-
Posts
1,658 -
Joined
-
Last visited
-
Days Won
3
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ani
-
Միայն Թումանյանը միտքս եկավ... Զվարթ պոեմներ գտնելը պարզվում է էդքան էլ դյուրին գործ չէ Էս է, որ կա, ճիշտ ես ասում, - թասդ բեր Էս էլ կանցնի հանց երազում, - թասդ բեր Կյանքն անցնում է տիեզերքում զնգալեն Մեկն ապրում է, մյուսն սպասում, - թասդ բեր: ***** Ո՛նց է ժըպտում իմ հոգին Չարին, բարուն, — ամենքին. Լույս է տալիս ողջ կյանքիս Ու էն ճամփիս անմեկին: ***** ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ Բացվում են գարնան Օրերը պայծառ. Կըգա՞ս, իմ ընկե՜ր, Գնանք դեպի սար, Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև, Կյանքը լայնարձակ, երկինք ու արև... Փըթթում են գարնան Ծաղկունքը վառ-վառ. Վե՜ր կաց, վե՜ր, ընկե՜ր, Ելնենք դեպի սար. Հազար գույներով, հազար-հազար ցեղ Ժըպտում են նրանք ու բուրում այնտեղ... Կանչում են գարնան Հավքերն անհամար. Գնա՜նք, իմ ընկե՜ր, Թռչենք դեպի սար, Երգենք նրանց հետ, երկնահաս վերև, Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև... Հ. Թումանյան ****** Եվ մի հարաբերականորեն զվարթ քառատող Տերյանից Ծաղկել է նորից իմ այգին, Սրտում իմ գարուն է արդեն, Սիրում եմ այնպե՜ս քնքշագին, Սիրում եմ, բայց ո՞ւմ`` չգիտեմ: Տերյան
-
Այո ի նկատի ունեյի "շիվան" բառի ծագումը, շնորհակալ եմ... Նաև "վայնասուն" բառը, երևի "վա՜յ ասե՞լ" P.S. Nairi, hima esqan voghbic, lacic u kosic xoseluc heto, petq e mi hat el cankutyun haytnes, v'or uraxutyan, tsitsaghi masin tema bacen...
-
Այո, Արփա, մեծ մասամբ հասկանում եմ, տատս և պապս գիտեյին թուրքերեն և հունարեն, որոշ բառերն էլ գլխի եմ ընկնում բովանդակությունից: Չնայած, Ձեր լեզվային վերլուծություններին հետևելուց հետո համոզվում եմ, որ "գուշակելս" այդքան էլ լավ միտք չի... Օրինակ, "Փասա-փուսադ հավաքի գնա", ես կարծում էի վերաբերվում է առարկաներին, այսինքն "եղաց չեղածդ հավաքի գնա", չգիտեյի, որ նշանակում է "շունչդ հավաքի"...
-
սովորեցի քիչ ուշ (բայց նուշ) ընդունում եմ իրերն իրենց եղածի պես էլ չեմ հարցնում իզուր "ինչուն"՝ չհասկացածս թողնելով անանուն... ո'չ մի "ինչպես՞" իր պատասխանով ստահունչ, կամ ձանձրալի "ինչի՞ համար" սովորեցի քիչ ուշ (բայց նուշ) փաստերի բերքն եմ հավաքում՝ թթվաշ, անուշ, ծաղիկ թե փուշ...
-
Iharke tesel em Qerri jan, bayc vaghuc Yerevanum, erb nor er durs ekel... http://youtube.com/watch?v=xJbu9OadlDQ Ete chem sxalvum, Vahram Sahakyann e grel scenar@... Arpa, Իսկ շիվան, վայնասուն բառերը, որ հաճախ օգտագործվում են սուգ բառի հետ, ի՞նչ են նշանակում...
-
Funny...But earthquake makes it clear who cares about you and who you care about the most...
-
http://www.gaiff.am/am/tribute/2007/khatabala/...urish vochinch chgta...
-
Nairi, ete Sundukyani "Xatabala"-i film@ tesel es, ayntegh, taghman tesaranum shat lav nerkayacvats en ayspes kochvats "3 mayetanoc" lacoghner@...
