պատճառի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու, Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու, Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու, Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու, Ճշտելով տեղն ու տարազը տառի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու, Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու Եվ շնորհելու կոչումն անճարի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու, Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու, Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։
  19. Ani

    ԶՈՒԱՐԹՆՈՑ

    Arpa i could not find that song on Youtube... Արշալույս Դուրս ելա դաշտ_ Կանաչ ծով, Կանաչ ծով էր, անափ ծով._ Առավոտն էր ժպտում հաշտ, Բոցավառվում նոր բոցով... Եվ ուղիներ բյուրավոր,_ Հեռավոր, Կանչում էին, ակնարկում_ նոր էր սերըս լայն ու խոր,- Նոր էր աշխարհն իմ հոգում... Թողի տնակն իմ ավեր, Մութ ու հի, ՈՒ հեռացա խնդագին, Անհա՜յտ, անհու՜ն հեռուներ, Ձեր գիրկն առեք իմ հոգին... Տերյան
  20. Anushik and Hetanos Happy Birthday!!!!!!!!!!!!!
  21. Ani

    Impressions Of The Day

    Hi Amy!!!! Welcome back!!!!!
  22. Ani

    ԶՈՒԱՐԹՆՈՑ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի, Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի, Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով, Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի: Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով, Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով, Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, - Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի: Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան, Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան, Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, - Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի: Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին, Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին, Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, - Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի: Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ, Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, - Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես, Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի: Հովհաննես Շիրազ -------------------------------------------------------------------------------- http://www.youtube.com/watch?v=JPBCITK0Lps
  23. Ani

    Hamo Sahyan

    Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»… Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Գնում ես, չես էլ ասում, Թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ, ի՞նչ իմանամ Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու: Ներիր ինձ, դու իմ բարի, Իմ խելոք և իմ համառ, Հարկադիր այս ծիծաղի Եվ թաքուն լացի համար: Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, Սովոր եմ, կդիմանամ Թող կուրծքս մի քիչ ցավի, Որ սրտիս տեղն իմանամ: Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով, Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»… Սահյան
×
×
  • Create New...