Jump to content

Ani

Members
  • Posts

    1,658
  • Joined

  • Last visited

  • Days Won

    3

Everything posted by Ani

  1. Ani

    Impressions Of The Day

    Not announced yet... ... Od chka...chem haskanum hivand em chem karoghanum shnchem, te od chka shnchelu...
  2. Ani

    Impressions Of The Day

    This wildfires are scary…we’ve been breathing smoke since yesterday…I hope this wind stops, otherwise it does not look good… http://www.latimes.com/news/local/la-me-po...,0,648406.story (the only good thing is that there's no school tonight... )
  3. Lav...ksovorem...bayc "test"-er chem ta...hognecinq eli'...
  4. Ani

    Աշուն...

    Shnorhakalutyun Yervant!!!!!!!!! Thie pictures are amazing...!!!!! Mer Siro Ashun@... Ev krkin Teryan... ԱՇՆԱՆ Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ, Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ... Քո մշուշը, քո ոսկի Տերևները հողմավար, Դյութանքը քո մեղմ խոսքի, Արցունքները քո գոհար... Հարազատ են իմ հոգուն, Վհատությանն իմ խոնարհ, Ե՛վ թփերը դողդոջուն, Ե՛վ խոտերը գետնահար... Եվ քո երգը թախծալի Իմ սրտի երգն է կարծես, Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի, Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
  5. Ani

    Աշուն...

    We have a topic for Spring...Let's have one for Fall...I know Yervant promised to post pictures , please Yervant post them here…We had autumn-like weather for only 2 days and now its up in 100s again… Ոսկեհանդերձ եկար և միգասքող, Տխուրաչյա աշուն, սիրած աշուն. Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով, Մետաքսներով քնքշաշրշյուն: Նայվածներով խորին, եկար ներո՜ղ, Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր. Եկար հուշիկ, անչար ավաղներով, Օրորներով ամենօրոր: Քո արևին հատնող և քո երգին, երգին, Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ - ողջո՜ւյն. Օ՜, հարազա'տ, սիրա'ծ, եկա՜ր կրկին, Իմ քնքշագի՜ն աշուն... ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, — Բարդիներն են բաց պատուհանիս տակ,— Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, Կանչում ես նորից կարոտով հստակ։ Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում, Եվ շշնջում ես, և անուշ շրշում, Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։ Ամպերը ճերմակ երամով անցան Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,— Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։ Ջրերն են անվերջ միգում հեկեկում, — Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,— Թվում է, որ դու տխրությամբ անքուն Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։ Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում, Եվ շշնջում ես, և շրշում անուշ, Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։ Վահան Տերյան
  6. When i finally grow up, i dont want to be a student anymore...
  7. Ani

    Hangavorvac Zruyc

    Հայացք ուսի վրայով... Տարբեր է, երբ նայում ես հետ առաջ գնալով...Կարծես նայում ես ճեպընթացի լուսամուտից, տեսնում ամեն ինչ, բայց ի զորու չես ձգվելու, հասնելու, կամ ինչ-որ բան անելու... Մի տարի...կար ժամանակ, երբ տարին ՏԱՐԻ էր, բախկացած էր 365 քսանչորսժամյա օրերից, մեկը ալարկոտ, մյուսը փութկոտ, հաջորդը իր պարտականությունը մյուս օրվա գցող, մեկ ուրիշն էլ...ճակատագրական...Հիմա, թեկուզ թվաբանությունը նույնն է մնացել, բայց կարծես տարիները կորցրել են իրենց իմաստը, ձեռք են բերել ինչ-որ անբնական արագություն, ու սլանում եմ խուրձ-խուրձ տանելով աննշանակ ու իրար նման օրերը...Այդ հորձանուտից որոշ օրեր փրկելն ու դրանց նշանակություն շնորհելը դարձել է դժվարագույն գործերից մեկը: Բայց պետք է փրկենք, չէ՞ որ մեր օրեն են...
  8. Ani