-
Էս ինչ բեղմնավոր ամիս է Հուլիսը... Բարի Տարեդարձ Մովսես Բարի Տարեդարձ Ազատ Բարի Տարեդարձ Քեռի Բարի Տարեդարձ Սիփ Բարի Տարեդարձ Արմեն Բոլորիդ ամենայն բարիք եմ ցանկանում, առողջություն ու կյանքով լի օրեր...
-
"Ձմեռով ձյուն ուզես չի տա" "Շնից մազ պոկելն էլ "քյար" (օգու՞տ) է" "Եղունգ ունես, գլուխդ քորի"
-
http://www.youtube.com/watch?v=W7jy8LdAiHk Sos@ tseracela shat...
-
"Էշն ինչ գիտի նուշն ինչ է" "Շունը կաղելով չի սատկի" "Սերը աթարին էլ է կպնում" "Մուկը ծակը չի մտնում ցախավել էլ հետևից է քարշ տալիս"
-
մի քիչ անդուր է հնչում, բայց... "Ինադ արա էլերին, քամակդ տուր գելերին" չգիտեմ անգլերեն ոնց կթարգմանվի...
-
http://www.cbsnews.com/stories/2007/11/02/...in3448070.shtml
-
Այո ...Բայց իմ գրքի վրա Տերյանի լուսանկարի կեսը պատռված է...Իմ անփութության պատճառով, տվեցի մի մարդու, որը գիրքս բառիս բուն իմաստով "կերել էր" , մի կերպ հետ ստացա պատռված, էջերին խզբզած...Մի խոսքով դրանից հետո սովորեցի "ոչ" ասել... Ինչպես Հովհաննեսը վերը նշել էր, գիրքը տպագրված է հին ուղղագրությամբ... Օրինակ, բառասկզբում "ո" հնչյունը գրված է "վո"... "Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Վորպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Վորպես գարնան մթնշաղում։ "
-
Այս գրքում հատկապես հետաքրքիր է Տիգրան Մանսուրյանի ծավալուն ու չափից դուրս ազնիվ ու պարզ խոսքը: Մանսուրյանը պատմում է իր դժվարությունների մասին՝ Տերյանի արդեն երգեցիկ տողերի համար երաժշտություն գրելիս: "Մի օր Վարդգես Պետրոսսյանն առաջարկեց ինձ Տերյանի բանաստեղծությամբ երաժշտություն գրել. "Շուտով տոնելու ենք Տերյանի 100-ամյակը, լավ կլինի, որ գրես": Լռեցի, գլուխս կախեցի ու խորը մտածմունքի մեջ ընկա այնպես, ինչպես հաճախ է լինում, երբ այսքան լուրջ առաջարկ եմ լսում: Հապա ինքս չե՞մ ուզում տերյանական մի շարք ստեղծել, սա չէ՞ իմ տարիների երազանքը: ՈՒզելը քիչ է կարողանալ համոզմունքն ունենալն էլ է քիչ, ինքը պիտի "պայթի"՝ ուզելու ու կարողանալու պայմաններից է'լ ավելի խոր ցնցումով: ....Մի քանի օր հետո հայտնվում է դաշնամուրի ՝ վերևից ներքև իջնող ֆրազը, որ կարծես վերադարձի ուղեգիծն է նշում: Հետո սրան ավելանում է երգը: Մի քանի օր չեմ հավատում, որ Տերյան երգելու պահն իրոք եկել է, նոտայի թղթին ոչ մի նիշ չեմ դնում: Ի վերջո անցնում եմ գործի, և կարճ ժամանակում գրում եմ "Երկիր Նաիրի" շարքից չորս երգ՝ "Որպես Լաերտի որդին", "Կարծես դարձել եմ ես տուն", "Քեզ կմնա միշտ օտար", "Իջնում է գիշերն անգութ ու մթին":
-
http://youtube.com/watch?v=3tHVXmmsJ5M
-
http://youtube.com/watch?v=u9NZIvkOPxI
-
http://youtube.com/watch?v=tndZF1PWjEM
-
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում, Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս, Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում. Քնքուշաբույր ծաղիկների թերթերում, Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում, Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։ Ամենուրեք մի կարոտ ես դու նետել, Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում, Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել, Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։ Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր Թափառում եմ և որոնում տխրադեմ, Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր, Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։ *** Հեռու երկրի լուսե հովտում Օրերն ուրիշ երգ են հյուսում. Կյանքից հոգնած սիրտըս տրտում Այն երկիրն է միշտ երազում... Խաղաղությունն այն հեռանիստ, Ուր մի ուրիշ արևի փայլ Ծավալում է անանց հանգիստ Եվ խնդություն մի անայլայլ, Մի խնդություն մաքուր և խոր, Ե՛վ անեզերք և՛ անվախճան, Ուր քո սիրտը որբ ու մոլոր Գրկում է մի ոսկե շրջան... **** Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։ ***** Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։ Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող։ Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ։ 1904-1905 **** ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։ Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ... 