    Impressions Of The Day

    Yes!!! Finally!!!! It smells like autumn, it feels like autumn, it looks like autumn…
  9. Զարթնել են նորից տարիներն անցած Եվ աղմկում են, որպես խենթ հեղեղ, Աղմկում որպես գետակն այն պայծառ, Որ իմ մանկության ընկերն է եղել։ Ու կարծես իմ դեմ նորից երամով Աղավնիներն են պոկվում քարափից, Կրակ է թափում երկինքը այն մով, Ու հևում է օդն ամառվա տապից։ Քարոտ մի կածան ձորի լանջերից Կախվում էր մինչև գետակը կապույտ, Վազում էինք մենք, ու մեր կանչերից Զրնգում էին անձավները մութ։ Ահա և գետը... Մի քանի վայրկյան՝ Ու ճողփում էր նա մեր թևերի տակ, Մեզ հետ լողում էր արևը ամռան Ալիքների մեջ զով ու կապուտակ։ Հետո հագեցած ջրի զով շնչից, Մենք պառկում էինք ափի ավազին, Վերում երկինքն էր կապուտակ ու ջինջ՝ Նման մեր պայծառ, պայծառ երազին... Երկինքը... Նա մեզ թևեր պարգևում Ու կարծես կանչում, տանում էր վերև, Եվ թվում էր, թե արար աշխարհում Միայն կապույտ կա ու միայն արև։ Ու թվում էր, թե աշխարհը արար Հյուսված է միայն երգից ու խաղից, Հյուսված արևի շողերից վարար Ու բաց երկնքի կապույտ ծիծաղից։ ՈՍԿԵԳԵՏԱԿԸ Ակունքը հեռու, Ակունքը կապույտ, Ակունքը կանաչ Լեռների տակ էր, Ջուրը՝ արտասուք, Հատակը ոսկի, Եվ անունն, այո, Ոսկեգետակ էր։ Թեքվել եմ ահա Վազող ջրերին, Որ աստղով, լույսով, Շողքով են լիքը, Ուզում եմ բռնել, Բայց ձեռքերիս մեջ Թռչուն է դառնում Վճիտ ալիքը... Թռչուն է դառնում, Զարկում ափերիս Իր թրթռացող Թևերի դողը, Թևին է տալիս, Թռչում է հեռու, Տանում է անդարձ Իր լույսն ու շողը։ Ակունքը հեռու, Ակունքը կապույտ, Ակունքը կանաչ Լեռների տակ էր, Ոսկի էր տանում, Հեռու էր տանում, Անդա՜րձ էր տանում Ոսկեգետակը... ԱՅԳԵՊԱՆԻ ԱՂՋԻԿԸ Դուրս է եկել, ոտաբոբիկ կանգնել հողին ՈՒ նայում է, նայում հեռուն, Հողից խայտանք է բարձրանում, փոխվում դողի ՈՒ կրծքի տակ քաղցր եռում: Սև են ծամերն, իսկ երեսից լույս է ծորում, Բարալիկ է` նման վազի, Այս գարնան հետ աչքերի մեջ նրա խորունկ Ցոլքն է ուրիշ մի երազի: Այս գարնան հետ, ախր, շատ է գեղեցկացել, Դարձել թախիծ ու կարոտանք, Չթե շապիկն այս գարնան հետ նե'ղ է դարձել, Սեղմել կրծքի ալիքը տաք: Ինչ-որ դողից թրթռում է թևը հոնքի, ՈՒ նա աչքերն է լուռ փակում, Բոբիկ է նա, հողը հրաշքն իր զարթոնքի Նրա մեջ է շարունակում... *** Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ Ու տարբերում հստակ չարն ու բարին, Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ, Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին: Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ Չհասկանամ նորից պատանու պես, Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ, Ոչ հմայքները քո և չար և հեզ: Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս Շքեղ գաղտնարանը նորից բանամ, Ծիածաններ, գույներ հանեմ անգին, Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ: Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի Ու կերպարանքը քո լույսով ցողեմ, Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի Ամբողջ քո հասակը արտացոլեմ: Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին... Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար Ինձ մատնելու այս հին տառապանքին: ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս Գիշերի մեջ նստել ու անրջել, Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս, Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ... Որ դու իջնող ձյունի քնքշությունը հագած Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ, Ներշնչանքի նման սպասված և սակայն Ներշնչանքի նման անակնկալ: Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝ Թարթիչներիդ վրա ձյունն սպիտակ, Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ Ու մեղմորեն շոյել ճակատս տաք: Որ կարող է քո սև թարթիչներին իջած Ձյունափոշին հալվել իմ տաք շնչից, Ու կարող ես դու ինձ գիշերի մեջ ժպտալ Սիրո մաքուր-մաքուր արտասուքի միջից: Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս Գիշերի մեջ նստել ու անրջել, Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս, Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ: *** Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն, Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու... Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան, Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու: Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով, Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում, Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում: Այս կարոտի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց, Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին... Ինչ տխո՛ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում, Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին... ***** Դու խուժեցիր իմ բախտի մեջ Իբրև մի տոթ հարավ, Տվիր լույսի շնորհը մեծ, Բայց և մի խոր ծարավ: Մերթ կանչելով՝ խուսափեցիր, Խուսափելով՝ եկար, Մերթ հով եղար, սոսափեցիր, Ու մերթ՝ մրրիկ մի չար: Մերթ ապառաժ դարձար ու վեմ Ու մերթ՝ փխրուն մի սիրտ: Մերթ մթնեցիր, որ մոլորվեմ, Մերթ տո´նն արիր լույսիդ: Իմ կարոտի ու ապասման Գիշերներին ի վարձ Դու ինձ թողիր անպատասխան Ու անմեկին մի հարց: Անզոր եղա ես քո անափ Լույսն ու մութը դատել, Անզոր եղա քեզ հասկանալ, Անզոր եղա ատել... ***** Ես չգիտեմ, ի՞նչ ես շահում Քո քմահաճ խաղից, Բայց ես՝ մի ողջ պատանություն Ու մի մաքուր թախիծ: Գուցե հրճվում ես դու թաքուն, Որ հանգիստս տարար, Իսկ ես աչքերս եմ լուռ փակում Ու իմն է լույսն արար: Գուցե շոյում է քեզ սրտիս Շփոթմունքը վրդով, Իսկ ես հարուստ եմ սիրելիս, Իմ շփոթված սրտով: Գուցե դու չար սատանությամբ ծիցաղում ես, խաբում, Իսկ ես գտած պատանության Երկինքներն եմ չափում: Բայց սիրելիս, ինչ էլ լինի, Եթե խաբես անգամ, Շնորհակալ եմ քեզանից Հարյուր, հազար անգամ: ****
  10. Ani