1906 Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի, Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս, Որ որոնածըդ բնավ չես գտնի... Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի, Վերջին լույսերը մեղմ կվախճանեն, Վերջին հույսերդ կըդավաճանեն, — Դու որոնածըդ բնավ չես գտնի... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի, Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս, Հողը կըգրկես և կըհեկեկաս. — Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի... 1907
-
*** Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ. Քեզ երբեք սիրտըս չի մոռանա, Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր — Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։ Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ — Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ... [1908]
-
Հայրս տանիքն էր մեր տան, Մայրս թոնիրն էր լռիկ, Ներսում էինք մանկության, Որպես բերդում անառիկ: Ձմեռ-գարուն մենք ներսում Միշտ կերգեինք անտարբեր, Մեր տան տանիքն էր մրսում Դրսում՝ գլխին սև ամպեր: Կայծակներ էր բռնում միշտ հայրս՝ տանիք- շանթարգել, Ներս չէր թողնում հողմ ու վիշտ Մեզ բյուր ցավից կփրկեր: Ի՞նչ գիտնայինք մենք ներսում, Որ հողմերում անողոք Կուչ էր գալիս սև դրսում Տանիքի պես անբողոք: Գլխին ամպ ու փոթորրիկ... ՈՒ...չզգացինք հավիտյան, Որ դողում էր նա լռիկ, Որ տանիքն էր նա մեր տան...
-
Հարգելի Հովհաննես, "Առաջին հրատարակություն" ասելով ի նկատի ենք ունենում (եթե սխալվում եմ խնդրում եմ ուղղիր Անետա ) գրքի տվյալ խմբագրությամբ ու պարունակությամբ առաջին անգամ լույս տեսած տպաքանակը... Օրինակ, ես Տերյանի առաջին հրատարակության մի գիրք ունեմ, լույս է տեսել 1940 թվականին, Ավ. Իսահակյանի խմբագրությամբ, իր մեջ պարունակում է քառահատորի գործերը և "սևագրություններ" (չնայած չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է Տերյանի որևէ գործ սևագրություն անվանել )... P.S. Pordzeci grqi kazm@ scan anel ev post anel estegh chstacvec...
-
Movses xostaca, bayc erevi chkaroghanam iragortsel... Axr es girq@ baxkacats e 374 ejic, voroncic 300-@ zbaghecel en Teryani poemnerov grvats erger@ irenc notanerov...Edqn@ vonc poxancem estegh... Aha mi qanis@... "Morranal, morranal amen inch, amenin morranal" erajhshtutyun@ Konstantin Zaqaryani... "Yes sirum em qo meghavor achqer@ xor, gisheri pes xorhrdavor" ergajhshtuyun@ E. Sardaryani... "Ashnan Togher" -Romanos Meliqyani... "Kartses te Dardzel em Yes Tun" - Tigran Mansuryani... "Qo Achqeri Dem Im Achqer@ Kuyr" -N. Eghiazaryani... ---------------------------------------------------------------------- "Teryan@ v'och miayn dardzav mer qnarergutyan lusapsak@, aylev ir chqnagh banasteghtsutyunnerov arrat nyut tvec mer ergahannerin` harstacnelov hay erajhshtakan mshakuyt@: Im hamergayin tsragrerum patkarreli tegh unen teryanakan erajhshtakan hrashapatumner@, v'oronq hnchecrel em e'v arevelqum, e'v arevmutqum: Togh orhnyal lini Teryan tsnogh hogh@: Togh orhnyal linen nra hamabavn u u hishatak@ bacarrik pahogh hayrenakicner@, v'oronc yes hamburum em arrandzin-arrandzin" -Gohar Gasparyan