    Hangavorvac Zruyc

    Uremn...Xoser@ Mushegh Ishxaninn en, erajhshtutyun@ Arthur Meschyanin@? Te xosq ev erajhshtutyun Arthur Meschyan? (neroghutyun ush haskanalus hamar... )
  11. Չէէէէ, Արփա, չեմ խռովել...(հո երեխա չեմ) ՈՒղակի ամաչում եմ տգիտությանս համար , բայց նաև մխիթարվում եմ հիշելով պապական խոսքերը "Չգիտենալը ամոթ չէ, չսորվիլն է ամոթ"... Խնդրում եմ լուսավորեք մեզ, հայֆորումի հայագետներ...
  12. Ani

    Question...

    That is exactly what the doctor said “has not been approved yet”, I asked what is the process, he answered “in the process”… i just don’t know what is the right thing to do in this situation, i asked the doctor how effective the med. is in his opinion, he said “well its not something magical.”
  13. Ani

    Hangavorvac Zruyc

    Harc... Ays erg@ Sayat Novayinn e, te Arthur Meschyann e grel nvirvats Sayat Novayin? "Catharsis-1" CD, # 13, bayc CD-i vra parz grvats chi...
  14. Ani

    Question...

    If there is a medication that has not yet been approved by FDA, and the doctor says that it might help, and is referring the patient to UCLA. Does this mean that they’re still in the research process and they’re gonna turn the person into a lab rat?
  15. When (if) i grow up... 1.I want to have huge stack of picture albums, which i can browse with my loved ones and friends occasionally and laugh. 2.I want the same team i mentioned above to be healthy and have bunch of wrinkles only around smile lines. 3.And...i want to be a regular at Nane’s café on the shores of Mediterranean. 4.And i DON’T want to become a “parrav tatik” full of regrets, bitterness and occasionally repeating the phrase “eeeeehhhh, mer jhamanak urish er”…
  16. Movses erg@ che, bayc erajhshtutyun@ Karo Hayraperyani katarmamb unem, kugharkem qez...
  17. Լավ... Թե ինձանից ինչ լեզվաբան, փորձեցի մասնակցեմ փոխարենը տգիտությունս ապացուցեցի... Երևի արդյունքն է 3 ժամանոց դասախոսություն/հիպնոսի...Մյուս անգամ լեզվաբանության փոխարեն կքնեմ...
  18. Չեմ կարծում հարցրածս այս թեմային համապատասխան է, բայց հետաքրքիր է ինձ անգլերեն "humbug" բառը հնչողությամբ ու մի քիչ ել իմաստով նման է հայերեն "համբակ" բառին, արդյոք արմատական կապեր կան, թե զուգադիպություն է...http://www.merriam-webster.com/dictionary/humbug
  19. Ani

    Hangavorvac Zruyc

    ու ժամանակն է դանդաղում կրկին անծայր թվացող այս լսարանում 100 հոգու մեջ մեն մենակ նստած մտքերս էլ անհաս հեռվում սավառնում...
  20. գուցե "յափնջի" ? "Հյուսվածքներից բացի, հանրապետության մասնավոր ձեռնարկությունները տարեկան արտադրում են շուրջ 600-650.000 ոչխարի մազածածկով կաշվե բաճկոն (կամ «ոչխարենի») եւ նույնքան էլ հովվական յափնջի:" http://www.168.am/am/articles/13291 ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ, Վրեժ մեր սրտում, գնանք աննահանջ։ Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, Մասիսը վկա, հայոց քաջերն են։ Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, Մասիսը վկա, ֆիդայիներ են։ Ուսին յափնջի, մեջքին պատրոնդաշ, Մոսինը գրկած՝ գնում են առաջ։ Սարերից իջան մի խումբ ձիավոր, Նրանց մեջ էր քաջ Սերոբն ուխտավոր։ Մի կողմից Գալեն, Մառնիկա Պողեն, Զորքին մեջ ընկած անթիվ կքաղեն։ Գեվորգ Չաուշն էլ ջահել ու ջիվան, Ուներ մեծ անուն՝ Սարերի Ասլան։ Դե կռվենք տղերք, դե կռվենք քաջ–քաջ, Ջարդենք թշնամուն, գնանք մենք առաջ։ Արփա, թրքահունչ բառ է, ծագումի մասին գաղափար չունեմ, խնդրում եմ չբարկանաս...
  21. Ani

    Hangavorvac Zruyc

    Արթուր Մեսչյան Սայաթ-Նովա Երկու սիրտ ունիմ Երկու տուն ունիմ փակ արած Երկու սիրտ ունիմ կանգ առած Երկու թև ունիմ կապ արած Երկու տեր ունիմ – մի Աստված Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա Դուդուկի շունչով հագենամ Իմ հոգուս ցավին դիմանամ Աշխարքի ստով կուրանամ Նախանձի թույնից հեռանամ Կարգեցին գուսան ծաղրանքով Երգերս պատանդ վիրավոր Կոկորդիս ձայնը խլացավ Էս մարդոց խիղճը վերացավ Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա...
×
×
  • Create New...